PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մարի



romanista
06.09.2010, 18:35
Նվիրվում է գեղեցիկ աչքերով հրեշտակին՝

(առանց որևէ մեկնաբանության... բանաստեղծությունն արդեն ամեն ինչ ասում է...)


ՄԱՐԻ

Դու ես իմ լույսը, Մարի,
Որ տարածվում է կրակից
Սրտում իմ ու չի մարի,
Քանի քո սերն է ինձ դրկից:

Դու ես իմ հույսը, Մարի,
Որը ստիպում է ինձ ապրել,
Ծնելով տողերս հանճարի,
Գրելով սրտից, քեզ նվիրել:

Դու ես իմ շունչը, Մարի,
Որ կկանգնի թե կամենաս,
Չի լինի էլ, կդադարի,
Թե որ ինձնից դու հեռանաս:

Դու ես իմ սերը, Մարի,
Որն ինձ ոտքի կկանգնեցնի
Անգամ թե մահն ինձ խանգարի,
ՈՒ հոգին իմ կտաքացնի:

Իմ լույս, իմ հույս, իմ շունչ, իմ սեր,
Սիրում եմ քեզ ու կսիրեմ,
Ու աչքերում քո հուսաբեր
Մեր սերը միշտ ես կգտնեմ...