PDA

Դիտել ողջ տարբերակը : Թուիր/Týr



Rammstein
22.08.2010, 13:23
Týr-ը (ֆարերերեն կարդացվում է «Թուիր») 1998 թ. հունվարին հիմնված խումբ է` Ֆարերյան կզղիներից: Նվագում են պրոգրեսիվ-ֆոլկ մետալ: Երաժշտությունը հիմնված է ֆարերյան եւ սկանդինավյան ժողովրդական երաժշտության վրա: Խմբի անվանումը ծագել է Տիր աստծու անունից, որը հայտնի է գերմանասկանդինավյան դիցաբանությունից:

http://userserve-ak.last.fm/serve/500/27362471/Tr+Dark+Island.jpg

http://userserve-ak.last.fm/serve/500/171634/Tr.jpg

Խումբը առաջին անգամ թողարկել է մի քանի ստեղծագործության դեմո տարբերակները 80 օրինակով, որից հետո այն նկատվել է Կոպենհագենում, սակայն ձայնագրման լուրջ առաջարկներ չեն եղել: Խումբը առաջընթաց ունեցավ 2001 թ. Prix Føroyar երաժշտական փառատոնում: Առաջին դեմոյի «Ormurin Langi» երգը վերածվեց հիթի:

2002 թ. Týr-ը կատարեց 30 համերգ 5 տարբեր երկրներում` Դանիայում, Իսլանդիայում, Ֆարերյան կղզիներում, Նորվեգիայում եւ Լատվիայում: Ամենամեծ հաջողությունը խումբն ունեցավ Իսլանդիայում եւ հայրենիքում:
2008 թվականին Բեռլինի ֆաշիզմի եւ հակաֆաշիզմի ուսումնասիրության ինստիտուտը (BIFFF, Berliner Institut für Faschismus-Forschung und Antifaschistische Aktion) Պետեր Կռատցի գլխավորությամբ քննադատեց տեղական փառատոնում հանդես եկող մի շարք խմբերի, այդ թվում Týr-ին, քանի որ նրանց ոճը պարունակում է տարրեր բազմաթիվ դիցաբանական սիմվոլներից, որոնք հանդիպում են նաեւ ֆաշիստական սիմվոլների շարքում: BIFFF հասարակական կազմակերպության կարծիքով նման համերգները վեր են ածվում նեոնացիստների հանդիպման վայրի: Միեւնույն ժամանակ Týr-ի անդամներն իրենց հայացքներով որեւէ ընդհանրություն չունեն իրենց այդպիսի երկրպագուների հետ, ինչի մասին հայտարարել են իրենց կայքում:

Խմբի անդամները.
Heri Joensen – վոկալ, կիթառ
Terji Skibenæs – կիթառ
Gunnar H. Thomsen – բաս կիթառ
Kári Streymoy – հարվածային գործիքներ

Նախկին անդամները
Jón Joensen – կիթառ, վոկալ
Pól Arni Holm – վոկալ
Allan Streymoy – վոկալ
Ottó P. Arnarson – կիթառ

Pól Arni Holm-ը եւ Jón Joensen-ը (Heri Joensen-ի եղբայրը) եղել են խմբի կազմում How Far To Asgaard ալբոմի ձայնագրման ժամանակ, սակայն ալբոմի թողարկումից հետո լքել են խումբը:
Jón Joensen-ի խումբը լքելուց հետո խմբին միացավ Terji Skibenæs-ը: Երգելու պարտականությունը կարճ ժամանակով իր վրա վերցրեց Allan Streymoy-ը (Kári –ի եղբայրը), ինչի ընթացքում խումբը թողարկեց «Ólavur Riddararós» սինգլը: Երբ Allan Streymoy-ը լքեց խումբը, վոկալիստ դարձավ Heri Joensen-ը: Այսքանը տեղի ունեցավ Eric the Red-ի գրանցումից առաջ:
Skibenæs-ը խումբը լքեց Eric the Red-ի թողարկումից միառժամանակ անց: Որոշ ժամանակ խումբը եղավ տրիոյի կարգավիճակում: 2004 թվականի ամռանը շատ կարճ ժամանակով նրանց միացավ իսլանդացի կիթառահար Ottó P. Arnarson-ը: Երբ վերջինս խումբը լքեց, Skibenæs-ը ետ վերադարձավ:
2008-ի հունվարին Kári Streymoy-ն ուներ մեջքի վնասվածք, որը թույլ չտվեց նրան մասնակցել նույն թվականի շրջագայությանը մինչեւ հոկտեմբեր: Paganfest-ի եւրոպական մասում հարվածային գործիքները կատարեց Faeroese-ի թմբկահար, Kári Streymoy-ի ուսանող Amon Djurhuus-ը, ԱՄՆ-ի մասում հարվածայինը կատարեց Merlin Sutter-ը Eluveitie-ից, իսկ Կանադայի մասում` Daniel Ryan-ը` Gigan-ից: Այդ շրջագայությունից հետո նորից Եւրոպայում Kári-ն փոխարինեց Amon Djurhuus-ը: 2008-ի հոկտեմբերին Kári Streymoy-ը պատրաստ էր մասնակցել Ragnarök's Aaskereia փառատոնի շրջագայությանը:

Թողարկումները.
Ալբոմներ.
How Far To Asgaard – 2002
Eric The Red – 2003
Ragnarok – 2006
Land – 2008
By The Light Of The Northern Star – 2009

Տեսահոլովակներ.
Hail to the Hammer (2002)
Ormurin Langi (2002)
Regin Smiður (2003)
Sinklars Vísa (2008)
Eric The Red (2006)
Hold the Heathen Hammer High (2009)


Տեղեկույթի աղբյուր` Վիկիպեդիա (անգլերեն, ռուսերեն):
Թարգմանությունը` ինձնից:

Rammstein
22.08.2010, 13:45
Ալբոմներից երկուսը քաշում ենք այտեղից`
Eric the Red (http://musicfond.com/music/album/-/Tyr/Eric%20The%20Red/?id=41081)
Ragnarok (http://musicfond.com/music/album/-/Tyr/Ragnarok/?id=41082)

Ես դեռ մենակ Eric the Red-ն եմ լսել, ու շատ ա դուրս եկել: :love

Արամ
22.08.2010, 14:14
Tyr - Stosrisvolurin.mp3 նոր բեռնեցի լսում եմ, լսվում է: Ոչ շատ ծանր, ոչ շատ թեթև:

Rammstein
16.08.2011, 02:01
Էն ժամանակ, որ էս թեման բացում էի, ինչպես գրել եմ, դեռ միայն Eric the Red ալբոմն էի լսել:
Հիմա արդեն բոլոր ալբոմներին լավ ծանոթ եմ, ու պիտի արձանագրեմ, որ ամենալավերից մեկը, կամ հենց լավագույնը Eric the Red-ն ա:

Լավ, սկսեմ սկզբից.

1. How Far to Asgaard
Սկզբի համար ուղղակի հիանալի ալբոմ ա, չնայած սկսնակությունը զգացվում ա: Էս ալբոմից ամենաշատ հավանել եմ
God of War (http://www.youtube.com/watch?v=jx4PTEMI4Pc),
Sand in the Wind (http://www.youtube.com/watch?v=aOHqoJq9nK0) ու
Ormurin Langi (http://www.youtube.com/watch?v=xoxw46rB428)
երգերը:
Դե Hail to the Hammer-ը չեմ կարող անտեսել, ուղղակի էդ երգի լավագույն տարբերակը իմ համար 2-րդ թողարկումն ա` հաջորդ ալբոմոււմ:


2. Eric the Red :good
Նախորդի հետ շատ դժվար ա համեմատելը, միանգամից աննկարագրելի աճ եմ նկատում էս ալբոմում: Երեւի ավելի հեշտ ա ասել, թե որ երգը չեմ հավանել, քան` թե որն եմ հավանել:

The Edge (http://www.youtube.com/watch?v=1ZX_7lrtnRU),
Regin Smiður (http://www.youtube.com/watch?v=1a5mMyTNK6k)
The Wild Rover (http://www.youtube.com/watch?v=5K3P6cp-5jM)
Stýrisvølurin (http://www.youtube.com/watch?v=f8hyVMR7MWU)
Ólavur Riddararós (http://www.youtube.com/watch?v=4omshfTFmCE)
Ramund Hin Unge (http://www.youtube.com/watch?v=2jnNrliOuKI)
Hail to the Hammer (http://www.youtube.com/watch?v=vGIaJvYEYGY)

Եթե էս ամբողջը չէ, գոնե The Edge-ը, The Wild Rover-ը, Ramund Hin Unge-ն լսեք: :oy


3. Ragnarok :good
Նույնպես գերազանց ալբոմ ա, Eric the Red-ին հավասար:
Էս ալբոմում երգերի մեծ մասն ունեն իրենց նախաբանները` առանձին տրեկներով: Օրինակ` Brother's Bane-ի նախաբնը Envy-ն ա, The Ride to Hel-ինը` The Burning-ը, The Hunt-ինը` The Rage of the Skullgaffer-ը, Lord of Lies-ինը` Victory-ն, Valhalla-ինը` Valkyries Flight-ը, Ragnarok-ի նախաբանը Gjallarhornið-ն է, իսկ վերջաբանը` բնականբար The End-ը: Իսկ Grímur á Miðalnesi-ը միաժամանակ կարելի է համարել ե՛ւ Torsteins Kvæði-ի վերջաբանը, ե՛ւ Wings of Time-ի նախաբանը: The Beginning-ն էլ կարելի է համարել ամբողջ ալբոմի նախաբանը:
Մի խոսքով` արժի ամբողջ ալբոմը լսել, ու հատկապես այս երգերը.

The Beginning (http://www.youtube.com/watch?v=kF87RAxhBpM)

Envy (http://www.youtube.com/watch?v=0JXgmNzynFk)
Brother's Bane (http://www.youtube.com/watch?v=QtT6hSQE3Do)

The Burning (http://www.youtube.com/watch?v=5PYf6__fqt4)
The Ride to Hel (http://www.youtube.com/watch?v=8sn6_bJfR3o)

Torsteins Kvæði (http://www.youtube.com/watch?v=8EPsPMdlAqQ)

The Rage of the Skullgaffer (http://www.youtube.com/watch?v=Xa8pw8AM_Ls)
The Hunt (http://www.youtube.com/watch?v=rBH6fIUZjBg)

Gjallarhornið (http://www.youtube.com/watch?v=PZxYx1GYHGE)
Ragnarok (http://www.youtube.com/watch?v=_s5-L3dXD8E)
The End (http://www.youtube.com/watch?v=8pBvh-LFvNY)


4. Land :bad
Իմ համար` ամենավատ ալբոմը: Գրեթե ոչ մի երգ չեմ հավանել: Մի քիչ գուցե
Fípan Fagra (http://www.youtube.com/watch?v=1A1KbDrzJ_0)
երգն ա լսվում…



5. By the Light of the Northern Star
Էս մեկն էլ չսիրեցի, չնայած` Land-ից լավն ա, քանի որ լավ երգեր կան: Օրինակ`
Hold the Heathen Hammer High (http://www.youtube.com/watch?v=RuWrt_oRsk4)
By the Sword in My Hand (http://www.youtube.com/watch?v=gH0y3_-jX3o)
Ride (http://www.youtube.com/watch?v=Aw78NYAv05g)

Freeman
16.08.2011, 16:01
Մերսի, Ռամշ ջան,հավեսին երգեր են:)

Rammstein
19.10.2012, 01:23
Վերջերս վերջին ալբոմը քաշեցի (չնայած որ անցած տարի ա թողարկվել)` The Lay Of Thrym-ը ու պարզեցի, որ ահագին լավ երգեր կան: Սենց կարամ ասեմ` ալբոմի տրեկլիստում առաջին 5 երգը (Flames of The Free, Shadow of The Swastika, Take Your Tyrant, Evening Star, Hall of Freedom) իմ համար բարձունքում են, հետո կտրուկ թուլանում ա:



4. Land :bad
Իմ համար` ամենավատ ալբոմը: Գրեթե ոչ մի երգ չեմ հավանել: Մի քիչ գուցե
Fípan Fagra (http://www.youtube.com/watch?v=1A1KbDrzJ_0)
երգն ա լսվում…

Եթե հիմա գրեի, սենց չէի ասի:
Sinklars Vísa-ն էլ ա շատ լավ` չնայած մի քիչ կրկնողությունը շատ ա:
Իսկ Valkyrjan-ը Գրիգի «Սոլվեյգի երգի» մոտիվով ա ու Týr-ի տարբերակը ինձ շատ ա դուր գալիս:
Ու ընդհանրապես էդքան ահավոր ալբոմ չի, ինչքան սկզբում էր թվում: :))

Rammstein
19.10.2012, 01:27
Էս էլ իմ նշած լավ երգերը.


http://www.youtube.com/watch?v=5w7VR-N-3Ww


http://www.youtube.com/watch?v=VP5-BfCr_D8


http://www.youtube.com/watch?v=hjgnoYYiYLY


http://www.youtube.com/watch?v=1GFEFeF3bEM


http://www.youtube.com/watch?v=1XOKDYF8acY

Ruby Rue
26.10.2012, 21:04
Իմ ամենասիրելի ֆոլկ մետալ խմբերից ա, բայց պարզվում ա մինչև հիմա անունը ճիշտ ասել չգիտեի ::oy / Սկզբում Տիր էի ասում, հետո՝ Թոր /

http://www.youtube.com/watch?v=nvVc8g2UnAs
Ուխ, համ էլ էս խումբը տրամադրությունս բարձրացնելու յուրահատուկ կարողություն ունի:hands

Rammstein
26.10.2012, 23:09
Իմ ամենասիրելի ֆոլկ մետալ խմբերից ա, բայց պարզվում ա մինչև հիմա անունը ճիշտ ասել չգիտեի ::oy / Սկզբում Տիր էի ասում, հետո՝ Թոր /

Էս էլ անձամբ Հերի Յոենսենի կողմից. :))


http://www.youtube.com/watch?v=5ATwUtNA4_c

Ruby Rue
26.10.2012, 23:11
Էս էլ անձամբ Հերի Յոենսենի կողմից. :))


http://www.youtube.com/watch?v=5ATwUtNA4_c

Մի անգամ մետալֆրոնթ էի լսում, վարողն էլ Թոիր էր ասում :D

Rammstein
22.09.2013, 16:48
Ալբոմ «Valkyrja».

http://i.imgur.com/mW7LHCB.jpg


Týr խմբի 7-րդ ալբոմն է: Թողարկվել է 2013 թ. սեպտեմբերի 17-ին:


Երգացանկ.


1.
Blood of Heroes
3:41


2.
Mare of My Night
3:55


3.
Hel Hath No Fury
3:26


4.
The Lay of Our Love
3:47


5.
Nation
4:04


6.
Another Fallen Brother
4:04


7.
Grindavísan
4:10


8.
Into the Sky
2:56


9.
Fánar Burtur Brandaljóð
3:38


10.
Lady of the Slain
4:32


11.
Valkyrja
7:31


12.
Where Eagles Dare (Iron Maiden cover)
6:26


13.
Cemetery Gates (Pantera cover)
7:25




Մասնակիցներ.
Հերի Յոենսեն – վոկալ, կիթառ,
Տերյի Սկիբենաս – կիթառ
Գուննար Թոմսեն – բաս
Գեորգե Կոլլիաս – հարվածային
Լիվ Կրիստին – վոկալ (հրավիրված)



Սա էլ ամբողջական ալբոմը` Յութուբում. (http://www.youtube.com/watch?v=kk_FZRarhIo)



Էս էլ իմ փլեյլիստում երգերի գնահատականները. :))
1. ★★★★☆
2. ★★★★★
3. ★★★★★
4. ★★★☆☆
5. ★★★★★
6. ★★★★☆
7. ★★★★★
8. ★★★☆☆
9. ★★★★★
10. ★★★★☆
11. ★★★★★
12. ★★★★★
13. ★★★☆☆

Smokie
25.03.2014, 14:13
Անպայման ուսումնասիրելու եմ:aha

Հըլը որ թեմայի 7-րդ գրառման երգերն եմ լսել (չհաշված չաշխատող վերջինը): Շատ ավելի ծանր խումբ էի պատկերացնում, բայց չէ::pardon

Գնամ «Հավաքածու» folder-իս մեջ Ռամշին էլ գրանցեմ իր խմբերով:))

Smokie
25.04.2014, 18:07
And it's no nay never
No nay never no more
Will I play the wild rover
No never no more
:sulel

http://youtu.be/Q7wJLBVwpB0