PDA

Դիտել ողջ տարբերակը : Մերին և Մաքսը / Mary and Max



Հայկօ
12.01.2010, 20:41
Մերին և Մաքսը / Mary and Max



http://s002.radikal.ru/i200/1001/43/f15cd3c1619f.jpg


Ավստրալիա, 2009

Ռեժիսյոր՝ Ադամ Բենջամին Էլիոտ
Սցենարիստ՝ Ադամ Բենջամին Էլիոտ
Դերերում՝ Տոնի Կոլետ, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Էրիկ Բանա, Բերի Համֆրիզ, Բետանի Ուիթմոր, Ռընե Գեյեր, Ջուլի Ֆորսայթ և ուրիշներ
IMDb-ի գնահատականը՝ 8.3/10 (http://www.imdb.com/title/tt0978762/) (4,369 ձայն)
Ժանրը՝ կոմեդիա, դրամա, մուլտֆիլմ
Պաշտոնական սայթը՝ http://www.maryandmax.com/


Նամակագրական մտերմություն… Սա հեռավոր ավստրալիական քաղաք Մելբուռնի արվարձաններում ձանձրացող 8-ամյա աղջնակ Մերի Դինկլի և Նյու-Յորքում բնակվող 44-ամյա միայնակ մարդու՝ Մաքս Հորովիցի զարմանալի ընկերության պատմությունն է: Չնայած իրենց միջև եղած մայրցամաքներին ու տարիքային հսկայական տարբերությանը՝ Մերին ու Մաքսը տարիներ ի վեր ամուր են պահում իրենց բարեկամությունը: Իրենց նամակներում նրանք քննարկում են այն ամենն, ինչ անհանգստացնում ու հետաքրքրում է նրանցից յուրաքանչյուրին: Սա հուզիչ, սակայն ոչ երբեք՝ պարզունակ պատմություն է…


http://s002.radikal.ru/i198/1001/82/8f7f30cb41c9.jpg


Մեր օրերում մեծահասակների համար մուլտֆիլմերը, այն էլ՝ էրոտիկ բովանդակություն չունեցող, խիստ հազվագյուտ երևույթներ են: Հենց թեկուզ միայն այս պատճառով Ադամ Էլիոտի նոր աշխատանքն արժանի է առանձնահատուկ ուշադրության: Եվ մի՛ զարմացեք կամ անհանգստացեք, եթե ռեժիսյորի անունը ձեզ անծանոթ լինի: Ավստրալացու մեծ պոտենցիալի մասին սկսեցին խոսել դեռ 2004 թվին, երբ նա արժանացավ ամերիկյան Կինոակադեմիայի մրցանակին՝ լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմի՝ «Հարվի Կրամպետի» համար: «Մերին և Մաքսը» ռեժիսյորի լիամետրաժ դեբյուտն է: Եվ այս դեբյուտը աշխարհով մեկ՝ միջազգային տարբեր կինոփառատոններում, արդեն բազմաթիվ մրցանակներ է շահել և շարունակում է իր հաղթական արշավն ամբողջ աշխարհի մեծ էկրանների վրա:


http://s004.radikal.ru/i208/1001/e7/b6e23e4fba3f.jpg


Էլիոտի գրած սցենարի հիմքում իրական պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն մեր դարում: Մեր դարում, երբ գրեթե երեսուն տարվա տարիքային տարբերությունը չի խանգարում հաղորդակցվելուն: Մեր դարում, երբ մարդը կարող է ապրել բազմամիլիոնանոց մեգապոլիսի կենտրոնում ու մենակ լինել: Ուրբանիզացիայի այս Ոսկեդարում, որը կուտակում է մարդկանց ահռելի խմբերի մեջ և միայնակներին հասկացված լինելու շանս գրեթե չի թողնում… Եվ երբեմն մարդկային խելագար «հոսքից» դուրս մնացածներին մնում է միայն մեկ բան՝ սովորական նամակագրությունը: Նամակագրություն՝ բացարձակապես ոչ մի բանով քեզ չնմանվող մարդու հետ, ում հետ ոչ մի ընդհանուր բան չունես: Տարբեր տարիքներ, տարբեր կենսափորձեր, տարբեր աշխարհագրական դիրքեր… Եվ այդուհանդերձ՝ զարմանալի հոգևոր մտերմություն. գուցե՝ սահմանափակ, սակայն այնուամենայնիվ՝ մտերմություն: Իսկ գուցե՝ ևս մեկ ապացույց, որ այս աշխարհի երեսին յուրաքանչյուր ոք ունի իր հոգևոր կեսը:


