PDA

Դիտել ողջ տարբերակը : Արևային այրվածքներ



Adriano
17.08.2010, 14:06
Հարգելի ակումբցիներ բոլորս էլ ծանոթ ենք արևային հարվածներին և հատկապես արևային այրվածքներին: Այս շոգ օրերին պակաս չեն դեպքերը, երբ մարդիկ ստանում են ծանր կարգի արևային այրվածքներ: Բացառություն չէ նաև իմ եղբոր դեպքը, որն այժմ պառկած է երկրորդ կարգի արևային այրվածքից արդեն երկու օր: Ունի գլխացավեր, ամբողջ մարմինը կարմիր է, պատված ինչ-որ փուչիկանման մանր շերտով, կա ջերմություն: Կխնդրեմ բոլորին և հատկապես բժիշկներին օգնել իրենց խորհուրդներով: Նախապես շատ շնորհակալություն օգնության համար:

Ձայնալար
17.08.2010, 14:28
Հիվանդանոցո՞ւմ չի:

Adriano
17.08.2010, 14:32
Հիվանդանոցո՞ւմ չի:


Բժշկի գնալը վերջին տարբերակն է

Shah
17.08.2010, 14:47
Բժշկի գնալը վերջին տարբերակն է

Եթե կընդունես ոչ մասնագիտական խորհուրդս ապա ասեմ, որ

1. Ջերմության համար առաջին հերթին դեղատնից գնում ես տեռաֆլյու պակետների մեջ` թեյ սարքելու համար, իսկ եթե ջերմությունը արդեն մի քանի օր չի իջնում` անհրաժեշտ ա բժշկի մոտ գնալը, քանի որ արևահարումից ջերմությունը մի օրում պիտի իջնի;
2. Շատերը չգիտես ինչի մտածում են որ այրվածքները ձեթով ա պետք բուժել, բայց տենց բան չկա, դա ավելի ա բորբոքում ու հենց փուչիկներ առաջացնողը դա ա;
3. Մածուն քսի այրված մասերին ու մի օր թող տենց մնա, ցավը կհանգստացնի գումարած մաշկը շատ չի "կլպվի":

Ձայնալար
17.08.2010, 14:47
Ինձ թվում ա, քո նկարագրած դեպքում առաջին տարբերակն ա: Գոնե ձեր թաղային պոլիկլինիկայից բժիշկ կանչեք, ոնց էլ չլինի մի խելոք բան կասի:

Իսկ մինչ այդ, ինչքան որ ես հիշում եմ այրվածքի դեպքում ձեթ-մեթ չի կարելի քսել, շատ հեղուկ ա պետք ընդունել:

Բժիշկ կանչեք:

Ariadna
17.08.2010, 14:48
Էն օրը մի մաշկաբանի հետ հարցազրույց էր, հենց էս թեմայով, ասում էր, որ մածունը շատ սխալ է և վնաս։

Adriano
17.08.2010, 14:56
Ժող, իսկ ջրով այրվածքները մաքրել կարելի է, մաքուր սովորական ջրով?

Shah
17.08.2010, 14:58
Էն օրը մի մաշկաբանի հետ հարցազրույց էր, հենց էս թեմայով, ասում էր, որ մածունը շատ սխալ է և վնաս։

Ուրեմն ներողություն եմ խնդրում, ես բժիշկներին հավատացող մարդ եմ :)
Բայց ինչի ա ժողովրդական բուժ.գրքերում հենց մածուն գրած... ձեթի մասին իմ փորձից գիտեմ, բայց մածունը ինձ օգնում էր, դրա համար գրեցի...

Ձայնալար
17.08.2010, 15:02
Ժող, իսկ ջրով այրվածքները մաքրել կարելի է, մաքուր սովորական ջրով?

Ադրիանո ջան, ինչքան հիշում եմ իմ լսած հաղորդումներից սառը ջուրը, լավ ա, բայց համոզված չեմ, կարող ա առաջին պահին ա լավ մենակ:

---------- Ավելացվել է՝ 16:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:59 ----------


Ուրեմն ներողություն եմ խնդրում, ես բժիշկներին հավատացող մարդ եմ :)
Բայց ինչի ա ժողովրդական բուժ.գրքերում հենց մածուն գրած... ձեթի մասին իմ փորձից գիտեմ, բայց մածունը ինձ օգնում էր, դրա համար գրեցի...

Սևանում թեթև վառվելուց հետո բոլորս էլ երևի մածուն քսել ենք, ամեն դեպքում վնաս չի տվել, բայց էս դեպքը միքիչ ուրիշ ա. թող բժիշկները ասեն:

Shah
17.08.2010, 15:05
Սևանում թեթև վառվելուց հետո բոլորս էլ երևի մածուն քսել ենք, ամեն դեպքում վնաս չի տվել, բայց էս դեպքը միքիչ ուրիշ ա. թող բժիշկները ասեն:
Իհարկե... ու ընդհանրապես ֆորում մտնելու փոխարեն կարելի էր բժիշկ գտնել... հիմա են մարդուն պատկերացնում ե՞ս, պառկած սպասում ա թե ֆորումում ինչ կգրեն...

My World My Space
17.08.2010, 15:07
համենայնդեպս ջերմիջեցնող մի օգտագործեք, նախ որ դա հիվանդության ջերմություն չի այլ այսպես կոչված արտաքին ջերմություն, և երկրորդը` ջերմությունը օրգանիզմի պաշտպանական ռեկացիա է, արյունը տաքանալով օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ պայքարել հիվանդության դեմ:
Ցանկացած խելքը գլխին բժիշկ ջերմիջեցնող է նշանակում միայն շատ բարձր 39 եվ ավելի ջերմության դեպքում....

Երվանդ
17.08.2010, 15:10
Հարգելի ակումբցիներ բոլորս էլ ծանոթ ենք արևային հարվածներին և հատկապես արևային այրվածքներին: Այս շոգ օրերին պակաս չեն դեպքերը, երբ մարդիկ ստանում են ծանր կարգի արևային այրվածքներ: Բացառություն չէ նաև իմ եղբոր դեպքը, որն այժմ պառկած է երկրորդ կարգի արևային այրվածքից արդեն երկու օր: Ունի գլխացավեր, ամբողջ մարմինը կարմիր է, պատված ինչ-որ փուչիկանման մանր շերտով, կա ջերմություն: Կխնդրեմ բոլորին և հատկապես բժիշկներին օգնել իրենց խորհուրդներով: Նախապես շատ շնորհակալություն օգնության համար:
Հաստատ բժիշկ կանչեք, ես Թուրքիայում վառվել էի, լրիվ նույն ձևի, էլի փուչիկանման բաներ էին ուսերիս, իմ մոտ տենց շոկային վիճակը 1 օր տևեց, հետո շարժվելուց ցավում էր ահավոր, բայց ջերմությունս նորմալ էր ու գլխացավեր չկային, իմը մենակ ուսերս էր, եթե իրանը ամբողջ մարմինն ա տենց` պատրեացնում եմ ինչ ահավոր վիճակում ա:

Ariadna
17.08.2010, 15:17
Ուրեմն ներողություն եմ խնդրում, ես բժիշկներին հավատացող մարդ եմ :)
Բայց ինչի ա ժողովրդական բուժ.գրքերում հենց մածուն գրած... ձեթի մասին իմ փորձից գիտեմ, բայց մածունը ինձ օգնում էր, դրա համար գրեցի...

Դե ես էլ եմ միշտ մածուն քսել, զարմացա ճիշտն ասած, բայց դե որ ասում են, երևի մի բան գիտեն։ Չեմ էլ հիշում, ոնց էր բացատրում, կարծեմ ասում էր ծակոտկեներնն ա փակում, չի թողնում մաշկը շնչի ու ավելի ա չորացնում։

CactuSoul
17.08.2010, 16:10
.... կարծեմ ասում էր ծակոտկեներնն ա փակում, չի թողնում մաշկը շնչի ու ավելի ա չորացնում։
Իսկ եթե տնական, յուղոտ մածուն ա՞:oy:

Ձայնալար
17.08.2010, 16:15
Յուղոտը ավելի լավ ա ծածկում ծակոտկենները :)

CactuSoul
17.08.2010, 17:05
Յուղոտը ավելի լավ ա ծածկում ծակոտկենները :)

Հա, բայց դրա փոխարեն չի չորացնի մաշկը, երևի:think: Մի օր էլ թող մաշկը չշնչի, ի՞նչ կլինի՞, որ:esim:

Ձայնալար
17.08.2010, 17:25
Հա, բայց դրա փոխարեն չի չորացնի մաշկը, երևի:think: Մի օր էլ թող մաշկը չշնչի, ի՞նչ կլինի՞, որ:esim:

Վայ դե :angry

My World My Space
17.08.2010, 17:48
Հա, բայց դրա փոխարեն չի չորացնի մաշկը, երևի:think: Մի օր էլ թող մաշկը չշնչի, ի՞նչ կլինի՞, որ:esim:

Ա՞ն....:o քեզնից չէր.... բեր դու հլը մի օր մի շնչի, տես կլինի՞.....
Մաշկի միջոցով օրգանիզմը ստանում է այդքան կենսական թթվածնի մի մասը, ինչպես նաև արտանետում է մի շարք նյութեր քրտինքի միջոցով.....

CactuSoul
17.08.2010, 18:19
Ա՞ն....:o քեզնից չէր.... բեր դու հլը մի օր մի շնչի, տես կլինի՞.....
Մաշկի միջոցով օրգանիզմը ստանում է այդքան կենսական թթվածնի մի մասը, ինչպես նաև արտանետում է մի շարք նյութեր քրտինքի միջոցով.....

Հով ջան, կիրակի օրն իմ մաշկի մի զգալի մասը «չէր շնչում» կես օր շարունակ, բայց, ինչպես տեսնում ես, ես դեռ էստեղ եմ ու գրում եմ էս տողերը:): Իսկ թե ինչ կկատարվեր ինձ հետ հիմա, եթե կիրակի օրը ես թույլ տայի մաշկիս «օդ շնչել», չգիտեմ ու վստահ չեմ, թե դրական բան էր լինելու: Եթե էդ ժամանակավոր «վնասներին» էդպես լուրջ եք վերաբերվում, ապա ինչո՞ւ եք հիվանդանալիս դեղեր օգտագործում, ախր դրանց տված վնասի ու օգուտի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան մածունի ու արևից այրված մաշկի դեպքում: Ծայրահեղացնել պետք չէ:):

Գեա
17.08.2010, 21:14
Հարգելի ակումբցիներ բոլորս էլ ծանոթ ենք արևային հարվածներին և հատկապես արևային այրվածքներին: Այս շոգ օրերին պակաս չեն դեպքերը, երբ մարդիկ ստանում են ծանր կարգի արևային այրվածքներ: Բացառություն չէ նաև իմ եղբոր դեպքը, որն այժմ պառկած է երկրորդ կարգի արևային այրվածքից արդեն երկու օր: Ունի գլխացավեր, ամբողջ մարմինը կարմիր է, պատված ինչ-որ փուչիկանման մանր շերտով, կա ջերմություն: Կխնդրեմ բոլորին և հատկապես բժիշկներին օգնել իրենց խորհուրդներով: Նախապես շատ շնորհակալություն օգնության համար:
Բանը նրանում է որ արևայրուքի ժամանակ լինում է օրգանիզմի ոչ միայն տեղային այլ գլոբալ տաքացում,որը բերում է սպիտակուցների դենատուրացիայի,: "Փչացած" սպիտակուցները օրգանիզմի համար դառնում են օտար, պիրոգեն՝ջերմություն բերող,տոքսիկ՝թունավոր…Գերտաքացման ժամանակ օրգանիզմը ջրազրկվում է,որն էլ իր հերթին նպաստում է արատավոր օղակի ստեղծմանը:Էլ չեմ ուզում գրեմ ուլտրամանուշակագույն սպեկտորի վանասակար մուտագեն ազդեցության մասին;այս ամենի ամփոփումից կարծում եմ պարզ է թե որտեղից են ջերմությունը, գլխացավերը ընդհանուր թուլությունը:
Վերևում գրված էր ,թե ոչ մի խելքը գլխին բժիշկ մինչև 39 աստիճան ջերմության դեպքում ջերմիջեցնող չի նշանակի:Դա ճիշտ է ինֆեկցիոն հիվանդությունների, հատկապես վիրուսային ինֆեկցիաների դեպքում,որովհետև 38,2-38,5 աստիճանում վիրուսը մեռնում է,մյուս կողմից այս ջերմաստիճանում օրգանիզմը սկսում է սինթեզել ինտերֆերոն,որն իր հերթին ունի վիրուսասպան հատկություն,իսկ արևայրուքի դեպքում իհարկե ջերմությունը պետք է իջեցնել;ԱՆՊԱՅՄԱՆ!!!!!պետք է օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ`ջրազրկման և տոքսիկոզի դեմ պայքարելու համար,մաշկին պետք է քսել վերականգնող որևէ քսուկ ,ես ինձ թույլ կտամ խորհուրդ տալ օգտագործել պանտենոլ պարունակող քսուկներ;
PS կներեք այս երկար լեկցիայի համար ,ուղղակի ուզում էի մի փոքր ներկայացնել թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում արևայրուքի ժամանակ,որ պարզ դառնա բուժման անհրաժեշտությունը` ծանր դեպքերի ժամանակ;
եղեք առողջ;)

Ձայնալար
18.08.2010, 10:08
Հով ջան, կիրակի օրն իմ մաշկի մի զգալի մասը «չէր շնչում» կես օր շարունակ, բայց, ինչպես տեսնում ես, ես դեռ էստեղ եմ ու գրում եմ էս տողերը:): Իսկ թե ինչ կկատարվեր ինձ հետ հիմա, եթե կիրակի օրը ես թույլ տայի մաշկիս «օդ շնչել», չգիտեմ ու վստահ չեմ, թե դրական բան էր լինելու: Եթե էդ ժամանակավոր «վնասներին» էդպես լուրջ եք վերաբերվում, ապա ինչո՞ւ եք հիվանդանալիս դեղեր օգտագործում, ախր դրանց տված վնասի ու օգուտի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան մածունի ու արևից այրված մաշկի դեպքում: Ծայրահեղացնել պետք չէ:):

Ան, խոսքը ժամանակավոր վնասների մասին չի: Հարցը նրանում է, թե կոնկրետ այրվածքը ավելի շուտ կբուժվի, եթ մածուն քսես, թե՞ ավելի կվատանա վիճակը: Ծակոտկենների փակվելը կարող ա խանգարել հենց տվյալ պահին ապաքինմանը: Չեմ պնդում, դա մասնագետների կարծիքն ա: Ես միայն գիտեմ, որ թեթև այրվածքների դեպքում, ինձ օգնել ա՝ հանգստացրել ա, ավելի լուրջ այրվածքներ, բարեբախտաբար, չեմ ունեցել:

CactuSoul
18.08.2010, 10:37
Հարցը նրանում է, թե կոնկրետ այրվածքը ավելի շուտ կբուժվի, եթ մածուն քսես, թե՞ ավելի կվատանա վիճակը: Ծակոտկենների փակվելը կարող ա խանգարել հենց տվյալ պահին ապաքինմանը: Չեմ պնդում, դա մասնագետների կարծիքն ա:
Ես էլ չեմ պնդում, Ձայ, ուղղակի մտածում եմ: Իմ կարծիքով ցանկացած քսուքից էլ պիտի ծակոտիները փակվեն, էնպես որ եթե մասնագետներն էդպիսի բան են ասում, ապա դա պիտի որ հենց բուն մածունի հատկանիշների հետ կապված լինի: Կամ էլ գուցե ասում են՝ «մածուն մի քսեք», այլ էդ ընթացքում ավելի լավ օգնող մի բան քսեք. լուրջ այրվածքների դեպքում լավ արժեքավոր խորհուրդ է: Մածունն էլ, հնարավոր է, վնաս չի տալիս, ուղղակի ոչ թե այրվածքին է օգնում, այլ միայն հովանալուն: Եսի՞մ:esim:

Ձայնալար
18.08.2010, 11:41
Ի՞նչ չի կարելի անել


Մենք հատուկ ուզում ենք անդրադառնալ այն բանին, թե ինչ չի կարելի անել այրվածքների ժամանակ, քանի որ այս դեպքում սխալ ցուցաբերված օգնությունը հաճախ է դառնում բարդությունների եւ լրացուցիչ տառապանքների պատճառ։

Երբեք մի’ փորձեք այրվածքի վրա քսել ձեթ, յուղ կամ նման այլ միջոցներ։ Դրանք, պատելով այրված մակերեսը, խանգարում են ջերմատվությանը։ Արդյունքում այրվածքը ծանրանում է։ Այս միջոցները կարող են նաեւ վարակի աղբյուր հանդիսանալ։ Բացի այդ, պատելով այրված մակերեսը, դրանք փոխում են այրվածքի տեսքը, դժվարացնում ախտորոշումը եւ բուժումը։

Երբեք մի’ բացեք եւ մի’ վնասեք բշտերը, այլապես շատ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը։ Մի’ դիպեք այրվածքին եւ մի՛ շնչեք նրա վրա։

Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը։

http://www.emergency.am/am/Arajin_ognutyun?id=867

Խորհուրդ եմ տալիս նյութը կարդալ ամբողջությամբ:

---------- Ավելացվել է՝ 12:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:30 ----------


Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հարկ է շտապ օգնություն ցույց տալ վիրավորված կամ վնասված մարդուն, բայց շուրջը ոչ մի բժիշկ կամ բժշկական կրթություն ունեցող մարդ չկա: Հենց այսպիսի դեպքերում է կարևոր խուճապի չմատնվել, կենտրոնանալ և տուժողին գրագետ առաջին օգնություն ցույց տալ:

Առաջին օգնության գլխավոր խնդիրն է վերացնել տուժողի կյանքին սպառնացող վտանգը և կանխել հետագա հնարավոր բարդությունների առաջացումը:

Առաջին օգնությունն անհրաժեշտ է ցույց տալ արագ, և ցանկալի է, որ միայն մի մարդը զբաղվի դրանով (ամեն կողմից հնչող խորհուրդները, վեճերը և շփոթը միայն թանկ ժամանակի կորուստ են):

Գործողությունների ճիշտ հերթականությունը բոլոր դեպքերում.

- Տուժողին հեռացնել վտանգավոր վայրից (գազով լի տարածքից, էլեկտրականությունից, ջրի միջից եւ այլն):

- Արագ գնահատել տուժածի վիճակը և հարկ եղած դեպքում կանչել շտապօգնություն:

- Վերացնել կյանքին սպառնացող վտանգները (կանգնեցնել արյունահոսությունը և այլն):

- Չթողնել տուժողին առանց ուշադրության և սպասել շտապօգնության գալուն:

Բնականաբար, այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ: Այսպիսով, պարզենք, թե ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ այրվածքների դեպքում:

Այրվածքները կարող են լինել ջերմային, էլեկտրական, քիմիական և ճառագայթային: Ամենից հաճախ հանդիպում են ջերմային այրվածքները. դրանք կազմում են բոլոր այրվածքների մոտ 90-95%-ը:

Այրվածքի ծանրությունը կախված է նրա մակերեսից և խորությունից:

Տարբերում են չորս աստիճանի այրվածքներ: Մակերեսային այրվածքները (I, II աստիճանի) բարենպաստ պայմաններում լավանում են առանց միջամտության, իսկ խոր այրվածքների (III, IV աստիճանի) դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատություն և մաշկի փոխպատվաստում իրականացնել:

Այրվածքների ախտանշանները.

- այրվածքի ժամանակ մաշկը ցավում է,

- I աստիճանի այրվածք` մաշկը կարմրում է,

- II աստիճանի այրվածք` մաշկի վրա առաջանում են բշտեր,

- III աստիճանի այրվածք` բշտիկները պայթում են, և առաջանում են վերքեր,

- IV աստիճանի այրվածք` մաշկը խանձվում է, այրված մակերեսն ասես անզգայանում է:

Ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն այրվածքների դեպքում:

1. Առաջին հերթին հարկավոր է, ինչպես ասվել էր վերը, հանել մարդուն կրակի միջից, հեռացնել վառվող կամ քիմիական նյութերով ներծծված հագուստը:

2. Այնուհետև սառեցնել այրված մակերեսը: I եւ II աստիճանի այրվածքների դեպքում վնասված տեղը հարկավոր է 10-15 րոպեի ընթացքում հոսող ջրի տակ պահել: Ավելի ծանր այրվածքների վրա հարկավոր է թաց սառը վիրակապ դնել և ապա այրված մակերեսն ընկղմել ջրի մեջ:

3. Ապա ծածկել այրվածքը մաքուր թաց վիրակապով:

4. Եթե այրվածքը շատ խորն է և ցավոտ, տուժողին կարելի է ցավազրկող դեղամիջոց տալ (անալգին, պենտալգին, տեմպալգին և այլն):

5. Տուժողի վրայից այնուհետև հարկավոր է հանել ավելորդ հագուստը և աքսեսուարները` գոտին, ժամացույցը, մատանիները և այլն: Այրված տեղին կպած հագուստը պետք է զգույշ կտրել, վերքի վրայից այն պոկել չի կարելի:

6. Այնուհետև տուժողը պետք է հանգստանա ու հնարավորինս շատ հեղուկ խմի:

Ի՞նչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել.

Բժիշկները պնդում են, որ առաջին օգնություն ցույց տալու ժամանակ շատ «ժողովրդական» մեթոդներ ոչ միայն արդյունավետ չեն, այլև կարող են վնասել: Այսպիսով`

- ՉԻ ԿԱՐԵԼԻ նոր այրված մակերեսին քսել կարագ, սպիտակուց կամ տարբեր տեսակի քսուքներ: Դրանք միայն կեղտոտում են վերքերը:

- ՉԻ ԿԱՐԵԼԻ պոկել վերքին կպած հագուստը:

- ՉԻ ԿԱՐԵԼԻ միզել այրվածքի վրա: :D

Ե՞րբ է անհրաժեշտ կանչել շտապօգնություն.

- Երբ այրված մակերեսը մարդու մարմնի 5%-ից մեծ է (մարդու հինգ ափի չափով),

- Երբ տուժողը երեխա է կամ ծեր մարդ,

- Եթե այրվածքը III կամ IV աստիճանի է,

- Եթե այրվածքը որովայնի ստորին հատվածում է,

- Եթե այրվել են բերանը, քիթը, գլուխը կամ շնչառական ուղիները,

- Եթե այրվածքների թիվը մեծ է:

Հիշեք, որ առաջին օգնություն ցույց տալիս ամենակարևորը ձեր անվտանգությունն է, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի կարողանա ձեզ և տուժողին օգնել: Ուստի, առաջին օգնություն ցույց տվողն առաջին հերթին պիտի մտածի իր անվտանգության և առողջության մասին, իսկ հետո անի ամեն ինչ, որպեսզի օգնի տուժողին:
http://ankakh.com/2010/04/33604/


միհատ էլ հղում

http://med-practic.com/arm/15/view_first_aid.html

Shah
18.08.2010, 11:45
http://www.emergency.am/am/Arajin_ognutyun?id=867

Խորհուրդ եմ տալիս նյութը կարդալ ամբողջությամբ:

---------- Ավելացվել է՝ 12:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:30 ----------


http://ankakh.com/2010/04/33604/

---------- Ավելացվել է՝ 12:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:36 ----------

միհատ էլ հղում

http://med-practic.com/arm/15/view_first_aid.html

Տենց էլ մածունի մասին չիմացանք... :))

Ձայնալար
18.08.2010, 11:47
http://www.doctors.am/am/announcments/1241

Ռուֆուս
18.08.2010, 11:49
- ՉԻ ԿԱՐԵԼԻ միզել այրվածքի վրա:

Մեր հարևան օղորմածիկ Վերգուշ տատի ավանդական բուժման միջոցն էր :)) Ի դեպ մեզը տարբեր բաներ բուժելու համար էլ էր օգտագործում, նույնիսկ խմում էր :[

Մոտ տասնհինգ տարի առաջ մամայիս ոտքերի վրա եռացրած ջուր էր լցվել, ծնկներին 2-րդ ու 3-րդ կարգի այրվածքներ էր ստացել, մի քանի ամիս բուժվում էր: Վերգուշ տատն եկավ, տեսավ, ասում ա.
- Թամար ջան, հենց էդ պահին պիտի չիշիկ էնեիր ոտներիդ, միանգամից վառածը կանցներ :D

---------- Ավելացվել է՝ 12:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:47 ----------


Տենց էլ մածունի մասին չիմացանք... :))
հեսա

- ՉԻ ԿԱՐԵԼԻ նոր այրված մակերեսին քսել կարագ, սպիտակուց կամ տարբեր տեսակի քսուքներ: Դրանք միայն կեղտոտում են վերքերը:

Ձայնալար
18.08.2010, 11:49
Տենց էլ մածունի մասին չիմացանք... :))

Կարևորը իմացանք, որ միզել չի կարելի այրվածքի վրա:

Ariadna
18.08.2010, 11:50
Մեր հարևան օղորմածիկ Վերգուշ տատի ավանդական բուժման միջոցն էր :)) Ի դեպ մեզը տարբեր բաներ բուժելու համար էլ էր օգտագործում, նույնիսկ խմում էր :[

Մոտ տասնհինգ տարի առաջ մամայիս ոտքերի վրա եռացրած ջուր էր լցվել, ծնկներին 2-րդ ու 3-րդ կարգի այրվածքներ էր ստացել, մի քանի ամիս բուժվում էր: Վերգուշ տատն եկավ, տեսավ, ասում ա.
- Թամար ջան, հենց էդ պահին պիտի չիշիկ էնեիր ոտներիդ, միանգամից վառածը կանցներ :D

Ընդ որում, ասում են ամենաէֆեկտիվը մինչև 7 տարեկան տղա երեխայի մեզն է, եթե չկա մոտակայքում, նոր տուժողը ինքը զինքը պետք է անի :D

Շինարար
18.08.2010, 11:52
Մեր հարևան օղորմածիկ Վերգուշ տատի ավանդական բուժման միջոցն էր :)) Ի դեպ մեզը տարբեր բաներ բուժելու համար էլ էր օգտագործում, նույնիսկ խմում էր :

Միզաբուժությամբ զբաղվող մի բժշկի մասին եմ կարդացել, ասում ա` և ինքն էր օգտագործում, և սիրով հյուրասիրում էր իր այն հիվանդներին, ում մեզը այնքան էլ մաքուր չէր բուժման նպատակով օգտագործելու համար:))

Shah
18.08.2010, 11:54
Կարևորը իմացանք, որ միզել չի կարելի այրվածքի վրա:

Ինձ թվում ա Ռուֆուսենց հարևան Վերգուշ տատիից բացի էլ ուրիշի մտքով չի անցնի :)) Բայց մյուս կողմից ափսոս... միշտ ուզում էի մեկին տենց առաջին օգնություն ցույց տայի, ասենք մեր սուպպորտի աշխատողներից մեկին :D

Ariadna
18.08.2010, 11:55
Տենց էլ մածունի մասին չիմացանք... :))

«Առավոտ» օրաթերթում եմ կարդացել վերջին 20 օրվա ընթացքում, ամեն դեպքում տանը կփնտրեմ, եթե մնացել է էդ թերթը, արդեն իտերնետային առավոտից կտեղադրեմ հարցազրույցը էդ մաշկաբանի հետ :)

Tornado
18.08.2010, 11:56
Ամեն ինչ ասված է: Ես էլ իմ կողմից խորհուրդ կտամ ամեն պատահած կոսմետիկ միջոց մաշկին չքսել: Օրինակ՝ կարող եք դեղատնից գնել այսպես ասած «մալոչկաներ» որոնք խոնավացնում են մաշկը , էս դեպքում էդ շատ կարևոր է: Այս ամենը միայն թեթևակի «ծովազագարային» թեթև այրվածքների դեպքում, իսկ եթե բանը բանից անցել է, անպայման դեպի հիվանդնոց, բայց մինչև հիվանդանոցը` հնարավորինս շատ հեղուկ: Շատ կարևոր է այրվածքը պահել ինչքան հնարավոր է մաքուր, որ ինֆեկցիայի վտանգ չլինի: Էսքանը արևային այրվածքների մասին:
Մի փոքր էլ պատմեմ տեխնիկական այրվածքների մասին: Այրվածքները լինում են չորս աստիճանի: Առաջինի դեպքում բավական է անհապաղ այրված մասը սառը ջրով լվանալը: Երկրորդի ժմկ առաջանում են բշտիկներ: Դրանք ոչ մի դեպքում մի պոկեք: Երրորդի դեպքում դիմեք բժշկի, մինչ էդ այրվածքը ծածկեք մաքուր բամբակի կամ կտորի շերտով: Չորրորդի ժմկ եթե այրվածքի մակերեսը մեծ է, տուժածին տվեք մեկ լիտր ջրին խառնած մեկ թեյի գդալ աղ ու մեկ թեյի գդալ սոդայի բիկարբոնատ, և, իհարկե, ԱՆՀԱՊԱՂ ԲԺՇԿԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ: ;)
Ժող, իսկ ջրով այրվածքները մաքրել կարելի է, մաքուր սովորական ջրով?

Առաջին վայրկյանին հենց էդ էլ պետք է:


Դե ես էլ եմ միշտ մածուն քսել, զարմացա ճիշտն ասած, բայց դե որ ասում են, երևի մի բան գիտեն։ Չեմ էլ հիշում, ոնց էր բացատրում, կարծեմ ասում էր ծակոտկեներնն ա փակում, չի թողնում մաշկը շնչի ու ավելի ա չորացնում։ Էս ո՞ր թիվն ա, որ այրվածքին մածուն քսեք: Մի հատ կրեմ ա եղածը առեք քցեք տունը, էլի: Մածունը փակում է մաշկի ծակոտիները, չնայած որ մի քիչ ցավը հանգստացնում է:

Ռուֆուս
18.08.2010, 11:56
Թեման ավելի լավ ա շարունակեք այստեղ. Միզաբուժություն (http://www.akumb.am/showthread.php/25609-%D5%84%D5%AB%D5%A6%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?highlight=%D5%B4%D5%AB%D5%A6%D5%A1%D5%A2%D5%B8%D6 %82%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) :))

Shah
18.08.2010, 12:03
«Առավոտ» օրաթերթում եմ կարդացել վերջին 20 օրվա ընթացքում, ամեն դեպքում տանը կփնտրեմ, եթե մնացել է էդ թերթը, արդեն իտերնետային առավոտից կտեղադրեմ հարցազրույցը էդ մաշկաբանի հետ :)

Չէ, Դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես լրիվ հավատում եմ, ուղղակի ուզում էի իմանամ ինչի են միշտ տենց արել... բանը նրանում ա, որ բարեկամներիցս բժիշկ մարդ կա, նա էլ ա տենց խորհուրդ տվել (անցած տարի շաաատ դաժան փորձ եմ ձեռք բերել Սևանում)

Ձայնալար
18.08.2010, 12:07
Ի դեպ, մաշկավեներաբանը խորհուրդ չի տալիս նաեւ արեւայրուքի ժամանակ օգտագործել շատերի կողմից ընդունված մածունը, որն օգտագործվում է որպես հանգստացնող ու նույնիսկ բուժող միջոց: «Շատ կուզնենայի իմանալ, թե ո՞վ է մածունով բուժման մեթոդի հեղինակը: Դա բժշկության մեջ կտրականապես արգելված բան է, քանի-որ մածունը ջրազրկում է այրված մաշկը, եւ՝ փաստորեն, մարդը ստանում է կրկնակի այրվածք»,- ասում է Ս. Խաչատրյանը: Տնական մեթոդներից, բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել չիչխանի յուղը: Այն ունի բուժիչ հատկություններ: Արդյունավետ է նույնիսկ թեթեւ աստիճանի այրվածքի դեպքում:

http://www.aravot.am/am/articles/society/81756/view/blocks

Shah
18.08.2010, 12:12
http://www.aravot.am/am/articles/society/81756/view/blocks

Իմանար Ս.Խաչատրյանը ինչքան սխալ բաներ եմ արել անցած տարի... մածուն, վարունգ, սմետան ու ոչ միայն.. կարգին ակռոշկա կարելի էր սարքել..

Ձայնալար
18.08.2010, 12:23
Ճիշտն ասած, էնքան էլ չեմ հավատում Ս.Խաչատրյանին մածունի պահով: Փաստը մնում ա փաստ, որ հազար անագամ քսել ենք ու օգնել ա: :esim

Երվանդ
18.08.2010, 12:29
Ճիշտն ասած, էնքան էլ չեմ հավատում Ս.Խաչատրյանին մածունի պահով: Փաստը մնում ա փաստ, որ հազար անագամ քսել ենք ու օգնել ա: :esim

Դե Բագ կարողա ուժեղ վառված երբեք էլ չես եղել, որ ուժեղ վառվես նոր էտ դեպքում զգալի կդառնա վնասները երևի:think

StrangeLittleGirl
18.08.2010, 13:04
Սկզբունքորեն էս բաժին չէի մտնում, բայց էս ակտիվ թեման տեսա, չդիմացա :D

Ուրեմն, ժողովուրդ ջան, տերաֆլյուն ու նման այլ բաները սուտ են, դրանց հետևից պետք չի գնալ: Բացատրեմ ինչու. տերաֆլյուն նախատեսված է տենդ բուժելու համար, իսկ արևահարության դեպքում բարձր ջերմության պատճառը տենդը չէ, այլ օրգանիզմի գերտաքացումը:

Ասեմ, թե ինչ կարելի է անել այրվածքների հետ: Մածունը սխալ միջոց չէ, որովհետև սառեցնող հատկություն ունի: Կարող եք նաև սառույցներ դնել այրված մակերեսներին: Ընդհանրապես այրվածքների դեպքում գլխավոր նպատակը պետք է լինի սառեցնելը: Սառը ջուր, սառույց... ոնց ստացվի: Ձեթը հակացուցված է, որովհետև հակառակը՝ այն ստիպում է, որ ջերմությունը չցրվի, հետևաբար խորացնում է այրվածքային պրոցեսը: Այրվածքային վերքերը չի կարելի ծածկել, բայց պետք է հետևել, որ չինֆեկցվեն: Արևային այրվածքների դեպքում էդքան էլ մեծ չէ վտանգը, որովհետև երկրորդ աստիճանից չի անցնում:

Իսկ վերջում հիշեք, որ կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը: Եթե գիտեք, որ արևի տակ պետք է լինեք, արևից պաշտպանող կրեմներ քսեք: Մեկը լիներ՝ ինձ ասեր :D Հիմա կպած պլոկվում եմ: Բայց որովհետև առաջին երկու օրերին սառույցներով էի ման գալիս, շատ ավելի թեթև տարա:

Shah
30.01.2011, 18:24
մածուն չկա ինչ անեմ... մղկտում ա.. :( գիշերը թեժ ա լինելու..