PDA

Դիտել ողջ տարբերակը : www.amenin4.am/referat



Alina24
05.09.2010, 18:22
Գիտական աշխատանքների կայք
www.amenin4.am/referat

tikopx
05.09.2010, 18:25
նոր յուսեր ես ու չես կարդացել կանոները,ստեղ հայերեն գրի, տուգանում են :

Աթեիստ
05.09.2010, 19:28
Գիտական աշխատանքների կայք
www.amenin4.am/referat

1. Գիտակներին փոխանցեք, որ «ՀԵՏևՅԱԼ» բառում «և»-ն ուղղեն:

2. Ուսանողների համար նախատեսված կայքում ընդունված է տեղադրել անճվար նյութեր, վճարովի ցանկացած ինստիտուտի հարևանության գործող «xerox»-ի օբյեկտ էլ կանի:

Alina24
06.09.2010, 09:46
Կայքը դեռ ավարտուն չի, սխալներ հնարավոր են և անվճար նյութեր էլ կլինեն:

Աթեիստ
06.09.2010, 22:54
Իսկ ի՞նչ էիք հայտարարում անավարտ կայքով:

Alina24
06.09.2010, 23:44
Եթե հակված եք թերություններ փնտրելու, ապա միշտ էլ դրանք կգտնեք: Ցանկացած երևույթ դինամիկ է, կայքերն էլ բացառություն չեն: Համալրումն ու փոփոխությունը վտանգավոր չեն, վտանգավոր են կարծրացածները:

Աթեիստ
07.09.2010, 00:00
Եթե հակված եք թերություններ փնտրելու, ապա միշտ էլ դրանք կգտնեք: Ցանկացած երևույթ դինամիկ է, կայքերն էլ բացառություն չեն: Համալրումն ու փոփոխությունը վտանգավոր չեն, վտանգավոր են կարծրացածները:

Երևի հարցս լավ չձևակերպեցի:
Դուք «հայտարարություններ» բաժնում տեղադրում եք Ձեր կայքի հղումը, նշելով որ այն նախատեսված է ուսանողների համար: Ես պարզ բացատրում եմ, թե իմ պատկերացումով ինչպիսին պետք է լինի ուսանողների համար նախատեված կայքը: Որպես արդարացում, Դուք նշում եք, որ կայքը դեռ անավարտ է, այսինքն համաձայն եք նշածս թերությունների հետ: Այդ դեպքում խնդրում եմ բացատրել, թե ինչ նպատակով եք այստեղ տեղադրել կայքի հղում: Ի՞նչ էիք ակնկալում դրանով ստանալ:
Ավելացնեմ նաև, որ ակումբցիներից շատերն (այդ թվում և Ձեր խոնարհ ծառան) ունեն նման անկատար ու թերի կայքեր: Պատկերացնու՞մ եք ինչ կդառնա ակումբը, եթե բոլորը սկսեն իրանց թերի կայքերը գովազդել այստեղ:


Հ.Գ.
Թերությունները վերացվում են միայն դրանք հայտնաբերելու դեպքում: Կարծում եմ արժանի եմ շնորհակալության` օգնության համար:

Alina24
07.09.2010, 15:52
Իհարկե շնորհակալություն թերությունները նկատելու և դրանք մատնանշելու համար, ուղղակի ամեն ինչի մասին կարելի է ավելի նրբորեն նշել, իսկ ձեր և ձեր ընկերների կողմից ես որոշակի ագրեսիա եմ ընկալում, որը տեղին չի: Կա կայք, որը համացանցում է, իսկ աշխատանքները շարունակվում են, իսկ ինչու չհայտարարել դրա մասին: Նամանավանդ, որ կայքի տեխնիկական մասի գրեթե 70 տոկոսն արված է, իսկ կայքի համար դա է կարևոր, ոչ թե արտաքին մասերը: Մենք ամեն օր տեսնում ենք բազմաթիվ կայքեր, որոնք շարունակ փոփոխվում են, քանի որ աշխատանքի ժամանակ է առաջ գալիս դրանց պահանջը: Քանի դեռ մի բան չեք օգտագործել, դրա թերությունները չեք նկատի: Իսկ ընդհանրապես շնորհակալություն նկատելու համար:

Askalaf
07.09.2010, 21:29
Գիտական աշխատանքների կայք
www.amenin4.am/referat


Առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`

* Տրամադրում ենք պատրաստի գիտական աշխատանքներ, որոնք գրված են որակյալ մասնագետների կողմից,
* Ընդունում ենք նաև նոր աշխատանքների պատվերներ ու կատարում սեղմ ժամկետներում և մատչելի գներով,
* Կատարում ենք թարգմանություններ,
* Տեքստերի և գրքերի հավաքում,
* Ցանկացած բարդության համակարգչային ծրագրերի և կայքերի պատրաստում


Փաստորեն ծառայում եք ուսանողների տուպոյացմանը...

tikopx
07.09.2010, 21:31
հա, տենց մի արտահայտվի , ես ել եմ առել ուրիշ տեղից, չեղավ , որ ես քո ասած տուպոյացել եմ , նորմալ արտահայտվի:

Աթեիստ
07.09.2010, 21:48
Ինչքան նայեցի, ագրեսիվ գրառում չգտա: Ընդամենը հարցեր ու թերությունների մատնանշում:
Հատուկ Ձեր համար նշեմ կայքի դրական կողմը, առաջին էջի դիզայնը շատ պարզ ու հաճելի է:
Երբ մտնում եմ պատրաստի աշխատանքների էջը, 2 բան դուրս չի գալիս:

1. Մուգ ֆոնի վրա բոլդ արած սպիտակ տեքստը կարդալիս աչքերս շաղվում են:
2. Ամբողջ տեքստը հղում սարքելու փոխարել (շատ տհաճ է Underline-ով տեքստ կարդալը) վերջում կամ սկզբում կարելի է մի կոճակ տեղադրել:

Alina24
07.09.2010, 23:32
Ինչ վերաբերվում է տուպոյացմանը.............
Ես մեծ հաճույքով այլ գործով կզբաղվեի, եթե այդքան պահանջարկ չլիներ: Ի դեպ, երբ որ ինձ զանգահարում են ու ինչ-որ բան են ուզում, ես առաջին հերթին փորձում եմ ուղղություն ցույց տալ, ես նույնիսկ ասում եմ, թե ինչ գրականություն կամ կայք նայեն, բայց դե որ տեսնում եմ, հույս չկա, էլ ինչ անես, արդեն սկսում է գործել առաջարկ-պահանջարկ մեխանիզմը: Ի դեպ էդ ուսանողների 70 տոկոսը արդեն տուպոյ են, ուղղակի իրանք չգիտեն էդ մասին, եթե իմանային` կզբաղվեին նրանով, ինչով կարող են, ոչ թե օժիտի համար դիպլոմ կառնեին: Իմ աշխատանքի ընթացքում եղել է,որ ավարտացրել ենք նորաթուխ կանանց և նրանց ամուսիններին: Դե դիպլոմա, տունա, թող լինի: Սերնդե սերունդ դիպլոմ են առնում: Կա նաև մարդկանց այլ կատեգորիա, որ աշխատում են, չեն հասցնում գրել էդ անիմաստ ռեֆերատները: Ի դեպ ռեֆերատները դասախոսներն են հորինել, որ ռեֆերատը ստուգելու, այսինքն թուղթ սևացնելու համար գումար ստանան: Դե մի բան պիտի անեն, թե չէ:?? Հո ստից տեղը փող չեն ստանալու: Ձևականություններ.......

---------- Ավելացվել է՝ 00:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:19 ----------

Առաջին էջը դեռ պետք է խմբագրվի, իսկ ռեֆերատների ֆոնը փոխվելու է, երևի թե կայքի գույնն էլ կփոխվի: Իսկ հղումները պետք են, քանի որ այդտեղից բացվում է աշխատանքի պլանը: Ամեն դեպքում, չեմ ուզում, որ շատ ծանրաբեռնվի: Ինչքան պարզ, էդքան լավ: Շնորհակալություն նշումների համար:
Մեկ էլ մի բան հիշեցի, դուք գրել էիք, որ կայքերում պետք է անվճար նյութեր լինեն, իսկ դուք էդ նյութերը նայել եք?: Սովորաբար էդ անվճար նյութերը էն աշխատանքներն են, որոնք որակ չունեն: Ոչ ոք լավ աշխատանքը անվճար չի տա: Ես մի քանի օր առաջ նայում էի, բավական տխուր էր, չեմ ուզում ուղղակի կայքը նշեմ: Իսկ էդ ձեր ասած xerox-ների օբյեկտները հենց իրենք են կայքեր բացում ու էդ անվճար աշխատանքները տեղադրում ուսանողին գրավելու համար:

tikopx
07.09.2010, 23:35
ետ կիսատ պռատ Xerox ի հիման վրա` փոփեխելով , լավ աշխատանք կլնի սարքել, կարևորը լինի մի բան ` ձևափոխելու

Askalaf
08.09.2010, 13:07
հա, տենց մի արտահայտվի , ես ել եմ առել ուրիշ տեղից, չեղավ , որ ես քո ասած տուպոյացել եմ , նորմալ արտահայտվի:

tikopx
Ես լրիվ նորմալ եմ արտահայտվել և հատուկ ոչ մեկին չեմ ուզել վիրավորել, այլ ներկայացրել եմ երևույթը։
Ի դեպ ավելի կոպիտ "արտահայտվողի" հետ դու համաձայնվել ես ներքևում բերված գրառմանը "շնորհակալություն" ասելով։


Ինչ վերաբերվում է տուպոյացմանը.............
Ես մեծ հաճույքով այլ գործով կզբաղվեի, եթե այդքան պահանջարկ չլիներ: Ի դեպ, երբ որ ինձ զանգահարում են ու ինչ-որ բան են ուզում, ես առաջին հերթին փորձում եմ ուղղություն ցույց տալ, ես նույնիսկ ասում եմ, թե ինչ գրականություն կամ կայք նայեն, բայց դե որ տեսնում եմ, հույս չկա, էլ ինչ անես, արդեն սկսում է գործել առաջարկ-պահանջարկ մեխանիզմը: Ի դեպ էդ ուսանողների 70 տոկոսը արդեն տուպոյ են, ուղղակի իրանք չգիտեն էդ մասին

Ինչ վերաբերում է գիտական աշխատանքներին, ապա կուզեի նշել որ ռեֆերատը իրենից ոչ մի գիտական արժեք չի ներկայացնում, ոչ էլ կուրսայինները։
Թերևս ինչ որ չափով ինչ որ արժեք կարող է ներկայացնել միայն մագիստրոսական թեզը, այն էլ եթե գերազանց ու անթերի աշխատանք է արված։

tikopx
08.09.2010, 13:52
tikopx
Ես լրիվ նորմալ եմ արտահայտվել և հատուկ ոչ մեկին չեմ ուզել վիրավորել, այլ ներկայացրել եմ երևույթը։
Ի դեպ ավելի կոպիտ "արտահայտվողի" հետ դու համաձայնվել ես ներքևում բերված գրառմանը "շնորհակալություն" ասելով։



Ինչ վերաբերում է գիտական աշխատանքներին, ապա կուզեի նշել որ ռեֆերատը իրենից ոչ մի գիտական արժեք չի ներկայացնում, ոչ էլ կուրսայինները։
Թերևս ինչ որ չափով ինչ որ արժեք կարող է ներկայացնել միայն մագիստրոսական թեզը, այն էլ եթե գերազանց ու անթերի աշխատանք է արված։

1-ին ինքը աղջիկա, ու ես համաձայնվել եմ այլ իմաստի համար, ոչ թե ետ քո ասածի համար, եթե դու ել ես աղջիկ կներես,ես գիտեի դու տղա ես

Alina24
09.09.2010, 23:14
Այն,որ ռեֆերատը գիտական աշխատանք չի, ես էդ դեռ կարող եմ համաձայնել, բայց որ կուրսայինը, դիպլոմայինը գիտական աշխատանք չի, կներեք, էդ արդեն չեմ կարող: Ես իմ սովորելու տարիներին իմ 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի աշխատանքները գիտական աշխատանքներ եմ համարում, քանի որ ոչ միայն տեսական նյութ եմ գրել, այլև լուրջ հետազոտություններ եմ անցկացրել ու նույնիսկ գիտական հոդվածներ եմ գրել դրանց հիման վրա: Դուք դատում եք էն մարդկանց համար, ովքեր կուրսայինը գրում են գալոչկան ստանալու համար: Կան մարդիկ, ովքեր լուրջ աշխատել են: Ու էս ամեն ինչը, ինչ ասում եմ, էդ կայքի համար չեմ ասում, ուղղակի, որպես նախկին ուսանող քննարկման համար: Իսկ թեզիս մասին էլ չեմ ասում, քանի որ դիսերտացիայի թեմա էր ու հենց անթերի էր գնահատվել էր: Ես համաձայն եմ, որ վատա էս ամեն ինչը, ես ինքս կյանքում իմ համար ռեֆերատ չեմ պատվիրել ու նույնիսկ իմ համար ծիծաղալու ա էդ ամեն ինչը, բայց ուրիշների համար դեպրեսիայի պատճառ ռեֆերատ գրել չկարողանալը, համ էլ չմոռանանք` պահանջարկ-առաջարկ:

Zangezur
10.09.2010, 01:08
համ էլ չմոռանանք` պահանջարկ-առաջարկ:
փաստորեն տնտեսագիտական կրթություն ունես

Alina24
10.09.2010, 10:00
Չէ, տնտեսագիտական կրթություն չունեմ, բայց պատրաստվում եմ ունենալ:

Askalaf
10.09.2010, 11:17
1-ին ինքը աղջիկա, ու ես համաձայնվել եմ այլ իմաստի համար, ոչ թե ետ քո ասածի համար, եթե դու ել ես աղջիկ կներես,ես գիտեի դու տղա ես

Նախ ասեմ, որ սկզբից շատ ճիշտ գիտեիր. տղու հետ ես ուզում «քյալլա» տված ըլնես, :B էն էլ լռիվ իզուր։
Նենց որ ենթադրությունով ասածդ «կներեսը» իզուրա։ :ok

Էդ մեկ, անցնեմ մյուսին.

Դու շնորհակալությունը դրել ես ամբողջ ասածի տակ, իսկ էդ «լյուբոյ» կարդացողի համար նշանակումա որ համաձայնվել ես ամբողջին, հիմա թե դու քո մտքի մեջ որ կտորի հետ համաձայն չես, էդ արդեն դու կիմանաս։ :think

---------- Ավելացվել է՝ 09:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:04 ----------


Այն,որ ռեֆերատը գիտական աշխատանք չի, ես էդ դեռ կարող եմ համաձայնել, բայց որ կուրսայինը, դիպլոմայինը գիտական աշխատանք չի, կներեք, էդ արդեն չեմ կարող: Ես իմ սովորելու տարիներին իմ 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի աշխատանքները գիտական աշխատանքներ եմ համարում, քանի որ ոչ միայն տեսական նյութ եմ գրել, այլև լուրջ հետազոտություններ եմ անցկացրել ու նույնիսկ գիտական հոդվածներ եմ գրել դրանց հիման վրա: Դուք դատում եք էն մարդկանց համար, ովքեր կուրսայինը գրում են գալոչկան ստանալու համար: Կան մարդիկ, ովքեր լուրջ աշխատել են: Ու էս ամեն ինչը, ինչ ասում եմ, էդ կայքի համար չեմ ասում, ուղղակի, որպես նախկին ուսանող քննարկման համար: Իսկ թեզիս մասին էլ չեմ ասում, քանի որ դիսերտացիայի թեմա էր ու հենց անթերի էր գնահատվել էր: Ես համաձայն եմ, որ վատա էս ամեն ինչը, ես ինքս կյանքում իմ համար ռեֆերատ չեմ պատվիրել ու նույնիսկ իմ համար ծիծաղալու ա էդ ամեն ինչը, բայց ուրիշների համար դեպրեսիայի պատճառ ռեֆերատ գրել չկարողանալը, համ էլ չմոռանանք` պահանջարկ-առաջարկ:

Պահանջարկ–առաջարկի «քողով» չի կարելի արդարանալ, չի սազում։ Սակայն ես իմ առաջ նպատակ էլ չեմ դրել որ ձեր արածը ամեն գնով վատաբանեմ, ընդամենը փաստն եմ արձանագրել։ Էնպես որ համաձայն լինես դրա հետ թե չէ, դրանից բան չի փոխվի։

Ինքդ արդեն գրել ես որ այդ «դիպլոմային–կուրսայինների» հիման վրա գիտական հոդված ես գրել, այսինքն ինքնին եթե «դիպլոմային–կուրսայինը» գիտական աշխատանք լիներ ուրեմն էլ կարիք չէր լինի դրա հիման վրա հոդված գրելու։

Ի դեպ կասե՞ս թե ինչի վերաբերյալ է հոդվածդ ու որտեղ ես տպագրել։

Alina24
10.09.2010, 11:33
Ոչ մեկ ոչ ոքի չի վատաբանում, ուղղակի զրուցում ենք: Հոդվածում ուղղակի ընդհանրացնում ես աշխատանքիդ տվյալները: Բայց դրանք էլ են աշխատանք, եթե տենց լինի ուրեմն դիսերտացիան էլ գիտական աշխատանք չի, քանի որ դրանից հետո էլ ենք հոդված գրում: Իսկ հոդվածներս գրեմ.
1.Ա.Ա.Թադևոսյան. Սրտի իշեմիկ հիվանդությամբ անձանց մոտիվացիոն ոլորտի առանձնահատկությունները: Արդի հոգեբանության տեսական և կիրառական հիմնախնդիրներ: ԵՊՀ 90-ամյակին նվիրված գիտական ժողովածու: Եր: ՙԱսողիկ՚ հրատ. 2009թ.320էջ
2.Ա.Ա.Թադևոսյան. Դեպրեսիվ և տագնապային խանգարումների ինտեգրատիվ հոգեթերապիան կոգնիտիվ մոդելի հիման վրա.ՙԻնտեգրատիվ հոգեթերապիան այսօր՚ 1-ին միջազգային գիտա-գործնական գիտաժողովի նյութեր.ՙԻրանագիտական կովկասյան կենտրոն՚ հրատարակչություն.2010թ. 200էջ

tikopx
10.09.2010, 16:55
Նախ ասեմ, որ սկզբից շատ ճիշտ գիտեիր. տղու հետ ես ուզում «քյալլա» տված ըլնես, :B էն էլ լռիվ իզուր։
Նենց որ ենթադրությունով ասածդ «կներեսը» իզուրա։ :ok

Էդ մեկ, անցնեմ մյուսին.

Դու շնորհակալությունը դրել ես ամբողջ ասածի տակ, իսկ էդ «լյուբոյ» կարդացողի համար նշանակումա որ համաձայնվել ես ամբողջին, հիմա թե դու քո մտքի մեջ որ կտորի հետ համաձայն չես, էդ արդեն դու կիմանաս։ :think

---------- Ավելացվել է՝ 09:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:04 ----------



Պահանջարկ–առաջարկի «քողով» չի կարելի արդարանալ, չի սազում։ Սակայն ես իմ առաջ նպատակ էլ չեմ դրել որ ձեր արածը ամեն գնով վատաբանեմ, ընդամենը փաստն եմ արձանագրել։ Էնպես որ համաձայն լինես դրա հետ թե չէ, դրանից բան չի փոխվի։

Ինքդ արդեն գրել ես որ այդ «դիպլոմային–կուրսայինների» հիման վրա գիտական հոդված ես գրել, այսինքն ինքնին եթե «դիպլոմային–կուրսայինը» գիտական աշխատանք լիներ ուրեմն էլ կարիք չէր լինի դրա հիման վրա հոդված գրելու։

Ի դեպ կասե՞ս թե ինչի վերաբերյալ է հոդվածդ ու որտեղ ես տպագրել։

քանի որ իմ ուզած մասը չեի կարա մեջբերեի ու տակը շնորհակալություն դնեի` իմ գրածի, դրա համար էլ ընդհանուրի տակ դրեցի:)