PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական չարաճճիություններ

sharick
21.08.2010, 08:20
Քանի որ շաատ վաղուց ակումբում ոչ մի թեմա չէի բացել, մքովս անցավ այս տեման բացել.
.............
Մենք բոլորս ել փոքր տարիքում չարաճճիություններ արել ենք , գիտակցված կամ առանց գիտակցելու: Որոնք են մեզ մոտ ավելի վառ տպաորվել մեր մանկական չարաճճիություններից?
եկեք հիշենք փոքր տարիքում մեր արած չարաճճիությունների մասին:)
-
.......
հուսով եմ , որ ակումբում այս թեմայից չկա

Դեկադա
21.08.2010, 08:25
աաա՜աաաա.... ասեմ: Ընդհանրապես տենց շատ չարաճճի չեմ եղել, բայց դե անելուց հետո տեղը տեղին եմ արել: Մի անգամ քրոջս մազերը կտրել էին ու երբ եկավ տուն ես որոշել էի, որ ականջների մասը լավը չի: Վերցրեցի ածելին ու կտրեցի... ականջի ծայրը: Մինչև հիմա էլ էտ մասում երևում ա::):

sharick
21.08.2010, 08:38

:o վաա~ա~աայ!!! Բա տանը չպատժեցին???

ՆանՍ
21.08.2010, 11:33
Փոքր ժամանակ շատ էի սիրում թաքնվել, ու որ տանեցիները ման գային չգտնեին:) 4 տարեկան էի, բակից տուն եկա, տեսա էդ րոպեին ինձ ոչ-ոք չնկատեց, արագ մտա "չուլանի" մեջ ու սիրուն նստեցի կոշիկների վրա`դուռը ներսից մի կերպ բռնելով: Հետո քունս տարավ , քնեցի, տնեցիքից մեկն էլ լվացքի մեքենան հետո քաշել, դրել էր դռան դիմաց ու էն ճեղքն էլ էր փակվել, որով գոնե շնչում էի: Եվ էդպես մինչև երեկոյան 8 ը ամբողջ շենքով մեկ ինձ էին ման եկել , վերջը պատահական էդ չուլանից էին գտել:D :D

sharick
21.08.2010, 11:45
Ես ել հիշում եմ , որ գնում էի հարևանի տուն , խափում ասում էի մամաս կանչում ա Սուրճ խմելու ....
հիշում եմ , որ մի հատ տարորինակ բաղադրատոմս էի հորինել `Օճառով , կրատված մրգերով , պատրաստում էի դնում սառցախցիկում , լավ սառչում էր , թասիկի մեջ գունավոր օճառով կտրատված մրգերով [/I].....
շաաատ սիրուն թափանցիկ բան էր ստացվում , ու մի օր ես դա գդալով համտեսել տվեցի մեր բարեկամուհուն ու երկու գդալ ուտելուց հետո , ասեցի , որ դա օճառով է :D
մի անգամ էլ մամաս տորթ էր խխել ես ել 3 տարեկան էի , մինչև մամաս խոհանոցում կեղտոտ ամաններն ա լվանալուց եղել.... ես դանակը վերձրել ու խառնելով պատառ պատառ եմ արել թխվածքը:) ու մի բան էլ իմ կարծիքով լավ բան եմ արած եղել...
...... դեռ այսքանը հիշեցի իմ չարաճճիություններից...

---------- Ավելացվել է՝ 12:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:43 ----------

Փոքր ժամանակ շատ էի սիրում թաքնվել, ու որ տանեցիները ման գային չգտնեին:) 4 տարեկան էի, բակից տուն եկա, տեսա էդ րոպեին ինձ ոչ-ոք չնկատեց, արագ մտա "չուլանի" մեջ ու սիրուն նստեցի կոշիկների վրա`դուռը ներսից մի կերպ բռնելով: Հետո քունս տարավ , քնեցի, տնեցիքից մեկն էլ լվացքի մեքենան հետո քաշել, դրել էր դռան դիմաց ու էն ճեղքն էլ էր փակվել, որով գոնե շնչում էի: Եվ էդպես մինչև երեկոյան 8 ը ամբողջ շենքով մեկ ինձ էին ման եկել , վերջը պատահական էդ չուլանից էին գտել:D :D

Շաաաատ լավն էր :D , բայց ոնց ես շնչել մինչև ժամը 8 ը?

ՆանՍ
21.08.2010, 12:21
Sharik ջան երևի դռան տակերը տաշածա եղել, թեչե կխեղդվեի:(:D
Համ էլ քո գրածներից:hands`հիշեցի. մի անգամ էլ ես ժավել եմ խմել:D

Ֆոտոն
21.08.2010, 13:48
Շաաաատ լավն էր :D , բայց ոնց ես շնչել մինչև ժամը 8 ը?

Փոքրիկ հուշում անեմ միայն, այդտեղի օդը ամբողջովին հերիք է, ոչ ոք էլ շնչահեղձ չի լինի, եթե իհարկե պանիկայի մեջ չընկնի:;)

Meme
21.08.2010, 17:16
Ես էլ մայրիկիս պատմածով պատմեմ,որ երբ փոքր եմ եղել մեր պատուհանից դարակների ամբողջ պարունակությունը հերթով գցել եմ պատուհանից,լավը էնա եղել,որ առաջին հարկում ենք եղել,իսկ երբ Ռուսաստանում ենք եղել 5րդ հարկից գցել եմ ամբողջ խաղալիքնրս,մայրիկիս ասում է,մինչև իջնում էինք որ բերեինք,էլ չէր լինում,դե էդ դժվար տարիներին խաղալիքն էլ դժվար ճարվողա եղել,և բնականաբար չէր էլ մնա...
Մեկ էլ մի բան էլ պամեմ,որ փոքր ժամանակ ջուր շաատ եմ սիրել,ու մի անգամ մայրիկս ինձ է տան մեջ ման եկել,կանչել է,տեսել ձայն չկա,և հայտնաբերել է խոհանոցում գլուխս ամբողջովին ջրով լի դույլի մեջ,հետաքրքիր է ո՞նց չեմ խեղդվել:o,չգիտես ինչի՞ ինձ թվումա,որ սա հիշում եմ,չնայած փոքր եմ եղել,հիշում եմ,որ բերանով պղպջակներ էի անում ջրի մեջ:D
Մեկ էլ սրանից մի քիչ մեծ տարիքում,չգիտեմ չարաճճիությունա թե ոչ,բայց երբ հիվանդ եմ եղել մի անգամ,իմ դեղերը,որոնք թեյի տեսքով են եղել,տվել եմ եղբորս,ու ոչ ստիպողաբար,հարցնելուց հետո տեսել եմ համաձայնվում է,տվել եմ եղբորս,դրանից եղբորս արյան տոկոսը կարծեմ իջել էր,ու իմ պատճառով մինչ նոր տարվա 31-ը ինքը հիվանդանոցում պարկած էր:(բաաա,սա էլ իմ չարաճճիություններից

VisTolog
21.08.2010, 17:39
Մի անգամ 5000 դրամանոց եմ մա՜նր կտրտել, հետո տարել լցրել աղբամանը::))

շարունակելի::D

Ուլուանա
21.08.2010, 21:59
Մի անգամ, երբ քույրս մոտ մեկ տարեկան էր, դե, ես էլ մի չորս տարեկան էի, որոշեցի նրա մատը կծել՝ պարզելու համար, թե ոնց է դիմանում ցավին :D։ Ինքն էլ թարսի պես կարգին ցավադիմացկուն էր :D։ Վերոնշյալ «թեսթի» իրականացումը, բնականաբար, հանգեցրեց նրան, որ քույրս ուժեղ լացեց, մամաս էլ սարսափահար վազեց–եկավ՝ տեսնելու, թե ինչ է պատահել։ Ասեցի, որ մատը կծել եմ։ Խեղճի մատը լրիվ փոս էր ընկել, էնքան ուժեղ էի կծել։ Մաման էլ հանգիստ հարցրեց (ինքը նման դեպքերում ջղայնանալուց առաջ, որպես կանոն, փորձում էր նախ հանգիստ պարզաբանել, թե ինչն ինչոց է).
– Բա ինչի՞ ես կծել :'։
– Ուզում էի տեսնել՝ կլացի՞, թե չէ :sorry։
– Լավ, բայց գոնե մի քիչ կամաց կծեիր... :8
– Կամաց կծեցի, չլացեց... :esim

sharick
22.08.2010, 09:05
Ես էլ մայրիկիս պատմածով պատմեմ,որ երբ փոքր եմ եղել մեր պատուհանից դարակների ամբողջ պարունակությունը հերթով գցել եմ պատուհանից,լավը էնա եղել,որ առաջին հարկում ենք եղել,իսկ երբ Ռուսաստանում ենք եղել 5րդ հարկից գցել եմ ամբողջ խաղալիքնրս,մայրիկիս ասում է,մինչև իջնում էինք որ բերեինք,էլ չէր լինում,դե էդ դժվար տարիներին խաղալիքն էլ դժվար ճարվողա եղել,և բնականաբար չէր էլ մնա...
Մեկ էլ մի բան էլ պամեմ,որ փոքր ժամանակ ջուր շաատ եմ սիրել,ու մի անգամ մայրիկս ինձ է տան մեջ ման եկել,կանչել է,տեսել ձայն չկա,և հայտնաբերել է խոհանոցում գլուխս ամբողջովին ջրով լի դույլի մեջ,հետաքրքիր է ո՞նց չեմ խեղդվել:o,չգիտես ինչի՞ ինձ թվումա,որ սա հիշում [/I]եմ,չնայած փոքր եմ եղել,հիշում եմ,որ բերանով պղպջակներ էի անում ջրի մեջ:D
Մեկ էլ սրանից մի քիչ մեծ տարիքում,չգիտեմ չարաճճիությունա թե ոչ,բայց երբ հիվանդ եմ եղել ենմի անգամ,իմ դեղերը,որոնք թեյի տեսքով են եղել,տվել եմ եղբորս,ու ոչ ստիպողաբար,հարցնելուց հետո տեսել եմ համաձայնվում է,տվել եմ եղբորս,դրանից եղբորս արյան տոկոսը կարծեմ իջել էր,ու իմ պատճառով մինչ նոր տարվա 31-ը ինքը հիվանդանոցում պարկած էր:(բաաա,սա էլ իմ չարաճճիություններից

գրառումդ կարդացի հիշեցի:) իմ մայրիկն էլ պատմում էր , որ շաաատ փոքր էի ու խորամանկություն էի անում , ասում էի վաաայ խեղդվում եմ պատուհանները բացեք.... ու հենց բացում էին ինչքան խաղալիք ունեի պատուհանից դուրս էի նետում.... մի հատ լամբադա պարող տիկնիկ ունեի , մի քանի անգամ աստիճաններից գցում էի էդ տիկնիկին,մինչև որ ջարդուխուրդ ա եղել... ու մեկել այն ժամանակ ինչ որ թեփով ձմերպապիկներ են եղել , տարել գցել եմ ջրի մեջ միշտ ու ասել եմ ´''Դե լող տուր ձմեռ պապիկ '':D

sharick
22.08.2010, 10:16
Մի անգամ էլ մեր հարևանի երեխային եմ ծեծել , որովհետև ինքը խուճուճ էր :D

Շինարար
22.08.2010, 13:10
Մի անգամ էլ մեր հարևանի երեխային եմ ծեծել , որովհետև ինքը խուճուճ էր :D

Աաա, լավն էր:D Վիստ, փախի:))

Էլիզե
22.08.2010, 13:17
:think փաստորեն ես ահագին էլ անհետաքրքիր երեխա եմ եղել :)) լսող-սուս -փուս երեխա :8

Հիշեցի՜... բայց դե էս էնքան էլ չարաճճիություն չի...
Մի անգամ մեր տուն հյուր էր եկել մի ընտանիք իրենց բալիկի հետ: Էտ բալիկը ինձնից մի տարի փոքր էր... Ես կպած էտ երեխուն ստիպում էի, որ ինձ ասի՝ Արաքս ծյոծյա ու հլա մի պարզաբանում էլ էի՝ բա ինքը ինձնից փոքր ա, պիտի ինձ ծյոծյա ասի... Էտ խեղճն էլ ահաբեկված ման էր գալիս հետևիցս ու ինձ Արաքս ծյոծյա էր ասում, ես էլ գոհ մռութով ֆռֆռում էի :))

Ariadna
22.08.2010, 13:33
Իսկ ես, երբ փոքր էի խախտված էի տուտուզների վրա :)) Տուն տունիկներ էի կազմակերպում, նենց, որ ես մաման լինեմ, խաղը էն հունով էի տանում, որ անպայման էրեխես նստի գարշոկին ու ես հետո տուտուզը մաքրեմ, որ մի ձև հաջողացնեի տրուսիկը իջացնեի :D Մի անգամ էլ ծովում էինք, իմ տարիքի աղջիկ էր, 5 տարեկան էի էդ ժամանակ, բայց էդ աղջիկը լավ չաղո էր։ Սրան համոզեցի, որ իրան գրկած պահեմ զուգարանի ծակի մեջ։ Ծովի զուգարաններն էլ սարսափելի մի բան՝ բակի զուգարան, բերնեբերան լիքը:D Մի խոսքով, էս երեխուն պահելս ու գցելս մեկ եղավ։ Վազելով եկա, մերոնք բակում, էդ աղջկա ծնողների հետ քարտ էին խաղում։ Քրիստինկան ընկել ա զուգարանի ծաաաաակը.... Բոլորը լեղապատառ վազեցին, Քրիստինկային հանեցին ք...քի միջից։ Մարգանցովկայով լողացրեցին։ Իսկ Քրիստինկան էդպես էլ ինձ չներեց, դրանից հետո հետս չէր խոսում ։Դ Հա, ու ամենահետաքրքիրը էն ա, որ հաջորդ օրը պետք է հատուկ մեքենա գար զուգարանը մաքրելու, եթե ես էդ երեխուն զուգարանը մաքրելուց հետո գցեի, կարող է և շատ ավելի վատ լիներ ամեն ինչ, քանզի փոսը, ինչպես պարզվեց մաքրվելուց հետո, շաաաաա խորն էր :D

sharick
22.08.2010, 14:15
Մի անգամ էլ մեր հարևանի երեխային եմ ծեծել , որովհետև ինքը խուճուճ էր :D

իմիջաելոց ես ել եմ խուճուճ մի քիչ:)

