PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մենությունը...

My World My Space
31.08.2010, 11:23
Մենությունը....

Նա մենակ էր....
Եվ մենակությունը հոգին էր կրծում....
Մենության լռությունը տարրալուծվում էր սենյակում, ու նա անշարժ պառկած արևի շողերի մեջ պարող փոշեհատիկներն էր հաշվում:
մենությունն իր համար դատարկություն էր.... ոչինչ չուզելու, ոչինչ չանելու մի անզուսպ ցանլություն:
Արդեն մի շաբաթ է նա մենակ է: Մենակության պարապությունը մաշելուց հետո որոշեց եկեղեցի գնալ: Տեր հայրը նույն Տեր հայրն էր` պատկառելի սպիակ մորուսով, ու չափազանց շարժուն, խաժ աչքերով մի ծերունի.... Լսեց ժամերգությունն ու հանգիստ դուրս եկավ:
Ճանապարհին մտածեց Տեր հոր մասին ու հիշեց, որ ինտերնետում ինչ-որ տեղ մի քանի տող էր կարդացել, որոնք կապում էին Տեր հորն ու մենությունը....
Տուն գալով արագ գտավ ուզածը....

.....Սակայն Տեր Պողոսը իր հոգին տաքացնում էր աստծո հետ մի յուրօրինակ մենախոսությամբ ու երկա՜ր,երկա՜ր զրույցներով: Նրանց զրույցը մի լուռ համերաշխություն էր երկուսի միջև: Աստծո խոսքը նրա համար վերածվել էր երգեհոնի հնչյունների, պատերի զարդանաղշերի անգամ աստվածաշնչի կաշվե կազմի բույրի. աստված նրա համար ամենուր էր:
Տեր Պողոսն իր աշխարհիկ կյանքից գեղեցիկ հուշեր ուներ պահած և երջանիկ էր: Երջանիկ էր քանզի հասկացել էր, որ երջանկությունը հուշերից չի բաղկացած, հուշերն են, որ երջանկության խտացումներ են:
Նա վայելում էր միայնության երջանկությունը:Նա հասկանում որ մենակությունը մարդուն կարող է դարձնել անսահմանորեն ազատ, եթե, իհարկե այն միտումնավոր բանտ չես սարքում քո համար:
.....Տեր Պողոսը` անհողորդ այս ամենին, վայելում էր իր մենությունն արարչի հետ, մինչդեռ գմբեթի ճեղքերից ներս թափանցող լույսը փոշիներից ոսկի էր սարքում ու լցնում նրա գլխին....
Սկսեց հասկանալ, որ մենությունն ամենևին էլ մռայլ չէ, ինչպես ինքն էր առաջ կարծում: Մենությունն ավելի շատ լիություն է,քան լքում.... Նախկինում որպես բեռ դիտվող մենությունը ազատություն է դառնում երբ սկսում ես ճիշտ վերաբերվել նրան, երբ հասկանում ես, որ դատարկությունը լցնելու համար է, լցնելու նորով, լավով, սիրով....
Առաջին անգամ նա մենությունը տարբերեց "պարապ"-ից, քանզի պարապն այն է, ինչը ոչնչով չես կարող լցնել, հասկացավ, թե Քամյուն ինչու էր Սիզիփոսին երջանիկ համարում....
Թեթև ժպտաց....Ժպիտը թեթև էր....
Զգաց, որ մենակությունն այն կենդանություն հաղորդող ուժն է, որ մարդուն մղում է դեպի մյուսները, կապում է աշխարհին....
Ինչքա՜ն բազմազան ու լեցուն են մենակությունները.....
Սիրահարի մենությունը..... սպասումով, թեկուզ առայժմ ապառնի լինելու հաճույքով լցված....
Լեռնագնացի շլացնող մենությունը, որն ասես երկինք է մագլցում.....
Գիշերվա յուրաքանչյուր աստղի հետ խոսող մենությունը....
Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....
Լքված պարտեզի ուռճազարդ մենությունը, որտեղ ամեն ինչ փարթամորեն աճել է, ինչպես հատուկ է հուշերին.....Նա կրկին ժպտաց. սա առավել նման էր իրեն....

Տուն հասավ երբ արդեն մթնել էր, որոշեց այդ օրը շուտ քնել: Երբ գլուխը դնում էր բարձին, ասես մտքի մեջ կամացուկ շշնջաց.
-Ես երջանիկ եմ.... ես պարտավոր եմ երջանիկ լինել.....

SSS
31.08.2010, 11:27
Մի բան ասեմ էլի. "Ցավ"-ից հետո դու շատ բարձր ես "պլանկան" դրել, ու կարծես թե չես ձգում :oy

My World My Space
31.08.2010, 11:29
Մի բան ասեմ էլի. "Ցավ"-ից հետո դու շատ բարձր ես "պլանկան" դրել, ու կարծես թե չես ձգում :oy

:) ես պլանկա չեմ դրել SSS ջան, էդ դուք եք մտածում, թե ես ամեն անգամ ավելի լավը պիտի գրեմ.... ասում եմ էն ինչ կա, ինչի ասելիքն ունեմ.....

Chilly
31.08.2010, 11:31
Լավն էր...
Մտածեցի:
Շնորհակալություն:

Ռուֆուս
31.08.2010, 11:35
Շատ լավն էր, պատկերավոր էր, մտովի յուրաքանչյուր խոսքդ պատկերացրեցի ու մտածելու լիքը բան տվեց:

Շնորհակալություն: :)

Իսկ Ցավի հետ համեմատել պետք չէր :) Սրանք լրիվ տարբեր բաներ են:

Մանանա
31.08.2010, 11:51
նենց հետաքրքիրա, երեկվանից մտածում եմ, թե ես ամեն դեպքում ահավոր մենակ մարդ եմ, ու ահավոր կայֆա մենակ լինել-դու ու քո աշխարհը...
ես ակումբ էտքան էլ շուտ-շուտ չեմ մտնում, էսօր որոշեցի մտնել ու տեսա էս գրառումը:)
շնորհակալ եմ, նենց տպավորությունա, որ իմ մենակության մեջ մեկն ինձ շատ խորը հասկացավ:)

SSS
31.08.2010, 12:05
"Ցավի" հետ համեմատելու խնդիր չկա, պարզապես պլանկան, ըստ իս, շատ բարձր էր նրանից հետ ու, նու գոնե ես, ավելիին էի սպասում.դա չի նշանակում,թե նա ավելի լավն էր քան սա, ինչպես նաև որ սա շատ վատն էր:)
Չգիտեմ ,գուցե ես անզգա եմ, բայց ինձ ոչինչ չասաց ,չհասկացա մի տեսակ ,նու օրինակ սա'

-Ես երջանիկ եմ.... ես պարտավոր եմ երջանիկ լինել.....,ինչի? որովհետև'

Զգաց, որ մենակությունն այն կենդանություն հաղորդող ուժն է, որ մարդուն մղում է դեպի մյուսները, կապում է աշխարհին....
Ինչքա՜ն բազմազան ու լեցուն են մենակությունները.....
Սիրահարի մենությունը..... սպասումով, թեկուզ առայժմ ապառնի լինելու հաճույքով լցված....
Լեռնագնացի շլացնող մենությունը, որն ասես երկինք է մագլցում.....
Գիշերվա յուրաքանչյուր աստղի հետ խոսող մենությունը....
Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....
Լքված պարտեզի ուռճազարդ մենությունը, որտեղ ամեն ինչ փարթամորեն աճել է, ինչպես հատուկ է հուշերին.....Նա կրկին ժպտաց. սա առավել նման էր իրեն....?

Բա ինչիա պարտավոր, կամ էլ ինչի շուտ քնեց ու չմնաց վայելելու նոր բացահայտած մենությունը? չեմ հավատում

My World My Space
31.08.2010, 12:18
"Ցավի" հետ համեմատելու խնդիր չկա, պարզապես պլանկան, ըստ իս, շատ բարձր էր նրանից հետ ու, նու գոնե ես, ավելիին էի սպասում.դա չի նշանակում,թե նա ավելի լավն էր քան սա, ինչպես նաև որ սա շատ վատն էր:)
Չգիտեմ ,գուցե ես անզգա եմ, բայց ինձ ոչինչ չասաց ,չհասկացա մի տեսակ ,նու օրինակ սա'
,ինչի? որովհետև'

?

Բա ինչիա պարտավոր, կամ էլ ինչի շուտ քնեց ու չմնաց վայելելու նոր բացահայտած մենությունը? չեմ հավատում

Որովհետև հասկացավ, որ երջանկությունը մենակ քեզանից է կախված, մենության մեջ ես ճշտում ուղություններդ....
Իսկ քնեց, որովհետև , որովհետև հասկացավ, որ

Քնի մենությունը, որտեղից պիտի ծնունդ առնի քո հաջորդ օրը....

SSS
31.08.2010, 12:25
Գիտես գուցե սա ավելի շուտ կսազեր "մենության զգացումին", բայց ոչ երբեք "մենությանը" Ինձ համար տարբեր են

My World My Space
31.08.2010, 12:32
Գիտես գուցե սա ավելի շուտ կսազեր "մենության զգացումին", բայց ոչ երբեք "մենությանը" Ինձ համար տարբեր են

մենության զգացումը մենակություն է բերում

դու որ գրես, տարբեր կգրես....:)

SSS
31.08.2010, 12:40
Կարծես թե չեմ կարողանում արտահայտել ինչ ուզում եմ ,պարզապես ինձ համար արհեստական էր , այդքանը:)

My World My Space
31.08.2010, 12:43
Կարծես թե չեմ կարողանում արտահայտել ինչ ուզում եմ ,պարզապես ինձ համար արհեստական էր , այդքանը:)

Երբ դու չես կարողանում արտահայտել այն ինչ ուզում ես, մի փորձի քո կարծիքին համապատասխանեցնել ուրիշինը..... Փորձիր պարզապես հասկանալ ինչ են ուզեցել ասեն, որովհետև ամեն մեկն ասում է իր հասկացածը, լա՞վ....:)
կարդա այն որօպես կարծիք, որպես մտորում, որը պարդիր չի որ քո ուզածով լինի, ի վերջո ոչ ոք պարտավոր չէ մտածել և ասել այնպես, ինչպես դու ես ճիշտ համարում....

Ստեգոզավր
31.08.2010, 13:07
:) ես պլանկա չեմ դրել SSS ջան, էդ դուք եք մտածում, թե ես ամեն անգամ ավելի լավը պիտի գրեմ.... ասում եմ էն ինչ կա, ինչի ասելիքն ունեմ.....

էճճՋ համաձայն եմ:), կորչի սխեմատիկությունը, կեցցե զգացածը

Շինարար
31.08.2010, 13:08
Ինձ դու չեկավ էդ Նա-ն, էդ ինտերնետում կարդացել էր, մենակ քո հատվա՞ծն էր տենց տպավորվել, ուրեմն էն Անուշի կրծքերը հեչ հա՞:beee

My World My Space
31.08.2010, 13:19
Ինձ դու չեկավ էդ Նա-ն, էդ ինտերնետում կարդացել էր, մենակ քո հատվա՞ծն էր տենց տպավորվել, ուրեմն էն Անուշի կրծքերը հեչ հա՞:beee

Շին ջան Անուշի կրծքերն իրան դզել էր, բայց ամաչում էր գիշերով նման բաներ մտածեր.....:oy

Շինարար
31.08.2010, 13:29
Շին ջան Անուշի կրծքերն իրան դզել էր, բայց ամաչում էր գիշերով նման բաներ մտածեր.....:oy

Յա, ամենահարմար ժամանակն ա կրծքերի մասին մտածելու համար:P իսկ եթե լուրջ, ինչ-որ շատ ես սենտիմենտալ դարձել, դուրս չես գալիս, դու ավելի թեթև ես ապրում կամ գոնե ձևացնում, քեզ նման չես քո գրածներում, գտիր քեզ, կամ ավելի լավ է, կներես անկեղծությանս համար, էս գեղարվեստի առումով օրագրային գրառումներից այն կողմ չանցնող մտորումների փոխարեն, փորձիր գրել այնպես, որ իսկապես այդպես լինի, որովհետև այսպես սոսկ սրտաճմլիկ ինչ-որ մտորումներ են, վերջում ոչ համոզիչ լավատեսություն, դե դու գրիր, թե մենությունը մռայլ չէ, ես քո գրածի՞ն հավատամ, թե՞ իմ իրականում շատ լավ էլ մռայլ մռայլ մենությանը: Հով, մի խաբիր ինձ, ես-ը քո ընթերցողն է, ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ, ես-ը նորից քո ընթերցողն է: Կարճ ասած՝ դու քո ասածին հավատու՞մ ես::8

My World My Space
31.08.2010, 13:32

Լրիվ.... :)
բացահայտիր ինքդ քեզ ու կարող ես անել այն ամենն ինչին չես հավատում այսօր.....

*e}|{uka*
31.08.2010, 13:38
Վերջին տողը ինձ էլ դուր չէկավ: Մենակ մարդը, ով իր մեջ ազատություն ա գտնում ու էտ մտքով պատրաստվում ա քնի. «Ես պարտավոր եմ երջանիկ լինել» արտահայտություն չպետք է անի, բայց ընդհանուր ձեր գրվածքը ինձ ինչ-որ բան տվեց: :P Չնայած չեմ սիրում էս թեմայով ոչինչ կարդալ, քանի որ իմը սկսում ենք փնտրել ուրիշի մենակության մեջ ու որ եզրեր չեմ գտնում, լավ չի լինում կամ որ գտնում եմ էլի լավ չի լինում :))... հա մի խոսքով Վորլդի ջան ապրես: :)

E-la Via
31.08.2010, 14:02
Մենության զգացողություն… Բոլորն էլ ապրել են ու ապրում են այդ զգացողությունը:
Հա այն կարող է լինել հոգիդ կրծող, քայքայող, դատարկություն ստեղծող ու սնուցող, բայց այն կարող է լինել նաև մեծագույն պարգևներից մեկը, որ մենք կարող ենք ստանալ: Միայն հարկավոր է փոխել վերաբերմունքը մենության հանդեպ: Ավելի ճիշտ չէս կարող միանգամից վերցնել ու փոխել, այդ փոփոխությունը պետք է զգաս: Դրա համար, նրանց համար, ովքեր տեսել են դեռ մենության միայն մի կողմը, դժվար կլինի հասկանալ, որ այդ մենությունը կարող է լինել ու արարող:

Մենությայնդ մեջ գտիր քեզ,լցվիր, մոտեցիր քեզ, կարողացիր թեթև ժպտալ, փորձիր երջանիկ զգալ քեզ, սիրիր քեզ հենց մենակության մեջ, որ հետ տալու ժամանակ ունենաս տալու բան, կարողանաս երջանկացնել ու ժպիտ պարգևել:

Այս տողերը կարող էր գրել միայն մենության այս մյուս կողմը տեսնողը:
Զգացի ու հավատացի խոսքիդ Վորլդ… Դա էլ ինձ համար ամենակարևորն է :):

Dayana
31.08.2010, 14:05
Հեչ տեսել եք հիվանդ մարդու: Ինքը բարի, սպիտակ՝ չափազանց սպիտակ դեմքով մի երկտասարդ էր, գրեթե չէր ժպտում, բայց քայլող գիսաստղի էր նման, որ մի քանի կիլոմետր շառավղով կուրացնում է: Նրա զգացողություններն էլ էին նման էդ սաստիկ բացակա գիսաստղին: Իսկ այ հիվանդությունը, ինքը անհերքելիորեն գոյություն ունեցող էր ու կրծող: Մեկ-մեկ գյուղ գնացեք, այ էնտեղ գուցե տեսնել խաղողի վազեր, որոնց վրա կանաչ, լպրծուն որդը ոնց է ուտում տերևները: Որ առիթ լինեի, նայեք, թե ոնց ա ինքը ամեն տերևից մի քիչ ուտում, ինքը երբեք մինչև վերջ մի տերևը չի ուտում ու ոչ էլ «դաեդած» ա անում նախապես կրծված տերևը, երևի զապադլո ա ուրիշի կրծած տերև ուտելը: Այ հիվանդությունը հենց դրանից ա ու հեչ կապ չունի մենակ ես դու թե... կարևոր չի:

Որլդ ջան, գրի, բայց ոչ էն ինչ գրում ես ՝ Ցավը, Վախը կամ Մենակությունը: :)

Սամսար
31.08.2010, 14:53
Հով ջան, էս անգամ էլ պոզիտիվի հսկայական դոզա կար գործիդ մեջ։ Ես չգիտես ինչու մտածեցի այն մասին, որ մեր կյանք կոչվող խաղի իմաստը մենության զգացումից ազատվելու ցանկությունը շահագործելն է։ Բայց դա այն մարդկանց դեպքում, ովքեր մենությունն ընդունում են որպես դժբախտություն։

Շինարար
31.08.2010, 16:01
Լրիվ.... :)
բացահայտիր ինքդ քեզ ու կարող ես անել այն ամենն ինչին չես հավատում այսօր.....

Ինչ ասեմ, ուրախ եմ, որ նման գեղեցիկ են քո իմացած ճշմարտությունները. հավատա և կլինի և այլն: ԱԱստված տա՝իրոք հավատալիս լինես և եթե իրոք հավատում ես, Աստված տա՝ երբեք չկորցնես այդ հավատը:) Չեմ ուզում դաժան իրականությունը հաղորդող գուժկանի դեր ստանձնել, մանավանդ որ իմ կարծիքով քեզ պետք էլ չի այդ ամենը ասել, դու գիտես:)

My World My Space
31.08.2010, 17:44
Ինչ ասեմ, ուրախ եմ, որ նման գեղեցիկ են քո իմացած ճշմարտությունները. հավատա և կլինի և այլն:

Շին քո մոտ խասյա՞թ ա մարդկանց ասածները լղոզելը....
Ոչ թե հավատա ու կլինի, այլ հավատա ու կանես.....
Պիտի հավատաս ուժերիդ, որ կարենաս ամեն հաջորդ քայլդ անես: դատարկ հույսով, թե չես խեղդվի, գետը մնտնելն անմտություն ա:
Իսկ քեզ հավատալու համար պետք ա քեզ ճանաչես:
իզուր չեն ասել "Ճանաչիր քո հնարավորության սահմաններն ու դու հզոր ես", Աստվածաշնչյան հայտնի "ծանիր զքեզ"-ն էլ այլ բան չի ասում.....:
Էնպես որ եթե քո ասած մռայլ, մռայլ իրականությունը լուսավորելու ձև չփնտրես, սուցիդի ևս մի դեպք կնվիրես աշխարհին....
Պետք ա կյանքի ամեն բացասականի մեջ գտնել այն մի կաթիլ դրականը, որը քեզ ուժ կտա շարունակելու....
Մենք ամենքս կյանքում մի բան ենք ստեղծում, մեր մեծագույն ստեղծագործությունը` մեր կյանքը: Ու պիտի հավատաս, որ այն հենց դու ես ստեղծում....
Մտածի մենակ էս կերպ, ու կզգաս, որ դա շատ բան ա փոխելու քո մեջ....

Շինարար
31.08.2010, 17:51
Շին քո մոտ խասյա՞թ ա մարդկանց ասածները լղոզելը....

Վորլդ, ես չասի, թե դու ես ասել, ասի՝ էդ կարգի մի միտք էլ դայ ա, իմհկ, ուշադիր չես եղել, կամ ես չեմ պատկերացրել, որ էդքան մանրակրկիտ պետք ա բացատրեի, որ չմտածես, թե իմ մոտ խասյաթ ա ուրիշի ասածները լղոզելը: Մի խոսքով, եղբայր, իրականում մի փոքր նախանձում էլ եմ քեզ, որ էդպես վստահ ես քո իմացած ճշմարտություններում;) Իմ կարծիքներն էլ շատ լուրջ մի ընդունի. հավատա ու արա:)

My World My Space
31.08.2010, 17:54

Շին ջան էդ կարգի միտք չի, գոնե դու դա պիտի չասեիր....
Մի բան ա հավատա ու կլինի, դա լրիվ The Secret--ի թեմայա, մի այլ բան ա հավատա ու կանես....դու պիտի անես, երկնքից մանանա չի թափվելու գլխիդ....
Էս կյանքը ոչ մեկին ոչինչ չի տալիս, պետք ա պոկես քեզ հասանելիքը, քո ուժերի ներածի չափով....