PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր խաղային կոնսոլների (Xbox, PS և այլն) վերաբերյալ



Sagittarius
29.08.2010, 23:38
Այս թեմայում փորձենք գտնել խաղային կոնսոլերին վերաբերող հարցերի պատասխաներ, ոչ թե նորություններում այլ օգտագործման, վերանորագման հետ առնչվող հարցեր:

Օրինակ՝ ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. Xboxի համար ROD (Ring of Death) դեֆեկտը ի՞նչ է իրենից ներկայացնում և ինչպե՞ս այն կարելի է վերացնել:

Hakob9110
30.08.2010, 11:42
http://i38.tinypic.com/33zb5ls.jpg
Ring of Death-ը հիմնականում առաջանում ա նրանից,երբ ներսի օդափոխիչները լավ չեն հովացնում կոնսոլի ներսը ու վերջինս վառվում է:Առաջ փչանալու ժամանակ Ring of Death-ը արտահայտվում էր On/Off-ի շուրջը 3 կարմիր լույս վառելով,նոր Xbox-ի մոտ արդեն որպես փչանալու նշան միայն On/Off-ի նշանն է կարմիր լույս վառում:

Sagittarius
30.08.2010, 14:38
Ինտերնետում այս վթարի վերացման հետևյալ տարբերակը գտա: Ո՞վ է տեղյակ, արդյո՞ք սա աշխատող մեթոդ ա:think


http://www.youtube.com/watch?v=Bo2dl2vlwis&feature=related


http://www.youtube.com/watch?v=mvdJ-Q_T6Js


http://www.youtube.com/watch?v=I-wni_SNFXU&feature=related

Life
03.10.2010, 23:08
Ես վերջերս սկսել եմ հետաքրքվել կոնսոլներով,տարբեր նյութեր եմ կարդում,ուզում եմ հասկանամ ի վերջո որն ա ավելի լավը Xbox 360 ը թե PS 3-ը…Մինչը այս տարվա սեպտեմբերը կարելի էր նախապատվությունը տալ Xbox 360-ին,ամենամեծ առավելությունը,որ կարելի ա ջարդած խաղեր խաղալ հանգիստ,ինչը հնարավոր չէր PS 3-ով:Ինչևէ 4 տարի անց(վերջապես:)) )PS 3-ը կոտրեցին:Ես անձամբ նախապատվությունը սկսեցի տալ PS 3-ին,միանշանակ ավելի հզոր է,ու + էլի շատ առավելություններ:Հետաքրքիր կլիներ լսել կարծիքներ տվյալ կոնսոլները օգտագործողներից :)