einnA
22.08.2010, 22:53
6-7 տարեկան էի, ամառը գյուղ էինք գնացել:Դե որ գնում էինք թե չէ մեր համար հետաքրքրություն ներկայացնող մասերն անպայման մի հատ զննում էինք, թե ինչ կա, ինչն ա փոխվել ու անցնում էինք գործի ;)
Էտ անգամ աչքս ընկավ հարևանի տան հետևի բակի արևածաղկի մեր համար հսկա-հսկա թփերը: Էտ հարևանն էլ մի ուրիշ կարգի անհամ մարդ էր էլի, նենց որ բոլորը ինչքան կարում հեռու էին մնում իրանցից: Ես սկսեցի համոզել, որ գնանք ու մի քանի հատ գողանանք, որ իրիկունը զբաղվելու բան լինի :)
Վերջը համոզեցի ու անցանք գործի... ես պահակ էի կանգնում, մյուսը գողանում բերում էր:Վայ մեր հուզմունքը տենայիք, իսկական հետախույզի նման սողալով հասնում էինք նշանակետին ու մեկ էլ թուփը պարկավ գետին, ,ու սկսում էր պայքար թուփ ու դանակ... դե հաղթում էր դանակը :)
Մի քանի անգամ գնացինք-եկանք, ավարը թաքցրել էինք հացատանը: Հետո որ ասում են մարդն ագահ ա , էտ հաստատ )) որոշեցինք վերջին անգամ տան մոտինն էլ գողանանք ու.... բռնվեցինք :(:(
Տան տերը մի ղալմալաղ մի շան հաչոց կապեց... բայց իմ վրա չէ: Ինձ ասեց. " ազիզ ջան դու իրանց հետ գործ չունես, իրանք քեզ լավ բան չեն սովորացնի..." Էլ խաբար չէր, որ ես չլինեի իրանց հողամաս մտնող չկար...:D:D:D
հա էտ հեչ, բա որ արևածաղիկն էլ դեռ չէր հասել... իրիկունը էլի պարապ մնացինք ;)

ՆանՍ
23.08.2010, 13:33
Վաաաայ ,մի բան էլ հիշեցի(չնայած մի քիչ վախենալու ա). փոքր ժամանակ շատ էի սիրում թաղում նայել:o,:D ինձ մահացած մարդու երեսի գույնը շատ էր հետաքրքրում, բայց քանի որ բոյս չէր հասնում , ասում էի չէէէէէէէէէէէէ, գրկեք,նայեմ:Մի անգամ էլ , երբ բակում թաղում էր(մի 90 տարեկան մարդ էր մահացել), ես էլ տատիկիս հետ տուն էի գալիս, խնդրեցի, որ գրկի,նայեմ, ասեց `չէ, ամոթա, այ բալես, չի կարելի: Ու ես նենց մի լաց դրի, որ ստիպված ասեց` լավ, գնանք, բալկոնից կնայես. ու ըտեղ` մե ուրախություն, մե հրճվանք:DՄեռնեմ տատիիս ջանին, աթոռը սիրուն դրեց պատուհանի տակ, որ կանգնեմ վրան ու նայեմ: Իմ հասակակից 4-5 տարեկան ընկերուհիս էլ ներքևը ցայտաղբյուրի մոտ նստած թաղմանն էր հետևում, ու արդեն էն րոպեին , որ դագաղը պտտում են, ինչքան ուժ ունեի 5-րդ հարկից գոռացի.
-Մերիիիիիիիի, Մերիիիիիիիի, նայի, դաԴաղը պարացնում են:D
Մեկ էլ էն եմ հիշում, թե ոնց տատիս բերանս փակեց ու խայտառակ լինելով լուսամուտը փակեց::angry Չնայած լավ ջղայնացավ, բայց հիշում եմ, որ իրա ծիծաղն էլ էր գալիս::D

Inna
23.08.2010, 14:28
6-7 տարեկան էի, ամառը գյուղ էինք գնացել:Դե որ գնում էինք թե չէ մեր համար հետաքրքրություն ներկայացնող մասերն անպայման մի հատ զննում էինք, թե ինչ կա, ինչն ա փոխվել ու անցնում էինք գործի ;)
Էտ անգամ աչքս ընկավ հարևանի տան հետևի բակի արևածաղկի մեր համար հսկա-հսկա թփերը: Էտ հարևանն էլ մի ուրիշ կարգի անհամ մարդ էր էլի, նենց որ բոլորը ինչքան կարում հեռու էին մնում իրանցից: Ես սկսեցի համոզել, որ գնանք ու մի քանի հատ գողանանք, որ իրիկունը զբաղվելու բան լինի :)
Վերջը համոզեցի ու անցանք գործի... ես պահակ էի կանգնում, մյուսը գողանում բերում էր:Վայ մեր հուզմունքը տենայիք, իսկական հետախույզի նման սողալով հասնում էինք նշանակետին ու մեկ էլ թուփը պարկավ գետին, ,ու սկսում էր պայքար թուփ ու դանակ... դե հաղթում էր դանակը :)
Մի քանի անգամ գնացինք-եկանք, ավարը թաքցրել էինք հացատանը: Հետո որ ասում են մարդն ագահ ա , էտ հաստատ )) որոշեցինք վերջին անգամ տան մոտինն էլ գողանանք ու.... բռնվեցինք :(:(
Տան տերը մի ղալմալաղ մի շան հաչոց կապեց... բայց իմ վրա չէ: Ինձ ասեց. " ազիզ ջան դու իրանց հետ գործ չունես, իրանք քեզ լավ բան չեն սովորացնի..." Էլ խաբար չէր, որ ես չլինեի իրանց հողամաս մտնող չկար...:D:D:D
հա էտ հեչ, բա որ արևածաղիկն էլ դեռ չէր հասել... իրիկունը էլի պարապ մնացինք ;)

Ինչպես ասում են գողացածը միշտ ել համեղ ա einnA ջան;)

einnA
23.08.2010, 15:00
Ինչպես ասում են գողացածը միշտ ել համեղ ա einnA ջան;)

Էն էլ ինչքան համեղ էր :D:D:D
Էխ լավ էր էլի:
Մի բան էլ պատմեմ, հա?
Ես շատ լաչառ էի ու իմ ասածի միշտ:Էլի գյուղ էինք գնացել պապայի հետ:Պապան ինձ թողնում է տանը, որ ինքը գնա ուրիշ տեղ:Ես էլ գիտեմ, թե ինձ թողնելու է, ինքը գնա: Վաաայ Անի, դու Անի, սկսեց լաչառության հերթական նոպան. ոտաբոբիկ վազել եմ ավտոբուսի հետևից, էն էլ չհասցրեցի, ինձ զոռով տարան տուն, իսկ մինչ տուն կհասնեի, բոլոր հարևաններն արդեն դուրս էին եկել թամաշա ;)
Եկա տուն ու սկսեցի ներկայացումը... աման-չաման ուղիղ տան բակ` կիսաթրիքային մասայի մեջ... ինչ ձեռս ընկավ, էլ տերը չէին... էլ չեմ ասում ինչեր էի գոռում, ամոթ ա ;)
Էնքան որ ինձ համոզեցին, հագցրեցին ու տարան պապայի մոտ ;)
Էս վերջերս հորեղբորս կինն ասաց, որ մի հատ բաժակ են գտել էն մասից, որի վրա շուտվանից քարեր էին հետո շարել...:D
Մի քիչ որ լավ ման գային էլի բաներ կգտնեին ;)

einnA
23.08.2010, 16:36
Մեկ էլ սրանից մի քիչ մեծ տարիքում,չգիտեմ չարաճճիությունա թե ոչ,բայց երբ հիվանդ եմ եղել մի անգամ,իմ դեղերը,որոնք թեյի տեսքով են եղել,տվել եմ եղբորս,ու ոչ ստիպողաբար,հարցնելուց հետո տեսել եմ համաձայնվում է,տվել եմ եղբորս,դրանից եղբորս արյան տոկոսը կարծեմ իջել էր,ու իմ պատճառով մինչ նոր տարվա 31-ը ինքը հիվանդանոցում պարկած էր:(բաաա,սա էլ իմ չարաճճիություններից

Ես էլ գիտեի, որ մենակ մեծերն են դեղ խմում, դրա համար տանն ինչքան դեղ կար, ես թաքուն խմում էի ))) հետո ասում էի բակում, որ ես իրանցից մեծ եմ, որտև դեղ եմ խմում :D:D
Հետո իմ բակի նույն ընկերներից մեկը գնացել էր տուն դեղ էր խմել, վատացել էր... շտապ օգնություն,հիվանդանոց... :(
Էտ ինձ խրատ եղավ, մինչև հիմա դեղ չեմ խմում, մինչև ոսկորիս չի հասնում ;)