PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժունդիայի, ծնունդդ շնորհավոր

Norton
02.09.2010, 01:37
Ռաֆայել ջան, շնորհավորում եմ, քեզ ցանկանում եմ անձնական և մասնագիտական հաջողություններ և լիքը ժպտալու առիթներ ու էլի տենց հետաքրքիր բաներ:)

Երվանդ
02.09.2010, 01:42
Շնորհավոր ծնունդդ/քո խաթրին վերջի դ-ն բոլդով:))/ Ռաֆ ջան, սպասում եմ երբ ես գալու Հայաստան իրար հետ խմենք, շատ-շատ դրական մարդ ես , ու ասեմ դու իրոք Բրազիլիում պիտի ապրեիր, իմ մոտ իրանք տենց բարի ու լուսավոր ու թեթև/ոչ թեթևամիտ/ մարդկիկ են, նենց ոնց որ դու ես, կենացդ ախպերս:drinks

Sagittarius
02.09.2010, 01:50
Պարսեեեեեեեերո, ծնունդդ շնորհավոր շնորհավոր:)

Շինարար
02.09.2010, 02:04
Ժունդիայի ջան, շնորհավորում եմ, թող քո կյանքում երբեք չլինի այնպիսի թեկուզ մի ակնթարթ, որ չկարողանաս ժպտալ այնպես անկեղծ, որ տեսնում ենք քո նկարներում:)

Ուլուանա
02.09.2010, 03:27
Ռաֆ ջան, ծնունդդ շնորհավոր:))։ Միշտ տենց դրական, կենսուրախ, պայծառ ու ժպտերես լինես, ու թող կյանքն էլ միշտ փոխադարձաբար քո հանդեպ էդպիսին լինի ;)։ Լավ եղիր :)։

Դեկադա
02.09.2010, 06:45
Ռաֆ ջան շնորհավոր: :) Ժպիտիդ նման լուսաշող ապագա եմ մաղթում::): Լավ մնա:

yerevanci
02.09.2010, 07:50
էս ու՞մ ծնունդնա... Ռաֆ ջան շնորհավոր ապեր, քեզ ամենալավն եմ մաղթում, դու արժանի ես դրան, կյանքում հանդիպած բոլոր դժվարությունները հեշտությամբ հաղթահարես և միշտ հաղթող դուրս գաս:

http://fc02.deviantart.com/fs13/i/2007/106/c/8/Happy_25th_Birthday_by_Yuguru.jpg

Hda
02.09.2010, 08:27
Տպավորությունս այնպիսին է,որ բավականին լավատես անձնավորություն ես,ինչն էլ թող անպակաս լինի քեզանից:Հետն էլ առողջություն ու հաջողություն մտահաղացումներիդ: Շնորհավոր..

My World My Space
02.09.2010, 08:32
Ռաֆ ջան շնորհավոր.... կյանքում միշտ պահպանի դրականդ, ժպիտդ անսպառ..... Երջանկությո՜ւն....

Tig
02.09.2010, 08:39
Շնորհավոր:)

ՆանՍ
02.09.2010, 08:43
Էս ի՞նչ "համով-հոտով":hands անձնավորության ծնունդա էսօր:Ռաֆ ջան, ակումբի իմ խարտյաշ բարեկամ, շնորհավորում եմ,ցանկանում, որ միշտ մնաս որպես տենց դրական էներգիայի աղբյուր:D;), բարի ժպիտդ ու հումորդ քեզնից անպակաս, լինես շատ երջանիկ ու հաջողակ ամեն բնագավառում;):love :pioneer:bux:

einnA
02.09.2010, 08:46
Վաաաաաաայ էսօր, հենց մի 20 րոպե առաջ, մի տղա եմ տեսել. նենց նման էր քեզ Ժունդիայի:Մի պահ ուզում էի արդեն բարևեի, մեկ էլ հիշեցի, որ էս մարդը էստեղ չի :D
Էս էն դեպքն է, որ պիտի առաջինը ծնողներիցդ շնորհակալություն հայտնենք, որ քեզ են ունեցել ;) (դեմ չես, չէ?), հետո քեզ, որ նմամ մարդ ես մեծացել ;)
Չգիտեմ, չեմ ճանաչում քեզ, բայց իսկապես լուսավոր, թեթև, բայց միևնույն ժամանակ խորը մարդ ես...
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Lion
02.09.2010, 08:53
Շնորհավորում եմ, եղբայր, ամենայն բարիք քեզ, առողջություն ու հաջողություն :)

Farfalla
02.09.2010, 09:00
Շնորհավոր :)

Dayana
02.09.2010, 09:23
Շնորհավոր Ռաֆ: Մաղթում եմ, որ գաս Հայաստան, կարոտդ առնես ու գնաս :))

Chuk
02.09.2010, 09:24
Ռաֆ ջան, շնորհավոր ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴ:
Ես էլ եմ անհամբեր սպասում Հայաստան գալուդ, վիրտուալ ծանոթությունն ու վիրտուալ տպավորություններն իրական դարձնելու համար: Քո նման մարդկանց ահավոր շատ եմ հարգում: Կյանքում չեմ մոռանա, որ քեզ կես բերան մի բան խնդրեցի ու դու միանգամից ահռելի գործ արեցիր, կարևոր չի այդ գործի բնույթը, քիչ մարդիկ կան, ովքեր նման կերպ անմիջապես հասնում են անծանոթին: Քեզ անսպառ երջանկություն ու սեր եմ ցանկանում, ու գեղեցկուհի՝ Հայաստանից :)
Կենացդ, Ռաֆ ջան :drinks

---------- Ավելացվել է՝ 10:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:24 ----------

02.09.2010, 09:32

Ռաֆ, եթե երկու անգամ ա ասել, ուրեմն ճիշտ ա ասում :))

helium
02.09.2010, 09:33
Մեծամեծ շնորհավորանքներ :)

SSS
02.09.2010, 09:54
Շնորհավորում եմ :) Բրազիլիայի կառնավալների պես, գունավոր ,պայծառ խենթ ու խելառ(մեկ էլ կիսամերկ գեղեցիկ աղջիկներով լի :oy) կյանք եմ ցանկանում:kiss

davidus
02.09.2010, 09:54
Ռաֆ ջան, հարազատ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, հաջողություն, երջանկություն եմ մաղթում: Խոստացա չէ, որ քեզ նվեր եմ պատրաստել: Այ մարդ, էս աղջիկը հոգնեց քեզ սպասելով, գնա զբաղացրու, վաայ.... :sad :)) :))

http://img148.imageshack.us/img148/4060/girlmoney.jpg (http://img148.imageshack.us/i/girlmoney.jpg/)

Ռուֆուս
02.09.2010, 09:55
Ռաֆ ջան, ծնունդդ շնորհավո՜ր :friends:

Էն առաջին օրվանից ինչ հայտնվեցիր Ակումբում, շատ դրական տպավորություն թողեցիր, ու գնալով էդ տպավորությունը ավելի ամրապնդվեցի, որովհետև շատ դրական, բարի ու ջիգյարով մարդ ես :) Թող ժպիտդ միշտ դեմքդ զարդարի :)

Էս սիրուն երգն իր անիմացիայով քեզ եմ նվիրում, հաստատ լսած կլինես :)

http://www.youtube.com/watch?v=_mQHr8bAojU

A.r.p.i.
02.09.2010, 10:13
Ռաֆայել ջան, շնորհավորում եմ: Քեզ ցանկանում եմ լիքը հաջողություններ թե' կարիերիայում, թե' անձնական կյանքում: Երջանիկ լինես:)

Shah
02.09.2010, 10:14
Հա-հաաաա и тебя посчитали :)) Ռաֆ, անկեղծ, շնորհավորում եմ, հենց առաջի անգամ շբվելուց էլ հասկացել եմ որ լավ մարդ ես, ճիշտ մարդ ես: Իմ համար ամենակարևորը առողջությունն ա, իմ ու իմ հարազատների ու քեզ էլ ցանկանում եմ որ Աստված քեզ էլ առողջություն տա: Ծնունդդ շնորհավոր: Հույսով եմ էսօր լավ կձգվես, կարևոր չի տունը` ընտանիքիդ հետ, թե տեղացի ընկերների հետ տեղական մի բարում... ;) так держать.

Արևածագ
02.09.2010, 10:23
Շնորհավոր ծնունդդ...:) Թող էն լուսավոր ժպիտդ կյանքում շատ հազվադեպ զիջի մռայլ տխրությանը: Երջանիկ եղի'ր::flower

Adriano
02.09.2010, 10:28
Շնորհավոր լինի ծնունդդ: Ցանկանում եմ քեզ առողջություն, հետագա մեծ հաջողություններ կյանքում: Ստորագրության համար որպես նկար քեզ նվիրում եմ բլազիլիայի դրոշը.
http://ncontent.life.ru/media/images/100514/c048735bd285aab3c482985ee28ccbcf.jpg

Skeptic
02.09.2010, 10:37
Ռաֆո ՋԱՆ, ծնունդդ շնորհավորում եմ, ցանկանում ամենալավն ու բարին: :)

http://melochi-jizni.ru/_ph/10/2/424925550.gif

VisTolog
02.09.2010, 10:47
Ռաֆ ջա՛ն:friends շնահավոր:

Միշտ սենց դրական եղիր::roll

matlev
02.09.2010, 10:48
Շնորհավոր: :))

Ձայնալար
02.09.2010, 10:55
Շնորհավոր ախպերս, կրկնվում եմ, բայց չեմ կարա չասեմ՝ էն անկեղծ ժպիտդ քեզնից անպակաս թող լինի, ու թող միշտ կյանքը ժպտալու առիթներ տա, չէ առիթները դու կգտնես, թող կյանքը երբեք չժպտալու առիթներ չտա: Ուր որ գնաս քո պես լուսավոր մարդկանց հանդիպես, ու վարակես շրջապատդ դրականով: Լավ եղի, Ռաֆ ջան, ծնունդդ շնորհավոր :drinks

Էս ակումբի ձեռը կենացասաց ենք դառնալու :))

E-la Via
02.09.2010, 11:01
Ռաֆ ջան շնորհավորում եմ, շնորհավում եմ ու ևս մեկ անգամ շնորհավորում :):
Էստեղ էնքն շատ, էնքան ճիշտ ու էնքան լավն ասվեց, որ դժվարանում եմ ևս մի բան ավելացնել:
Ամեն դեպքում էդ ամենի հետ մեկ տեղ քեզ լուսավոր ու ջերմ կյանքիդ շարունակություն եմ մաղթում ու նաև, որ էդ լույսից ու ջերմությունից շարունակս մեզ էլ բաժին հանել;): Հավատ, մենակ այստեղ կատարած գրառումներովդ մենք արդեն իսկ դա ստանում ենք:
Եղի՛ր երջանիկ, եղի՛ր ուրախ ու ստեղծագործ :bux::

Նաիրուհի
02.09.2010, 11:04
ժպտա´, ա´յ Ժունդիայի ջան, ախր էսօր ծնունդդ է։ Տո ինչ եմ ասում, է՜, ախր դու միշտ ես ժպտում...
Շնորհավոր ծնունդդ, պայծառ ու հայ մարդ։ Առանց ճանաչելու էլ քեզնից մի տեսակ լույս է ճառագում, բա որ մի օր ճանաչեմ... :love
Թող էդ մաքուր հայացքդ ոչ մի ստվեր չմթագնի. միշտ էսպես լուսավոր մնա...
Հա՜, տատիդ «վոդին» էլ առողջություն ;)

Ֆոտոն
02.09.2010, 11:14
Շնորհավորում եմ սրտանց, Ժունդիայի ջան: :)
Չգիտեմ ինչի՝ ինձ թվում է, թե արդեն շնորհավորել եմ, բայց գրառումս չգտա: :unsure
Ժպիտդ դեմքիցդ անպակաս լինի: Այն դրականը, որ ունես, բազմապատկես, հանկարծ չպակասի: Լույսդ էլ շուրջբոլորդ ողողես: :love
Նման լուսավոր ընտանիք եմ քեզ ցանկանում: :roll

Agni
02.09.2010, 11:15
Ժունդայի ջաան Ծնունդդ Շնոոոորհաաավոոոոր....:) Էնքաաան լավ բաներ են երեխեքը գրել, որ մենակ թողել են ասեմ, որ միանում եմ բոլորի մաղթանքներին...Ուրախ ու անմոռանալի օր եմ մաղթում...

Hda
02.09.2010, 11:19
Ռաֆ ջան, հարազատ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, հաջողություն, երջանկություն եմ մաղթում: Խոստացա չէ, որ քեզ նվեր եմ պատրաստել: Այ մարդ, էս աղջիկը հոգնեց քեզ սպասելով, գնա զբաղացրու, վաայ.... :sad :)) :))

http://img148.imageshack.us/img148/4060/girlmoney.jpg (http://img148.imageshack.us/i/girlmoney.jpg/)

էտ որոշեցիք տենց կիսել հա՞,
փողերը քեզ,աղջիկը իրան ,թե՞ փողերը դավեսկան ա :D
բարով վայելեք

*e}|{uka*
02.09.2010, 11:53
Շնորհավոր Ռաֆ ջան, թող կյանքդ քո նման հետաքրքիր լինի ու թող քեզ կարդան: :P :drinks:

Magic-Mushroom
02.09.2010, 12:45
Ծնունդդ շնորհավոր Ուռա-Ուռա-Ուռա,ցանկանում եմ քեզ ցանկանում եմ անհամար երջանկություն,առողջություն,միշտ եղեիր ուրախ նույնիսկ եթե տխուր ես քանի որ ժամանկը շատ կարճ է տխրելու համար,մեծ սեր ու թեթեւ կյանք եմ ցանկանում!!!!

Շնորհավոր http://olkpeace.org/forum/images/smilies/icon_bigdance2.gif http://olkpeace.org/forum/images/smilies/icon_shine.gif http://olkpeace.org/forum/images/smilies/icon_ylflower.gif

Պարի))))

http://www.youtube.com/watch?v=KXnz-64n4t4

Անտիգոնե
02.09.2010, 12:56
|ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

tikopx
02.09.2010, 12:59
Շնորհավորում եմ Ժունդիայի ջան :hands

Adam
02.09.2010, 13:10
Շնորհավորում եմ, լավագույն մաղթանքներով :)

Rammstein
02.09.2010, 13:18
Շնորհավոր, Ժունդիայի ջան: :)

Ariadna
02.09.2010, 13:20
Շնորհավոր, Ռաֆ ջան, էդ հմայիչ ժպիտդ դեմքիցդ անպակաս լինի միշտ :)

Safaryan
02.09.2010, 13:27
Սրտանց շնորհավորում եմ :)

Monk
02.09.2010, 13:52
Ժունդիայի ջան, շնորհավոր ծնունդդ: ;) Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին :)

Ինչուիկ
02.09.2010, 15:06
Ես էլ եմ միանում բոլորի մաղթանքներին:) Շնորհավոոո՜ր:bux:

kyahi
02.09.2010, 15:28
Ռաաաաաաաաաֆ շնորհավոոոոր, ընկեր:love
Երբեք նման դեպքերում չեմ կողմնորոշվում ինչ բառեր գտնեմ:oy բայց մի բան հաստատ է իմ ամենալավ ընկերներից ես ու ես քեզ շատ եմ սիրում, միշտ լավ մնա ու կարևորը միշտ ժպտա :kiss
Ուրախ հառռբոցի:))

Ապե Ջան
02.09.2010, 15:41
Շնորհավորում եմ ապեր, լավ մարդ ես, լավ տաղանդ, ստեղտագործ միտք ունես:

Ամենալավն ու բարին եմ քեզ ցանկանում, հա լիքը փող :))

Ռեդ
02.09.2010, 16:40
Շնորհավորում եմ :)

Yevuk
02.09.2010, 17:12
Ռաֆայել ջա՜ն, ծնունդդ շնորհավո՜ր.....:love Քեզ ցանկանում եմ անսահման երջանկություն, մեծ սեր, առողջություն ու ամենակարևորը՝ նպատակներիդ հասնես: Դու էն եզակի մարդկանցից ես, որի գրառումները կարդալուց անկախ ինձնից ժպտում եմ ու դրական լիցքեր ստանում: :oy Հանկարծ չփոխվես: :)

Արամ
02.09.2010, 17:16
ՇՆՈՐՀԱՎՈՐ~~~~~~~~

Valentina
02.09.2010, 17:25
Ծնունդդ շնորհավոր Ռաֆայել ջան :) ամենալավ ցանկություններով

cold skin
02.09.2010, 18:14
Շնորհավո՜ր....:)

Inna
02.09.2010, 18:53
Շնորհավորում եմ:)
http://i.i.ua/cards/pic/6/4/4446.jpg

Դարք
02.09.2010, 19:00
Շնորհավոր Ռաֆ ջան :bux:

Լեո
02.09.2010, 19:06
Իյա՜, էս ի՜նչ արքայավայել տղու ծնունդ ա :hands
Ռա՛ֆ ջան, սրտանց շնորհավորում եմ: Քեզ ամենայն բարիք ու անսպառ երջանկություն եմ մաղթում: Քեզ ակումբում ճանաչում եմ (ու ոչ միայն ես) որպես կրթված, զարգացած, ինտելետկով, բարձրաճաշակ, քաղաքակիրթ, բարի, տաղանդավոր ու օգնելու պատրաստակամ արձնավորություն: Եթե վիրտուալ եմ հասցրել այսպիսի կարծիք կազմել քո մասին, ապա չեմ կասկածում, որ ռեալ շփման դեպքում (հուսով եմ շատ չի ուշանա էդ օրը) քո մասին դրական կարծիքս ավել ա հաստատվելու ու ամրապնդվելու ;) Քեզ նորանոր հաջողություններ ու նորանոր բարձունքների նվաճումներ :)

Առողջ եղի՛ր: Կենացդ, լավ Մարդ :drinks

Մանուլ
02.09.2010, 20:23
Ռաֆ ջան, շնորհավոր ծնունդդ :): Քո վիրտուալ կերպարը շատ եմ սիրում: Կարծում եմ՝ իրականում էլ ես տենցը:
Անկեղծ ես, Ռաֆ: Առանց ձևականությունների: Էդ ինձ շատ ա դուր գալիս:
Շնորհավո՜ր :):

Հայկօ
02.09.2010, 20:29
Շնորհավոր, Ռաֆ ջան :drinks: Կառնավալի վախտ գալու եմ ըտեղ իրար հետ խմենք :)):

Արևհատիկ
02.09.2010, 20:58
Ռաֆ ջա՛ն, շնորհավոր ծնունդդ: Քեզ լիքը ժպիտներ կյանքում :))

Դատարկություն
02.09.2010, 21:10
Ռաֆ շնորհավոր ծնունդդ, քեզ բրազիլական արև ու տրամադրություն` ուր էլ որ լինես ու մի մե՜ծ կտոր Հայաստան` միշտ գրպանումդ:)) Մեկ էլ, ամենացանկալի երազանքների իրականացում, մոլորակի ցանկացած կետում:) Շնորհավոր:friends:

Yellow Raven
02.09.2010, 22:08
Ռաֆայելլո, շնորհավոր:)
Քո գրառումները միշտ հետաքրքրությամբ եմ կարդում, միշտ մնա տենց ու ֆուտբոլային էկրանների դիմաց նկարվի:)) Անսպառ հաջողություններ;)

Ambrosine
02.09.2010, 22:56
Ռաֆ ջան, սրտանց շնորհավորում եմ :drinks ... ու ոչ միայն քեզ: Շնորհավոր նաև մեզ, որ քո նման հայրենակից ունենք ;)
Ակումբի ընդհանուր ֆոնին դու էլ առանձնանում ես: Մի տեսակ ավելի լուսավոր կողմին ես պատկանում, ոչ թե ոմանց նման :)) Այդ լուսավոր կողմը մեզ շատ է պետք: Դու էլ քեզ հետ գույներ բերեցիր ակումբ, արևային տաք գույներ :) Թող ակումբից երբեք չպակասեն այդ գույները ;)

Եւ ասաց Ալլահ՝ եղիցի գոյն. եւ եղեւ գոյն :D:P

Life
02.09.2010, 23:09
Շնորհավոր:)

Nadine
02.09.2010, 23:31
Շնորհավոր:)

Nare-M
02.09.2010, 23:45
Շնորհավորում եմ::) Շաբաթը ունի 7 օր, ծիածանը ունի 7 գույն: Ցանկանում եմ, որ կյանքիդ ամեն մի շաբաթվա ամեն մի օրը լցված լինի ծիածանի բոլոր գույներով: Թեմայում քո մասին կարծիքները կարդալով, անկախ ինձանից հիշեցի այս տողերը::oy

Ժունդիայի
03.09.2010, 08:02
Երեխեք ջան ձեր բոլորին ղուրբան:love, էս ինչ արեցիք, մզցրիք: Խոստովանեմ, որ կյանքումս այսքան շնորհավորանքների տեղատարափ չէր եղել: Բոլորիցդ անկեղծ շնորհակալ եմ… չգիտեմ ճիշտ եմ, բայց մի տեսակ յուրահատուկ ու բացառիկ բարեմաղթանքներ եք բոլորդ հղել ինձ, չեք պատկերացնում որքան շոյված ու մեծարված եմ զգում: Ամեն մեկիդ շնորհավորանքները կարդալիս 1 սանտիմետրով ավելանում էր ժպիտս, դուք գոնե խիղճ ունե՞ք , չանս ճտած վերջում:

Ռաֆայել ջան, շնորհավորում եմ, քեզ ցանկանում եմ անձնական և մասնագիտական հաջողություններ և լիքը ժպտալու առիթներ ու էլի տենց հետաքրքիր բաներ

Անդ ջան, մերսի ապեր որ աննկատ չես անցել, անկեղծ ասեմ չէի պատկերացնում, որ հենց դու կբացեիր շնորհավորանքի թեման: Ապրես ցավդ տանեմ::)

Շնորհավոր ծնունդդ/քո խաթրին վերջի դ-ն բոլդով:))/ Ռաֆ ջան, սպասում եմ երբ ես գալու Հայաստան իրար հետ խմենք, շատ-շատ դրական մարդ ես , ու ասեմ դու իրոք Բրազիլիում պիտի ապրեիր, իմ մոտ իրանք տենց բարի ու լուսավոր ու թեթև/ոչ թեթևամիտ/ մարդկիկ են, նենց ոնց որ դու ես, կենացդ ախպերս:drinks

Եր ջան փաստորեն թավատառով դ-ս աննկատ չի անցել, դա էլ Լուսաբերին եմ պարտական, ժամանակ կար ես էլ վերջավորությունը տ-ով էի գրում, այնքան նկատողություն ստացա, էն «վիզդ կկդրեմ հեսա» սատանի սմայլիկներով հեղեղված, որ սովորեցի ու ինադու դ-ն սկսեցի արտահայտիչ դարձնել...:)): Եր ջան, ոնց որ ուզում ա ստացվի Հայաստան գալս, տեսնենք մինչև տարվա վերջ կձգեմ հարաբերությունս մեկի... բլա բլա բլա:love և այլն: Ու որ գամ, հաստատ հանդիպելու ենք իրար ու ոչ միայն....

Պարսեեեեեեեերո, ծնունդդ շնորհավոր շնորհավոր
Մերսի շատ, լավ բան ա բախտակից կոլեգա ունենալը, թե չէ մարդ կգժվեր....ուրախությունս կիսում եմ քեզ հետ ապեր:

Ժունդիայի ջան, շնորհավորում եմ, թող քո կյանքում երբեք չլինի այնպիսի թեկուզ մի ակնթարթ, որ չկարողանաս ժպտալ այնպես անկեղծ, որ տեսնում ենք քո նկարներում:)
Վայ վայ վայ, իմ «վարպետ»: (ստորագրությանս վարպետը լրիվ ուրիշ վարպետ ա) Շնորհակալ եմ Շին ջան, ժպիտիս ու բարձ տրամադրության մի գրավականն էլ այն է, որ աշխարհում դեռ կան այնպիսի մարդիկ, ինչպիսին, որ դու ես, որոնց մեկ բառից հասկանում ես ու իրանք էլ հասկանում են քեզ...

Ռաֆ ջան, ծնունդդ շնորհավոր։ Միշտ տենց դրական, կենսուրախ, պայծառ ու ժպտերես լինես, ու թող կյանքն էլ միշտ փոխադարձաբար քո հանդեպ էդպիսին լինի ;)։ Լավ եղիր։
Ան ջան ապրես շատ: Քեզ առանձնահատուկ շնորհակալ եմ. չկա մի բան, որ մի բերան խնդրեմ ու դրական պատասխան չստանամ:

Ռաֆ ջան շնորհավոր: Ժպիտիդ նման լուսաշող ապագա եմ մաղթում: Լավ մնա:
Շնորհակալություն Գայանե ջան: Մաղթանքերդ միշտ դրական են եղել: Շատ անգամ, երբ անտրամադիր եմ եղել, մի երկու բառ քեզ հետ զրուցելիս միանգամից վերադարձել եմ նախկինում սահմանված կենսակերպիս: Քեզ շատ եմ հարգում::)

էս ու՞մ ծնունդնա... Ռաֆ ջան շնորհավոր ապեր, քեզ ամենալավն եմ մաղթում, դու արժանի ես դրան, կյանքում հանդիպած բոլոր դժվարությունները հեշտությամբ հաղթահարես և միշտ հաղթող դուրս գաս:

http://fc02.deviantart.com/fs13/i/2007/106/c/8/Happy_25th_Birthday_by_Yuguru.jpg
Իա իմ ծնունդն ա Արթ ջան,.... շնորհակալ եմ բարեմաղթանքիդ համար ու գիտեմ, թե որքան սրտանց ես այն ասում: Տոռծիկի:oy համար էլ մերսի

Տպավորությունս այնպիսին է,որ բավականին լավատես անձնավորություն ես,ինչն էլ թող անպակաս լինի քեզանից:Հետն էլ առողջություն ու հաջողություն մտահաղացումներիդ: Շնորհավոր..
Շնորհակալ եմ Հրաչ ջան: Ասեմ՝ տպավորությունդ ճիշտ է… այո լավատես եմ, դա միակ բանն է, որով կարողանում ենք այսօր կենսախինդ մնալ:

Ռաֆ ջան շնորհավոր.... կյանքում միշտ պահպանի դրականդ, ժպիտդ անսպառ..... Երջանկությո՜ւն....
Հո՜վ, ես քեզիգ շատ-շատ սիրեմ գը, գիտես չէ՞, պլյուս դրան ես քեզ տենալու ունեմ հենց ոտս դրեցի Երևան: Մերսի շնորհավորանքի համար, իսկ խորհուրդ անպայման կհետևեմ:

Շնորհավոր
Շնորհակալ եմ Տիգ ջան:

Էս ի՞նչ "համով-հոտով":hands անձնավորության ծնունդա էսօր:Ռաֆ ջան, ակումբի իմ խարտյաշ բարեկամ, շնորհավորում եմ,ցանկանում, որ միշտ մնաս որպես տենց դրական էներգիայի աղբյուր:D;), բարի ժպիտդ ու հումորդ քեզնից անպակաս, լինես շատ երջանիկ ու հաջողակ ամեն բնագավառում
Դու էլ պակաս «համ ու հոտով» անձնավորություն չես Սոֆի ջան ու նաև շատ անմիջական: Շնորհակալ եմ շատ:

Վաաաաաաայ էսօր, հենց մի 20 րոպե առաջ, մի տղա եմ տեսել. նենց նման էր քեզ Ժունդիայի:Մի պահ ուզում էի արդեն բարևեի, մեկ էլ հիշեցի, որ էս մարդը էստեղ չի
Էս էն դեպքն է, որ պիտի առաջինը ծնողներիցդ շնորհակալություն հայտնենք, որ քեզ են ունեցել ;) (դեմ չես, չէ?), հետո քեզ, որ նմամ մարդ ես մեծացել
Չգիտեմ, չեմ ճանաչում քեզ, բայց իսկապես լուսավոր, թեթև, բայց միևնույն ժամանակ խորը մարդ ես...
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Դու Սայաթ-Նովա չես լսել երբեք, մի երգ կա ասում ա «չկա քիզի նման, քիզ նման դունիս աննման :qamancha» Այդ երգ իմ մասին ա: Խնդրում եմ մյուս անգամ չշփոթել:)) Իսկ եթե կատակը մի կողմ, ապա Անի ջան շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի համար, քո գրառումից նույնիսկ շիկնել եմ պահի տակ:

Շնորհավոր :)
Շնորհակալ եմ Արմինե ջան, իսկ դու մի կորիր հա՞, կարոտել եմ օրագրիդ գրառումներին:

Շնորհավորում եմ, եղբայր, ամենայն բարիք քեզ, առողջություն ու հաջողություն :)
Ապրես Մհեր ջան: Քեզ առանձնահատուկ շնորհակալ եմ, որովհետև քո գրառումներից մեկի հղումը գուգլեում տեսնելով եմ այստեղ հայտնվել:

Շնորհավոր Ռաֆ: Մաղթում եմ, որ գաս Հայաստան, կարոտդ առնես ու գնաս :))
Արմին ջան՝ ինձ առաջին անգամ ակումբում մանթրաշ գցող «Ադմին, ալմազ գլազ» ջան :D, շնորհակալ եմ բարեմաղթանքիդ համար, հավատա դրա անհրաժեշտությունն արդեն իսկ կա: Հուսանք՝ շուտով:

Ժունդիայի
03.09.2010, 08:22
Ռաֆ ջան, շնորհավոր ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴ:
Ես էլ եմ անհամբեր սպասում Հայաստան գալուդ, վիրտուալ ծանոթությունն ու վիրտուալ տպավորություններն իրական դարձնելու համար: Քո նման մարդկանց ահավոր շատ եմ հարգում: Կյանքում չեմ մոռանա, որ քեզ կես բերան մի բան խնդրեցի ու դու միանգամից ահռելի գործ արեցիր, կարևոր չի այդ գործի բնույթը, քիչ մարդիկ կան, ովքեր նման կերպ անմիջապես հասնում են անծանոթին: Քեզ անսպառ երջանկություն ու սեր եմ ցանկանում, ու գեղեցկուհի՝ Հայաստանից :)
Կենացդ, Ռաֆ ջան :drinks

Արտ ջա՜՜՜՜ան, ցավդ տանեմ ես ել քեզ եմ շատ-շատ հարգում: :friends:Իսկ ինչ վերաբերվում է խնդրանքիդ, պարզապես մեծագույն պատիվ էր նախևառաջ ինձ համար: Շնորհակալ եմ յուրահատուկ վերաբերմունքիցդ: Այն նվերն էլ մեծ սիրով կրում եմ վզնոցիս: Գեղեցկուհիս էլ...բլա բլա բլա...երևի տարվա վերջ Արտ ջան:

Մեծամեծ շնորհավորանքներ :)
Մեծամե՜ծ շնորհակալություն: :)

Շնորհավորում եմ :) Բրազիլիայի կառնավալների պես, գունավոր ,պայծառ խենթ ու խելառ(մեկ էլ կիսամերկ գեղեցիկ աղջիկներով լի :oy) կյանք եմ ցանկանում:kiss
Վատ չի՜, չէի հրաժարվի: :oy Սոնա ջան շատ-շատ շնորհակալ եմ:

Ռաֆ ջան, հարազատ ջան, շնորհավորում եմ ծնունդդ, հաջողություն, երջանկություն եմ մաղթում: Խոստացա չէ, որ քեզ նվեր եմ պատրաստել: Այ մարդ, էս աղջիկը հոգնեց քեզ սպասելով, գնա զբաղացրու, վաայ.... :sad :)) :))

http://img148.imageshack.us/img148/4060/girlmoney.jpg (http://img148.imageshack.us/i/girlmoney.jpg/)

Մերսի Դավ ջան: Երկար եմ սպասել նվերիդ, բա ինքն ուրդու՞ աջիկ ա, մեր իմացածներից ա՞::oy

Ռաֆ ջան, ծնունդդ շնորհավո՜ր :friends:

Էն առաջին օրվանից ինչ հայտնվեցիր Ակումբում, շատ դրական տպավորություն թողեցիր, ու գնալով էդ տպավորությունը ավելի ամրապնդվեցի, որովհետև շատ դրական, բարի ու ջիգյարով մարդ ես Թող ժպիտդ միշտ դեմքդ զարդարի :)

Էս սիրուն երգն իր անիմացիայով քեզ եմ նվիրում, հաստատ լսած կլինես :)

Հայկ ջան՝ արնակիցս, շնորհակալ եմ շատ, հուսով եմ տպավորությունդ միշտ կմնա նույնը::)

Ռաֆայել ջան, շնորհավորում եմ: Քեզ ցանկանում եմ լիքը հաջողություններ թե' կարիերիայում, թե' անձնական կյանքում: Երջանիկ լինես:)
Շհնորհակալութուն սիրելի Արփի;)

Ժունդիայի
03.09.2010, 08:37
Հա-հաաաա и тебя посчитали :)) Ռաֆ, անկեղծ, շնորհավորում եմ, հենց առաջի անգամ շբվելուց էլ հասկացել եմ որ լավ մարդ ես, ճիշտ մարդ ես: Իմ համար ամենակարևորը առողջությունն ա, իմ ու իմ հարազատների ու քեզ էլ ցանկանում եմ որ Աստված քեզ էլ առողջություն տա: Ծնունդդ շնորհավոր: Հույսով եմ էսօր լավ կձգվես, կարևոր չի տունը` ընտանիքիդ հետ, թե տեղացի ընկերների հետ տեղական մի բարում... ;) так держать.
Ապրես ապեր, ասեմ՝ ես էլ եմ տպավորված քեզ հետ շփումից: Ակումբը լավ հարթակ ա հանդիսանում նորանոր ծանոթություններ ձեռք բերելու համար: Ինձ ու քեզ էլ, ինչպես նաև հայրենքից հեռու մյուս ակումբցիներին, մաղթում եմ համախմբվածություն ու համբերություն:

Շնորհավոր ծնունդդ...:) Թող էն լուսավոր ժպիտդ կյանքում շատ հազվադեպ զիջի մռայլ տխրությանը: Երջանիկ եղի'ր:
Շնորհակալ եմ սիրելի Արևածագ…:flower

Շնորհավոր լինի ծնունդդ: Ցանկանում եմ քեզ առողջություն, հետագա մեծ հաջողություններ կյանքում: Ստորագրության համար որպես նկար քեզ նվիրում եմ բլազիլիայի դրոշը.

Մերսի Հարութ ջան: Դու զատո միակ ակումբցին ես, որին իրականում ճանաչում եմ: :))

Ռաֆո ՋԱՆ, ծնունդդ շնորհավորում եմ, ցանկանում ամենալավն ու բարին: :
Մերսի Գագ ջան, իմ ամենա բարի չարք…:kiss

Ռաֆ ջա՛ն :friends շնահավոր:

Միշտ սենց դրական եղիր::roll

Հա ջա՜՜ան, փոքր, բայց Մեծ Մարդ ջան: Շնորհակալ եմ Հովս…:love

Շնորհավոր ախպերս, կրկնվում եմ, բայց չեմ կարա չասեմ՝ էն անկեղծ ժպիտդ քեզնից անպակաս թող լինի, ու թող միշտ կյանքը ժպտալու առիթներ տա, չէ առիթները դու կգտնես, թող կյանքը երբեք չժպտալու առիթներ չտա: Ուր որ գնաս քո պես լուսավոր մարդկանց հանդիպես, ու վարակես շրջապատդ դրականով: Լավ եղի, Ռաֆ ջան, ծնունդդ շնորհավոր :drinks

Էս ակումբի ձեռը կենացասաց ենք դառնալու :))
Բագ ջան կրկնվում ես միայն ինձ ժպիտ ու դրական լիցքեր հաղորդելով: Շատ շնորհակալ եմ սրտանց ասված խոսքերիցդ: :drinks

Ռաֆ ջան շնորհավորում եմ, շնորհավում եմ ու ևս մեկ անգամ շնորհավորում :):
Էստեղ էնքն շատ, էնքան ճիշտ ու էնքան լավն ասվեց, որ դժվարանում եմ ևս մի բան ավելացնել:
Ամեն դեպքում էդ ամենի հետ մեկ տեղ քեզ լուսավոր ու ջերմ կյանքիդ շարունակություն եմ մաղթում ու նաև, որ էդ լույսից ու ջերմությունից շարունակս մեզ էլ բաժին հանել;): Հավատ, մենակ այստեղ կատարած գրառումներովդ մենք արդեն իսկ դա ստանում ենք:
Եղի՛ր երջանիկ, եղի՛ր ուրախ ու ստեղծագործ :bux::
Շնորհակալություն Անահիտ ջան: :angel

Ժունդիայի
03.09.2010, 08:55
ժպտա´, ա´յ Ժունդիայի ջան, ախր էսօր ծնունդդ է։ Տո ինչ եմ ասում, է՜, ախր դու միշտ ես ժպտում...
Շնորհավոր ծնունդդ, պայծառ ու հայ մարդ։ Առանց ճանաչելու էլ քեզնից մի տեսակ լույս է ճառագում, բա որ մի օր ճանաչեմ...
Թող էդ մաքուր հայացքդ ոչ մի ստվեր չմթագնի. միշտ էսպես լուսավոր մնա...
Հա՜, տատիդ «վոդին» էլ առողջություն ;)

Ժպտու՜մ եմ, ժպտում, աչքիս վերջում ապուշ ամերիկացու կերպար եմ ստանալու: Մերսի շատ Նաիրուհի ՋԱՆ: Դու այսօրվանից կդառնաս տատուս աչքի լույսը,....դու աչքիս բժիշկ էլ կլինես:))

Շնորհավորում եմ սրտանց, Ժունդիայի ջան:
Չգիտեմ ինչի՝ ինձ թվում է, թե արդեն շնորհավորել եմ, բայց գրառումս չգտա:
Ժպիտդ դեմքիցդ անպակաս լինի: Այն դրականը, որ ունես, բազմապատկես, հանկարծ չպակասի: Լույսդ էլ շուրջբոլորդ ողողես:
Նման լուսավոր ընտանիք եմ քեզ ցանկանում:
Շնորհակալ եմ Ջուլյա ջան: :)

Ժունդայի ջաան Ծնունդդ Շնոոոորհաաավոոոոր....:) Էնքաաան լավ բաներ են երեխեքը գրել, որ մենակ թողել են ասեմ, որ միանում եմ բոլորի մաղթանքներին...Ուրախ ու անմոռանալի օր եմ մաղթում...
Ապրես Ինգա ջան, նենց չարեցիք, որ օրս այլ կեր անցներ: Ապրեք բոլորդ էլ:

Շնորհավոր Ռաֆ ջան, թող կյանքդ քո նման հետաքրքիր լինի ու թող քեզ կարդան: :P :drinks:
Ի՜՜դ, ապրես հրաշք անձնավորություն ջան:

Ծնունդդ շնորհավոր Ուռա-Ուռա-Ուռա,ցանկանում եմ քեզ ցանկանում եմ անհամար երջանկություն,առողջություն,միշտ եղեիր ուրախ նույնիսկ եթե տխուր ես քանի որ ժամանկը շատ կարճ է տխրելու համար,մեծ սեր ու թեթեւ կյանք եմ ցանկանում!!!!

Շնորհավոր http://olkpeace.org/forum/images/smilies/icon_bigdance2.gif http://olkpeace.org/forum/images/smilies/icon_shine.gif http://olkpeace.org/forum/images/smilies/icon_ylflower.gif

Շնորհակալություն Էրիկ ջան… Նվիրածդ երգը կրկնապատկեց ուրախ տրամադրությունս, լավն էր շատ:

|ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ
Շնորհակալ եմ հարգելիս:

Շնորհավորում եմ Ժունդիայի ջան :hands
Մերսի Տիկ ջան:

Շնորհավորում եմ, լավագույն մաղթանքներով :)
Ապրես Ադամ ջամ:

Շնորհավոր, Ժունդիայի ջան: :)
Բարև տուգանիչ: :)) Շնորհակալ եմ Ավետ ջան

Շնորհավոր, Ռաֆ ջան, էդ հմայիչ ժպիտդ դեմքիցդ անպակաս լինի միշտ :)
Անչափ շնորհակալ եմ Արիադնա ջան՝ ընտրագույն տղու անհաղթ քույրիկ:

Սրտանց շնորհավորում եմ :)
Սրտանց շնորհակալ եմ:

Ժունդիայի ջան, շնորհավոր ծնունդդ: ;) Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին :)
Հարգանքներս սիրելի Գարիկ, շնորհակալ եմ, որ միացել ես շնորհավորանքներին:

Ես էլ եմ միանում բոլորի մաղթանքներին:) Շնորհավոոո՜ր
Ապրե՜՜՜ս:

Ռաաաաաաաաաֆ շնորհավոոոոր, ընկեր:love
Երբեք նման դեպքերում չեմ կողմնորոշվում ինչ բառեր գտնեմ: բայց մի բան հաստատ է իմ ամենալավ ընկերներից ես ու ես քեզ շատ եմ սիրում, միշտ լավ մնա ու կարևորը միշտ ժպտա
Ուրախ հառռբոցի:
Ես էլ քեզ եմ շատ շատ սիրում պուճուր ջան: Շնորհակալ եմ քեզնից ամեն-ամեն ինչի համար::kiss

Ժունդիայի
03.09.2010, 09:24
Շնորհավորում եմ ապեր, լավ մարդ ես, լավ տաղանդ, ստեղտագործ միտք ունես:

Ամենալավն ու բարին եմ քեզ ցանկանում, հա լիքը փող
Մերսի Արայիկ ջան, լավ էլ ցանկություն ունես, ասեմ::))

Շնորհավորում եմ
Շնորհակալ եմ Արամ ջան

Ռաֆայել ջա՜ն, ծնունդդ շնորհավո՜ր..... Քեզ ցանկանում եմ անսահման երջանկություն, մեծ սեր, առողջություն ու ամենակարևորը՝ նպատակներիդ հասնես: Դու էն եզակի մարդկանցից ես, որի գրառումները կարդալուց անկախ ինձնից ժպտում եմ ու դրական լիցքեր ստանում: Հանկարծ չփոխվես: :)
Մերսի Եվա ջան, ես կրկնակի ուրախանում եմ, որ կարողանում եմ ինչ-որ չափ ժպիտ պարգևել: Ապրես, որ գնահատում ես:

ՇՆՈՐՀԱՎՈՐ~~~~~~~~
Ապրես Արամ ջան:

Ծնունդդ շնորհավոր Ռաֆայել ջան :) ամենալավ ցանկություններով
Շնորհակալություն շատ-շատ:

Շնորհավո՜ր....
Մեսի՜:

Շնորհավորում եմ:)

Ապրես Ին ջան:

Շնորհավոր Ռաֆ ջան
Մերսի սիրուն տղա:love

Իյա՜, էս ի՜նչ արքայավայել տղու ծնունդ ա
Ռա՛ֆ ջան, սրտանց շնորհավորում եմ: Քեզ ամենայն բարիք ու անսպառ երջանկություն եմ մաղթում: Քեզ ակումբում ճանաչում եմ (ու ոչ միայն ես) որպես կրթված, զարգացած, ինտելետկով, բարձրաճաշակ, քաղաքակիրթ, բարի, տաղանդավոր ու օգնելու պատրաստակամ արձնավորություն: Եթե վիրտուալ եմ հասցրել այսպիսի կարծիք կազմել քո մասին, ապա չեմ կասկածում, որ ռեալ շփման դեպքում (հուսով եմ շատ չի ուշանա էդ օրը) քո մասին դրական կարծիքս ավել ա հաստատվելու ու ամրապնդվելու: Քեզ նորանոր հաջողություններ ու նորանոր բարձունքների նվաճումներ :)

Առողջ եղի՛ր: Կենացդ, լավ Մարդ:
Վլադ ջան, ապրես: Հուսով եմ շուտով կհանդիպենք ու դեռ երկար կզրուցենք: Քեզ էլ մաղթում եմ հաջողույուններ գործերումդ: Հուսանք լավ նորություն կլսենք մոտակա օրերում:;)

Ռաֆ ջան, շնորհավոր ծնունդդ: Քո վիրտուալ կերպարը շատ եմ սիրում: Կարծում եմ՝ իրականում էլ ես տենցը:
Անկեղծ ես, Ռաֆ: Առանց ձևականությունների: Էդ ինձ շատ ա դուր գալիս:
Շնորհավո՜ր:
Ջան Մանուլ ջա՜ն: Շնորհակալ եմ դրական կարիծիքիցդ, ասեմ՝ ավելին իրականում այն եմ ինչ կամ, շուրջ մեկ տարի է ինչ ակումբում եմ, սակայն դեռևս չեմ «պայթել», իսկ դա հաստատում է տպավորությունդ::oy

Շնորհավոր, Ռաֆ ջան :drinks: Կառնավալի վախտ գալու եմ ըտեղ իրար հետ խմենք:
Աչքիս վրա Հայկ ջան, ում-ում, սակայն քեզ համար հաստատ դռները և «դռները» բաց կլինեն: :)) Արի:

Ռաֆ ջա՛ն, շնորհավոր ծնունդդ: Քեզ լիքը ժպիտներ կյանքում :))

Ռաֆ շնորհավոր ծնունդդ, քեզ բրազիլական արև ու տրամադրություն` ուր էլ որ լինես ու մի մե՜ծ կտոր Հայաստան` միշտ գրպանումդ: Մեկ էլ, ամենացանկալի երազանքների իրականացում, մոլորակի ցանկացած կետում: Շնորհավոր:
Մերսի Դավ ջա՜ն: Դու իմ ամենա սիրելի անձնավորություններից մեկն ես: Անկեղծ:

Ռաֆայելլո, շնորհավոր:)
Քո գրառումները միշտ հետաքրքրությամբ եմ կարդում, միշտ մնա տենց ու ֆուտբոլային էկրանների դիմաց նկարվի:)) Անսպառ հաջողություններ;)
Ռաֆայելլո:)) Լավն էր: Սիրտս ռաֆայելլո քաշեց: Մերսի Վահիկ ջա՜ն:

Ռաֆ ջան, սրտանց շնորհավորում եմ ... ու ոչ միայն քեզ: Շնորհավոր նաև մեզ, որ քո նման հայրենակից ունենք
Ակումբի ընդհանուր ֆոնին դու էլ առանձնանում ես: Մի տեսակ ավելի լուսավոր կողմին ես պատկանում, ոչ թե ոմանց նման: Այդ լուսավոր կողմը մեզ շատ է պետք: Դու էլ քեզ հետ գույներ բերեցիր ակումբ, արևային տաք գույներ: Թող ակումբից երբեք չպակասեն այդ գույները:

Եւ ասաց Ալլահ՝ եղիցի գոյն. եւ եղեւ գոյն :D:P

Աստղ ջան գրառմանդ տակ այնքան բան կցանկանայի գրել: :oy Ասեմ, որ քո գրառումից շատ շատ եմ հուզվել:
Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ: Դուք էլ ոչ պակաս մեծ սիրով ինձ ընդունեցիք ձեր «համայնքը», ու այսօր ձեր՝ ինձ ուղղված նվիրական տողերը հաստատում են միտքս: Ապրեք, ամեն ինչի համար, ապրեք, որ դուք կաք: Մեծ պատիվ ունեմ կիսել առօրյաս ձեր հետ: Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև չեմ լճանում:

Ալահ Ակբար:sukurallah

Ժունդիայի
03.09.2010, 09:30
Շնորհավոր:)
Շնորհակալ եմ:)

Շնորհավոր:)
Անորհակալուոյուն սիրելի Nadine:flower

Շնորհավորում եմ::) Շաբաթը ունի 7 օր, ծիածանը ունի 7 գույն: Ցանկանում եմ, որ կյանքիդ ամեն մի շաբաթվա ամեն մի օրը լցված լինի ծիածանի բոլոր գույներով: Թեմայում քո մասին կարծիքները կարդալով, անկախ ինձանից հիշեցի այս տողերը::oy

Ապրես Նարե ջան, մեջբեվածդ տողը գեղեցիկ էր:)

Լեո
03.09.2010, 21:26
Ռաֆ ջան, շնորհավոր ԽԻՍՏ ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴ:
Ես էլ եմ անհամբեր սպասում Հայաստան գալուդ, վիրտուալ ծանոթությունն ու վիրտուալ տպավորություններն իրական դարձնելու համար: Քո նման մարդկանց ահավոր շատ եմ հարգում: Կյանքում չեմ մոռանա, որ քեզ կես բերան մի բան խնդրեցի ու դու միանգամից ահռելի գործ արեցիր, կարևոր չի այդ գործի բնույթը, քիչ մարդիկ կան, ովքեր նման կերպ անմիջապես հասնում են անծանոթին: Քեզ անսպառ երջանկություն ու սեր եմ ցանկանում, ու գեղեցկուհի՝ Հայաստանից :)
Կենացդ, Ռաֆ ջան :drinks

Ես նույնպես դեռ կես բերան չէի խնդրել, մեր սիրելի Ժունդիային ինձ օգնելու պատրաստակամություն հայտնեց և մեծ ծավալի ու բարձր որակի աշխատանք կատարեց ինձ համար: Սա Մարդու մեծ հատկանիշ է՝ երբեք դիմացինին տեսած չլինելով ու համարյա չճանաչելով՝ նման օգնության ձեռք մեկնել:

Այժմ սպասում եմ լավ լուրի, որ արդեն խիստ մոտ ա: Հենց դրական արդյունք լինի, կասեմ՝ ինչի մասին ա խոսքը, ու կտեսնեք, թե ինչպիսի մեծ գործ ա արել մեր Ռաֆայելը: Բոլորս հպարտանալու առիթ կունենաք :) Նախօրոք ասեմ, որ նրա գործերը ուղարկվել են Մոսկվա և այնտեղ արժանացել են մասնագետների հավանությանը :)

Ռաֆ ջան ;)

ministr
03.09.2010, 23:14
Ռաֆ ջան դե հիմա էլ ես շնորհավորեմ :) ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ!!! Քեզ որ հնարավորություն տրվեր 3 ցանկություն իրականացնելու (ոսկե ձկնիկ, ջին, և այլ օլիգարծների կողմից) , ինչ մտքովդ կանցներ ցանկանում եմ որ դրանք իրականանան:

Բրազիլիայում ոնց հասկանում եմ սեփական ուղղաթիռը պիտանի բանա, դե ուրեմն ոտով ման մի արի ապեր :) Սա նախարարության ակտիվներից ՄԵԾ ՍԻՐՈՎ քեզ `

http://www.luxurylaunches.com/entry_images/1207/03/helicopter_1.jpg

Էլիզե
04.09.2010, 20:16
Ռաֆ, վասն զի դու քամահրեցիր /:)) / ֆեյս.-ում գրածս, ես չեմ զլանա և նորեն կշնորհավորեմ ծնունԴԴ...

Շնորհավոոոոոր...ամենահայ բրազիլացի ջան.... լինես ժպտերես` ժպիտդ քեզ շատ ա սազում :)

Interdenominational
05.09.2010, 01:08
Ինչքա՜ն եմ ուշացել :(
Ցավոք, չկարողացա շնորհավորել Ձեզ համար կարևորագույն հենց այդ օրվա ընթացքում: Հայտագործություն արած չեմ լինի ասելով, որ ԱՅԴ ՕՐԸ յուրաքանչյուր ծնողի համար է նախ և առաջ սբազնագույն ու երջանկաբեր… և ապա՝ առաջին թոթովանքի, անվարժ խոսքի, անկայուն քայլքի, նոր բացահայտումների, նոր ձեռքբերումների…բայց ԱՅԴ Օ՜ՐԸ: Շնորհավորում եմ, հարգելիս… Միշտ դիտարկվում է, ու այսօր արժե նշել, որ Ձեր գրառումներում մոտավոր ուրվագծվում է Հայ ընտանիքի զավակի, Հայ մեծին հարգող, Հայ մարդու դիմագիծը՝ չօտարացող, չտարրալուծվող, օտարածին հովերով չտարվող Հայի հոգեբանական կերպարը: :)
Ամենայն բարիք Ձեզ :hi

Ներողություն ուշացման համար /ավելի վաղ չէի կարող Կայք այցելել/:

ars83
05.09.2010, 03:43
Էս ինչ ա կատարվում: :esim Գնալով ավելի ու ավելի եմ ցնդում: Քանի օր մտել եմ ֆորում, տեսել էս թեման ու ինձնից գոհ մտածել, թե ես էլ եմ շնորհավորանք գրել: Էսօր բացեմ, տենամ՝ ոչինչ էլ չեմ գրել: :(

Ժունդո ջան, հազար ներողություն, որ այսքան ուշ եմ գրում:
Շնորհավորում եմ: :bux:
Միշտ լինես առողջ, պոզիտիվ, կենսուրախ, հաջողակ, սիրելիներով շրջապատված: Մի օր էլ ոչ վիրտուալ ծանոթանանք:
:drinks

Հ.Գ. Լավ, բեր էս խայտառակ դեպքն էլ պատմեմ, որ հավատաս, որ ցնդում եմ, դրա պատճառով չեմ ժամանակին շնորհավորել: :D
Անցյալ շաբաթ գործից եկել եմ՝ սոված, հոգնած: Հաց կերա, տենց մի ժամ անցավ, տեսա ճաշի ամանը դրած ա գազօջախին: Ինքս իմ վրա ջղայնացա, թե խի չեմ դրել սառնարանը, որ չփչանա: Բացեմ սառնարանի դուռը, տեսնեմ մեջը իմ կերած ճաշի ամանը՝ մեջը գդալ ու հավի ոսկոր: :esim Նենց որ ես «հարգելի պատճառով» եմ ուշացել:

unknown
05.09.2010, 11:53
Ուշացումով բայց ամբողջ սրտանց ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ:)

Աբելյան
05.09.2010, 12:17
Շնորհավոր Ռաֆ ջան: Քեզ լիքը դրական էներգիա եմ ցանկանում: Միշտ տենց հոգով-սրտով մնաս::drinks

ԿԳԴ
06.09.2010, 23:11
Ուշացումով շնորհավորում եմ ծնունդդ լուսամփոփի պես տղա, :) ցանկանում եմ, որ լինես միշտ սենց ուրախ, անկեղծ, բարի ու էդ դրական լիցքերը տարածես մեր բոլորիս մեջ::bux: Երջանկություն քեզ...:friends:

Smokie
07.09.2010, 12:19
Վա՜յ:(
Շնորհավորո ծնունդդ Ռաֆայել ջան, ցանկանում եմ քեզ ամենայն բարիք::)
:friends:

Dayana
07.09.2010, 12:44
Արմին ջան՝ ինձ առաջին անգամ ակումբում մանթրաշ գցող «Ադմին, ալմազ գլազ» ջան :D, շնորհակալ եմ բարեմաղթանքիդ համար, հավատա դրա անհրաժեշտությունն արդեն իսկ կա: Հուսանք՝ շուտով:

Նի ալմազ գլազ, ա գլազ ալմազ :))

Smokie
07.09.2010, 12:52
Հա՛, մի բան էլ ասեմ համայն հայ ժողովրդին: Եթե, դուք ուզում եք իմանալ ակումբցիներից որեւէ մեկի անունը ... հարցրեք Ժունդիայիին::)):))

Ժունդիայի
08.09.2010, 03:09
Շնորհակալ եմ բոլորիցդ երեխեք ջան, որ անտարբեր չեք անցել:

Սաթենիկ ջան քեզ էլ հատուկ շնորհակալություն:oy