PDA

Դիտել ողջ տարբերակը : Ունկնդրություն / Audition



Ռուֆուս
06.09.2010, 21:21
Ունկնդրություն / Audition



http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/cc/Audition_%28film%29.png

Ճապոնիա, 1999
Ռեժիսյոր՝ Տակաշի Միիկե
Դերերում՝ Ռյո Իշիբաշի, Էիհի Շիինա
Ժանրը՝ սարսափ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.4
RottenTomatoes-ի գնահատականը՝ 77%

Կնոջ մահվանից հետո մի քանի տարի անց հաջողակ բիզնեսմեն Աոյաման մտածում է երկրորդ անգամ ամուսնանալու մասին: Նրա ընկերը՝ մասնագիտությամբ ռեժիսյոր Յոշիկավան, նրա համար կեղծ ունկնդրություն է կազմակերպում, որպեսզի գլխավոր դերասանուհու դերի համար պայքարող աղջիկներից Աոյաման ընտրի իր կյանքի ընկերուհուն: Աոյամայի ընտրությունը կանգ է առնում գեղեցկուհի Ասամիի վրա, ով աչքի էր ընկնում իր կրթվածությամբ ու համեստությամբ: Սակայն Ասամին սարսափելի գաղտնիքներ ուներ, որոնց մասին Աոյաման հետո է իմանում...

Սկսեմ նրանից, որ ֆիլմը շատ դաժան սարսափ ֆիլմ էր, նույնիսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ մի քանի հոգի շոկի մեջ են ընկել ու հոսպիտալացվել են: Այնպես որ, եթե թույլ նյարդեր ունեք, ավելի լավ է ֆիլմը չդիտեք: Ֆիլմը որոշ առումներով հիշեցրեց Ստիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված Միզերի/Misery ֆիլմին:

Հայկօ
06.09.2010, 23:26
Ճապոնական սարսափները լինում են երկու տեսակի.

1. Ֆիլմում պարտադիր կարգով առկա են հետևյալ տարրերը. նզովված առարկա (կասետ, հեռախոս, դիակի աչք), փոքրիկ սատկած աղջիկ (գզգզված, թաց, մեծ սև աչքերով, մասամբ քայքայված), տուն (առանձնատուն, բնակարան, անպայման՝ դատարկ, բայց ՄԹՈ՜Մ դատարկ), ժամկետ (յո՜թ օ՜ր...), չար խորթ մայր (չար բժիշկ, չար ուսուցչուհի, չար վարչապետ, կարևորը՝ չար), ըստ ճաշակի՝ ջրհոր: Կինոյի տղան / աղջիկը / էմոն կինոյի վերջում երես առ երես բախվում է փոքրիկ սատկած աղջկա հետ, սակայն չի մահանում սարսափելի ջղակծկումներով, քանի որ գիտակցում է, որ չար խորթ մոր անեծքն է (սեռական ոտնձգությունները, ծեծը, սիրո պակասը) ամեն ինչի մեղավորը, և կարողանում է փրկել աղջկան:

2. Այլ՝ ինձ անծանոթ տեսակ :D:


Հիմա հարց. էս մի սարսափը էդ սովորական զզվելի սարսափներից ա՞, թե՞ հոգեբանորեն ճնշող (նվաստացնող, կզցնող, դեպերսող) լուրջ սարսափ: Աղջկա ձեռքի ներարկիչը հեչ դուրըս չի գալիս :think:

Ռուֆուս
07.09.2010, 00:05
Հայկ, Միզերին տեսե՞լ ես: Իրար բավականին նման էին, մենակ թե սյուժետային պահով հաղթանակը Միզերիինն ա, իսկ վախենալու պահերով Audition-ինը:

Ինչ վերաբերվում ա տեսակին, 2-րդ տեսակից ա, read at your risk

անմեղ հրեշտակ աղջիկ
մարմնական վերքեր
պարկի մեջ գտնվող անհասկանալի շարժվող էակ, որը աննորմալ ձայներ է հանում
կտրված լեզու, կտրված մատներ ու այլ վերջույթներ
մարդուն տանջելու ամենադեգրադացված ձևեր ու մեթոդներ
սիրտս վատացավ, էլ չեմ գրում :))

Մի խոսքով երաշխիք եմ տալիս, որ եթե նույնիսկ կինոն նայելուց չվախենաս, սիրտդ հաստատ կխառնի :))

Հայկօ
07.09.2010, 00:21
Ռուֆ, արի ճշտենք. ես հոսթելատիպ կինոները սարսափ չեմ համարում :)): Ու ընդհանրապես էդ բոլոր «մսոտ» կինոները կինո էլ չեմ համարում, զիբիլ են էդ սաղ: Տրեյլերը նայեցի, էժանագին հնարքների վրա խաղացող կինոյի տպավորություն թողեց:



http://www.youtube.com/watch?v=IG_bMvPbaeE



Ուժսները լինում են երեք տեսակի (ես սիրում եմ, որ ամեն ինչ սիրուն դասակարգված ա լինում) :)).


1. «Բո՛» ուժսներ: Գլխավոր հերոսը քայլում է, և հանկած թփի տակից դուրս է թռչում մի այլանդակ երևույթ ու գոռում է «բո՛»:

2. «Մսոտ» ուժսներ: Գլխավոր հերոսներից մեկին բռնում են, շղթայում ու սկսում են ամենայն մանրամասնությամբ տանջել. պոկում են դեմքը, հերթով կտրում են մատները, ներարկիչի ասեղը մտցնում են լեզվի մեջ և այլն: Սարսափելին այստեղ նախևառաջ անելանելիության ու անխուսափելիի մոտիկության գիտակցումն է:

3. Սասփենս-հոգեբանական ուժսներ: Օրինակ՝ Սթենլի Կուբրիկի «Փայլը»: «Փայլը» վախենալու է ո՛չ թե որովհետև մեջը տապոռով գիժ Ջեք Նիկոլսոն կա, կամ լոգարանային մերկ ու հոտած դիակ, այլ որովհետև Դենին իր երեքակնանի հեծանիվը քշում է դատարկ միջանցքում, հասնում է միջանցքի վերջին, ու դու չգիտես, թե անկյունից այն կողմ ինչ կա:


Ամեն դեպքում՝ սարսափ ժանրը չեմ սիրում, երբեք էլ չեմ սիրել: Վերջին նայածս սարսափը «Silent Hill»-ն էր, էն էլ նայել եմ խաղերի խաթր: Իսկ խաղերը ամենայն սարսափաց սարսափն են, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել:

Ռուֆուս
07.09.2010, 00:49
Ես միշտ ատել եմ թրեյլերները ու ոչ մի անգամ ֆիլմը նայելուց առաջ թրեյլերը չեմ նայում, որովհետև համ ֆիլմի մասին սխալ տվյալներ է տալիս, համ էլ ահագին տպավորություններ ա փչացնում: Իսկ Audition-ի թրեյլերը լավը չէր, որովհետև ֆիլմի մասին լրիվ սխալ պատկերացում էր ստեղծում:

Հոստելը տեսել եմ ու իրար հետ բացարձակապես նմանություն չունեն:

Audition-ը երրորդ տիպի ուժաս ա, ֆիլմի ամենասարսափելի, արյուն սառեցնող դրվագները վերջին 15 րոպեում են կատարվում, իսկ դրանից առաջ ֆիլմը ընդամենը build up ա լինում climax-ի համար: Բայց էդ վերջին 15 րոպեն բավարար է մարդուն շոկի մեջ գցել: Ի դեպ էդ վերջին 15 րոպեից հետո նոր հասկանում ես, թե ինչ սարսափելի էր դրան նախորդող 1 ժամ 45 րոպեները:

Ամեն դեպքում ֆիլմը նայի: