PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոմանտիզմ

Սյունիք
07.07.2006, 09:00
Կարո՞ղ է արդյոք ռոմանտիզմը վատ հետևանքներ ունենալ:think

Bonita
07.07.2006, 17:31
Կարծում եմ եթե աղջիկն է շատ ռոմանտիկ,դա այդքան էլ վատ չի,բայց տղայի չափից ավելի ռոմանտիկությունը ինձ նյարդայնացնում է:oy ... բայց շատ անտիռոմանտիկն էլ մի բան չի:D ... Կարճ ասած ՊԵՏՔ Է ԳՏՆԵԼ ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ;)

Մելիք
08.07.2006, 17:13
Կարո՞ղ է արդյոք ռոմանտիզմը վատ հետևանքներ ունենալ:thinkՆախ փորձեք սահմանել` ի?նչ եք հասկանում ռոմանտիզմ ասելով:B

Սյունիք
08.07.2006, 17:48
Նախ փորձեք սահմանել` ի?նչ եք հասկանում ռոմանտիզմ ասելով:B

Ռոմանտիզմ ասելով, ես հասկանում եմ, որ մարդ կյանքին նայում է այլ հայացքներով, և իր համար ստեղծում է այլ աշխարհ: Ես կարծում եմ, որ այդ ռոմանտիզմը կարող է վատ հետևանքներ ունենալ, երբ դու հասկանաս, որ կյանքն այլ է, դուրս է քո պատկորացումներից; Կուզենայի իմանալ նաև ձեր կարծիքը:

Sergey
08.07.2006, 22:50

Չէ, համաձայն չեմ քեզ հետ, քո նկարագրածն այլ կերպ է կոչվում, ասենք փախուստ իրականությունից կամ նման մի բան, մինչդեռ կարծում եմ կարելի է լինել ռոմանտիկ, միևնույն ժամանակ ադեկվատ ընկալել իրական կյանքը։
Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու մեջ ռոմանտիզմի ինչ–որ չափաբաժին ի սկզբանե կա, պարզապես ոմանք ինչ-ինչ պատճառներով իրենց մեջ զսպում են, ոմանք էլ գնում են հակառակ ուղղությամբ։

Քրիստինա
29.07.2006, 19:31
Կարծում եմ Ռոմանտիզմը - Ապրելակերպ է

Mench
29.07.2006, 19:52
Կարո՞ղ է արդյոք ռոմանտիզմը վատ հետևանքներ ունենալ:think
ֆինանսական առումով այո :D

GEV85
29.07.2006, 20:32
Ռոմանտիզմը դա տասնութերորդ դարի արվեստի թեքվածություն է, իսկ եթե խոսքը գնում է ռոմանտիկայի մասին, ապա դա իմ կարծիքով սիրելիին գեղեցիկը մատուցելու յուրահատուկ շնորհք է:hands :hands

Ուլուանա
31.07.2006, 07:00
Ռոմանտիզմը դա տասնութերորդ դարի արվեստի թեքվածություն է, իսկ եթե խոսքը գնում է ռոմանտիկայի մասին, ապա դա իմ կարծիքով սիրելիին գեղեցիկը մատուցելու յուրահատուկ շնորհք է:hands :hands
Ճիշտ է, այդ բառի առաջին իմաստը գրականության և արվեստի մեջ որոշակի ուղղվածությունն է, բայց այն ինչ-որ տեղ հոմանիշ է նաև ռոմանտիկա բառին։ ;) Ահա ռոմանտիզմ բառի բացատրությունն ըստ Լինգվո բառարանի.

романтизм
I 1. Направление в литературе и искусстве, возникшее в начале XIX в. , боровшееся с канонами классицизма, выдвигавшее на первый план личность и чувства и использовавшее в своем творчестве исторические и народно-поэтические темы.
2. Направление в литературе и искусстве, проникнутое оптимизмом и стремлением в ярких образах показать высокое назначение человека.

II 1. Мироощущение, характеризующееся идеализацией действительности, мечтательной созерцательностью и чувствительностью.
2. Эмоционально-приподнятое, возвышенное отношение к чему-либо.

kiki
31.07.2006, 08:27
Ռոմանտիզմ ասելով, ես հասկանում եմ, որ մարդ կյանքին նայում է այլ հայացքներով, և իր համար ստեղծում է այլ աշխարհ: Ես կարծում եմ, որ այդ ռոմանտիզմը կարող է վատ հետևանքներ ունենալ, երբ դու հասկանաս, որ կյանքն այլ է, դուրս է քո պատկորացումներից; Կուզենայի իմանալ նաև ձեր կարծիքը:
համաձայն եմ Սերգեյի հետ, դա այնքան էլ այդպես չէ, չնայած որոշ դեպքերում ՝ ասնեք սիրահարված մեկը, որի ահմար ինչ-որ կարճ ժամանակաշրջանում ամեն ինչ լավ է...կարող է այդպիսին լինել միգուցե...
իսկ լինգվոի թարգմանությունը պարզապես "հիացրեց" ինձ...ինչպես են հաջողցրել այդ գեղեցիկ գաղափարը այդքան չոր ու ցամաք, ինչ -որ տեղ էլ կոպիտ ներկյացնել...

Ուլուանա
02.08.2006, 16:23

Բայց ի՞նչը քեզ դուր չեկավ որ... :unsure Օրինակ, այս բացատրության մեջ ի՞նչն է կոպիտ կամ չոր ու ցամաք.

2. Эмоционально-приподнятое, возвышенное отношение к чему-либо.
:think

GEV85
02.08.2006, 20:51
Բայց ի՞նչը քեզ դուր չեկավ որ... :unsure Օրինակ, այս բացատրության մեջ ի՞նչն է կոպիտ կամ չոր ու ցամաք.

2. Эмоционально-приподнятое, возвышенное отношение к чему-либо.
:think
Իմ կարծիքով սա Ռոմանտիզմ թեմայի Ռոմանտիկ բացատրություն է:hands :hands

Մասսագետ
03.08.2006, 00:31
Կարո՞ղ է արդյոք ռոմանտիզմը վատ հետևանքներ ունենալ:think
հա, երբ սիրո խոստովանություն ես անում փողոցն անցնելուց:
Կամ պարոն նախագահի աղջկան…

Լէգնա
05.08.2006, 09:44
ռոմանտիկան մարդուն օգնում է կյանքի վարագույրները վարդագույն դարձնել,ինքն խիստ երազող ,ռոմանտիկ եմ բնույթով,սակայն դրանից երբեք չեմ նեղվել ,այն միշտ ինձ օգնել է;Բայց ինչպես ասում են ,ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ,այնպես էլ ռոմանտիկան,որը իր չափից դուրս արդեն կարող է համարվել ապուշություն;

Esmeralda
21.08.2006, 12:10
Իմ կարծիքով լինել ռոմանտիկ նշանակում է կարողնալ ամեն ինչի մեջ տեսնել գեղեցիկը...

docart
28.08.2006, 00:45
պարտադիր չէ լինել սիրահարված, որպեսզի ռոմանտիկ լինես. Ռոմանտիկ կարելի է լինել ամեն ինչում, ոչ թե միայն սիրահարված էակի հանդեպ: Դրանք ուտոպիստական մտքեր չեն: Իսկ ֆինանսը ռոմանտիզմի հետ կապ չունի:

Esmeralda
28.08.2006, 11:02
պարտադիր չէ լինել սիրահարված, որպեսզի ռոմանտիկ լինես. Ռոմանտիկ կարելի է լինել ամեն ինչում, ոչ թե միայն սիրահարված էակի հանդեպ: Դրանք ուտոպիստական մտքեր չեն: Իսկ ֆինանսը ռոմանտիզմի հետ կապ չունի:
Լիովին համաձայն եմ

PoeT
28.08.2006, 19:47
ռոմանտիկան մարդուն օգնում է կյանքի վարագույրները վարդագույն դարձնել,ինքն խիստ երազող ,ռոմանտիկ եմ բնույթով,սակայն դրանից երբեք չեմ նեղվել ,այն միշտ ինձ օգնել է;Բայց ինչպես ասում են ,ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ,այնպես էլ ռոմանտիկան,որը իր չափից դուրս արդեն կարող է համարվել ապուշություն;

Իսկ ես սովորել եմ մի բան, որը ինձ շատ է օգնում։ Ես ցանկացած պահի կարողանում եմ այդ մուգ վարդագույն ակնոցները հանել և դնել։ Ես երջանիկ եմ

Hambik
28.08.2006, 21:06
Իսկ ես սովորել եմ մի բան, որը ինձ շատ է օգնում։ Ես ցանկացած պահի կարողանում եմ այդ մուգ վարդագույն ակնոցները հանել և դնել։ Ես երջանիկ եմ

Հիանալի է՜: Փաստորեն կան մարդիկ որոնք իրենց երջանիկ են համարում:
Ողջունում եմ քեզ, պոետ :)

Ռոմանտիզմի մասին իմ կարծիքը.
Գուցե փոքր-ինչ տարօրինակ թվա, բայց պիտի ասեմ,
որ Ռոմանտիզմն ընկալելը որոշ չափով երևի կախված է դիմացինիցդ, այսինքն մի բան կարող է դիմացինիդ համար ռոմանտիկ թվալ, իսկ քո համար ոչ այնքան, և հակառակը: Կոնկրետ օրինակ դժվարանում եմ բերել, բայց ասածս զուտ տեսական հիմք չունի ;)

Esmeralda
28.08.2006, 21:49
Օրինակ ես..... ամեն ինչի մեջ կարող եմ տեսնել ռոմանտիկա.....

Artgeo
28.08.2006, 23:53
Օրինակ ես..... ամեն ինչի մեջ կարող եմ տեսնել ռոմանտիկա.....
Սովետաշենի աղբանոց, հաստավզի աչքեր
սրանց մեջ տես, հետո էլի կառաջարկեմ

Ուլուանա
29.08.2006, 06:56
Սովետաշենի աղբանոց, հաստավզի աչքեր
սրանց մեջ տես, հետո էլի կառաջարկեմ
Շատ ռոմանտիկ լինելու ու չափազանց վառ երևակայություն ունենալու դեպքում քո ասած բաների մեջ էլ կարելի է տեսնել... :P
Չնայած ինձ առայժմ դրանց մեջ ռոմանտիզմ տեսնել չի հաջողվում... :(

Սպասում եմ, որ ռոմանտիզմի նոր աղբյուրներ առաջարկես։ :D

Esmeralda
29.08.2006, 12:24
Սովետաշենի աղբանոց, հաստավզի աչքեր
սրանց մեջ տես, հետո էլի կառաջարկեմ
Սովետաշենի աղբանոց.... մի ամբողջ աշխարհ.... ուր հավաքված են նրանք, ովքեր ոչ ոքի պետք չեն.... ոչ ոքի չեն գոհացրել.... պատկերացնւմ եք այն առարկայի զգացողությունը, որ այդտեղ է գտնվում.....:(
հաստավզի աչքեր.... ինչ մեղք են.... ասում են...մարդու հոգին նրա աչքերն են...... բայց այս մարդու հոգին բոլորը չափում են նրա վզի շառավղով..... իսկ աչքերը.... վզին ես նայում մենակ..... աչքերին նայե՞լ ես...

