PDA

Դիտել ողջ տարբերակը : Հերբի Հենքոք/Herbie Hancock



Jarre
04.09.2010, 17:38
Հերբերտ Ջեֆրի «ՀԵՐԲԻ» Հենքոք
(Ծնվել է 1940թ.-ի ապրիլի 12-ին, ԱՄՆ, Չիկագո, Իլլիոնոյիս)

Դաշնակահար, խմբավար, կոմպոզիտոր։ Հերբի Հենքոքը նվագում և ստեղծագործում է երաժշտական ամենատարբեր ոճերում. դասական, ջազ, էլեկտրոնային, ռոք, ֆանք, R&B, էլեկտրո-ֆանք, ջազ-ռեպ, հարդ բոփ, ջազ ֆուժըն, բեբոփ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/foldervh.jpg



Հերբի Հենքոքին կարելի է համարել մեր դարի լավագույն երաժիշտներից մեկը։ Նա ջազային «post-bop» ոճի հիմնադիրներից մեկն է։ Հերբին այն առաջին երաժիշտներից մեկն է, ով ջազը համադրեց էլեկտրոնային երաժշտության և ֆանքի (funk) հետ։ Նրսա ստեղծագործությունները «լսվող են» և թեթև։ Նա ժողովրդականություն է վայելում ոչ միայն դասականի և ջազի սիրահարների մոտ, այլև փոփի, ռոքի և բլյուզի։

Հերբին համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող շատ երաժիշտների հետ, ինչպիսիք են Մայլս Դեյվիսը, Օսկար Պետերսոնը, Կարլոս Սանտանան, Կրիստինա Ագիլերան, Սթինգը և Սթիվի Վոնդերը։ Նա համագործակցել է բազմաթիվ այլ աստղերի հետ, որոնց հետ ձայնագրությունները կարելի է գտնել YouTube կայքում։

Ձայնագրել է 54 ալբոմ (1962-2010 թվականների ընթացքում)։ 1986 թ.-ին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ 1984-2008 թվականների ընթացքում 12 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Արժանացել է բազմաթիվ այլ նշանավոր մրցանակների։

Հենքոքի համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններից են.

Cantaloupe Island

http://www.youtube.com/watch?v=XrgP1u5YWEg


Watermelon Man («Ձմերուկ մարդը» :) ։ Այս ստեղծագործությունը կատարում են տասնյակ հայտնի խմբեր և երաժիշտներ)։

http://www.youtube.com/watch?v=dowhfQ0Fkns


http://www.youtube.com/watch?v=vjJaH40rArU


Maiden Voyage

http://www.youtube.com/watch?v=FSj4oLRbQhg


Chameleon

http://www.youtube.com/watch?v=JcjkA5ZAWQo


I Thought It Was You

http://www.youtube.com/watch?v=2q25nUY3iEE


Rockit (Դե, որպես Ժառի երաժշտության սիրահար, էս ստեղծագործության սկիզբը ինձ համար յուրահատուկ արժեք ունի։ Շատ հետաքրքիր էֆեկտներ ու ձայներ է օգտագործում :love Հետո խորանում է հիփ-հոփ :( բայց ընդհանուր հետաքրքիր գործ է։)

http://www.youtube.com/watch?v=TN5ltss0NMA


Իսկ սա լեգենդար Օսկար Պետերսոնի հետ նրա դուետն է։ Ինձ համար սա լավագույն դաշնամուրային դուելներից մեկն է :love
Billie´s Bounce

http://www.youtube.com/watch?v=IufLUxtDp_M



ՀԳ՝ լսելով Հերբիի ստեղծագործությունները նկատեցի, որ նրա որոշ գործեր շատ նման են Արտո Թունջբոյաջյանի գործերին։

Jarre
12.11.2010, 15:36
Հերբի Հենքոքը և իր Imagine Project Band ջազային խումբը հրավեր է ստացել մասնակցելու Նոբելյան մրցանակաբաշխության արարողությանը, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 11-ին Օսլոյում (Նորվեգիա)։ Այս որոշումը կայացրել է Նոբելյան կոմիտեն։

Rhayader
12.11.2010, 15:57
Չէի ասի, թե ամենասիրելի ջազային ստեղնահարն է (նամանավանդ Կրիստինա Ագիլիերայի հետ համատեղ ալբոմից հետո:))), բայց Ջորջ Բենսոնի «White Rabbit» ալբոմում իսկապես լավ է նվագում:

Rhayader
12.11.2010, 16:00
http://www.youtube.com/watch?v=PN6ZU7uXYWU

Jarre
12.11.2010, 16:14
Չէի ասի, թե ամենասիրելի ջազային ստեղնահարն է (նամանավանդ Կրիստինա Ագիլիերայի հետ համատեղ ալբոմից հետո:))), բայց Ջորջ Բենսոնի «White Rabbit» ալբոմում իսկապես լավ է նվագում:

Ագիլեռայի հետ համագործակցությունը իսկապես ոչ միայն ես իմ ինչ չէր, այլ ըստ իս ամոթ էր Ջեֆրիի համար։ Չնայած ինքը սիրում ա ամեն տեղ քիթը կոխել :beee

Էս մեկն էլ անպայման լսի


....
Իսկ սա լեգենդար Օսկար Պետերսոնի հետ նրա դուետն է։ Ինձ համար սա լավագույն դաշնամուրային դուելներից մեկն է :love
Billie´s Bounce

http://www.youtube.com/watch?v=IufLUxtDp_M

Rhayader
12.11.2010, 16:35
Լսել եմ, իսկապես լավ են նվագում: Օսկարին ընդհանրապես շատ եմ հարգում: