PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինո բաժնի կանոնները



Ռուֆուս
06.09.2010, 18:19
«Կինո» բաժնի կանոնները


Կինո բաժնում գրառում կատարելուց առաջ խնդրում ենք կարդալ այս կանոնները.



1. Սպոյլերներ

Սպոյլեր է այն ողջ ինֆորմացիան, որ տեսականորեն կարող է փչացնել ֆիլմը դեռևս չտեսած մարդու՝ առաջին դիտումից ստանալիք հաճույքը, վերացնել անակնկալի տարրերը, հուշել ֆիլմի սյուժեի ընթացքի և/կամ հանգուցալուծման համար կարևոր պահերը և այլն: Սպոյլեր է այն ամեն ինչը, որի մասին շարքային հանդիսատեսը կարող է իմանալ միայն ու միայն կինոթատրոնում՝ ֆիլմը առաջին անգամ դիտելիս և ոչ երբեք այլ կերպ: Ընդհակառակը՝ սպոյլեր չի այն ամենը, ինչ երևում է ֆիլմի տրեյլերում, գովազդային հոլովակներում կամ բարձրաձայնվել է ստանդարտ ՓՌ արշավի ընթացքում՝ հեռուստատեսությամբ, մամուլում կամ պաշտոնական ինտերնետային աղբյուրներում:

Հիշեցնենք, որ spoiler անգլերեն բառը նշանակում է «հարամ անող»:

Սյուժեի համար կարևոր կամ առանցքային պահերը պարբերաբար բացահայտող անդամները ոչ միայն կտուգանվեն, այլև կհայտնվեն «Կինո» բաժնից ժամանակավոր արգելափակվելու վտանգի տակ:

Օգտագործեք գրառում թեգը՝ սպոյլերները ծածկելու համար: Օրինակ՝ այսպես.

Դարտ Վեյդերը Լյուկ Սքայուոկերի հայրն է

Բաժնում արգելվում են սպոյլեր թեգի մնացած բոլոր կիրառումները՝ բացի վերը նշված դեպքերից:

2. Ֆիլմի մասին նոր թեմա բացելու կարգը:

Եթե ցանկանում եք նոր թեմա բացել որևէ ֆիլմի մասին, օգտվեք գրառման այս ձևից.

Պարտադիր տվյալներ.





Հայերեն վերնագիր / English Title



ֆիլմի պոստերի հղումը (ցանկալի է մինչև 700px բարձրության)




Երկիր, տարեթիվ
Ռեժիսոր՝ Եղիշե
Դերերում՝ Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ և ուրիշներ
Ժանրը՝ պատմական, ֆանտաստիկ


Կրճատ նկարագրություն / սինոպսիս / ռեվյու առանց սպոյլերների (մոտ 1000 նիշ)



Ոչ պարտադիր տվյալներ.




Ռուսական կինովարձույթում՝ Վերնագիրը

Սցենարիստներ՝ Հազկերտ, Տրդատ
Կոմպոզիտոր՝ Հանս Ցիմմեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 9.7/10 (14,259,428 ձայն) [IMDb-ի էջի հղումով]
Ֆիլմի բյուջեն՝ $100,000,000
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $500.000.000
Պաշտոնական սայթը՝ www.avarayrkildimthemovie.com (http://www.avarayrkildimthemovie.com)
Ֆիլմի բեռնավորման հղումը՝ www.rutracker.org (http://www.rutracker.org)
Շահած մրցանակները (եթե այդպիսիք կան)


Թրեյլերը





YouTube-ում պաշտոնական թրեյլերի հղումը



Սքրինշոտները, հավելյալ տեղեկությունները, КиноПоиск-ի կամ Rotten Tomatoes-ի հղումները, հետաքրքիր փաստերը՝ ըստ ցանկության:





Շաբլոնն օգտագործելու համար պատճենեք համապատասխան HTML կոդի պարունակությունը.

Պարտադիր տվյալներ




Հայերեն վերնագիր / English Title



ֆիլմի պոստերի հղումը (ցանկալի է մինչև 700px բարձրության)






Երկիր, տարեթիվ
Ռեժիսոր՝ Եղիշե
Դերերում՝ Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ և ուրիշներ
Ժանրը՝ պատմական, ֆանտաստիկ


Կրճատ նկարագրություն / սինոպսիս / ռեվյու առանց սպոյլերներիՈչ պարտադիր տվյալներ.


Ռուսական կինովարձույթում՝ Վերնագիրը
Սցենարիստներ՝ Հազկերտ, Տրդատ
Կոմպոզիտոր՝ Հանս Ցիմմեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 9.7/10 (14,259,428 ձայն) [IMDb-ի էջի հղումով]
Ֆիլմի բյուջեն՝ $100,000,000
Համաշխարհային վարձույթում հավաքած գումարը՝ $500.000.000
Պաշտոնական սայթը՝ www.avarayrkildimthemovie.com (http://www.avarayrkildimthemovie.com)
Ֆիլմի բեռնավորման հղումը՝ www.rutracker.org (http://www.rutracker.org)
Շահած մրցանակները (եթե այդպիսիք կան)
[CENTER]Թրեյլերը





YouTube-ում պաշտոնական թրեյլերի հղումը

3. «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեման

«Խորհուրդ եմ տալիս դիտել» (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC) թեմայում որևէ ֆիլմ խորհուրդ տալիս պարտավոր եք հետևել 2-րդ կետում նշված գրառման ձևին: Շաբլոնը չօգտագործող անձինք կստանան տուգանային միավորներ, իսկ գրառումը կջնջվի:



4. «Կինո» բաժնում գտնվող բոլոր ֆիլմերի այբբենական ցանկը

Բաժնում առանձին փակ թեմայով կհավաքվեն բոլոր ֆիլմերի ցանկը՝ դասավորված այբբենական կարգով՝ որոնումը հեշտացնելու համար: Որևէ ֆիլմի մասին թեմա բացելուց առաջ համոզվեք, որ նման թեմա արդեն ֆորումում չկա:



5. Եվ ամենավերջում. կարդացեք Ակումբի «Կանոնադրությունը» (http://www.akumb.am/rules.php): Բոլոր գրառումները, որոնք կխախտեն Ակումբի կանոնադրությունը, կջնջվեն, իսկ հեղինակները կստանան զգուշացումներ կամ տուգանային միավորներ:


Մաղթում ենք հաճելի քննարկումներ: