PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարապլանային սպորտը Հայաստանում

Ռուֆուս
26.08.2010, 13:43
Տեսեք ինչ լավ սայթ եմ գտել.

http://paragliding.am/

Ես ուզում եմ պարագլայդինգ անել, ոչ ոք չի ուզու՞մ միանալ: Լուրջ եմ ասում :)

tikopx
26.08.2010, 14:29
ժողովուրդ հիմա ով գիտի նորմալ տեղ կա, և ինչքանով,հին գրածը 2009-ին էր:
և մարդ կա որ կգա, ու մենք ինստրուկտորին կապված ենք թռնում, թե առանձին?

Ռուֆուս
26.08.2010, 14:32
ժողովուրդ հիմա ով գիտի նորմալ տեղ կա, և ինչքանով,հին գրածը 2009-ին էր:
և մարդ կա որ կգա, ու մենք ինստրուկտորին կապված ենք թռնում, թե առանձին?

Մեր հեծանվորդ աղջիկներից մեկը անցած տարի էր թռել, կարծեմ 10.000դրամով: Տեղերը սայթում նշված են՝ Հատիս, Սևան, Արայի Լեռ, Արագած և այլն: Ինքը ինստրուկտորի հետ էր թռել, առանձին ինձ թվում ա թույլ չեն տա սկսնակներին թռնել:

tikopx
26.08.2010, 14:36

մարդ կա ստեղ ,որ ցանկություն ունի ադրենալին բարձրացնի , :D կգաք?

---------- Ավելացվել է՝ 15:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:34 ----------

Ռազմական ինստիտուտ Ֆիզ պատրաստության գծով բաձր պաշտոնի մարդ կա բարեկամ ,ես քանի օրը զանգեմ իմանամ ինչա ասում, արժի թե չէ,ոնց են անվտանգության կանոները

einnA
26.08.2010, 15:48
Տեսեք ինչ լավ սայթ եմ գտել.

http://paragliding.am/

Ես ուզում եմ պարագլայդինգ անել, ոչ ոք չի ուզու՞մ միանալ: Լուրջ եմ ասում :)

Ես այս սայթի մասին շուտվանից գիտեմ:Անգամ գրել եմ իրանց Միհրանի հետ նամակագրական կապ ունեի, որ երբ իրանց սեզոնը սկսի, իրանք տեղյակ կպահեն, անգամ հերթագրվել պետք է շուտ, որովհետև ցանկացողները շատ են...
Ուրեմ թռնում եք անպայման առաջին անգամ իրանցից մեկի հետ, իսկ եթե ուզում եք մարզվել, էտ առանձին վճար ու դասեր են:
Հա իսկ թռնելու համար գինը 10 000 էր, հիմա թե փոխվել է տեղյակ չեմ:
Իմ հերթն այդպես էլ չեկավ, իսկ սեզոնը հաջող չեղավ, ոնց որ ասում են քամին հակառակ ուղղությամբ փչեց...

Եթե հաջողվի խմբով հերթագրվել, ես երկու կողմով կողմ եմ, միանում եմ ;)

Ռուֆուս
26.08.2010, 15:52

Իսկ սեզոնը մինչև ե՞րբ է: Այսինքն եթե հերթագրվենք, մեր հերթը ե՞րբ կհասնի:

einnA
26.08.2010, 15:55
Իսկ սեզոնը մինչև ե՞րբ է: Այսինքն եթե հերթագրվենք, մեր հերթը ե՞րբ կհասնի:

Ինչքան հիշում եմ ասացին գարնան սկզբին ու աշնան կեսերին, երբ քամին ի օգուտ իրանց է փչում, բայց առանձին տեղերում ամռանն էլ է լինում:
Ես կարող եմ նորից հետաքրքրվել:Մանրամասն ինչ է հետաքրքրում? գրեք իրանցից կպարզեմ:

Ուրեմ առանձին սովորելու համար դասընթացը 3 ամիս է տևում, գումարը 150 EURO

Իսկ առանձին միանգամյա թռիչքի համար տվյալներ են վերցնում` անուն-ազգանուն, տարիքը, քաշը. դե որ համապատասխան մարդ ընտրեն ձեզ հետ թռնելու;)

Ռուֆուս
26.08.2010, 16:01
Դե հետաքրքրում է

1. Գինը
2. Պայմանները
3. Թռիչքի համար ինչ է անհրաժեշտ
4. Նախօրոք պարապմունքներ լինելու են, թե հենց թռիչքի օրն են ինստրուկցիա անելու
5. Հերթագրվելու դեպքում երբ հերթը կհասնի
6. Թռիչքը ո՞րտեղ է լինելու
և այլն :)

Նախօրոք շատ շատ մերսի :)

einnA
26.08.2010, 16:12

Արդեն գրեցի, սպասենք պատասխանին, տեղյակ կպահեմ ;)

einnA
28.08.2010, 23:46
Ժողովուրդ իրանց էջը շատ հին տվյալներով մնացել է, իրանց գրելը չի լինւմ: Միհրանի մեյլին չի հասնում նամակը, բայց հեռախոսի համարը գտել եմ:Կզանգեմ երկուշաբթի, տեսնեմ ինչ է լինում:

tikopx
29.08.2010, 15:35
Ժողովուրդ իրանց էջը շատ հին տվյալներով մնացել է, իրանց գրելը չի լինւմ: Միհրանի մեյլին չի հասնում նամակը, բայց հեռախոսի համարը գտել եմ:Կզանգեմ երկուշաբթի, տեսնեմ ինչ է լինում:

դե քեզ ենք սպասում :)

VisTolog
29.08.2010, 17:28
Հա բայց ինստրուկտորի հետ կլինի՞ էն հաճույքն, ինչ առանց իրեն կարող է լինել::mda

einnA
29.08.2010, 22:06
Հա բայց ինստրուկտորի հետ կլինի՞ էն հաճույքն, ինչ առանց իրեն կարող է լինել::mda

դե հլը էս մեկը դորդ ու բեշ անենք, հետո կերևա :)

նորությունների դեպքում տեղյակ կպահեմ ;)

einnA
30.08.2010, 10:23
Ժողովուրդ դե հիմա ասեք ով ա գալիս :D:D:D

Ուրեմ հնարավոր է կազմակերպել:Մեզ պետք է տվյալներ.
1.Անուն, ազգանուն
2. Տարիքը, քաշը

Թռիչքն ինստրուկտրով տևում է ամենաքիչը 15 րոպե: Պայմանավորվում ենք իրանց հետ քաղաքում մի տեղ, իրանց հետ գնում ենք...
Նախօրոք պարապունքների կարիք չկա,պետք է հագնենք երակարաթև հագուստ, հարմար բոթասներ վազելու համար...,հերթագրվելուց երևի մոտ մի շաբաթ հետո կասեն կամ կախված է իրանց գրաֆիկից, բայց շուտ կլինի:
մնացած էլ ավելի ինֆորմացիայի համար, գրեք, կիմանամ:

Հա, կարևորը մոռացա նշեմ ;)

ԳԻՆԸ 15.000 ՀՀ դրամ :)

tikopx
30.08.2010, 11:27
բացի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերից ես գալիս եմ:պայմանավորվեք ինձ ասեք:
մեկել որտեղ են թռնում? հետաքրքիրա

einnA
30.08.2010, 11:29
բացի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերից ես գալիս եմ:պայմանավորվեք ինձ ասեք:
մեկել որտեղ են թռնում? հետաքրքիրա

շաբաթ-կիրակի օրերին ա թռիչքը լինելու :(
տեղն էլ կախված է եղանակից, իրանք իրանց հետ տանելու են: Դե ընթացքում կասեն:

tikopx
30.08.2010, 11:43
գոնե 4-ից հետո լիներ:(

einnA
30.08.2010, 14:05
գոնե 4-ից հետո լիներ:(

4-ից հետո ոնց ես պատկերացնում?? մինչև տեղ հասնես, դես-դեն... չանցավ :(

VisTolog
30.08.2010, 14:36
4-ից հետո ոնց ես պատկերացնում?? մինչև տեղ հասնես, դես-դեն... չանցավ :(

Արևի ջերմ շողերի ներքո ե՞ք թռչելու::D

Ռուֆուս
30.08.2010, 15:14
einnA, շնորհակալություն :)

Որ խնդրեմ Միհրանի տվյալները ինձ նամակով կուղարկե՞ս, մնում ա որոշեմ որ օրերն են ինձ հարմար ու ում հետ եմ գնալու :)

tikopx
30.08.2010, 15:15
կիրակի լինի կգամ,նենց եմ ուզում ադրենալինս բարձրացնեմ:

Ռուֆուս
30.08.2010, 15:17
կիրակի լինի կգամ,նենց եմ ուզում ադրենալինս բարձրացնեմ:

Ես նախընտրում եմ շաբաթ օրը, բայց հլը չգիտեմ կոնկրետ երբ: Կամ սեպտեմբերի վերջ, կամ հոկտեմբերի սկիզբ:

einnA
30.08.2010, 15:30
Ժողովուրդ դե տեսեք ով է գալիս, ինչ եք որոշում, ես շատ եմ ուզում: Գոնե մի քանիսով հավաքվենք:)

tikopx
30.08.2010, 15:33
բացի շաբաթվանից,կիրակի խոսացել եմ ազատ կտան ,ինձ ել սպասեք ելի, սաղ կյանքս երազղել եմ, կիրակի ամեն ժամին ,մենակ ծաբաթ չէ ելի :(

einnA
30.08.2010, 15:35
բացի շաբաթվանից,կիրակի խոսացել եմ ազատ կտան ,ինձ ել սպասեք ելի, սաղ կյանքս երազղել եմ, կիրակի ամեն ժամին ,մենակ ծաբաթ չէ ելի :(

Դե իմ համար շաբաթ կիրակին մեկ ա: Որ օրը լինի, ես կամ:

Norton
30.08.2010, 15:36
ես էլ կարողա մասնակցեմ, որ օրերի վերաբերյալ որոշում լինի տեղյակ կպահեք:

tikopx
30.08.2010, 15:39
արդեն 3 հոգու կիրակի հարմար է ոնց հասկացա եկեք կիրակի , տեսնենք ել ով կգա :)

Ambrosine
30.08.2010, 15:42
Երեխեք, մեկնումեկդ առաջարկեք մի քանի օր, հարցում բացենք՝ տեսնենք ով որ օրն է գալիս:

einnA
30.08.2010, 16:08
Երեխեք, մեկնումեկդ առաջարկեք մի քանի օր, հարցում բացենք՝ տեսնենք ով որ օրն է գալիս:

դե հաշվի առեք, որ մենակ շաբաթ ու կիրակի օրերին է հնարավոր: Ցանակցողները պետք է հաշվի առնեն, որ հնարավոր է 2 օրն էլ լինի, որովհետև վերջնական օրվա նշանակումը կախված է եղանակից ու ինստրուկտորի նշանակած օրից:

Ambrosine
30.08.2010, 16:14

Դե ուրեմն ինստրուկտորի հետ խոսեք, իմացեք, թե ինչ օրեր /օր, ամիս/ է առաջարկում ինքը, գրեք առաջարկվող օրերը թեմայում, որ հարցման միջոցով որոշենք: Թե չէ էսպես օֆֆտոպ է ստացվում ;):

einnA
30.08.2010, 16:27
Դե ուրեմն ինստրուկտորի հետ խոսեք, իմացեք, թե ինչ օրեր /օր, ամիս/ է առաջարկում ինքը, գրեք առաջարկվող օրերը թեմայում, որ հարցման միջոցով որոշենք: Թե չէ էսպես օֆֆտոպ է ստացվում ;):

Ես իրան կհարցնեմ, թե կոնկրետ որ օրերին է հնարավոր ու որտեղ է լինում թռիչքները, որ հետո հնարավոր լինի քննարկել;)

einnA
02.09.2010, 08:51
Ուրեմ թռիչքները լինում են շաբաթ կամ կիրակի օրերին (երկու օրերից մեկը.հստակ մենակ իրանք կարող են ասել):
Լինում է Սևանի մոտ կամ Ապարան քաղաքի մոտերը: Մեր գնալ գալը իրանք են կազմակերպում:
Հիմա սկսենք քննարկել :))

Shah
02.09.2010, 10:39
Դզեց... ես կուկուռուզնիկից ենկոմ էքստրեմալով չեմ զբաղվել :B :)) շաաատ կուզեմ, ափսոս ափսոս... իսկ մարդ կա որ փորձ ունի, մի քիչ իրան նախանձեմ, ով քանի անգամ ու քանի րոպե ա թռել:

tikopx
02.09.2010, 12:19
Ուրեմ թռիչքները լինում են շաբաթ կամ կիրակի օրերին (երկու օրերից մեկը.հստակ մենակ իրանք կարող են ասել):
Լինում է Սևանի մոտ կամ Ապարան քաղաքի մոտերը: Մեր գնալ գալը իրանք են կազմակերպում:
Հիմա սկսենք քննարկել :))

կիրակի ինձ թվումա ավելի շատ մարդույա հարմար

Ambrosine
02.09.2010, 21:28
Ուրեմ թռիչքները լինում են շաբաթ կամ կիրակի օրերին (երկու օրերից մեկը.հստակ մենակ իրանք կարող են ասել):
Լինում է Սևանի մոտ կամ Ապարան քաղաքի մոտերը: Մեր գնալ գալը իրանք են կազմակերպում:
Հիմա սկսենք քննարկել :))

Դե եթե իրենք պիտի ասեն, ուրեմն հարցման կարիք էլ չկա:
Իսկ ասեցի՞ն, թե քանի մարդ կարող է գալ, թե՞ դա խնդիր չէ:

Yeti
02.09.2010, 22:02
մմ, ես երևի մասնակցեմ եթե ամսվա վերջա: Կհետևեմ թեմաին: Սենց մի հարց, պաստորեն, պարաշյուտ չի այլ պառապլանա, հա? Առզնի կարելիյա պարաշուտի գներն իմանալ :)

tikopx
02.09.2010, 22:51
մմ, ես երևի մասնակցեմ եթե ամսվա վերջա: Կհետևեմ թեմաին: Սենց մի հարց, պաստորեն, պարաշյուտ չի այլ պառապլանա, հա? Առզնի կարելիյա պարաշուտի գներն իմանալ :)

եթե միանաս լավ կլինի, բայց պառաշուտա:

einnA
03.09.2010, 09:34
Դե եթե իրենք պիտի ասեն, ուրեմն հարցման կարիք էլ չկա:
Իսկ ասեցի՞ն, թե քանի մարդ կարող է գալ, թե՞ դա խնդիր չէ:

1 օրվա համար 4-5 մարդը բավական է:
Կարծում եմ ավել չի էլ հավաքվի ;) Այս շաբաթ կիրակի էլ է կազմակերպվելու, այնպես որ եթե ակտիվ լինենք կարող ենք գոնե մյուս շաբաթ կիրակի գնալ, հըմ? :think

Ռուֆուս
03.09.2010, 09:43
եթե միանաս լավ կլինի, բայց պառաշուտա:

Տիկ, ի՞նչ պարաշյուտ, պարաշյուտների մասին ընդհանրապես խոսք չի եղել: Պարապլանների մասին էինք էսքան ժամանակ խոսում:

Ambrosine
03.09.2010, 10:31
1 օրվա համար 4-5 մարդը բավական է:
Կարծում եմ ավել չի էլ հավաքվի ;) Այս շաբաթ կիրակի էլ է կազմակերպվելու, այնպես որ եթե ակտիվ լինենք կարող ենք գոնե մյուս շաբաթ կիրակի գնալ, հըմ? :think

Շատ լավ :)
Երեխեք, ով վստահ է, որ մյուս շաբաթ կամ կիրակի կարող է գնալ, թող գրի էստեղ: Բայց որ 100%-ով է վստահ: Այսինքն՝ որ օրն էլ լինի, իրեն հարմար է:

Ձայնալար
03.09.2010, 10:35
Երեխեք, պարաշյուտը անշառ բան ա, հատկապես, եթե բացած ես թռնում, ոչ թե ընթացքում բացում, բայց պարապլանով գյաբռլամիշ լինելու հավանականություն կա, զգույշ եղեք, ավելի շուտ՝ գործ չունեք :)

Ռուֆուս
03.09.2010, 10:37
Աստղուլ, ես մի երկու-երեք շաբաթ հետո եմ ուզում գնալ, եկեք էդքան չվռազենք :)

Ambrosine
03.09.2010, 11:09
Մոդերատորական. թեման առանձնացվել է «Պարաշյուտային սպորտը Հայաստանում» (http://www.akumb.am/showthread.php/5445-%D5%8A%D5%A1%D6%80%D5%A1%D5%B7%D5%B5%D5%B8%D6%82%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) թեմայից:

Hda
03.09.2010, 11:14
Երեխեք, պարաշյուտը անշառ բան ա, հատկապես, եթե բացած ես թռնում, ոչ թե ընթացքում բացում, բայց պարապլանով գյաբռլամիշ լինելու հավանականություն կա, զգույշ եղեք, ավելի շուտ՝ գործ չունեք :)

դրա հետ ստրախովկա պարաշույտ չկա՞

Ձայնալար
03.09.2010, 11:36
Ինչքան գիտեմ՝ չէ :8

Ռուֆուս
03.09.2010, 11:46
Ինչքան գիտեմ՝ չէ :8

Ինչքան գիտեմ, սովորաբար լինում ա, բայց էդ պարաշյուտը ոչ միշտ է հնարավոր լինում օգտագործել, կարող ա գետնին շատ մոտ լինեն ու պարաշյուտը չփրկի:

einnA
03.09.2010, 12:19
ժողովուրդ եթե թռիչքը տևում ա ամենաշատը 15 րոպե, ինչ պարաշուտ պիտի լինի, որ բացվի ու տենց փրկի մեզ գյաբրլամիշ լինելուց? :think

Ինձ երբ ասեք հարմար ա, մենակ թիմ հավաքվի գնանք:

Yeti
03.09.2010, 13:01
հելա ասա թռիչք լինի, որ մի հատ էլ գյաբռլամիշ լինենք :) եկող շապաթ կիրակի ես հաստատ չեմ լինի: Հետո ել, հետո կերևա: :B

Agni
03.09.2010, 14:25
ժողովուրդ եթե թռիչքը տևում ա ամենաշատը 15 րոպե, ինչ պարաշուտ պիտի լինի, որ բացվի ու տենց փրկի մեզ գյաբրլամիշ լինելուց? :think

Ինձ երբ ասեք հարմար ա, մենակ թիմ հավաքվի գնանք:

Ինձ ավելի կիրակի օրերին է հարմար ու ամենայն հավանականությամբ կմիանամ ձեզ:)

einnA
12.09.2010, 22:04
Ռուֆուս քեզ ենք սպասում :think

Adriano
13.09.2010, 17:41
Որ ասեմ վախ չկա սուտ կլինի, բայց միևնույն ժամանակ ռիսկը կարող է սպասվածից շատ ավելի դրական լինել: Չգիտեմ....................բայց չէ հնարավորա գամ, ուղղակի, որ պատրեկրացնում եմ ինչ զգացողություններ պետք է լինի օօօօօօօօօօօօօօօօօօօօօ..........:hands

tikopx
13.09.2010, 21:19
ետ մի քանի րոպե ադրենալինը , ամեն ինչ արժի:

einnA
13.09.2010, 22:10
Ժողովուրդ մի հատ կենտրոնացեք, կողմնորոշվեք, որ հստակ պատասխաններ տաք, կարողայով չի լինի :think

Norton
14.09.2010, 12:03
բա վերջը:think

einnA
14.09.2010, 15:20
Վերջը հիմա գնում ենք Ռուֆուսը, Agni-ին, ու ես ;)
Էս կազմը գոնե հաստատ է, տեղերն անսահմանափակ չի, նենց որ 1-2 տեղ ունենք, հաստատ ասեք, թե ով է գալիս:
Մենք պլանավորել ենք կիրակի գնալ, ասեցին, որ ուրբաթ նոր հստակ կասեն հնարավոր է,թե ոչ` կախված եղանակից:
Հիմա նայած թե ով շուտ կհերթագրվի ;)

Norton
14.09.2010, 15:42
Ես կարծեմ մի 50 էջ առաջ հերթագրվել էի:beee

einnA
14.09.2010, 15:44
Ես կարծեմ մի 50 էջ առաջ հերթագրվել էի:beee

Դե հաստատ ասա ու PM գրի տվյալներդ (անուն ազգանուն, տարիք, քաշ)

Ռուֆուս
14.09.2010, 15:52
Ես կարծեմ մի 50 էջ առաջ հերթագրվել էի:beee

Վայ, բա ես ինչի՞ չէի տեսել :)) Արի, լավ կլինի (մեկը լիներ, ինձ ասեր, ձեռներս արդեն դողում են :D)

Անի ջան, տարիքս մոռացա ասել, ավատարիս տակը գրած ա :))

Norton
14.09.2010, 15:54
Ես մոռացել էի, որ իմը հաստատ չի, եթե էս Կիրակի լինի:(

einnA
14.09.2010, 16:07
Ես մոռացել էի, որ իմը հաստատ չի, եթե էս Կիրակի լինի:(

աչքիս վախեցար, հըմ? ;)
Հայկ ասում եմ արի, լավ կլինի, մի 10-15 րոպեն ինչ ա, որ չդիմանաս?

tikopx
14.09.2010, 17:43
Վերջը հիմա գնում ենք Ռուֆուսը, Agni-ին, ու ես ;)
Էս կազմը գոնե հաստատ է, տեղերն անսահմանափակ չի, նենց որ 1-2 տեղ ունենք, հաստատ ասեք, թե ով է գալիս:
Մենք պլանավորել ենք կիրակի գնալ, ասեցին, որ ուրբաթ նոր հստակ կասեն հնարավոր է,թե ոչ` կախված եղանակից:
Հիմա նայած թե ով շուտ կհերթագրվի ;)

ես ել մի 100 էջ առաջ եի ասել:(

einnA
14.09.2010, 21:20
ես ել մի 100 էջ առաջ եի ասել:(

իսկ դու հաստատ հաստատի ու տվյալներդ ուղարկիր :)

tikopx
14.09.2010, 21:22
կասեք մոտավոր ժամ?

einnA
14.09.2010, 21:50
կասեք մոտավոր ժամ?

հստակ ոչինիչ չեմ կարող ասել, պետք է պատրաստ լինես, որ ամբողջ կիրակի ազատ լինես ու գաս:Ժամի համար իրանք են ասելու:

einnA
18.09.2010, 15:55
Վաղը մեզ հաջողություն եք մաղթում ու ասում, որ եղանակը լավ կլինի ու մենք ԹՌՆԵՆՔ :)

Ռուֆուս
19.09.2010, 00:39
Էսօր Հայկօն ծխեց իմ թռիչքի համար, իսկ Չիլին նենց սրտաճմլիկ հրաժեշտ տվեց, որ երկուսով հուզվեցինք :cry

Մամայիս եմ ուզում.... :cry2

einnA
19.09.2010, 22:55
Ժողովուրդ ես հասկանում եմ, որ դուք ջենթլմեն եք, ինձ եք թողել, որ սկսեմ, բայց ես էսօր լռում եմ, որ վաղը թարմ թարմ սկսեմ... ;) :P

Norton
19.09.2010, 22:57
ես էլ վատ երազով օրերին թռիչքի չեմ գնա:( լավ էր:ok

einnA
19.09.2010, 23:01
ես էլ վատ երազով օրերին թռիչքի չեմ գնա:( լավ էր:ok

էտ սաղ քո ...-ից էր :)) էսօր էնքան եմ ասել էտ բառը, արդեն անհարմար եմ զգում ;)
բայց կարևորը, որ ոչ թե շատ լավ էր, այլ շաաաաաաաաաաաաաաատ լավ էր :P

Ռուֆուս
19.09.2010, 23:28
Իսկ ես արդեն օրագրումս (http://www.akumb.am/showthread.php/54382-%D5%8D%D5%A5%D6%84%D5%BD-%D5%A9%D5%B4%D6%80%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80-%D6%87-Rock-amp-Roll?p=2094841&viewfull=1#post2094841) գրեցի տպավորությունների մասին :P

einnA
19.09.2010, 23:38

դե ասում եմ էլի ղոչաղ տղա ես :)) մի քիչ գովազդի մինչև վաղը նկարները սարտիրովկա անեմ ;)

Norton
19.09.2010, 23:50
ես էլ վատ երազով օրերին թռիչքի չեմ գնա:( լավ էր:ok

ամեն դրականի մեջ միշտ կարելիա գտնել բացասական:sad

Ռուֆուս
19.09.2010, 23:53
Ես սկսե՞մ ավելի ընդհանրական տպավորություններ գրել, թե սպասեմ քեզ, Անի ջան :)) Կարող ա գրեմ, էլ քեզ պատմելու բան չմնա :))

einnA
19.09.2010, 23:55
ամեն դրականի մեջ միշտ կարելիա գտնել բացասական:sad

շարունակի շարունակի, մեկ ա էտ քո ...-ն մենակ քո վրա ա ազդում, չէ Ռուֆ? :D

---------- Ավելացվել է՝ 23:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:53 ----------

Ես սկսե՞մ ավելի ընդհանրական տպավորություններ գրել, թե սպասեմ քեզ, Անի ջան :)) Կարող ա գրեմ, էլ քեզ պատմելու բան չմնա :))

Հայկ սկսի, քեզ ազատ զգա ոնց որ օդում էսօր...
նկարներն էլ վաղը, լավ?

Ambrosine
19.09.2010, 23:55
Դե հերիք ա ձեզ թանկացնեք, պատմեք տեսնենք հո չե՞ք վնասվել, ո՞նց անցավ, էլի՞ կգնա՞ք :angry

Norton
19.09.2010, 23:59
շարունակի շարունակի, մեկ ա էտ քո ...-ն մենակ քո վրա ա ազդում, չէ Ռուֆ? :D

ատում եմ ձեզ:beee

einnA
20.09.2010, 00:00
Դե հերիք ա ձեզ թանկացնեք, պատմեք տեսնենք հո չե՞ք վնասվել, ո՞նց անցավ, էլի՞ կգնա՞ք :angry

Դե հազիվ մեկը հարցրեց էլի :D
Ժողովուրդ ոչ թե կգնանք, այլ մեր ջենթլները միանգամից հայտարարեցին, որ սովորելու էլ կգնան ;)
Մի հատ ՀՐԱՇՔՈՒԹՅՈՒՆ, չհաշված մարդա մեկի ...-ները, էն էլ մեր վրա չազդեց :D
Աչքիս Հայկը երկար-բարակ հեսա կգրի, ինքը տենց բաներից լավ ա ;)

---------- Ավելացվել է՝ 20.09.2010 00:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 19.09.2010 23:59 ----------

ատում եմ ձեզ:beee

նմանապես :)

Ռուֆուս
20.09.2010, 00:09
Սկսեմ նրանից, որ սաղ ճանապարհին Անդոն կռռաց, նվնվաց, փնթփնթաց, ու գիշերը տեսած երազի մասին էր հա խոսում, որը էդպես էլ չիմացանք թե ինչ էր... :))

Բարձրացանք Ծովագյուղի մոտի սարերից մեկը, չորս հոգով էինք թռնելու - ես, Անդոն, Անին ու մի հատ ուրիշ աղջիկ, ով մեր հետ չէր: Ես ու Անդոն ջենտլմենաբար առաջինը թռնելու պատիվը թողեցինք Անիին, էն էլ պարզվեց, որ աղջիկներից ոչ մեկը չի կարող առաջինը թռնել, որովհետև քաշով ավելի ծանր ինստրուկորը ներքևում էր մնացել: Դե Անդոն էլ էդ պատիվը զիջեց ինձ, չմոռանալով հիշեցնել իր տեսած երազի մասին :)) Մի հատ Անիին ջերմ ու հուզումնառատ մնաս բարով ասեցի, փաթաթվեցինք, հուզվեցինք, շլեմ, ձեռնոց, թևկապներ, ոտնակապերը կապեցի, ու թռա :)) Իմ բախտից քամին ուժեղ չէր ու երկար չկարողացանք թռնել, բայց ասեմ ձեզ, որ էդ հինգ րոպեն լրիվ բավարար էր պարապլանի կայֆը զգալու համար :love Վայրէջքից ամենաշատն էի վախենում, բայց շատ նորմալ ու բարեհաջող վայրէջք կատարեցինք :)

Հաջորդը Անին թռավ ու բախտն էդ ինչ բերել բերեց.... Քսան րոպեից ավել ծտի պես թռվռում էր երկնքում, արդեն ուզում էինք քարով խփեինք, որ շուտ իջներ ու մյուսներին էլ հերթ տար :)) Բայց շատ սիրուն էր թռնում :))

Իսկ Անդոն շարունակում էր փնթփնթալ ու տեսած երազը հիշել :))

Վերջապես Անդոյի հերթը հասավ ու..... քամին կտրվեց :D (Շատ կռռացիր, դրանից էր) Քանի դեռ ես ու Անին քամու մասին տարբեր երգեր էինք երգում :)) փորձեցին թռնել, էդ ինչ անհաջող փորձ էր :)) Համարյա թե թռնում էին, հասան ձորի բերանի մեծ ժայռակույտին ու երկուսով ընկան, պարապլանն էլ իջավ գետնին: :)) Ստարտի դիրքն ու ուղղությունը փոխեցին, քամի էլի ընդհանրապես չկար: Երկրորդ անգամ փորձեցին, էլի համարյա թե թռնում էին, մեկ էլ էս ինտրուկտորը էդ ինչ գյաբրլամիշ եղավ, Անդոյին էլ հետը վար գցելով :)) Խեղճի ոտքը քարին էր կպել, հավասարակշռությունը կորցրել էր ու զխկ.... :o

Անդոն արդեն հանձնվում էր, չէր ուզում թռնել, սպասեցինք, քամի էլի չկա ու չկա :)) Արդեն հանում էին պարապլանը, ինստրուկտորներից մեկը առաջարկեց հենց ձորի բերանից թռնել: Հոգեպես նախապատրաստվեցին, մի քանի քայլ վազեցին ու ԹՌԱ՜Ն: Մենակ տեսնեիք, թե ես ու Անին ինչ ուրախանալ էինք ուրախացել, եթե Անդոն էսօր չթռներ, երկուսիս սրտին դարդ կլիներ :(

Դե քանի որ քամի չկար, Անդոն էլ երկար չկարողացավ թռնել, մի հինգ րոպե տևեց: Վայրէջքն էլ իր ասելով բավականին անհաջող էր ստացվել (էդ մենք արդեն չտեսանք), ավելի լավ ա ինքը պատմի դրա մասին :))

Մի խոսքով, մյուս տարվանից որոշել եմ գնալ պարապլանով թռնել սովորել: Պարզվում է սովորելու հաճույքը շա՜տ էժան է, երեք ամսվա կուրսը արժի ընդամենը 150 եվրո, իսկ պարապլանը իրենք են տրամադրում:

Իսկ բոլորին անպայման խորհուրդ կտամ թռնել, գոնե կյանքում մի անգամ, դրական հույզերը երաշխավորված են :love

einnA
20.09.2010, 00:15
Ռուֆ գյաբրլամիշը վերջը եղավ էլի :D
Ես ոնց ասեցի, աչքիս ես էսօր սաղից շատ օգտվեցի :P ի հեճուկս մարդա մեկի :D ( էտ ուզում էիք ոտիս տակը փորեիք հա? էն էլ բախտներդ չբերեց, հող չկար, օդ էր ;))
Կարևորը, որ Անդոն էտքան պապիտկայից վերջինը պիտկա չդառավ ու իսկականից սրտներիս թեթև նստավ` չհաշված էն շլեմը :D ու Անդոյի ...-ը

Ռուֆուս
20.09.2010, 01:12
Իսկ ես հա հիշում եմ էսօրվա օրը ու չեմ հավատում, որ էդ ամենը իմ հետ ա եղել :)

Ու՜խ... :love

Agni
20.09.2010, 09:27
Իսկ ես հա հիշում եմ էսօրվա օրը ու չեմ հավատում, որ էդ ամենը իմ հետ ա եղել :)

Ու՜խ... :love

ես նախանձ չեմ իիիիիի:cry ուղղակի դա իմ երազանքն էլա չէ՞...
Մի խոսքով ապրեք երեխեք, կրկնակի ոգևորվեցի, մնաց աշխատանքներ տանեմ էտ ուղղությամբ:))

einnA
20.09.2010, 17:02
Ուրեմ հասանք Կոմիտաս 42-ի պուլպուլակի մոտ :D ու ամեն ինչ սկսվեց էնտեղից, լավ ա նույն տեղում չավարտվեց ;)
Դե ով գիտեր պարապլանն ինչ ա, ոնց են թռնում... էն էլ 2-ով... բայց դե գնացել ենք պիտի տակից դուրս գանք:

Էստեղ նստել ենք ու դեռ նայում ենք :)
ասեմ, որ նախապես հեչ էլ չենք պայմանավորվել, որ կարմրած ենք լինելու;)

http://s51.radikal.ru/i131/1009/5f/fc40f955731e.jpg

Հետո տեսնում ենք պարապլան ասվածը բացվում ա, օդը կլանում ա ու թռնում են :o

http://s59.radikal.ru/i163/1009/42/675f9c6c6468.jpg

թռնում են...

http://s52.radikal.ru/i137/1009/c7/356de9ef0693.jpg

http://s53.radikal.ru/i140/1009/7f/8ee633adf53b.jpg

Սևանը հրաշք էր, ու մենակ էնտեղ լինելն ու տեսնելը էտ ամենը արժեր :) բայց դե մենք հո մենակ դրա համար չէինք գնացել ...;)

einnA
20.09.2010, 17:53
Դե քանի որ առաջինը Հայկն էր, սկսեց պատրաստվել...
իսկական նախապատրաստական աշխատանքներ... իսկ արդեն թռիչքը ոնց որ թե ինքը 100%-ով լրիվ ցույց է տվել

սկսվում է հանդերձավորման պրոցեսը
http://s004.radikal.ru/i207/1009/aa/9711910f4835.jpg

փորձարկում...
http://s58.radikal.ru/i161/1009/5b/f017591a2cca.jpg

ես spiderman եմ ;)
http://s46.radikal.ru/i111/1009/90/cd6f928d919c.jpg

էստեղ արդեն պարապլանիստ Հայկը
http://s39.radikal.ru/i083/1009/b7/ff9c3c7829e5.jpg

einnA
20.09.2010, 18:54
դե քանի որ Norton-ը թիթիզ չի, ես մի քիչ իրա տեղը թիթիզություն անեմ ;)

հանձնում եմ քեզ …
http://s51.radikal.ru/i134/1009/49/7e1ea80edcaf.jpg

քիչ մնաց …
http://s57.radikal.ru/i157/1009/1c/fb0a3a7cb084.jpg

Օ քամի, քամի …
http://s56.radikal.ru/i153/1009/a2/9b9b6829b9fd.jpg

ամեն ինչ լավ ա լինելու… :D
http://s003.radikal.ru/i202/1009/90/1df847776805.jpg

լավ վերջ թռնում ենք …
http://s002.radikal.ru/i200/1009/46/e2ff613a4796.jpg

պատրաստ…
http://s55.radikal.ru/i148/1009/e1/ccc057a26ebe.jpg

վերջ…
http://s57.radikal.ru/i158/1009/b3/22a68e4805bb.jpg

Հ.Գ. Անդ ...-ը չլինի, մեկ ա չի անցնում ;)

Norton
20.09.2010, 19:04
Մենք պահանջում ենք einnA-ի նկարները, թե չէ սենց արդար չի;):goblin

Ռուֆուս
20.09.2010, 20:06
Մենք պահանջում ենք einnA-ի նկարները, թե չէ սենց արդար չի;):goblin

Ես մի հատ կարող եմ դնել :))

Օդում

http://i704.photobucket.com/albums/ww49/hayktt/Junk/DSC00008.jpg

einnA
20.09.2010, 22:19
Ես մի հատ կարող եմ դնել :))

Օդում

Ռուֆ էս նկարն ինչի??? :angry շատ էլ որ օդում ա, լավ չի... դաղալություն... ես գոնե հարցրել էի քեզ :(

Norton
20.09.2010, 22:25
Ռուֆ էս նկարն ինչի??? :angry շատ էլ որ օդում ա, լավ չի... դաղալություն... ես գոնե հարցրել էի քեզ :(

Սուտա, ինձ հարցրել էիր՞:angry

einnA
20.09.2010, 22:31
Սուտա, ինձ հարցրել էիր՞:angry

քեզ հարցնելու կարիք չկար, պատասխանը մեկ ա գիտեի, իսկ Հայկին հարցրել էի, Հայկ հաստատի վաաաայ :think

Norton
20.09.2010, 22:35
քեզ հարցնելու կարիք չկար, պատասխանը մեկ ա գիտեի, իսկ Հայկին հարցրել էի, Հայկ հաստատի վաաաայ :think

Ժող մեկդ einnA-ին բացասական վարկանիշ տվեք, ես խոստանում եմ կփոխհատուցեմ դրականով:sad
Հայկ եթե էլ նկարներ կան սպասում ենք:B

einnA
20.09.2010, 23:08
Էրեխեք հաստատ ես շատ օգտվեցի մեկ ա :P

սկսեցինք...
http://s40.radikal.ru/i088/1009/56/f44582d34703.jpg

դե տեսեք ոնց եմ թռնելու…
http://s44.radikal.ru/i103/1009/b5/5abaeadda618.jpg

վերջին ինստրուկցիաները...
http://s40.radikal.ru/i089/1009/55/be3d3413aed8.jpg

թռնում եմ…
http://s57.radikal.ru/i158/1009/14/c2fb6588b090.jpg

Էն ես եմ :))
http://s07.radikal.ru/i180/1009/11/0312006e2609.jpg

Ներսես_AM
21.09.2010, 00:03
Արյա Պարապլանը էս ա՞ :D :D :D ես չգիտես ինչի խառնել էի Դելտապլանի հետ :oy

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/DecollageDeltaPlaneDuMontStJoseph.JPG/800px-DecollageDeltaPlaneDuMontStJoseph.JPG

Պարապլանով կարելի ա թռնել, ինքը բավականին դանդաղ ա, ինչ որ տեղ ցբխվելու համար:
Մենակ մի հատ հարց տամ էլի, ինստրուկտորի պայուսակը ինչի ա տենց մեծ ու մեջն ի՞նչ ա: Պարաշյուտ դժվար թե լինի: :think

einnA
21.09.2010, 00:16
Մենակ մի հատ հարց տամ էլի, ինստրուկտորի պայուսակը ինչի ա տենց մեծ ու մեջն ի՞նչ ա: Պարաշյուտ դժվար թե լինի: :think

Պայուսակում տեղավորում են էն ամենը, ինչ կարող է պետք գալ թռիչքի ժամանակ 1000 ու մի սարքեր մինչև օդային ֆոտոների համար ճուտիկ տեսախցիկ... բայց հիմնականում ինքը կշիռ ապահովելու համար է. ամենաքիչ թույլատրելի քաշը 150կգ է 2 անձի համար:

Ռուֆուս
21.09.2010, 00:47

Բացի դրանից անհաջող վայրէջքի ժամանակ ուսապարկը հարվածը իր վրա է վերցնում: :)

Մանուլ
21.09.2010, 20:47
Բա ո՞րտեղ էիք թռնում, բա որ ընկնեիք Սևա՞նը :o:

einnA
21.09.2010, 23:33
Բա ո՞րտեղ էիք թռնում, բա որ ընկնեիք Սևա՞նը :o:

Մանուլ ջան էտ նկարում է էտպես երևում, բայց Սևանի վրա չենք հասել)) կողերն ենք ֆլֆլացել ;)

Ռուֆուս
22.09.2010, 15:03
Բա ո՞րտեղ էիք թռնում, բա որ ընկնեիք Սևա՞նը :o:

Ման ջան, էն նկարները որ կան, որ ոնց որ Սևանի վրա թռնի, իրականում տեսողական պատրանք է, էդ պահին պարապլանը Սևանից մի քանի կիլոմետր հեռու է գտնվում:

einnA
22.09.2010, 15:09
երեխեք բայց նենց լավ էր մանավանդ էն ցրտին, որ նստել վրվրում էինք ու ... -ից էինք խոսում :D

---------- Ավելացվել է՝ 16:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:08 ----------

Ման ջան, էն նկարները որ կան, որ ոնց որ Սևանի վրա թռնի, իրականում տեսողական պատրանք է, էդ պահին պարապլանը Սևանից մի քանի կիլոմետր հեռու է գտնվում:

Հայկ գաղտնիքներն ինչի ես բացում? :(

Ռուֆուս
22.09.2010, 15:18
Հայկ գաղտնիքներն ինչի ես բացում? :(

Իսկ դու վաբշե, թռնելով գնացիր Ծաղկաձոր, հետ եկար :beee Մնում էր մի հատ էլ հասնեիր Հրազդան, տնեցոնց ձեռով անեիր, հետ գայիր :))

einnA
22.09.2010, 15:21
Իսկ դու վաբշե, թռնելով գնացիր Ծաղկաձոր, հետ եկար :beee Մնում էր մի հատ էլ հասնեիր Հրազդան, տնեցոնց ձեռով անեիր, հետ գայիր :))

Հայկ ձեզ մի քիչ մխիթարելու համար ասեցի, որ չեմ հասել, բայց իրականում հասել եմ :P

Մանուլ
23.09.2010, 22:15
Ման ջան, էն նկարները որ կան, որ ոնց որ Սևանի վրա թռնի, իրականում տեսողական պատրանք է, էդ պահին պարապլանը Սևանից մի քանի կիլոմետր հեռու է գտնվում:

Հաա, դե լավ ա :)): Ամենասկզբից դրած 3-րդ նկարում շատ վախենալու ա :)):

Բայց ինչ հավես ա, ես էլ եմ ուզուում :love:

Ռուֆուս
27.09.2010, 10:23
Շատ հետաքրքիր հարցազրույց մեր ինստրուկտորներից մեկի հետ :) Կարդացեք :)

http://www.bravo.am/news/արմեն-սարգսյան/

Adriano
27.09.2010, 10:27
Ժող հաջորդ անգամը երբա, էս նկարները նայելուց հետո շատ եմ ցանկանում փորձել

einnA
27.09.2010, 10:28
Շատ հետաքրքիր հարցազրույց մեր ինստրուկտորներից մեկի հետ :) Կարդացեք :)

http://www.bravo.am/news/արմեն-սարգսյան/

հո ինստրոիկտոր չի, իսկական օդային ասպետ ա ;)
Հայկ ասա, որ բախտս բերեց ;)

Dayana
27.09.2010, 10:28
Բայց վախենալու ա :scare

einnA
27.09.2010, 10:32
Ժող հաջորդ անգամը երբա, էս նկարները նայելուց հետո շատ եմ ցանկանում փորձել

հաջորդի համար չեմ կարող ասել :( բայց որ ցանկացողներ լինեն, կկազմակերպենք ;)

---------- Ավելացվել է՝ 11:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:30 ----------

Բայց վախենալու ա :scare

չէ հեչ էլ չէ, նկարներն են ուժաստիկի տպավորություն թողնում, կառուսելի նման ա ;)

Adriano
27.09.2010, 10:40
հաջորդի համար չեմ կարող ասել :( բայց որ ցանկացողներ լինեն, կկազմակերպենք ;)
---------- Ավելացվել է՝ 11:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:30 ----------

Դե ես +1

einnA
27.09.2010, 10:45
Դե ես +1

դե տեսեք քանի եղանակը լավ ա, որոշեք, դուք էլ մեր լավ ինստրուկտորների հետ կծանոթանաք ու... արդեն կհասկանաք մեզ

Արշակ
27.09.2010, 11:10
Ես էլ եմ ուզում թռնել։ Ու ևս 2-3 հոգի իմ հետ։ Նենց որ, եթե թռնելու լինեք, ինձ էլ հիշեք էլի :)

Ռուֆուս
27.09.2010, 11:14
Ես էլ եմ ուզում թռնել։ Ու ևս 2-3 հոգի իմ հետ։ Նենց որ, եթե թռնելու լինեք, ինձ էլ հիշեք էլի :)

Ընենց նավսեմ ձեզ :beee Ես ձեր կռոլիկն էի, հա՞ :angry Տեսաք սաղ մնացի, ոգևորվեցիք :beee

Նավաստի
17.01.2011, 01:23
Ժողովուրդ ես Փուքսներտ իջելա? թե Անցած անգամ Արմենի ու Հարութի հետ հետաքրքիր չի եղել? հեսա Սեզոնա գալու էլի տեսեք ինչ եք անում... :)

einnA
17.01.2011, 09:49
Ժողովուրդ ես Փուքսներտ իջելա? թե Անցած անգամ Արմենի ու Հարութի հետ հետաքրքիր չի եղել? հեսա Սեզոնա գալու էլի տեսեք ինչ եք անում... :)

կարծեմ սեզոնին դեռ ամենաքիչը երեք ամիս կա :)

Նավաստի
18.01.2011, 11:25
կարծեմ սեզոնին դեռ ամենաքիչը երեք ամիս կա :)

Չէ ինչի գժեչր, կան որ հաաա էլ թռնում են... :)

Ռուֆուս
18.01.2011, 15:30
կարծեմ սեզոնին դեռ ամենաքիչը երեք ամիս կա :)

Կարծեմ ձմեռն էլ են թռնում :)

Բռռռ, ես օդում կսառեմ, կընկնեմ :D :D :D

einnA
16.03.2011, 23:27
երեխեք նայեք ինչ եմ գտել :) - նոստալջի :sulel

http://www.youtube.com/watch?v=PLD7KIZPzSY

ծանոթ դեմքեր, տեղեր... :))

Shah
17.03.2011, 11:01
երեխեք նայեք ինչ եմ գտել :) - նոստալջի :sulel

ծանոթ դեմքեր, տեղեր... :))
չեմ ամաչում` բարձրաձայնում եմ. :))) իմ երազանքի ռեմիքս տեսակն ա... պառաշյուտ..:love էհ.. ոնց էի ուզում գամ.. բայց ոչինչ, մի օր պառաշյուտին էլ կհասնենք :)

Ռուֆուս
17.03.2011, 11:08
երեխեք նայեք ինչ եմ գտել :) - նոստալջի :sulel

ծանոթ դեմքեր, տեղեր... :))

Վայ, էս հո մեր թռիչքի օրվանն ա, չէ՞ :)) Էլի եմ ուզում :(

einnA
17.03.2011, 14:53
չեմ ամաչում` բարձրաձայնում եմ. :))) իմ երազանքի ռեմիքս տեսակն ա... պառաշյուտ..:love էհ.. ոնց էի ուզում գամ.. բայց ոչինչ, մի օր պառաշյուտին էլ կհասնենք :)

Վարդան շուտ արի պառաշյուտին հասի :)) թե չէ վախենում են մարդիկ :beee

Վայ, էս հո մեր թռիչքի օրվանն ա, չէ՞ :)) Էլի եմ ուզում :(

Հայկ ոնց որ մեր օրվանը չի, բայց նույն կադրերն են, նույն դեմքերը :))
Էն Դավիթին տեսա նախանձից մեռա. մարդ էլ մի քանի ժամ անխղճի նման պշ աներ մեզ էտքան օդում :)

Shah
26.03.2011, 18:58
Վարդան շուտ արի պառաշյուտին հասի :)) թե չէ վախենում են մարդիկ :beee
բա մեկ-մեկ կռիշին կանգնած ես խի եմ ուզում օդի վրայով քայլեմ... չէ, ասենք բարձրությունից մի տեսակ զգացողություն ես էլ եմ ունենում, բայց չգիտեմ ոնց ասեմ, նենց եմ հստակ պատկերացնում, որ սամալյոտի դուռը բաց 1500-2000 մետր բարձրությունից թռնում եմ... էդ ~30 վայրկյան ազատ անկումը նենց եմ պատկերացնում... կարճ ասած մի անգամ վերտալյոտի մեջ պառաշյուտ տեսա ասեցի կլի թռնեմ սրանով, սկսեցին ինձ թարս նայել :)))

Gagik Babayan
10.10.2012, 02:50
ժողովուրդ իսկ երբ մենք կարանք մասնակցենք, ու որտեղից