PDA

Դիտել ողջ տարբերակը : Էդ Վուդ / Ed Wood



Ռուֆուս
31.08.2010, 11:14
Նախքան ֆիլմի մասին գրելը մի փոքրիկ նախաբան:

Էդ Վուդը (1924-1978թթ) ամերիկացի կինոռեժիսյոր է, 50-60-ական թվականներին նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք արժանացել են կինոքննադատների ամենացածր գնահատականներին: 80-ական թվականներին կինոքննադատների Էդ Վուդին կնքեցին որպես բոլոր ժամանակների ամենավատ ռեժիսյոր :)) Էդ Վուդի նկարահանած ֆիլմերը այնքան վատն են, որ բոլորի մոտ լավագույն դեպքում ծիծաղ էին առաջացնում: Բացի դրանից Էդ Վուդը տրանսվեստիդ էր, նույնիսկ իր ասելով 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական համազգեստի տակից կանացի կրծկալ ու ներքնազգեստ է կրել: Իսկ իր ֆիլմերից մեկը՝ Գլենը կամ Գլենդան (որտեղ գլխավոր դերը ինքն է կատարել), պատմում է մի տրանսվեստիդի մասին:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/eb/Glenda.jpg

Եվ այսպես.

Ed Wood/Էդ Վուդ

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/a8/Ed_Wood.jpg

Ռեժիսյոր՝ Թիմ Բարթըն :love
Տարեթիվը՝ 1994
Ժանրը՝ կենսագրական, կոմեդիա, դրամա
Դերերում՝ Ջոննի Դեպպ :love
Մարտին Լանդաու
Փաթրիշա Արքեթ
Սառա Ջեսսիկա Պարկեր
Բիլլ Մըրրեյ :love
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 200-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Ներկայացվել է Օսկար մրցանակի 2 անվանակարգերում և երկուսն էլ շահել է (Մարտին Լանդաուն՝ տղամարդու լավագույն երկրորդական դերակատարման համար):

Ֆիլմը չափից դուրս լավն էր ու դրական: Չնայած Էդ Վուդի վատ համբավին որպես վատ կինոռեժիսյոր, ինքը շատ օպտիմիստ էր ու անկեղծ սրտով ուզում էր լավ ֆիլմեր նկարահանել, բայց դե չէր ստացվում էլի, հո զոռով չէր :)) Դերասական կազմն էլ էր հզոր, Ջոննի Դեպպը ինչպես միշտ արտակարգ էր խաղում, Լանդաուն կատարում էր հունգարացի դերասան Բելա Լուգոսիի դերը: Բելա Լուգոսին մեծ համբավ ձեռք բերեց 30-ական թվականներին Վլադ Դրակուլայի դերը կատարելու համար, սակայն 50-ական թվականներին մոռացվել էր բոլորի կողմից: Թմրանյութերից կախվածությունը և աղքատությունը երբեմնի մեծանուն դերասանին ստիպել էին անկապ դերեր խաղալ Էդ Վուդի տխրահռչակ ֆիլմերում:

Իսկ Բիլլ Մըրրեյը հոյակապ ձևով խաղում էր հոմոսեքսուալ դերասան Բաննի Բրեկինրիջի դերը, ով ուզում էր սեռը փոխելու վիրահատություն կատարել :))

Մի խոսքով ֆիլմից գերազանց տպավորություններ ստացա, հումորով, անկեղծ ու շատ բարի ֆիլմ էր, երևի թե ամենալավ ֆիլմը ամենավատ կինոռեժիսյորի մասին :))

Նայեք, չեք փոշամանի :)