PDA

Դիտել ողջ տարբերակը : Տիրապետում / Control



Ռուֆուս
05.09.2010, 13:18
Չալարեմ Joy Division-ի մասին թեմա բացեմ...

Control/Տիրապետում

http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/39/Controlfilm.jpg

Ռեժիսյոր՝ Անտոն Կորբեյն :love
Տարեթիվը՝ 2007
Ժանրը՝ կենսագրական
Դերերում՝ Սեմ Ռայլի, Սամանթա Մորտոն, Ալեքսանդրա Մարիա Լարա
IMDB ռեյտինգը՝ 7.8
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 87%

Joy Division-ի ու Իան Քըրտիսի երկրպագուները պարտադիր պետք է էս ֆիլմը նայեն :love

Ֆիլմը բրիտանական Joy Division խմբի մեներգիչ Իան Քըրտիսի կյանքի պատմությունն է: Իան Քըրտիսը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը, սակայն նրա կարճ կյանքը շատ ողբերգական էր: Իանը ամուսնանում է 18 տարեկան հասակում Դեբբի Վուդրաֆի հետ, աշխատում է աշխատանքի տեղավորման գործակալությունում ու ստեղծում է խումբ Warsaw անունով: Մի քանի համերգից հետո խումբը վերանվանվում է Joy Division ու միանգամից համաշխարհային փառք ու ճանաչում է ձեռք բերում:

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, ինչքան թվում էր: Իանը տառապում էր էպիլեպսիայով, դստեր ծննդից հետո բելգիացի լրագրողուհու հետ սիրավեպը լրիվ վերջնականապես խարխլում է կնոջ հետ հարաբերությունները, իսկ համերգային շրջագայությունների ու ձայնագրությունների լարված գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը մեծ հարված են հասցնում Իանի հոգեկան ու ֆիզիկական առողջությանը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Իան Քըրտիսը 1980թ-ին 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործում... :cry

Մի երկու խոսք ռեժիսյորի մասին: Անտոն Կորբեյնը հոլանդացի լուսանկարիչ է, ով ճանաչում ձեռք բերեց Depeche Mode խմբի տեսահոլովակները նկարահանելու համար: Բացի Depeche Mode-ից Անտոն Կորբեյնը աշխատել է Metallica, Nirvana, Coldplay, U2, Red Hot Chii Peppers, Roxette, Travis, The Killers խմբերի և այլ հայտնի երաժիշտների հետ: Control ֆիլմը Կորբեյնի դեբյուտն էր որպես կինոռեժիսյոր և հրաշալի գործ էր կատարել, որովհետև զգացվում էր, որ ինքը մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր գործը արել:

Մի խոսքով, վերին աստիճանի սիրուն ու զգացմունքային ֆիլմ: Ֆիլմից հետո գիշերվա կեսին մի ժամ Joy Division էի լսում, ու եթե առաջ պարզապես շատ էի սիրում Joy Division, ֆիլմից հետո սկսեցի ամբողջ մարմնով ու հոգով զգալ իրենց երաժշտությունը... :(

Վերջում էլ բոնուս, Joy Division-ի Atmosphere երգի տեսահոլովակը նկարահանված Անտոն Կորբեյնի կողմից (1988թ)


http://www.youtube.com/watch?v=0We9d5J3BLQ