PDA

Դիտել ողջ տարբերակը : Յուրահատուկ փաստեր և տեղեկություններ աշխարհի երկրների մասին

One_Way_Ticket
25.08.2010, 19:30
Երեկ մի հետաքրքիր բան կարդացի, ուզեցի այստեղ գրել այդ մասին, հարմար թեմա չգտա, նոր թեմա եմ բացում:

Աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնցից ծով հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը երկու միջպետական սահման հատել: Այդ երկրներն են Լիխտենշտեյնը և Ուզբեկստանը:

terev
25.08.2010, 22:38
Շատ հետաքրքիր է, թէ աշխարհում քանի՞ պետություն կա, որի սահմանները փակ են, իր հարևանների առնվազն կեսի հետ: :)

Ձայնալար
25.08.2010, 23:19
Երեկ մի հետաքրքիր բան կարդացի, ուզեցի այստեղ գրել այդ մասին, հարմար թեմա չգտա, նոր թեմա եմ բացում:

Աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնցից ծով հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը երկու միջպետական սահման հատել: Այդ երկրներն են Լիխտենշտեյնը և Ուզբեկստանը:

Կասպից ծովը մարդահաշիվ չի՞ :))

Sagittarius
25.08.2010, 23:40
Կասպից ծովը մարդահաշիվ չի՞ :))

դա լիճ է, մեծ լիճ:)

Valentina
03.10.2010, 15:12
Ասում են, որ.

Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տարեց մարդկանց տեղ տալ, դրանով դուք ընդգծում եք նրանց տարիքը:

Հունաստանում խորհուրդ չի տրվում հյուրընկալվելիս գովել այս կամ այն նկարը, կամ որևէ իր, որովհետև տանտերը այն ստիպված ձեզ պետք է նվիրի:

Չինաստանում եթե հյուր գնալիս տանտիրուհուն ծաղիկ եք նվիրում, դա նշանակում է որ այդ տունն այնքան անշուք է, որ դուք ծաղիկներ եք բերել այն գեղեցկացնելու համար:

Valentina
06.10.2010, 09:05
Ալյասկայի դրոշը 13ամյա մի տղա է ստեղծել49968

Անտարկտիդայի միջազգային հեռախոսային կոդը 672 է;

Կապիտան Կուկը առաջին մարդն է, ով ոտք է դրել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:

Արևմտաաֆրիկյան մատամի ցեղը ֆուտբոլ է խաղում մարդկային գանգերով:

Անգլիական գրադարաններում ամենաշատը գողանում են Գինեսի ռեկորդների գիրքը:

Մոնակոյի ազգային օրկեստրն ավելի մեծ է, քան բանակը:

Սահարա անապատում 1979թ. Փետրվարի 18-ին ձյուն է եկել:

Կանադայի տարածքն ավելի մեծ է, քան Չինաստանինը, իսկ վերջինս տարածքը ավելի մեծ է ԱՄՆ-ի տարածքից:

Միակ երկիրը,որտեղ 1983թ-ին ծնունդ չի գրանցվել, դա Վատիկանն է:

Նաիրուհի
06.10.2010, 09:13
Ալյասկայի դրոշը 13ամյա մի տղա է ստեղծել49968

Ալյասկայի դրոշը Տիեզերքն/Աստված ինքն է ստեղծել ;)

Ռուֆուս
06.10.2010, 09:40
Կապիտան Կուկը միակ մարդն է, ով ոտք է դրել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:

Միգուցե առաջին մա՞րդն է :) Չնայած սա էլ է մի քիչ կասկածելի :)

Կանադայի տարածքն ավելի մեծ է, քան Չինաստանինը, իսկ վերջինս տարածքը ավելի մեծ է ԱՄՆ-ի տարածքից:

Ինձ թվում ա սա բոլորն էլ աշխարհագրության դասերից գիտի :)

Valentina
06.10.2010, 09:50
Ճիշտ ես, առաջին, անուշադրության սխալ եմ արել:oy
Էն, որ Չինաստանի տարածքն ավելի մեծ է Ամն-ի տարածքից, դա 1-ն հայացքից չի երևում: Իսկ բոլորը չի, որ հիշում են նրանց մակերեսը դպրոցական դասընթացից:

Գաղթական
24.10.2010, 04:13
Բելգիայում, եթե տանդ մեղուները բուն են դրել, և դու դա ցանկանում ես հեռացնել, պետք է, անպայման, հրշեջ ջոկատի ահազանգես.. :)

---------- Ավելացվել է՝ 02:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:08 ----------

առաջին հայացքից անհավանական է թվում, բայց ականատեսը երդվում էր.. մեկ ուրիշից հարցում արեցի՝ հաստատեց..

Սիբիրում բնակվում է ինչ-որ փոքրաթիվ ցեղ, որոնց, թե հյուր գնաս, տանտերը խիստ կվիրավորվի, եթե մերժես գիշերն անցկացնել իր կնոջ հետ..
:think

Գաղթական
09.11.2010, 15:11
Հոլանդիայում՝ Ամստերդամում, հատուկ կույս տղամարդկանց դպրոց կա..
չէ՝ կուսանոց չի.. էնտեղ իրենք սովորում են կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալ..
բանից պարզվում է՝ աշխարհում, ու հիմնականում՝ Եվրոպայում, բավականին շատ հասուն տղամարդիկ կան, որոնք, վերին աստիճանի կոմպլեքսավորված լինելով, երբեք մերկ կին անգամ չեն տեսել.. կամ, մորից բացի, ուրիշ կնոջ հպում երբեք չեն զգացել..

այ հենց էսպիսիներին էլ կամաց-կամաց սկսում են «տռենիրովկա» անել՝ հերթով ցույց տալով նրանց կանացի օրգանները՝ սկոբից նկարներում, հետո՝ իրականում.. ու տենց..
վերջում էլ, երբեմն, ամիսների աշխատանքից հետո, հասցնում են նրանց հոգեբանական այն աստիճանին, որ կնոջ հետ հարաբերություն են ունենում..
ու էդտեղ, կարելի է ասել դիպլոմ են ստանում.. ուսումն ավարտվում է..

Ռուֆուս
09.11.2010, 15:15

Երևի էդ վերջին քննությանը ծնողներն էլ գալիս նայում ու բալետ անում իրենց ազիզ բալային :))

Գաղթական
10.11.2010, 04:18
հավանաբար գաղտնիք չէ, որ Եվրոպական երկրների մեծամասնությունում մարդիկ պարտավոր են բժշկական ապահովագրություն ունենալ..
որոշ երկրներում էլ պարտավոր ես ապահովագրությունների մի ամբողջ փաթեթ ունենալ..

Շվեյցարիայում այդ պարտադիր փաթեթի մեջ մտնում էր նաև հղիության ապահովագրությունը.. անկախ ապահովագրվողի սեռից..

terev
10.11.2010, 23:37
ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է ԵՎ ԲԱԶՄԱՆՈՒՄ

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության տվյալներով Հայաստանում միջին տարիքը 32.3 է: Հայաստանը 100 երկրների ցուցակում զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է Մոնակոն, որտեղ միջին տարիքը 45 է` իսկ վերջին տեղերում են Ամերիկյան Սամոան եւ Ֆիջին, որտեղ միջին տարիքը 23.7 է:

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության հետազոտությունների տվյալների, աշխարհի բնակչությունը ծերանում է: 2045 թվականին 60 տարեկան մարդիկ կգերազանցեն 15 տարեկաններին, ընդ որում՝ այդպիսի նախադեպ դեռ չի գրանցվել: Աշխարհում բնակչության միջին տարիքը այժմ 28 տարեկանն է, 21-րդ դարի կեսին այդ թիվը կհասնի 38-ի: Ծերացումը կլինի համատարած բոլոր ազգերի մեջ եւ իր բացասական ազդեցությունը կթողնի տնտեսության վրա: Այժմ աշխարհում յուրաքանչյուր ծեր մարդու բաժին է հասնում աշխատանքային տարիքի 9 մարդ: 2050 թվականին այդ թիվը կհասնի 4-ի, այդ պատճառով կնվազեն մարդկանց թոշակները: Զարգացող երկրներում ներկա պահին մոտ 342 միլիոն ծեր մարդիկ չունեն համապատասխան եկամուտ, իսկ 2050 թվականին այդ մարդկանց թիվը կկազմի 1.2 միլիարդ:

Աշխարհի բնակչության ծերացմանը զուգընթաց կմեծանա քաղաքաբնակների թվաքանակը եւ կկազմի 70 տոկոս: 60-ն անց մարդկանց քանակը 2050 թվականին կլինի 2 միլիարդ, երեք անգամ ավելի, քան այժմ: Ծերացող բնակչության մեծ մասը բաժին կընկնի Եվրոպային, այժմ Եվրոպայի բնակչության 22%-ը համարվում է ծեր, 2050 թվականին այդ թիվը կհասնի 50%-ի: Աֆրիկայում 2009 թվականին, բնակչության 5% էր համարվում ծեր` այստեղ մեծ դեր է խաղում երիտասարդների մահացության մեծ քանակը: 2050 թվականին Աֆրիկայի բնակչության 10%-ը 60 տարեկանից մեծ կլինի: ՄԱԿ-ի մասնագետների գնահատմամբ ամենաարագ տեմպերով կծերանա Ասիայի եւ Հարավային Ամերիկայի բնակչությունը: 2010 թվականին Ասիայի եւ Հարավային Ամերիկայի բնակչության 24%-ը կլինի 60 տարեկանից մեծ, այժմ այդ թիվը կազմում է 10%:

Միեւնույն ժամանակ` բնակչության ծերացմանը զուգընթաց ավելանալու է մարդկանց թիվը: ՄԱԿ-ի տվյալներով 2050 թվականին բնակչության ընդհանուր թիվը կհասնի 9.1 միլիարդի: Հետազոտությունների համաձայն, զգալի փոփոխություններ կլինեն ամենաշատ բնակեցված երկրների ցուցակում, 2030 թվականին Հնդկաստանը կլինի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը, երկրորդ տեղում կլինի Չինաստանը, որտեղ ծնելիությունը 1.7 է մեկ կնոջ հաշվով, իսկ Հնդկաստանում այդ ցուցանիշը կազմում է 3: Մնացած երկրները դեռ մինչեւ 2050 թվականը չեն կարողանա հատել միլիարդի սահմանը: ԱՄՆ-ը կլինի երրորդ տեղում, որի բնակչությունը 2050 թվականին կկազմի մոտ 400 միլիոն մարդ, չորրորդ տեղը կգրավի Պակիստանը, որի բնակչությունը 21-րդ դարի կեսին 157-ից կհասնի 305 միլիոնի: Դեմոգրաֆիական աճ կգրանցվի հիմնականում թույլ զարգացած երկրներում:

ԱՊՀ երկրների շարքում կգրանցվեն հետեւյալ ցուցանիշները: Ադրբեջանի բնակչությունը կավելանա 1.2 միլիոնով, Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 500 հազարով (արտագաղթի տեմպերը հաշվի չեն առնված), Բելառուսում բնակչությունը 2.7 միլիոնով կնվազի, Վրաստանում` կնվազի 1.5 միլիոնով: Ուկրաինայում եւ Ռուսաստանում կգրանցվի բնակչության թվաքանակի անկում: Ուկրաինայի բնակչությունը կկազմի 26 միլիոն` այժմյան 46 միլիոնի փոխարեն, իսկ Ռուսաստանինը 112 միլիոն` այժմյան 143-ի փոխարեն:

http://chi.am/

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 65000 մարդ:
Անցած տարվա համեմատ արտագաղթի տեմպը ավելացել է 37 տոկոսով:
Եթե այսպես շարունակվի, 2020-ին Հայաստանում կմնան Սերժն ու Լեվոնը:

Գաղթական
11.11.2010, 01:35
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 65000 մարդ:
Անցած տարվա համեմատ արտագաղթի տեմպը ավելացել է 37 տոկոսով:

terev ջան, բայց որտեղի՞ց քեզ այս տվյալը..

«արտագաղթ»-ը ես հասկանում եմ, երբ մի երկրից գաղթում են մեկ այլը՝ այնտեղ մշտական կամ երկարաժամկետ բնակվելու նպատակով..
հիմա, Հայերի դեպքում, ո՞վ է որոշում ու հաշվարկում՝ էդ մարդիկ գնացին այլ երկիր ապրելու, աշխատելու, թե՞ պարզապես զբոսնելու ու ետ դառնալու..

terev
11.11.2010, 12:25

Հաշվում է միգրացիոն ծառայությունը, որից օգտվել է ՉԻ-ն:

«Չորրորդ ինքնիշխանություն». Արտագաղթն ավելացել է 38,7 տոկոսով
Նոյեմբեր 05, 2010

Թերթն անդրադարձել է միգրացիոն պետական ծառայության տվյալներին, թե այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը 65 հազարով ավելի է Հայաստան ժամանածների թվից:

«Ըստ էության, սա հենց արտագաղթի ցուցանիշն է: Փաստորեն միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 65 հազար մարդ: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ ահռելի թիվ է սա, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար: Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով: Եւ սա այն դեպքում, երբ 2009-ը ճգնաժամային տարի էր, իսկ այս տարի իբր հաղթահարել են ճգնաժամը: Ստացվում է, որ եթե նույն տեմպերով շարունակենք «հաղթահարել», մոտ 30 տարի հետո Հայաստանում ոչ մի մարդ չի մնա, իսկ եթե աճի տեմպերը պահպանվեն, Հայաստանը կդատարկվի 11-12 տարում:

Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Հայաստանը վերջնականապես հայաթափելու համար Թուրքիայի իշխանություններից պահանջվեց մոտ 600 տարի: Երեւի նրանք չէին «ֆայմում» հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել»,- գրում է թերթը:

http://news.am/arm/reviews/768.html

Ափսոս միգրացիոն ծառայության կայքում (http://backtoarmenia.am/?hcat=85&scat=88) թարմացված չեն տվյալները:

Գաղթական
11.11.2010, 19:36
Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով:

բավականին տարօրինակա..
գնալով ավելի ու ավելի քիչ ենք լսում Հայաստանից նորեկների մասին.. համակենտրոնացման ճամբարներում էլ Հայերի թիվը գնալով նվազում է..
տեսնես ո՞ւր են այդքան գնում..
ամեն դեպքում՝ կուզենայի հուսալ, որ նրանց գոնե 1%-ը վերջապես գտնի իր երազների երկիրը, կամ այն, ինչի համար արտագաղթել է..

Գաղթական
12.11.2010, 16:24
Հոլանդական «կաֆեշոպ»-ներում (թմրանյութերի խանութ-սրճարաններում) կարող ես ներսում ծխել գնածդ թմրանյութը, կամ հետդ դուրս տանել..

մի քանի տարի առաջ ընդունված հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքից հետո՝ կաֆեշոպներում դեռ իրավունք ունես ծխել թմրանյութ.. բայց ո´չ սովորական ծխախոտ..

http://www.hacer.org/latam/wp-content/uploads/2010/04/amsterdam_coffee_shop.jpg

Morg
19.11.2010, 20:07
Տիեզերական ԳԱՄՄԱ խոշորացույցը հայտնաբերել է հսկայական գնդեր, որոնք գտնվում են ուղիղ մեր գալակտիկայի մեջտեղում, և այդ մասին դեռևս ոչ ոք չգիտեր: Նրանք շարունակ մեծանում են հսկայական չափերով և կմեծանան դեռ 25000 լուսային տարի:

Adriano
20.11.2010, 11:02
Ուգանդան պետություն է հարավային Աֆրիկայում, այն ամենաղքատ պետություններից մեկն է: Աղքատության զգալի չափերը երևացին աֆրիկա մայրցամաքի ամենադաժան ռեժիմի ղեկավարման տարիներին: Ռեժիմը ստեղծողը հրեշ, դպրոց չհաճախած, անգրագիտության գագաթնակետին գտնվող Ամին Իդին էր: Նա իր իշխանական բուրգը սկսել է կառուցել մարդ ծախելով, սպանելով և թալանաելով: Եվ մինչև իր կյանքի վերջը չի թողել իր այդ զբաղմունքը: Հետաքրքիր է նրա կոչումը, ուղղակի ռուսերեն անգլերեն մեջբերեմ, այն հայերեն թարգմանելու պարագայում, հնարավոր է ակումբի էջերը չբավականեցնեն."«Его Превосходительство Пожизненный Президент, Фельдмаршал Аль-Хаджи Доктор Иди Амин, Повелитель всех зверей на земле и рыб в море, Завоеватель Британской Империи в Африке вообще и в Уганде в частности, кавалер орденов "Крест Виктории", "Военный крест" и ордена "За боевые заслуги" » (His Excellency President for Life, Field Marshal Al Hadji Doctor Idi Amin, VC, DSO, MC, Lord of All the Beasts of the Earth and Fishes of the Sea, and Conqueror of the British Empire in Africa in General and Uganda in Particular)". Ամինը սեփական երկրում իրականացրեց Աֆրիկայի ամենադժան մասսայական տեռոռներից մեկը, այսպես կոչված եղեռն սեփական բնակչության նկատմամաբ: ՈՒգանդայի մայրաքաղաքաի Նեղոս անվամբ հոթելներից մեկը կոչվեց "մահ" մականվամբ, քանի որ այնտեղ Ամինը անձամբ գնդակահրում էր իր քաղաքական հակառակորդներին:

Սլավիկ
04.04.2011, 14:27
Ես լսելեմ որ կա քաղաք, որի ծովի մակարդակից ունեցած բարձրությունը ամեն տարի փոքրանում է մեկ մետրով: Կարաք? ասեք որնա էտ քաղաքը:

Lanterfant
11.12.2011, 17:21
Հոլանդիայում՝ Ամստերդամում, հատուկ կույս տղամարդկանց դպրոց կա..
չէ՝ կուսանոց չի.. էնտեղ իրենք սովորում են կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալ..
բանից պարզվում է՝ աշխարհում, ու հիմնականում՝ Եվրոպայում, բավականին շատ հասուն տղամարդիկ կան, որոնք, վերին աստիճանի կոմպլեքսավորված լինելով, երբեք մերկ կին անգամ չեն տեսել.. կամ, մորից բացի, ուրիշ կնոջ հպում երբեք չեն զգացել..

այ հենց էսպիսիներին էլ կամաց-կամաց սկսում են «տռենիրովկա» անել՝ հերթով ցույց տալով նրանց կանացի օրգանները՝ սկոբից նկարներում, հետո՝ իրականում.. ու տենց..
վերջում էլ, երբեմն, ամիսների աշխատանքից հետո, հասցնում են նրանց հոգեբանական այն աստիճանին, որ կնոջ հետ հարաբերություն են ունենում..
ու էդտեղ, կարելի է ասել դիպլոմ են ստանում.. ուսումն ավարտվում է..

Շատ հետաքրքիր է: :) Առաջին անգամ էմ լսում, կարո՞ղ ես կիսել էս դպրոցի անունը: Իհարկե, Ամստերդամում հնարավոր է որ տենց բան գոյություն ունի, բայց դեռևս 100 տոկոս համոզված չեմ: :)

Ozon
24.12.2011, 00:23
Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը: Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք: Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:"]Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը: Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք: Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:
Շարունակությունը կարդացեք այստեղ`
http://www.hotnews.am/top/24230

Սահակիչ
25.12.2011, 00:51

Խորհուչդ կտայի դիտել նաև այս տեսանյութը՝ Конец электричества 2012

http://video.yandex.ru/users/arni-raj/view/1808/#

Sunny Stream
04.02.2012, 02:57
Աշխարհում տնտեսական ճգնաժամը քիչ էր... վստահության ճգնաժամ է սկսվել!!

http://www.youtube.com/watch?v=Z4__YP1_xGA&feature=relmfu

dvgray
28.04.2012, 23:33
Հնդկաստանի բնակչությունը օրական ավելանում է 50 000 -ով

Artgeo
29.04.2012, 00:18
Թող իսպանացիք ու ֆրանսիացիք գան Հայաստան, տենամ քանի՞ տոկոսը կշարունակի տենց վատ մտածել իրենց կառավարությունների մասին:

thereisnomonkey
15.06.2012, 02:14
Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և նրա անկախությունը:

Աբելյան
15.04.2014, 00:35
ԿԺԴՀ-ն համարվում է աշխարհի ամենափակ երկիրը: Երկիր, որն ըստ գաղափարախոսության, հենվում է գլխավորապես սեփական ներքին միջոցների վրա: Վերջին 20 տարում, կապված երկրում սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակի վատթարացման հետ, երկիրը սկսեց օգնություն ստանալ այլ պետություններից՝ հիմնականում Չինաստանից: ԿԺԴՀ-ը նման է անհայտ մոլորակի, որի վրա ոչ ոք ոտք չի դրել և որի վրա կյանքի գոյությունը կարծես թե ապացուցված էլ չէ: Արևմուտքում պնդում են, որ այնտեղ բնակվում են սովյալ զոմբիներ, որոնք անգամ չգիտեն թե ինչ է ինտերնետը:

Մայրաքաղաք Փխենյանը Ասիայի ամենախոշոր մայրաքաղաքներից է՝ վիթխարի տարածքով, որտեղ ավելի շատ մարդ է բնակվում, քան Հայաստանում: Փխենյանը ամենագեղեցիկ քաղաքների շարքին չես դասի, բայց ճարտարապետական առումով այն բավականին ճաշակով է սարքված: Կոմունիզմին և առաջնորդներին նվիրված մոնումենտները մի կողմից, 30-հարկանի բնակելի շենքերն ու լայն պողոտաները մյուս կողմից, Փխենյանին համեստ գեղեցկուհու տեսք են տալիս՝ զերծ ամեն տեսակ փայլերից: Փխենյանում ամենապիկ ժամերին երթևեկությունը այնքան խիտ է, որքան Երևանում՝ գիշերվա ժամը 2-ից հետո: Բայց այն բնականաբար կարգավորվում է: Դրա համար նախատեսված են ՃՈ կին աշխատողներ, որոնք հին մեթոդներով ճանապարհ են տալիս մեքենաներին ու հետիոտններին: Նրանք կարծես ժպիտ լինեն մայրաքաղաքի մռայլ դեմքին: Սակայն այդ գեղեցկության հետևում թաքնված է դառը ճշմարտությունը. ԿԺԴՀ-ում էլեկտրաեներգիան այնքան քիչ է, որ անգամ մայրաքաղաքային երթևեկության կարգավորման համար լուսակիրներ չեն օգտագործվում: Լուսակիրներն աշխատում են տարվա ամենաշոգ օրերին, երբ կանայք չեն կարող անխափան աշխատել:
ԿԺԴՀ-ում օտարերկրացիների մուտքը հիմնականում արգելված է: Միայն ցանկացողների շատ քիչ տոկոսն է կարողանում մի քանի օրով մուտք գործել: Եթե ձեռքիդ նկարող սարք կա, ապա քաղաքը դիտելու համար քեզ առնվազն 3 ուղեկցորդ է կցվում՝ կուսակցության անունից: 2-ը էքսկուրսավարներ, իսկ մեկը՝ վարորդ: Հյուրանոցում անգամ սենյակներում քեզ հսկում են տեսախցիկները: Օտարերկրացիներին հասարակ քաղաքացիների կյանքը նկարահանելն արգելված է: Ուղեկցորդները հյուրերին առաջնորդում են հիմնականում մի քանի հանրահայտ վայրեր: Դրանցից մեկը Փխենյանի մետրոն է, որը համարվում է աշխարհի ամենախորը մետրոն՝ գետնից 100 մ խորության վրա: Ի տարբերություն Երևանի մետրոպոլիտենի՝ այն ունի 2 գիծ և կայարանները սփռված են գրեթե բոլոր թաղամասերով: Կենտրոնից դուրս ընկած թաղամասերը մեռյալ քաղաքներ են հիշեցնում, առանց շարժի: Էքսկուրսավարները դա բացատրում են նրանով, որ ԿԺԴՀ-ը կանաչ երկիր է, և որ զերծ մնալով ավտոմեքենաներից՝ նրանք խնայում են շրջակա միջավայրը:
Հյուսիսկորեացիների մեջ գեր մարդիկ ընդհանրապես չեն հանդիպում: Սնունդը շատ չէ: Բայց ասել, թե մարդիկ սովից տանջվում են, սխալ է: Վերջին տարիներին շատացել են սուպերմարկետները, մսի, կաթնամթերքի և հրուշակեղենի խանութները, ինչպես նաև սննդի տարբեր կետերը, սկսած տեղում սնման կրպակներից, վերջացրած ռեստորաններով: Հազվադեպ, սակայն որոշ խանութներում հանդիպում են անգամ Կոկա Կոլա, Պեպսի, ռուսական օղիներ, ինչպես նաև արտասահմանյան որոշ ֆիրմաների գարեջուր:

