PDA

Դիտել ողջ տարբերակը : Խավարի Ասպետը / The Dark Knight



Ռուֆուս
23.12.2009, 10:53
Խավարի Ասպետը / The Dark Knight

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42971&stc=1&d=1261550826

ԱՄՆ, 2008
Ռեժիսյոր՝ Քրիստոֆեր Նոլան
Դերերում՝ Քրիստիան Բելյ, Հիթ Լեդջեր, Աարոն Էքհարթ, Մայքլ Քեյն, Գերի Օլդմեն, Մեգգի Գիլլենհաալ, Մորգան Ֆրիմեն
Ժանրը՝ Էքշն, ֆանտաստիկա, դրամա, կոմիքսներ
Կոմպոզիտոր՝ Հանս Ցիմմեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.9/10
Rottentomatoes-ի գնահատականը՝ 93%
Ֆիլմի բյուջեն՝ $185.000.000
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $1,001,921,825
Պաշտոնական սայթը՝ http://thedarkknight.warnerbros.com/dvdsite/
Շահած մրցանակները՝ Ներկայացվել է Օսկար մրցանակի 8 անվանակարգերում, շահել է 2-ը:

Կոմիքսների վրա նկարահանված ֆիլմերին երբեք լուրջ չեմ վերաբերվել: Անցած տարի երբ բոլորը գովաբանում էին The Dark Knight ֆիլմը նյարդայնանում էի, թե ախր ոնց կարող ա Բեթմենի մասին ֆիլմը հանճարեղ լինել.... Հա ինչ անեի, թե ֆիլմը նկարահանել էր իմ ամենասիրած ռեժիսյորներից մեկը՝ Քրիստոֆեր Նոլանը ու ֆիլմում խաղում են իմ ամենասիրած դերասաններից Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Հիթ Լեջերը ու IMDB-ում (որի հեղինակավոր կարծիքը գրեթե միշտ համընկնում է իմ կարծիքի հետ) ֆիլմի ռեյտինգը 8.9 է ու լավագույն 250 ֆիլմերի ցանկում 11-րդն է:

Ֆիլմը իրոք որ ընտիր էր, արտակարգ դերասանական խաղ, սուպեր հատուկ էֆեկտներ, անկանխատեսելի ու հետաքրքիր սյուժե... Իսկ Ջոկերի կերպարը պարզապես վերջն էր...

Խորհուրդ եմ տալիս, անպայման դիտեք :)