PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետապնդողը / The Chaser



Ռուֆուս
07.09.2010, 00:36
Հետապնդողը / The Chaser


http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4d/The_Chaser_film_poster.jpg


Հվ. Կորեա, 2008
Ռեժիսյոր՝ Նա Հոնգ-ջին
Դերերում՝ Կիմ Յուն-Սեոկ, Հա Ջեոնգ-Վու
Ժանրը՝ դետեկտիվ, էքշն, դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.9/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 81%

Ինձ միշտ զարմացրել է, որտեղի՞ց կորեացիներին այսքան դաժանություն... :( Ֆիլմը նկարահանված է իրական սերիական մարդասպան Յու Յունգ-Չուլի կյանքի հիման վրա, ով 2003-2004թթ Սեուլում 20 հոգու է սպանել:

Ֆիլմի հերոս Ջունգ-Հոն նախկին ոստիկան է, ով հիմա կավատությամբ է զբաղվում: Իր երկու մարմնավաճառների անհետացումից հետո Ջունգ-Հոն սկսում է ավելի ուշադիր հետևել իր աղջիկներին: Շուտով անհետանում է երրորդ մարմնավաճառը ու Ջունգ-Հոն պարզում է, որ երեք աղջիկների վերջին հաճախորդը նույն մարդն է... Իսկ սրանից հետո սկսվում է հետապնդում գիշերային Սեուլի փողոցներում, նոր սպանություններ ու ահասարսուռ բացահայտումներ:

Վերջում զգուշացնեմ, եթե թույլ նյարդեր ունեք, ավելի լավ է Twilight-ը դիտեք :) Բայց ֆիլմը հզոր էր...