PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլերենի արտասանությանը վերաբերող հարցեր

Tornado
05.09.2010, 14:09
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թարգմանություն» թեմայից։

այ դոնթ սփիկ ինգլիշ

"այ դոնթ սփիք ինգլիշ" ;)

StrangeLittleGirl
05.09.2010, 14:37
"այ դոնթ սփիք ինգլիշ" ;)

Իսկ իրականում մի հնչյուն է, որը գտնվում է ք-ի և կ-ի արանքում ;)

Ուլուանա
05.09.2010, 17:04
Իսկ իրականում մի հնչյուն է, որը գտնվում է ք-ի և կ-ի արանքում ;)
Քանի որ էդքան խորացաք, ես էլ ասեմ, որ անգլերենում եթե p, t, k շնչեղ բաղաձայններին նախորդում է s հնչյունը, դրանք կորցնում են իրենց շնչեղությունը և արտասանվում պ, տ, կ։ Օրինակ՝ ստեյբլ (stable), սկայ (sky), սպեյս (space)։

Էլիզե
05.09.2010, 17:50

.... scooter /սկութըր/ :)

StrangeLittleGirl
05.09.2010, 18:10
Քանի որ էդքան խորացաք, ես էլ ասեմ, որ անգլերենում եթե p, t, k շնչեղ բաղաձայններին նախորդում է s հնչյունը, դրանք կորցնում են իրենց շնչեղությունը և արտասանվում պ, տ, կ։ Օրինակ՝ ստեյբլ (stable), սկայ (sky), սպեյս (space)։

Ան, k-ն ցանկացած տեղում կարդացվում ա ավելի շուտ կ, քան ք: Որպես ապացույց կարող ես նայել օտար լեզուների անգլերեն ձեռնարկները, որտեղ օտար լեզվի կ հնչյունը բացատրվում է որպես անգլերեն k-ի համարժեք: Իսկ ասում եմ ավելի շուտ, որովհետև նույնիսկ քո նշած դեպքերում էլ մաքուր պ, տ ու կ չի, այլ արանքային մի հնչյուն:

Ուլուանա
05.09.2010, 18:17

Չէ, ցանկացած դեպքում չի։ Օրինակ՝ բառասկզբում հաստատ կարդացվում է ք, որն ընդհանրապես նմանություն չունի կ–ի հետ։ Բառամիջում էլ որոշ դեպքերում ք է կամ առնվազն ավելի շատ ք–ին է մոտ, քան կ–ին։

StrangeLittleGirl
05.09.2010, 18:42

Նույն ք-ն չի էլի: Արանքային հնչյուն ա: Հստակ տարբերվում են c-ն ու k-ն: car-ն ու keen-ը տարբեր ք-եր են: Բայց մյուս կողմից, տարբեր արտասանությունների հարց էլ կա: Տեղեր կան, որ ինչքան ուժ ունեն ք են ասում, տեղեր կան, որտեղ էնքան էլ ք չի: Բայց դե էդպես շատ հնչյուններ կան: Նույն u-ն էլ հենց Անգլիայի տարբեր մասերում տարբեր ձևով են արտասանում:

---------- Ավելացվել է՝ 18:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:41 ----------

Ու նույն ս-ից հետոյի պ, տ, կ-ն էլ տեղեր կան, որ ավելի շատ փ, թ, ք ա հնչում:

Tornado
05.09.2010, 18:44
Ու նույն ս-ից հետոյի պ, տ, կ-ն էլ տեղեր կան, որ ավելի շատ փ, թ, ք ա հնչում:

Օրինա՞կ:

StrangeLittleGirl
05.09.2010, 18:48
Օրինա՞կ:

Ես տարբեր վայրերի առոգանությունների մասին էի: Բայց էս քեզ օրինակ. street բառը: Ես չգիտեմ՝ Հայաստանում ոնց են արտասանում: Ավլեի շուտ՝ գիտեմ, բայց էդ հեչ նման չի էն արտասանությանը, որը ես սովորել եմ իմ անգլիացի դասատուներից: Իսկ իրանք արտասանում էին... չգիտեմ էլ ոնց գրեմ, որովհետև հայերեն տառերը հերիք չեն անում, տրանսկրիպցիա էլ չգիտեմ: Մոտավորապես սենց. սչրիթ, բայց նենց, որ ս-ն ու չ-ն մի տեսակ ձուլվում են իրար, ու ոնց որ ս-ն շ դառնա, հետո չ:

---------- Ավելացվել է՝ 18:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:47 ----------

Ու էդ էլ հատուկ կանոն չի ս-ից հետո պ, կ, տ արտասանելը: Ուղղակի ինքնաբերաբար ա տենց ստացվում:

Էլիզե
05.09.2010, 18:50
Նույն ք-ն չի էլի: Արանքային հնչյուն ա: Հստակ տարբերվում են c-ն ու k-ն: car-ն ու keen-ը տարբեր ք-եր են:....

դա այն պատճառով է, որ նրանց հաջորդում են տարբեր ձայնավորներ` "a" և "e" / տվյալ դեպքում` "ee"` երկար՝ "ի՜" / :)

Շինարար
05.09.2010, 18:52
Իմ անգլերենիս դասախոսը համալսարանում, որ մեկը շատ էր լեզուն կոտրում, որ ճիշտ արտասանի, ասում էր՝ յոր ինգլիշ իզ քրդիշ, իմ արտասանությունն էլ միշտ օրինակ էր բերում, ասում էր՝ թող երևա, որ խոսացողը լոռեցի ա, ով անգլերեն ա խոսում, փոխարենը՝ պարզ ու հստակ ա:D ինչի հետևեց եք ընկել, հեչ պարտադիր չի իրանց պես ճիշտ կարողանանք խոսանք, կարևորը ընկալելի լինի:

StrangeLittleGirl
05.09.2010, 19:11
դա այն պատճառով է, որ նրանց հաջորդում են տարբեր ձայնավորներ` "a" և "e" / տվյալ դեպքում` "ee"` երկար՝ "ի՜" / :)

Ախր ո՞վ ասեց, որ տենց կանոն կա: Անգլերենում մի երկու հատ արտասանության կանոն կա, մնացածը սաղ օդ ա: Չգիտեմ՝ ով ա հնարել ու Հայաստանում էլ կպած սովորացնում են սաղին: Դեռ էլ չեմ ասում, որ նույն բանը տարբեր տեղերում տարբեր ա արտասանվում: Իզուր չէր, որ u տառն օրինակ բերեցի: Ստեղ կպած սովորացնում են, որ եսիմոր դեպքերում ա ա կարդացվում, եսիմ որ դեպքերում՝ ու: Բայց արի ու տես, որ Անգլիայի որոշ վայրերում ցանկացած u կարդում են ը, որոշներում էլ՝ ու: Դրա համար գոնե արտասանության դեպքում պետք չի ընկած կանոններ ման գալ (հատկապես անգլերենի նման լիքը գրական տարբերակներ ունեցող լեզվի դեպքում), այլ պետք ա լսել, թե ոնց են խոսում լեզուն կրողները:

Hda
05.09.2010, 20:03
օհօօօ
էս մի քանի ժամում կարգին կարդաբալետ ա դառել

"այ դոնթ սփիք ինգլիշ" ;)
այսինք ի՞նչ, թե քեզ թվում ա որ ք գրաԾ լինեի,այլ կարծիք չեր լինի…Գրառման իմաստն էլ է՞տ էր հա քո համար…էսի օտար բառերի ուղղագրությունից էլ բեթար էղավ:
Սիրելիս այնքաան լեզուներ կան,որ հայերենդ ի վիճակի չէ օրիգինալ հնչյունը արտահայտել:Բա այդ դեպքում ինչ պիտի ասեիր:Օդի մեջ չխոսալով օրինակ բերեմ, ասենք ֆրանսերենի "U"-ն , դե գրի տեսնեմ ինչպես պետք է արտասանվի…Ոչ թեման,ոչ էլ հարցը ուղղագրության հետ կապ չունեին:Օրիգինալ լեզվում նկատած սխալի մատնանշումը լրիվ կխրախուսվեր:Հետևիցդ էլ մի շարք օֆթոփ- օֆթոպ-օֆտոպ-օֆտոփ--(ընտրի որը կուզես,կամ էլ զարմացրա ակումբցիներին մի այլ 5-րդ տարբերակ առաջարկելով) առիթ ես տալիս:Մոռացեք վերևի գրառումս, եթե դա էր էականը քննարկողների համար..
հ.գ
հիմա չուկ թե՞ չակ

Tornado
05.09.2010, 21:02

Անգլերենում, շատ դեպքերում, ստեղ նույնպես k-ն ք է արտասանվում, չգիտեմ մյուս դեպքերում ոնց, բայց էս դեպքում լեզուն կրողները հաստատ ք են արտասանում:

StrangeLittleGirl
05.09.2010, 21:28
Անգլերենում, շատ դեպքերում, ստեղ նույնպես k-ն ք է արտասանվում, չգիտեմ մյուս դեպքերում ոնց, բայց էս դեպքում լեզուն կրողները հաստատ ք են արտասանում:

Վայ մեռանք ասելով, որ էդքան պարզ կ ու ք չի անգլերենում, այլ տարբեր երանգներ են, որոնք չկան հայերենում կամ գուցե կան, ինքներս էլ չենք նկատում: Հա, ասենք, պարզ ք կա, բայց կ՝ երբեք: Մնացած բոլորն էդ արանքային երանգներն են:

Ռուֆուս
05.09.2010, 21:31

Բյուր շատ շատ ես խորացել :)) Անգլերենի ոչ մի հնչյուն էլ իր հայերեն բացարձակ համարժեքը չունի, ոնց էլ նայես բոլոր հնչյունները երկու լեզուներում էլ տարբեր են :) Ամենակարևորը էս դեպքում էն ա, որ p, t, k հնչյունները անգլերենում հնչում են փ, թ, ք բացառությամբ էն դեպքերի, երբ նրանց նախորդում է s-ն, այս դեպքում արտասանվում են պ, տ, կ:

Մնացած ամեն ինչը կարևոր ու հետաքրքիր չի :)

Tornado
05.09.2010, 21:36
Վայ մեռանք ասելով, որ էդքան պարզ կ ու ք չի անգլերենում, այլ տարբեր երանգներ են, որոնք չկան հայերենում կամ գուցե կան, ինքներս էլ չենք նկատում: Հա, ասենք, պարզ ք կա, բայց կ՝ երբեք:

Հավատացեք՝մեռնելու կարիք չկա, չնայած՝ էդ Ձեր որոշելու հարցն ա: Ես էլ էդ եմ ասում, սփիք-ի մեջ պարզ ք-ա, կ-ի անուն ո՞վ տվեց:

StrangeLittleGirl
05.09.2010, 21:44
Հավատացեք՝մեռնելու կարիք չկա, չնայած՝ էդ Ձեր որոշելու հարցն ա: Ես էլ էդ եմ ասում, սփիք-ի մեջ պարզ ք-ա, կ-ի անուն ո՞վ տվեց:

Ասում եմ՝ պարզ ք չի, կ-ին ձգտող ինչ-որ հնչյուն ա

Tornado
05.09.2010, 22:25
Ասում եմ՝ պարզ ք չի, կ-ին ձգտող ինչ-որ հնչյուն ա

Հետաքրիր ա, հիմա էդպես որ նայենք, ամեն անգամ անգլերեն խոսելուց պիտի մտածենք, թե ո՞նց անենք, որ կ-ին ձգտող ինչ-որ հնչյուն արտաբերենք: Ամեն ազգ, նույնիսկ՝ ամեն մարդ յուրովի ա արտասանում, պետք չի «ոսկե կանոնններ» հորինել, ու հետեվից գնալ: Արտասանեք սփիք ու վերջ, պետք չի զուր տեղը տանջվել:

StrangeLittleGirl
05.09.2010, 22:37

Չէ, պետք չի, որ մտածենք: Մեկ ա, օտար առոգանությունից չես ազատվի: Ու նման հնչյունների արտասանության անհնարինությունն ա առաջացնում օտար առոգանություն:

Ուլուանա
06.09.2010, 06:03
Հավատացեք՝մեռնելու կարիք չկա, չնայած՝ էդ Ձեր որոշելու հարցն ա: Ես էլ էդ եմ ասում, սփիք-ի մեջ պարզ ք-ա, կ-ի անուն ո՞վ տվեց:
Համենայնդեպս, speaking ձևն արտասանելիս ավելի շատ կ է, քան ք, էդ առումով համաձայն եմ Բյուրի հետ։ Բայց ընդհանրապես համաձայն եմ նաև էն տեսակետին, որ էդքան խորանալն իմաստ չունի. նմանատիպ հարցերն էական չեն, որ դրանց վերաբերյալ փորձենք ինչ–որ հստակ, միանշանակ կանոններ սահմանել։ Նման նրբություններն զգում ես լեզվակիրների հետ տևական շփման դեպքում. դրանք ինչ–որ գրքից հստակ սովորել չես կարող, ու կարիքն էլ չկա իրականում ;)։ Լեզու սովորելու գործում շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։

Էլիզե
08.09.2010, 19:20
Ցրենք "կ"-ի և "ք"-ի գլխին հավաքված մութ ամպերը :))

Իմ անգլերենիս դասախոսը համալսարանում, որ մեկը շատ էր լեզուն կոտրում, որ ճիշտ արտասանի, ասում էր՝ յոր ինգլիշ իզ քրդիշ, իմ արտասանությունն էլ միշտ օրինակ էր բերում, ասում էր՝ թող երևա, որ խոսացողը լոռեցի ա, ով անգլերեն ա խոսում, փոխարենը՝ պարզ ու հստակ ա:D ինչի հետևեց եք ընկել, հեչ պարտադիր չի իրանց պես ճիշտ կարողանանք խոսանք, կարևորը ընկալելի լինի:

Հասկանում եմ Շին....
Մեր կուրսում մի լոռեցի տղա կար, ով խոսում էր ով խոսում էր անգլերեն լոռոցու առոգանությամբ և ստացվում էր նման մի բան.
-Մե՛յ ա՛յ քլո՜զ դը դո՜՜ր պլի՜՜՜զ...
ես էլ միշտ փորձում էի նրան ուղղել, օգնել, որ նա ճիշտ արտասանի բառերը, նա էլ վիրավորված ինձ ասում էր.
-Հերդ լոռեցի ա, ամոթ չես անում ինձ ձեր ես առնում... :goblin :))

Հիմա` ինչ եմ ուզում ասել էս բաժակով` տեղանքը շատ մեծ նշանակություն ունի առոգանության համար, անգամ Անգլիայում` լոնդոնցու և լիվերպուլցու առոգանության մեջ ահագին տարբերություններ կան... էնպես որ` լեզուն մաթեմատիկա չի, լեզուն ինչքան մոտ է կանոններին, նույնքան էլ հեռու է այդ նույն կանոններից... :)

Գրիգոր
10.09.2010, 15:40
Համենայնդեպս, speaking ձևն արտասանելիս ավելի շատ կ է, քան ք, էդ առումով համաձայն եմ Բյուրի հետ։ Բայց ընդհանրապես համաձայն եմ նաև էն տեսակետին, որ էդքան խորանալն իմաստ չունի. նմանատիպ հարցերն էական չեն, որ դրանց վերաբերյալ փորձենք ինչ–որ հստակ, միանշանակ կանոններ սահմանել։ Նման նրբություններն զգում ես լեզվակիրների հետ տևական շփման դեպքում. դրանք ինչ–որ գրքից հստակ սովորել չես կարող, ու կարիքն էլ չկա իրականում ;)։ Լեզու սովորելու գործում շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։

Ընդհանրապես ասեմ, որ կան կանոններ, որոնք հետևյալն են...

st, sp, sk, և նման տառերի դեպքում, s ից հետո տառը փափուկ է լինում..
Օրինակներ...
Start - Ստա:տ
Speak - Սպի:կ
Skate - Սկե:յտ

*** (: նշանը երկարացման համար ա, ով չգիտի էտ էլ ասեմ)

StrangeLittleGirl
10.09.2010, 15:49
Ընդհանրապես ասեմ, որ կան կանոններ, որոնք հետևյալն են...

st, sp, sk, և նման տառերի դեպքում, s ից հետո տառը փափուկ է լինում..
Օրինակներ...
Start - Ստա:տ
Speak - Սպի:կ
Skate - Սկե:յտ

*** (: նշանը երկարացման համար ա, ով չգիտի էտ էլ ասեմ)

:D :D :D
Կներեք, չդիմացա

Էդ երկարացման նշանները բրիտանական անգլերենի համար են ճիշտ, ամերիկացիները r-երը լավ էլ արտասանում են:

Ռուֆուս
10.09.2010, 15:54
Ընդհանրապես ասեմ, որ կան կանոններ, որոնք հետևյալն են...

st, sp, sk, և նման տառերի դեպքում, s ից հետո տառը փափուկ է լինում..
Օրինակներ...
Start - Ստա:տ
Speak - Սպի:կ
Skate - Սկե:յտ

*** (: նշանը երկարացման համար ա, ով չգիտի էտ էլ ասեմ)

Նախ փափուկ բաղաձայնը ի՞նչ ա :o միգուցե ոչ շնչե՞ղ :)

Իսկ էդ երկարացումը մենակ բրիտանական անգլերենին ա վերաբերվում, ոնց որ Բյուրն ասեց, ու նույնիսկ այդ դեպքում Skate բառում «ե»-ն չի կարող երկարացվել, որովհետև դիֆտոնգի մաս է կազմում, իսկ դիֆտոնգը ամբողջական հնչյունաբանական միավոր է, որը չի կարելի բաժանել ու մի մասնիկը երկարացնել, կամ կարճացնել:

Արամ
10.09.2010, 21:11
ինչպես է կարդացվում install բառը?

Հայուհի
10.09.2010, 21:44
ինչպես է կարդացվում install բառը?

Ինսթոլ ;)

Adam
11.09.2010, 17:55
Սպի:կ
Սկե:յտ

Ես, օրինակ, սենց բան երբեք չեմ լսել:

Երևի՝ սփիք և սքեյթ, հա՞...

Hayk Avetisyan
07.02.2014, 16:06
Անգլերենի աբմողջ տրանսկրիպցիան հայերեն տառերով արտահայտված կարո՞ղ եք տալ:

Գրիգոր
05.05.2016, 02:03
Ես, օրինակ, սենց բան երբեք չեմ լսել:

Երևի՝ սփիք և սքեյթ, հա՞...

Իրականում հենց սպիկ ու սկեյթ )