Աբելյան
15.04.2014, 21:50
Այսօր ԿԺԴՀ-ում ամենամեծ պետական տոնն է՝ «մեծ առաջնորդ» Կիմ Իլ-Սունի, կամ, ռուսական տառադարձությամբ՝ Կիմ Իր-Սենի (1912-1994 թթ.) ծննդյան օրը: Այսինքն, հյուսիսկորեական տոմարով, նոր տարի է, կամ ինչպես կորեացիներն են անվանում՝ Արևի տոն: Նոր օրացույցը ընդունվել է առաջնորդի մահվանից 3 տարի անց:
Կիմի մահը, որը երկրում զանգվածային ողբի պատճառ դարձավ, համընկավ բարդ ժամանակների հետ: 2-3 տարի տևած եղանակային վատ պայմանների պատճառով փչացավ գրեթե ամբողջ բերքը, ինչի արդյունքում սով սկսվեց: Ինչևէ, բնակիչները ժամանակ գտան Փխենյանի արևելքում, դամբարանի հարևանությամբ մեծ առաջնորդի 20 մետրանոց բրոնզե արձանը կանգնեցնելու համար: Նրա անունով են կոչվում ԿԺԴՀ-ի մայր բուհը, Փխենյանի ֆուտբոլային ստադիոնը և կենտրոնական խոշոր հրապարակը: Էքսկուրսավարները օտարերկրացիներին չեն խանգարում այն նկարել: Բնականաբար, հյուրերը ուղեկցվում են նաև արևելյան հրապարակ, որտեղ նրանց առաջարկվում է 4 եվրոյով ծաղիկներ գնել, խոնարհվել դամբարանի և արձանի առաջ: Մերժումը ընդունվում է որպես ծանրագույն վիրավորանք:
Կիմ Իլ-Սունի և նրա առաջնորդ որդու ժպտացող դիմանկարները ամենուր են՝ մետրոյի և ավտոբուսների կայարաններում, պետական հաստատությունների մուտքերի վերնամասերում, բոլոր վարչական կաբինետներում, հիվանդասենյակներում, լսարաններում: Մեծ առաջնորդը պատկերված է կնոջ հետ, որդու հետ, տարբեր երեխաների հետ, հասարակ մարդկանցով շրջապատված: Դպրոցներում պարտադիր կերպով դասավանդվում է «մեծ առաջնորդի» և նրա որդու՝ «թանկագին առաջնորդի» կենսագրությունը, իսկ երեխաների համար մեծագույն ուրախություն է Կիմի մանկության տուն էքսկուրսիա իրականացնելը: Հնագիտական թանգարանում սակավաթիվ պեղածոների հետ միասին ապակե ցուցատուփերում են պահվում այն սեղանն ու աթոռը, որոնցից մեծ առաջնորդն օգտվել է 45 տարի առաջ կատարած այցելության ժամանակ: Համալսարանում լավագույն ուսանողին բախտ է վիճակվում նստել այն աթոռին, որի վրա ժամանակին նստել է առաջնորդը:
Համազգային մեծ սուգ էր նաև «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի (ռուսական տառադարձությամբ՝ Կիմ Չեն-Իր) մահը 2011 թ.: Շուտով նաև նրա բրոնզե արձանը կանգնեցվեց նույն հրապարակում, հոր արձանի աջ կողմում: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ նրա ծննդյան օրը նույնպես համարվում է պետական տոն: Երկրորդ Կիմի ամենամեծ ձեռքբերումը այն էր, որ նա երկիրը փրկեց սովից, դիմելով աննախադեպ քայլերի՝ օգնություն ստանալով այլ երկրներից: Օգնության առյուծի բաժինը եկավ ՉԺՀ-ից, որը եղել և մնում է ԿԺԴՀ-ի միակ բարեկամը: Հետագա տարիներին հերմետիկորեն փակված պետությունը մի փոքր բացվեց: Աթեիստական երկրում, որտեղ Աստվածաշունչ բերելը հավասարազոր էր թմրանյութ կամ պոռնոգրաֆիական նյութեր ներկրելուն, կառուցվեց ռուսական ուղղափառ եկեղեցի:

Աբելյան
09.05.2014, 15:33
ԿԺԴՀ-ն հարաբերություններ է պահպանում հիմնականում Չինաստանի և Ռուսաստանի հետ: Անմիջական հարևանը՝ Հվ. Կորեան, ոխերիմ թշնամի է, որի հետ սահմանը հիշեցնում է Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանը: Այստեղ լարվածությունը երբեմն այնքան մեծ է լինում, որ թվում է, 60 տարվա վաղեմության պատերազմը վերսկսվել է: Կորեական պատերազմի ավարտից հետո, ունենալով ՍՍՀՄ-ի և ՉԺՀ-ի պես դաշնակիցներ, Հս. Կորեան իր "եղբորը" գերազանցում էր թե արդյունաբերությամբ, թե կրթության որակով, թե կենսամակարդակով: Սովետական Միության անկումից և հատկապես փլուզումից հետո ԿԺԴՀ-ը կտրուկ հետ զարգացավ:
բանակի մասին
Ոխերիմ թշնամի է նաև Ճապոնիան, բայց ԿԺԴՀ-ի ամենամեծ թշնամին ԱՄՆ-ն է, քանի որ իր արևմտյան բարքերով "վարակել" է Հվ. Կորեան և Ճապոնիան: ԱՄՆ-ն իր հերթին համարում է ԿԺԴՀ-ը "չարի առանցք": ԿԺԴՀ-ում գիտեն, որ արաբական երկրների բախտից խուսափելու համար հարկավոր է մարտունակ բանակ: Ուստի այստեղ ծառայում են բոլորը՝ տղա թե աղջիկ: Ծառայության ժամկետը տարբեր զորքերում կազմում է 3-12 տարի: Հիմնականում՝ 5-10 տարի: Միջին ժամկետը 8 տարի է: Բանակից խուսափում են միայն բարձրաստիճան կուսակցական գործիչների երեխաները: ԿԺԴՀ-ը աշխարհի պետությունների մեջ բնակչության քանակով լինելով 5-րդ տասնյակում, բանակի թվաքանակով 5-րդն է: Ծառայության երկարուձիգ տարիները անցնում են ամենօրյա պարապմունքներով: Բացի այդ՝ զինվորները ձրի աշխատում են նաև շինարարության մեջ, քանի որ պետական միջոցները շատ սուղ են: ԿԺԴՀ-ի ավելի քան 1 միլիոնանոց բանակում կան հարյուրավոր գեներալներ և տասնյակից ավելի մարշալներ ու փոխմարշալներ: Կիմ Իլ-Սունը և Կիմ Չժոն-Իլը արժանացել են գեներալիսիմուսի կոչման, իսկ 3-րդ առաջնորդը՝ Կիմ Չժոն-Ունը, 30 տարեկանում ստացավ մարշալի կոչում:
բանակ-պետություն
Ընդհանրապես, ամբողջ պետությունը բանակ է հիշեցնում: Փխենյանում ժամը 07:00-ն համարվում է վերկացի ժամ: Քաղաքում միանում են բարձրախոսները, որոնք ամբողջ օրը երգեր ու ճառեր են ասում "մեծ" և "թանկագին" առաջնորդներին: Մետրոներում և կանգառներում հանդիպում են ապակեպատ թերթ-պաստառներ՝ օրվա նորություններով: Թերթերում առաջնորդների անունները սովորաբար տպվում են թավ տառերով:
Հարգարժան Կիմ Չժոն-Ունի կերպարի հանդեպ, որը շարունակում է մեծ գեներալիսիմուսներ Կիմ Իլ-Սունի և Կիմ Չժոն-Իլի արդար գործը և շարժվում է բանակային քաղաքականությամբ, մարդիկ տածում են մեծ սեր և վստահություն: Ժողովրդին հատկապես հիացնում է Կորեական Ժողովրդական Բանակի Գերագույն-Գլխավոր Հրամանատար, մարշալ Կիմ Չժոն-Ունի ջերմ սերը և հոգատարությունը զինծառայողների հանդեպ:
Ինչպես և բանակը, պետությունը հոգում է քաղաքացիների տեղավորման (բնակարանները տրվում են անվճար), առողջության (բուժօգնությունը անվճար է), անվտանգության մասին: Ինչպես և բանակում, երկրում հիմնական սնունդը տրվում է չափաբաժիններով՝ տալոններով: Ինչպես և բանակում, այստեղ նույնպես չի խրախուսվում մի վայրից մի ուրիշ վայր գնալը և հատկապես տեղափոխվելը (քաղաքից քաղաք): ԿԺԴՀ-ում պետական աշխատավարձը հիշեցնում է զինվորի դրամական բավարարումը: Պետական հաստատություններում աշխատողի աշխատավարձը ամսական 2000-4000 վոն է կազմում, որը համարժեք է ընդամենը 1,5-2,5 կգ բրնձի, կամ, տարբեր գնահատականներով՝ 1,5-25 դոլլար (թե որն է տեղական դրամի իրական կուրսը, ոչ ոք հստակ չգիտի): Այստեղ պետական աշխատավարձին վաղուց լուրջ չեն վերաբերվում: Իրական եկամտի աղբյուրները այլ են:
ինչպես են գոյատևում
1. Նրանք, ովքեր Չինաստանում բարեկամներ ունեն, այնտեղից են ստանում օգնություն (օրինական չէ):
2. Որոշ կորեացիներ ժամանակավորապես են մեկնում "խոպան"՝ Չինաստան, կամ Ռուսաստանի հեռավոր արևելք: Ռուսների մոտ լինելով գրեթե ձրի աշխատուժ՝ նրանք բավարարվում են 20-30 դոլարով, ինչը սև շուկայում փոխանակելով՝ կկազմի 25-60 հզ. վոն (օրինական չէ):
3. Այն կորեացիները, որոնք արտերկրում բարեկամներ չունեն, գոյատևում են առևտրով՝ չինաստանից ներկրված ապրանքներ վաճառելով (զգեստ, կենցաղային իրեր, տեխնիկա): Դա լավ է ստացվում հատկապես կանանց մոտ, որոնք տարիների ընթացքում դառը փորձի արդյունքում ձեռք են բերել առևտրականի հմտություն և շատ ընտանիքներում նրանք են փաստացի կերակրողը:
Ինչպես բանակում՝ այնպես էլ այստեղ, առաջին հայացքից թվում է, թե օրենքը գործում է, իսկ օրենքի դեմ գործողը՝ խիստ պատժվում: Սակայն ինչպես բանակում, այնպես էլ այստեղ, օրենքներին ոչ ոք չի հետևում:

Մեկ այլ համեմատություն՝ ԿԺԴՀ-ը իր կենցաղային պայմաններով հիշեցնում է ՀՀ-ը 90-ականների առաջին կեսին: ԿԺԴՀ-ը տիեզերքից երևում է որպես մութ պետություն: Անգամ Փխենյանում գիշերային լուսավորություն չկա: Հացը տրվում է տալոնով: Քաղաքները և գյուղերը ամայի են: Երբեմնի հզոր գործարաններից շատերը լքված են: Գյուղերում անգամ տրակտորներ չկան: Հողը վարում են ցուլերը: Մինչդեռ 40 տարի առաջ ԿԺԴՀ-ը ինքն էր տրակտորներ արտադրում: Փխենյանից հեռու ընկած քաղաքներում էլեկտրաէներգիան բնակիչներին մատակարարվում է միջինը օրը 3 ժամ: Շատ բնակիչներ օգտվում են մարտկոցներից և այլ կողմնակի աղբյուրներից: Այն, ինչը մեզ մոտ զգացել ենք 20 տարի առաջ, հյուսիսկորեացիների մեծ մասի համար առօրյա է: Իսկ ռեժիմի օրոք երկիրը լքելը հեշտ չէ: Խոպան մեկնելը չի ողջունվում, իսկ երկրից փախչելը դավաճանություն է: Ովքեր փախել են, արդեն չեն հետապնդվում, բայց փախուստի անհաջող փորձի դեպքում "դավաճանները" լավագույն դեպքում բանտարկվում են:

Աբելյան
18.05.2014, 15:12
Առասպելներ ԿԺԴՀ-ի մասին
1. Հս. Կորեայում ընդհանրապես չկա խոսքի, մտքի, դավանանքի, խղճի և գաղափարի ազատություն: Մարդիկ անգամ չգիտեն թե ինչ է ինտերնետը և չեն կարող դեպի արտասահման կապվել:
ԿԺԴՀ-ում թերթերի և ռադիոալիքների թիվը խիստ սահմանափակ է: Նրանք բոլորն էլ ծառայում են իշխանության շահերին: Հյուսիսկորեացիներին թույլատրվում է պահել միայն ֆիլտրված հաճախականությամբ ալիքներ բռնող ռադիոընդունիչներ, որոնք հատուկ կնիք ունեն: Եթե քաղաքացու տանը խուզարկության արդյունքում հայտնաբերվի «այլադավան» ռադիո, որը հարավից ալիքներ է որսում, ապա տիրոջ համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Իսկ իրականում տերը կարող է շրջանցել օրենքը՝ վճարելով խոշոր «տուգանք»: Նույնիսկ հայտնի է հստակ թիվը՝ 100 ԱՄՆ դոլլար, որը համարժեք է հնգամսյա միջին աշխատավարձի: Գրեթե բոլորի համար թերթերը կրում են ինֆորմատիվ բնույթ: Վերջին տասնամյակներում հյուսիսկորեացիները չեն ոգեշնչվում առաջնորդների մասին բոցաշունչ հոդվածներով:
Հեռուստատեսությունը գործում է միայն երեկոյան ժամերին: Երկրում կա ընդամենը 3 հեռուստաալիք, որոնցից մեկը գիտամշակույթային է: Ծրագրով նախատեսված են նորությունների թողարկումներ, երաժշտական և ճանաչողական հաղորդումներ, ինչպես նաև հյուսիսկորեական ֆիլմեր, որտեղ, ի տարբերություն հոլիվուդյան ֆիլմերի՝ ամերիկացի հերոսները միշտ պարտվում են:
Իսկ իրականում՝ բնակիչներից քչերին են այդպիսի ֆիլմերը և հաղորդումները հետաքրքրում: ՉԺՀ-ից և թշնամական հարավից անօրինական կերպով ներմուծվում են հազարավոր DVD սկավառակներ, իսկ DVD նվագարկիչ քաղաքացիներին արգելված չէ ունենալ: Ուստի մարդիկ հիմնականում դիտում են հարավկորեական, ճապոնական կամ ամերիկյան ֆիլմեր:
Ինտերնետի մասին լսել են բոլորը, բայց այսօր ինտերնետը հասանելի է միայն քաղաքական վերնախավին և խոշոր ԲՈՒՀ-երի ուսանողներին, այն էլ զուտ գիտական նպատակներով: Քչերն են լսել Facebook-ի կամ Youtube-ի մասին: Լոկալ ցանցը սահմանափակվում է տեղական սակավաթիվ կայքերով և որոշ գիտական-մշակութային էջերով: Որոշ տվյալներով՝ թույլատրված են Գուգլը և Վիքիպեդիան:
Բջջային հեռախոսներ ունեն բնակիչներից շատերը: Գործում է միայն մեկ օպերատոր, որը ծածկույթ ունի գրեթե ամբողջ երկրում: Դեպի դուրս զանգեր չեն գործում: Այնուհանդերձ, Չինաստանի հետ սահմանամերձ շրջաններում մարդիկ օգտվելով չինական քարտերից կարող են կապվել հարևան երկրի հետ:
Եվ ամենացնցողը՝ ԿԺԴՀ-ում բացի աշխատավորական (կոմունիստական) կուսակցությունից, կա ևս 2 կուսակցություն, և որոնք նույնպես ներկայացված են պառլամենտում: Ճիշտ է՝ 3 կուսակցություններն էլ դաշինք են կազմում և նրանց գործունեության բնույթը նույնն է:
Հատկանշական է, որ Կիմ Չժոն-Իլը, քաղաքացիների մեջ կապիտալիզմի նկատմամբ ատելություն սերմանելով հանդերձ՝ սիրում էր եվրոպական խմիչքներ, հոլիվուդյան ֆիլմեր և ամերիկյան բասկետբոլ: Իր 3 որդիներից նա ժառանգ ընտրեց կրտսեր որդուն, քանի որ եղբայրների մեջ նա ամենաքիչն էր «վարակված» արևմտյան արժեքներով: Կիմ Չժոն-Ունը իր կառավարման 2,5 տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ հյուր է ընդունել անցյալում հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանին, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Մի անգամ նույնիսկ հյուր լինելով մի քանի օրով՝ Ռոդմանը ԱՄՆ վերադարձավ որպես ալկոհոլամոլ: Ալկոհոլամոլ է նաև Կիմ Չժոն-Իլի հարազատ քույրը՝ Կիմ Կյոն-Հին, որը միակ կին գեներալն է երկրում:
2. Հս. Կորեայում այնպիսի սով է, որ մարդիկ սնվում են խոտերով և փողոցային կենդանիներով:
15-20 տարի առաջ երկրում սաստիկ սով էր, և խոտը շատ մարդկանց կյանք է փրկել: Այսօր երկրում դեռ տալոնային համակարգ է, և մարդիկ չեն կարող կուշտ փորով ուտել: Բայց սովյալներ արդեն գործնականում չեն հանդիպում: Փխենյանի սննդի խանութներում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ: Միրգ-բանջարեղենր, երեխաների սիրելի թխվածքաբլիթները, կարտոֆիլը, եգիպտացորենը, իսկ տոնական օրերին նաև մսեղենը և բրինձը հասանելի են բնակչության մեծ մասին:
Որոշ խոտաբույսեր, ինչպես նաև շան միսը, այսօր մտնում են շատ կորեական ուտեստների բաղադրության մեջ: Ուտեստներ, որոնք տարածված են ոչ միայն աղքատ հյուսիսում, այլ նաև բարեկեցիկ հարավում:
3. Կիմ Չժոն-Ունը մահապատժի է ենթարկել սեփական քեռուն՝ բանակի գեներալ Չժան Սուն-Թեկին, նետելով նրան և հանցակիցներին քաղցած շների ոհմակի առաջ: Դրանից հետո սպանվել են Չժանի հարազատները (անգամ նրա կինը, որը Կիմ Չժոն-Իլի հարազատ քույրն է՝ Կիմ Կյոն-Հին) և տասնյակ կողմնակիցներ:
Մի քանի օրում պարզ դարձավ, որ շների մասին պատմությունը ուղղակի հումոր է: Չժան Սոն-Թեկը գնդակահարվել է պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով: Հավանաբար մահապատիժ էր կիրառվել նաև նրա մի շարք հանցակիցների հանդեպ: 6 ամսվա վաղեմության դեպքը որքան էլ աննախադեպ էր և անըմբռնելի, այնուամենայնիվ սկզբնական շրջանում ներկայացվում էր չափից դուրս խայտաբղետ գույներով: Իսկ բոլորովին վերջերս Դենիս Ռոդմանը հայտարարեց, որ հունվարին այցելելով ԿԺԴՀ, ընդունելության ժամանակ անձամբ է նկատել Չժան Սոն-Թեկին, որին սպանել էին մեկ ամիս առաջ:

Աբելյան
18.05.2014, 15:38
Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:

1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
1977 թ. ապրիլյան մի օր նախագահ Կիմ Իլ-Սունը ցանկացավ տեսնել աշակերտներին նոր համազգեստով, որը տրվել էր պետության կողմից: Նա այցելեց մոտակա միջնակարգ դպրոցներից մեկը:
Նրա դիմաց աշակերտներն են՝ նոր զգեստներով: Նախագահը նայում է երեխաներին, անձամբ պոկում է հագուստների վրայի ավելորդ թելերը, աչքաչափով ստուգում է, թե արդյոք վերնազգեստը հարմար է նստում, ուշադիր զննում է և նկատում. “նախշերը տարբեր գույների են, ու դա աչքին հաճելի է”: Մոտենալով աշակերտուհիներից մեկին, հարցնում է, թե արդյոք կոշիկը չի սեղմում և կռանալով, շոշափում է կոշիկի քիթը: Զրուցելով երեխաների հետ, դառնում է մյուս հյուրերին և ծիծաղելով ասում. “Ընկերներ, նույնիսկ ավելի լավ է, քան ինձ մոտ”: Վերցնում է ֆոտոապարատը և անձամբ նկարում աշակերտներին՝ հերթով, բաց չթողնելով ոչ մեկին: Երկար տևեց նկարահանումը: Կիմ Իլ-Սունն ասում է. “60 տարի է ապրում եմ, բայց այսօրվա ուրախությունը առաջին անգամ է իմ հոգում”:
Նա լայն ժպիտը դեմքին շարունակում էր նկարել: Այդ օրը նա լուսանկարվեց բոլոր երեխաների հետ: Դրանից հետո նոր միայն դուրս եկավ դպրոցից:

Հոդված կորեական թերթերից մեկից:
2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
“Սա ոչ միայն տարօրինակ բնական երևույթ է, այլև սա խոսում է այն մասին, որ մեր թանկագին առաջնորդը ծնվել է որպես մեծ մարդ, և բնությունը, ինչպես և մարդկությունը, չի կարող մոռանալ նրան”-այսպես էր բացատրում կորեացի գիտնականներից մեկը կաչաղակների հանկարծակի հայտնվելը մոնումենտներից մեկի հարևանությամբ գտնվող ծառերի վրա:
3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:

Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:

Աթեիստ
18.05.2014, 23:00

Ապրես, ահագին հետաքրքիր էր, բայց էս բոլդ արածս մասը շատ հետաքրքիր էր։ Հասկանալի ա, որ կառավարության տեսակետը էդ ա, բայց որ ամբողջ Ժողովուրդը նախընտրում ա աղքատ ու «անկախ», խիստ կասկածում եմ։

«Անկախը» չակերպում գրելը բացատրելու փոխարեն մի հատ անեկդոտ պատմեմ։

Բանտում երկու հոգի զրուցում են։
- Հենց դուրս եկա, ամուսնանալու եմ։
- Էս ի՞նչ տարօրինակ պատկերացում ունես ազատության մասին։

Ռուֆուս
18.05.2014, 23:06

Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:

Աբելյան
20.05.2014, 15:10
Ապրես, ահագին հետաքրքիր էր, բայց էս բոլդ արածս մասը շատ հետաքրքիր էր։ Հասկանալի ա, որ կառավարության տեսակետը էդ ա, բայց որ ամբողջ Ժողովուրդը նախընտրում ա աղքատ ու «անկախ», խիստ կասկածում եմ։
Եթե էսօր Թուրքիան լիներ աշխարհի N1 տերությունը, եթե Թուրքիան անընդհատ գործողություններ աներ Մերձավոր Արևելքում, Իրաքում կամ Աֆղանաստանում, մեր մոտ էլ բյուջեն կվատնեին բանակի վրա, ծառայության ժամկետը կավելացնեին, աշխատուժը կպակասեր, գործարանները կկանգնեին, բայց դժվար թե Թուրքիայի հետ մերձեցման քայլեր անեին կամ Թուրքիային սիրաշահեին: Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ն նույն թշնամին ա, ինչ որ մեր դեպքում Թուրքիան: Մարդկանց փոքրուց են սովորացնում, որ ԱՄՆ-ն չարիք ա:

Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:
Հայկ ջան, խիստ կասկածելի ա որ նախկին փախստականը հրաշքով Հս. Կորեայից փախնելուց հետո որոշի հետ գա երկիր: Եթե ինքը էդքան կարոտել էր իրա հին երկիրը, հին երկրում հաստատ իրան չէին կարոտի: Եթե ենթադրենք որպես հարավկորեացի տուրիստ էր գնացել, իրան էլ հրաշքով ջրի երես չէին հանել, նկարահանելուց իրան ոչ մեկը հնարավորություն չէր տա սովորական գյուղերի կյանքը նկարեր: Ամերիկացի տուրիստի թաքուն նկարահանած վիդեոները եթե տեսել ես, ոչ մի արտառոց բան չկար: Մարդիկ հասարակ են հագնված, բայց ոչ մեկը սովից չի մեռնում: Բոլորն էլ գիտեն, որ աղքատ են ապրում, բոլորն էլ գիտեն Հվ. Կորեայի կենսամակարդակը: Բայց իրականում ամեն ինչը շատ ուռճացված ա ներկայացվում:

Ռուֆուս
20.05.2014, 23:07

Չէ, Հայկ, էս մարդը ոչ թե որպես տուրիստ էր հետ գնում, այլ շուտ-շուտ Չինաստանի հետ սահմանն էր անցնում ու հետ գնում հս. Կորեա, որ մարդկանց օգներ փախնել Չինաստան, կամ Չինաստան փախածներից նամակներ էր փոխանցում Կորեայում մնացած բարեկամներին: Ինքը գաղտնի կամերայով էր նկարում, ոչ ոք չգիտեր, թե ով էր ինքը, գյուղերից մեկն էր նկարած, չքավորության մեջ ապրող մարդիկ, սոված, հյուծված օրերով բան չկերած որբ երեխեք և այլն:

Աթեիստ
21.05.2014, 00:32
Եթե էսօր Թուրքիան լիներ աշխարհի N1 տերությունը, եթե Թուրքիան անընդհատ գործողություններ աներ Մերձավոր Արևելքում, Իրաքում կամ Աֆղանաստանում, մեր մոտ էլ բյուջեն կվատնեին բանակի վրա, ծառայության ժամկետը կավելացնեին, աշխատուժը կպակասեր, գործարանները կկանգնեին, բայց դժվար թե Թուրքիայի հետ մերձեցման քայլեր անեին կամ Թուրքիային սիրաշահեին: Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ն նույն թշնամին ա, ինչ որ մեր դեպքում Թուրքիան: Մարդկանց փոքրուց են սովորացնում, որ ԱՄՆ-ն չարիք ա:

Հայկ ջան, սովետում էլ փոքրուց սովորեցնում էին, որ Սովետը աշխարհի ամենալավ երկիրն ա, որ գողանալը վատ ա, ու էլի լիքը բաներ։

Հիմա փորձի գուշակել, թե ժողովրդի քանի՞ տոկոսն էր էդ «սովորեցրածին» հավատում, իսկ քանի՞սը ստիպված ցույց էր տալիս, թե տենց էլ կա։

Եթե երկրում դիկտատուրայա ու ուզում ես ռեալ պատկերացնես, թե ինչ ա կատարվում ներսում, հարցրա փախստականներին։

Դու հենց սկզբից ոնց որ գրել էիր, որ տուրիստները լինում են մենակ հատուկ թույլատրված վայրերում ու մենակ հատուկ մարդկանց ուղեկցությամբ։ Տրամաբանական կլնի ենթադրել, որ իսկականից վատ տեղերը տեսնելու շանս իրանք չունեն։

Ռուֆուս
21.05.2014, 00:49
Ի դեպ տուրիստական վիզայով գնացածների վիդեոներն էլ եմ նայել ու մի բան կարամ ասեմ: Բոլոր տուրիստներին տեղավորում են Փխենյանում գտնվող մի հյուրանոցում, դեռևս մարդ չի եղել ով ուրիշ հյուրանոցում մնա: Բոլոր տուրիստներին տանում են ուտելու միևնույն ռեստորանում: Տուրիստների հետ միշտ ուղեկիցներ կան, որոնք չեն թողնում շեղվել նախօրոք պլանավորված երթուղուց: Բոլոր տուրիստները հս. Կորեայում տեսնում բացարձակապես նույն բաները:

Ամենախնդալուն համակորեական խաղերն են, տուրիստներին տանում են էդ ներկայացումը դիտելու ու նստեցնում են Կիմ Ջոնգ Ունի աթոռին :)) Ամբողջ հյուսիսային Կորեայի տուրը մի մեծ ներկայացնում է, մարդկանց տանում են գործարաններ, որ ցույց տան, թե ինչպիսի հզոր արդյունաբերություն ունի Կորեան ու տուրիստները տեսնում են, որ եքա գործարանում մի քանի հոգի իբր աշխատում են, բայց իրականում աշխատելու իմիտացիա են ստեղծում, բայց հենց հյուրերը թողնում դուրս են գալիս, գործարանի բոլոր մեքենաները անջատում են ու ցվրվում տներով :)) Էնքան շատ եմ վիդեոներ նայել, որ արդեն չեմ հիշում, որը որտեղ է: Բայց եթե ընթացքում գտնեմ, ստեղ կդնեմ:

Էս էլ իմ ամենասիրած բլոգերի տպավորությունները հս. Կորեայից: Լավ հումորով ներկայացնում է էնտեղի իրավիճակը :))

http://waitbutwhy.com/2013/09/20-things-i-learned-while-i-was-in.html

Աբելյան
22.05.2014, 19:40
Չէ, Հայկ, էս մարդը ոչ թե որպես տուրիստ էր հետ գնում, այլ շուտ-շուտ Չինաստանի հետ սահմանն էր անցնում ու հետ գնում հս. Կորեա, որ մարդկանց օգներ փախնել Չինաստան, կամ Չինաստան փախածներից նամակներ էր փոխանցում Կորեայում մնացած բարեկամներին: Ինքը գաղտնի կամերայով էր նկարում, ոչ ոք չգիտեր, թե ով էր ինքը, գյուղերից մեկն էր նկարած, չքավորության մեջ ապրող մարդիկ, սոված, հյուծված օրերով բան չկերած որբ երեխեք և այլն:
Տարբեր ազգերի մոտ չքավորության մասին պատկերացումները տարբեր են: Բելգիացին եթե Զանգակատուն կամ Ջիլիզա գյուղերից կադրեր տեսնի, կմտածի հայերը կյանքից 50 տարով հետ են մնացել: Ես չեմ ուզում գովեմ Հս. Կորեան որպես լավ կյանքով ապրող պետություն (մեկը ես ըտեղի կյանքին չէի դիմանա), պարզ ա, որ իրանց գյուղացին մեր գյուղացու համեմատ շատ ավելի բարդ կյանք ա ապրում, բայց էն ինչ իրանց մոտ 15-20 տարի առաջ էր, ու էն ինչ իրանց մոտ վերջին 5-10 տարիներին ա, սարեր ու ձորերի տարբերություն ա:
Օրինակ, էս վիդեոյում դժբախտ, սովատանջ, թշվառ կորեացիները իրանց օրերով հաց չկերած երեխեքի հետ ջրաշխարհում հանգստանում են:

https://www.youtube.com/watch?v=q4NTsYMC-so
Լավ, ենթադրենք, թե ջրաշխարհը ֆիկտիվ բան ա, բոլորիս աչքերին թոզ են ուզում փչեն, ու հաջորդ օրը փակվելու ա: Ենթադրենք: Ստեղ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում: Տարբեր պահերի էս վիդեոն կանգնացնում էի ու "սովյալների" դոշերի վրա ուզում էի թերսնման նշանները տենայի: Տարօրինակ ա, բայց երեխա թե ջահել, ոչ մեկի մոտ կողոսկրերը չէին երևում:

Sagittarius
22.05.2014, 23:15
Երկու օր առաջ Իրանում վեց երիտասարդ ա ձերբակալվել "Happy" երգի Թեհրանյան տարբերակը նկարահանելու ու Յութուբում տեղադրելու համար:

Չգիտեմ ով ոնց, բայց ինձնից հեռու պահեք ձեր «կապիտալիստական արժեքներին չստրկացողներին»: Ավելի լավ ա ֆինանսական կախվածության մեջ ընկնեմ պրագմատիկ մարդկացից, քան կյանքս վստահեմ ֆանատիկներին:

Ռուֆուս
25.05.2014, 01:52
Տարբեր ազգերի մոտ չքավորության մասին պատկերացումները տարբեր են: Բելգիացին եթե Զանգակատուն կամ Ջիլիզա գյուղերից կադրեր տեսնի, կմտածի հայերը կյանքից 50 տարով հետ են մնացել: Ես չեմ ուզում գովեմ Հս. Կորեան որպես լավ կյանքով ապրող պետություն (մեկը ես ըտեղի կյանքին չէի դիմանա), պարզ ա, որ իրանց գյուղացին մեր գյուղացու համեմատ շատ ավելի բարդ կյանք ա ապրում, բայց էն ինչ իրանց մոտ 15-20 տարի առաջ էր, ու էն ինչ իրանց մոտ վերջին 5-10 տարիներին ա, սարեր ու ձորերի տարբերություն ա:
Օրինակ, էս վիդեոյում դժբախտ, սովատանջ, թշվառ կորեացիները իրանց օրերով հաց չկերած երեխեքի հետ ջրաշխարհում հանգստանում են:

Լավ, ենթադրենք, թե ջրաշխարհը ֆիկտիվ բան ա, բոլորիս աչքերին թոզ են ուզում փչեն, ու հաջորդ օրը փակվելու ա: Ենթադրենք: Ստեղ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում: Տարբեր պահերի էս վիդեոն կանգնացնում էի ու "սովյալների" դոշերի վրա ուզում էի թերսնման նշանները տենայի: Տարօրինակ ա, բայց երեխա թե ջահել, ոչ մեկի մոտ կողոսկրերը չէին երևում:

Հայկ ջան, բայց ես էլ չեմ ասում, որ Հյուսիսային Կորեայում բոլորն են սոված: Ընդհակառակը, ղեկավարությունը շատ էլ լավ է ապրում, իսկ Փխենյանը հատուկ գոտի է, որտեղ քաղաքական էլիտան է ապրում: Իսկ Փխենյանից դուրս համատարած սով է ու թշվառություն:

Ջորջ Օրվելի 1984-ը կարդացե՞լ ես, անպայման կարդա, որովհետև օրվելյան դիստոպիան հենց ներկայիս հս. Կորեան է: Եթե Օրվելը հիմա կենդանի լիներ ու տեսներ, թե հս. Կորեայի լիդերները ոնց են նույնությամբ վերարտադրել իր գիրքը, հաստատ կխելագարվեր:

Աբելյան
11.06.2014, 23:30

Բայց Օրվելը չէր էլ կարա տեսներ, ոնց են վերարտադրել, որովհետև ինչ ինֆորմացիա որ ստանում ենք, 60-70 տոկոսով չճշտված ա:
Մարդիկ կան, որ հատուկ զբաղված են Հս. Կորեայից լուրեր փնտրելով (իսկ աֆրիկյան աղքատ անգրագետ երկրներին բոլորը հանգիստ են թողնում): Google maps-ում պատահական բնակավայրերի վրա "համակենտրոնացման ճամբարներ" նշելով, ֆուտբոլի հավաքականի ստորացումների մասին պատմություններով, տարբեր պաշտոնյաների մասին հորինված մահապատիժներով, 90-ականների կադրերով բոլորիս համոզում են, որ Հս. Կորեան դժոխք ա: Նույն բանը կորեական կառավարությունն ա համոզում երկրի ներսում՝ որ Ամերիկան դժոխք ա. մարդասպանների, այլասերվածների, անգրագետների ու չքավորների երկիր: Չնայած ժողովուրդը ԱՄՆ-ի մասին էդքան էլ քիչ բան չգիտի, բայց իրանք էլ կյանքում ԱՄՆ ոտք չդրած, շատ բաների հավատում են:
https://www.youtube.com/watch?v=tkAt0lvzcg4
https://www.youtube.com/watch?v=0Dt1XxaIIQA
https://www.youtube.com/watch?v=o0CHeCcsoss
Սրանք էլ մի քանի քարոզչական վիդեոներ են ԱՄՆ-ի թշվառ վիճակի մասին: Կարելի ա պատկերացնել, թե ԿԺԴՀ-ում ինչ աստիճանի են չափազանցում էս ամենը:

Գաղթական
05.06.2016, 10:54
Շատ հետաքրքիր է: :) Առաջին անգամ էմ լսում, կարո՞ղ ես կիսել էս դպրոցի անունը: Իհարկե, Ամստերդամում հնարավոր է որ տենց բան գոյություն ունի, բայց դեռևս 100 տոկոս համոզված չեմ: :)

բավականին ուշացումով եմ պատասխանում, քանի որ նոր տեսա գրառումը ))

դպրոցը կոչվում է Aquarion
յութուբում վիդեոներ կան էդ դպրոց կոչեցյալի ու ուսման մեթոդների մասին, խնդրեմ մեկը.

18+ (https://youtu.be/kzIy6n5mPMQ)

Quyr Qery
30.08.2016, 22:03
Ճիշտն ասած հարմար թեմա չգտա, նորը բացել էլ չուզեցի:
Վարլամովի բլոգն էի քրքրում, ու տեսա թե ինչ հիացմունքով էր գրել Բաքվի մասին
http://varlamov.ru/1920785.html

Հետո մի քիչ էլ քրքրեցի, գտա էս http://puerrtto.livejournal.com/928198.html

Հետո մտածեցի ու զգացի, որ նույն Հայաստանն էլ, նույն Վրաստանն էլ, ոչ մի բանով չեն տարբերվում: Ախր շատ յուրահատուկ երկրներ ենք, երեքին էլ բնորոշ դատարկ շքեղությամբ, երբ-որ միլիոններ ծախսված շենքերում ապրողներ չկան, երբ-որ թանկանոց հյուրանոցներն ու կաֆեները աչք խաբելու համար է:
Համեմատականով հին Թբիլիսն է սիրուն, նոր Բաքուն, իսկ Երևանն էլ դե մերն է, էդքան բան:

Life
04.09.2016, 02:44
Ճիշտն ասած հարմար թեմա չգտա, նորը բացել էլ չուզեցի:
Վարլամովի բլոգն էի քրքրում, ու տեսա թե ինչ հիացմունքով էր գրել Բաքվի մասին
http://varlamov.ru/1920785.html

Շատ կանխատեսելի շարունակությունը :))

Плохой Баку (http://varlamov.ru/1922315.html)
Как азербайджанцы дурят гостей (http://varlamov.ru/1924009.html)

Quyr Qery
05.09.2016, 03:47
Շատ կանխատեսելի շարունակությունը :))

Плохой Баку (http://varlamov.ru/1922315.html)
Как азербайджанцы дурят гостей (http://varlamov.ru/1924009.html)

Վարլամովին չեմ հավանում, բայց իրա բլոգին շատ են հետևում:
Իսկ շարունակությունը լրիվ կանխատեսելի էր:
Օֆ եսիմ է, ինչպես արդեն գրել էի, երեք երկրում էլ նույն պատմությունն է: Ով ավելի շատ կխաբի իր դեմոկրատիայով ու զարգացվածությամբ:

Գաղթական
19.11.2019, 18:16
Անգլիա.
Օլդհամ քաղաքի քաղաքապետարան..

Փաստորեն պետությունը հին կրոնից առանձնացրին, որ նորի հետ միաձուլեն..

https://youtu.be/RFqV_sp0z9Y

Գաղթական
30.11.2019, 20:01
Հետաքրքիր ա, որ Սովետի մեքենաներից ամենահաճախը Նիվեն ա հանդիպում էս կողմերում.

https://i.postimg.cc/MHw7fkZr/33-A890-A5-3-ECA-456-B-A6-DB-D3-ABC9-A5-F120.png

Գաղթական
04.12.2019, 16:35
Սեփական անուն/ազգանունը մի ախմախ, բայց ծիծաղելի թվացող, բանով փոխելու ռուսաստանյան չելենջը շարունակվում է...

https://i.postimg.cc/L8t3DM0q/E0-B585-AE-6-E17-4-AE7-82-AA-23-A5-ACB9-AC52.jpg

One_Way_Ticket
04.12.2019, 18:27
Սեփական անուն/ազգանունը մի ախմախ, բայց ծիծաղելի թվացող, բանով փոխելու ռուսաստանյան չելենջը շարունակվում է...
Կարծես՝ լավ էլ ավանդական ազգանուն է
https://mir24.tv/news/15324108/nepeipivo-stalin-kak-zhivut-lyudi-s-neobychnymi-familiyami