PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարսկաստանի արքայազնը. ժամանակի ավազները / Prince of Persia: The Sands of Time / 2010



BOBO
31.08.2010, 00:07
http://s003.radikal.ru/i202/1008/79/c77268407142.jpg

Երկիր: ԱՄՆ / Walt Disney Pictures
Ժանր: մարտակա, ֆենտզի, մելոդրամա, արկածային
Ռեժիսյոր: Մայք Նյուել
IMDb ռեյտինգ: 6.9/10
Բյուջե: 150 000 000 $
Շահույթ: 329 479 722 $

Դերերում: Ջեյք Ջիլենհոլ, Ջեմմա Արթերթոն, Բեն Քինգսլի, Ալֆրեդ Մոլինա


Թրեյլեր



http://www.youtube.com/watch?v=3HzymlKGods

http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3130759

Արամ
31.08.2010, 00:19
ընդհանուր առմամբ մի շնչով նայվող ժամանցային, հետաքրքիր ֆիլմ եր, գնահատակնս 7

Lion
04.09.2010, 17:29
Թույլ էր ու ատմականորեն աբսուրդ - կարծես Աքեմենյան Պարսկաստանն է, բայց շուրջբոլորը իշխում է իսլամը??!! Այլ մանր ու մեծ սխալներ էլ կային - գնահատականս 1:

Աթեիստ
04.09.2010, 20:53
Շատ լավ հեքիաթ էր, շատ լավ նկարած, դե իսկ Ջեյք Ջիլենհաալն էլ շատ լավ էր նայվում նախորդ տեսածս «Սապատավոր լեռը» ֆիլմից հետո:
Երկրորդ անգամ հաստատ կնայվի:
իմ գնահատականը 10-ից 8:

Ռեդ
04.09.2010, 21:03
կինոտրուբայում կա, մտածում եմ՝ քաշեմ, թե չէ: :think

Firegirl777
04.09.2010, 21:51
Ուղղակի հիանալի ֆիլմ է, նայել եմ կինո Մոսկվայում, տպավորություններս աննկարագրելի են, շատ եմ հավանել, ամեն ինչը, ամեն մանրուքը. Կուզեի էլի ու էլի նայել

Հայկօ
04.09.2010, 22:44
Prince of Persia չէր՝ հաստատ: Ասում եմ՝ որպես շարքի բոլոր խաղերը խաղացած ու խաղերի մեջ «մտած» մարդ :): Վատ ֆիլմ չէր՝ իր դասի մեջ: Դիսնեյական, միջինից ցածր տարիքի երեխաների համար նախատեսված, ծայրից ծայր լի շտամպերով, ստանդարտ ու բազում անգամներ օգտագործված հրաքներով, տիպաժներով, կատակներով ու իրադրություններով: Որպես մանկական ֆիլմ-հեքիաթ՝ անկասկած լավն է. հեքիաթային ու արևելյան արքայություններ, շքեղ քաղաքներ, արքայազններ, գեղեցկուհի արքայադուստր, կախարդանք, թրեր, ձիեր, հետապնդումներ, էֆեկտներ. կարելի է երեխայի հետ գնալ կինոթատրոն (կամ տանը մի բան կազմակերպել) ու երկու ժամ լավ ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքով:

Անձամբ ես կգերադասեի ավելի մռայ ու «մեծական» ֆիլմի ականտես լինել: Էկրանավորման համար լավագույն հիմք կլիներ, իմ կարծիքով, Prince of Persia: Warrior Within-ը: Այդտեղ արքայազնը շատ ավելի մռայլ, դաժան ու հուսահատ կերպար է, հակված է փիլիսոփայելու, անգերազանցելի ու անվախ ռազմիկ է: Ֆիլմում մարտական տեսարանները շատ մանկական էին բեմադրված. միանգամից զգացվում է, որ ֆիլմը ստեղծողները ընկել են ցածր տարիքային ռեյտինգի հետևից: Արյուն չկար, անդամահատում՝ առավել ևս: Երկրորդ խաղում, ընդհակառակը, հակառակորդին կեռ թրի հզոր հարվածով վերևից ներև կիսելը սովորական երևույթ էր, էլ չեմ խոսում գլխատելու մասին: Ֆիլմում չկային արքայազնի «ֆիրմային» ակրոբատիկ հնարքները. ո՛չ պատի վրայով վազել կար, ո՛չ ծուղակներ, որոնցից կարելի էր խուսափել ցատկելով, սահելով ու վազելով (դե լավ, մի՜ քիչ կար, բայց էն չէր), ո՛չ շրջակա միջավայրն ու առարկաները կռվի մեջ օգտագործելը (սյուներ, լծակներ, պատեր և այլն): Ընդհակառակը՝ շատ բաներ չափազանց ուղղակիորեն էին փոխառված խաղերից. այն, ինչը ինտերակտիվ խաղի մեջ ընդունելի ու լավ է, կինոյում առնվազն անհասկանալի է: Ֆիլմի բյուջեն շատ վատ են ծախսել, ի դեպ: Ամեն ծակուծուկից «էժանություն» էր բխում:

Մի խոսքով՝ հերթական արաբա-արևելյան հեքիաթն էր, և որպես այդպիսին՝ լավն էր: Ալադին, հազար ու մի գիշեր, Շահրեզադե, հիմա էլ՝ Պարսկաստանի արքայազնը: Ֆիլմի վրա ծախսածս երկու ժամի համար չեմ ափսոսում, չնայած ավելի մեծ հաճույքով երկու ժամ կնվիրեի Warrior Within-ին, անկասկած: PoP-ի խաղային աշխարհին անծանոթները ֆիլմը ավելի շատ կհավանեն, քան գեյմերները:

Lion
09.09.2010, 23:59
Թույլ էր ու ատմականորեն աբսուրդ - կարծես Աքեմենյան Պարսկաստանն է, բայց շուրջբոլորը իշխում է իսլամը??!! Այլ մանր ու մեծ սխալներ էլ կային - գնահատականս 1:

Փորձեմ մի քիչ մանրամասնել, վերլուծել ֆիլմը զուտ պատմական տեսակետից: Երևի ֆիլմի երկրպագուները դեմ չեն լինի: Ամենասկզբում ասեմ, որ իրոք պետք չէ ֆիլմը ընկալել որպես պատմական մի ֆիլմ, թե չէ կհիասթափվեք: Բայց երբ ֆիլմը դիտում ես այլ տեսակետից, որպես յուրօրինակ պատմականի ու ֆանտաստիկի հիբրիդ, որպես յուրօրինակ "պայմանական իրականություն", կարծես թե այնքան էլ վատ չի ստացվում:

Բայց և այնպես, ինչ ունենք զուտ պատմական տեսակետից.

Իսկ պատմական տեսակետից մենք, դժբախտաբար, գործ ունենք իրոք որ ուղղակի անհնարին ու անբացատրելի իրավիճակի հետ: Նման պետություն, ինչպիսին նկարագրված է ֆիլմում, ուղղակի գոյություն չի ունեցել: Ֆիլմում մի քանի անգամ հիշատակվող "Կայսրություն", "Պարսկաստան" ու այս տիպի հասկացությունների տակ կարելի է ընդունել հիմնականում 5 պետական միավորների - Աքեմենյան Պարսկաստան, Սասանյան Պարսկաստան, Սամանյանների էմիրություն, Պարսկաստանի սուլթանություն, Իլխանություն: Բայց սրանք բոլորն էլ այս կամ այն հատկանիշով չեն բավարարում թեկնածուական չափանիշներին և այն հատկանիշները, որոնք խոսում են մեկի օգտին, բացառում են մյուսը:

1. Աքեմենյան Պարսկաստան - Այս թեկնածության օգտին է խոսում ֆիլմի ամենասկզբում ցուցադրվող քարտեզը, որը պատկերում է Աքեմենյան Պարսկաստանը: Սրանից զատ ևս միայն մեկ դետալ աչքովս ընկավ, որ կարող է վկայել այս թեկնածության օգտին - կադրերից մեկում Դոստանի վրա հարձակվող Նիզամիի օգնականներից մեկի... վահանը: Այլ "Աքեմենյան" երևույթ ֆիլմում ուղղակի չկար, իսկ "իսլամական միջավայրը", Ալամութը, ասասինները, արաբները, թուրքի մասին հիշատակությունը, զինվորների հանդերձանքը և այլ տարրեր ուղղակի բացառում են այս տարբերակը:

2. Սասանյան Պարսկաստան - Գրեթե նույն վիճակն է: Ավելացնենք միայն, որ բոլոր հնարավոր թեկնածուներից սա ամենաքիչ հավանականն է և նրա օգտին, բացառությամբ չնչին դետալների, որևէ բան ասելն անհնար է: Նույնիսկ ֆիլմի սկզբի քարտեզը սրա օգտին չէր:

3. Սամանյանների էմիրություն - Ամենահավանական թեկնածուն է: Սրա օգտին են վկայում.

* Ֆիլմում առկա "իսլամական միջավայրը",
* Գլխավոր հերոսի անունը (Դոստան),
* Արաբների ակտիվ դերակատարությունը,
* "Աղքատների ինքնավարության" առկայությունը, որը կարող է ընկալվել որպես Բաբեկի ապստամբության մի դրվագ կամ էլ էպիզոդ Կարմատների կյանքից,
* Զինվորների սաղավարտները ու զրահները,
* Կեռ թրերը,
* Անապատային լանդշաֆտը,
* Թուրք էթնոսի, որպես էկզոտիկայի հիշատակումը,
* Որոշ չափով` արբալետի առկայությունը,
* Որոշ չափով` Ալամութի հիշատակությունը:

4. Պարսկաստանի սուլթանություն - Ունի իր օգտին վկայող մի քանի ծանրակշիռ փաստեր.

* Ֆիլմում առկա "իսլամական միջավայրը",
* Ալամութը, որը պահպանեց իր փաստացի անկախ դրությունը սուլթանության գոյության ողջ ընթացքում,
* Ասասիններին առկայությունը,
* Գլխավոր հակահերոս Նիզամի առկայությունը, որը կարող է ընկալվել որպես հայտնի վեզիր Նիզամի ալ-Մուլքի մասին հիշատակություն, թեև պետք է հաշվի առնել, որ վերջինս, ի տարբերություն ֆիլմի, եղել է ամենադրական անձնավորություններից մեկը սելջուկյան վերնախավում ու զոհ է գնացել... ասասինների հարվածներին,
* Անընդհատ, ընդ որում որոշակի ծաղրական երանգով ընդգծվող "պարսիկ" էթնոնիմի հիշատակումը, ի հակադրություն իշխող սելջուկյան վերնախավի,
* Արբալետի առկայությունը,
* Զինվորների սաղավարտները ու զրահները,
* Կեռ թրերը,
* "Կայսերական մտածողության" առկայությունը:

5. Իլխանություն - Համեմատաբար քիչ հավանական է, բայց ունի իր օգտին վկայող փաստեր.

* Ալամութը, որը ընկավ Իլխանության հարվածներից,
* Հիշատակությունն այն մասին, որ Դոստանի խորթ հայրը ցրել է ասասիններին,
* Անընդհատ, ընդ որում որոշակի ծաղրական երանգով ընդգծվող "պարսիկ" էթնոնիմի հիշատակումը, ի հակադրություն իշխող մոնղոլական վերնախավի,
* Արբալետի առկայությունը:

Ինչպես տեսանք, թեկնածուներից և ոչ մեկը լիովին չի բավարարում ֆիլմում նկարագրված պետությունը լինելու հատկանիշներին, թեև անձամբ ես, եթե ընտրություն անեի, այնուհանդերձ կընտրեի Սամանյանների տարբերակը, որպես ամենահավանականի, թեև պետք է ասել, որ ֆիլմի սկզբի քարտեզը այնուհանդերձ նրա օգտին չէ, իսկ Սամայնանների էմիրությունն էլ երբեք չի տիրել Իրանական լեռնաշխհարհի գոնե մեծագույն մասին:

Մի քանի խոսք էլ ֆիլմում նկատված պատմական բացթողումների մասին.

1. Իրականում Ալամութը ասասինների կենտրոնն էր: Այսինքն, եթե Տամինան Ալամութի թագուհին էր, ապա ասասինները նրա հպատակներն էին և պետք է պաշտպանեին նրան, այլ ոչ թե ցանկանային վնասել ու հանդես գային որպես նրա կատաղի թշնամիներ,
2. Ֆիլմում ասասինները ներկայացված են որպես մերձավորարևելյան նինդձաներ, այն դեպքում, երբ իրականում նրանք այդ կերպ չեն գործել: Սրանց հիմանական հաղթաթուղթը և գործելաոճը եղել է գաղտնիությունը: Ասասինները շատ հազվադեպ են գործել խմբով, իսկ այդպես գործելու դեպքում էլ լավագույն դեպքում եղել են 2-3 հոգանոց խմբեր, ոչ ավել: Իսկ ֆիլմում նրանք միշտ հարձակվում են խմբով, ընդ որում, հարձակվում են բացահայտ,
3. Ալամութում կին երբեք չի իշխել,
4. Ոնց նայում ես, իրադարձությունները զարգանում են Իրանական լեռնաշխարհում, այն դեպքում, երբ չգիտես ինչու միշտ ցույց է տրվում արաբական տիպի անապատ ու քաղաք,
5. Դոստանի խորթ հայրը կրում է թագ, որը երբեք հատուկ չի եղել որ մինչիսլամական, ոչ էլ իսլամական արաբ կառավարիչներին և ունի եվրոպական տիպ,
6. Նիզամին հիշեցնում է եգիպտական փարավոնի,
7. "Աղքատների ինքնավարության" ղեկավար արաբը իր ժամանակի համար ինչ-որ չափից դուրս կրթված է և օգտագործում է իր ժամանակի համար անհավանական բառեր. "բիզնես", "բյուրոկրատիա" և այլն:
8. Ֆիլմում հիշատակվում է "րոպե"-ն, որպես ժամանակի չափման միավոր:

Ֆիլմը ունի նաև մի շարք այլ "լյապեր": Օրինակ, չնայած որ արքայադստեր գլխին հազար ու մի փորձանք է գալիս, նա միշտ մաքուր հագնված է, իսկ մազերը` կոկիկ սանրված: Հայտնի ավազային փոթորիկից հետո չգտես ինչ հրաշքով հերոսների վրանը նույնիսկ ծռված կամ կեղտոտված էլ չի:

Իր հերթին, ֆիլմը մի քանի կադրերով կրկնում է այլ ֆիլմերի: Այսպես, էպիզոդը, երբ աղջիկը ընկնում է ու Դոստանը չի կարողանում նրան պահել, հայտնի կադրն է "Լեռնագնացը" ֆիլմից: Փախչող Դոստանի հայտնվելը հարեմում կրկնում է նմանատիպ կադրը "Կարիճների արքան" ֆիլմից: Նույն ֆիլմից է նաև փախուստի ժամանակ հերոսի թռչելը պատշգամբից և հերոսի ու հերոսուհու հայտնվելը ջրավազանում: Կրկին նույն ֆիլմից է "Աղքատների ինքնավարություն"-ը: Էպիզոդը, երբ քաղաքը կործանվում է "մութ ուժերի կողմից" կրկնում է նմանատիպ կադրը "2012"-ից: Յուրօրինակ կրկնություն կա նաև "Վերջին լեգեոն"-ից - երկու ֆիլմերում էլ հերոսի օգնական, հզոր նեգր ռազմիկները հերոսաբար զոհվում են հանուն ընդհանուր գործի: Նկատեցի կրկնություն նաև "Կարիբյան ծովի ծովահանները 1" ֆիլմից` մենամարտը Նիզամիի հետ քարանձավում:


Առայժմ այսքանը, եթե նոր բաներ հիշեմ, էլի կասեմ;)

Հայկօ
10.09.2010, 03:13
Շնորհակալություն Lion-ին՝ պատմագիտության տեսանկյունից վերլուծելու համար այն, ինչը բնավ ենթակա չէր պատմագիտության տեսանկյունից վերլուծության :)): Ժող, սովորական դիսնեյական ժամանցային ֆիլմ ա՝ նախատեսված 13 տարեկաններից բարձրների համար, ովքեր կյանքում չեն լսել «աքեմենյան» և «սասանյան» բարդ բառերը, և ում համար հեքիաթային արևելքը սահմանափակվում ա Իրաքով ու Աֆղանստանով :)):

Armavir
10.09.2010, 03:32
Առաջին անգամ եմ լսում այդ ֆիլմի մասին: Ինչ կասեք, արժե՞ նայել, թե ոչ:

Lion
10.09.2010, 19:17
Ի դեպ, չեք կարծում, որ ավելի հայեցի է գրել "Պարսից արքայազնը", այլ ոչ թե "Պարսկաստանի արքայազնը"...??!!

Արամ
10.09.2010, 20:23
Առաջին անգամ եմ լսում այդ ֆիլմի մասին: Ինչ կասեք, արժե՞ նայել, թե ոչ:

իհարկե, ժամանակը անցկացնելու հետաքրքիր միջոց

tikopx
10.09.2010, 20:27
չէի տեսել ես թեման,

Ահավոր լավ կինոյա,բառերով չես կարա պատմես , նայելա պետք` կամեդիա , սեր , դրամա , նայեք չեք փոշմանի
եթե կարաք BLURAY ֆորմատով նայեք

romanista
17.09.2010, 10:07
Եթե ֆիլմը նայես որպես համանուն խաղի վրա հանած ֆիլմ, ապա շատ լավ էր հանած, հգերոսի շարժումներն էլ ֆիլմում համապատասխանում էին նրա խաղուկ արած շարժումներին) ինձ հենց առաջին դիտումից դուր եկավ:)

Լեո
19.09.2010, 16:30
Թույլ էր ու ատմականորեն աբսուրդ - կարծես Աքեմենյան Պարսկաստանն է, բայց շուրջբոլորը իշխում է իսլամը??!! Այլ մանր ու մեծ սխալներ էլ կային - գնահատականս 1:

Լիոն ջան, քեզ խորհուրդ կտամ երբեք չդիտել Դոնալդ բադիկի մուլտֆիլմները, որովհետև այնտեղ ևս ամեն ինչ պատմականորեն աբսուրդ է, ինչպես նաև Ջեկի Չանի և վան Դամի ֆիմլերը: Պատմականորեն աբսուրդ են նաև «Տժվժիկ» ֆիլում արծարծված փաստերը:

Դարք
19.09.2010, 16:39
Երկիր: ԱՄՆ / Walt Disney Pictures
Ժանր: մարտակա, ֆենտզի, մելոդրամա, արկածային
Ռեժիսյոր: Մայք Նյուել
IMDb ռեյտինգ: 6.9/10
Բյուջե: 150 000 000 $
Հասույթ: 329 479 722 $


...:8

Lion
19.09.2010, 16:57
Լիոն ջան, քեզ խորհուրդ կտամ երբեք չդիտել Դոնալդ բադիկի մուլտֆիլմները, որովհետև այնտեղ ևս ամեն ինչ պատմականորեն աբսուրդ է, ինչպես նաև Ջեկի Չանի և վան Դամի ֆիմլերը: Պատմականորեն աբսուրդ են նաև «Տժվժիկ» ֆիլում արծարծված փաստերը:

Դոնալդ բադիկը համենայն դեպս իր արտաքին ատրիբուտներով չէր հավակնում մոտենալ պատմական ֆիլմի ժանրին...

Լեո
19.09.2010, 19:00
Դոնալդ բադիկը համենայն դեպս իր արտաքին ատրիբուտներով չէր հավակնում մոտենալ պատմական ֆիլմի ժանրին...

«Պարսկաստանի արքայազնը» ֆիլմը նույնպես ոչ մի նպատակ չուներ դասվել պատմական ֆիլմների ժանրին:

Lion
19.09.2010, 20:20
Ես մի քիչ այլ տպավորություն եմ ստացել...

Լեո
19.09.2010, 20:25
Ոչինչ, դու էլ թյուր կարծիք ես ունեցել :)

Lion
19.09.2010, 21:57
Չէի ասի - ֆիլմի սկզբի քարտեզը, ասասինները, Ալամութը և այլն - սրանք բոլորը հավակնում են ստեղծել "պատմականության" մթնոլորտ...

Լեո
19.09.2010, 22:02
Չէի ասի - ֆիլմի սկզբի քարտեզը, ասասինները, Ալամութը և այլն - սրանք բոլորը հավակնում են ստեղծել "պատմականության" մթնոլորտ...

Դրանք բոլորը նպատակ ունեն ֆիլմին հետաքրքրություն ավելացնել: Կարծու՞մ ես ֆիլմն ստեղծողները այդքան միամիտ էին, որ նման սցենարով հավակնեին պատմական ֆիլմ նկարահանել :8

Lion
19.09.2010, 22:03
Ամերիկոսներից ամեն ինչ սպասելի է...

Chuk
19.09.2010, 22:09
Ամերիկոսներից ամեն ինչ սպասելի է...

Ինչի՞ ամերիկոսներից: Հայերից ա սպասելի էքշն, գեղարվեստական, հեքիաթ կինոն դիտարկել պատմական տեսանկյունից: Մնում էր, որ ստեղծագործողների վրա (ստեղծագործողների մեջ ներառենք գրողներին, նկարիչներին, սցենարիստների, ռեժիսորներին և այլն) արգելք դնենք որևէ պատմական անուն կիրառելու և/կամ իրենց ստեղծագործությանը (ուշադրություն՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ) համուհոտ տալու համար պատմական փաստերը խեղաթյուրել, փոխել, չափազանցնել և այլն:

Lion
19.09.2010, 22:32
Ճիշտա, ապեր :) Դրա համար էլ մինչև հիմա վստահ են, որ Նապոլեոնին իրենք են հաղթել, իսկ Երկրորդ համաշխարհայինն էլ ավարտվել է իրենց օգտին, քանի որ շարքային Ռայենըը շատ լավ էր կռվում...

Chuk
19.09.2010, 22:42
Ճիշտա, ապեր :) Դրա համար էլ մինչև հիմա վստահ են, որ Նապոլեոնին իրենք են հաղթել, իսկ Երկրորդ համաշխարհայինն էլ ավարտվել է իրենց օգտին, քանի որ շարքային Ռայենըը շատ լավ էր կռվում...

Ես պատրաստվում եմ պատմվածք գրել, որում Վարդան Մամիկոնյանի որդին սպանում է սեփական հորը, ապա խելագարված գնում ու ինքնասպան լինում: Առարկու՞մ ես:

Լեո
19.09.2010, 23:06
Ես պատրաստվում եմ պատմվածք գրել, որում Վարդան Մամիկոնյանի որդին սպանում է սեփական հորը, ապա խելագարված գնում ու ինքնասպան լինում: Առարկու՞մ ես:

Այդ դեպքում պատրաստ եղիր, որ քո ստեղծագործությունը մանրակրկիտ ձևով կժխտվի ու կստանա «պատմական աբսուրդ» գնահատականը :)

---------- Ավելացվել է՝ 00:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:04 ----------

Լիոն ջան, պատմությունը կարևոր երևույթ ա, բայց «պատմություն, պատմություն և միայն պատմություն» կարգախոսը կուրություն ա :)

Հայկօ
19.09.2010, 23:08
Մոդերատորական. փղերին արդեն հարբեցրել եմ, զգույշ եղեք:

Sagittarius
20.09.2010, 00:18
Ժող. ջան կինոն չեմ նայել, բայց ձեր էս վեճը շատ հետաքրքիր ա,
այմ մարդ ինչ պատմական փաստեր, էքշն, արյուն, ոտ, գլուխ պոկել. հո՞ թրիլլեր կամ վավերագրական ֆիլմ չի, նայեք ովքեր են նկարահանել՝ Դիսնեյ, կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է:)

Շինարար
20.09.2010, 02:19
Մոդերատորական. փղերին արդեն հարբեցրել եմ, զգույշ եղեք:

Հայկ, էս մոդերատորականդ ինձ խանգարում ա ասելու, թե Տիգրան Մեծի մասին ինչ սկանդալային վեպ եմ մտահղացել:
Հ. Գ. Պատրաստ եմ տուգանվել և նույնիսկ բաժնից արգելափակվել:

Adam
20.09.2010, 20:23
Հեչ չեմ հավանել էս ֆիլմը...
ահավոր տեսակի կեղծ էր, քնեցնող:
սպեցէֆեկտներով կարծես փորձել էին ինքնին կեղծ ֆիլմը քողարկել, սակայն ասեմ, որ չէր ստացվել:

Askalaf
20.09.2010, 23:42
Եթե ազատ ժամանակ ունեք ու կինո նայելու հավես ուրեմն կարելի ա նայել։
Գնահատել եմ 3
;)