John
29.08.2006, 12:51
Էս ինչ լավ ես գրել… Ուղղակի հիասքանչ;

docart
29.08.2006, 22:04
Ռոմանտիկ պետք է լինել ռեալիզմի սահմաններում, չափից ավել ռոմանտիզմը կխանգարի նորմալ ապրելուն:

Արշակ
30.08.2006, 09:59
Իմ կարծիքով ռոմանտիզմը չափից ավել չի լինում ու չի էլ խանգարում նորմալ ապրելուն։ Նույնիսկ օգնում է։ :) Չնայած իմ հասկացած ռոմանիտզմը հաճախ ուրիշների ասած ռոմանտիզմի հետ չի բռնում։ Շատ բաներ, որոնք ուրիշները ռոմանտիկ են համարում, ինձ համար հեչ էլ ռոմանտիկ չեն, անկապություն են։:think
Այ սենտիմենտալությունը՝ ավելորդ, աննպատակ զգացմունքայնությունն, իմ կարծիքով, խանգարում է նորմալ ապրելուն ու բացասական հատկություն եմ համարում։ Դա մարդիկ հաճախ շփոթում են ռոմանտիզմի կամ ընդհանրապես զգացմունքայնության, հուզականության հետ, բայց իմ կարծիքով դրանք նույն բանը չեն։

Այսպիսով, նախքան որոշելը` ռոմանտիզմը խանգարում է արդյոք նորմալ ապրելուն ու կարող է վատ հետևանքներ ունենալ, թե ոչ, պետք է պարզենք, թե ինչ է ընդհանրապես ռոմանտիզմը։
Ի՞նչ է նշանակում լինել ռոմանտիկ։

PoeT
02.03.2007, 20:20
Գրառումս գուցե ոմանց կողմից սխալ ընդունվի։ Ուզում եմ զգուշացնել, որ սա ընդհամենը իմ կարծիքն է։

Ընդհանրապես, ռոմանտիկան, կարծում եմ գեղեցիկը տեսնելու և գնահատելու հատկություն է։ Ցավոք՝ մարդկության մեծ մասը, ռոմանտիկա ասելով միանգամից հասկանում է, աղջիկ-տղա փոխհարաբերությունները։ Կարծում եմ դա սխալ է։

Կարծում եմ Ռոմանտիզմը - Ապրելակերպ էՈմանց մոտ ռոմանտիկան գուցե և հիվանդություն է դառնում, նրանք շեղվում են...
Իհարկե երևի շատ քչերը կհասկանան ինձ, բայց շեղվելով, նրանք զրկվում են գեղեցկությունը տեսնելու հատկությունից։

Օր. Մարդ լինելով շատ «ռոմանտիկ», չի դիմանում կյանքի դժվարություններին՝ անարդարություններին ու գժվում, կամ կախվում է։

Հետևություն։ Մարդը այլևս իվիճակի չէր տեսնել կյանքի գեղեցկությունը։ Կյանքը կորցրել էր իր իմաստը և ապրելու ցանկությունը կորել էր։

դա իմ կարծիքով սիրելիին գեղեցիկը մատուցելու յուրահատուկ շնորհք էՔո ասածը, ռոմանտիկայի մի շա՜տ նեղ ուղղություն է։

պարտադիր չէ լինել սիրահարված, որպեսզի ռոմանտիկ լինեսՀամձայն եմ։

Ռոմանտիզմն ընկալելը որոշ չափով երևի կախված է դիմացինիցդ, այսինքն մի բան կարող է դիմացինիդ համար ռոմանտիկ թվալ, իսկ քո համար ոչ այնքան, և հակառակը: Կոնկրետ օրինակ դժվարանում եմ բերել, բայց ասածս զուտ տեսական հիմք չունիԴիմացինը, ոչ մի կապ չունի։ Դա կապված է միայն քո հետ։

Օրինակ ես..... ամեն ինչի մեջ կարող եմ տեսնել ռոմանտիկա.....Շատ դժվար բան ասեցիր։ Ինչպե՞ս կարելի է ամեն ինչի մեջ տեսնել ռոմանտիկա։ Չնայած, երևի ես չեմ հասկանում։

Սովետաշենի աղբանոց.... մի ամբողջ աշխարհ.... ուր հավաքված են նրանք, ովքեր ոչ ոքի պետք չեն.... ոչ ոքի չեն գոհացրել.... պատկերացնւմ եք այն առարկայի զգացողությունը, որ այդտեղ է գտնվում.....
հաստավզի աչքեր.... ինչ մեղք են.... ասում են...մարդու հոգին նրա աչքերն են...... բայց այս մարդու հոգին բոլորը չափում են նրա վզի շառավղով..... իսկ աչքերը.... վզին ես նայում մենակ..... աչքերին նայե՞լ ես...Կներես, բայց գրածդ հիմարություն էր։

Ինչ անկապա... Գրառումս կարդալով, տպավորություն է ստեղծվում, որ զուտ ցուցադրական նպատակներով է արվել այն։ :think

Guest
02.03.2007, 20:28
Գրառումս կարդալով, տպավորություն է ստեղծվում, որ զուտ ցուցադրական նպատակներով է արվել այն։ :think

Ուշադիր կարդացի գրառումտ, ու միայն անկեղծություն զագցի…
Ի դեպ լրիվ համամիտ եմ:)

PoeT
02.03.2007, 20:29
Ուշադիր կարդացի գրառումտ, ու միայն անկեղծություն զագցի…
Ի դեպ լրիվ համամիտ եմ:)Հայկ ես քեզ սիրում եմ։

Մելիք
02.03.2007, 20:45
Գրառումս գուցե ոմանց կողմից սխալ ընդունվի։ Ուզում եմ զգուշացնել, որ սա ընդհամենը իմ կարծիքն է։

Ուշադիր կարդացի գրառումտ, ու միայն անկեղծություն զագցի…
Ի դեպ լրիվ համամիտ եմ:)

Հայկ ես քեզ սիրում եմ։
Այ սա ռոմանտիկա է:D

PoeT
02.03.2007, 20:52
Այ սա ռոմանտիկա է:Dլօօօօօօօօօօօօլ ԴԱՎՈՈՈՈ ես քեզ Վաբշե շատ եմ սիրում :D :D :D :D :D :hands :hands :hands

Ուլուանա
02.03.2007, 20:53
Poet, լրիվ համաձայն եմ ռոմանտիկայի քո ընկալմանը։ :ok
Բայց մի քիչ զարմանում եմ, որ Հայկն էլ է համաձայն, որովհետև իր՝ մինչև հիմա այս թեմայում գրածներից ուրիշ տպավորություն էր ստեղծվում... :think

PoeT
02.03.2007, 21:21
Poet, լրիվ համաձայն եմ ռոմանտիկայի քո ընկալմանը։ :ok
Բայց մի քիչ զարմանում եմ, որ Հայկն էլ է համաձայն, որովհետև իր՝ մինչև հիմա այս թեմայում գրածներից ուրիշ տպավորություն էր ստեղծվում... :thinkԱն ջան, այս թեմայում Հայկը ընդամենը մի գրառում ունի :8

Ուլուանա
03.03.2007, 15:14
Ան ջան, այս թեմայում Հայկը ընդամենը մի գրառում ունի :8
Ուրեմն ռոմանտիկայի մասին մի ուրիշ թեմայում էր, խառնել եմ... :oy Էս (http://www.akumb.am/showthread.php?t=6345) թեման նկատի ունեի, որը հենց ինքն էր բացել։ ;)

Idealistka
03.03.2007, 21:50
Ռոմանտիկայի մասին մի շատ լավ տեսահոլովակ ունի «Би-2» խումբը, ես էլ եմ այդպես պատկերացնում ռոմանտիկան: Իմ կարծիքով՝ այն կապ չունի ո՛չ սիրահարված լինել- չլինելու հետ, ո՛չ շրջապատի հետ, այն ծնվում է քո մտքերում ու միայն այն է ապրում: Ու ընդհանրապես հիանալի բան է…

Все в этом мире суета
Не зрим мы бытия конечность
Лишь тихо временем шурша
Над миром распласталась
В Е Ч Н О С Т Ь

P.S.Ռոմանտիզմն ու ռոմանտիկան տարբեր բաներ են:

PoeT
04.03.2007, 08:41
P.S.Ռոմանտիզմն ու ռոմանտիկան տարբեր բաներ են:Իսկ ինչու՞մն է տարբերությունը։

Idealistka
04.03.2007, 19:15
Իսկ ինչու՞մն է տարբերությունը։

«Ռոմանտիզմ» անվանումը սովորաբար օգտագործում են գրական ուղղության իմաստով, որը կենտրոնանում էր մարդկային անձի, զգացմունքի, հոգու վրա:
Ռոմանտիկան էլ ավելի շատ օգտագործվում է հեց այն իմաստով, որ այստեղ քննարկվում է:

Cleopatra
05.03.2007, 11:55
P.S.Ռոմանտիզմն ու ռոմանտիկան տարբեր բաներ են:
Չէ Ան ջան դու սխալվում ես, հիմա Արվեստի պատմության դասերին հենց սովորում ենք ռոմանտիզմի ներկայացուցիչ նկարիչներին: Ու ընհանուր քննարկում ենք ռոմանտիզմ հասկացողությունը:
Իսպաներեն-romance (այսպես են կոչվել իսպ. ռոմանսները)
Անգլերեն-romantic (ռոմանտիկական)
Ֆրանսերեն-romantique
Ռոմանտիզմն յուրահատուկ աշխարհըմբռնում է և ընդգրկում է մշակույթի բոլոր բնագավառները:

Մանոն
14.03.2007, 15:18
P.S.Ռոմանտիզմն ու ռոմանտիկան տարբեր բաներ են:
Իմ կարծիքով Ռոմանտիզմն ու Ռոմանտիկան կարելի է նույնացնել, որովհետև դեռ ոչ ոք հակառակը չի ապացուցել: Բայց այ մտածել, թե ռոմանտիկ են այն մարդիկ, որոնք ամեն ինչում են ռոմանտիզմ տեսնում և ներդաշնակություն փնտրում՝ միանշանակ սխալ է: Իմ կարծիքով ռոմանտիզմ են ներշնչում այն տեսարանները, երևույթներն ու բառերը որոնց մասին մտածելիս անգամ, դրանք մեզ ջերմություն, սեր ու քնքնշանք են փոխանցում: Պարզ է, որ անհեթեթություն է փորձել ներդաշնակություն գտնել սպանդ, պատերազմ, եղեռն... , բառերի մեջ: Վերը նշված աղբարկղի օրինակը դեռ մեղմ էր ասված:)
Հիմա տեսնենք, թե ովքեր են ռոմանտիկ: Բերեմ մի տեսարանի նկարագրություն.
«Ուշ երեկո է: Երկու հոգի նայում են պատուհանից դուրս: Ձյուն է գալիս, ու փողոցային լապտերների աղոտ լույսի տակ երևում է իրար փաթաթված, դանդաղ քայլող մի զույգ… »:
Առաջին դիտորդը մտածում է.
–Տեսնես ի՞նչ հաճույք կա այս ուշ ժամին, ցրտին ու բուքին ման գալու մեջ:
Երկրորդը մտածում է.
– Ինչ խորհրդանշակա՜ն է, մաքուր անաղարտ ձյուն ու սիրահարված մի զույգ…Տեսնես մինչև ու՞ր են շարունակվելու փափուկ ձյան վրա դրոշմած նրանց ոտնահետքերը: Երանի այդ ոտնահետքերը ոչ մի խաչմերուկում չբաժանվեն իրարից…
Ահա և վաղուց ասված մի ճշմարտություն. «Ամեն մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել… »: Առաջին դիտորդը տեսարանը վերլուծեց իր հոգու նեղությամբ, երկրորդը՝ իր հոգու խորությամբ: Վերջինիս նման մարդիկ ներշնչվելով այդ տեսարանից կարող են գրել բանաստեղծություններ, հոգեթով մեղեդիներ, նկարել....ստեղծագործել մի խոսքով:
Հիմա գամ այն բանին, թե խանգարու՞մ է արդյոք ռոմանտիզմը ռեմանտիկ մարդկանց:
Եթե կյանքում բախվել կամ միավորվել են ռոմանտիկն ու ոչ ռոմանտիկը, լինեն դրանք հարևաններ, գործընկերներ թե ամուսիններ, միշտ էլ ռոմանտիկ մարդը ստիպված է լինում քիչ-քիչ կտրել իր ռոմանտիզմի թևիկները, վատագույն դեպքում՝ ներքաշվում է ինքն իր մեջ և ապրում իր ներքնաշխարհում:

ihusik
15.03.2007, 00:47
«Ուշ երեկո է: Երկու հոգի նայում են պատուհանից դուրս: Ձյուն է գալիս, ու փողոցային լապտերների աղոտ լույսի տակ երևում է իրար փաթաթված, դանդաղ քայլող մի զույգ:
Առաջին դիտորդը մտածում է.
–Տեսնես ի՞նչ հաճույք կա այս ուշ ժամին, ցրտին ու բուքին ման գալու մեջ:
Երկրորդը մտածում է.
– Ինչ խորհրդանշակա՜ն է, մաքուր անաղարտ ձյուն ու սիրահարված մի զույգ…Տեսնես մինչև ու՞ր են շարունակվելու փափուկ ձյան վրա դրոշմած նրանց ոտնահետքերը: Երանի այդ ոտնահետքերը ոչ մի խաչմերուկում չբաժանվեն իրարից…»: Ռոմանտիկաաաաաաաաաա:) :oy Լաբոթաաաաաաաաաա:) ;)

lili-4
26.03.2007, 18:56
Մեր հարուստ բառապաշարի մեջ կան այպիսի բառեր, որոնք, որքան էլ փորձես, մեկ է, ոչ մի հոմանիշով, բացատրությամբ չես կարող ամբողջական իմաստն այնպես արտահայտել, որ դու էլ զգաս, , որ ճիշտ նկարագրեցիր: Նման բառերը հասկանալու համար պարզապես այն պետք է միայն զգալ, ապրել այդ բառի իմաստը:Նման բառ, իմ կարծիքով, ռոմանտիզմն է:Չի եղել, որ պոքրիկ առվակի կողքին նստած, հիանաս ու գեղեցիկ զգացողություն ունենաս, երբ նայես, թե ինչպես է քչքչան ջուրը հոսում:Մի տեղ հարվածում է սալ քարին , ու կարծես փշրվելով տարածվում աջ ու ջախ, մի տեղ հունի հղկված քարի վրա այնպես է սահում, ասես կանացի նազանք լինի: Նայես ու ապրես այդ զգացողությամբ, որ կարելի է միայն ռոմանտիզմ անվանել:Իսկ նույն պահին մեկ ուրիշը դա անվանի պարզապես աղմուկ, որ խանգարում է իր հանգիստը:
Գուցե թե հաջորդ օրը այդ առուն քեզ համար լինի ընդհամենը հաճելի տեսարան:
Իմ կարծիքով ռոմանտիզմը հոգու թռիչքի ու մեր միջավայրի հարմոնիան է, որ միախառնվելով դառնում է ամբողջական, սիմֆոնիա:
Ես նման ռոմանտիկ փոքրիկ պահ փորձել եմ նկարագրել իմ»Փշրված խավար« ստեղծագործության մեջ: Չգիտեմ, թե ում մոտ ինչպես կընկալվի, ռոմանտիզմ թե…պարզապես այրվող մոմ:
Իսկ ռոմանտիկ լինելը ոչ թե սենտիմենտալություն , այլ մեծ նվաճում եմ համարում, որ կարողանում է ինչ-որ պահ առաջնորդվել հոգու թելադրանքով:
Մի փշրեք ձեր հոգու թևերը, մեկ -մեկ նրան տվեք ազատություն, որ զգաք այդ հարմոնիան:

Ավելացվել է 1 րոպե անց
Մեր հարուստ բառապաշարի մեջ կան այպիսի բառեր, որոնք, որքան էլ փորձես, մեկ է, ոչ մի հոմանիշով, բացատրությամբ չես կարող ամբողջական իմաստն այնպես արտահայտել, որ դու էլ զգաս, , որ ճիշտ նկարագրեցիր: Նման բառերը հասկանալու համար պարզապես այն պետք է միայն զգալ, ապրել այդ բառի իմաստը:Նման բառ, իմ կարծիքով, ռոմանտիզմն է:Չի եղել, որ փոքրիկ առվակի կողքին նստած, հիանաս ու գեղեցիկ զգացողություն ունենաս, երբ նայես, թե ինչպես է քչքչան ջուրը հոսում:Մի տեղ հարվածում է սալ քարին , ու կարծես փշրվելով տարածվում աջ ու ջախ, մի տեղ հունի հղկված քարի վրա այնպես է սահում, ասես կանացի նազանք լինի: Նայես ու ապրես այդ զգացողությամբ, որ կարելի է միայն ռոմանտիզմ անվանել:Իսկ նույն պահին մեկ ուրիշը դա անվանի պարզապես աղմուկ, որ խանգարում է իր հանգիստը:
Գուցե թե հաջորդ օրը այդ առուն քեզ համար լինի ընդհամենը հաճելի տեսարան:
Իմ կարծիքով ռոմանտիզմը հոգու թռիչքի ու մեր միջավայրի հարմոնիան է, որ միախառնվելով դառնում է ամբողջական, սիմֆոնիա:
Ես նման ռոմանտիկ փոքրիկ պահ փորձել եմ նկարագրել իմ»Փշրված խավար« ստեղծագործության մեջ: Չգիտեմ, թե ում մոտ ինչպես կընկալվի, ռոմանտիզմ թե…պարզապես այրվող մոմ:
Իսկ ռոմանտիկ լինելը ոչ թե սենտիմենտալություն , այլ մեծ նվաճում եմ համարում, որ կարողանում է ինչ-որ պահ առաջնորդվել հոգու թելադրանքով:
Մի փշրեք ձեր հոգու թևերը, մեկ -մեկ նրան տվեք ազատություն, որ զգաք այդ հարմոնիան:

Narinfinity
06.09.2008, 02:16
Այ սենտիմենտալությունը՝ ավելորդ, աննպատակ զգացմունքայնությունն, իմ կարծիքով, խանգարում է նորմալ ապրելուն ու բացասական հատկություն եմ համարում։ Դա մարդիկ հաճախ շփոթում են ռոմանտիզմի կամ ընդհանրապես զգացմունքայնության, հուզականության հետ, բայց իմ կարծիքով դրանք նույն բանը չեն։

Այսպիսով, նախքան որոշելը` ռոմանտիզմը խանգարում է արդյոք նորմալ ապրելուն ու կարող է վատ հետևանքներ ունենալ, թե ոչ, պետք է պարզենք, թե ինչ է ընդհանրապես ռոմանտիզմը։
Ի՞նչ է նշանակում լինել ռոմանտիկ։

Ռոմանտիզմ` մի բառ որը հնչում է ինչպես մի հիվանդություն, բայց դա չէ,
Ռոմանտիկա` հնչում է ինչպես երաժշտությունը, բայց դա չէ,

Ռոմանտիզմ, մրդուն հատուկ հուզականության, զգացմունքայնության, ամեն ինչում, ամենուր գեղեցիկը տեսնելու մատնացույց անելու և իհարկե ամենակարևորը` գնահատելու բնորոշ գիծ:

Ռոմանտիկա, երազանքների ու ցանկությունների խառնաշփոթ, երբ երազում ես մի բան, ու աշխատում այն իրականում կառուցել և ունենալ քո սիրելիի համար, ձեզ համար...
Սրանք մարդու մոտ երբեմն խաղալիք են հասկացվում, այնինչ սրանք են մարդուն մուսաների հետ կապում, սրանցով են ծնվում գյուտերն ու հանճարեղ մտքերը...
Այնպես որ սրանք մեզ շատ են անհրաժեշտ, բայց պետք չէ դրանք ագահությամբ ցուցադրել, կամ թաքցնել..., այդ զգացմունքները, հույզերը ունեն իրենց ի հայտ գալու ժամանակը` անսպասելի և մատուցման ձևը` անակնկալ...:o