PDA

Դիտել ողջ տարբերակը : Բոշաներ



Գաղթական
21.08.2010, 15:27
Գիտեմ, որ նրանց նախնիները վաղ միջնադարյան գնչուներ էին, որոնք Հայաստան են ներգաղթել Հնդկաստանից..
ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների, բոշաների բնորոշ գծերից է՝ ազգային ինքնություն չունենալ-չպահպանելը և գիտակցված ու նպատակաուղղված ասիմիլացումը Հայկական տարրի մեջ..

իսկ հետաքրքիր է՝ ավելի մանրամասն տվյալներ կա՞ն բոշաների պատմության, կենսակերպի, ավանդույթների (եթե, իհարկե, այդպիսիք գոյություն ունեն), ու, ամենակարևորը, լեզվի մասին..

Lion
22.08.2010, 15:27
Բոշաները հայոց պատմության մեջ ուղղակիորեն երևում են միայն Երևանի 1724 թ-ի պաշտպանության ժամանակ...

Sinner
31.08.2010, 13:14
Ըստ գենետիկական ուսումնասիրությունների գնչուների նախապապերը Հնդկաստանից 6-րդ դարում են դուրս եկել (մոտովրապես 1000 հոգանոց խմբով): Կան ենթադրություններ, որ էն ժամանակի սովորության համաձայն հնդիկ ռաջաներից մեկը որպես պալատական երաժիշտներ նրանց նվիրել է պարսից առաջնորդին: Հետագայում մոտ 400 տարի Պարսկաստանում անցկացնելուց հետո նրանք տարածվում են աշխարհով մեկ: Մի մասը վերադառնումա Հնդկաստան ու Միջին Ասիա (ներկայիս Լյուլիները), մի մասը դեպի հարավ-արևմուտք՝ դեպի Պաղեստին, Եգիպտոս (գնչուների դոմ ճյուղը), մի մասն ել Հաըաստանով ու Բյուզանդիայով դեպի Եվրոպա: Հայաստանում նրանց անվանում են բոշաներ: Իմիջիայլոց բոլոր բոշաները հիմնականում հայերեն են խոսում, բայց մինչև հիմա պահպանվել է նրանց գաղտնի լոզուն՝ լոմավրենը:

Lion
31.08.2010, 19:32
Գնչուներն ու բոշաները... նո՞ւյնն են:

Շինարար
31.08.2010, 20:02
Գնչուներն ու բոշաները... նո՞ւյնն են:

Երևի ինչ-որ տարբերություն կլինի: Ենթադրում եմ, որ «հայ» գնչուներն են բոշաները: Մեզ մոտ Բոշի թաղ կա, էդ թաղի բնիկ բնակիչները շատ են նման հնդիկներին: Բայց դե գնչուներն էլ երևի այդպես առանձնահատուկ ընդհանուր ծագում չունեն, պայմանական անուն ա, որովհետև Իսպանիայի և այնտեղից Լատինական Ամերիկա գաղթած գնչուները, որքանով ինձ ա հայտնի, ոչ մի կապ չունեն հնդիկների հետ, արաբական ծագում ունեն, բայց չեմ պնդում: Մի գիրք եմ կարդացել, ավելի շուտ թերթել հայ բոշայերենի մասին, շատ հետաքրքիր բան կար, ասում ա, արմատները իրենցն են, իսկ հոլովումը, խոնարհումը, նախադասության կառուցումը հայկական է, ու ասում ա՝ բոլոր գնչուներին ա դա բնորոշ, ասենք Գերմանիայի գնչուերենը քերականությամբ գերմաներեն ա, իսկ արմատներով նույնն ա, ինչ-որ մեր բոշաներինը: Մեկ էլ ասում ա, Հայասատանում երկու տեսակի բոշաներ կան՝ մեկը՝ կապուտաչյա, շիկահեր, մյուսը՝ մեր բոշի թաղի բոշաների նման: Ենթադրում եմ՝ մեկը գնչուներն են, մյուսը՝ բոշաները:8

Պանդուխտ
31.08.2010, 21:19
4949549496
վերեւում ասուածի նման՝ Իսպանիայում բնակող գնչուները Հիւսիսային Աֆրիկայից (Եգիպտոս) են գնացել Gypsy < Egyptus: Աշխարհի բոլոր գնչուները Հնդկաստանից են:
Վերջերս միայն նկատեցի ռոմա (մա՞րդ) եւ հայ գնչուներին տրւող լոմա անունների նմանութիւնը- Լ//Ռ փոփոխութեամբ:
Սեբաստացի Մուրադը (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB_%D5%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%A4) բոշա է եղել:
http://www.akumb.am/images/misc/pencil.png

Գաղթական
05.09.2010, 18:55
Իմիջիայլոց բոլոր բոշաները հիմնականում հայերեն են խոսում, բայց մինչև հիմա պահպանվել է նրանց գաղտնի լոզուն՝ լոմավրենը:

իսկ ինչո՞ւ է այն գաղտնի, և ի՞նչ ասել է «գաղտնի լեզու»..

boooooooom
05.09.2010, 21:50
Ես ապրում եմ Քանաքեռում և մեր մոտ կա "բոշի թաղ" . Իրենք իրենց "լոմավ" են անվանում, իսկ մեզ` հայերիս, "կաչուտ".Եթե ձեզ հետաքրքիր է մի 2 բառ իրենց լեզվով գրեմ.
ինաֆն ավեց- մարդ եկավ
որով- ոստիկան
նասուե- փախի'ր
խարվավ- փող
նաթ ըլի- չկա և այլն...:)

Sinner
06.09.2010, 00:02
Գնչուներն ու բոշաները... նո՞ւյնն են:
Այո, բոշաները գնչուների մի ճյուղն են

իսկ ինչո՞ւ է այն գաղտնի, և ի՞նչ ասել է «գաղտնի լեզու»..
Գգաղտնի լեզու, այսինքն երբ ուզում են իրար մեջ ինչ-որ բան խոսել, որ շրջապատի մարդիկ չհասկանան, խոսում են այդ լեզվով, բայց կենցաղում խոսում են հայերեն: