PDA

Դիտել ողջ տարբերակը : Գենդերային անհավասարության դեմ պայքա՞ր, թե՞ պայքարի քողի տակ իրական անհավասարություն

My World My Space
21.08.2010, 18:32
Ուզում եմ անդրադառնանք մի շատ ցավոտ խնդրի, գենդերային անհավասրության դեմ մղվող անզիջում պայքարին....

կարծում եմ ինչպես այլ անհավասարությունների դեմ պայքարում, այստեղ ևս մի շարք կարևոր շեշտադրումներ են պակասում.
Կանաց և տղամարդկանց իրավահավասարության դեմ պայքարողները քայլ առաջ անցնելով կարողացան նորից անհավասարություն ստեղծել , այս անգամ հօգուտ կանանց: Առավելապես իրավական ոլորտում այդ անհավասարությունները շատ ցայտուն են.
1, Քրեական իրավունքում կանանց հանդեպ սահմանվում է նվազ պատիժ նույն հանցանքը կատարելու դեպքում:
2, պենիտենցիար (բանտային, կամ քրեկատարողական) ոլորտում` կանանց համար առավել լավ պայմաններում պահվելու հնարավորություն:
3. Աշխատանքային ոլորտում` Կառավարության կողմից հաստատված ավելի քան 400 մասնագիտություն, կամ աշխատանք, որոնք կանայք չեն կարող կատարել (ընդ որում խոսքը ոչ թե ծանր աշխատանքների այլ առողջության հետ կապված թունավոր կամ վտանգավոր աշխատանքների մասին է):
4. Քաղաքական ոլորտում, որտեղ կարևոր են քաղաքական հայացքներն ու ընտրության համար հեղինակությունը, պարտադիր տեղեր սահմանելը , օրինակ ԱԺ ընտրությունների ժամանակ:

Գենդերային անհավասարության դեմ մղվող այս պայքարն աստիճանաբար հարձակման է փոխվում, քանզի ինչ-որ բանից դժգոհ կանայք անմիջապես "պաշտպանվում են" հավասարության սկզբունքներով, իսկ տղամարդկանց նույն կարգի դժգոհությունները որպես կանոն մնում են միայն դժգոհության մակարդակում.....

Ինչպե՞ս վարվել.... ի՞նչ անել որ գենդերային անհավասարության դեմ մղվող պայքարը չլինի պայքար երկու սեռերի միջև, և այդ պայքարի արդյունքում մեկի իրավունքի հաստատումը մյուսի համար չբերի նվաստացման....

Shah
21.08.2010, 18:39
Ինչպե՞ս վարվել.... ի՞նչ անել որ գենդերային անհավասարության դեմ մղվող պայքարը չլինի պայքար երկու սեռերի միջև, և այդ պայքարի արդյունքում մեկի իրավունքի հաստատումը մյուսի համար չբերի նվաստացման.... Սիրել միմյանց.. :)

_Հրաչ_
21.08.2010, 18:50
Հով, էս ինչ մի վրդովմունք ա առաջացել :)) Ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց դու պատկերացնո՞ւմ ես կանանց հանքափորի կամ զոդողի աշխատանքի վրա: Պետությունը հարմար ա գտել, որ կանայք կատարեն իրենց համապատասխան աշխատանք: Էդ ինչի՞ չեն հարմար գտնում, որ տղամարդիկ կատարեն, ասենք, ծննդատան սանիտարի աշխատանք: Որովհետև դա կանացի աշխատանք ա: Իսկ եթե հաշվի առնվեն սեռերի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և ազգային սովորույթները...
Իսկ քրեական իրավունքում, դու մի բան ինչ-որ ուշադիր չես նայել, պատժի նշանակման տարբերություն չկա` սեռերի մասով: Տարբերություն կա միայն տարիքի առումով` անչափահասների հետ կապված:
Դե թող իգական սեռի ներկայացուցիչներն էլ բողոքեն ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի դեմ, որ վերաբերվում ա միայն կանանց :))

My World My Space
21.08.2010, 18:55
Հրաչ ջան համաձայն եմ, բայց տղմարդկանց համար խի՞ ցանկ չեն հաստատում:
համ էլ խոսքը հիմնականում գնում ա ոչ թե ծանր, կամ ուժ պահանջող աշխատանքների այլ առողջության համար վտանգավոր

Քրեկան իրավունքում, ինչպես և պենիտենցիար իրավունքում անհավասարությունները բազմաթիվ են.....

բա կանանց կողմից տղամարդկանց նկատմաբ սեռական բնույթի գործողություններ չե՞ն կատարվում, որ հոդված չկա, թե՞ ելնում ենք էն դրույթից, որ դա տղամարդկանց հաճելի ա: էդ գործողությունները կարան հոգեպես թե ֆիզիկապես խեղել նաև տղամարդուն:

Արտասահմանում մի տենց դեպք էր եղել, երբ մի խումբ կանայք կապել էին տղամարդուն և համապատասխան դեղորայքի միջոցով պահպանելով տղամարդու պոտենցիան 3 օր շարունակ զվարճացել էին....

_Հրաչ_
21.08.2010, 19:10
Դատարանով անցել ես, բայց լավ պրակտիկա չես անցել :)), խնդրեմ`

ՀՀ քրեական օրենսգրքի.
Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝
1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել են անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,
5) կատարվել են նախկինում սույն օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարած անձի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Տղամարդկանց ցանկն ինչի՞դ ա պետք: Որ ցանկ սահմանեցին, դրանով աշխատավարձդ ավելանալո՞ւ ա, կամ որքանո՞վ են դրանով «պաշտպանվելու» տղամարդկանց շահերը: Ձևական բաներ են, ամեն ոք կատարում ա իր աշխատանքը: Եթե դժգոհ ես աշխատանքիցդ, դա ուրիշ բան ա: Հիմա բոլորն էլ դժգոհ են իրանց աշխատանքից :))

Իսկ ինչ վերաբերվում ա, որ օրենքը սահմանում ա տարբերություն ոչ թե «աշխատանքի ծանրության», այլ «աշխատանքի վտանգավորության» հետ կապված, ապա նման կերպով պետությունը փորձում ա «ասպետորեն» վերաբերվել կանանց հետ ;) Չնայած, աշխատանքի պահով ծանրությունն ու վտանգավորությունը մի քիչ իրար հոմանիշ եզրույթներ են:

Շինարար
21.08.2010, 19:16
Վորրլդ ջան, իմ ոչինչ մինչև վերջ չհասկացող կարծիքով, էս ամեն ինչը, տարբեր պայքարները և այլն, գենդերային հավասարության, կանանց իրավունքների, կանանց դեմ բռնությունների կանխարգելման, երեխաների դեմ բռնությունների կանխարգելման, շների՝ քաղաքում ազատ տեղաշարժվելու հնարավորության համար պայքարի և այլն, և այլն, էսօրվա Հայաստանի գործազրկության պայմաններում պարզապես անհրաժեշտ՝ անկախ նրանից տվյալ խնդիրը կա, թե ոչ: Ուրեմն երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու ծրագրի համար Եվրամիությունը Լոռվա, Սյունիքի մարզերր և Երևանի մեկ երրորդը ընդգրկող տարածքի համար մեկ տարին տալու ա ինը հարյուր յոթանասուն հազար եվրո: Հլա ասա՝ ինը հարյուր յոթանասուն հազար, ապրես, դե հիմա էլ ասա՝ եվրո, այ ապրես: Հիմա էդ հկ-ն եթե ծրագիր գրեր ու ներկայացներ, թե մանկատներում, խնամքի կենտրոններում կամ պարզապես անապահով ընտանիքներում երեխաների սննդի վրա օրական քանի դրամ ա ծախսվում, որքան րեխայ ա էս երեք մարզերում օրական քաղցած կամ կիսաքաղցած քնում, ի՞նչ ես կարծում կշահե՞ր էդ երեխաների սնունդի հարցը լուծող ծրագիր: Ոչ, Հայաստանը Աֆրիկայում չի, այդպիսի ծրագրի մեջ վեհություն չկա, մենք ավելի բարձր մատերիաների հետ գործ ունենք: Իսկ եթե շահե՞ր, ինչ ես կարծում, որն ա ավելի հեշտ, տարբեր սեմինարների վրա ինը հարյուր յոթանասուն հազարը Չծախսելը, թե՞ սննդի: Ես գիտեի, որ դու անմիջապես կկռահես: Բայց ամեն դեպքում այդ հարցը չի էլ քննարկվում, որովհետև սննդի մոտ մեկ միլիոնանոց ծրագիր մեկ տարվա համար հկ-ն չէր Հայաստանում չէր շահի: Իսկ արդյո՞ք Հայաստանում նման ահագին չափերի հասնող երեխաների նկատմամբ բռնություն կա, որի դեմ պայքարի համար տարին մեկ միլիոն ա պետք: Կապ չունի, մարդիկ գործ չունեն, ապրել են ուզում: Իսկ էն որ գոնե էն քիչ դեպքերի համար մի բան չեն անում, դա ուրիշ խնդիր ա: կրկին անգամ առիթ ասելու, որ կեցցե Մարիամ Սուխուդյանը, ահա ով ա մի բան անում: Մի քիչ թեմայից դուրս ա, ուղղակի ես էս հարցին էի ավելի մանրամասն ծանոթ: Բայց նույնը կանանց, համասեռաականների և մյուս դեպքերում ա: Փող ա պետք, դրսից դրա համար տալիս են, մարդիկ էլ պայքարում են::)
Իսկ գենդերային անհավասարության մասին հակառակ բևեռից, իմհկ, խոսք չի կարա լինի, որովհետև էս բևեռից էլ չկար, ոչինչ չի արվում, անելու կարիք էլ չկա, ոչիչ չի փոխվում: Ինձ այսպես ա թվում, բայց դե ես հենց սկզբից էլ ասացի, որ իմ կարծիքը կարող ա և սխալ լինի:

My World My Space
21.08.2010, 19:19
Գենդերային անհավասարության դեմ մղվող այս պայքարն աստիճանաբար հարձակման է փոխվում, քանզի ինչ-որ բանից դժգոհ կանայք անմիջապես "պաշտպանվում են" հավասարության սկզբունքներով, իսկ տղամարդկանց նույն կարգի դժգոհությունները որպես կանոն մնում են միայն դժգոհության մակարդակում.....

Չնայած թեմայից շեղվում ենք, բայց դե....
դե հլը գնա դատախազություն ու ասա, որ կանանց մի խումբ քո նկատմամբ անառակաբարո գործողություններ ա կատարել, տես ի՞նչ կասեն

Հ.Գ. Համ էլ ես Քրեական գործերով պրակտիկա չեմ անցել, ոչ էլ առանձնապես խորացել եմ դրա մեջ....

---------- Ավելացվել է՝ 20:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:17 ----------

Վորրլդ ջան, իմ ոչինչ մինչև վերջ չհասկացող կարծիքով, էս ամեն ինչը, տարբեր պայքարները և այլն, գենդերային հավասարության, կանանց իրավունքների, կանանց դեմ բռնությունների կանխարգելման, երեխաների դեմ բռնությունների կանխարգելման, շների՝ քաղաքում ազատ տեղաշարժվելու հնարավորության համար պայքարի և այլն, և այլն, էսօրվա Հայաստանի գործազրկության պայմաններում պարզապես անհրաժեշտ՝ անկախ նրանից տվյալ խնդիրը կա, թե ոչ: Ուրեմն երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու ծրագրի համար Եվրամիությունը Լոռվա, Սյունիքի մարզերր և Երևանի մեկ երրորդը ընդգրկող տարածքի համար մեկ տարին տալու ա ինը հարյուր յոթանասուն հազար եվրո: Հլա ասա՝ ինը հարյուր յոթանասուն հազար, ապրես, դե հիմա էլ ասա՝ եվրո, այ ապրես: Հիմա էդ հկ-ն եթե ծրագիր գրեր ու ներկայացներ, թե մանկատներում, խնամքի կենտրոններում կամ պարզապես անապահով ընտանիքներում երեխաների սննդի վրա օրական քանի դրամ ա ծախսվում, որքան րեխայ ա էս երեք մարզերում օրական քաղցած կամ կիսաքաղցած քնում, ի՞նչ ես կարծում կշահե՞ր էդ երեխաների սնունդի հարցը լուծող ծրագիր: Ոչ, Հայաստանը Աֆրիկայում չի, այդպիսի ծրագրի մեջ վեհություն չկա, մենք ավելի բարձր մատերիաների հետ գործ ունենք: Իսկ եթե շահե՞ր, ինչ ես կարծում, որն ա ավելի հեշտ, տարբեր սեմինարների վրա ինը հարյուր յոթանասուն հազարը Չծախսելը, թե՞ սննդի: Ես գիտեի, որ դու անմիջապես կկռահես: Բայց ամեն դեպքում այդ հարցը չի էլ քննարկվում, որովհետև սննդի մոտ մեկ միլիոնանոց ծրագիր մեկ տարվա համար հկ-ն չէր Հայաստանում չէր շահի: Իսկ արդյո՞ք Հայաստանում նման ահագին չափերի հասնող երեխաների նկատմամբ բռնություն կա, որի դեմ պայքարի համար տարին մեկ միլիոն ա պետք: Կապ չունի, մարդիկ գործ չունեն, ապրել են ուզում: Իսկ էն որ գոնե էն քիչ դեպքերի համար մի բան չեն անում, դա ուրիշ խնդիր ա: կրկին անգամ առիթ ասելու, որ կեցցե Մարիամ Սուխուդյանը, ահա ով ա մի բան անում: Մի քիչ թեմայից դուրս ա, ուղղակի ես էս հարցին էի ավելի մանրամասն ծանոթ: Բայց նույնը կանանց, համասեռաականների, շների և մյուս դեպքերում ա: Փող ա պետք, դրսից դրա համար տալիս են, մարդիկ էլ պայքարում են::)
Իսկ գենդերային անհավասարության մասին հակառակ բևեռից, իմհկ, խոսք չի կարա լինի, որովհետև էս բևեռից էլ չկար, ոչինչ չի արվում, անելու կարիք էլ չկա, ոչիչ չի փոխվում: Ինձ այսպես ա թվում, բայց դե ես հենց սկզբից էլ ասացի, որ իմ կարծիքը կարող ա և սխալ լինի:

Շին ջան շատ լավ ես ներկայացրել, բայց արդյո՞ք Հկ-ն էդ շահած գումարով երեխաների հացի հարցն ա լուծելու... մի քանի թուղթ թամասուք, մի երկու կոնֆերանս ու ասուլիս, ու գնացինք էդ փողերը մարսելու....

Շինարար
21.08.2010, 19:20
Շին ջան շատ լավ ես ներկայացրել, բայց արդյո՞ք Հկ-ն էդ շահած գումարով երեխաների հացի հարցն ա լուծելու... մի քանի թուղթ թամասուք, մի երկու կոնֆերանս ու ասուլիս, ու գնացինք էդ փողերը մարսելու....
Բա էդ էի ասում էլի:)
Ես գիտեի, որ դու անմիջապես կկռահես:

My World My Space
21.08.2010, 19:24
Բա էդ էի ասում էլի:)

ցավոք ասածդ էս թեմայի հետ կապ չուներ,,,,:)

_Հրաչ_
21.08.2010, 19:24
Չնայած թեմայից շեղվում ենք, բայց դե....
դե հլը գնա դատախազություն ու ասա, որ կանանց մի խումբ քո նկատմամբ անառակաբարո գործողություններ ա կատարել, տես ի՞նչ կասեն

Հ.Գ. Համ էլ ես Քրեական գործերով պրակտիկա չեմ անցել, ոչ էլ առանձնապես խորացել եմ դրա մեջ....

Դե դրա համար էլ նախատեսված ա ՀՀ քր. օր.-ի 140 հոդվածն էլի: Մանրամասն տեղեկությունների համար կարդա ԵՊՀ հրատարակության «Քրեական իրավունք» դասագրքի Հատուկ մասի 140-րդ հոդվածի նկարագրությունը:
Հենց էն դեպքում, ինչպես դու ասեցիր, երբ կանանց մի խումբ անառակաբարո գործողություններ ա կատարել ինչ-որ մեկի նկատմամբ, դատախազությունը կամ ոստիկանության համապատասխան մարմինը կհարուցի քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի համապատասխան մասով :) Այսինքն, դա էլ ա քրեորեն պատժելի արարք:

Շինարար
21.08.2010, 19:26
ցավոք ասածդ էս թեմայի հետ կապ չուներ,,,,:)

Իմ ասածն էն էր, որ իմ կարծիքով գենդերային հավասարության համար պայքարը արվում է ոչ թե դրա քողի տակ հակառակ անհավասարություն ստեղծելու, այլ փող աշխատելու համար:)

Փաստորեն, ես սխալ գիտեի, որ դու անմիջապես կկռահես:(

My World My Space
21.08.2010, 19:30
Դե դրա համար էլ նախատեսված ա ՀՀ քր. օր.-ի 140 հոդվածն էլի: Մանրամասն տեղեկությունների համար կարդա ԵՊՀ հրատարակության «Քրեական իրավունք» դասագրքի Հատուկ մասի 140-րդ հոդվածի նկարագրությունը:
Հենց էն դեպքում, ինչպես դու ասեցիր, երբ կանանց մի խումբ անառակաբարո գործողություններ ա կատարել ինչ-որ մեկի նկատմամբ, դատախազությունը կամ ոստիկանության համապատասխան մարմինը կհարուցի քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի համապատասխան մասով :) Այսինքն, դա էլ ա քրեորեն պատժելի արարք:

իսկ պատիժների չափե՞րը

Հոդված 140. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 138. Բռնաբարությունը

1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Բռնաբարությունը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

3) կատարվել է անչափահասի նկատմամբ,

4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ,

5) կատարվել է նախկինում սույն օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարած անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

---------- Ավելացվել է՝ 20:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:27 ----------

Իմ ասածն էն էր, որ իմ կարծիքով գենդերային հավասարության համար պայքարը արվում է ոչ թե դրա քողի տակ հակառակ անհավասարություն ստեղծելու, այլ փող աշխատելու համար:)

Փաստորեն, ես սխալ գիտեի, որ դու անմիջապես կկռահես:(

ես հասկացել էի, թե դու ինչ ես ասում, դա բոլորս էլ գիտենք, իսկ իմ ասածի դեպքում տես առաջին գրառմանս մեջ արած թվարկումը....
Մի տեղ փող ա , մի տեղ արդեն տարված աշխատանք......

Շինարար
21.08.2010, 19:36
ես հասկացել էի, թե դու ինչ ես ասում, դա բոլորս էլ գիտենք, իսկ իմ ասածի դեպքում տես առաջին գրառմանս մեջ արած թվարկումը....
Մի տեղ փող ա , մի տեղ արդեն տարված աշխատանք......
Վորլդ, դու էլ լավ գիտես,որ էսօր մեզ համար օդ թեմայ ա, անէական, քեզ թվում ա, որ կառավարության էդ պարտադիր տեղերը կանանց փոխարեն, տղամարդկանց տային, ավելի լավ նախարարնե՞ր էինք ունենալու, դժվար:) Ես էլ էս վերնագրի ներքո ասացի էն, ինչն ինձ իսկապես մտահոգում ա, ներիր, բարեկամ:)

_Հրաչ_
21.08.2010, 19:39
Ասեմ, Հով ջան: Բռնաբարության սուբյեկտ կարա լինի միայն տղամարդը: Բռնաբարել հնարավոր է միայն կնոջը, իսկ տղամարդուն հնարավոր չէ բռնաբարել, որովհետև տղամարդն իր վրա չի կրում բռնաբարության առարկան` կանացի սեռական օրգանը: Ուստի, օրենսդիրը սահմանել ա 140-րդ հոդվածը, այն է` սեռական բնույթի բռնի գործողությունները, որը կինը կարա կատարի տղամարդու նկատմամբ: Դա ա օրենքի ողջ տրամաբանությունը:

My World My Space
21.08.2010, 19:45

Հբա կանանց կողմից տղամարդկանց նկատմաբ սեռական բնույթի գործողություններ չե՞ն կատարվում, որ հոդված չկա, թե՞ ելնում ենք էն դրույթից, որ դա տղամարդկանց հաճելի ա: էդ գործողությունները կարան հոգեպես թե ֆիզիկապես խեղել նաև տղամարդուն:

Արտասահմանում մի տենց դեպք էր եղել, երբ մի խումբ կանայք կապել էին տղամարդուն և համապատասխան դեղորայքի միջոցով պահպանելով տղամարդու պոտենցիան 3 օր շարունակ զվարճացել էին....

Ապեր հիմա պատկերացրա էն "բռնաբարված" տղամարդուն, ու վրա զոռով երեք օր կներեք, թռվռացել են.... դա ինչո՞վ բռնաբարություն չի....

_Հրաչ_
21.08.2010, 19:50
Լաաաավ, ասենք, թե բռնաբարություն ա: Դրա համար էլ կա պատիժ:
Բայց դե, մի քիչ նայենք իրականությունը, տենց դեպքեր, նամանավանդ ՀՀ-ում, խիստ հազվադեպ կարան պատահեն, իսկ բռնաբարությունը ավելի մեծ քանակությամբ ա կատարվում: Բացի էդ էլ, բռնաբարություն երևույթը կնոջ հոգեկան ներաշխարհի վրա ավելի դառը ձևով կանդրադառնա, քան տղամարդու պարագայում:
Տղամարդու համար հլա մի տեղ էլ դա հաճելի կարա լինի, ավելի, քան կնոջ համար :))

Հ.Գ. բռնաբարեցինք էս թեման :))

Շինարար
21.08.2010, 19:53
Ապեր հիմա պատկերացրա էն "բռնաբարված" տղամարդուն, ու վրա զոռով երեք օր կներեք, թռվռացել են.... դա ինչո՞վ բռնաբարություն չի....

:D Զազրելի, բիրտ կանայք:angry

Անտիգոնե
21.08.2010, 20:18
Այ թե թեմա եք ընտրել ....
Ընթերցում ու ոչ այն է զայրանում եմ, ոչ այն է ծիծաղս է գալիս: Եթե այս թեմայի մասին խոսեին Ռուս կամ եվրոպական մի շարք երկրների տղամարդիկ, դա որոշակի առումով տեղին կլիներ: Բայց ՀԱՅՍԱՏԱՆՈՒՄ... Չեմ կարծում, որ հայ հասարակության մեջ շարժեր կան հօգուտ կանանց: Ինչ վերաբերում է արտոնություններին, ինքս էլ այն կարծիքի եմ, որ դրանցից որոշներն ավելորդ են: Յուրաքանչրյուր արտոնություն շեշտում է արտոնյալի թուլությունը:
Պարտադիր տեղերի մասին օրենքը արդարացի եմ համարում, որովհետև ցանկացած հարցի շուրջ կնոջ և տղամարդու հայացքները բավականին տարբերվում են իրարից ու շատ հաճախ հարցի ճիշտ լուծումը երկուսի ոսկե միջինն է, երբեմն էլ կնոջ դատողությունը գերադասելի է....

My World My Space
21.08.2010, 20:51
Լաաաավ, ասենք, թե բռնաբարություն ա: Դրա համար էլ կա պատիժ:
Բայց դե, մի քիչ նայենք իրականությունը, տենց դեպքեր, նամանավանդ ՀՀ-ում, խիստ հազվադեպ կարան պատահեն, իսկ բռնաբարությունը ավելի մեծ քանակությամբ ա կատարվում: Բացի էդ էլ, բռնաբարություն երևույթը կնոջ հոգեկան ներաշխարհի վրա ավելի դառը ձևով կանդրադառնա, քան տղամարդու պարագայում:
Տղամարդու համար հլա մի տեղ էլ դա հաճելի կարա լինի, ավելի, քան կնոջ համար :))

Ասենք թե-ով չի Հրաչ ջան, Օրենսդրությամբ սայա բռնաբարություն:

Հոդված 138. Բռնաբարությունը

1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝

Բացի էդ էլ, բռնաբարություն երևույթը կնոջ հոգեկան ներաշխարհի վրա ավելի դառը ձևով կանդրադառնա, քան տղամարդու պարագայում:
դե հիմա պատկերացրա եռօրյա էրեկցիա, ու եռօրյա անվերջ սեռական հարաբերություն, ու մարդու կամքից անկախ, ստորացնելով, նվաստացնելով թե մարդկային թե տղամարդկային արժանապատվությունը....

Հ.Գ. բռնաբարեցինք էս թեման :))

Ստեղ քո հետ համամիտ եմ, ափսոս տղամարդկանց նվիրված հոդված չկա սրա համար.....:P

_Հրաչ_
21.08.2010, 20:55
Ա հմի ի՞նչ ես ուզում դու ինձանից, այ Հովո ջան: Դու իրանից լավ պատկերացում ունես բռնաբարություն երևույթից, արի, իրար հետ գնանք, սաղին գահընկեց անենք, վերամշակենք օրենքները, բռնաբարությունը սարքենք երկսուբյեկտ հանցագործություն :)

:o Ճիշտ ես, եռօրյա էրեկցիան սարսափելի բան ա:

My World My Space
21.08.2010, 20:58
հիմա անցնենք բուն հարցին..... :)

Ուզում եմ անդրադառնանք մի շատ ցավոտ խնդրի, գենդերային անհավասրության դեմ մղվող անզիջում պայքարին....

կարծում եմ ինչպես այլ անհավասարությունների դեմ պայքարում, այստեղ ևս մի շարք կարևոր շեշտադրումներ են պակասում.
Կանաց և տղամարդկանց իրավահավասարության դեմ պայքարողները քայլ առաջ անցնելով կարողացան նորից անհավասարություն ստեղծել , այս անգամ հօգուտ կանանց: Առավելապես իրավական ոլորտում այդ անհավասարությունները շատ ցայտուն են.
1, Քրեական իրավունքում կանանց հանդեպ սահմանվում է նվազ պատիժ նույն հանցանքը կատարելու դեպքում:
2, պենիտենցիար (բանտային, կամ քրեկատարողական) ոլորտում` կանանց համար առավել լավ պայմաններում պահվելու հնարավորություն:
3. Աշխատանքային ոլորտում` Կառավարության կողմից հաստատված ավելի քան 400 մասնագիտություն, կամ աշխատանք, որոնք կանայք չեն կարող կատարել (ընդ որում խոսքը ոչ թե ծանր աշխատանքների այլ առողջության հետ կապված թունավոր կամ վտանգավոր աշխատանքների մասին է):
4. Քաղաքական ոլորտում, որտեղ կարևոր են քաղաքական հայացքներն ու ընտրության համար հեղինակությունը, պարտադիր տեղեր սահմանելը , օրինակ ԱԺ ընտրությունների ժամանակ:

Գենդերային անհավասարության դեմ մղվող այս պայքարն աստիճանաբար հարձակման է փոխվում, քանզի ինչ-որ բանից դժգոհ կանայք անմիջապես "պաշտպանվում են" հավասարության սկզբունքներով, իսկ տղամարդկանց նույն կարգի դժգոհությունները որպես կանոն մնում են միայն դժգոհության մակարդակում.....

Ինչպե՞ս վարվել.... ի՞նչ անել որ գենդերային անհավասարության դեմ մղվող պայքարը չլինի պայքար երկու սեռերի միջև, և այդ պայքարի արդյունքում մեկի իրավունքի հաստատումը մյուսի համար չբերի նվաստացման....

Շեղվեցինք, որոշ բաներ բացահայտվեցին, բայց բուն խնդիրը մնաց....

Հ.Գ Հրաչ ջան ես քեզնից ի՞նչ տեմ ուզի, դու եկար սկսեցիր քր.օր-ից մեջբերումներ անել.....;)

_Հրաչ_
21.08.2010, 21:08
Հիմա ինչ էլ փորձեմ ասել, կկրկնվեմ, ընդամենը կարամ ավելացնեմ` դրա մեջ ըտենց մի երևելի մեծ, ահռելի, հսկայական խնդիր չկա, ինչ որ փորձում ես հրամցնել ակումբցիների դատին :)