PDA

Դիտել ողջ տարբերակը : Ատլետիկո Մադրիդ / Club Atletico de Madrid



romanista
31.08.2010, 19:13
Ես դեռ հիշում եմ՝ ինչպիսի շրխկոցով Աստղը փակեց այս թիմի մասին բացված թեման, ասելով, որ այն չի համապատասխանում ակումբին (եթե լավ եմ հիշում)... հուսով եմ՝ սա կհամապատասխանի:
Դե ինչ, մի քիչ ավելին իմանանք այս տարվա Եվրոպայի Լիգայի հաղթողի, Եվրոպայի սուպերգավաթակրի ու Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակչի մասնակցի մասին...


http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/c/c1/Atletico_Madrid_logo.svg/378px-Atletico_Madrid_logo.svg.png

Մադրիդի Ատլետիկոն (Club Atletico de Madrid) հիմնադրվել է 1903 թվականի ապրիլի 26-ին:
Ակումբային գույներն են՝ կարմրա-սպիտակավուն զոլերով շապիկներ, ինչի համար թիմը անվանում են Los Colchoneros (մատրասավորներ), ու մուգ - կապույտ անդրավարտիքներ: Սեփական մարզադաշտն է «Վիսենտե Կալդերոնը», թիմը հանդիսանում է 2009/10 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի առաջին խաղարկության ու նույն մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, որն անցկացվեց մի քանի օր առաջ Մոնակոյի Լուի 2-րդ մարզադաշտում ու ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ նույն մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի հաղթող Միլանի Ինտերի նկատմամբ՝ 2:0 հաշվով:

Ատլետիկո Մադրիդը իսպանական հայտնի ակումբ է, որը հիմնադրվել է 1903 թվականի ապրիլի 26-ին՝ Մադրիդում սովորող երեք բասկ ուսանողների կողմից: Ակումբը սկզբում չէր ընկալվում որպես ինքնուրույն ու անկախ, ու համարվում էր Բիլբաոյի Ատլետիկի մասնաճյուղ, դրա համար մրցումների չէր մասնակցում: Բայց ընկերական խաղերում իրեն դրսևորեց որպես շատ մարտունակ թիմ: Եվ միայն 1907-ի փետրվարի 20-ին, գրանցվելով Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում (ԻՖՖ)՝ Ատլետիկ Քլաբ դե Մադրիդ անվան տակ, ակումբը ամբողջությամբ դարձավ ինքնուրույն ու իրավունք ստացավ մասնակցելու պաշտոնական մրցաշարերին:

Ստեղծման վաղ շրջանում ակումբի գույները կրկնում էին Բիլբաոյի Ատլետիկի գույները՝ կապույտ-սպիտակ համազգեստ, բայց 1911-ին փորձարկվեցին կարմիր-սպիտակ ուղղահայաց գծերով շապիկները: Գույների այդ համադրությունը այն ժամանակ զանգվածային կերպով Իսպանիայում օգտագործվում էր մատրասների արտադրության համար, ու այդ գույներով շապիկ ունեցող թիմերին անվանեցին մատրասավորներ, բայց քանի որ այս հարցում մադրիդցիներն առաջինն էին, անունը մնաց նրանց:

Սկզբում թիմը սեփական դաշտ չուներ: Շուտով ակումբի նախագահ Խուլիանա Ռուետե Վինուեսայի ջանքերով իրավիճակը փոխվեց: 1913 թվականի փետրվարի 9-ին Օ'Դոննել մարզադաշտում կայացավ թիմի անդրանիկ մրցավեճը:

1923-ին Մադրիդի Ատլետիկը (այն ժամանակ ակումբը դեռ այսպես էր անվանվում) տեղափոխվեց նոր մարզադաշտ՝ Էստադիո Մետրոպոլիտանո դե Մադրիդ, որը տեղավորում էր 35800 հանդիսական: Առաջին խաղը տեղի ունեցավ մայիսի 13-ին՝ Ռեալ Սոսյեդադի հետ, որը պարտվեց տանտերերին՝ 2:1 հաշվով: 20-ականների առաջին կեսին ակումբը կարողացավ երեք անգամ հաղթել ռեգիոնալ մրցաշարերում, իսկ 1926-ին այն մոտ էր Իսպանիայի գավաթը նվաճելուն: Եզրափակիչում թիմը զիջեց Բարսելոնային՝ 2:3 հաշվով՝ որոշիչ գոլը բաց թողնելով ավելացված րոպեներին:

