PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոռեվյու



Ռուֆուս
16.02.2010, 18:04
Ներկայացնում եմ բոլոր ժամանակների, տարբեր երկրների, տարբեր ոճերի ֆիլմեր: Ֆիլմերը կարող եք քննարկել համապատասխան քննարկման թեմայում (http://www.akumb.am/showthread.php/56710-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%BC%D5%A5%D5%BE%D5%B5%D5%B8%D6%82.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80):

Բարի ժամանց:

Ռուֆուս
16.03.2010, 20:05
Գերմանական հրաշք մի ֆիլմ.

Das Leben der Anderen/Ուրիշների կյանքը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/9f/Leben_der_anderen.jpg

IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցուցակում գրավում է 55-րդ տեղը:

Ֆիլմը Շտազիի (ԳԴՀ-ի КГБ-ին համապատասխանող օրգանը) աշխատողներից մեկի գործունեության մասին է, ով դավաճանում է իր սկզբունքներին հանուն ուրիշների փրկության: Հրաշալի ֆիլմ, որը 2007-ին արժանացել է օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ կատեգորիայում:

Վերջում լացացրեց :(

Ռուֆուս
22.03.2010, 18:24
District 9
http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d7/District_nine_ver2.jpg

IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում՝ 117-րդ տեղում է:

Ֆիլմը երկրագնդի վրա պատահաբար հայտնված ալյմոլորակայինների մասին է: Շատ հետաքրքիր ձևով է նկարահանված՝ կեղծ փաստավավերագրական ֆիլմի ձևով, ինչ-որ տեղ հիշեցրեց Blairwitch Project ֆիլմը: Այս տարի ներկայացվել էր 4 օսկարի, այդ թվում նաև լավագույն ֆիլմ նոմինացիայում (ափսոս ոչ մի օսկար չշահեց): Մտածելու լիքը նյութ տվեց :)

Անպայման դիտեք, լավն է: :)

Ռուֆուս
22.04.2010, 09:56
Վառել կարդալուց հետո/Burn After Reading

http://upload.wikimedia.org/wikipedia/en/a/ae/Burn_After_Reading.jpg

Ռեժիսյորներ՝ Էթան և Ջոել Քոեն
Դերերում՝ Ջոն Մալկովիչ
Ֆրենսիս Մակդորմանդ
Ջորջ Քլունի
Բրեդ Փիթ

Էթան ու Ջոել Քոենները ԻՄՀԿ ժամանակակից ռեժիսյորների ցանկում լավագույններից մեկն են, եթե ոչ լավագույնը: Էս ֆիլմն էլ է դասական Քոենյան ֆիլմ՝ լավ կապակցված սյուժե, սև, շաաատ սև հումոր ու շատ դաժան (երբեմն նույնիսկ կոմիկական) տեսարաններ: Ամեն դեպքում Քոենների հին ֆիլմերին՝ (Ֆարգո, Միլլերի Խաչմերուկը, Բարտոն Ֆինք, Մեծ Լեբովսկին, Որտե՞ղ ես, եղբայր իմ և այլն), էս ֆիլմը չի հասնի:

Ռուֆուս
10.05.2010, 23:49
Հեսա էս գրառման համար կտուգանվեմ, բայց ամեն դեպքում, շատ էի հուզվել :oy

Big Fish/Մեծ Ձուկը

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/68/Big_Fish_movie.jpg

Ռեժիսյոր՝ Թիմ Բարթոն :love
Դերերում՝ Յուեն Մակգրեգոր
Ալբերտ Ֆիննի
Հելենա Բոնեմ Քարտեր :love:love:love
Ջեսսիկա Լանժ
Դեննի Դե Վիտո
Ստիվ Բուշեմի
և այլն
Ժանրը՝ կոմեդիա, դրամա, ֆանտաստիկա, հեքիաթ մեծահասակներ համար
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 200-րդ տեղը:

Ֆիլմը մահամերձ հոր և նրանից օտարացած որդու մասին է: Հայրը ամբողջ կյանքը որդուն պատմել է իր անհավանական արկածների մասին, որոնց հավաստիությանը շատ դժվար է հավատալ: Իսկ այժմ երբ հորը ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել որդին պետք է հասկանա, թե իրականում ինչ տեսակի մարդ էր իր հայրը, նրա պատմածներից որն էր հեքիաթ, որը իրականություն և վերջապես հաշտվի հոր հետ:

Ամբողջ ֆիլմի ընթացքում տրամադրությունս այսպես էր :)) :D :lol իսկ վերջում :cry2 :)) :cry

Հրաշք էր, կնայեք :) Դե Թիմ Բարթոնը չէր էլ կարող վատ ֆիլմ նկարահանել :)

Ռուֆուս
13.05.2010, 23:05
Ավտովթար/Crash

http://upload.wikimedia.org/wikipedia/en/d/d0/Crash_ver2.jpg

Ռեժիսյոր՝ Փոլ Հեգգիս
Դերերում՝ Բրենդան Ֆրեյզեր, Սանդրա Բալլոք, Դոն Չիդլ, Ռայն Ֆիլիպ, Մեթ Դիլլոն և այլն
IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 214-րդ տեղը
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 76%

Ֆիլմը իրար հետ լավ կապակցված փոքրիկ պատմություններ են, որոնց ընդհանուր թեմատիկան նույնն է՝ ռասսայական և սոցիալական անհանդուրժողականությունը Լոս Անջելեսում: Շատ էմոցիոնալ ֆիլմ էր, գերազանց դերասանական խաղով ու խորը, խճճված սյուժեով: 2005թ-ին արժանացել է երեք Օսկար մրցանակի, այդ թվում նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ռուֆուս
06.09.2010, 10:40
Մոդերատորական. Գրառումները պատճենվել են Խորհուրդ եմ տալիս դիտել (http://www.akumb.am/showthread.php/22173-%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AC) թեմայից: Այսուհետ բոլոր ֆիլմերի իմ ռեվյուները կտեղադրվեն այստեղ: