PDA

Դիտել ողջ տարբերակը : Իան Անդերսոն - համերգ Երևանում



Ձայնալար
18.03.2010, 18:59
:yahoo

Այ քեզ հրաշք, Ջեթրոն մեր սիմֆոնիկի հետ Սեպտեմբերի 24-ին: Դոգմայի Զառան էլ ա լինելու, նայեք ոնց ա գովում Յանը Դոգմային:
http://www.jethrotull.com/tourdates/index.html#dogma

CactuSoul
18.03.2010, 19:11
Ջեթրոն մեր սիմֆոնիկի հետ Սեպտեմբերի 24-ին:
Յանն ա լինելու մենակ, Ջեթրոն չի:

Ամեն դեպքում՝ :yahoo

AniwaR
18.03.2010, 19:19
"The best musical metal band this side of Mars. Amazing bass player. Brilliant vocals. Searing guitar. Thundering neutron drums. This band feature instruments which are weapons of mass destruction.... Oh, to be so young."

Նադը ժե, Անդերսոնն էսքա՞ն անճաշակ մարդ ա: :)) Ձեր կարմիր վարգանիշները ձեզ պահեք: :beee

Ռուֆուս
18.03.2010, 19:40
Ուխ, չնայած Զարայի համար չեմ գժվում, բայց հետաքրքիր կլինի :)

Ֆրեյա
19.03.2010, 09:34
Իսկ ես ավելի մեծ հաճույքով մի հատ էլ Ջեթրոյի համերգին կգնայի :P

Մի քիչ արդեն սկսում էի նախանձել, որ Յան–ի համերգին չեմ գնալու :oy, բայց նախանձս քիիչ–քիչ անցնում ա :))

Ձայնալար
19.03.2010, 10:04
Նադը ժե, Անդերսոնն էսքա՞ն անճաշակ մարդ ա: :)) Ձեր կարմիր վարգանիշները ձեզ պահեք: :beee

Շատ էլ լավ խումբ ա դոգման :beee

AniwaR
19.03.2010, 15:39
Շատ էլ լավ խումբ ա դոգման :beee

:mda Դե, վատը չեն, իրենց ուրույն դեմքն ունեն, բայց Անդերսոնի դրած մակդիրների հետ համաձայն չեմ: Էդքանը::)

Yellow Raven
19.03.2010, 20:29
Մենակ թե ոչինչ չխանգարի ու տոմսերը նորմալ գնով լինեն:love
Հուսով եմ Ջեթրոյի երգերն են լինելու երգացանկում:))

Jarre
27.04.2010, 15:45
«Jethro Tull»-ը կրկին Հայաստանում և ոչ միայն

Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբի պաշտոնական վեբ կայքում այն երկրների շարքում, ուր այցելելու է «Jethro Tull» խումբը, կարող եք տեսնել նաև Հայաստանի անունը, այն էլ արդեն երկրորդ անգամ: Համերգը տեղի է ունենալու 2010 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանի պետական օպերային թատրոնում: Ներկա է լինելու նաև հատուկ հյուր` «Դոգմա» խմբի մենակատար Զառա Գրիգորյանը:

-«Jethro Tull»-ի համերգը կազմակերպել է Vibrogaphus-ը, ես` որպես մենեջեր, մասնակցում էի համերգի կազմակերպչական մասին: Յան Անդերսոնը գիտեր, որ երգչուհի եմ, որ մեր կազմակերպությունը փոքր ռոք-խումբ ունի: Այն ժամանակ «Դոգմա» խումբը դեռ իր ձայնասկավառակը չուներ, և Անդերսոնը հնարավորություն չունեցավ լսելու մեր երգերը: Իսկ այն ձայնագրությունները, որ ունեինք, ինքներս չցանկացանք ներկայացնել,- ասում է Զառա Գևորգյանը:

Որոշ ժամանակ անց Զառան Գերմանիայում կայանալիք Յան Անդերսոնի համերգի հրավեր է ստանում: Սակայն, այդ ժամանակ ձայնագրվում էր նրա խմբի ալբոմը, և նա չկարողացավ մեկնել: Այնուամենայնիվ, Յան Անդերսոնը գտնում է «Դոգմայի» կատարումներից մեկը և նախաձեռնում համագործակցությունը:

- Յան Անդերսոնն իր խումբը երբեք ռոք, այն էլ մեթալ չի համարել և հիմա էլ կարծես թե այդպես է: Նրանք ավելի շատ էթնո ոճով են հանդես գալիս և ներկայացնում են էթնիկ -ջազ երաժշտություն: «Դոգման» կարևորում է հայկական մոտիվները: Այն զարգացող է, և եթե այլաբանորեն բացատրեմ, երաժշտությունը կարող է քարքարոտ ժայռերից վերածվել գեղեցիկ քնքուշ ծաղիկներով լի մարգագետինների: Գուցե դրանով էլ հենց հետաքրքրել ենք Յան Անդերսոնին, գուցե դա է պատճառը, որ նա համագործակցության արդյունքներ է ակնկալում: Ամեն դեպքում, այդ մակարդակի երաժշտի հետ համագործակցելը մեծ բավականություն է,- ասում է Զառան:- Համերգն անվանելու են «Յան Անդերսոնը նվագում է սիմֆոնիկ Jethro Tull», այսինքն` բացի խմբի երաժիշտներից, հանդես է գալու սիմֆոնիկ նվագախումբը: Երկու երգ պիտի երգեմ Յան Անդերսոնի ընտրությամբ: Ներկայացնելու եմ նաև «Դոգմայի» երգերից:

Կարելի է ենթադրել, թե ինչ բավականություն են ստանալու այս երկու խմբերի երկրպագուները: «Սա լավագույն metal խումբն է. ապշեցուցիչ բաս կիթառ, փայլուն վոկալ, շանթահար հարվածային գործիքներ: Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են…Եվ այսքան երիտասարդ»,- «Jethro Tull»-ի կայքում գրում է «Դոգմայի» մասին Յան Անդերսոնը: Հազիվ թե հնարավոր լինի սրան որևէ բան ավելացնել:


«Դոգմա» խմբի և կին մենակատարների մասին

- Անսպասելի էր ու ապշեցուցիչ: Ընդամենը մի քանի օրվա փորձերի արդյունքում կարողացանք ներկայացնել նոր խումբ, այդքան արագ MDP-ից հետո,- ասում է Զառան:
«Դոգմա» խումբը` որպես այդպիսին, կազմավորվել է 2008 թ., եթե չհաշվենք հիմնական երաժիշտների` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի և կիթառահար Հենո Գրիգորյանի արդեն 15 տարվա փորձը, որ կուտակել էին MDP խմբում: 2007 թվականի սկզբից սկսած, խմբին միացավ այն ժամանակ դեռ ճանաչում չունեցող Զառան, հետո metal երաժշտության ասպարեզում հայտնի թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ): Արդեն նոր կազմով «Դոգման» առաջին անգամ անակնկալ մատուցեց 2008-ի հունվարի 5-ին` ելույթ ունենալով ընկերների, երաժիշտների և լրագրողների առջև:

Իհարկե, անխուսափելի էին զուգահեռները նախկին խմբի հետ և ակներև` ոճական փոփոխությունը:
- MDP-ում, իսկ այժմ «Դոգմայում» ստեղծագործում է Հենո Գրիգորյանը, և նա, իհարկե, իր ոճը չի փոխել: Կարծում եմ` նա այն երաժիշտներից է, ում մեղեդին միանգամից ճանաչվում է: Բայց front man-ից էլ է շատ բան կախված, չէ՞ որ նրա վրա է ընկած երգը ներկայացնելու, շեշտադրումների պատասխանատվությունը: Եվ ես կարծես ընդգծեցի ու վեր հանեցի այն մեղեդին, որ միշտ էլ կար նրա երաժշտության մեջ: Շատերը կարծում են, որ լավ երգի համար կարևոր է թմբուկների և ակորդների առկայությունը և փոփոխությունը, անդադրում տեքստը և վոկալը: Պակաս կարևոր չեն տեքստերը, և ինքս դրանք բավական երկար եմ գրում, բայց ամենակարևորը երաժշտությունն է… Վերջապես, մեր համագործակցությունը հնարավոր դարձրեց ժողովրդական էթնիկ երաժշտության սերը: Դրա համար էլ մենք մեր խմբի ծնունդը իրոք համարում ենք ճակատագրական կամ Աստծո կամքով` հանուն երաժշտության:

Այսօր արդեն «Դոգմա» խումբը լայն երաժշտական գործունեություն է ծավալել` մենահամերգներ, փառատոներ: Խումբը ոչ միայն համերգներ է տալիս, այլև կազմակերպում է: Ահա հերթական միջոցառումը Յան Անդերսոնի համերգն է, որին կմիանա Զառա Գևորգյանը:

Երաժիշտները չէին սխալվել խմբի անդամների ընտրության հարցում, հատկապես Զառայի, որ դարձավ խմբի զարդը, և ոչ միայն, եթե հաշվի առնենք, որ ռոք երգող երգչուհիներ այսօր քիչ ենք հանդիպում թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Երբեմն էլ նրանք քննադատության են արժանանում:
- Դա պարզապես քարացած մտածելակերպի հետևանք է: Աղջիկը կարող է ռոք երգել և շատ լավ երգել` ներկայացնելով, օրինակ, կանացի կերպար: Կարծում եմ` պարզապես կինը գեղեցիկ է բեմի վրա: Հայկական խմբերից ստեղծագործում են «Stryfe» խմբի մեներգչուհի Եվան, «Eva» խմբի Եվան ու ես, և երեքս էլ միանգամայն տարբեր երաժշտություն ենք ներկայացնում: Նման քարացած մտածելակերպ այսօր կարող ենք նկատել, օրինակ, cover երգերի հետ կապված: Շատ տարածված է սկսնակ խմբերի կողմից հայտնի հիթերի կատարումը, երբեմն նաև երկրպագուների ցանկությունը բավարարելու համար: Այս դեպքում խնդիր ունես լավ կատարել այդ ստեղծագործությունը` բացառելով որևէ փոփոխություն կամ իմպրովիզացիա: Չկա նաև քննադատվելու և ընդունված չլինելու վտանգ, քանի որ նվագում ես այն, ինչ ժամանակին արել է լեգենդար երաժիշտը, և նրա արածն անառարկելի է: Cover-ների դեպքն ուրիշ է, դու այդ երգը պիտի քո միջով անցկացնես` ներկայացնելով նոր, ուրույն ձևով, քո ձեռագրով: Ըստ իս, պետք է թողնել, որ երգը ապրի, նորից կատարվի, նաև փոփոխվի: Բայց, իհարկե, այս ամենը պետք է արվի պրոֆեսիոնալ մակարդակով: Եվ գոյություն չունեն կնոջ ու տղամարդու համար նախատեսված երգեր: Եթե երաժիշտը ներկայացնելու բան ունի, դա անում է համոզիչ և տեղ է հասցնում իր ասելիքը, ապա սեռն ամենևին էլ նշանակություն չունի:

Այս խոսքերի ճշմարտությունն ապացուցվում է նաև Յան Անդերսոնի` համատեղ համերգի առաջարկով:

Սոնա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աղբյուր՝ ԱՆԿԱԽ (http://ankakh.com/2010/04/32779/)

Ձայնալար
27.04.2010, 21:30
Միայն թե, համաձայն Jethro Tull խմբի պաշտոնական կայքի (http://www.jethrotull.com/tourdates/index.html), երկրորդ անգամ ոչ թե խումբն է գալու, այլ Յան Անդերսենը:

Yellow Raven
29.07.2010, 14:33
Այսպիսով, սեպտեմբերի 24-ին կկայանա երկար սպասված այս համերգը:

Յան Անդերսոնը նվագում է սիմֆոնիկ Jethro Tull

Յան Անդերսոնին բեմի վրա կնվագակցեն Ջեթրո Թալ խմբի բաս-կիթառահար David Goodier-ը և ստեղնաշարային գործիքների վրա նվագող John O'Hara-ն, ինչպես նաև կիթառահար Florian Opahle-ն ու հարվածային գործիքներ նվագող Scott Hammond-ը:)
Բացի նրանցից կնվագի նաև մեր ֆիլհարմոնիկ նվագախումբն, իսկ երեկոյի հատուկ հյուրը կլինի <<Դոգմա>> խմբի մենակատար Զառան:)

Երգացանկում կլինեն Ջեթրո Թալ խմբի հին ու բարի երգերը` սիմֆոնիկ մեկնաբանությամբ, որոնց կարող եք ծանոթանալ ներբեռնելով 2004 թվականին լույս տեսած Ian Anderson Plays the Orchestral Jethro Tull ձայնասկավառակը:)
Ձայնասկավառակի թրեքլիստին կարող եք ծանոթանալ այստեղ`

http://en.wikipedia.org/wiki/Ian_Anderson_Plays_the_Orchestral_Jethro_Tull

Տոմսերի մասին ինֆորմացիան կհայտնվի քիչ ավելի ուշ, ավելի մանրամասն` www.vgs.am :)

:love

Ռուֆուս
29.07.2010, 14:37
Ամենաշատը ուրախ եմ նրա համար, որ Վիբրոգրաֆուսն ա կազմակերպում, այլ ոչ թե Deem Communications կոչված թյուրիմածությունը:

Yellow Raven
29.07.2010, 14:41
Ամենաշատը ուրախ եմ նրա համար, որ Վիբրոգրաֆուսն ա կազմակերպում, այլ ոչ թե Deem Communications կոչված թյուրիմածությունը:

Հա էլի, կգնանք մարդավարի տոմսը կառնենք:beee

Yellow Raven
11.08.2010, 13:26
Այսպիսով`

http://vgs.am/images/1K4qVvZ93VQJdHA8xErP8M9Uiy.gif

Տոմսերը կլինեն վաճառքում օգոստոսի 13-ից Օպերայի տոմսարկղում:)
Տոմսերի արժեքն է 5000-25000 դրամ` http://vgs.am/userfiles/IA%20Tickets.jpg :)

Ավելի մանրամասն` www.vgs.am :)

Ռուֆուս
13.08.2010, 14:17
Եթե Յան Անդերսոնի համերգի 5000դր-անոց տոմս եք ուզում, ինչքան հնարավոր է շուտ գնացեք առեք: Էս անգամ 5000դրամով մենակ կողքի բալկոններն են, իսկ ամֆիթատրոնը 10.000-ից ա սկսվում: Ի դեպ էդ 5000-անոցների մոտ կեսը արդեն վերցված ա:

AniwaR
13.08.2010, 16:20
Եթե Յան Անդերսոնի համերգի 5000դր-անոց տոմս եք ուզում, ինչքան հնարավոր է շուտ գնացեք առեք: Էս անգամ 5000դրամով մենակ կողքի բալկոններն են, իսկ ամֆիթատրոնը 10.000-ից ա սկսվում: Ի դեպ էդ 5000-անոցների մոտ կեսը արդեն վերցված ա:

:(:(

Երեխեք, մեկդ իմ փոխարեն առեք, ես որ գամ, փողը կտամ::(

Yellow Raven
13.08.2010, 23:24
Ես վաղը գնում եմ, հուսով եմ կլինի:(

Ռուֆուս
04.09.2010, 22:17
Մոդերատորական. Գրառումները առանձնացվել են Ջեթրո Թալլ թեմայից:

StrangeLittleGirl
05.09.2010, 14:57
Էս համերգն իմ ինադու ա :( տարվա մեջ հաշված օրեր Հայաստանում չեմ լինում, էս էդ օրերից ա :(

Ռուֆուս
23.09.2010, 14:07
Հուսով եմ չեք մոռացել, որ վաղը Իան Անդերսոնի համերգի ենք :))

Ձայնալար
23.09.2010, 14:43
Արաաաա, լրիվ գլխիցս թռել էր: Տոմսերս Արշակի մոտ են Արշաաակ :goblin

Ռուֆուս
23.09.2010, 15:05
Արաաաա, լրիվ գլխիցս թռել էր: Տոմսերս Արշակի մոտ են Արշաաակ :goblin

Իսկ Արշակը նստած նայում ա, թե որ տոմսը ումն ա :))

Yellow Raven
23.09.2010, 16:16
Իսկ դուք մտադիր եք հենց օթյակի՞ց հետևեք էդ համերգին:)

Ariadna
23.09.2010, 16:19
Իսկ համերգը ժամը քանիսին է՞։

Ռուֆուս
23.09.2010, 16:36
Իսկ համերգը ժամը քանիսին է՞։

7:45 ըստ տոմսի ժամի :)

---------- Ավելացվել է՝ 17:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:35 ----------


Իսկ դուք մտադիր եք հենց օթյակի՞ց հետևեք էդ համերգին:)

բայց օթյակները էդքան էլ վատ տեղ չեն, բեմին շատ մոտ են, չնայած կողքից ա: Տեղում կնայենք, եթե ներքև թողնեն իջնել, կիջնենք: Համ էլ ես դեպրեսիայի մեջ եմ, իմ տոմսը առանձին ա ու ուրիշ օթյակում ա :cry

Ariadna
23.09.2010, 16:37
7:45 ըստ տոմսի ժամի :)




Ապրես Հայկ ջան, թե չէ Բագին հարցնում եմ, չգիտի :)

AniwaR
23.09.2010, 20:38
:(:(Իսկ ես տոմս չունեմ::angry:cry

Yellow Raven
23.09.2010, 22:05
բայց օթյակները էդքան էլ վատ տեղ չեն, բեմին շատ մոտ են, չնայած կողքից ա: Տեղում կնայենք, եթե ներքև թողնեն իջնել, կիջնենք: Համ էլ ես դեպրեսիայի մեջ եմ, իմ տոմսը առանձին ա ու ուրիշ օթյակում ա :cry

Ո՞ր օթյակնա, կարողա իրար հետ լինենք:))


:(:(Իսկ ես տոմս չունեմ::angry:cry

Արի` կմտցնենք... Օպերայում մի 5 հատ տոմս տաս 6 հոգով հանգիստ կարաս մտնես:))

AniwaR
23.09.2010, 22:08
Արի` կմտցնենք... Օպերայում մի 5 հատ տոմս տաս 6 հոգով հանգիստ կարաս մտնես:))
:( Հեչ չեմ իմանում: Բա որ չլինի: Տոմս եմ ուզում: :))

Ռուֆուս
23.09.2010, 22:09
2-րդ օթյակ, տեղ 6: Իսկ մնացած ակումբցիները դրա կողքի 2 օթյակներում են:

Yellow Raven
24.09.2010, 15:42
2-րդ օթյակ, տեղ 6: Իսկ մնացած ակումբցիները դրա կողքի 2 օթյակներում են:

Իմն էլա 2-րդ օթյակ, բայց տեղ 3-նա:))
Բայց դե ոնցոր ասումա, մենք պարտեր ենք մտնելու, ինչ օթյակ, ինչ բան:))

Yellow Raven
24.09.2010, 23:14
Hard nights in Budapest:love
Համերգի վերջնամասը հրաշալի էր...:love

nune'
24.09.2010, 23:55
Չեմ գնացել, չնայած կարող էի հանգիստ գնալ, բայց եթե էլի գա մեկա էլի չեմ գնալու:ՃՃՃ հասկանում եք, հա, ես հարգում եմ լեգենդներին, պապա ռոքերներին և այլն, բայց մի հատ նայեք ինչ հրաշալի ու նոր խմբեր կան, կարող են թող իրանց բերեն, ուրա? չկա...

Հայկօ
24.09.2010, 23:58
Չեմ գնացել, չնայած կարող էի հանգիստ գնալ, բայց եթե էլի գա մեկա էլի չեմ գնալու:ՃՃՃ հասկանում եք, հա, ես հարգում եմ լեգենդներին, պապա ռոքերներին և այլն, բայց մի հատ նայեք ինչ հրաշալի ու նոր խմբեր կան, կարող են թող իրանց բերեն, ուրա? չկա...

Սպասում են ծերանան ու լեգենդանան, Նունե ջան:

Ձայնալար
25.09.2010, 14:59
Չեմ գնացել, չնայած կարող էի հանգիստ գնալ, բայց եթե էլի գա մեկա էլի չեմ գնալու:ՃՃՃ հասկանում եք, հա, ես հարգում եմ լեգենդներին, պապա ռոքերներին և այլն, բայց մի հատ նայեք ինչ հրաշալի ու նոր խմբեր կան, կարող են թող իրանց բերեն, ուրա? չկա...

Բալամ, հոգեհանգիստ չի, որ հարգանքից դրդված գնաս: Համերգ գնում են երաժշտություն վայելելու, եթե չես վայելելու, պարզ ա, որ իմաստ չկա գնալու, եթե վայելելու ես, ապա հետո ինչ որ նոր խմբեր կան՝ Բաղդադում էլ խուրմա կա :pardon

Yellow Raven
25.09.2010, 17:26
Համերգի հետաքրքիր մասերը`


http://www.youtube.com/watch?v=6XtW1NdF-EY

:)

Ռուֆուս
25.09.2010, 20:26
Ընտիր համերգ էր, արտակարգ լավը :love

Չեմ ուզում մյուս համերգների հետ համեմատել, բայց Իան Գիլլանի համերգից մի գլուխ բարձր էր :) Ապրես, Իան :love

Հայկօ
26.09.2010, 01:02
Հիմա էս մարդու անունը Յան ա՞, թե՞ Իան: Մի տեսակ չի հնչում էդ Իանը :(:

Ռուֆուս
27.09.2010, 09:40
Հիմա էս մարդու անունը Յան ա՞, թե՞ Իան: Մի տեսակ չի հնչում էդ Իանը :(:

Ամենաճշգրիտ արտասանությունը՝ Ի՛ըն (ի-ն երկար ու շեշտված): Յանը գերմանական/լեհական անուն է, որը անգլիական Ian-ի հետ կապ չունի, բայց Ian-ը երբեք Յան/Յեն չի կարդացվում:

Tar
27.09.2010, 16:27
Շատ լավն էր համերգը: Համ երգերի ընտրությունն էր լավը, համ կատարումները, համ էլ տեխնիկական առումով էր շատ լավ: Երևի իմ գնացածներից առաջին համերգն էր, որտեղ ձայնի հետ կապված պրոբլեմ չեղավ: Մի քիչ մանրամասն գրեմ համերգի մասին:
Նախ, հատուկ հյուրերը` Դոգմայի Զառան և Հենոն: Զառան 2 երգ կատարեց որպես դուետ Անդերսոնի հետ Ջեթրո Թալի երգացանկից` Mother Goose և Locomotive Breath: Առաջինը միանգամից դուրս եկավ, երկրորդը սկզբից անսովոր էր, հետո կամաց-կամաց ավելի ու ավելի հավանեցի: Բացի սրանցից, երկու երգ էլ կատարեցին Դոգմայից` Ռենեսանս և Արթնացում: Ես առանձնապես Դոգմայի երկրպագու չեմ, բայց այստեղ երկու երգն էլ շատ տպավորիչ էին, չգիտեմ, թե Իան Անդերսոնն էր մաքրություն մտցրել դրանց մեջ, թե պարզապես ծանոթ երգեր էին, համենայն դեպս շատ լավն էին, Անդերսոնի ֆլեյտան էլ շատ էր սազում դրանց:
Շատ տպավորիչ էին նաև ինստրումենտալ գործերը: Eurology-ն և In The Grip Of Stronger Stuff-ը միշտ հնչում են այս ֆորմատի համերգների ժամանակ, դրանք Անդերսոնի սոլո ալբոմներից են: Սոլո ալբոմից է նաև իմ ամենասիրելի գործերից մեկը` Griminelli's Lament, որտեղ Անդերսոնը մեր ֆիլհարմոնիկի ֆլեյտիստի հետ կատարեց որպես ֆլեյտաների դուետ: God Rest Ye Merry Gentlemen-ը և Բախի Bouree-ն ինչպես միշտ, կատարյալ էին: Միակ ինստրումենտալ գործը ու ընդհանրապես, միակ գործը ամբողջ համերգի ընթացքում, որ ընդհանրապես դուրս չեկավ, Բախի Toccata-ն էր կիթառիստի կատարմամբ: Ընդհանրապես չէր բռնում ամբողջ համերգի հետ: Հանգիստ կարելի էր դրա փոխարեն նվագել, ասենք Pavane-ը կամ We Five Kings-ը (էլի ստանդարդ գործեր են, որ գրեթե միշտ այս համերգների ընթացքում հնչում են):
Երկու երգը լրիվ նոր էին` Hare In The Wine Cup և Change Of Horses, որը Իանը գրել էր Անուշկա Շանկարի հետ: Երկրորդը շատ տպավորիչ էր, կուզեի ձայնագրված վիճակում լսել:
Մնում են հիթերը` Life Is A Long Song, Thick As A Brick, My God, Budapest, Locomotive Breath, Aqualung: Aqualung-ը սիմֆոնիկ կատարումն էր, որ Իանը մշակել էր դեռ 2004-2005 թվերին` վոկալի մասից կեսը, թե կեսից ավելին հանված է, դրա փոխարեն շատ երկար ինստրումենտալ հատված է մտցված:
Իհարկե, Իան Անդերսոնը Իան Անդերսոն չէր լինի, եթե ամբողջ համերգի ընթացքում հումորներ չաներ, օրինակ, մեզ B Flat երգել չտար ու չասեր, թե էդքան էլ լավ լարած չենք կամ որ 1972 թվին Ջեթրո Թալի հետ շատ մեծ ողբերգություն տեղի ունեցավ... Ջեթրո Թալը որտեղից որտեղ 2 տարով դարձավ պրոգրեսիվ ռոք խումբ:

---------- Ավելացվել է՝ 17:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:24 ----------

Սա էլ համերգի երգացանկը.

Dun Ringhill
Eurology
Life Is A Long Song
Griminelli's Lament
God Rest Ye Merry Gentlemen
Mother Goose
In The Grip Of Stronger Stuff
Thick As A Brick
Ռենեսանս
Toccata
Bouree

Hare In The Wine Cup
Արթնացում
Change Of Horses
My God
Budapest
Aqualung

Locomotive Breath

Ռուֆուս
27.09.2010, 16:32
+1 յուրաքանչյուր բառիդ տակ :)


Միակ ինստրումենտալ գործը ու ընդհանրապես, միակ գործը ամբողջ համերգի ընթացքում, որ ընդհանրապես դուրս չեկավ, Բախի Toccata-ն էր կիթառիստի կատարմամբ: Ընդհանրապես չէր բռնում ամբողջ համերգի հետ: Հանգիստ կարելի էր դրա փոխարեն նվագել, ասենք Pavane-ը կամ We Five Kings-ը (էլի ստանդարդ գործեր են, որ գրեթե միշտ այս համերգների ընթացքում հնչում են):

Ինձ էլ դուր չեկավ, համ չեմ սիրում, երբ Բախին ու մյուս դասականներին էլեկտրոկիթառով բռնաբարում են (Ինգվի Մալմստինը վառ օրինակ), համ էլ կիթառիստը շատ տեղերում շատ վատ էր նվագում: Էդ համարն էլ երևի մտցրել էին, որ Իանը հասցներ զուգարան գնար գար :))

Իսկ Դոգման ու Իանը լավ կլինի իրար հետ դուետ ձայնագրեն, Դոգմայի երգերը Իանի ֆլեյտայով շատ ավելի լավ էին լսվում :)

AniwaR
27.09.2010, 19:31
Համերգի հետաքրքիր մասերը`


http://www.youtube.com/watch?v=6XtW1NdF-EY

:)

Ի՜նչ լավն ա եղել: :(

StrangeLittleGirl
06.10.2010, 09:58
էս ինչ ջիջիլ թեմա ա :(