PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներսես Մեծ, հզոր Կաթողիկո՞ս, թե ազգը մենաստանացնո՞ղ



Benadad
21.08.2010, 10:01
Եկեք քննարկենք մեր մեծ կաթողիկոս՝ Ներսես Մեծի գործունեւոյթունները և դրանց հետևանքները

Moonwalker
21.08.2010, 10:52
Եկեք;): Ներսես հայրապետի կերպարը բավական հետաքրքիր է, մի ժամանակ խիստ հետաքրքրվում էի Հայոց կաթողիկոսների կյանքով:
Ուրեմն Ներսես Մեծը Լուսավորչի տոհմից էր, եթե ճիշտ եմ հիշում Հուսիկ Պարթևի թոռը: Նրա որդին է Սահակ Պարթևը (Սահանդուխտ Մամիկոնյանից): Մինչ հոգևորական դառնալը կարծեմ արքունի սենեկապետ է եղել: Հետո Կեսարիայում հանդիսավորապես օծվել է Հայոց կաթողիկոս: Նրա նախագահությամբ է անցել 354-ի Աշտիշատի ժողովը (հատկապես հետաքրքիր է, կարծում եմ ընդունված դրույթները ևս կարելի է քննարկել սույն թեմայում): Ներսես Մեծը հայրապետական գավազանն է կրել հայոց Արշակ Բ և Պապ արքաների օրոք: Մահացել է թոքերի հետ կապված հիվանդությունից, թեև ժամանակակից հեղինակները (իմա Փավստոս Բուզանդ) համարել են, որ նա թունավորվել է Պապի հրամանով: Սա միայն մի փոքր մասն է հայրապետի ազգանվեր կենսագրության: Արձագանքի դեպքում պատրաստ եմ շարունակել քննարկումը:

Lion
21.08.2010, 13:33
Կարծում եմ, հզոր գործիչ է եղել: Նա առաջիններից մեկն է, որ իրապես գիտակցել ու ուղենշել է եկեղեցու տեղն ու դերը հայ հասարակության մեջ...

Benadad
25.08.2010, 15:46
Հայաստանի եպիկոպոսապետի աթոռը կրկին Ս. Գրիգորի տոհիմն հանձնելու կապակցությամբ մեկ անգամ ևս հավաքվեցին « նախարարական շատ ցեղեր ու տոհմերի մեծեմեծ նահապետներ, գնդերի ու դրոշակների տերեր...., զորավարներն ու սահմանապահները»,, որոնք « Արշակ թագավորի մոտ ժաղովի գումարվեցին ,ընդհանուրամաձայնությամբ խորհուրդ արին ., որ հավաքվեն ու մտաեն իրենց հոգեվոր առաջնորիդի մասին, թե որ է արժանի .... հովվելու» …Մեծամեծերի ժողովը միաբերան գոչեց. «Թող Ներսեսը լինի մեր հայրապետ»: Այսպես ընտրվեց մեր մեծ հայրապետը և սկսեց իր գոծունեությունը: