PDA

Դիտել ողջ տարբերակը : Data Crypter



aerosmith
20.08.2010, 23:59
Բարև ձեզ։ Վերջապես պատրաստ է տեղեկատվական պաշտպանությանը վերաբերող պրոյեկտիս ազատ տարբերակը, ճիշտ է կա մի փոքր ինտերֆեյսաըին պրոբլեմ(խոսքը վիրթուալ քիբորդի մասին է, բայց դա շատ մոտ ժամանակներս վերացվելու է), այնուհանդերձ, այն ամբորղջությամբ աշխատում է։
Ներկայացնոմ սերվիսը իրենից ինչ է ներկայացնում։
Այն ունի տեքստի, և տեքստային ֆայլերի գաղտնագրելու և հեշավորելու սերֆիսներ։ Գաղտնագրումը իրականացվում է TRIPLE DES, ev AES հայտնի ալգորիթմների հիման վրա, որոնք մինչև օրս գործնականում չեն կոտրվել։
Իսկ հեշավորումը իրականացվում է md5,sha1,sha256,sha384,sha512 ալգորիթմների հիման վրա,գումարած որ առկա են նաև վերը նշված հեշ ալգորիթմների բանալիային տարբերակը։
Նշեմ նաև , որ սայթը առայժմս գտնվում է անվճար հոսթինգում։
Եվ զգուշացում։ Գաղտնագրելու կամ բանալիային հեշ ֆունկցիա օգտագործելու դեպքում եղեք ուշադիր , բանալու նկատմամբ, քանզի սենվերում ոչ մի ինֆորմացիա, առավել ևս բանալի չի պահպանվում։
Դե ինչ սպասում եմ ձեր արձագանքներին և տպավորություններին։
Սա էլ կայքը www.datacrypter.somee.com

Արամ
21.08.2010, 09:54
Ինձ հետաքրքրում էր կրիպտոգրաֆիան, բայց այդքան էլ չխորացա հիմա, բայց ոնց երևում է լավ գործ ես արել, եթե Օ -ից ես գրել։ Ապրես։

aerosmith
21.08.2010, 10:26
Հա,լրիվ ես եմ գրել ու 0-ից, դեռ շաաատ մտահղացումներ կան, ու անպայման դրանք իրանց իրականացումը կստանան(և ճիշտ իրականացումը, խոսքը գնում է յուզերի հնարավորինս գաղտնիությունը ապահովելու մասին անցանկալի անձանցից)։
Մի փոքր մանրամասնեմ,թե օրինակ վիրթուալ կիբորդը իրենից ինչ է ներկայացնում, և ինչու է խորհուրդ տրվում օգտագործել այն, ինչու բանալու սեկցիայում բանալին չի երևում, ինչու բանալու անտեսնելիությունը չի նեկայացվել "*"-ի տեսքով, ինչու է ամեն էջ այցելելիս անընդհատ խորհուրդ տրվում անջատել բրաուզերի spell checker-ը

Այժմ գոյություն ունեն այնպիսի շպիոնսկի(հայերեն բառը չեմ կարողանում գտնել) ծրագրեր, որոնք ի վիճակի են այն քոմփյութերում, որտեղ որ իրանք են գտնվում, ֆիքսել յուզերի կողմի սեղմած քեյբորդի յուրաքանչյուր ստեղնի ասքիի և սկան կոդերը, կատարել սքրիշոթ, ֆիքսել ընթացիք քլիքի ժամանակ մկնիկի ցուցիչի կոօրդինատները և ուղարկել նախօրոք նշված մաիլին։
Հիմա վիրթուալ քիբորդը ստեղծված է նման ծրագրերը շրջանցելու համար։ Չնայած եթե անցանկալի մարդը որի մաիլին գա մկնիկի ընթացիք կոօրդինատը, ապա նա կարող է մոտավոր հաշվել(եթե շատ խելացի է,ինչը չի բացառվում),թե վիրթուալ քիբորդից որ ստեղն է սեղմվել, դրա համար էլ ստեղծված է (MIX) միջոցը։ Որը պատահական կերպով խառնում է այդ ստեղները։
Եթե բանալու անտեսանելիությունը ապահովեի աստղանիշերի միջոցով, ապա վերը նշված ծրագրերի կատարած սքրինշոթի միջոցով,անցանկալի մարդը կարող էր տեղեկանալ յուզերի բանալու երկարությանը, ինչը հավելյալ ինֆորմացիա կլինի անցանկալի մարդուն(պայմանականորեն կոչենք նրան նենգորդ)։
Նման մի ինֆորմացիա կարող է հանդիսանալ նենգորդին նաև spell checker-ի կողմից բաց տեքստի, կամ բանալու տակ արված կարմիր ալիքները։

aerosmith
21.08.2010, 20:06
Բարև բոլորին, ինտերֆեյսային ուղղումները արդեն արված են :)

Աթեիստ
21.08.2010, 21:25
Բարև բոլորին, ինտերֆեյսային ուղղումները արդեն արված են :)

Փորձեցի ուղղումից հետո փորձարկել կայքը, տեսա միայն առանց որևէ բացատրության կոճակները, որոնցից ոչ մեկը «Open text»-ը «encrypt» չարեց: Ամեն կոճակից հետո տեղի է ունենում էջի թարմացում ու վերջ:

aerosmith
21.08.2010, 21:37
իսկ Աթեիստ ջան, որ բանալին հավաքլ ես՞՞ կամ էլ եթե այո, ապա որ ինչի վրա ես սեղմել որ ենքրիփթ չի արել՞
ուղղակի իմ մոտ ամեն ինչ նորմա է, իսկ ամեն անգամ թարմացումը տեղի է ունենում այն բանի համար որ գրված է ASP.NET-ով , դա շրջանցելու չանապարհ կա, AJAX-ով, բայց դե սայթը գտնվում է անվճար հոսթինգում, իսկ այաքս տեխնոլոգիա օգտագործել չի թույլատրվում։

Աթեիստ
21.08.2010, 22:01
Առաջին textbox-ում գրում եմ բաց տեքստը, Encyption key-ում, որոշակի կոդ ու սեղմում եմ Encypt բառի տակ նկարված կողպեքի վրա (թեև կայքի դիզայնից ինձ թվում է դա նախատեսված է Upload արված տեքստի կոդավորման համար):
Ակնկալում եմ երկրորդ textbox-ում տեսնել կոդավորված տեքստը:
Տեսնում եմ միայն 'Place for encrypted text':

BOBO
21.08.2010, 22:11
քրոմով չի աշխատում օպեռայով նոռմալա

Աթեիստ
21.08.2010, 22:16
Opera 10.61

aerosmith
21.08.2010, 22:22
Opera 10.61

Աթեիստ, հավանաբոր ներմուծածդ բանալու առնվազն 6 սիմվոլ չի։ Խնդրում եմ նայես ձախ կողմի վերևում(թութակի նկարի տակ) եկող հաղորդագրությանը։
Ներողություն, պետք է մեջբերեի Աթեիստի նախորդ պոստը

s_hrayr
21.08.2010, 22:23
Առաջին textbox-ում գրում եմ բաց տեքստը, Encyption key-ում, որոշակի կոդ ու սեղմում եմ Encypt բառի տակ նկարված կողպեքի վրա (թեև կայքի դիզայնից ինձ թվում է դա նախատեսված է Upload արված տեքստի կոդավորման համար):
Ակնկալում եմ երկրորդ textbox-ում տեսնել կոդավորված տեքստը:
Տեսնում եմ միայն 'Place for encrypted text':
Encyption key-ում գրվածը պիտի մինիմում 6 նիշ ունենա,
Հ.Գ. Ապրես Բաբ ջան կարգին աշխատումա, հալալա, սպասենք մինչև իմ թաքնագրություններն էլ կավելանան :oy

aerosmith
21.08.2010, 22:24
քրոմով չի աշխատում օպեռայով նոռմալա

BOBO ջան չաշխատել ասելով ինչը նկատի ունես՞՞
Իմ մոտ, ու շատերի (ովքեր քրոմ են օգտագործում) ամեն ինչ նորմալ է

BOBO
21.08.2010, 22:28
BOBO ջան չաշխատել ասելով ինչը նկատի ունես՞՞
Իմ մոտ, ու շատերի (ովքեր քրոմ են օգտագործում) ամեն ինչ նորմալ է

փաստորեն կեյն էի քիչ գրել դրանից էր

Աթեիստ
21.08.2010, 22:36
Փաստորեն իմ մոտ էլ էր բանալու նիշերի քանակի պրոբլեմ
Ամեն դեպքում մի քանի խորհուրդ ինտերֆեյսի հետ կապված
1. Հենց բանալու (Encryption key) վերև գրի, որ պետք է լինի առնվազն 6 նիշ:
2. Էջ բացելիս արդեն թութակի ներքևում կա մանր կարմիր տեքստ ու ոչինչ չի հուշում, որ այդ տեքստը էջ թարմացնելիս կարող է փոխվել: Այսինքն սխալների մասին հաղորդագրության համար շատ անհարմար տեղ ու ոճ է ընդրված:
3. Կողպեքը ավելի ճիշտ կլինետ տեղադրել հենց textbox-երի արանքում, թե չէ աջ հատվածը կարծես լրիվ առաձին բաժին լինի ու թե վերջին հերթին եմ այդտեղ փնտրել encrypt-ի կոչակը:
4. textbox-ների տակի ու արանքի նկարներին ինչ-որ բացատրություն ավելացրու:
5. Վիրտուալ ստեղնաշարը տեղափոխիր ներքև ու դարձրու թաքնվող, այսպես որ ցանկության դեպքում կանչեն, ոչ թե էկրանի վերին կեսը զբաղեցնի:

aerosmith
21.08.2010, 23:02
Փաստորեն իմ մոտ էլ էր բանալու նիշերի քանակի պրոբլեմ
Ամեն դեպքում մի քանի խորհուրդ ինտերֆեյսի հետ կապված
1. Հենց բանալու (Encryption key) վերև գրի, որ պետք է լինի առնվազն 6 նիշ:
2. Էջ բացելիս արդեն թութակի ներքևում կա մանր կարմիր տեքստ ու ոչինչ չի հուշում, որ այդ տեքստը էջ թարմացնելիս կարող է փոխվել: Այսինքն սխալների մասին հաղորդագրության համար շատ անհարմար տեղ ու ոճ է ընդրված:
3. Կողպեքը ավելի ճիշտ կլինետ տեղադրել հենց textbox-երի արանքում, թե չէ աջ հատվածը կարծես լրիվ առաձին բաժին լինի ու թե վերջին հերթին եմ այդտեղ փնտրել encrypt-ի կոչակը:
4. textbox-ների տակի ու արանքի նկարներին ինչ-որ բացատրություն ավելացրու:
5. Վիրտուալ ստեղնաշարը տեղափոխիր ներքև ու դարձրու թաքնվող, այսպես որ ցանկության դեպքում կանչեն, ոչ թե էկրանի վերին կեսը զբաղեցնի:

լավ , շնորհակալ եմ խորհուրդների համար։ Էդ պոդսկազկեքը անպայման արվելու է մոտ ապագայում, հենց վաղանից սկսած։
իսկ աջ կողմի հատվածը ես արել եմ հենց դիդմամբ, որ մարդիկ ըստ հերթականության քայլերը կատարելով իջնեն։ Ենքրիփթի պահը, երևի ուղղակի քո մոտ իկոնկան ոչինչ չի ասել։ Դա էլ կփորձեմ ուղղել, ավելի տպավորիչ իկանկա դնել, որ տեսնողը հասկանա ինչ է դա իրենից ներկայացնում։
Հա մեկ էլ ժողովուրդ ջան հեշավորման մոդուլից հարցեր, կամ առաջարկներ չկան՞՞

AMzone
22.08.2010, 10:07
եսա ետ գլուխգործոցը. ՞

http://s43.radikal.ru/i099/1008/5b/b309878ad271.jpg

aerosmith
22.08.2010, 11:39
եսա ետ գլուխգործոցը. ՞

http://s43.radikal.ru/i099/1008/5b/b309878ad271.jpg

նախ և առաջ ոչ մեկ այդպիսի որակավորում չի տվել թե գլուխգործոցա
երկրորդ ինչպես դու նկատեցիր դեռ պատրաստման փուլումա, ու սայթի վրա աշխատումա մենակ մի հոգի դրա համար էլ գործերը գնում են դանդաղ տեմպերով
երրորդ. սայթը բնույթով ոչ մեդիա պորտալա, ոչ ինչ որ հեռուստատեսության սայթա, ոչ էլ զվարճանքի,որ օգտագործեի եսիմ ինչ գրաֆիկական վերլուծումներ, որ շատերին դա գրավեր մտնելու համար։Իմ նպատակը էդ չի եղել։
Եվ վերջապես այսպիսի բնույթի սայթերում առաջնայինը ոչ թե արտաքին տեսքն է, այլ ֆունցիոնալությունը։

aerosmith
27.08.2010, 21:01
Բարև բոլորին։
Ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ www.datacrypter.somee.com գաղտնագրման համակարգում, բացի տեքստային ֆայլերից կարող եք գաղտնագրել/վերծանել նաև այլ ֆայլեր, հուրաքանչյուր 5 րոպեն մեկ, հնգական ՝յուրաքանչյուրը մաքսիմում հիսուն կիլոբայթ ծավալով։
Նաև ևս մեկ նորություն։ Ցանկացաց գաղտնագրված(ներառյալ հեշավորվածները) ֆայլ կարող եք ընդհամենը մեկ քլիքով ափլոդ անել www.rapidshare.com ֆայլափողանակման համակարգ, դուրս չգալով www.datacrypter.somee.com համակարգից։ Կարծում եմ,որ սա շատ հարմար տարբերակ է երկու կողմերի(գաղտնագրող,ուղարկող և ստացող,վերծանող) միջև ֆայլային փոխանակման համար։

aerosmith
29.09.2010, 20:33
Չցանկացա նոր թեմա ստեղծել, դրա համար նորությունը հայտնում եմ այստեղ։
Պատրաստ է "DataCrypter" համակարգի արդեն ծրագրային`beta տարբերակը։ Այն աշխատում է միայն Windows օպերացիոն համակարգում։ Այն ապահովում է այն նույն ֆունկցիաները որոնք տեղակայված են պրոյեկտի օնլայն տարբերակում ( www.datacrypter.somee.com )
Ծրագրային տարբերակը նույնպես գրել եմ ես։
Դե ինչ, սպասում եմ կարծիքների ;)
Ահա այն
http://rapidshare.com/files/422163819/DataCrypter_beta_.zip

aerosmith
29.09.2010, 23:11
Ներողություն, վերոնշյալ լինկը չի աշխատում...
http://rapidshare.com/files/422185205/DataCrypter.rar ուղղված տարբերակն է