PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհամատեղելի Մարդը / The Bothersome Man



Ռուֆուս
03.09.2010, 14:56
Den brysomme mannen/The Bothersome Man/Անհամատեղելի Մարդը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d2/Den_brysomme_mannen.jpg

Ռեժիսյոր՝ Յենս Լին
Տարեթիվը՝ 2006
Երկիրը՝ Նորվեգիա
Ժանրը՝ սև կոմեդիա, ֆանտաստիկ
Դերերում՝ Տրոնդ Ֆաուսա Աուրվոգ, Պետրոնելլա Բարկեր
IMDB ռեյտինգը՝ 7.5
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 71%

Հենց առաջին կադրերից հասկացա, որ ֆիլմը դուրս գալու ա: Ֆիլմի գլխավոր հերոսը մետրոյի կայարանում կանգնած նայում է, թե ինչպես է համբուրվում մի զույգ: Սակայն նրանց համբույրը լրիվ առանց էմոցիայի է, նրանցից յուրաքանչյուրը աչքերը մի ուղղության հառած, առանց որևէ զգացմունքի երկար համբուրվում էին: Երբ գնացքը մոտենում է, հերոսը իրեն նետում է գնացքի տակ...

Անդրեասին ուղարկում ինչ-որ տարօրինակ քաղաք, որտեղ բոլորը «երջանիկ» են: Այստեղ նրան տալիս են լավ աշխատանք, գեղեցիկ կահավորված բնակարան ու գեղեցկուհի ընկերուհի: Անդրեասը հայտնաբերում է, որ քաղաքի բնակիչների «երջանկությունը» լրիվ արհեստական է ու ինքը քաղաքի միակ բնակիչն է, ով զգացմունքներ ունի: Նրան անընդհատ ստիպում են, որպեսզի հարմարվի քաղաքի նոր պայմաններին, ինքն էլ նրանց պես երջանիկ լինի, սակայն Անդրեասին նման երջանկությունը դուր չի գալիս: Նույնիսկ ինքնասպանությունը չի օգնում, որովհետև հատուկ մասնագետները վերցնում են ինքնասպանի մարմինը, դզում, փչում ու վերջ, դու կրկին ապրում ես ու դու կրկին «երջանիկ» ես: Անդրեասը սկսում է ուղիներ փնտրել քաղաքից փախնելու համար:

Մի խոսքով բավականին տարօրինակ ու աբսուրդ ֆիլմ, սև հումորի մեծ բաժին ու մտածելու լիքը նյութ :)

Պիրիտ
07.05.2014, 02:15
Ռուֆուս ջան, չգիտեի որ արդեն թեմա կա էս կինոյի մասին: Անհամատեղելին երևի ավելի լավա բնութագրում հերոսին, ինքը ոչ թե չէր հարմարվում, այլ լրիվ ուրիշ աշխարհից էր ու ձգտում էր դեպի զգացմունքները, էմոցիաները, հոտերն ու գույները, որոնք չկային իդեալական քաղաքում:

Երեկ եմ նայել, բայց արդեն մի օրա գլխիցս դուրս չի գալիս: Նույն էմոցիաները, ավելի ճիշտ դրանց դատարկությունը ու ջղայնությունը էտ դատարկությունից Մելանխոլիայի նայելուց հետո էր: Շատ եմ ուզում քննարկել կինոն, բայց մարդ չեմ գտնում, մտածեցի էստեղ հաստատ արտհաուսի սիրահարներ կլինեն ու չսխալվեցի: Ֆիլմը շատ լավ բնութագրումա ժամանակակից հասարակությունը, իդեալականի ձգտող ու համնուհոտը կորցնող, կամ էլ ի սկզբանե զգայական մակարդակի բաներ չգնահատող աշխարհը: Երբ չկա սխալվելու, դժբախտ լինելու երջանիկ հնարավորությունը. հերոսը թուղթ կտրող մեքենայի մոտ չզսպեց իր հետաքրքրությունը ու վարվեց այնպես, ինչպես ես կանեի, եթե ընկած լինեի կինոյի մեջ: Անդրիասը ընկել էր կաֆկայի կարճ պատմվածքների երազոտ աշխարհներից մեկը և անդադար փորձում էր այնտեղից դուրս գալ սուիցիդով, բայց չէր ստացվում: Նույնը անում եմ ես, երբ հասկանում եմ, որ երազի մեջ եմ ու չեմ կարողանում զարթնել: Դժողքից վեց գլուխ ավելի վախենալու է այն միտքը, որ դու սուիցիդի` ընտրության հնարավորություն չունես:

Ռուֆուս
07.05.2014, 03:13
Հոգնած մեռնում եմ, վաղը կգրեմ :)

Յոհաննես
10.05.2014, 20:58
Գրողը տանի...
Երկար դադարից հետո,կարող եմ ասել,որ վերջապես ՖԻԼՄ նայեցի:
Հենց սկսվեց համբույրը ես արդեն ֆիլմի մեջ էի,բայց անգամ ֆիլմի ավարտից հետո չկարողացա դուրս գալ էդ աշխարհից:
Տարօրինակ ֆիլմ էր,հենց առաջին պահից էդ նկատում ես ու ամբողջ ֆիլմի ընթացքում էդ տարօրինակությունների պակասը չես զգում:Դե պարզ էր,որ էդ բոլոր տարօրինակությունները իրենց հիմնավորումը ունեն,բայց առանձնապես ինձ չէր հետաքրքրում վերջաբանը ու էդ հարցերի պատասխանները,ես վերջապես ֆիլմ էի նայում ու ուզում էի ամեն մի պահը վայելեի:
Ֆիլմը հանգստությունը ահավոր դուրեկան էր,ամբողջ ֆիլմը հանգիստ առաջ է գնում ու ոչ քնում ես,ոչ էլ ձանձրանում ես էդ հանգստությունից:
Ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը որոշ չափով հոգեհարազատ էր,իսկ ֆիլմի գաղափարը մտածելու մեծ տեղ տվեց:
Էս ֆիլմի մասին մի քանի օր հետո էլի կգրեմ,երբ դուրս եկած լինեմ ազդեցությունից:
Հ.Գ.Երբ ֆիլմը ավարտվեց կանգնել ու ծափահարել եմ
Հ.Գ.1 Շնորհակալություն Ռուֆուսին խորհրդի համար
Հ.Գ.3 Ֆիլմը գնահատում եմ 9/10

Yellow Raven
10.05.2014, 21:13
Շուտվանից Ռուֆուսի խորհրդով կինո չեմ նայել, գնաց watchlist :))

մարդագայլուկ
10.05.2014, 21:16
ընտիր ֆիլմ ա: ես մի երկու տարի առաջ եմ նայել, արժե մի հատ էլ նայել ))

Ռուֆուս
10.05.2014, 22:29
Եկա ասեմ, որ «հոյակապ ֆիլմ է»-ից բացի ուրիշ ոչ մի բան չեմ կարող գրել էս պահին :)) Շատ վաղուց եմ տեսել ու լիքը բան մոռացել եմ, պետք ա մի անգամ էլ նայել: Բայց հիշում եմ, որ էս կինոյից հետո մի քանի օր շարունակ խելքս գլուխս չէր գալիս ու մարդ էի փնտրում, որ հետը քննարկեի կինոն :))

մարդագայլուկ
10.05.2014, 22:37
Եկա ասեմ, որ «հոյակապ ֆիլմ է»-ից բացի ուրիշ ոչ մի բան չեմ կարող գրել էս պահին :)) Շատ վաղուց եմ տեսել ու լիքը բան մոռացել եմ, պետք ա մի անգամ էլ նայել: Բայց հիշում եմ, որ էս կինոյից հետո մի քանի օր շարունակ խելքս գլուխս չէր գալիս ու մարդ էի փնտրում, որ հետը քննարկեի կինոն :))

ես էլ բան չեմ հիշում համարյա: մենակ հիշում եմ, որ նայելուց ահավոր հավես զգացողություններ ունեի ու դեմ չէի լինի էդ զգացողություններից նորից ունենալ, չնայած մեկ ա առաջին անգամվա պես դժվար թե լինի :D
նայեք, քննարկենք :)

insider
10.05.2014, 22:48
Էսքան գովեստի խոսքեր լսելուց հետո, աչքիս ես էլ էս գիշերը նվիրեմ էս ֆիլմի դիտմանը: Վաղը կիրակի է:

Ռուֆուս
10.05.2014, 22:54
Էսքան գովեստի խոսքեր լսելուց հետո, աչքիս ես էլ էս գիշերը նվիրեմ էս ֆիլմի դիտմանը: Վաղը կիրակի է:

Վստահիր Ռուֆուսին ու մյուսներին :)) Եվրատեսիլի փոխարեն նորմալ բաներ նայեք :))

Ռուֆուս
10.05.2014, 22:55
Էսքան գովեստի խոսքեր լսելուց հետո, աչքիս ես էլ էս գիշերը նվիրեմ էս ֆիլմի դիտմանը: Վաղը կիրակի է:

Վստահիր Ռուֆուսին ու մյուսներին :)) Եվրատեսիլի փոխարեն նորմալ բաներ նայեք :))

Sagittarius
10.05.2014, 23:27
Վստահիր Ռուֆուսին ու մյուսներին :)) Եվրատեսիլի փոխարեն նորմալ բաներ նայեք :))

Էլ մի, կպած նայում ես :))

Ռուֆուս
10.05.2014, 23:28
Էլ մի, կպած նայում ես :))

Ամեն տարի ասում եմ չեմ նայելու, բայց դե վերջում գայթակղությանը չեմ դիմանում :))

Yellow Raven
15.07.2014, 18:23
Լավն էր, մի տեսակ Կաֆկայի, 1984-ի, Դոգվիլի ու 451 աստիճան ըստ Ֆարենհայթի-ի խառնուրդ էր: Ամենակարևորը` ընտիր նկարած էր, ոչ մի ավելորդ կադր ու ոչ մի ավելորդ գույն:

Adam
01.05.2019, 13:03
Երկար ժամանակ պապաս ասում էր՝ նայի՛ էս ֆիլմը, շատ լավն ա, դուրդ կգա: Ես էլ աչքաթող էի անում: 10 օր առաջ վերջը նայեցի: Ինչ խոսք՝ տպավորված եմ: Ուղղակի ես իմ սեփական մեկնաբանությունն ունեմ էս ֆիլմի հետ կապված ու դա սուբյեկտիվ ա ու դեռ ոչ մի տեղ չեմ գտել համապատասխանը: Կարծում եմ՝ ֆիլմն առաջին հերթին արևմտյան երկրների (հիմնականում՝ սկանդինավյան) անհոգության մակարդակի հասած լինելու մասին ա: Անհոգ ու անհոգի: Այսինքն՝ ամեն ինչ կա, վտանգ չկա ու պրոբլեմ էլ չկա: Խոսակցության միակ թեման ուտելիքն ու կահույքն ա ու մի տնից մյուս տուն տեղափոխվելը: Հոգս չկա: Ըստ այդմ էլ՝ էմոցիան վերացել ա ու բոլորը սառը ռոբոտներ են: Ու իրենց երջանիկ են զգում: Իսկ Անդրեասը էդ ամեն ինչի «քաքի համը հանողն ա» … իրանց երջանիկ կյանքի բալանսը խախտողն ա ու իրան պետք ա վտարել: The bothersome man-ի սյուժեն ավելի ճշգրիտ նկարագրող վերնագիր, քան անհամատեղելին ես կընտրեի «ամեն ինչը փչացնող ու ամեն ինչի մեջ քաքող մարդը»: Երկար կլիներ, որպես վերնագիր, բայց ավելի ստույգ, քան անհամատեղելին: Ինքը մենակ անհամատեղելի չի: Ինքը մարդկանց երջանկությունը կոտրողն ա էդ ֆիլմում: Մարդիկ իրեն չեն հասկանում: Իրենք իրենց երջանիկ կյանքով ապրում են…ու մտածում. «դու ո՞վ ես, որ հլը մի հատ էլ էկել ես ուզում ես փչացնել մեր կյանքը քո «էմոցիաներով»: Ֆիլմը, գլոբալ առումով եթե վերցնենք, հենց սկանդինավիայի մասին ա: Նորվեգացիները հենց իրենց մասին են նկարել: Ու իրենք ներքուստ լավ էլ հասկանում են իրենց կոմֆորտի ու անհոգության հասած լինելու հետագա «վատ հետևանքները»: Հոյակապ ֆիլմ էր, ինչ խոսք:

Progart
01.05.2019, 13:17
սիրածս կինոն ա, աջ ու ձախ սաղին ասում եմ նայէք, բայց չեն նայում հիմնականում :)
բայց իրօք զիլ ֆիլմ ա

Adam
01.05.2019, 13:21
սիրածս կինոն ա, աջ ու ձախ սաղին ասում եմ նայէք, բայց չեն նայում հիմնականում :)
բայց իրօք զիլ ֆիլմ աԻրոք շատ լավն էր: Բա որ կնոջն ասում ա՝ ես բաժանվում եմ քեզնից, նա էլ բա՝ լու՞րջ… գոնե մինչև շաբաթ կարա՞ս սպասես, հյուրեր ունենք: :D

Thom
01.05.2019, 13:44
Ես պաշտում եմ էս կինոն։ Անգամ Բյուրին խնդրել եմ նայի ու իր կարծիքը հայտնի, դե բնականաբար դեռ սպասում եմ :)) Խոստանում եմ իրիկունը մանրամասն ռեվյու գրեմ, որ ով չի տեսել, հասկանա, թե ինչ ա բաց թողել։

Varzor
01.05.2019, 16:21
Չեմ նայել, կնայեմ :)