Իր ելույթների արդյունքներով՝ ակումբը հրավիրվեց Իսպանիայի առաջին առաջնությանը (1928-29), որտեղ զբաղեցրեց 6-րդ տեղը: Բայց արդեն հաջորդ տարի թիմը զբավեցրեց վերջին տեղն ու դուրս մնաց: Ակումբը էլիտար լիգա վերադարձավ 1934 թվականին, այն պատճառով, որ լիգայի մասնակից թիմերի քանակը մեծացավ ու հասցվեց 12-ի: Շուտով թիմը նորից պետք է ուղևորվեր 2-րդ դիվիզիոն, բայց դրան խանգարեց Քաղաքացիական պատերազմը: Առաջնության վերսկսվելուց հետո իսպանական ֆուտբոլի էլիտայում մնալու հնարավորություն Ատլետիկին տվեց Ռեալ Օվյեդոն, որը ԻՖՖ-ից մեկ տարով ընդմիջում խնդրեց իր քանդված մարզադաշտը վերականգնելու համար: Բայց Ատլետիկի մոտ էլ ամեն ինչ այնքան էլ լավ չէր: Պատերազմում կորցնելով իր 8 խաղացողներին, ակումբը ստիպված եղավ միավորվել ռազմա-օդային ուժերի թիմի հետ: 1939-ի հոկտեմբերի 4-ին, ստանալով Ատլետիկ Ավիասյոն դե Մադրիդ նոր անվանումը, ակումբը պետք է ընտրական հանդիպում անցկացներ էլիտայում մնալու մեկ այլ թեկնածուի՝ Օսասունայի հետ: Նոյեմբերի 26-ին Վալենսիայում կայացած այդ խաղում հաղթեց մադրիդյան թիմը՝ 3:1 հաշվով:

Առաջնության վերսկսվելուց հետո առաջին երկու մրցաշրջանները Ատլետիկ Ավիասյոնը ավարտեց առաջին տեղում: Բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Պետք է նշել Ռիկարդո Զամորային՝ աշխարհի նախկին լավագույն դարպասապահին, որը մարզում էր թիմը այդ երկու չեմպիոնական տարիներին:

Գեներալիսսիմուս Ֆրանկոյի որոշման հետ կապված, ըստ որի՝ այլ լեզուներով անվանումները պետք է վերանվանեին իսպանական անունների, ակումբի անունը 1941-ին ենթարկվեց փոքրիկ փոփոխության՝ Ատլետիկո Ավիասյոն դե Մադրիդ, իսկ 1947-ին ակումբի ղեկավարությունը որոշեց հանել անվանումից ռազմական մասը ու վերադառնալ սկզբնականին՝ Ատլետիկո դե Մադրիդ, որը պահպանվում է և այժմ: Նույն տարի մատրասավորները հասան մադրիդյան դերբիի պատմության մեջ Ռեալի նկատմամբ ամենախոշոր հաղթանակին՝ 5:0:

Ատլետիկոյի հիմնը՝


http://www.youtube.com/watch?v=B_1vbtkp5t8&feature=player_embedded

Էլենիո Էրերայի ղեկավարության օրոք, որը ակումբ եկավ 1949-ին, Ատլետիկոն երկու անգամ դարձավ չեմպիոն՝ 1950-ին ու 1951-ին՝ երկու տարի անընդմեջ: Կազմում փայլում էին ֆրանսիացի դարպասապահ Մարսել Դոմինգոն, պաշտպան Ալֆոնսո Ապարիսիոն ու հարձակման աստղային եռյակը՝ բոլոր ժամանակների լավագույն մարոկկացի ֆուտբոլիստ Լարբի Բեն-Բարեկը, Հենդրի Կարլսսոնը ու ակումբի պատմության ամբողջ ընթացքում լավագույն ռմբարկու Ադրիան Էսկուդերոն (150 գոլ լիգայում): 1950/51 մրցաշրջանում Ատլետիկոն հասավ իր համար ամենաբարձր արդյունավետության՝ 87 գոլ:

Էրերայի Մալագա գնալով մատրասավորները մի քիչ թուլացան: Մինչև 1966-ի իրենց հաջորդ չեմպիոնությունը նրանք 4 անգամ դարձան փոխչեմպիոն ու 7 անգամ Գավաթի եզրափակիչի մասնակից՝ հաղթելով նրանցից միայն 3-ում: Հատուկ սրություն ստացավ Ռեալի հետ մրցակցությունը: Մադրիդյան ակումբների միջև պետք եղավ անցկացնել 3 հանդիպում, որպեսզի որոշվի 1959-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի հաղթողը ու որոշիչ լրացուցիչ խաղում Ատլետիկոն պարտվեց համաքաղաքացիներին՝ 2:1 հաշվով: Արդեն հաջորդ տարի ատլետներին հաջողվեց վրեժ լուծել Ռեալից Իսպանիայի գավաթի եզրափակիչում, որտեղ Չամարտինում (ապագա Սանտիագո Բերնաբեու մարզադաշտը) նրանք հաղթեցին Ռեալին 3:1 հաշվով: 1961-ի եզրափակիչը նորից դարձավ մադրիդյան դերբի: «Սպիտակները», որոնք ծարավ էին ռևանշի, խփեցին 2 գոլ, բայց այս անգամ էլ Ատլետիկոն ավելի ուժեղ դուրս եկավ՝ 3:2:

1962-ին թիմը հաղթեց Գավաթակիրների գավաթում՝ եզրափակիչի լրացուցիչ խաղում հաղթելով Ֆիորենտինային՝ 3:0: Հաջորդ տարի Ատլետիկոն կրկին խաղում էր մրցաշարի եզրափակիչում, բայց չկարողացավ պահպանել տիտղոսն ու ջախջախվեց Թոթենհեմի կողմից՝ 1:5:

1964-ին, երբ ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Վիսենտե Կալդերոնը, սկսվեցին Ատլետիկոյի ոսկե տարիները: 1966-ի հոկտեմբերի 2-ին բացվեց մարզադաշտը՝ նոր նախագահի ղեկավարությամբ: Շուտով մարզադաշտը ստացավ նրա անունը: 1966, 1970, 1973, 1977 թվականներին, նվաճելով չեմպիոնական տիտղոսը, Ատլետիկոն դարձավ Իսպանիայի երրորդ թիմը:

Մարզադաշտն այսօր ունի այս տեսքը՝

http://soccer.ru/images/upload/vicente_calderon_a2_4750.jpg

http://dinamovisti.gsp.ro/uploads/modules/news/4098/madridcalderon_02.jpg

http://88.87.211.197/MEBO/imagenes/Recinto/mapa_estadio.jpg

1974-ի Չեմպիոնների գավաթի եզրափակիչում ատլետների մրցակիցը Բավարիան էր: Մադրիդցիները հաղթում էին 1:0 հաշվով, բայց վերջին րոպեին գերմանացիները հավասարեցրին հաշիվը: Վերախաղարկման խաղում Բավարիան հաղթեց՝ 4:0 հաշվով: Գերմանացիները Ատլետիկոյին զիջեցին իրավունքը՝ մրցելու Միջմայրցամաքային գավաթում, որտեղ թիմը երկու խաղից բաղկացած եզրափակիչում ուժեղ գտնվեց արգենտինական Ինդեպենդենտեից: Թիմի մարզիչն էր Լուիս Արագոնեսը, որը այդ պաշտոնը զբաղեցրել է 4 անգամ՝ 1974-80, 1982-87, 1991-93 և 2002-03 մրցաշրջաններում:

1986-ին նրա ղեկավարությամբ թիմը հասավ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց Կիևի Դինամոյին՝ 0:3:

1987-ին ավարտվեց Վիսենտե Կալդերոնի ղեկավարման դարաշրջանը ու սկսվեց Խեսուս Հիլի նախագահության շրջանը, որը միանգամից ուժեղացրեց կազմը՝ Ռեալից գնելով Բերնդ Շուստերին ու նաև պորտուգալացի վիրտուոզ Պաուլու Ֆուտրեին: Թիմը ցույց տվեց գեղեցիկ ֆուտբոլ, բայց նվաճել կարողացավ միայն երկու Արքայական գավաթ՝ 1991 ու 1992 թվականներին: Մարզիչներին ձեռնոցների պես փոխելով (ինչով որ Հիլը հայտնի էր)՝ Խեսուս Հիլը կանգ առավ Ռադոմիր Անտիչի վրա, որի գլխավորությամբ թիմը հաղթեց 1996-ին և առաջնությունում և Գավաթում ու առաջին անգամ հեղինակեց դուբլ: Թիմում առանձնանում էին հենակետային կիսապաշտպան Դիեգո Սիմեոնեն ու կենտրոնական պաշտպան Խուան Մանուել Լոպեսը, որը Ատլետիկոյի կազմում անցկացրած իր առաջին 65 խաղերում ստացավ 44 դեղին քարտ:

1999/2000 մրցաշրջանում զբաղեցնելով 19-րդ տեղը, մատրասավորները, 65 տարի մնալով իսպանական ֆուտբոլային էլիտայում, իջան երկրորդ դիվիզիոն: Լուիս Արագոնեսի ղեկավարությամբ 2002-ին նրանք վերադարձան պրիմերա:

2001 թվականի մայիսի 27-ին կայացավ Ֆերնանդո Տորրեսի դեբյուտը, որը հետո 19 տարեկան հասակում դարձավ թիմի ավագը: 2006 թվականին թիմին միացան պորտուգալացի պաշտպաններ Կոշտինյան ու Մանիշեն, արգենտինացի Սերխիո Ագուերոն, բայց թիմը կարողացավ զբաղեցնել միայն 7-րդ տեղը: 2007-ին Տորրեսի ու Մարտին Պետրովի անգլիական պրեմիեր լիգա գնալուց հետո թիմում հայտնվեցին Լուիս Գարսիան, Դիեգո Ֆորլանը, Սիմաո Սաբրոզան: 2007-08 մրցաշրջանը վերջին տասնամյակում թիմի համար դարձավ լավագույնը՝ 4-րդ տեղ լիգայում:

2008-ին հաղթելով երրորդ ընտրական փուլում Շալկե 04-ին, 12 տարվա ընդմիջումից հետո թիմը անցավ Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշար:

2010 թվականի մայիսի 13-ին Համբուրգ Արենա մարզադաշտում՝ Համբուրգ քաղաքում, Ատլետիկոն լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց անգլիական Ֆուլհեմին ու դրանով դարձավ Եվրոպայի Լիգայի մրցաշարի առաջին հաղթողը: Թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Ֆորլանը՝ 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ 32-րդ ու 116-րդ րոպեներին:

Նույն տարի՝ օգոստոսի 27-ին, Ատլետիկոն, հաղթելով Ինտերին 2:0 հաշվով, դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր... իսկ երեկ նոր մեկնարկած պրիմերան թիմը սկսեց, ջախջախելով Խիխոնի Սպորտինգին 4:0 հաշվով... հուսանք սա կլինի նոր չեմպիոնության սկիզբը:

Նվաճումները՝

Իսպանիայի առաջնություն (9 անգամ)՝
1939/40, 1940/41, 1949/50, 1950/51, 1965/66, 1969/70, 1972/73, 1976/77, 1995/96

Իսպանիայի գավաթ (9 անգամ)՝
1960, 1961, 1965, 1972, 1976, 1985, 1991, 1992, 1996

Իսպանիայի սուպերգավաթ (1 անգամ)՝
1985

Երկրորդ դիվիզիոնի հաղթող (1 անգամ)՝
2001/2002

Campeonato del Centro-ի (ռեգիոնալ առաջնություն) հաղթող (4 անգամ)՝
1920/21, 1924/25, 1927/28, 1939/40

Գավաթակիրների գավաթ (1 անգամ)՝
1961/62

Միջմայրցամաքային գավաթ (1 անգամ)՝
1974

Ինտերտոտոյի գավաթ (1 անգամ)՝
2007

Եվրոպայի Լիգա (1 անգամ)՝
2009/10

ՈՒԵՖԱի Սուպերգավաթ (1 անգամ)՝
2010


Չեմպիոնների գավաթի եզրափակիչի մասնակից՝ 1973/74
Գավաթակիրների գավաթի եզրափակիչի մասնակից՝ 1962/63, 1985/86
Ինտերտոտոյի գավաթի եզրափակիչի մասնակից՝ 2004



http://atleticomadrid.ru/uploads/forum/images/1282982660.jpg



Ակումբի պաշտոնական կայքը (http://www.clubatleticodemadrid.com/)
Ակումբի ռուսալեզու կայքը (http://www.atleticomadrid.ru/)

Նյութը վերցվել է Վիքիպեդիայից, թարգմանությունը, նկարները, տեսանյութը՝ ինձնից:

ARam Grig
10.05.2012, 00:49
Ատլետիկո Մադրիդը 3 տարվա մեջ 2-րդ անգամ հաղթեց Եվրոպայի Լիգան,եզրափակիչ խաղում առավելության հասնելով Բիլբաոյի Ատլետիկի նկատմամբ 3:0 հաշվով:

Քանի որ ըստ ասցվածքի թշնամու թշնամին ընկեր է` հաճույքով շնորհավորում եմ Ատլետիկոյի երկրպագուներին :)

Նաիրուհի
22.02.2014, 13:58
Հուսով եմ՝ սա ադրբեջանական հնարանք է, բայց եթե ճիշտ եղավ՝ բայ-բայ, «Ատլետիկո» :[ Լոլոներ չկարդալ, մեկ է՝ զզվելի է։


«Ատլետիկոն» սև թևկապներ կկրի՝ ի հիշատակ «Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանության»

azertag.com-ը գրում է, որ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները «Օսասունայի» և «Ռեալի» դեմ խաղերում սև ժապավեններով դաշտ դուրս կգան` ի նշան Խոջալուի ցողասպանության զոհերի հիշատակի:
Ադրբեջանի անունն իրենց մարզաշապիկին կրող ֆուտբոլիստները մտադիր են ըստ պատշաճի «կիսել ադրբեջանցիների ցավը»:Աղբյուրը հաղորդում է նաև, որ ակումբի թուրք լեգեոներ Արդի Թուրանը և թիմի այլ ֆուտբոլիստներ, ովքեր «ապրել են Խոջալուի ցեղասպանությունը», վիդեոհոլովակներ են պատրաստել: Դրանք կհրապարակվեն ակումբի պաշտոնական կայքում:

աղբյուր (http://allsport.am/?p=27784&l=am)
Օրիգինալ աղբյուր (http://azertag.com/node/1195752)
Ամենաօրիգինալ աղբյուր (http://www.clubatleticodemadrid.com/noticias/el-atletico-recuerda-a-las-victimas-de-khojaly)

Լեո
22.02.2014, 22:14
Հուսով եմ՝ սա ադրբեջանական հնարանք է, բայց եթե ճիշտ եղավ՝ բայ-բայ, «Ատլետիկո» :[ Լոլոներ չկարդալ, մեկ է՝ զզվելի է։

Անկախ նման զզվելի տրյուկներից` Ատլետիկոն զզվելի դարձավ ազերբառան գովազդելուց ի վեր :[

V!k
24.02.2014, 00:19
Վերջը "Ատլետիկոյի" ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան ԱՌԱՆՑ սև թևկապի... :)

Sagittarius
24.02.2014, 00:24
Անկախ նման զզվելի տրյուկներից` Ատլետիկոն զզվելի դարձավ ազերբառան գովազդելուց ի վեր :[

Լավ թիմ ա, լավ ֆուտբոլ են խաղում :)

Ambrosine
24.02.2014, 00:37
Վերջը "Ատլետիկոյի" ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան ԱՌԱՆՑ սև թևկապի... :)

Հայկական ալիքները չեն հեռարձակու՞մ: Բոլոր ալիքներով փորձեցի, չկար:
Մինչ խաղը կայքից հեռացրել էին սև թևկապների մասին հայտարարությունը:

Նաիրուհի
24.02.2014, 00:39
Հայկական ալիքները չեն հեռարձակու՞մ: Բոլոր ալիքներով փորձեցի, չկար:
Մինչ խաղը կայքից հեռացրել էին սև թևկապների մասին հայտարարությունը:
Էդ հայտարարությւոնից հետո արդեն որոշել էին չհեռարձակել, համ սա, համ «Ռեալի» հետ սպասվող խաղը։ Չեն հեռարձակում։

Կարևորը՝ պարտվում են առաջին կեսում։ Արդեն 3։0 է :))

Sagittarius
24.02.2014, 00:46
Էդ հայտարարությւոնից հետո արդեն որոշել էին չհեռարձակել, համ սա, համ «Ռեալի» հետ սպասվող խաղը։ Չեն հեռարձակում։

Կարևորը՝ պարտվում են առաջին կեսում։ Արդեն 3։0 է :))

Դորտմունդի խաղերի ժամանակ Հենոյի անունը չարտասանող ադրբեջանցի մեկնաբաններից չեն տարբերվում. հավասարաչամ մազալու իդիոտ են:

