PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ 4.0 Beta (updated version)



Adam
25.08.2010, 02:22
Այս թեմայում կգրվեն օրենքներ և կանոններ, որոնք ներկայիս ՀՀ-ն կվերածեն այն «Հայաստանի Հանրապետությանը», որը և ցանկանում է իրականում տեսնել թեմայի հեղինակը:

Նախապես ասեմ, որ թեմայում «ավելորդ» գրառումները չեն ողջունվում:

Եթե ինչ-որ մեկը համամիտ չի լինի ու կփորձի որևէ կերպ, այսպես ասած, «կպնել» ինձ, ապա թող նա նախ մտածի իր ու իր մարդկային կերպարի մասին, ու անմիջապես փակի սույն էջը:



Եվ այսպես, սկսեցինք:


Օրենքներ և կաննոներ, որոնք կնպաստեն Հայաստանի բնակչության տասը տոկոսանոց լավ ու օրինավոր մասսային հանգիստ ապրել և շենացնել իրենց երկիրը:

Հիմնականում կդրվեն կոնկրետ ինչ-որ բան արգելող օրենքներ:




Գլուխ 1-ին: Օրենքներ՝ կապված մարդու բարոյական կերպարի ճիշտ ձևավորման ու ապագա սերնդին ճիշտ դաստիարակելու հետ:
Խիստ վերահսկվող օրենքներ:

1. Արգելվում է մասսայականորեն հեռարձակել «Թաթուլ», «Սպիտակցի Հայկո» և նմանատիպ կենդանակերպ ձայներ պարունակող երաժշտություններ:
Կալանավորում՝ 10 տարի:

Ընտանեկան պայմաններում կամ ընկերական շրջապատում սույն կենդանիներին լսելու դեպքում՝ ազատազրկում՝ 6՛ տարով:

Սույն աղբը երեխաների՛ն հրամցնելու դեպքում՝ ցմահ բանտարկություն:


2. Արգելվում է արտաբերել «դքի նորո», «կոնդի ջուլո», «ժնջիլ վաղո», «ագառկա վիլիկ» անցյալում տարբեր բակերում ինչ-որ գաղտնի գործունեություններ ծավալած կենդանիների անուններ:
Ազատազրկում՝ 20 տարի:

Նրանց դարձնելու դեպքում պաշտապունքի առարկա՝ ցմահ բանտարկություն:

3. Տիգրան Ժամկոչյան և Արազ լսելու դեպքում՝ գլխատում:

4. Խստիվ արգելվում է օգտագործել երդման տեսակներ, մասնավորապես՝ «մորս արև» «հորս արև» «իմ արև» «քո արև»:
Ազատազրկում՝ 3 տարի, ուղղիչ աշխատանքային գաղութ:

5. Տաքսու վարորդներին պատվերը կատարելիս խստիվ արգելվում է խոսել:
Բացառությամբ միայն ողջույնի և ցտեսության խոսքերն ու հաշվի մասին տեղեկացնելը:
Ի հակառակ օրենքի՝ ազատազրկում 3 տարով:

Արգելվում է տաքսու վարորդին խոսել իր Ռուսաստանում եղած մեծ բիզնեսներից:
Ազատազրկում՝ ցմահ:

Շարունակելի...