PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներս թող ինձ / Let The Right One In



Ռուֆուս
03.09.2010, 10:34
Ճիշտն ասած էս տիպի ֆիլմեր չեմ սիրում, բայց էս մեկը դուրս շատ եկավ :)

Låt den rätte komma in/Let The Right One In/Ներս թող ինձ

http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c9/Let_the_Right_One_In_%28Swedish%29.jpg

Ռեժիսյոր՝ Թոմաս Ալֆրեդսոն
Տարեթիվը՝ 2008
Երկիրը՝ Շվեդիա
Ժանրը՝ սարսափ, ռոմանտիկ
Դերերում՝ Կորե Հեդեբրանտ, Լինա Լեանդերսսոն
IMDB ռեյտինգը՝ 8.1 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 204-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%

12ամյա Օսկարին դպրոցում նեղում են դասարանցիները, իսկ նա երազում է վրեժի մասին: Մի օր Օսկարը ծանոթանում է Էլիի հետ: Էլին 12 տարեկան աղջնակ է, սակայն նա 12 տարեկան է եղել վերջին 200 տարիների ընթացքում, նա վամպիր է: Օսկարն ու Էլին սիրահարվում են, իսկ թե հետո ինչ կլինի, ավելի լավ է ինքներդ դիտեք :))

Ֆիլմը շատ գեղեցիկ էր նկարահանված, օպերատորական աշխատանքը սարսափելի լավն էր, սյուժեն յոլա էր տանում, իսկ երեխա դերասանները պարզապես արտակարգ էին խաղում: Չնայած ֆիլմում բավականին շատ արյունալի պահեր կային, բայց էդքան էլ վախենալու չէր: Այ էս ֆիլմը դիտելուց հետո նոր կհասկանաք, թե ինչքան վատն էր Twilight-ը :))

Ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Հայկօ
08.09.2010, 23:26
Չալարեմ նայեմ... :think Համարյա մի տարի ա՝ քաշել եմ, ու տենց էլ չեմ տրամադրվում՝ նստեմ նայեմ: Բայց մի քանի հոգու տվել եմ, նայել են, շատ են գովել: Վամպիրական լավագույն կինոն ինձ համար դեռ «Բրեմ Սթոքերի Դրակուլան» ա, հնացել ա արդեն, ուզում եմ տեղը թարմացնեմ :):

Ռուֆուս
31.01.2014, 04:18
Թարմացնենք, նոր կարծիքների սպասենք ու տեսնենք, թե չորս տարի անց Հայկօն վերջապես նայե՞ց, թե՞ չէ :))

մարիօ
17.06.2014, 03:05
Հայկօն չգիտեմ, բայց ես նայել եմ ու տպավորված եմ էն տիպի, որ ծուլությունս ու չգրելու մանիաս հաղթահարում եմ ու գրում էս ֆիլմի մասին: :D
ՈՒրեմն նախ 18+-ի մասին ասեմ, որ ֆիլմի մասին բոլոր ինֆոներում նշվում է, բայց դե ես էնքան էլ համաձայն չեմ ու հա՛, կարող է պատահի մի քիչ 18+ոտ լինի, բայց ընդհանուր 18+ չի, էն եղածն էլ էնքան սիրուն ա նկարած, որ ես մեկը հեչ չմտածեցի, որ կարողա տարիքային սահմանափակում ունենա:
Հետաքրքիր է, որ համանուն գիրք էլ կա, որի հեղինակը շվեդ գրող Յոնա Պինդկվիստան է ու հենց ինքն էլ գրել է ֆիլմի սցենարը. մտածում եմ, որ եթե ֆիլմն էսքան լավն է, գիրքը հրա՜շք կլինի:
Էս ֆիլմի հատկապես օպերատորական աշխատանքն եմ սիրել, խոշոր ու դեպրեսիվ կադրերը անցնում են մարդու մեջ ու նույնիսկ, որ լիտրերով արյուն ես տեսնում էնքան սիրուն է նկարած, որ սարսռում ես, բայց մեկ է՝ հաճելի է նայելը:
Էն որ իրան Twilight-ի հետ են համեմատում ահավոր զզվելի է, առանձնապես ոչ մի կապ ու նմանություն չեմ տեսնում, Twilight-ը իսկզբանե վառելիք է եղել ու մնում է, չնայած Ռուֆուսը ճիշտ է գրել, որ էս ֆիլմը նայելուց հետո իրոք կարելի է հասկանալ, թե ինչ վատն է Twilight-ը:
Ես ընդհանրապես վամպիրների մասին սարսափները լուրջ չեմ ընդունում ու չեմ հավանում, բայց էս տնաշենի սարսափն էնքան սիրուն են նկարել, որ չես կարողանում չսիրահարվել կադրերին: Աշխարհի բոլոր սարսափները սենց լինեին, բոլորը կնայեի: :think
Ամեն նայող ֆիլմի մեջ տարբեր բաներ կգտնի երևի, բայց իմ համար ինքը մենակության մասին էր. էն, որ մենակությունը կաթկթում էր ամեն մի կադրից:
Բայց հավես գույներ կային մեջը. նույն հենց ռուբիկ-կուբիկի հատվածը էնքան էր տպավորվել մեջս, ամբողջ օրն ուղեղումս էդ էր պտտվում:
Երեխեքի խաղը վերջն էր, չնայած, որ Էլին մեջտեղներից սկսեց մի տեսակ հակակրանք առաջացնել մոտս, բայց դրանից իրա խաղի որակը չէր տուժում, այլ կերպարը:
9/10 վիճակ է մոտս, հա՛, գլուխգործոց չի, բայց նայելու հաստատ արժանի է: ;)

Մուշու
17.06.2014, 07:48
Ֆիլմի բնութագիր շատ գեղեցիկ էր, միանգամից ցանկություն առաջացավ նայել, բայց սարսափ ֆիլմերից վախենում եմ շատ: Ինչ կասեք նայեմ օրվա սկզբում որ շատ ծանր չտանեմ սարսափ լինելու փաստը? 18 + -ը ինչ աստիճանի էր? Կարող եմ մենակով չնայել ?

Հ.Գ. պաշտում եմ վամպիրներին )) իրանց մեջ ինչ որ գեղեցիկ բան կա , որը պակասում է մեզ մարդկանց :

Հ.Գ. Twilight ֆիլմը չսիրեցի, վամպիրներին ծաղրում են սրտանց , սիրո պատմությունն էլ սովորականի մեջ էր:

impression
17.06.2014, 10:42
գժվում եմ վամպիրների համար, բայց սարսափներ չեմ սիրում է հեչ… եթե շատ վախենալու ա, էն որ դդը՜մ ու մեջքդ սառում ա միանգամից, ասեք չնայեմ, իսկ եթե տենց չի, կնայեմ հաճույքով

Վոլտերա
17.06.2014, 10:44
գժվում եմ վամպիրների համար, բայց սարսափներ չեմ սիրում է հեչ… եթե շատ վախենալու ա, էն որ դդը՜մ ու մեջքդ սառում ա միանգամից, ասեք չնայեմ, իսկ եթե տենց չի, կնայեմ հաճույքով

Տենց չի, նայի :)

Աթեիստ
17.06.2014, 10:44
Լիլ, հանգիստ նայի, դրանցից չի։
Բայց քոմմենթները որ կարդում էի, ֆիլմի մի քանի անհասկանալի բաների բացատրությունը կար, հասկացա, որ գիրքն ա պետք կարդալ։

մարիօ
17.06.2014, 21:17
գժվում եմ վամպիրների համար, բայց սարսափներ չեմ սիրում է հեչ… եթե շատ վախենալու ա, էն որ դդը՜մ ու մեջքդ սառում ա միանգամից, ասեք չնայեմ, իսկ եթե տենց չի, կնայեմ հաճույքով

Չէ, բացարձակ սառելու չի, սառը կադրեր են մի տեսակ, բայց վախենալու չի, շատ սիրուն սարսափ ա: ;)

մարիօ
17.06.2014, 21:18
Լիլ, հանգիստ նայի, դրանցից չի։
Բայց քոմմենթները որ կարդում էի, ֆիլմի մի քանի անհասկանալի բաների բացատրությունը կար, հասկացա, որ գիրքն ա պետք կարդալ։

Գիրքը ես էլ եմ կարդալու. գրքում ոնց որ թե կան էդ հարցերի պատասխանները:

impression
04.08.2014, 05:10
ես նայեցի նոր

հա, լավն էր, եթե կիկսերը չհաշվենք,որոնք ինձ համար գոնե անտանելի շատ էին: մի տեղ քիթմռութն արունլվիկ էր, հաջորդ կադրում՝ պլպլան
հա, մեկ էլ էն արնաշաղախ պռոշտին կհանեի ես, վայ էդ ինչ անդուր տեսարան էր

բայց ընդհանուր շատ լավ նկարած էր, էդ աղջկա աչքերը՝ խոշոր պլանով, ինչ ասես արժեն
ու ընդհանուր դեպրեսիվ, մթնշաղոտ, հանգած ավանային կյանքը ընտիր ցույց էր տրված, ոնց որ սովետական միություն լիներ նենց տխուր էր

թվայլայթին ինչ ուզում եք ասեք, բայց էն վերջին կռվի/մարտի տեսարանն իմ տեսած ամենատպավորիչներից ա, շա~տ սիրուն են սարքել /դե սարքած ա սաղ/

տենց