http://s001.radikal.ru/i196/1001/7b/cad390da0496.jpg


Բացի այդ՝ «Մերին և Մաքսը» հագեցած է բազմաթիվ նուրբ, բայց կարևոր մանրուքներով, կինեմատոգրաֆիական գրավչության ու հմայքի մի ողջ փնջով, որոնց ոչ միշտ է հնարավոր տրամաբանական բացատրություն տալ, սակայն որոնք հստակ աշխատում են զգայական մակարդակում: Օրինակ՝ գլխավոր հերոսների նամակագրական կապը ոչ թե այսօր արդեն սովորական դարձած էլեկտրոնային փոստի միջոցով է, այլ հասարակ թղթե նամակներով, ինչը միայն լրացուցիչ շարմ է հաղորդում մուլտֆիլմին: Բացի բուն ռեժիսուրայից՝ մուլտֆիլմի մեջ «սուզվելուն» նպաստում են նաև երկու առանցքային գործոններ՝ համակրելի, թեկուզև՝ մի քիչ մռայլ պատկերը և հրաշալի երաժշտությունը: Հատկապես հաջող է ստացվել ֆիլմի վիզուալ բաղադրիչը. «տիկնիկային», պլաստիլինե գրաֆիկայի ու ուրույն գունային գամմայի համադրությունը մի առանձնահատուկ ու անկրկնելի մթնոլորտ է ստեղծում Էլիոտի ստեղծագործության ողջ ընթացքում: Հերոսներից յուրաքանչյուրի մասին պատմող հատվածները ձևավորված են սեփական առանձին գույներով. Մաքսին հատուկ է համատարած գորշ գույնը, Մերիին՝ խամրած դարչնագույնը: Իսկ երբեմն-երբեմն էկրանին փայլող վառ գույների կաթիլներն ասես հիշեցնում են հանդիսատեսին, որ նույնիսկ ա՛յս աշխարհում ուրախություն ու պարզություն կա, սակայն այդ պահերը չափազանց քիչ են, և ուրեմն՝ դրանք հարկավոր է հատկապես թանկ գնահատել:


http://s09.radikal.ru/i182/1001/59/570912ab9cf6.jpg


Եզրափակելով՝ նշենք, որ «Մերին և Մաքսը» մուլտֆիլմ է՝ ըստ ձևի, բայց ոչ՝ ըստ բովանդակության: Իր բովանդակությամբ սա լիարժեք դրամա է, որ լի է ամենատարբեր (և ոչ միշտ՝ պայծառ) հույզերով: Իսկ տեխնիկական իրականացման առանձնահատկությունների շնորհիվ հանդիսատեսի ու հերոսների միջև կապը ավելի արագ է հաստատվում. ի վերջո՝ շատ ավելի հեշտ է քեզ նույնացնել պլաստիլինե աբստրակտ ու ճկուն կերպարի հետ, քան թե՝ կոնկրետ, կենդանի դերասանի: Մուլտֆիլմի՝ մինչև այսօր ստացած բազմաթիվ արձագանքների ճնշող մեծամասնությունը խիստ դրական է: Իսկ սա նշանակում է, որ կինոթատրոնների էկրաններին ծնվել է հերթական փոքրիկ հրաշքը: Հրաշք, որ արվեստի յուրաքանչյուր իսկական երկրպագու պարզապես պարտավոր է տեսնել:



http://www.youtube.com/watch?v=MgRjB8PEDkM

Բոնուս. 2004 թվականին «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում Օսկարի մրցանակակիրը՝ «Հարվի Կրամպետ».


http://www.youtube.com/watch?v=ouyVS6HOFeo

Gayl
12.01.2010, 20:59
Երեկ աչքովս ընկավ, բայց չնայեցի, ռեկլամը հուշտ արեց, բայց որ դրեցիր ուրեմն արժի նայել, ապեր տևողությունը 4:30 րոպեա՞:

Հայկօ
12.01.2010, 21:06
Երեկ աչքովս ընկավ, բայց չնայեցի, ռեկլամը հուշտ արեց, բայց որ դրեցիր ուրեմն արժի նայել, ապեր տևողությունը 4:30 րոպեա՞:

:o: Լիամետրաժ ա ;):

Gayl
12.01.2010, 21:11
:o: Լիամետրաժ ա ;):

http://cinemaxx.ru/32/8972-mjeri-i-maks-mary-and-max-2009.html օն լայն նայելու համար:

Gayl
13.01.2010, 06:10
Նայեցի, դուրս եկավ կարելի է ասել ուսուցողական մուլտ էր:
Իմ կարծիքով Մաքսի դժբախտությունը նրանում է կայանում, որ եսասեր է և գոնե այս մուլտը կարող է ազդեցություն թողնել նրա նման մարդկանց վրա:

Ռուֆուս
17.08.2010, 10:55
Մերին և Մաքսը (http://www.akumb.am/showthread.php/50657-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%A4%D5%A1%D5%B5%D5%BB%D5%A5%D5%BD%D5%A9?p=1913719&viewfull=1#post1913719). հանձնում եմ ձեր դատին :):

Բոմբ էր, վերջն էր, մտավ իմ ամենասիրած մուլտիկների ցանկը: Ես ռեվյուն չէի կարդացել, գիտեի թե մանկական մուլտիկ ա: Այնինչ լրիվ մեծական էր, սարսափելի լավ հումորով :)) Ի դեպ եթե անգլերենին լավ եք տիրապետում, անպայման անգլերեն դիտեք, լիքը հումորային բաներ կորում են թարգմանելիս: Հարվի Քրամփեթն էլ էր լավը, հետաքրքիր էր Մերի ու Մաքսի պրոտոտիպը տեսնել :)

Shah
17.08.2010, 20:45
Բոմբ էր, վերջն էր, մտավ իմ ամենասիրած մուլտիկների ցանկը: Ես ռեվյուն չէի կարդացել, գիտեի թե մանկական մուլտիկ ա: Այնինչ լրիվ մեծական էր, սարսափելի լավ հումորով :)) Ի դեպ եթե անգլերենին լավ եք տիրապետում, անպայման անգլերեն դիտեք, լիքը հումորային բաներ կորում են թարգմանելիս: Հարվի Քրամփեթն էլ էր լավը, հետաքրքիր էր Մերի ու Մաքսի պրոտոտիպը տեսնել :)

Ռուֆուս, վերջապես քո հին ավատարի ծագումը տեսա որտեղից էր :)) լավն էր ֆիլմը եղբայր ;)

Ռուֆուս
18.08.2010, 00:31
Ռուֆուս, վերջապես քո հին ավատարի ծագումը տեսա որտեղից էր :)) լավն էր ֆիլմը եղբայր ;)

հա, խայտառակ եղանք :)) Փաստորեն իրոք էն բանից էին իրար անում :oy

ars83
14.12.2011, 03:43
Այսօր գնացքի մեջ բան չունեի անելու, ասեցի՝ բեր մի ֆիլմ նայեմ: Ու աչքիս ընկավ այս ֆիլմը, որը վաղուց քաշել էի ու չէի նայել: Ավելի լավ կլիներ, երևի, եթե քնեի: :( Անհամ, սենտիմենտալ, տեղ-տեղ գռեհիկ ֆիլմ՝ ոչ օրիգինալ ավարտով, ԻմԿ: :pardon

Ռուֆուս
14.12.2011, 11:25
Այսօր գնացքի մեջ բան չունեի անելու, ասեցի՝ բեր մի ֆիլմ նայեմ: Ու աչքիս ընկավ այս ֆիլմը, որը վաղուց քաշել էի ու չէի նայել: Ավելի լավ կլիներ, երևի, եթե քնեի: :( Անհամ, սենտիմենտալ, տեղ-տեղ գռեհիկ ֆիլմ՝ ոչ օրիգինալ ավարտով, ԻմԿ: :pardon

Անճաշակ :beee Շատ էլ լավն ա :)) Գռեհիկ ա, որովհետև մեծական ա, հումորն էլ շատ լավն ա :))

ars83
14.12.2011, 21:07
Անճաշակ :beee Շատ էլ լավն ա :)) Գռեհիկ ա, որովհետև մեծական ա, հումորն էլ շատ լավն ա :))
Իսկ ո՞վ ասեց, որ մեծականը պիտի գռեհիկ լինի: Հումորը սպեցիֆիկ ա, մակերեսային, կրկնվող:

Ռուֆուս
15.12.2011, 10:51
Իսկ ո՞վ ասեց, որ մեծականը պիտի գռեհիկ լինի: Հումորը սպեցիֆիկ ա, մակերեսային, կրկնվող:

Արս, իսկ «որտեղի՞ց են առաջանում երեխաները» թեմայի շուրջ Մերիի ու Մաքսի դիտարկումները զվարճալի չէի՞ն :))

ars83
15.12.2011, 16:01
Արս, իսկ «որտեղի՞ց են առաջանում երեխաները» թեմայի շուրջ Մերիի ու Մաքսի դիտարկումները զվարճալի չէի՞ն :))
Խմող ու ման եկողների խղճուկ տարբերակներ էին՝ գարեջրի/կոլայի մեջից, կամ էլ մարմնավաճառի ածած ձվից: Ամեն դեպքում վերջում Մերին իմացավ, թե որտեղից, իսկ Մաքսը տենց էլ առանց իմանալու մեռավ: Եսիմ, մեր համարժեքները (կաղամբն ու արագիլը) ավելի երեխայական են: