Դիտել ողջ տարբերակը : Մութ Պատմություն 6
Սեպտեմբերի 20
23.00
Մութ պատմություն
6-րդ խաղաշրջան
Ողջույն: :)
Մութ պատմության 6-րդ խաղաշրջանը համարում եմ սկսված:
-------------------------------------------------------------------------------------------------------
Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն՝ խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր:
Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»:
Ուրիշ տեսակի հարցերին պատասխաններ չեն տրվի:
Խաղի մասնակիցները, բացահայտելով պատմության մութ հանգամանքները, վերջիվերջո ամբողջությամբ կբացեն այն՝ քողազերծելով ամեն մի մանրուք և հայտնի դարձնելով դրանք բոլորին:
Մասնակիցները իրենց գրառման մեջ իրավունք ունեն գրելու ոչ ավել քան երկու հարց:
Հ.Գ. Խաղի ընթացքում, մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որպեսզի արդեն իսկ գրված հարցերը նորից չկրկնեն:
Բարի ժամանց:
Մութ պատմությունները տեղադրվում են սցենարային ֆորմատով:
Հարգելի նոր անդամներ,
Խաղի ընթացքի և էության մասին առավել լայն պատկերացում կազմելու համար սեղմեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/56322-%D5%84%D5%B8%D6%82%D5%A9-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-5) և/կամ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/49981-%D5%84%D5%B8%D6%82%D5%A9-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) :
-------------------------------------------
Ներկայացվող պատմությունը
Տեսարան 1
Կիսախավար մի վայր:
Տարածքում վառվող թույլ լույսը տեսանելի է դարձնում ընդամենը մթության մեջ կորած անկյուններից մեկը:
Հանկարծ, դուռը բացվում է և ներս են մտնում երեք հոգի:
Նրանցից մեկը՝ 28-ամյա մի աղջիկ է՝ Վեռա անունով:
Կողակիցներից առաջինը միջին տարիքի մի տղամարդ է, իսկ մյուսը՝ տարեց մի կին:
Տղամարդ (Վեռային) - Ահա այստեղ է:
Վեռան փոքր-ինչ սկսում է դողալ:
Կին (Վեռային) - Ձեզ լա՞վ եք զգում:
Վեռա (փոքր-ինչ նյարդայնացած) - Ը... այո... մի քիչ հուզված եմ, ճիշտն ասած:
Կին - Եթե վստահ չեք ձեզ վրա, կարող ենք դուրս գալ:
Վեռա - Չէ, չէ... հիմա կանցնի: Ուղղակի ինքս շատ էմոցիոնալ եմ բնավորությամբ:
Տղամարդ - Հանգստացնող որևէ բան կուզե՞ք:
Ուղղակի մենք շատ ժամանակ չունենք: Գործը պետք է ավարտին հասցվի:
Վեռա - Ընդամենը երկու րոպե, խնդրում եմ:
Տղամարդ - Լավ: Երկու րոպե կսպասենք:
Վեռան անհանգիստ վիճակում է:
Վեռա (կնոջը) - Մի բան եմ ուզում հարցնել:
Այն կասկածները, որոնք ունեիք, անհի՞մն էին:
Կին - Արդյունքում հասկացանք, որ այո, անհիմն էին:
Վեռան մտորումների մեջ է:
Հիշում է իր կյանքից ինչ-որ դրվագ:
Տեսարան 2
Հիշողություն
Flashback
Հոգեբուժարան:
Պալատներից մեկում պառկած է Վեռան:
Ներս է մտնում ինչ-որ մեկը:
Վեռան պառկած է և գտնվում է կարծես ճգնաժամի մեջ: Հազիվ է կարողանում խոսել: Բժիշկները հենց նոր են ինչ-որ բան սրսկել:
Անձնավորությունը մոտենում է և կանգնում նրա դիմաց:
Վեռա (հազիվ խոսելով) - Ինչի՞ համար ես եկել:
Այցելուն, փոքր-ինչ խորհրդավոր լռությունից հետո, սկսում է խոսել:
Այցելու - Գիտեմ, որ ատում ես ինձ:
Բայց փորձիր հասկանալ, խնդրում եմ:
Վեռա - Ես քեզ չեմ ատում: Դու՛ ես ինձ ատում:
Այցելու - Եթե ատեի քեզ, չէի թաքցնի արածներդ:
Վեռան լռում Է:
Վեռա - Ես ոչ մի բան էլ չեմ արել:
Այցելուն մոտենում է պատուհանին և չկարողանալով զսպել իրեն, սկսում է ուժեղ հեկեկալ:
Վեռան թմրած վիճակում է:
Այցելու (հուզված) - Ես ստիպվա՛ծ էի անել դա: Այլապես հետևանքներն անդառնալի կարող էին լինել...
Flashback-ի ավարտը:
Տեսարան 3
Կիսախավար տարածք:
Կին (Վեռային) - Պատրա՞ստ եք:
Վեռան, հուզմունքից դողալով, գլխով է անում, որ այո:
Այնուհետև տարածքում գտնվող տղամարդը ինչ-որ գործողություն է կատարում:
Այդ ընթացքում, Վեռան սկսում է իրեն վատ զգալ:
Կին – Հանգստացեք: Ամեն ինչ կանցնի:
Վեռա - Վատ եմ զգում ինձ:
Տղամարդը ավարտում է գործողությունը:
Տղամարդ (Վեռային) - Եկեք այստեղ:
Վեռան մոտենում է նրան:
Կին - Ես հիմա ջուր ու հանգստացնող որևէ բան կփորձեմ բերել:
Կինը դուրս է գալիս տարածքից:
Վեռան սառած վիճակում է:
Երկու րոպե անց:
Վեռա (տղամարդուն) - Ուզում եմ մենակ մնալ:
Տղամարդը, լուռ հայացքով, դուրս է գալիս տարածքից:
Վեռան մնում է մենակ:
Տեսարան 4
Վեռայի մոտ գտնվող անձնավորությունները ինչ-որ վայրում զրուցում են:
Տղամարդը հենց նոր մտավ այնտեղ:
Կին - Արեցի՞ր ամեն ինչ:
Տղամարդ - Ասաց, որ ուզում է մենակ մնալ:
Կին - Հիմա դեղը տանե՞մ, թե չէ:
Տղամարդ - Մի քիչ սպասենք:
Կին - Տարօրինակ աղջիկ է երևում շատ:
Տղամարդ (քմծիծաղով) - Հուզված է...
Շփոթված...
Մի բան չեմ հասկանում: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, նա այդքան էլ էմոցիոնալ անձնավորություն չպետք է լինի:
Կին - Ի՞նչ տեղեկություններ:
Հանկարծ, լսվում է ուժեղ գոռոց:
Անձնավորությունները շտապում են կիսախավար վայր:
Մտնելուն պես, անակնկալ կերպով քարանում են:
Վեռան արնաշաղախ ընկած է գետնին՝ սուր գործիքը խրված փորը:
Կին (սարսափած) - Աստված իմ...
Տղամարդը մոտենում է Վեռային և տեսնում, որ նրա դեմքն ամբողջովին պատված է արյունով, սակայն դեմքին ոչ մի վնասվածք չկա:
----------------------------------------------------------------------------------
Բացահայտեք՝
1. Ո՞վ էր Վեռան:
2. Ու՞մ հետ էր զրուցում նա կիսախավար տարածք մտնելուն պես:
3. Ի՞նչ անցյալ է ունեցել նա:
4. Ո՞վ այցելեց նրան հոգեբուժարանում:
5. Ինչի՞ համար էր Վեռան հոգեբուժարանում:
6. Ի՞նչ տեղի ունեցավ կիսախավար վայրում:
7. Ի՞նչ հանգամանքներում մահացավ Վեռան:
8. Ո՞րն էր պատճառը:
––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––� �–
Բացահայտեք պատմությունը...
Վեռան ինքնասպան է եղել?
Վեռային Այցելուն է սպանել ?
Վեռային սպանել են վրեժի զգացումով:
Վեռան իրոք հոգեկան խնդիրներ ուներ, որ հայտնվել էր հոգեբուժարանում:
Վեռան ինքնասպան է եղել?
Վեռային Այցելուն է սպանել ?
1. Այո:
2. Հետևաբար՝ Ոչ:
Վեռան հղի էր?
Ոչ:
---------- Ավելացվել է՝ 23:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:40 ----------
Վեռային սպանել են վրեժի զգացումով:
Վեռան իրոք հոգեկան խնդիրներ ուներ, որ հայտնվել էր հոգեբուժարանում:
1. Ոչ:
2. Այո:
Տեսարան առաջինում նկարագրված է դիահերձարան, կամ են որ մահացած մարդկանց բարեկամներին կանչում են որ հաստատեն որ ինքնա, ոպշմ ջոգար, ետի ?
Պոզիտրոն
20.09.2010, 22:45
Վեռային համոզել էին որ թողի իր հետ կատարեին այդ գործողությունը թե նա ինքն էր որոշել:
Վեռան այդ սենյակում եղել էր անցյալում?
Վեռան մարդ էր սպանել?
Այցելուն տղամարդ էր?
Բացի այդ 3 հոգուց էլի ինչ-որ մեկը կար այդ սենյակում:
Մինչ սենյակ մտնելը Վեռան որոշել էր ինքնասպանություն գործեր:
Տեսարան առաջինում նկարագրված է դիահերձարան, կամ են որ մահացած մարդկանց բարեկամներին կանչում են որ հաստատեն որ ինքնա, ոպշմ ջոգար, ետի ?
Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»: ;)
Վեռան այդ սենյակում եղել էր անցյալում?
Ոչ:
Վեռան մարդ էր սպանել?
Այցելուն տղամարդ էր?
1. Այո:
2. Այո:
Բացի այդ 3 հոգուց էլի ինչ-որ մեկը կար այդ սենյակում:
Մինչ սենյակ մտնելը Վեռան որոշել էր ինքնասպանություն գործեր:
1. Այո:
2. Ոչ:
Տեսարան առաջինում նկարագրված է դիահերձարան?
Վեռան գիտակցել է, որ մարդ է սպանել:
Սպանվածը Այցելուի մտերիմներից էր:
Տեսարան առաջինում նկարագրված է դիահերձարան?
Այո:
Վեռան գիտակցել է, որ մարդ է սպանել:
Սպանվածը Այցելուի մտերիմներից էր:
1. Ոչ:
2. Վերջին սպանվածը՝ Ոչ:
Վեռան այդ սենյակում տեսավ Այցելուին:
Այցելուին տեսնելուց հետո Վեռան որոշեց ինքնասպան լինել:
վեռան և այցելուն քույր եղբայր են?
վեռան և այցելուն ամուսնյակններ են?
Դիահերձարանում այցելուի դին էր ? էսի աչկիս Ռոջերնա լօօօլ
Վեռան այդ սենյակում տեսավ Այցելուին:
Այցելուին տեսնելուց հետո Վեռան որոշեց ինքնասպան լինել:
1. Այո:
2. Միանշանակ պատասխանել «որոշեց»՝ սխալ կլինի:
Նա հոգեկան հիվանդությամբ էր տառապում:
Վեռան մեկից ավելի մարդկանց է սպանել:
Վեռան Այցելուի մտերիմներից սպանել է:
վեռան և այցելուն ամուսնյակններ են?
Այո:
---------- Ավելացվել է՝ 00:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:06 ----------
Վեռան մեկից ավելի մարդկանց է սպանել:
Վեռան Այցելուի մտերիմներից սպանել է:
1. Էական չէ:
2. Էական չէ:
Պոզիտրոն
20.09.2010, 23:12
Այդ մարդիկ նման գործողություններ ուրիշների հետել էին անում?
Այդ գործողությունը արվում էր Վեռային բուժելու համար(գոնե ըստ Վեռայի)
Այդ մարդիկ նման գործողություններ ուրիշների հետել էին անում?
Այդ գործողությունը արվում էր Վեռային բուժելու համար(գոնե ըստ Վեռայի)
1. Այո:
2. Ոչ:
Վեռան հայտնվել էր հոգեբուժարանում, որովհետև անգիտակցաբար մա՞րդ էր սպանել:
Սղամարդը և Կինը ուզում էին, որ Վեռան ինքնասպան լինի:
---------- Ավելացվել է՝ 00:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:16 ----------
Վեռայի դեմքին Այցելուի արյունն էր:
Վեռան հայտնվել էր հոգեբուժարանում, որովհետև անգիտակցաբար մա՞րդ էր սպանել:
Կարելի է ասել:
Սղամարդը և Կինը ուզում էին, որ Վեռան ինքնասպան լինի:
Վեռայի դեմքին Այցելուի արյունն էր:
1. Ոչ:
2. Այո:
Պոզիտրոն
20.09.2010, 23:26
Այդ գործողությունները պետք է Վեռային մահվան հասցնեին?
Վեռայի ամուսնուն սպանել էին?
Մինչ Վեռայի սենյակ մտնելը Այցելուն կենդանի էր:
Տղամարդը և Կինը ծանոթ էին Վեռային:
Այդ գործողությունները պետք է Վեռային մահվան հասցնեին?
Վեռայի ամուսնուն սպանել էին?
1. Ոչ:
2. Այո:
Մինչ Վեռայի սենյակ մտնելը Այցելուն կենդանի էր:
Տղամարդը և Կինը ծանոթ էին Վեռային:
1. Այո:
2. Ոչ այդքան:
Վեռան սպանել էր այդ սենյակում գտնվող այցելուին և հետո ինքնասպա՞ն եղել:
Վեռան սպանեց այցելուին:
Այո:
Վեռան սպանել էր այդ սենյակում գտնվող այցելուին և հետո ինքնասպա՞ն եղել:
Այո:
Բոլորը մտածում էին, որ Այցելուն մահացած է, բայց դա իրականում այդպես չէր:
---------- Ավելացվել է՝ 00:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:45 ----------
Վեռան գիտակցում էր, որ սպանում է իր ամուսնուն:
Պոզիտրոն
20.09.2010, 23:48
Այդ 2-ը գիտեին որ Վեռան հիվանդ է:
Վեռան այլևս հոգեբուժարանում չէր որովհետև բուժվել էր(գոնե ուրիշները այդպես էին մտածում)
Այդ օրւ Վեռան գիտակցաբա՞ր սպանեց սպանեց իր ամուսնուն:
Ամուսինն է նրա հոգեկան խանգարման պատճառ հանդիսացել:
---------- Ավելացվել է՝ 01:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:56 ----------
Վեռան այդ սենյակում խոսեց ամուսնու հետ:
Բոլորը մտածում էին, որ Այցելուն մահացած է, բայց դա իրականում այդպես չէր:
Վեռան գիտակցում էր, որ սպանում է իր ամուսնուն:
1. Այո:
2. Որոշ չափով Այո:
Այդ 2-ը գիտեին որ Վեռան հիվանդ է:
Վեռան այլևս հոգեբուժարանում չէր որովհետև բուժվել էր(գոնե ուրիշները այդպես էին մտածում)
1. Նրանցից մեկը՝ կիսով չափ:
2. Այո:
Այդ օրւ Վեռան գիտակցաբա՞ր սպանեց սպանեց իր ամուսնուն:
Միանշանակ պատասխանել այո՝ սխալ կլինի:
Պոզիտրոն
21.09.2010, 00:03
Վեռան նկատեց ամուսնուն դրա համար ուզեց «մենակ» մնալ?
Ամուսինն է նրա հոգեկան խանգարման պատճառ հանդիսացել:
Վեռան այդ սենյակում խոսեց ամուսնու հետ:
Վեռայի ամուսի՞նն էլ կազմակերպել, որ հայտնվի դիահերձարանում, որ տեսնի Վեռային:
Տղամարդը ամուսնու հետ պայմանավորվածություն ուներ:
«Մի բան չեմ հասկանում: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, նա այդքան էլ էմոցիոնալ անձնավորություն չպետք է լինի:
Կին - Ի՞նչ տեղեկություններ: »
Վեռան նկատեց ամուսնուն դրա համար ուզեց «մենակ» մնալ?
Այո:
Ամուսինն է նրա հոգեկան խանգարման պատճառ հանդիսացել:
Վեռան այդ սենյակում խոսեց ամուսնու հետ:
1. Ոչ:
2. Ոչ:
Վեռայի ամուսի՞նն էլ կազմակերպել, որ հայտնվի դիահերձարանում, որ տեսնի Վեռային:
Ոչ:
---------------
Արեք եզրահանգումներ, քննարկումներ: Գրեք կարծիքներ...
Պատասխաններ կտրվեն արդեն վաղը:
:)
Այդ գոռոցը ամուսնու գոռոցն էր:
Պատմության մեջ նաև երեխա կա՞(ր):
Էս Ադամն ի՞նչ էղավ: Բայց սա ոնց-որ թե «Այո» - «Ոչ» պատասխանով հարց չի... :unsure
Ժող, ամենայն հավանականությամբ, Ադամը մի քանի օր չի կարող մտնել Ակումբ ու ներողություն ա խնդրում բոլորից: Խնդիրներ են առաջացել, ու երևի մյուս շաբաթվա մեջ նոր կկարողանա շարունակել խաղը:
Համբերություն ձեզ :):
Մի քանի խնդիրներ էին առաջացել, որի պատճառով հիմա օրական ընդամենը մի քանի րոպե եմ հասցնում ակումբ մտնել:
Ներողություն եմ խնդրում խաղի այս տեսակ պաուզայի համար:
Շուտով կշարունակենք: