PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե քյառթերը ստեղծեին օպերացիոն համակարգ



aerosmith
01.09.2010, 21:41
Ժողովուրդ ջան ես քանի օրա մտքումս գալիսա այն, որ եթե քյառթերը մի օր միանային ու որոշեին ստեղծել օպերացիոն համակարգ։
Եկեք ստեղ ներկայացնենք մեր տեսակետները, թե ինչպիսին կլիներ այդ օպերացիոն համակարգը։ Եվ ֆունկցիոնալ տեսակետից, և արտաքին տեսքից։
Դե ինչ սկսեմ ես։
Իմ կարծիքով այն ամբողջությամբ կլիներ սև գույնի։ Լոգոտիպը կամ Քրիստոսի նկարը սև ֆոնի վրա, կամ էլ մի հատ դոռջարի նկար։ welcome-ի տեսքը կլիներ մոտավորապես այսպիսին՝
"Աստված պահապան մեր ախպերությանը"։ՕՀ-ի միանալուց կլսվեր Թաթուլի ինչ որ արաբաթուրքականախառը մի կլկլոց,իսկ մկնիկի կուրսորը կլիներ սուլթան կոշիկի նկար կամ էլ ծիծակ։ MY COMPUTER-ի անունը կլիներ ասենք "Մեր Օջախը"։

ministr
01.09.2010, 21:43
Ok, No, Cancel-ը կլիներ, "100%", "Փախար", "Յան տուր"...
Start-ի տեղը գրած կլիներ "Սֆթեն" :)
Administrator - "Քերոբ"

Արամ
01.09.2010, 21:45
դզեց թեման :D
Ներկայացնեմ քանթռոլ պանելը :D
http://www.ue-foundation.org/tccgbook/pictures/modbop35.jpg

tikopx
01.09.2010, 21:47
Recycle Bin` կուրիլկա, զիբիլնոց, բոմժնոց
Searches` մեկին ղրգեք թող գտնի դրան

aerosmith
01.09.2010, 21:51
INTERNET EXPLORER-ի տեղը միանգամից օդնօկլասսնիկիի լոգոտիպը կլներ.... Իսկ notepad, word excel -ի նման խմբագրիչներ ընդհանրապես չէր լինի, որտեվ հո իրանք գրող տղեք չեն՞՞

tikopx
01.09.2010, 21:54
control Panel` դանակ, ավտոմատ, պիստալետ` պահեստ զենքի

Shah
01.09.2010, 21:55
Task Manager - տասովշիկ մենեջեր

VisTolog
01.09.2010, 21:58
Control Panel - ախպերության բիսեդկա
Accessibility Options - հարգված մեծերի ցուցակ
Administrative Tools - լավ ախպերների համարները
Automatic Updates - նեղ պահին հասնող լավ ախպերների տվյալները (մի 20 հատ համար, ամեն մեկին)
Display - սրբերի նկարներ, որոնց անուններն էլ չգիտեն
Java - fatal error!
Mouse - ծիծակ կոշիկների, թզբեխների, սև/թաղման/սգո շորերի հավաքածու
Quick Time - Վլեների, թաթուլների ու նման այլ բարձր որակի երգիչների երգեր.
օ՜ մայրիկ, օ՜ հայրիկ, ինչու ես ինձ մենակ թողել… օ՜ աշխարհ, կույրացած են իմ աչքե՜րը, օ՜ կյանք, ինչու ինձ գցեցիր մայլայից-մայլա, օ՜ սեր, ինչու ես այդքան դաժան… (գրելուց հետո կարդացի, ինձ թվաց մեռելի երգ եմ գրել:D :D :})


Արագ գրեցի, կարողա լավ ու հասկանալի չի ստացվել::))

---------- Ավելացվել է՝ 22:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:56 ----------


INTERNET EXPLORER-ի տեղը միանգամից օդնօկլասսնիկիի լոգոտիպը կլներ.... Իսկ notepad, word excel -ի նման խմբագրիչներ ընդհանրապես չէր լինի, որտեվ հո իրանք գրող տղեք չեն՞՞

չէ, սենց ավելի լավա… միանգամից IE-ն կբացվեր ու միանգամից օդնոյի էջը::D Դե կոմպն էլ բնականաբար կլիներ վերջին հզոր կոմպերից, որոնք օդնոկլասնիկ ունեն իրանց մեջ ու դժվար են ճարվում::D :D

s_hrayr
01.09.2010, 22:15
էս ինչ էլ թեմա ես բացել Բաբ :D
դե ես որպես ստաժավոր քյառթ :apeape :D ասեմ որ ինձ սենց էլա ձեռ տալիս ու ոչ մի բան էլ չէի փոխի:

romanista
01.09.2010, 22:26
եթե տենց բան լիներ, քյառթի մի հայացքից կոմպը կմիանար կամ շաթ դաուն կլիներ ինքն իրան:D

Lord
01.09.2010, 22:33
Բայց եկեք ընդունեք, որ այս քյառթական տարբերակը հիմիկվա գործող տարբերակից լավը կլիներ

romanista
01.09.2010, 22:46
անտիվիրուսով ֆայլերի ամբողջական ստուգում - պռագուլկա կոմպով
իրա էն պապկեն, որտեղ սաղ իրա ֆայլերն ա - քյալերի մուտքը արգելված ա
մկնիկը կլիներ այսպիսի մակագրությամբ - մատերդ սրբի, նոր կտցրա վրես, ջահել

էն պապկեն, որդե քյառթը կպահեր էրոտիկ վիդեոֆայլեր, կկոչվի - "չբացես, ախպերս"... բացում ես, մի հատ էլ ա պապկա - "չաս՞ի չբացես, արա", դա էլ ես բացում, էլի պապկա յա - "արա, քյալ ե՞ս", դա էլ ես բացում, էլի պապկա յա - "վախ մորս արև էս ով ա էսի", դա էլ ես բացում, էլի պապկա - "լավ, քյալավարի ես մտել, նայի", սա էլ բացում ես - "հա հիշա, բայց մորս չասես որ սենց բաներ կա ստե", սա բացում ես նոր արդեն վիդեոներն ա:D:hands

aerosmith
01.09.2010, 23:01
games-լօքշի անկյուն
temp-հավաի բաներ
antivirus-ի իրանց տարբերակը-մենք փաթթաց ունենք լյուբոյ վիռուս կամ մենք ոշմեկից վախնալու չունենք
getting started-սֆթու հըմար
winrar-ճԸխտելու հըմար
bluetooth file transfer-բլութութ

ministr
01.09.2010, 23:12
shut down - Հանգի
My Computer - Մաշնես
Undo - Էս ինչ էլավ...
copy - քսերոքս
select - Դու...
Select all - Սաղդ...
delete - մեռար
shortcut - ծյապիկ
search - ռոզիսկ
properties - Ով ես եղել..

romanista
01.09.2010, 23:20
shut down - Հանգի
My Computer - Մաշնես
Undo - Էս ինչ էլավ...
copy - քսերոքս
select - Դու...
Select all - Սաղդ...
delete - մեռար
shortcut - ծյապիկ
search - ռոզիսկ
properties - Ով ես եղել..

ապրես, մեռա ծիծաղից, վրես հալ չկա))))) ծյապիկը բացեց:D

My documents - օֆիս
Usb-port - մտցրու, հանի
Skype - լավ ախպերներին տենալու տեղ
My pictures - մեր թայֆի ֆոտկեքը
system32 - սենց բան է՞լ կա
:D
բացել ա թեման:hands

Interdenominational
02.09.2010, 00:10
Ok, No, Cancel-ը կլիներ, "100%", "Փախար", "Յան տուր"...

Բայց ես այդպիսի «պանել» իրոք տեսել եմ ոմն ծանոթի համակարգչում: Ճիշտ է, միայն թե նրա մոտ այդ ամենը անգլերեն տառերով էր: :pardon

Ժունդիայի
02.09.2010, 08:23
Save-НЗМР - Նե զաբուդու մած ռադնայա
Shut down-ПОСТ - Պռոստծի օտեց սուդբա տակայա
Window-լուսամուտ
Minimize-Կըզըցընել
Maximize-Չեղարկել կըզըցընելը
Close(x)-հայերեն Խ տառը- ու եթե մեկին ցանկանան ասել, որպեզի փակի ծրագրի պատուհանը, ապա կասեն «ապե խ-ը արա, խ-ը»:D
Դեսկտոպի նկարներում պարտադիր կներառվեն երկարացարած ճկուտի եղունգի, հատուկ պատվերով քանդակած բռնակով ձեռնափայտի (էն որ ոտքը թեթև ոլորած քյառթերը սիրում են բռնել) կամ էլ կոշիկի տակի համար նախատեսված հատուկ կըտ հա կըտ, կտկտ ձեն հանող մինի նալերի նկարներ:

Նաիրուհի
02.09.2010, 12:05
Բայց ես այդպիսի «պանել» իրոք տեսել եմ ոմն ծանոթի համակարգչում: Ճիշտ է, միայն թե նրա մոտ այդ ամենը անգլերեն տառերով էր: :pardon

Բայց ախր ճիշտ բան հուշեցիր... Էդ օպերացիոն համակարգում բոլոր անունները տրանսլիտով կլինեին... :[

ministr
02.09.2010, 12:23
My Documents - Թաշախուստս
zoom - Արի ստե հլա
File - ցելաֆոն
Mouse - կռիս
Mouse pad - կռիսաշոր
Settings - Մոմենտներ

tikopx
02.09.2010, 12:27
SYSTEM 32 - ես ուր եմ ընգել , կամ արա ես ինչ հիվանդանոցա

VisTolog
02.09.2010, 12:27
Հենց կոմպը միանումա, բացվումա Login-ի տեղը: Գրվածա հարց, որին պետքա ճիշտ պատասխանել, հակառակ դեպքում համակարգիչը կամ նույն ինքը՝ օդնոկլասնիկը չի բացվի:

Հյուրերի (Guest) համար նախատեսված հարց - Ո՞վ ես իլե դու վաբշե քո շենքում 7 տարեկան վախտ
Account ունեցողների համար նախատեսված հարց - Ո՞վ ես իլե դու քո քուչում 17 տարեկան վախտ
Ադմին - Ո՞վ ես իլե դու վաբշե:

Հարցերը գնալով բարդանում են էլի::D

Հենց անհասկանալի Error-ա լինում՝


Մեռնեմ քեզ, քո կամպուտռում նեպանյատնի սխալա գտնվել:

Դու քո կյանքում ոչ մի սխալ քայլ չես արել, հիմի ո՞նց հասկանանք էն փաստը, որ քո ընտրած կոմպը սխալ կյանքովա աբրում: Դու գիդես օրենքները. եթե ինչ-որ մեկի հետ սենց բանա ըլնում, մանավանդ նրա՝ ով ավարտելա ճշտի եգեղեցին, պետքա ինքն իրա առաջ պատասխան տա: Էս մեծ սխալ էր քո կողմից ախպերս!

Adam
02.09.2010, 13:31
Mozilla - խլեշ :))

aerosmith
02.09.2010, 13:38
Ժող ջան ախր եսքան քննարկեցինք թե ինչ ինտերֆեյս կունենա, ինչպիսի ֆունկցիաներ կլինեն...
հիմա եկեք մտածենք , թե ինչ հնարավոր անուն կունենա էդ օհ-ն։
Իմ առաջարկած տարբերակը՝ Մեր լավ ախպոր՝Վաղոյի սուրբ հիշատակին։ Կամ էլ ճիշտ տղեքի հըմար սարքաց վինդոս(դե իրանք սաղ օհները վինդովս կհասկանան)

Սամսար
02.09.2010, 18:09
Քյառթերի ՕՀ-ն կարա ունենա միայն «Մեռնեմ ախպերությանը» անվանումը։

VisTolog
02.09.2010, 19:15
Ժող ջան ախր եսքան քննարկեցինք թե ինչ ինտերֆեյս կունենա, ինչպիսի ֆունկցիաներ կլինեն...
հիմա եկեք մտածենք , թե ինչ հնարավոր անուն կունենա էդ օհ-ն։
Իմ առաջարկած տարբերակը՝ Մեր լավ ախպոր՝Վաղոյի սուրբ հիշատակին։ Կամ էլ ճիշտ տղեքի հըմար սարքաց վինդոս(դե իրանք սաղ օհները վինդովս կհասկանան)

Այսպես կմիանար նրանց համակարգիչը:

http://img295.imageshack.us/img295/908/xpnew18.jpg


Այսպիսին կլիներ նրանց կլավիատուռան:

http://kirarakan.info/wp-content/uploads/2009/11/klaviatura1.jpg

Adam
02.09.2010, 19:37
Հով, inch-ի տեղը պիտի լիներ @lnem :
Երկու րոպեն մեկ օգտագործվող արտահայտություն ա, վերջիվերջո:
Պետք է հեշտացնել մարդկանց օգտվելը:
:))

Լեո
02.09.2010, 19:39
Քյառթերի կոմպը բաղկացած կլիներ միայն մոնիտորից, մկնիկից ու ստեղնաշարից... էն հետի «հավայի ևս յաշիկը» չէր լինի:

tikopx
02.09.2010, 19:39
dump- վայ հորս արեվ , ես ինչ ինարեն տեռեր էր , վայ մորս արեև ես ինչ ելավ

Լեո
02.09.2010, 19:42
dump- վայ հորս արեվ , ես ինչ ինարեն տեռեր էր , վայ մորս արեև ես ինչ ելավ

Տի՛կ ջան, հատու՞կ ես սենց անհասկանալի (տառասխալներով) գրել, որ քյառթերին ծաղրես, թե՞ պատահական ա ստացվել :8

VisTolog
02.09.2010, 19:43
Այսպես կմիանար նրանց համակարգիչը:

http://img295.imageshack.us/img295/908/xpnew18.jpg



Էդ նկարին նայում եմ, ոնցոր գերեզմանատան մուտք/դուռ լինի::D :D :))

Adam
02.09.2010, 19:45
պապան ուտի ինտեռնետ էքսպլոռեռը………

:D:D

tikopx
02.09.2010, 20:17
Տի՛կ ջան, հատու՞կ ես սենց անհասկանալի (տառասխալներով) գրել, որ քյառթերին ծաղրես, թե՞ պատահական ա ստացվել :8

հատուկ, դե դրանց մեծ մասը 6-րդ դասարանը չի ավարտում

romanista
02.09.2010, 20:20
ստեղնաշարի վրայի մի քանի կոճակ այսպես կանվանեին՝
Power- դուխ
sleep - քնար
wake up - հելար
Caps Lock - դոդերի հԸմար մեծատառի կնոպկա
Enter - գՆՆաց
Home - մեր յանը
End - կանեց
Delete - գամե օվեռ
F1 - F12 - 1Ա - 12Ա
Escape - ուգլավոյ կնոպկա

VisTolog
02.09.2010, 21:36
:))

http://img517.imageshack.us/img517/6338/contextmenuqyart.png

Հարդ
02.09.2010, 21:37
ստեղնաշարի վրայի մի քանի կոճակ այսպես կանվանեին՝
Power- դուխ
sleep - քնար
wake up - հելար
Caps Lock - դոդերի հԸմար մեծատառի կնոպկա
Enter - գՆՆաց
Home - մեր յանը
End - կանեց
Delete - գամե օվեռ
F1 - F12 - 1Ա - 12Ա
Escape - ուգլավոյ կնոպկա

Home - Օջախ

Արամ
02.09.2010, 21:50
:))

http://img517.imageshack.us/img517/6338/contextmenuqyart.png

ես ինչ լուրջ գործով ես զբաղված :8

VisTolog
02.09.2010, 21:55
ես ինչ լուրջ գործով ես զբաղված :8

Լոքշով::)

romanista
02.09.2010, 22:00
Օջախը My Computer-ն ա ու էդ մասին արդեն նշվել էր))) լռվցնել ծյապիկ)))) արա էդ ծյապիկը ոնց ա բացում ինձ բայց)) ծանոթ ծրագրավորող ճարեմ, թող էս ՕՀ-ն կյանքի կոչի)))))))

Yellow Raven
02.09.2010, 22:00
Ամենակարևորը` մի պրոցեսից ավել հնարավոր չէր լինի միացնել ու <<միաժամանակյա>> ռեժիմում մի քանի պրոցեսներ օգտագործել, որովհետև <<Ճիշտը մի հատա>>::))
Քանի որ իրանք Windows-ից բացի ուրիշ բան օգտագործած չէին լինի, անունը կդնեին Evrowindows:))
Ժամն էլ պետքա ոսկի լիներ:))

Hakob9110
02.09.2010, 22:18
Մայր պլատան էլ սրբություն կլիներ:

---------- Ավելացվել է՝ 23:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:07 ----------

Video card/Видеокарта/Վիդեոքյառթա

aerosmith
02.09.2010, 22:59
wallpaper բառը փոխված կլիներ բոռդյուրափեյփռ-ով
մենյուն փոխված կլիներ ղռդաբով
աբոռտ բառը երկխոսական պատուհաններում ընդհանրապես չէր լինի, որտև ախպեր, կարողա մեր հալալ ախպոր հալալ քուրը օգտագործի, իսկ պետք չի էլի որ աԽՉիկը էդի կարդա կամ տենա
Accessories-թաշախուստեք

Ungrateful
03.09.2010, 01:44
INTERNET EXPLORER-ի տեղը միանգամից օդնօկլասսնիկիի լոգոտիպը կլներ....՞

Ինչի՞: Ժամանակակից քյարթերը կլասսնիկից բացի, նաև facebook են մտնում: Facebook.com-ի տեղն էլ կգրվի սֆաթդաֆթար.ցօմ:

Ֆոտոն
03.09.2010, 10:57
wallpaper բառը փոխված կլիներ բոռդյուրափեյփռ-ով
մենյուն փոխված կլիներ ղռդաբով
աբոռտ բառը երկխոսական պատուհաններում ընդհանրապես չէր լինի, որտև ախպեր, կարողա մեր հալալ ախպոր հալալ քուրը օգտագործի, իսկ պետք չի էլի որ աԽՉիկը էդի կարդա կամ տենա
Accessories-թաշախուստեք
ղռդաբ ի՞նչ է նշանակում, լուսավորեք չիմացյալիս

---------- Ավելացվել է՝ 11:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:55 ----------


Mozilla - խլեշ :))

բա սա՞

aerosmith
03.09.2010, 12:35
Ֆոտոն ջան ղռդաբը հայերենով կլինի խումբ։

Adam
03.09.2010, 16:05
բա սա՞


այն հայհոյանքը, որն ուղղված է տվյալ անձի մայրիկին, հայրիկին, կամ էսպես ասած, «սրբությանը», կոչվում է «խլեշ»:
:)

Freeman
03.09.2010, 18:02
shut down-Դե ես հելա բռատ
error-վայ **** ըլնեմ, էս ինչ եղավ

VisTolog
03.09.2010, 20:33
Եվս մեկը::)

http://img207.imageshack.us/img207/3600/88587746.png (http://img207.imageshack.us/img207/3600/88587746.png)

CactuSoul
04.09.2010, 00:41
այն հայհոյանքը, որն ուղղված է տվյալ անձի մայրիկին, հայրիկին, կամ էսպես ասած, «սրբությանը», կոչվում է «խլեշ»:
:)
Խլեշը մողեսը չի՞:}:

Շինարար
04.09.2010, 00:42
Խլեշը մողեսը չի՞:}:
Մողեսը խլեզն ա, խլեշը վատ բառ ա:)

romanista
04.09.2010, 00:49
Խլեշը մողեսը չի՞:}:
Բա հիմա ո՞նց քյառթավարի չասես - վայ մորս արև, էս ինչ թույն հԸմոր արիր նիվոլնի:D

CactuSoul
04.09.2010, 01:04
Բա հիմա ո՞նց քյառթավարի չասես - վայ մորս արև, էս ինչ թույն հԸմոր արիր նիվոլնի:D

Հումոր չէր, լուրջ էի հարցնում:pardon Բայց Շինարարը հիշեցրեց, շնորհակալություն, դե ես մոտավոր էի նման մի բառ հիշում:oy:

VisTolog
14.10.2010, 20:18
Ժող էս թեման մոռացա՞ք::)) Մի քիչ սաաբռազիտ արեք, մի երկու բան գրեք::))

davidus
14.10.2010, 20:38
Ժող էս թեման մոռացա՞ք::)) Մի քիչ սաաբռազիտ արեք, մի երկու բան գրեք::))

Ինչի՞՞ խելքիդ տեղ ա արել նոր ՕՀ գրե՞ս... :)) ես հավատում եմ քո ուժերին... արա այդ բանը :))

VisTolog
14.10.2010, 20:45
Ինչի՞՞ խելքիդ տեղ ա արել նոր ՕՀ գրե՞ս... :)) ես հավատում եմ քո ուժերին... արա այդ բանը :))

Եվ սկբում էր բանը
Եվ բանը քյառթերի ձեռքն էր
Եվ բանը կազմված էր 0-ներից ու 1-երից
Եվ ասած մեծը «Թող լուս ըլնի» և վառվեց մոնիտորի լամպը:
Եվ լամպը նարնջագույն էր
Եվ մտածեց մեծը. «Թող հավավքեն այստեղ բոլոր համաքուչեցիները»
Եվ մեծի խոսքը կատարվեց…

Էս անկապությունը գրեցի, որ ձեզ միտք տամ::B:D


Ասածս ի՞նչա. մենք (ես) բան անող տղեքից (տղա) չենք (չեմ)::))

Մտածում էի ակումբը քյառթերեն ինչ տեսք կունենա, էն էլ «սաբռազիտ» արի, ու հասկացա որ դրանով վիրավորած կլինեմ ակումբին::D:))

davidus
14.10.2010, 20:53
Եվ սկբում էր բանը
Եվ բանը քյառթերի ձեռքն էր
Եվ բանը կազմված էր 0-ներից ու 1-երից
Եվ ասած մեծը «Թող լուս ըլնի» և վառվեց մոնիտորի լամպը:
Եվ լամպը նարնջագույն էր
Եվ մտածեց մեծը. «Թող հավավքեն այստեղ բոլոր համաքուչեցիները»
Եվ մեծի խոսքը կատարվեց…

Չէէ, չեղավ:

Եվ բանը կազմված էր միայն մեկ «1»-ից, քանզի ճիշտը մի հատ ա: :love :D

davidus
14.10.2010, 21:27
Արարում` ըստ զԹյառթաց կամպուտռոյ

Եվ դիփ սևից մոնիտորի գույնը փոխվեց բաց սևի, և երևացին կոմպի միջի էն սպիտակ տառերը:
Մեծը չհասկացավ դրանք ինչի մասին են, դրա համար ասեց` լավ ա, անցանք առաջ:
Եվ երևաց պատուհանը` դեպի ճշտի աշխարհ:
Բայց չգիտես ինչի պատուհանի կապույտ շպինգալետը փչացած դուրս եկավ, քանզի անընդհատ գնում-գալիս էր:
Մեծը բարեհոգի էր. ասած` ոչինչ, հետ կբերենք ճիշտ ուղու վրա էդ փչացած էակին:
Եվ ահա երևաց «ոտդ խերով լինի մեր սեղանին, Մեծս» հաղորդագրությունը` կապույտ փոնի վրա:
Մեծը շոյվեց, բայց մի տեսակ եղավ ֆոնի գույնից... արա բայց ընչի՞ գյալըբո...
Ոչինչ, սրան էլ տոՇնի ճամփի վրա կդնենք:
Եվ բացվեց Մեծի առաջ հայրենի դաշտերի ու կապույտ երկինքի պատկերով սեղանը: Բայց երկինքը չափից ավելի էր կապույտ... :think (էլի՞ էդ գյալըբոները )
Եվ նշմարեց Մեծը մոնիտորի հեռավոր անկյունում ադնակլասսնիկի կապույտ «E» տառը... (արա էլի կապուտ... :angry )
Մեծը արդեն մի թավուր էր լինում:
Եվ լսվեցին կռիսի ատամների կտկտոցները և բացվեցին դեպի ճշտի դրախտ տանող «նա-սայծե»-ի դարպասները:

Եվ մարգարեացավ Մեծը` դնելով հատուկ այդ օրվա համար նախատեսած ստատուսը` «КЯНКЕ ПАЙКАР Е АПРАЦД ЮУРАКАНЧЮУР ОРВА ХАМАР»...

Հ.Գ. գլուխս ցավաց... :(

Ռուֆուս
14.10.2010, 21:31
զզզզզզ, լավն էր :))

aerosmith
16.10.2010, 13:02
Եթե քյարթերը ստեղծեին օհ, ապա կտրուկ կվերանար փասսվորդի են *-ը, քանզի "Մենք մեր ախպերներից ոչ մի բան պահելու չունենք"։
Էդ օհ-ի համար որպես պոտենցյալ վիրուս կհանդիսանային ռոք ջազզ,տրանս, կամ օպերա երաժշտության ֆայլերը։
Իսկ ափդեյթ անելուց հետո, արդեն վոլփեյրները կհամալրվեին սև ֆոնի վրա պսպղուն քարերով գրված "D&G" պատկերով։
Իսկ իրանց բրաուզերի "GOOGLE bar"-ը կվերանվանվեր "GUGO bar"։