PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերը ըստ IMDB-ի



Ռուֆուս
17.08.2010, 10:11
Քննարկում ենք բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերը ըստ IMDB (http://www.imdb.com) կայքի: Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.imdb.com/chart/top)

Արամ
30.08.2010, 09:19
1. 9.1 The Shawshank Redemption (1994) 514,915

Լավ ֆիլմ էր, բայց երևի կինոներից բան չեմ հասկանում, բայց ես հաստատ առաջին տեղը չէի տա, կեսերից արդեն հոգնեցուցիչ էր: Վերջում հետաքրքրացավ:

Ռուֆուս
30.08.2010, 17:03
1. 9.1 The Shawshank Redemption (1994) 514,915

Լավ ֆիլմ էր, բայց երևի կինոներից բան չեմ հասկանում, բայց ես հաստատ առաջին տեղը չէի տա, կեսերից արդեն հոգնեցուցիչ էր: Վերջում հետաքրքրացավ:

Լրիվ համաձայն եմ հետդ, IMDB-ի ցուցակում էս իմ համար ամենամեծ առեղծվածն ա... Ֆիլմը վատը չի, միգուցե իրավունք ունի լավագույն 250-ում տեղ գրավելու, բայց առաջին տեղ, էն էլ բազմաթիվ ավելի հանճարեղ ֆիլմերից առա՜ջ, այ սա ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում...

Շինարար
30.08.2010, 23:20
«Մեր մանկության տանգոն»:love թե չէ ընկել եք IMDb, չեմ իմանում ինչ, էդ ինչ տեսակ սանդղա՞կ է օր էս կինոն չկա:beee

Hda
31.08.2010, 00:22
«Մեր մանկության տանգոն»:love թե չէ ընկել եք IMDb, չեմ իմանում ինչ, էդ ինչ տեսակ սանդղա՞կ է օր էս կինոն չկա:beee

ջուր ես լցու՞մ ջրաղացին
էստեղ "21-րդ դարի տանգոն" կարա լինի..

Inana
31.08.2010, 13:01
Բացեմ գաղտնիքս: Ես էդ "Բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի" ցուցակը վաղուց էի գտել ու հիմա հերթով նայում եմ այն ֆիլմերց նրանք, որոնց համառոտ բովանդակությունը դուրս գալիս է:
Հենց երեկ երեկոյան դիտեցի "Пролетая над гнездом кукушки" Ֆիլմը, որը այս ցուցակում 9-րդն է: Գլխավոր դերակատարը Ջեք Նիկլոսոնն էր: Դուրս շատ եկավ: Շատ մարդկային էր, ի վերջո հոգեկան հիվանդներն էլ են մարդիկ ու նրանց հետ պետք է վարվել մարդկային: Բայց վերջում` շատ տխուր էր:( Ամբողջ գիշեր այդ ֆիլմի մասին էի մտածում:
Հոյակապ ֆիլմ է նաև "Жизнь прекрасна" Ֆիլմը: Բենինին կարծես էդ դերի համար էր ստեղծված: Վերջում արտասվել եմ::cry
Մտածում եմ` որքան սովորելու բան ունենք մենք այս գլուխգործոց ֆիլմերից:

Ռուֆուս
31.08.2010, 13:10
Ես հիմա հերթով 250-ում գտնվող իմ չտեսած ֆիլմերն եմ քաշում ու նայում: Մինչև հիմա երևի թե մի երկու ֆիլմ ա եղել, որոնք դուրս այդքան էլ չեն եկել, իսկ հիմնականում արտակարգ լավ ֆիլմեր են: Պարզապես ցուցակի հերթականության հետ էդքան էլ համաձայն չեմ, բայց դա էդքան էլ կարևոր չի :)

Sagittarius
01.09.2010, 05:41
Էս աչքիս սաղս նույն գործին ենք:))

Էլիզե
01.09.2010, 20:33
Կավելացնեի ցանկին նաև "Կնոջ բույրը" /"Scent of a Woman"/ ֆիլմը Ալ Պաչինոյի մասնակցությամբ... Հոյակապ ֆիլմ է...

Yeti
01.09.2010, 21:57
Շոօւշենկւ լավ կինոյա, բայց դե իոքից, լավագույնի չի ձգում
Առհասարակ Ֆոռեստ Գամպը ըստ իս ավելի լավ ֆիլմա