PDA

Դիտել ողջ տարբերակը : Քրիստոֆեր Նոլան / Christopher Nolan

Ռուֆուս
30.08.2010, 17:33
Ինձ թվում ա, արդեն հասունացել է ժամանակը ամենատաղանդավոր ռեժիսյորներից մեկի մասին թեմա բացելու համար :))

Եվ այսպես.

Քրիստոֆեր Նոլան

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/03/Chris_Nolan.jpg

Ծնվել է 1970թ-ին Լոնդոնում:
Հանդիսանում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի երկքաղաքացի:
Նկարահանել է 7 լիամետրաժ ֆիլմ, որոնք բոլորն էլ արժանացել են կինոքննադատների ու կինոմանների ամենաբարձր գնահատականներին:
Հաճախ աշխատում է Քրիստիան Բեյլի, Մայքլ Քեյնի, Մորգան Ֆրիմանի, Սիլիան Մըրֆիի ու Քեն Վատանաբեի հետ:

Մի փոքր հետաքրքիր վիճակագրություն Նոլանի ֆիլմերի մասին

1998
Following/Հետապնդում

Բյուջեն՝ $6,000 (ընդամենը :)) սակայն ինդի ֆիլմի համար հրաշալի գործ է արել)
Ընդհանուր հասույթը՝ $48,482
IMDB ռեյտինգը՝ 7.7
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 76%

2000
Memento/Հիշի՛ր

Բյուջեն՝ $9.000.000
Ընդհանուր հասույթը՝ $39,723,096
IMDB ռեյտինգը՝ 8.7
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 93%

2002
Insomnia/Անքնություն

Բյուջեն՝ $46.000.000
Ընդհանուր հասույթը՝ $113,714,830
IMDB ռեյտինգը՝ 7.2
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 92%

2005
Batman Begins/Բեթմեն. Սկիզբը

Բյուջեն՝ $150.000.000
Ընդհանուր հասույթը՝ $372,710,015
IMDB ռեյտինգը՝ 8.3
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 84%

2006
The Prestige/Պրեստիժ

Բյուջեն՝ $40.000.000
Ընդհանուր հասույթը՝ $109,676,311
IMDB ռեյտինգը՝ 8.4
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 75%

2008
The Dark Knight/Խավարի Ասպետը

Բյուջեն՝ $185.000.000
Ընդհանուր հասույթը՝ $1,001,921,825 :good
IMDB ռեյտինգը՝ 8.9
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 93%

2010
Inception/Սկիզբ

Բյուջեն՝ $160.000.000
Հասույթը ներկա դրությամբ՝ $654,749,000
IMDB ռեյտինգը՝ 9.1
Rotten Tomatoes ռեյտինգը՝ 87%

Տպավորիչ է, չէ՞: Հաշվի առեք, որ Նոլանի բոլոր ֆիլմերը բացի Անքնությունից ու Հետապնդումից գտնվում են IMDB-ի լավագույն 250 ֆիլմերի ցանկում:

Նոլանը հոգեբանական թրիլլերների պապան է, բոլոր ֆիլմերում կգտնեք շատ խճճված ու խելացի սցենար, որը մինչև վերջին վայրկյանը լարված կպահի դիտողին: Նույնիսկ Բեթմենի նման պայթած կոմիքսից Նոլանը հաջողացրեց գլուխգործոց սարքել (մի հատ էլ չէ, երկու հատ, երրորդի վրա էլ հիմա է աշխատում) :)

Yellow Raven
30.08.2010, 21:08
Մեմենտոն գլուխգործոցա:)
Ինձ մի հարցա հետաքրքրում` Բեթմեն:Սկիզբն ու Սև ասպետն իրար հետ իմաստային կա՞պ ունեն:think
Երկրորդը ունեմ մոտս, բայց մտածում եմ եթե կապ կա սկզբում առաջինը նայեմ, հետո Սև ասպետը:)

Հայկօ
30.08.2010, 21:20
Հա, անպայման՝ սկզբից առաջինը: Հեչ որ չլինի՝ շատ լավ կինո ա, չես փոշմանի :):

Yellow Raven
30.08.2010, 21:23
Հա, անպայման՝ սկզբից առաջինը: Հեչ որ չլինի՝ շատ լավ կինո ա, չես փոշմանի :):

Հա, ավելի լավա հերթականությամբ նայեմ, որ համնուհոտը տեղը լինի:) Առավել ևս, որ երկուսի Imdb-ռեյտինգն էլ 8-ից բարձրա:)

Իսկ Մեմենտոյի ավարտի մասին ի՞նչ եք մտածում.Լեոնարդն ինքն էր կնոջը սպանել վերջիվերջո, թե՞ Թեդդին կամ այլ ոք:) Չնայած էդ մասը Նոլանը թողելա հանդիսատեսին, բայց ես առաջին վարկածի կողմնակիցն եմ, հերոսի վերջին խոսքերը դրա մասին են վկայում:)

Sagittarius
31.08.2010, 01:46

Էս հրաշք կինոյի վերջը /որի մասին կրկին խնդրում եմ մեկդ թեմա բացեք/ մենակ Նոլանը կարող է ասել, էն էլ արդեն իրան էլ չեմ հավատում :))

վերջում մի քանի «հուշումներ» են հանդիպում՝ իրա կրծքի դաջվածքը՝ «Ես արեցի դա», կնոջը ներարկելը՝ են պահը, որ հիշում ա որպես ճմկտել, և այլն/ բայց կրկին վստահ չենք կարող լինել դա էր իրականությունը, թե դա էլ նոր երևակայությոններ էին՝ Թեդդիի պատմածների ազդեցության տակ ձևավորված

Ռուֆուս
31.08.2010, 10:36
Մեմենտոն գլուխգործոցա:)
Ինձ մի հարցա հետաքրքրում` Բեթմեն:Սկիզբն ու Սև ասպետն իրար հետ իմաստային կա՞պ ունեն:think
Երկրորդը ունեմ մոտս, բայց մտածում եմ եթե կապ կա սկզբում առաջինը նայեմ, հետո Սև ասպետը:)

Կապ ունեն, բայց ես առաջինը Խավարի Ասպետն եմ նայել, հետո նոր Բեթմեն. Սկիզբը:

Կապն էնքանով է կարևոր, որ առաջին ֆիլմում Բեթմենի անցյալի մասին ես իմանում, տարբեր մարդկանց հետ հարաբերությունների
օրինակ ոնց ստացվեց, որ ընկերուհին էլ իր հետ չի
Բացի դրանից առաջին ֆիլմի վերջում իմանում ես Ջոկերի մասին, չնայած Ջոկերը էդ ֆիլմում չկա: Ավելի լավ ա հերթականությամբ նայես, էդպես տպավորությունները ավելի ուժեղ կլինեն:

Հա, ավելի լավա հերթականությամբ նայեմ, որ համնուհոտը տեղը լինի:) Առավել ևս, որ երկուսի Imdb-ռեյտինգն էլ 8-ից բարձրա:)

Իսկ Մեմենտոյի ավարտի մասին ի՞նչ եք մտածում.Լեոնարդն ինքն էր կնոջը սպանել վերջիվերջո, թե՞ Թեդդին կամ այլ ոք:) Չնայած էդ մասը Նոլանը թողելա հանդիսատեսին, բայց ես առաջին վարկածի կողմնակիցն եմ, հերոսի վերջին խոսքերը դրա մասին են վկայում:)

Լեոնարդն է սպանել, ավելի ճիշտ կինն էր ուզում Լեոնարդին փորձարկել, իրո՞ք ինքը ոչ մի բան չի կարողանում հիշել, թե չէ: Լեոնարդն էլ կնոջը մի քանի անգամ ինսուլին է սրսկում ու կինը մեռնում է:

Վիկիում սենց հետաքրքիր սխեմա տեսա, որը բացատրում է ֆիլմի գործողությունների հերթականությունը.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Memento_Timeline.png/800px-Memento_Timeline.png

Yellow Raven
27.09.2010, 12:58
Պրեստիժը էնքան լավն էր, որ մեկի տեղը երկու անգամ նայեցի:love
Մեմենտոյի հետ միասին Նոլանի լավագույն աշխատանքն էր իմ կարծիքով: Նույն լարվածությունն ու դեպքերի խառը ընթացքը... Սպանիչ էր:)

Բեթմենները նույնպես դուրս եկան, բայց մի տեսակ էն երկուսին զիջում են: Չգիտեմ, բայց ես բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցուցակում 11-րդ տեղը չէի տա... Նույնիսկ առաջինն ավելի շատ դուրս եկավ, քան երկրորդը:))

Հայկօ
27.09.2010, 19:56
«Մեմենտոն» էնքան լավը չի, ինչքան գովում են :beee:

Ռուֆուս
28.09.2010, 10:12
Պրեստիժը էնքան լավն էր, որ մեկի տեղը երկու անգամ նայեցի:love
Մեմենտոյի հետ միասին Նոլանի լավագույն աշխատանքն էր իմ կարծիքով: Նույն լարվածությունն ու դեպքերի խառը ընթացքը... Սպանիչ էր:)

Բեթմենները նույնպես դուրս եկան, բայց մի տեսակ էն երկուսին զիջում են: Չգիտեմ, բայց ես բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցուցակում 11-րդ տեղը չէի տա... Նույնիսկ առաջինն ավելի շատ դուրս եկավ, քան երկրորդը:))

Բեթմենները էնքանով են հանճարեղ, որ անկապ կոմիքսից սարքել ա հոգեբանական ընտիր թրիլլեր :) Իսկ երկրորդում Ջոկերի կերպարը պարզապես սպանեցուցիչ ա :)

Իսկ եթե Մեմենտոյից հետո խորհուրդ կտամ Following-ը նայես, մի քիչ դժվար ա ճարել, բայց արժի նայել: Following-ի բյուջեն ընդամենը 6000 դոլար ա եղել, սև ու սպիտակ կարճ ֆիլմ ա, բայց պատկերացրու, ընտիր ֆիլմ ա ստացվել, ինչ-որ տեղ նաև Մեմենտոյի պրոտոտիպն ա:

«Մեմենտոն» էնքան լավը չի, ինչքան գովում են :beee:

Անճաշակ :beee

Yellow Raven
29.09.2010, 18:42
«Մեմենտոն» էնքան լավը չի, ինչքան գովում են :beee:

Անճաշակ :beee

:))

Բեթմենները էնքանով են հանճարեղ, որ անկապ կոմիքսից սարքել ա հոգեբանական ընտիր թրիլլեր :) Իսկ երկրորդում Ջոկերի կերպարը պարզապես սպանեցուցիչ ա :)

Իսկ եթե Մեմենտոյից հետո խորհուրդ կտամ Following-ը նայես, մի քիչ դժվար ա ճարել, բայց արժի նայել: Following-ի բյուջեն ընդամենը 6000 դոլար ա եղել, սև ու սպիտակ կարճ ֆիլմ ա, բայց պատկերացրու, ընտիր ֆիլմ ա ստացվել, ինչ-որ տեղ նաև Մեմենտոյի պրոտոտիպն ա:

6000 դոլար բյուջեով ֆիլմը ինչ պետքա լինի:think Իմաստը հնարավորա լավը լինի, բայց չեմ կարծում ինչ-որ հաճույք ստանամ նայելուց;)
Չնայած որ ասում ես` կնայեմ:))

Ռուֆուս
29.09.2010, 21:50
6000 դոլար բյուջեով ֆիլմը ինչ պետքա լինի:think Իմաստը հնարավորա լավը լինի, բայց չեմ կարծում ինչ-որ հաճույք ստանամ նայելուց;)
Չնայած որ ասում ես` կնայեմ:))

Դե եթե բլոքբաստեր ես ուզում սուպեր սպեցէֆեկտներով, ավելի լավ ա չնայես: Իսկ եթե indie ֆիլմերի հավես ունես նայի :) Համ էլ ֆիլմում կարևորը գաղափարն ա, այլ ոչ թե վրան ծախսած բյուջեն :)

ArmSOAD
01.03.2011, 17:33
Վայ, նոր The Prestige-ի ռեվյուներն էի նայում, պարզվեց մեջը հայ ա խաղում :) Andy Serkis-ը:

Ռուֆուս
01.03.2011, 17:50
Վայ, նոր The Prestige-ի ռեվյուներն էի նայում, պարզվեց մեջը հայ ա խաղում :) Andy Serkis-ը:

Տնաշեն, մեծն Դեյվիդ Բոուիին, Հյու Ջեքմենին, Քրիստիան Բեյլին, Մայքլ Քեյնին, Սկարլետ Յոհանսենին թողած, ինչ-որ Էնդի Սերքիսով ե՞ս հետաքրքրվում :D Իր դերն էնքան էպիզոդիկ ա, որ երևի էկրանին ընդամենը 5 րոպե ա հայտնվում:

Իսկ ռեվյուներ կամ նույնիսկ թրեյլերը պետք չի նայել, որովհետև ցանկացած պատահական ինֆորմացիա կարող է փչացնել ամբողջ ֆիլմի էֆեկտը:

ArmSOAD
02.03.2011, 13:10

Մեկ էլ լավ կլիներ, սրանից հետո Պրեստիժը քննարկեինք Քրիստոֆեր Նոլանի թեմայում (http://www.akumb.am/showthread.php/56596-%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D6%86%D5%A5%D6%80-%D5%86%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B6-Christopher-Nolan), կամ էլ նոր թեմա բացենք, պետք չի երկու ֆիլմերը իրար խառնել :)
ՀԱ դե էն հայտնի դերասանները կան ու կան: Ուղակի վերջերս եմ հայտնաբերել,որ Էնդի Սերքիսը հայ ա :) ու տենց ոգևորված եմ :D

ivy
02.03.2011, 13:42
Խորհուրդ կտամ անպայման The Prestige-ը նայել, The Prestige-ից հետո Իլյուզիոնիստի «խճճված» սցենարը պրիմիտիվագույն պատմություն կթվա :) Ի դեպ The Prestige-ը ի վիճակի է խաթարել մարդու հոգեկան առողջթությունը :} Ես երկու անգամ եմ նայել ու ամեն անգամից հետո մի շաբաթ ուշքի չէի գալիս :)

Էրեկ եմ նայել "The Prestige". ոչ մի տպավորություն չթողեց... Աչքիս ես արդեն էնքան եմ հոլիվուդյան կինոներ նայել, որ ոչ մի սյուժետային գաղտնիք չի մնում, որ միանգամից չզգամ: Բայց դե մինչև վերջ հույս ունեի, որ սխալվում եմ, ու մի «հզոր» գաղտնիք կբացահայտվի վերջում, էն էլ պարզվեց՝ ոնց հասկացել էի, էնպես էլ կա:
Պիտի հետևեի ինտուիցիայիս ու կեսից անջատեի, երբ արդեն ձանձրալի էր դառնում...

Ռուֆուս
02.03.2011, 15:20
Մոդերատորական. Գրառումները տեղափոխվել են Աճպարարը / The Illusionist (2006) (http://www.akumb.am/showthread.php/3061-%D4%B1%D5%B3%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A8-The-Illusionist-(2006)) թեմայից: