Դիտել ողջ տարբերակը : Նոյեմբերյան
Ով է եղել Նոյեմբերյանում: Ինչ կարծիք ունեք Նոյեմբերյանի մասին?
Եվ ով կցանկանար լիներ այնտեղ:
---------- Ավելացվել է՝ 16:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:53 ----------
Նոյեմբերյան հին անունը Բարանա: Գտնվում է Երևանից 191 կմ հեռավորութան վրա: Քաղաքի մոտ հայ-ադրբեջանական սահմանն է գտնվում: Մոտակայքի գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են: Նոյեմբերյանից հարավ գտնվում է Ոսկեպար լեռնաշղթայի լանջերը, հյուսիսից և արևմուտքից Գուգարաց լեռնաշղթան:
Կորդինատները 41°10′21″ հս. լ. 44°59′37″ ավ. ե.:
Տեղեկություններ կարող եք իմանալ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ 8-րդ Հատոր էջ 337:
Պատմական բազմաթիվ հուշարձաններ կան:
Հայտնաբերվել են 3 կիկլոպյան ամրոցներ, կառուցված մ.թ.ա. lll-l հազարամյակներում:
Այստեղ կան նաև վանքեր մոտ 15-րդ դարում կառուցված Սբ. Սարգիս, Մշկավանք...
Մի բան կասեմ չնեղանաք ելի
Աստված հեռու պահի ետ մասից
Մի բան կասեմ չնեղանաք ելի
Աստված հեռու պահի ետ մասից
Ընդե ես ծառայել? :D
լօլ :D չէ ,բայց շատ եմ լսել դրա համար եմ ասում ,միանգամից իմացար :)
Ընդե ես ծառայել? :D
Ի դեպ զորամասը Նոյեմբերյանում չի, այլ Կողբում, իսկ Կողբը առանձին մեծ ու զարգացած գյուղ է ու կապ չունի Նոյեմբերյանի հետ, իսկ ինչ վերաբերվում է թեմային, ապա շատ եմ եղել Նոյեմբերյանում,ոչ շատ մեծ քաղաք է՝ ապրելու մինիմալ պայմաններով, բայց հարուստ բնությամբ::) Ժողովուրդ սարսափելի տեղ չի, համեցեք ու կտեսնեք, թե ինչ հրաշք բնություն ունի Նոյեմբերյանը ու մոտակա գյուղերը: :B
VisTolog
22.08.2010, 21:02

Իսկ մարդիկ էլ են հրա՞շք:}

հրաշք բնություն ունի` ես գիտեմ մենակ անապատա ենդեղ:think
Իսկ մարդիկ էլ են հրա՞շք:}Հրաշք չեն, բայց վնասատու էլ չեն, :) ամեն դեպքում գյուղ չկա, որ շուն չլինի:;)
հրաշք բնություն ունի` ես գիտեմ մենակ անապատա ենդեղ:think Այ որ մի անգամ գնաս կտենաս, որ եթե բնություն կա, ծառեր ու անտառներ կան, էդ Նոյեմբերյանի տարածքում կա: Սա էլ Նոյեմբերյան քաղաքը հեռվից ու բնությունը: :)
Ես բախտ եմ ունեցել լինել Նոյեմբերյանում: Ճանապարհի երկարությունը ձանձրալի չէ, իսկ եթե մի լավ վարորդ է լինում, ուրեմ ամեն մի քար ու թուփի պատմությունները մինչև տեղ հասնեք տեղացիներից ավելի լավ կիմանաք;)
Բնությունը հրաշք է, իսկականից շունչդ կտրվում է կանաչից (լավ իմաստով կտրվում է):
Ավելի շատ մնացել եմ Դովեղ գյուղում: Այնտեղ բավակինին խորը անտառի մեջ է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցին:Եկեղեցին կիսաքանդ վիճակում էր, չնայած տանիքը վերանորոգվում էր:
Անտառի մեջ կան մի քանի աղբյուրներ, որ տեղացիների պնդմանբ բուժիչ հատկություն ունեն: Էնքան լավ էր անտառում, որ ուզածիդ չափ գոռացինք, էլ մի գրամ բան չմնաց ;)
Մենք մի քիչ մառախլապատ ժամանակ ենք անտառում զբոսնել, իսկական հրաշք էր. էտ օդը, կանաչների բույրը... տեսնելու ու շնչելու բան է էտ:
Ճանապարհին պարզ երևում է սահմանից այն կողմ գտնվող ջրամբարը, որ լիճ են ասում ;) շատ մոտ մի շատ սիրում ժայռանման փոքր սար կա էլի շատ սիրուն ու տեսարանն իսկապես շշմեցնում է:
Չգիտեմ, գուցե ես մի քանի օրով եմ եղել, դրա համար է ամեն ինչ իմ մոտ լավ տպավորվել... ամեն դեպքում հնարավորություն բաց չթողնեք, այցելեք անպայման:
Նոյեմբերյանը փոքր քաղաք է, ինչպես շրջանների շատ քաղաքներ, այստեղ էլ շատը նորակառույց խանութներն ու super market-ներն են ))) բանկերի մի քանի մասնաճյուղերի շենքեր, հա մի այգի ունեին, լիքը ճոճանակ ենք նստել ))) տեղացիները նայում էին ու երևի ասում ` էս չտեսները որտեղից են եկել :D բայց դե մեզ մարդ չէր ճանաչում ;)
Պոնչիկանոց կար, որոշեցինք գնալ, կներեք, բայց պիտի ասեմ - ձեթը բուրում էր...
Գնացինք անունը ճիշտ չեմ հիշում, բայց միակ ոնց որ կարգին ռեստորանն էր Լևոն 3 էր կարծեմ...
Իրանց խմորեղենն էլ կեքսերն էին :D բայց սեղանին վարդեր էին դրած, սիրուն էր...
Դե լավ շատ չմանրանամ, ամեն ինչ իրար հետ խառնած վերջում մեկ է լավ էր...
Մի քանի նկար կտեղադրեմ.
Սա ճանապարհին հանդիպող Վարդան Մամիկոնյանի անվան ծառն է, որն ամեն տարի մեջից վառվում է, բայց միշտ կանաչում է` չնայած փչակը լրիվ դատարկ է ու վառված...
49405
Սա անտառից ուղղակի մի փչակի պատկեր ;)
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48318
Իսկ սա Սբ. Սարգիսի եկեղեցու պատին երևի մատաղ արված աքլորի մնացորդները.
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48331
մի քանի նկարներ բնության հրաշքներից ու եկեղեցուց, խոսք եմ տալիս կտեղադրեմ, բայց հիմա չէ ;)
Ambrosine
22.08.2010, 22:16
հրաշք բնություն ունի` ես գիտեմ մենակ անապատա ենդեղ:think
Դու զորամասի մասին էլ սխալ գիտես ;)
ետի հաստատ ճիշտ գիտեմ ,այ ետի մի բանԹ հաստատ
ետի հաստատ ճիշտ գիտեմ ,այ ետի մի բանԹ հաստատ Հաստատ մի ասա, ;) զորամասը Կողբումա, ոչ թե Նոյեմբերյանում:
Հաստատ մի ասա, ;) զորամասը Կողբումա, ոչ թե Նոյեմբերյանում:
Դու զորամասի մասին էլ սխալ գիտես ```
պատասխան```ետի հաստատ ճիշտ գիտեմ ,այ ետի մի բանԹ հաստատ
Ambrosine
22.08.2010, 22:46
Վայ, այ մարդ... էդ զորամասի հետ կապված բոլոր քրեական գործերը համարյա ունեմ: Ու ինչքանով, որ մյուս զորամասերում են լինում պատահարներ, դեպքեր, նույնն էլ էդ զորամասում: Ոչ հրամանատարներն են էդտեղ 4 գլխանի, ոչ էլ մեծն Սատանան էդտեղ իր ոստանն է հիմնել:
դու օրինականը ունես , բա ապօրինին?, թե ոնց են ծեծում զինվորներին,տանջում և այլն ,դու ետի հաստատ չես ունենա, ետի մենակ կարան պատմեն զինվորբերը,ով դրա միջով անցելա , ու ես տենց մարդկանց գիտեմ
Դու զորամասի մասին էլ սխալ գիտես ```
պատասխան```ետի հաստատ ճիշտ գիտեմ ,այ ետի մի բանԹ հաստատ
Վայ երևի ես ամեն երեկո զորամասից հնչող հիմնը Նոյեմբերյանից եմ լսել: :))
Ambrosine
22.08.2010, 22:57
դու օրինականը ունես , բա ապօրինին?, թե ոնց են ծեծում զինվորներին,տանջում և այլն ,դու ետի հաստատ չես ունենա, ետի մենակ կարան պատմեն զինվորբերը,ով դրա միջով անցելա , ու ես տենց մարդկանց գիտեմ
Թեմայից շատ ենք շեղվում, բայց էդ զորամասում ծառայել են նաև իմ բարեկամները, ու ոչ մի սարսափելի դեպք չեմ լսել, որը հատուկ է հենց այդ զորամասին ;)
թեմայից չշեղվենք , ես մի օր կգամ այդտեղ հանգստանալու,հուսով եմ կդիմավորեք:)
հա 100% կդիմավորենք:
իսկ ինչ վերաբերվում ա զորամասին այն Կողբում ա: Իսկ ծեծելու հարցը մարդուն կարան փողոցում էլ ծեծեն եթե խելոք չմնա....
Ասեմ որ նոյեմբերյանցիները աշխատավոր ժողովուրդ են:
Նոյեմբերյանի մասին գիրք կա գրվաց. Իգնաթ Մամյանի<<Երյիր Ծննդավայր>> գիրքը:
Շատ աշխատավոր են: Դովեղում բոլորն էլ դեղձի ծառեր շատ ունեն ու այդ դեղձից ինչ ասես չեն պատրաստում:Զարմացա, որ դեղձից լավաշ են սարքում, համարյա թթու լավաշի նման` ուղղակի մի քիչ քաղցր ;)
նկարներն էլ չգտա, կներեք :(
Լավաշի նկարներ?
Չէ :D:D մտքովս չէր անցել
Նոյեմբերյանից մի քանի լավ տեսարաններ ունեի, ափսոս կադրերը մոտս չեն ((
Դովեղ էիր մնում?
Հա Դովեղում մնացել եմ 3 օր, մի օր էլ Նոյեմբերյանում:
Ուրիշ կարծիքներ չկան Նոյեմբերյանի մասին?
http://www.noy.do.am/_ph/1/2/343698544.jpg
Նոյեմբերյանը` հուշարձանից:
---------- Ավելացվել է՝ 17:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:48 ----------
http://hayland.am/imageloader/loadimage.ashx?type=PhotoAlbumPhoto&size=Normal&photoId=134976
Նոյեմբերյանի փողոցներից...
Չէ իսկապես հրաշք տեղ է... ես էնտեղ տարին 2-3 անգամ լինում եմ... ու երևի միակ տեղն ա, որ հենց մտնում եմ, ինձ շատ ազատ եմ զգում... շաաաատ ազատ....
Չէ իսկապես հրաշք տեղ է... ես էնտեղ տարին 2-3 անգամ լինում եմ... ու երևի միակ տեղն ա, որ հենց մտնում եմ, ինձ շատ ազատ եմ զգում... շաաաատ ազատ....
հենց քաղաքի ներսում էս լինում???
Բա որ սարերը տենաս...
Նոյեմբերյանի ոչ պաշտոնական կայքը noyem.do.am (www.noyem.do.am)