Նաիրուհի
24.02.2014, 01:07
Դորտմունդի խաղերի ժամանակ Հենոյի անունը չարտասանող ադրբեջանցի մեկնաբաններից չեն տարբերվում. հավասարաչամ մազալու իդիոտ են:

Ճիշտ կլինեիր էն դեպքում, երբ «Ատլետիկոյի» խաղերն ամենասկզբից էլ ցույց չտային, որովհետև մարզաշապիկների վրա Azerbaijan է գրված։ Իսկ սենց՝ շատ էլ լավ են արել։

Ambrosine
24.02.2014, 01:56
Դորտմունդի խաղերի ժամանակ Հենոյի անունը չարտասանող ադրբեջանցի մեկնաբաններից չեն տարբերվում. հավասարաչամ մազալու իդիոտ են:

Այնքան էլ համապատասխան համեմատություն չէր: Այս դեպքում մեզ մեղադրում են "ցեղասպանության" մեջ, իսկ դա չի կարելի թույլ տալ: Տես, պաշտոնական կայքում չկա հայտարարության հետքը, առանց սև թևկապների խաղացին... եթե չլիներ արձագանքը, ինքդ պատկերացրու, թե ինչ հնչեղություն էր ստանալու այս շոուն: Միայն Ռեալի դեմ խաղը բավական կլիներ, որ Ադրբեջանը համարեր, որ տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողներ իմացան Խոջալուի մասին: Խաղը չհեռարձակելը բողոքի նշան է, որը ինչ-ինչ մեսիջներ կուղարկի համապատասխան մարդկանց, որովհետև, փաստացի, ակումբը աջակցելու էր ադրբեջանական կեղծիքի տարածմանը: Իսկ Հենոյի անունը չարտասանելը բարդույթավորվածության նշան է. ինքս երբեք չեմ ողջունել, երբ մեր հաղորդավարները, օրինակ, եվրատեսիլի ժամանակ հեգնանքով են խոսել ադրբեջանցի, իսկ վերջերս նաև հունգարացի մասնակցի մասին:

Աբելյան
24.02.2014, 12:59
Օֆֆֆ, Հայաստանում քանի որ 90 տոկոսը կամ Ռեալի երկրպագու ա կամ Բարսելոնի, բնականաբար էս դեպքը հայ ֆուտբոլասերների շրջանում ավելի մեծ արձագանք ա գտել, քան թե պետք էր սպասել: Ասենք, Դիեգո Կոստան ի՞նչ գիտի մեր պատմության մասին: Իսկ էն, որ մեր ալիքները Ատլետիկոյի խաղերը ցույց չեն տալու, առնվազն դեբիլություն ա: Էն երկրում, որտեղ մի անգամ չի ինչ Ադրբեջանի հավաքականի մասնակցությամբ խաղ են ցուցադրել, հանկարծ որոշում են Ատլետիկոյի խաղերը ցույց չտան: Ատլետիկոն ավելի ադրբեջանական թիմ ա, քան թե Ադրբեջանի հավաքականը՞…

romanista
27.02.2014, 20:20
Թիմը իրա պատմությունով կապ չունի ակումբի ներկայիս ղեկավարության տավար լինելու հետ, որը փողի համար մարզաշապիկների վրա "տատին ուտի ..." էլ կկպցնի: Սոված իսպանացիք են, փող են տվել, անում են, անունը հասկացանք, բայց Խոջալուն, և ընդհանրապես քաղաքականացված թեմաներ պտի ակումբի հետ չկապեյին, էդ ղեկավարության սխալն ա: Թիմը ընկնում ա մենակ հայերի աչքից, մյուս սաղ ազգերն էլ ոչ էլ զգում են, որ մայկեքին ադրբեջան ա գրած, իրանք թմի խաղն են նայում: Չնայած տաս տարուց ավել Իսպանիայում Ատլետիկո եմ բալետ անում, Օսասունայի հետ խաղում ուզում էի, որ կրվեն, էդ սև թևկապների համար, բայց քանի որ ոչ կապել էին, ոչ էլ, Ռեալի հետ խաղում պտի քիսոյականներին փրթեն)))

Հ.Գ. Չասեք, որ Արդա Թուրանը տեսահոլովակում մեկ ա ցավակցել ա ադրբեջանցիներին Խոջալուի "դեպքերի" առիթով, էդ հաշիվ չի, թուրքը թուրք ա, ինքը առանց փող էլ դա կանի հազար անգամ))