Դիտել ողջ տարբերակը : Եթե մարդասպանությունն անպատժելի լիներ
VisTolog
02.09.2010, 12:10
Մարդիկ հիմա չեն կատարում այն, ինչն իրենց կարող է ազատությունից զրկել, իրենց նկատմամբ պատիժ սահմանել: Պատժի նկատմամբ ունեցած վախն էլ նրանց ստիպում է ենթարկվել օրենքներին:
Եթե սպանությունը չհամարվեր հանցանք ու չպատժվեր, արդյո՞ք դուք կսպանեիք մարդ::)
ՀԳ Արգելված պտուղը միշտ էլ համեղա::))
Մարդիկ հիմա չեն կատարում այն, ինչն իրենց կարող է ազատությունից զրկել, իրենց նկատմամբ պատիժ սահմանել: Պատժի նկատմամբ ունեցած վախն էլ նրանց ստիպում է ենթարկվել օրենքներին:
Եթե սպանությունը չհամարվեր հանցանք ու չպատժվեր, արդյո՞ք դուք կսպանեիք մարդ::)
ՀԳ Արգելված պտուղը միշտ էլ համեղա::))
Եթե սպանությունը չհամարվեր հանցանք ու չպատժվեր,դիմացինն էլ դա գիտակցելով իրեն այնպես կպահեր,որ դրաւ առիթը չտա....
---------- Ավելացվել է՝ 13:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:38 ----------
Մարդիկ հիմա չեն կատարում այն, ինչն իրենց կարող է ազատությունից զրկել, իրենց նկատմամբ պատիժ սահմանել: Պատժի նկատմամբ ունեցած վախն էլ նրանց ստիպում է ենթարկվել օրենքներին:
Եթե սպանությունը չհամարվեր հանցանք ու չպատժվեր, արդյո՞ք դուք կսպանեիք մարդ::)
ՀԳ Արգելված պտուղը միշտ էլ համեղա::))
Եթե սպանությունը չհամարվեր հանցանք ու չպատժվեր,դիմացինն էլ դա գիտակցելով իրեն այնպես կպահեր,որ դրա առիթը չտա....
հ.գ.
աչքիս մեկին տոչկել ես :D
Կարծում եմ, պետք է հարցումը ավելացնել ևս մեկ կետով. պարզապես՝ ցանկություն ունեցել եմ, առանց շարունակության։ Ես կարդացի տարբերակները, ոչ մեկը իմ տարբերակը չէր, բայց ես ցանկություն շատ հաճախ եմ ունենում մարդ սպանելու՝ հիմնականում քաղաքական նկատառումներով :))
Նաիրուհի
02.09.2010, 13:15
Ունեցել եմ, էն էլ լիքը, բայց վախեցել եմ, որ հետո մղջավանջները կարող է հետապնդեն, դրա համար էլ չեմ արել։ Ուշադրություն. վախեցել եմ մղձավանջներից, ոչ թե պատժից :(
Բայց մարդիկ էլ կան, ում մեծ հաճույքով կսպանեի՝ առանց խղճի խայթից ու նման բաներից վախենալու, համա... ձեռքս չի հասնում :angry
Մոդերատորական. խնդրում եմ մի մոռացեք, որ թեման բացված է Հոգեբանություն և փիլիսոփայություն բաժնում, այլ ոչ՝ զվարճալիում։
Magic-Mushroom
02.09.2010, 13:26
այլ տարբերակ:Կյանքում նման ցանկություն չեմ ունեցել,ինչպես կարելի է սպանել բնության ստեղծագործությանը,բնությունը ինքը հոգ է տանում թափթփուկների մասին естественны отбор-ի միջոցով:),հետո կարծում եմ մահը թշնամու համար շատ թեթեւ է,ես կարծում եմ որ նա պետք է ապրի,գիտակցի իր մեղքը ու նա կտանջվի,կարծում եմ կմնա այնպես ինչպես կա,օրենքը չի այն պահող ուժը՝ որը կանխում է մարդասպանությունը,եթե օրենքի վախից մարդ չսպանեին ուրեմն մարդասպանություններ չէր լինի:
E-la Via
02.09.2010, 13:52
Մարդ սպանելու ցանկություն ուեցել եմ, բայց դա շատ ահավոր զգացողություն ու ցանկություն է, ուղղակի մի պահ դադարում ես մարդ լինելուց, ու մնում է, այդ ցանկությունդ… Բայց Փառք Աստծո, այդ պահից հետո անցավ դա: Գիտեք ինչ լավ էր, որ ես նման ցանկություն ունեցա, ապրեցի այդ զգացողությունները, տեսա այդ անհատակ անդունդը, որով կաող ես գլորվել: Այդ ժամանակ դու սկսում ես գնահատել ու արժեվորել կյանքդ ու արժեվորելով սեփականը կյանքը` արժեվորում ես նաև դիմացինինը:
Այդ պահից հետո, էլ երբեք նման բան չանցավ մտքովս ու չի էլ անցնի: Համոզված եմ:
Մարդը մարդու վրա երբեք չպետք է ձեռք բարձրացնի: Դու չես տալիս ապրելու իրավունք և քոնը չէ այն խլելու իրավունքը: Ու ամենակարևորը` երբեք պետք չէ գնալ խղճի դեմ:
Լավ կլիներ, որ լիներ «Նման ցանկություն չեմ ունեցել» տարբերակը, որն էլ նույնքան տարբերակներ կարող է ունենալ, ինչպես «ունեցել եմ, բայց» դեպքերը: Ես կարծում եմ, որ նման ցանկություն չեմ ունեցել ու հուսով եմ, որ ունենալու առիթ չեմ էլ ունենա:
այլ տարբերակ:Կյանքում նման ցանկություն չեմ ունեցել,ինչպես կարելի է սպանել բնության ստեղծագործությանը
դու խորոված չես ուտում ?
Կարծում եմ որոշ դեպքերում որոշ մարդկանց սպանել իրոք մեղք չէ - օրինակ, ցանկություն կա պատժել որոշ մարդասպանների, բայց օրենքը նրանց փրկում է...
Ունեցել եմ, հիմա մի տեսակ կորել ա (լավ կլինի հավերժ կորի):
Ինձ թվում է` բոլորի մոտ էլ ինչ-որ պահի առաջանում է նման ցանկություն: Ես հատուկ ինչ-որ մեկին սպանելու մասին չեմ մտածել, բայց միշտ մտածել եմ, թե ինչ զգացմունքների ` էն էլ շատ բուռն ու հզոր զգացմունքներ պետք է մարդ ունենա, որ գնա այդ քայլին:Դրա համար էլ գիտակից մարդուն քաջություն է պետք:
Հետո ինչքան մեծացա, ինչքան գիտակից դարձա, էնքան ավելի անպատկերացնելու չափ անկարելի դարձավ ինձ համար:
Անկեղծ սարսռում եմ նման մարդկային դաժանության դրսևորումներից:
Բայց կյանք է, ինչ իմանաս ինչ կլինի, ոնց կլինի, կսպանես թե...
Magic-Mushroom
02.09.2010, 16:20
դու խորոված չես ուտում ?
Շատ հազվադեպ,չեմ սիրում,բայց այստեղ ոչ թե կենդանու այլ մարդ սպանելու մասին է ու ես կյանքում նույնիսկ միջատ չեմ սպանել,իսկ միսը շատ անհրաժեշտ բան է նամանավադ տղաների համար,բույսերով շատ դժվար է լրացնել սպիտակուցի ու որոշ վիտամիների պահանջը:
Կարծում եմ որոշ դեպքերում որոշ մարդկանց սպանել իրոք մեղք չէ - օրինակ, ցանկություն կա պատժել որոշ մարդասպանների, բայց օրենքը նրանց փրկում է...
Lion ջան մահապատիժը շատ թեթեւ պատիժ է,ընդամենը ակնթարթ է տեւում ու շատերը չեն ընդունում իրենց մեղքերը,բայց հավատա ցմահ բանտարկությունը ամենուժեղ պատիժն է,մինչեւ մահ հաստատ ընդունում են իրենց մեղքը ու ավելի տանջվում:
Բոլորին սեր,խաղաղություն ու իմաստալից կյանք ու նման բացասկան բաների մասին քիչ մտածեք,ուրախացեք որ դուք ապրում եք,այնքան լավ բան կա այս աշխարհում:) եղեք պոզիտիվ:love
Հարցումը թերի ա:
Նման ցանկություն ունեցել եմ (ունեմ) և իրագործելու եմ (իրագործել եմ, իրագործում եմ)
Նման ցանկություն չեմ ունեցել (չունեմ), սակայն նման բան արել եմ (անում եմ, անելու եմ)
Նման ցանկություն չեմ ունեցել, սակայն նման բան ինձ արել են (անում են, անելու են)
Երբեք չեմ ունեցել նման ցանկություն: Որոշ մարդկանց հավեսով կծեծեյի, կապտակեի, մի բան կշպրտեյի վրան, բայց ոչ սպանել: Մարդու մահը շատ ցավալի է, անկախ նրանից մարդը լավն էր թե չէ:
:D:D:D
Նախ՝ միայն սմայլերից կազմված գրառումները տուգանվում են, շուտ խմբագրի ու ինչ-որ միտք արտահայտող տառակույտ ավելացրու, և երկրորդ. ի՞նչ կա ծիծաղելու: Հլը պատկերացրու՝ դու քեզ համար տանը հանգիստ նստած ես ուշ երեկոյան, մեկ էլ հանկարծ սենյակ է ներխուժում միջին տարիքի մի տղամարդ ու սկսում է քեզ սպանել: Դու քեզ չես կորցնում, իսկույն միացնում ես համակարգիչն ու արագ քվեարկում «Հենց հիմա ինձ սպանում են» տարբերակի օգտին, և Ակումբի VisTolog անդամը սլանում է ձեր տուն ու փրկում է քեզ :love:
Ինչու՞ սպանել... Միևնույն է բոլորս էլ մի օր կմահանանք :)
VisTolog
02.09.2010, 19:17
Ինչու՞ սպանել... Միևնույն է բոլորս էլ մի օր կմահանանք :)
Սպանել, որ գոնե մնացած ժամանակը հանգիստ ապրես::))
Ուլուանա
02.09.2010, 21:02
Շատ է եղել, որ ինչ–որ մեկին ծեծելու, տեղը դնելու, ինչ–որ կերպ պատժելու մեծ ցանկություն ունեցել եմ, բայց սպանելու՝ չէ։ Նույնիսկ եթե ունենայի նման ցանկություն ու նաև իմանայի, որ ինձ դրա համար չեն պատժելու, մեկ է, չէի անի. ոնց էլ լիներ, խիղճս հաստատ պատժողի դերը կստանձներ. ես հո դրան լավ գիտեմ :)) :)։
Ես շատ եմ ուզում սպանեմ, նույնիսկ ցուցակ ունեմ մտքումս՝ ում ումից հետո։ Բայց դե պահը որ գա, հաստատ չեմ սպանի, եթե դիմացինս զղջա իր արարքների համար և հրապարակավ ներողություն խնդրի, և դեռ մի բան էլ ավելին՝ կուսակցական տոմսն էլ ցած դնի :D
Անտիգոնե
02.09.2010, 22:32
Երբեք չեմ մտածել այդ մասին: Կարդացի թեման, մտածեցի ու... Չեմ ունեցել, չունեմ և հուսով եմ չեմ էլ ունենա:
Միջատներ չեմ սպանում, իմ մտերիմներն էլ չեն սպանում, որովհետև գիտեն որ հետո ստիպված մի ամբողջ ժամ պիտի լսեն իմ փաստարկները նրանց չսպանելու առիթով:
Մարդուն կյանք ես չեմ տալիս ու իրավունք ունենամ խլել այն... ըստ իս բոլորս էլ հավասարազոր իրավունքներ ունենք կյանքի առումով... ապրելու առումով..................
գուցե իմ հավատքից, գուցե պատժող օրենքից...կամ էլ գուցե իմ ներքին աշխարհայացից... չգիտեմ բայց երբևէ ցանկություն չեմ ունենցել մար սպանել..... չէ դա իմը չի.................. հուսամ այս առումով չեմ փոխվի..........:oy
Rammstein
03.09.2010, 10:57
Մարդ սպանել չեմ կարա, բայց եթե տվյալ կենդանին միայն անունով ա մարդ, մնացած ամեն ինչով իրան անասունի նման ա պահում, հաճույքով կսպանեի:
Եթե օրենքը չլիներ, տանը այ սենց մի հատ հարմարանք կպահեի`
http://dic.academic.ru/pictures/wiki/files/83/Soldier_with_Bazooka_M1.jpg
ու որ գիշերվա 1000-ին ինչ-որ կենդանիներ իրանց մեքենաներով գալիս կանգնում են մեր մոտերքը ու բարձր երաժշտաաղմուկ են միացնում, այ դրանց հավեսով կպայթացնեի: :nyam
vitaminka
03.09.2010, 21:14
ՉԻ եղել!
Եթե լինի պատերազմ,ինքնապաշտպանման կամ հարազատ մարդկանց պաշտպանելու իրավիճակ կարծում եմ որ կկարողանամ սպանել:Լինելով աֆֆեկտի տակ...չէ,անգամ շատ էմոցիոնալ ու լարված իրավիճակներում սթապ դատել կարողանում եմ:
Վրեժխնդրությունից-չէէէէ միանշանակ,դե նմանապես ուրիշ պարագաներում էլ:
---------- Ավելացվել է՝ 21:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:06 ----------
Կարծում եմ որոշ դեպքերում որոշ մարդկանց սպանել իրոք մեղք չէ - օրինակ, ցանկություն կա պատժել որոշ մարդասպանների, բայց օրենքը նրանց փրկում է...
Օրենքից կարելի է փախնել,բայց խղճիցտ ոչ մի տեղ չես փախնի)))
Մեծ հաճույքով կսպանեի յուրաքանչյուրին, ով ինձ նույնիսկ ամենաչնչին անհանգստությունը կպատճառեր: Ամեն օր քնելուց առաջ ուղիղ քսանյոթ րոպե մտածում եմ այդ մասին ու հետո քնում եմ խորը ու հանգիստ քնով: Մարդկանց ողջ թողնելը վտանգավոր զբաղմուն է. սպանելուց ճիշտը չկա: Չկա մարդ, չկա խնդիր (c): Ու ո՛չ խիղճս կտանջեր, ո՛չ էլ մղձավանջները: Ամեն դեպքում՝ ես մոլագար չեմ, կաշխատեի սպանել հնարավորինս արագ ու անցավ. միշտ հարկավոր է մտածել մարդկանց մասին:
Հ.Գ. Պատրաստ եմ սպանելու օրական մինչև վեց մարդու, ոչ ավելին:
Հ.Հ.Գ. Ծիծաղում է նա, ով կրակում է առաջինը:
Հ.Հ.Հ.Գ. Լրիվ լուրջ:
VisTolog
06.09.2010, 09:44
Կոնկրետ մեկին սպանելու ցանկություն չի եղել, բայց մեկ-մեկ շատ մեծ ցանկությունա լինում մարդկությանը բնաջնջել::pardon