PDA

Դիտել ողջ տարբերակը : 2010թ. Բասկետբոլի աշխարհի առաջնություն / Turkey 2010 FIBA



Արծիվ
24.08.2010, 06:44
Օգոստոսի 28-ին Թուրքիայում կմեկնարկվի բասկետոլի աշխարհի առաջնությունը՝
2010 FIBA World Championship Turkey (http://turkey2010.fiba.com/pages/eng/fe/10/fwcm/p/index.html)
եթե սիրում եք բասկետբոլ և հետաքրքրված եք այս սպորտով ապա դրա հետ կապված կարծիքներ կարող եք քննարկել այստեղ: Հարցում բաց է, մնում է ընտրել թե ով որ երկրին է երկրպագում և ով ավելի շատ հավանականություններ ունի դառնալու աշխարհի 2010թ չեմպիոն: Ընտրել եմ 10 երկրներ որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն աշխարհի չեմպիոն դառնալու քան մնացած 14-ը:

Խումբ A

Անգոլա
Արգենտինա
Ավստրալիա
Գերմանիա
Հորդանան
Սերբիա

Խումբ B

Բրազիլիա
Խորվաթիա
Իրան
Թունիսիա
Սլովենիա
ԱՄՆ

Խումբ C

Չինաստան
Փղոսկրե Ափ
Հունաստան
Ռուսաստան
Պուերտո Ռիկա
Թուրքիա

Խումբ D

Կանադա
Ֆրանսիա
Լիբանան
Լիտվա
Նոր Զելադիա
Իսպանիա

Սամսար
24.08.2010, 13:42
Սերբիան ո՞ր օրվանից ա բասկետբոլը թույլ խաղում։ Թե «Լեյքերսում» սերբ չկա, դրա համար ես էդպես կարծում, Արծիվ։ Իմ կարծիքով, պատվո պատվանդանն էս տեսքն ա ունենալու. 1.ԱՄՆ, 2. Սերբիա. 3. Ռուսաստան 4. Իսպանիա։ Երկրորդից չորրորդ տեղերը կարող են փոխվել։

Ambrosine
24.08.2010, 13:49
Երեխեք, քանի հարցմանը շատերը չեն մասնակցել, ասեք՝ տարբերակները շատացնե՞մ, ու՞մ ավելացնեմ, կամ գուցե բոլորի՞ն :think Չնայած՝ բոլորին ավելացնելու տարբերակը այդքան էլ նախընտրելի չի լինի:

Սամսար
24.08.2010, 15:44
Առաջարկում եմ հարցման դնել հետևյալ երկրները՝

Սերբիա
Խորվաթիա
ԱՄՆ
Հունաստան
Ռուսաստան
Թուրքիա
Լիտվա
Իսպանիա

Ի տարբերություն նշածս բասկետբոլային երկրների, Թուրքիային կարելի է թողնել որպես տանտեր. դե տարբերակ չի, որ վախեցնելով-կաշառելով չփորձեն հասնել գոնե մինչև քառորդ եզրափակիչ։

ՖԻԲԱ-ի տղամարդկանց հավաքականների 2009թ. արդյունքներով դասակարգումն այստեղ (http://www.fiba.com/pages/eng/fc/even/rank/p/cp//eventid/4004/langid/1/langlc/en/roundid/4004/rankMen.html), իսկ 2008թ. Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցումների արդյունքներին՝ այստեղ (http://www.fiba.com/pages/eng/fe/08/olym/men/olympic_basketball_men.asp)։

Հ.Գ.Հետևյալ երկրների անվանումների ճիշտ ձևերն են՝ Թունիս, Փղոսկրի Ափ, Պուերտո Ռիկո։

Արծիվ
24.08.2010, 21:24
Սերբիան ո՞ր օրվանից ա բասկետբոլը թույլ խաղում։ Թե «Լեյքերսում» սերբ չկա, դրա համար ես էդպես կարծում, Արծիվ։ Իմ կարծիքով, պատվո պատվանդանն էս տեսքն ա ունենալու. 1.ԱՄՆ, 2. Սերբիա. 3. Ռուսաստան 4. Իսպանիա։ Երկրորդից չորրորդ տեղերը կարող են փոխվել։
Սամսար ջան կներես մոռացել էի ես պետք է Սերբիային էլ ընդգրկեի ցուցակում և դրա համար Աստղին կխնդրեմ որ ավելացնի ում որ պետք է:

---------- Ավելացվել է՝ 21:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:03 ----------


Երեխեք, քանի հարցմանը շատերը չեն մասնակցել, ասեք՝ տարբերակները շատացնե՞մ, ու՞մ ավելացնեմ, կամ գուցե բոլորի՞ն :think Չնայած՝ բոլորին ավելացնելու տարբերակը այդքան էլ նախընտրելի չի լինի:
Աստղ ջան կարծում եմ կարիք չկա բոլորին էլ ավելացնելու բայց եթե կարող ես Սերբերին էլ ավելացրու: Ուզում ես Ավստրալիան կամ Բրազիլիան հանիր Սերբիան ավելացրու:

---------- Ավելացվել է՝ 21:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:10 ----------


Առաջարկում եմ հարցման դնել հետևյալ երկրները՝
Սերբիա
Խորվաթիա
ԱՄՆ
Հունաստան
Ռուսաստան
Թուրքիա
Լիտվա
Իսպանիա

Հետաքրքիրա իսկ դու ի՞նչի ես Արգենտինային մոռացել :o, կարողա քո ասած Սերբիային չի՞ հասնի :) Լավա դու ես լինկը դրել որ FIBA World Ranking որտեղ Արգենտինան առաջինն է: Ես համոզված եմ որ եթե մինչև ֆինալ Արգենտինայի և ԱՄՆ ճանապարհները չխաչվեն ապա ֆինալում նրանք անպայման կհանդիպեն իրար:

---------- Ավելացվել է՝ 21:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:16 ----------

Ժող հետաքրքիրա ո՞վ գիտի Իտալիան ի՞նչի չի մասնակցում խաղերին:

Ambrosine
24.08.2010, 23:37
Ավելացրի Խորվաթիա, Սերբիա, Թուրքիա տարբերակները: Եթե էլի առաջարկներ կան, ասեք:

Սամսար
25.08.2010, 14:09
Սամսար ջան կներես մոռացել էի ես պետք է Սերբիային էլ ընդգրկեի ցուցակում և դրա համար Աստղին կխնդրեմ որ ավելացնի ում որ պետք է:

---------- Ավելացվել է՝ 21:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:03 ----------


Աստղ ջան կարծում եմ կարիք չկա բոլորին էլ ավելացնելու բայց եթե կարող ես Սերբերին էլ ավելացրու: Ուզում ես Ավստրալիան կամ Բրազիլիան հանիր Սերբիան ավելացրու:

---------- Ավելացվել է՝ 21:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:10 ----------


Հետաքրքիրա իսկ դու ի՞նչի ես Արգենտինային մոռացել :o, կարողա քո ասած Սերբիային չի՞ հասնի :) Լավա դու ես լինկը դրել որ FIBA World Ranking որտեղ Արգենտինան առաջինն է: Ես համոզված եմ որ եթե մինչև ֆինալ Արգենտինայի և ԱՄՆ ճանապարհները չխաչվեն ապա ֆինալում նրանք անպայման կհանդիպեն իրար:

---------- Ավելացվել է՝ 21:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:16 ----------

Ժող հետաքրքիրա ո՞վ գիտի Իտալիան ի՞նչի չի մասնակցում խաղերին:

Արգենտինային չէի ավելացնի, որովհետև էդ հավաքականի վարկանիշը Հվ. Ամերիկայի երկրների հետ խաղերի հաշվին է աճել. ոնց էլ լինի եվրոպական գոտուց շատ ավելի թույլ գոտի է։ Հետո մի խաղացով՝ Մանու Ջիլոբինոյով, մինչև զամբյուղը հա չես թռնի։ Իսկ Իտալիան չկա, որովհետև անցյալ տարի իսկի Եվրոպայի առաջնությունում չի խաղացել։

Ի դեպ, նկատեմ ու պոռռռամ, որ թուրքերը առաջնության խորհրդանիշ են դարձրել մեր Վանա կատվին։

Սամսար
04.09.2010, 15:08
Տեսնես, բացած թեմային չհետևելու համար պատժամիջոց չկա՞։ Արծիվ ջան թեմայիդ հետևի, տենց չեղավ։

Վոպճըմ։

1/8-րդում կղաղան (http://turkey2010.fiba.com/pages/eng/fe/10/fwcm/p/brackets.html).

սեպտեմբերի 4-ին
Սերբիա-Խորվաթիա, Իսպանիա-Հունաստան

սեպտեմբերի 5-ին
Սլովենիա-Ավստրալիա, Թուրքիա-Ֆրանսիա,

սեպտեմբերի 6-ին,
ԱՄՆ-Անգոլա,
Ռուսաստան-Նոր Զելանդիա,

սեպտեմբերի 7-ին
Լիտվա-Չինաստան,
Արգենտինա-Բրազիլիա։

Նույն օրը խաղացող զույգերի հաղթողները խաղալու են միմյանց դեմ։ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կխաղա խմբայինում Թուրքիային պարտվելու պատճառով, նկատեմ։

Աբելյան
12.09.2010, 22:48
ԱՄՆ հուփ տուր, թուրքերին կուլ տուր::clap

tikopx
13.09.2010, 12:15
:bux: ԱՄՆ -ն աշխարհի չեմպիոնա:bux:
դե պարզ բաներ, բայց ԱՄՆ-Ռուսաստան խաղը online եմ նայել, ու ռուսները շատ հաջող եին սկսել , բայց ցավոք .................