PDA

Դիտել ողջ տարբերակը : Բլոտ (հայերեն)

autopark.am
11.06.2009, 12:35
http://blotgame.com/img/screens/screenshot_thumb1.jpg

Եկեք համակարգչով խաղանք բլոտ http://www.blotgame.com

կարող եք խաղը անվճար բեռնավորել նաև այստեղից [v3.1]` http://depositfiles.com/ru/files/qc0ut0njk

http://blotgame.com/img/screens/screenshot_thumb2.jpg

Ungrateful
11.06.2009, 13:44
չեմ սիրում 2 հոգով խաղը...:(
"բազառ բլոտ" 4 հոգու համար չկա?

masivec
11.06.2009, 13:46
չեմ սիրում 2 հոգով խաղը...:(
"բազառ բլոտ" 4 հոգու համար չկա?
Բա ոնց ես ուզում որ բլոտ խաղանք իրիգվան՞:o
Մտի են մի թեման սկզբից կարդա որ խաղանք:B

Rammstein
08.04.2010, 11:25
Մոդերատորական. Թեման «Ժամանց» բաժնից տեղափոխվել է «Համակարգչային ծրագրեր» բաժնի «Խաղեր» ենթաբաժին։

Արծիվ
06.05.2010, 07:37
չեմ սիրում 2 հոգով խաղը...:(
"բազառ բլոտ" 4 հոգու համար չկա?

Ինչ՞ի չկա, ահա խնդրեմ կարող ես բեռնել այստեղից :)

http://www.blot.am/downloads.php

Արծիվ
06.05.2010, 07:44
Շատ լավա սարքած խաղը, համենայն դեպս ես շատ եմ սիրում: Խաղե հայերենովա ամենակարևորը ;)
Ահա սրանք էլ բլոտ խաղի screenshots

Արծիվ
06.05.2010, 07:51
Հա մոռացա ասել, երբ որ սեղմում ես download հետո անպայման կսեղմես 27.9MB լրիվ խաղը բեռնելու համար

Rammstein
06.05.2010, 10:06
Շատ լավա սարքած խաղը, համենայն դեպս ես շատ եմ սիրում: Խաղե հայերենովա ամենակարևորը ;)
Ահա սրանք էլ բլոտ խաղի screenshots

Էս բլոտի նոր վերսիան ահավոր շատ գլյուկներ ուներ… Տեղից էլ անկապ ձեւով սարքած ծրագիր ա, հայերեն տառերը գոնե յունիկոդով մարդավարի սարքվեր, եսիմինչ ձեւով ա արվել:

One_Way_Ticket
06.05.2010, 11:46
Ծրագրի հեղինակը ես եմ :)

Առաջին տարբերակը գրվել է 2003թ. երբ ես առաջին կուրսի ուսանող էի: Յունիքոդի support այն ժամանակ դեռևս նորմալ չկար, դեռ ոչ յունիքոդի համար էլ եքա տանջվել եմ: Երկրորդ վերսիան գրել եմ մի քանի տարի առաջ, ձևափոխել առաջին կուրսեցու գրած ախմախ ծրագիրը բնականաբար հեշտ չէր, հաշվի առնելով նաև, որ այդ ամենը արվել է աշխատանքին ու ուսմանը զուգահեռ ուշ երեկոյան ժամերին: Գլյուկներ իհարկե լիքը կան, սակայն ես հիմա դրանով զբաղվելու ոչ ցանկություն ունեմ, ոչ ժամանակ:

P.S. Երկու հոգանող խաղի ծրագրի հետ ես ոչ մի կապ չունեմ:
P.S.S. blot.am դոմենը չի վաճառվում, խնդրում եմ այդ հարցով չանհանգստացնել:

min-mak
06.05.2010, 18:30

Ապեր իսկ այդ խաղի ալգորիթմները զրոյից դու ես գրել թե կա որևէ գրականություն, որից որ օգտվել ես: Կարճ ասած ինձ պետք է կարթային խաղերի ծրագրավորման գրականություն, ցանկալի է ալգորիթմային օրինակներով

One_Way_Ticket
06.05.2010, 20:10

Զրոյից եմ գրել: Ըստ էության այն իրենից ներկայացնում է բազմաթիվ ներդրված if-else-երի կոմբինացիա: Ինչ-որ աշխատող տարբերակ ունենալուց հետո բոլորի քարտերը բաց խաղում էի: Որ քայլը չէի հավանում, նորից էի նույն իրավիճակը խաղում, այդ քայլին debug-ով մտնում մեջը, նայում թե ինչու այդ քայլն արեց, համապատասխան ձևափոխություններ անում:

min-mak
06.05.2010, 20:31

Շատ մեծ աշխատանք ես կատարել ապեր, ապրես: Ճիշտ ասած ես էլ եմ ուզում կարթային խաղեր գրեմ հայերեն լեզվով, բայց որ պատկերացնում եմ if-else-ների կոմբինացիաների քանակը գլուխս սկսումա ֆրալ :{:{

Արծիվ
07.05.2010, 00:57
Ծրագրի հեղինակը ես եմ :)

Առաջին տարբերակը գրվել է 2003թ. երբ ես առաջին կուրսի ուսանող էի: Յունիքոդի support այն ժամանակ դեռևս նորմալ չկար, դեռ ոչ յունիքոդի համար էլ եքա տանջվել եմ: Երկրորդ վերսիան գրել եմ մի քանի տարի առաջ, ձևափոխել առաջին կուրսեցու գրած ախմախ ծրագիրը բնականաբար հեշտ չէր, հաշվի առնելով նաև, որ այդ ամենը արվել է աշխատանքին ու ուսմանը զուգահեռ ուշ երեկոյան ժամերին: Գլյուկներ իհարկե լիքը կան, սակայն ես հիմա դրանով զբաղվելու ոչ ցանկություն ունեմ, ոչ ժամանակ:

P.S. Երկու հոգանող խաղի ծրագրի հետ ես ոչ մի կապ չունեմ:
P.S.S. blot.am դոմենը չի վաճառվում, խնդրում եմ այդ հարցով չանհանգստացնել:

Դավիդ Հայկազյանը դու՞ ես :) եթե հա ուրեմն ապրես, պարզապես հոյակապ է (իմ կարծիքով) և ինչպես ամերիկացիներն են ասում՝ excellent job my friend ;)

Արծիվ
07.05.2010, 00:59
Էս բլոտի նոր վերսիան ահավոր շատ գլյուկներ ուներ… Տեղից էլ անկապ ձեւով սարքած ծրագիր ա, հայերեն տառերը գոնե յունիկոդով մարդավարի սարքվեր, եսիմինչ ձեւով ա արվել:

Ռամշտեյն ջան բայց լավ խաղա, կարևորը նոռմալ խաղացվումա, ին՞չը դուրըտ չի գալիս ;)

Rammstein
07.05.2010, 01:16
Ռամշտեյն ջան բայց լավ խաղա, կարևորը նոռմալ խաղացվումա, ին՞չը դուրըտ չի գալիս ;)

Ես չասեցի` դուրս չի գալիս, ասում եմ` վերջին վերսիան լիքը թերություն ունի, որոնք ուղղակի չեն թողնում խաղալ: Ընդ որում, էն ժամանակ մոտս XP էր, տենց գլյուկներով էր էդ խաղը, հիմա մոտս Win7 ա, բայց նույն ձեւի ա:
Իսկ ավելի կոնկրետ` էն baloon-ները, որ մեջը գրվում ա ասենք «Ղառը 8», «Բոյը 9», «Լավ եմ» եւ այլն, ընդհանրապես չեն աշխատում, մեջը բան չի գրվում: Հետո ինչ-որ լեզվի հետ կապված խնդիրներ կային, հիմա անգիր չեմ հիշում:
Իսկ հին վերսիան մոտս շատ լավ էր, ու առաջ շատ էի խաղում: Բլատի մասին ինչ կոտրած գիտելիք էլ ունեմ, էդ խաղի շնորհիվ ա, որտեւ ռեալ երբեք 4 հոգանոց բլոտ չեմ խաղացել: :)

Արծիվ
07.05.2010, 03:12

,
Հետաքրքիրա որ քեզ մոտ տենցա իսկ ինձ մոտ windows 7 վրա անթերիա աշխատում և ոչ մի պռոբլեմ չի տալիս, ասու՞մ ես ռեալ չորս հոգով բլոտ չես խաղացել :D բա տենց բան կարելիա, հայը առանց բլոտ խաղալու :o հույսով եմ այս խաղի օգնությամբ ահագին բան սովորած կլինես :)

Rammstein
07.01.2013, 15:08
Բարեւ ժող: Որպեսզի նոր թեմա չգացեմ բլոտի կանոնների մասին, երկու հարց ունեմ, էստեղ կտամ: Էս 2 հոգանոց բլոտի միավորները հաշվելուց ինչ-որ գլուխ չեմ հանում: Մինչեւ հիմա ուշադրություն չէի դարձրել, էսօր հաշվեցի, տեսա, որ կոմպը իմ հասկացածից տարբեր ա հաշվում: Կանոնների մեջ էլ կիսատ ա գրած, փաստորեն:
Կոնկրետ օրինակով ասեմ, որ պարզ լինի: Հենց հիմա կոմպի (Գագոյի :))) հետ խաղում եմ: Իրավիճակը սենց ա. մինչեւ էս խաղը հաշիվը 59 - 61 էր հօգուտ Գագոյի: Էս խաղում կոզրը ես ընտրեցի ու տարա 102 սայի (վերջին ռուկն էլ հետը), Գագոն տարավ 36 սայի: Բացի էդ` ես ունեի 2 հատ թերզ: Խաղից հետո հաշիվը դառավ 76 - 65 հօգուտ ինձ: Գագոյի մոտ ամեն ինչ պարզ ա 36-ը 4 միավոր ա, 61+4=65: Իսկ ինձ փատորեն ավելացավ 76-59=17 միավոր: 102 սային եթե 10 միավոր ա, 2 հատ թերզն էլ 4 միավոր ա, էդ եղավ 14, բա էն 3 միավո՞րը որտեղից:

Հարց #2. 2 հոգանոցում բոլոր կոմբինացիաների միավորները նույնն ե՞ն, ինչ 4 հոգանոց բլոտում: Մասնավորապես` բոյի դեպքում տզերով 4 թուղթը երկուսում էլ 19 միավոր ա՞:

_Հրաչ_
07.01.2013, 16:43
Ավետ ջան, իրականում երկու հոգանոց բլոտում հաշվարկվում ա ոչ թե` ով ինչքան տարավ, այլ Գագոների հաշվին գնում ա էնքան, ինչքան ինքը հանել ա, իսկ կոզր խոսացողի օգտին (չպարտվելու դեպքում) անցնում են մնացած բոլոր միավորները: Այսինքն, քանի որ ընդհանուր խաղաքարտերի գումարային հաշիվը կազմում ա 16 (162 միավոր), Գագոն տարել ա 36 (4 միավոր), քեզ մնում ա 13 (քանի որ 6-ով ավարտվող սայիի դեպքում կիսվում ա, քո դեպքում 126 ա եղել, ըստ երևույթին), 13-իդ գումարել ա 2 թերզդ, վերջում ստացել ես 17 միավոր: Միտքն էն ա, որ կոզր խոսացողը տանելիս տանում ա ոչ միայն իր ձեռքի խաղաքարտերի տարածը, այլ նաև պահեստային խաղաքարտերը: Կանոնները տենց են: :)

Երկրորդ հարցիդ պատասխանում եմ, որ որքան հիշում եմ՝ հա, նույն միավորներն են:

Հ. Գ. Էդ Գագոն մեղք չի՞, հերիք ա ստորացնես, մտի օնլայն խաղա: :))

Rammstein
07.01.2013, 17:40

Հա՜, պարզ ա…
Իսկ եթե կոզր խոսացողը տակ ա տալիս, հակառակորդը ստանում ա 16 միավո՞ր (+ թերզ-մերզ), թե՞ էդ դեպքում պահեստային խաղաթղթերը չեն գումարվում:

Tiger29
07.01.2013, 19:12
Հա՜, պարզ ա…
Իսկ եթե կոզր խոսացողը տակ ա տալիս, հակառակորդը ստանում ա 16 միավո՞ր (+ թերզ-մերզ), թե՞ էդ դեպքում պահեստային խաղաթղթերը չեն գումարվում:

Գումարվում են: Տակ տալու դեպքում հակառակորդիդ միանգամից 16-ա գրվում, գումարած էդ թերզ-մերզը:

One_Way_Ticket
22.03.2021, 18:43
Կարո՞ղ է որևէ մեկը իմ գրած բլոտի առաջին տարբերակն ունենա։

Յոհաննես
22.03.2021, 20:20
Կարո՞ղ է որևէ մեկը իմ գրած բլոտի առաջին տարբերակն ունենա։

Չլինի՞ բազառ բլոտը դու ես գրել

One_Way_Ticket
22.03.2021, 20:39
Չլինի՞ բազառ բլոտը դու ես գրել
Կարծեմ ինձնից հետո շատերն են գրել, չգիտեմ դու որ մեկը նկատի ունես։ Իմ գրածը սա է․

https://traveller.id.au/misc_photos/blot.png
Երկրորդ տարբերակը մոտս կա, բայց առաջինը չի պահպանվել, ու ինտերնետում էլ չեմ կարողանում գտնել։

Գաղթական
23.03.2021, 01:04

Երկրորդն առաջինից ինչո՞վ էր տարբերվում:
2004-5թթ հաստատ ունեի:
Կարող ա հին դիսկերիս վրա մի տեղ լինի՝ վստահ չեմ..

One_Way_Ticket
23.03.2021, 01:13
Երկրորդն առաջինից ինչո՞վ էր տարբերվում:
2004-5թթ հաստատ ունեի:
Կարող ա հին դիսկերիս վրա մի տեղ լինի՝ վստահ չեմ..
Ինտերնետով ուրիշների հետ խաղալու հնարավորություն էի ավելացրել, որը տենց էլ նորմալ չկարողացա զարգացնել։ Բացի դրանից, որոշ մանրուքներ եմ դզել, իսկ որոշներ, հակառակը, փչացրել։
Ամենակարևորը, առաջին տարբերակը գրված էր 17 տարեկան երիտասարդի կողմից, հիմա որ մտածում եմ, հավատալս չի գալիս :) Դրա համար ուզում եմ հենց դա ճարել, պահել, չկորի։ Եթե գտնես, շատ շնորհակալ կլինեմ։

Գաղթական
23.03.2021, 01:15

Հա, հիշեցի:
2-ն էլ ունեցել եմ:

Կփորփրեմ, Թիքեթ ջան, բայց ոչինչ խոստանալ չեմ կարող..

Գաղթական
23.03.2021, 01:49
Մաղարիչը` քո ճաշակով ))
Համ 1.0-ն, համ էլ` 2.4-ը

https://file.io/uFKNoAf8ltnd

One_Way_Ticket
23.03.2021, 02:01
Մաղարիչը` քո ճաշակով ))
Համ 1.0-ն, համ էլ` 2.4-ը

https://file.io/uFKNoAf8ltnd
Մաղարիչի մասին արդեն մտածում եմ։ Բայց հլը որ ասում է՝ The file you requested has been deleted :(

Գաղթական
23.03.2021, 02:05

Կարող ա միանգամյա ներբեռնման էր )))
ՈՒ էդ մի անգամն ինքս էի փորձել` տեսնելու, թե հաստատ գալիս ա ))

https://file.io/ULlN8R7Eg9B1

Եթե էլի չգա, ասա որտեղ գցեմ:

One_Way_Ticket
23.03.2021, 02:05
Քաշեցի, ինքն է :) Մերսի կրկին։ Կորոնան ավարտվի, ճանապարհորդությունները վերականգնվեն, ընտիր կոնյակն ինձնից։

Varzor
23.03.2021, 21:44
Մաղարիչը` քո ճաշակով ))
Համ 1.0-ն, համ էլ` 2.4-ը

https://file.io/uFKNoAf8ltnd

Տնաշեն, թողնեիր մենք էլ քաշեիք :)

Գաղթական
23.03.2021, 22:04
Տնաշեն, թողնեիր մենք էլ քաշեիք :)

Ինադու չէի արել )))

Հեսա` գցեցի էստեղ:
Սրա վրա կարծես միայն ժամանակային լիմիտ կա (1 ամիս) ու բազմակի ներբեռնման հնարավորություն ունի:

Քաշեք, քանի տաք ա.

https://easyupload.io/h3fppk