Դիտել ողջ տարբերակը : Հայտարարություն վանական կյանքով ապրել ցանկացողների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է վանական կյանքով ապրել ցանկացողներին: Ընտրված միաբանների վանական կյանքը կկազմակերպվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր վանքերում:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վանորեից տեսչություն (hեռ. /374 10/ 517-291):
Ambrosine
25.08.2010, 02:53
Տղաներ է՞լ են լինելու:
Տղաներ է՞լ են լինելու:
Բնականաբար:
Իսկ Հայաստանում կա՞ն վանական կյանքով ապրող աղջիկներ։
Իսկ Հայաստանում կա՞ն վանական կյանքով ապրող աղջիկներ։
Գյումրիում կուսանոց կա, բայց կաթոլիկ են :) Կույսերն էլ Իտալիայից եկած պառավ աղջիկներ են :))
Իսկ Հայաստանում կա՞ն վանական կյանքով ապրող աղջիկներ։
Ս. Գայանե վանքում միանձնուհիներ կան:
Ambrosine
25.08.2010, 14:20
Մոնկ ջան, իսկ դու մոտավոր կարո՞ղ ես բնութագրել, թե որն է վանական կյանքով ապրելը :oy :)
CactuSoul
25.08.2010, 14:23
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է վանական կյանքով ապրել ցանկացողներին:
Monk, ես այնքան էլ լավ չհասկացա:oy. հրավիրվում են բոլորը, ովքեր կուզենային, այսպես ասած, «փորձարկել» վանական կյանքը սեփական մաշկի վրա՞: Իսկ սահմանափակումներ կա՞ն (ասենք՝ տարիքային, սեռային, ժամանակային…): Օրինակելի քրիստոնյա լինելը, պարբերաբար պատարագների մասնակցած լինելը, և այլն, պարտադի՞ր են: Բայց աչքիս սխալ եմ հասկացել:oy:
Մոնկ ջան, իսկ դու մոտավոր կարո՞ղ ես բնութագրել, թե որն է վանական կյանքով ապրելը :oy :)
Համառոտ. հրաժարում աշխարհիկ կյանքից, կուսական կյանք, լիարժեք նվիրում հոգևոր կյանքին: Որպեսզի չթվա, թե վանական կյանքը մակաբույծ գոյություն է, շեշտեմ, որ յուրաքանչյուր վանական պարտավոր է որևէ ոլորտում իր ունեցած ընդունակությունները, հնարավորությունները և կարողությունները ծառայեցնել ի նպաստ Եկեղեցու և հասարակության՝ համապատասխան աշխատանքով, լինի դա մտավոր, թե ֆիզիկական:
---------- Ավելացվել է՝ 15:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:39 ----------
Monk, ես այնքան էլ լավ չհասկացա:oy. հրավիրվում են բոլորը, ովքեր կուզենային, այսպես ասած, «փորձարկել» վանական կյանքը սեփական մաշկի վրա՞: Իսկ սահմանափակումներ կա՞ն (ասենք՝ տարիքային, սեռային, ժամանակային…): Օրինակելի քրիստոնյա լինելը, պարբերաբար պատարագների մասնակցած լինելը, և այլն, պարտադի՞ր են: Բայց աչքիս սխալ եմ հասկացել:oy:
CactuSoul ջան, որպեսզի գուշակություններ անելով չպատասխանեմ, կարելի է զանգել այդ տրված հեռախոսահամրներով և մանրամասնությունները ճշտել: Ես այսքանն եմ ստացել մեյլիս, դեռ ավելի մանրամսնորեն տեղեկանալու հնարավորություն չեմ ունեցել:
Ինչ որ հավատս չի գալիս , որ Հայ Առաքելական եկեղեցին նման բան առաջարկած լինի , որովհետև Հայ Առաքելական եկեղեցին վաղուց արգելել է կույսանոցների և մենակյացների գոյությունը :
Եթե որևե մեկը անձամբ ճշգրիտ տեղեկություններ ունենա այս հայտարարության մասին , խնդրում եմ անպայման այստեղ գրի , շատ հետաքրքիր է :
Հանկարծ չլինի թե սա էլ այն ճենջոտ աղանդավորների սարքած խաղերից մեկը լինի:
Rhayader
19.10.2010, 00:23
Ս. Գայանե վանքում միանձնուհիներ կան:
Գեղեցի՞կ են:oy
---------- Ավելացվել է՝ 01:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:20 ----------
Ինչ որ հավատս չի գալիս , որ Հայ Առաքելական եկեղեցին նման բան առաջարկած լինի , որովհետև Հայ Առաքելական եկեղեցին վաղուց արգելել է կույսանոցների և մենակյացների գոյությունը :
Եթե որևե մեկը անձամբ ճշգրիտ տեղեկություններ ունենա այս հայտարարության մասին , խնդրում եմ անպայման այստեղ գրի , շատ հետաքրքիր է :
Հանկարծ չլինի թե սա էլ այն ճենջոտ աղանդավորների սարքած խաղերից մեկը լինի:
Մոնկն, իմ իմանալով, ՀԱԵ սարկավագ է, ու իրավասու է ներկայացնել ՀԱԵ-ն:
---------- Ավելացվել է՝ 01:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:21 ----------
Որպեսզի չթվա, թե վանական կյանքը մակաբույծ գոյություն է
Հեհ))) դե, չթվալն առավելագույնն է, որ կարելի է անել այս ոլորտում: