Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Արցախի անկախության տոնը
Մի փոքր զարմացա, որ տեսա նման թեմա դեռ չի բացվել: Ի վերջո Արցախի անկախությունը կերտվել է ողջ հայ ժողովրդի զավակների արյան և միասնական պայքարի գնով, տոնն էլ համահայկական է: Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի տոնի առիթով, մաղթում եմ, որ շատ շուտով կարողանանք տոնել արդեն Միասնության տոնը՝ Արցախի՝ Մայր Հայրենիքին վերջնակապես միանալու առիթով : Հայկական երկրորդ հանրապետության անկախության տոնը հիրավի փառահեղ իրադարձություն է, բայց յուրաքանչյուր հայի երազանքը պիտի լինի միասնական Հայրենիքի տեսլականը: Շնորհավոր բոլորիս::)
http://www.youtube.com/watch?v=VEMSrCSpBt0&feature=player_embedded
http://www.youtube.com/watch?v=qhkaQpuzSwU&feature=player_embedded
Պուճուր ժամանակ ինչ-որ անկապ ասում էինք չէ՞՝ Ղարաբաղը մերն ա, մեր տան վերևն ա: :)
Մի ձևի չեմ կարողանում ասել շնորհավոր կամ տենց մի բան, հո կոշիկ չի՞, մի ամբողջ ազգի՝ իմ ազգի պատմություն ա, հող, Տուն:
yerevanci
02.09.2010, 14:02
Շնորհավորում եմ, առանձնապես ակումբցի ղարաբաղցիներին եմ շնորհավորւմ (Սաֆարյան ջան ականջդ կանչի ;)), երբեք չդադարեք սիրել Ձեր երկիրն այնպես, ինչպես հիմա եք սիրում, ոսկի երկիր ունեք, պահպանեք ամուր ու ոչ մի փսլնքոտ Ադրբեջան չի կարա իրա արած հայտարարությունների 1%ն էլ իրականացնի: Ձեզ ու Ձեր երկրին ամենալավն եմ մաղթում, շատ եմ սիրում Ղարաբաղի ամեն մի անկյունը ու ուզում եմ, որ այն միշտ հուսալի ձեռքերում տեսնեմ:
Մի բռունց եղեք, մի քիչ էլ Հայաստանցիքին սիրեք :)
http://www.youtube.com/watch?v=EsDJfUfcvM4
Ամենաշատը չեմ սիրում, որ ասում են Ղարաբաղ, ասեք ԱՐՑԱԽ, ինչ հպարտ ա հնչում, իսկական ա հնչում:
Շնորհավոր հայ ժողովուրդ. միայն Արցախում ապրող հայերի տոնը չի սա, ինչ անենք, որ մենք այսօր աշխպատում ենք... :(
Մեկ անգամ ոտքդ այդ հողում դնելուց հետո երբեք հայի ու ղարաբաղցու (մանավանդ էս բառը ատելով ատում եմ) տարբերություն չես դնի, միայն արցախցի լսելիս մի տեսակ հպարտության զգացում կունենաս, անկեղծ եմ ասում:
Մենք միասին ենք մեր Էրգրի այդ մասը կարողացել պահել ու այսօր մեր տոնն է:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԵՐ :victory: :bux:
Արցախը ըստ էության Հայաստանի մարզերից մեկն է, այնպես որ շնորհավորելը մի քիչ էն չի...
Շնորհավորում եմ բոլորիս:) Ու մաղթում, որ միասնության տոնը շատ շուտով ներառվի մեր տոնացանկում:
Շնորհավորում եմ, առանձնապես ակումբցի ղարաբաղցիներին եմ շնորհավորւմ (Սաֆարյան ջան ականջդ կանչի ;)), երբեք չդադարեք սիրել Ձեր երկիրն այնպես, ինչպես հիմա եք սիրում, ոսկի երկիր ունեք, պահպանեք ամուր ու ոչ մի փսլնքոտ Ադրբեջան չի կարա իրա արած հայտարարությունների 1%ն էլ իրականացնի: Ձեզ ու Ձեր երկրին ամենալավն եմ մաղթում, շատ եմ սիրում Ղարաբաղի ամեն մի անկյունը ու ուզում եմ, որ այն միշտ հուսալի ձեռքերում տեսնեմ:
Մի բռունց եղեք, մի քիչ էլ Հայաստանցիքին սիրեք :)
Երևանցի ջան, ձեր-իրանց երկիրը որնա՞…:think
մենք-իրանք նույնը չե՞նք… Արցախը մերը չի՞…
Safaryan
02.09.2010, 15:03
Շնորհավոր մեր բոլորիս` Արցախի անկախության տոնը:
Արցախը ըստ էության Հայաստանի մարզերից մեկն է, այնպես որ շնորհավորելը մի քիչ էն չի...
Էն չի, մի շնորհավորի: Բայց ավելացնեմ, որ ներկա պահին, ցավոք սրտի, Արցախը Հայաստանի մարզերից մեկը չի, չնայած շատ կուզեի, որ այդպես լիներ: Դեռ ավելին, աշխարհը համարում է, Արցախը մեր հարևան երկրի մարզերից մեկն է: Եվ ես շնորհավորում եմ, որ այդ կարծիքը չի համապատասխանում իրականությանը, ընդ որում արդեն 19 տարի:
yerevanci
02.09.2010, 16:25
Երևանցի ջան, ձեր-իրանց երկիրը որնա՞…:think
մենք-իրանք նույնը չե՞նք… Արցախը մերը չի՞…
հա, էլի մերնա, բայց իրանց հայրենիքնա չէ՞, կոչս ղարաբաղցիներին էր ուղղված, դրա համար էլ ասում էի Ձեր
Էն չի, մի շնորհավորի: Բայց ավելացնեմ, որ ներկա պահին, ցավոք սրտի, Արցախը Հայաստանի մարզերից մեկը չի, չնայած շատ կուզեի, որ այդպես լիներ: Դեռ ավելին, աշխարհը համարում է, Արցախը մեր հարևան երկրի մարզերից մեկն է: Եվ ես շնորհավորում եմ, որ այդ կարծիքը չի համապատասխանում իրականությանը, ընդ որում արդեն 19 տարի:
Իսկ Հայաստանն ինքը համարում է՞,որ իր մարզերից մեկն է ...
Մի փոքր էլ զարմացա, որ տեսա 25.12.2007-ից ակումբում ես ու նոր ես նկատում,որ նման թեմա դեռ չի բացվել..
կոչս ղարաբաղցիներին էր ուղղված...
խնդրում եմ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ որ գրեիր ինչ կլիներ? :(
Մի տեսակ մեկ էլ գիտեք ինչ եմ մտածում, որ ղարաբաղցի ու հայաստանցի էս տարանջատումը կարող ա գալիս ա էտ անունից? դե հո զոռով չի, մերը չի էտ բառը, մերը չի....
Հ.Գ. Ներողություն, եթե թեմայից հեռացա:
Շնորհավորում եմ :)
Սա մեր ազգի հաղթանակներից մեկն է: Ունենանք էնքան տոկունություն, որ ոչ մի պարագայում էս հաղթանակը չկորցնենք:
Ձայնալար
02.09.2010, 16:51
Իսկ Հայաստանն ինքը համարում է՞,որ իր մարզերից մեկն է ...
Մի փոքր էլ զարմացա, որ տեսա 25.12.2007-ից ակումբում ես ու նոր ես նկատում,որ նման թեմա դեռ չի բացվել..
Հայաստանը ո՞վ ա է: Կներեք, բայց էս լուսավոր թեման բռնաբարիք, դրա համար էլ էս օրի ենք:
Անտիգոնե
02.09.2010, 17:07
հատված "Երգ եռաձայն"-ից
Ախ իմ հայրենիք...
Իմ ամբողջ կյանքում լեզուդ եմ սերտում
Բայց չեմ սովորել անսխալ խոսել,
Անսխալ խոսել քո մասին քեզ հետ.
Շփոթվում եմ միշտ անանց հուզմունքից...
Աշնան կաթուկդ այգիներիդ մեջ.
Բերք ու բարիքիդ օրհներգումն է իմ`
Համաշխարհային - մատչելի լեզվով...
Եվ նույնիսկ այժմ,
Երբ խոսում եմ ես քո մասաին քեզ հետ,
Մինչև իսկ այժմ
Այլ բան չեմ անում,
Քան թե խոսքերով չափում եմ միայն իմ լռությունը,
Որպեսզի կրկին հասկանամ ցավով,
Թե այդ լռության համեմատությամբ
Խոսքերն այս որքան փոքր են ու չնչին...
Ախ, իմ հայրենիք...
Դու`
Հազարամյա իմ ազգանունը,
Ես-
Այնպես ապրել կարողանայի,
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար
Դու երբևիցե անհարմար չզգաս...
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:
Ախ, երանի թե ես այնպես մեռնեմ,
Որ դու... ինձ սգաս:
Ախ իմ հայրենիք...
Ես ոչինչ, ոչինչ քեզ տալ չեմ կարող
Ինչ էլ տամ կրկին տվածդ եմ տալիս:
Մինչև իսկ չունեմ պարտքի զգացում,
Ես ոտից գլուխ քո պարտքն եմ որ կամ:
Հավաստիացման խոսք նա է ասում,
Ով վոր ուզում է հավատան իրեն:
Իսկ ես միտք չունեմ հավատացնելու,
Ես հավատն եմ քո,
Քայլող հավատը...
Ախ, իմ հայրենիք...
Ինձ կոչ են անում կյանքդ ճանաչել,
Ավելորդ ձգտում ես մասն եմ կյանքիդ:
Ախ իմ հայրենիք...
Ես կյանքիդ համար կյանքս չեմ տվել`
Ես չեմ մասնակցել և ոչ մի մարտիդ,
Բայց կես քայլ անգամ կյանքում չեմ արել,
Որ քեզ չբերի.
Քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում շրջագծի պես...
Վերևից ցած են ջրերդ հոսում,
Իսկ ես իմ ցածից
Լուռ մագլցում եմ դեպի բարջունքդ`
Քո շոգի նման...
Ու երբ Գարունդ է նորից կրկնվում
Մի հրաշալի էպիգոնությամբ,
Չոր ցողունի պես ծաղկում է իմ մեջ
Նույն միտքը միայն.
-Թեկուզ անանուն`
ինչպես խոտերդ սարերիդ լանջին,
Եթե ես օգնեմ կանաչությանդ,
Կարող եմ ասել.
"ես էլ ապրեցի"...
Պ. Սևակ
Շնորհավոր տոնդ` իմ ՀԱՅՐԵՆԻՔ...
հա, էլի մերնա, բայց իրանց հայրենիքնա չէ՞, կոչս ղարաբաղցիներին էր ուղղված, դրա համար էլ ասում էի Ձեր
Լոռին էլ մեր հայրենիքն ա, Երևանն էլ ձեր, տո ինչ Լոռի, Վանաձորն ա մեր հայրենիքը, Վանաձորը չէ, Ժամի թաղը, Դիմացն էլ դիմացեցոնց, Ղշլաղն էլ վափշե իրանց հայրենիքն ա, մեզ հետ ինչ կապ ունի:
հա, էլի մերնա, բայց իրանց հայրենիքնա չէ՞, կոչս ղարաբաղցիներին էր ուղղված, դրա համար էլ ասում էի Ձեր
Հետո էլ ասում ենք, թե մեր խնդիրները որտեղի՞ց են առաջ գալիս, թե ինչո՞ւ չենք միասնական… Շինարարը լավ ասեց…
Շնորհավորում եմ բոլորիս, ժողովուրդ ջան: :)
Մաղթում եմ, որ բոլոր ժառանգներս արժանի լինենք մեր հայրերի և եղբայրների թափած անգին արյանը և մեր երկիրը շինացնենք՝ ամենքս իր հնարավորության չափով:
yerevanci
02.09.2010, 18:29
Լոռին էլ մեր հայրենիքն ա, Երևանն էլ ձեր, տո ինչ Լոռի, Վանաձորն ա մեր հայրենիքը, Վանաձորը չէ, Ժամի թաղը, Դիմացն էլ դիմացեցոնց, Ղշլաղն էլ վափշե իրանց հայրենիքն ա, մեզ հետ ինչ կապ ունի:
ապեր ոնց ուզում ես մտածի, դա քո իրավունքնա, բայց տարանջատում դնելու մասին ընդհանրապես բան չեմ ասել, շեշտել եմ առանձնահատուկ ղարաբաղցիներին շնորհավորելը, որովհետև նրանց համար անկախության տոնը նոր տարուց էլ մեծ տոն է , մեզ մոտ սեպտեմբերի 21-ին միայն քաղաքապետարանի կազմակերպած համերգներով է զգացվում, որ տոն է, բայց ղարաբաղցիների մոտ դա երևումա իրանց աչքերում, իրանք իրանց հողն ու ջուրը ուղղակի պաշտում են, բայց հարցեր կան, որ լռել չեմ կարող, լավ թեմայից շատ շեղվեցի...
նորից ու նորից շնորհավորում եմ, ավելի մեծ նվաճումներ
հա, էլի մերնա, բայց իրանց հայրենիքնա չէ՞, կոչս ղարաբաղցիներին էր ուղղված, դրա համար էլ ասում էի Ձեր
Հարցն էլ հենց նրանում է, Երևանցի ջան, որ իրենցը չի, մերն է: Ես Արցախում եմ ծնվել, բայց իմ հայրենիքը չի սահմանափակվում Արցախով, ներկայիս ՀՀ-ն էլ, Արևմտյան Հայաստանն էլ, Ջավախքն էլ իմ հայրենիքն են: Հայի հայրենիքը նրա ծննդավայրը չէ, այլ ողջ Հայաստանը:
yerevanci
02.09.2010, 18:36
Հետո էլ ասում ենք, թե մեր խնդիրները որտեղի՞ց են առաջ գալիս, թե ինչո՞ւ չենք միասնական… Շինարարը լավ ասեց…
Շինարարի հարցին արդեն պատասխանեցի, իմ մտերիմ ընկերները գիտեն իմ վերաբերմունքը Ղարաբաղի ու ղարաբաղցիների մասին, քո կարծիք հայտնելը քո իրավունքնա, բայց սխալ եզրակացություն ես անում, իմ ասածը լրիվ քո արած եզրակացության հակառակնա
E-la Via
02.09.2010, 18:38
Շնորհավորում եմ մեզ բոլորիս Արցախի անկախության կապակցությամբ :): Ճիշտ է, ես Արցախում չեմ եղել, բայց հայրս միշտ ասում է, որ ինքն էլ է արցախցի: Եթե հայրս արցախցի է, ուրեմն ես էլ եմ: Եվ ընդհանրապես մենք բոլորս էլ արցախցի ենք: Ուրեմն շնորհավոր թող լինի մեր բոլորի տոնը հայ մարդ:
Իսկ Հայաստանն ինքը համարում է՞,որ իր մարզերից մեկն է ...
Մի փոքր էլ զարմացա, որ տեսա 25.12.2007-ից ակումբում ես ու նոր ես նկատում,որ նման թեմա դեռ չի բացվել..
Ու անկեղծ ասած մի փոքր փոշմանեցի, որ բացել եմ թեման: Մնացածն արդեն Ձայնալարն ասեց:
yerevanci
02.09.2010, 18:48
Հարցն էլ հենց նրանում է, Երևանցի ջան, որ իրենցը չի, մերն է: Ես Արցախում եմ ծնվել, բայց իմ հայրենիքը չի սահմանափակվում Արցախով, ներկայիս ՀՀ-ն էլ, Արևմտյան Հայաստանն էլ, Ջավախքն էլ իմ հայրենիքն են: Հայի հայրենիքը նրա ծննդավայրը չէ, այլ ողջ Հայաստանը:
իմ ասածն այնա, որ Հայաստանում ապրողները սեպտեմբերի 21-ին այնպես չեն ուրախանում, ոնց որ սեպտեմբերի 2-ին ուրախանում են ղարաբաղցիները, ես դա հաստատ եմ ասում, իմ տեսածն եմ ասում, ուզենք, թե չուզենք, դա այդպեսա, ինքնախաբեությամբ եկեք չզբաղվենք, ու մեր երազած միասնական Հայաստանը (բերված նկարում) դեռևս չկա, թեկուզ ձևական, բայց նույնիսկ մաքսակետ կա Հայաստանի ու Արցախի միջև, բայց ասածս սա չի, ուղղակի շնորհավորանքներս ուղղված էր հիմնականում ղարաբաղցիներին, որովհետև սա իրանց տոննա, այսօր ամբողջ օրը շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվել ու ոչ մեկ չի հիշատակել, որ այսօր Արցախի անկախության օրնա, իսկ ասածս էլ ավելի հաստատելու համար ավելացնեմ, որ եթե Աստված չանի պատերազմ սկսի, ես չեմ փախչի կռվելուց Ղարաբաղի համար
http://www.shoushi.nk.am/maps/medz/armenie-artsakh/map_armenia_regions.jpg
:)Շնորհավոր տոնդ Արցախ:)
http://k4500.com/uploads/posts/2010-07/1277972981_arcax.gif
Արցա՛խ ջան, լավ լինես, դուխով մնաս, ծլես, ծաղկես, զորանաս... :)
Շնորհավոր ծնունդդ :)
Շնորհավորում եմ:)
Արցախի հայությունը միշտ էլ աչքի է ընկել՝ արիությամբ, իր հողին կառչվածությամբ, ցանկանում եմ, որ այդ կառչվածությունը մի օր, ամբողջ հայության ջանքերով վերածվի, եթե ոչ միավորման մայր հայրենիքին, ապա գոնե լիարժեք անկախության:)
ՇՆՈՐՀԱՎՈՐ:drinks:flower:bux::bux::bux::bux::bux:
Թող կապուտաչյա մեր երկնքում խաղաղության արեգակը շողշողա..... ու մեր զինվորը հայորդի սահմանին զգոն մնա, բայց մայրը նրա թող երբեք չլա.....
ԽԱՂԱՈՒԹՅՈՒՆ...............ԻՍԿԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ...........:bux::bux::bux:
հ.գ այս սիրուն թեման ինչի եք վերածել, ժողովուրդ, իմ ու քո եք անում....ամոթ է..... ով ինչպես ուզում, այդպես էլ շնորհավորում է...
Լսեցի թեմայի առաջին գրառման մեջ տեղադրված երգերը, պետք է մի քանի բառ ասեմ, թե չէ կտրաքեմ: :P
Անվերապահորեն համակարծիք լինելով թեմայի հեղինակի հետ միասնականության և համազգային ձեռքբերման նշանակության հարցում, կտրականապես պետք է մերժեմ երաժշտական նյութերից առաջինի յուրաքանչյուր նոտան և ձայնը: Կատարյալ սխալ երաժշտական շեշտադրությամբ :{, տգեղ զարդոլորումներով արատավոր այս կատարումը բնավ այն չէ, որի մասին Մեծն Վարդապետը գրել է. (ճիշտ է, մեջբերվող խոսքերն ասված են «Լոռվա գութաներգի» կապակցությամբ, բայց տվյալ երգը՝ «Հո՛լ արա, ե՛զո», ևս գութաներգ է)
Շինականն այն կախարդ վարպետն է, որ կախարդում է հարազատորեն բնությունը, ստեղծում բազմաբեղուն մտքեր, նոցա փչում է իր հզոր ու պարզ շունչը, դրոշմում է իր բնավորության էականով, ներքին և արտաքին լրիվ կյանքով և կնքում է բառերով ու եղանակով իր հարազատ զավակը՝ գութաներգը: (Կոմիտաս վարդապետ)
Թույլ տվեք մի թանկարժեք նվեր նվիրել: :) Չնայած, սխալ կլինի ասել՝ իմ նվերն է: Իրականում վերադարձնում եմ այս գանձը իրեն ծնող ժողովրդին:
Ունաբի՝ Շուշվա պար: (դաշնամուրային մշակումը՝ Կոմիտաս վարդապետի, zip ձևաչափով, պարունակում է մեկ mp3 ձևաչափի ֆայլ) 1ր 46վ նրբագույն երնգների, խորության և հուզմունքի փունջ: :)
http://komitas.am/music/dances/sound02_download.zip
Հ.Գ. Ներողություն զգացմունքային մեկնաբանության համար. պարզապես որոշ հարցեր կան, որոնցում իմ պահպանողականությունը հասնում է իր գագաթնակետին: Ոչ անհիմն կերպով: :oy
Ambrosine
03.09.2010, 00:24
Շնորհավորում եմ համայն հայությանը: Սա միայն Արցախի հայերի տոնը չի, ինչքան էլ որ թվում է: Ու եթե մեկի շրջապատում մարդիկ չգիտեն, թե այսօր ինչ օր է, շատ-շատերի շրջապատում այսօր իրար ջերմորեն շնորհավորել են՝ այս մեծ օրվա կապակցությամբ: Մենք բոլորով ենք հասել անկախությանը, թեկուզ դա իրավաբանական ճանաչման չի հասել, բայց արդեն կատարված փաստ է, և ոչ ոք, ոչ մի ուժ կամ երևույթ չի կարող մեր հաղթանակը մեր ձեռքից խլել: Ու վերջացրեք էդ տարանջատումները, էլի... զզվում եմ ամեն տեսակ -ցի ածանցով ավարտվող բառերից: Իսկ Արցախը ազատագրող երևանաբնակ զոհված ազատամարտիկի այրուն կամ երեխային էլ կասե՞ք, թե՝ սա ավելի շատ Արցախի հայերի տոնն է: Արցախյան գոյամարտում մեր հաղթանակը ամենամեծ հաղթանակն է՝ մեր ամբողջ պատմության ընթացքում:
Եթե քաղաքապետարանը մի հատ շքերթ ա ինչ ա կազմակերպում, ու ոչ ոք չի գնում՝ մասնակցելու, դա չի նշանակում, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանում չեն ուրախանում այնպես, ինչպես սեպտեմբերի 2-ին՝ Արցախում: Ուրեմն լավ չեն կազմակերպում: Էնպիսի մարդիկ են պետականությունից ու անկախության կարևորությունից խոսում, որ ալիքն ես փոխում, ինչ մնաց ներկա լինես:
Առանձնահատուկ շնորհակալություն թեմայի հեղինակին :)
Արցախ ջան, քիչ մնաց ;)