PDA

Դիտել ողջ տարբերակը : Զարդեր և հնաոճ իրեր



BusinessMen
29.08.2010, 20:38
Բարև բոլորին:

Ովքեր հետաքրքրվում են զարդերով և հնաոճ իրերով, հրավիրում ենք item.am (http://item.am) կայք: Կայքը գործում է ընդամենը 2 օր:

Երևի շատերը կլինեն, որ տանը ինչ-որ հին մետաղադրամ կամ գիրք ունեն, բայց չգիտեին որտեղ կարելի է վաճառել: Այս կայքը փորձելու է օգնել նման մարդկանց:

Իսկ ինչ վերաբերվում է զարդերին, կայքի մասին տեղեկացվելու են Երևանի և որոշ մարզերի ոսկու շուկաներ, ինչպես նաև խանութներ, որոնք էլ իրենց գործերը տեղադրելու են կայքում:

Դա ձեզ հնարավորություն կտա զարդեր ընտրել առանց բնակարանից դուրս գալու:

Հույսով եմ օգտակար կլինի, նաև շատ հետաքրքիր է ձեր կարծիքը:

My World My Space
29.08.2010, 22:02
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f4/Solidus-Leo_I-RIC_0605.7.jpg

Վաճառվում է Արևելահռոմեական կայսրության Լևոն Ա կայսեր կողմից ( 457-474 թթ.) թողարկված ոսկյա մետաղադրամ
չափը` 2 սեմիս
հիանալի վիճակում....
գինը` դեռ չեմ կողմնորոշվել

---------- Ավելացվել է՝ 23:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:59 ----------

վրայի մակագրությունը
մի կողմում D N ԼEO PE, նշանակում է` Մեր տեր Լևոն
մյուս կողմում VICTORY AVGEE նշանակում է` օգոստոսափայլ հաղթող

BusinessMen
29.08.2010, 22:08
Իմ կարծիքով դրանք շատ մեծ արժեք կունենան, բայց ստուգվելա, իրականում էդքան հին են?

My World My Space
29.08.2010, 22:12
Իմ կարծիքով դրանք շատ մեծ արժեք կունենան, բայց ստուգվելա, իրականում էդքան հին են?

առկա է նաև Հայաստանի պատմության պետական թանգարանի պաշտոնական եզրակացությունը....
Գնորդի ցանկությամբ կարող է նորից ստուգվել, իմ հաշվին....

BusinessMen
29.08.2010, 22:19
Շատ լավա ուրեմն, ահագին օրիգինալ իր ունես::hands
Որոշել ես վաճառես?

My World My Space
29.08.2010, 22:25
Շատ լավա ուրեմն, ահագին օրիգինալ իր ունես::hands
Որոշել ես վաճառես?

դե քանի որ դարակում դրված լինելով ինձ տաք չի պահում, ես էլ առանձնապես մի կոլեկցիոներ չեմ, ապա` այո;)

BusinessMen
29.08.2010, 22:29
Հա ճիշտ ես ասում:
Եթե գինը որոշես ու զգաս հարմարա, խնդրում եմ item.am-ում ավելացնես, կդառնա մեր ամենահին իրը երևի:)
Հետո էլ կայքը լավ գովազդելու ենք, ահագին մարդ կտեսնի

BusinessMen
29.08.2010, 23:45
Իսկ կայքի մասին կարծիքներ կասեք?

ed2010
03.09.2010, 22:30
Հարգելի BusinessMen,

Լավ կայք է, շատ պարզ, առանց ավելորդությունների: Բայց իմ կարծիքով կա ինֆորմացիայի պակաս, օրինակ ինձ հետաքրքրեց, ինչ եղանակով եք իրականացնում վաճառքը? Կա օնլայն վճարման տարբերակ? Թե ուղղակի պետք է զանգահարել և հայտնել ապրանքը գնելու ցանկության մասին?
Երևի ճիշտ կլինի դրա մասին գրել որևէ տեսանելի տեղում:

Շնորհակալություն

BusinessMen
05.09.2010, 21:51
Եղավ, այդ պահը անպայման հաշվի կառնենք, շնորհակալություն: :ok
Վաճառքը առայժմ իրականացվում է զանգահարելով, email գրելով կամ ուղղակի նշված հասցեով այցելելով, կախված է նրանից, թե ինչ կոնտակտային տվյալներ է թողել վաճառողը: Իսկ կոնտակտային տվյալները երևում են ամեն զարդի կամ հնաոճ իրի մանրամասների մեջ (մանրամասները երևում են նկարի վրա սեղմելուց): Ուղղակի իմ կարծիքով առայժմ հայ գնորդների մեծ մասը պատրաստ չէ օնլայն վճարել ապրանքի համար, սակայն ընթացքում հնարավոր է, որ ավելանա նաև այդ հնարավորությունը:

BusinessMen
12.09.2010, 17:25
Կայքը առաջարկում է նաև հետևյալ ծառայությունները:

Զարդերի և հնաոճ իրերի նկարում և տեղադրում կայքում: Ձեր ցանկության դեպքում մեր մասնագետը կարող է նկարել ձեր զարդերը կամ հնաոճ իրերը և տեղադրել հայտարարություն կայքում: Ծառայությունը վճարովի է: Մեկ զարդի կամ հնաոճ իրի նկարումը և կայքում տեղադրումը 300 դրամ է: Նվազագույն գումարը` 2000 դրամ: Նկարումը և հայտարարության տեղադրումը կայքում կատարվում է 2 օրվա ընթացքում: Նշված ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել (093) 37-36-71 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նկարների խմբագրում և չափսերի փոփոխում: Եթե ցանկանում եք տեղադրել զարդերի կամ հնաոճ իրերի հայտարարություններ Item.am կայքում, սակայն ձեր նկարները կարիք ունեն խմբագրման կամ ուղղակի պետք է փոքրացնել դրանց չափսերը (կայքում թույլատրվում է տեղադրել առավելագույնը 500KB չափսի նկարներ), ապա կարող եք ուղարկել ձեր նկարները [email protected] էլեկտրոնային հասցեին և մենք 2 օրվա ընթացքում ետ կուղարկենք դրանց փոփոխված տարբերակները պատասխան նամակով: Ընդունվում են միայն item.am կայքում գրանցված անդամների ուղարկած նկարները, եթե դրանք ուղարկվել են անդամի տվյալներում նշված էլեկտրոնային հասցեից: Ծառայությունն անվճար է: