PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենաթանկը աշխարհում

Երվանդ
16.08.2010, 00:05
Չգիտեմ կա սենց թեմա թե չէ, ինետն էի քչփորում հետաքրքրեեց...

Ամենաթանկ հացն աշխարհում համարվում է՝ Roquefort and Almond Sourdough Bread հացիկը, շեֆ խոհարար Պաուլ Հոլիվուդի այս գլուխգործոցը վաճառվում է Harrods կոչվող բուտիկում՝ Լոնդոնում, պատրաստված է ամենալավ Ա դասի ալյուրից, արժի 1000$:
49353

Interdenominational
16.08.2010, 00:11
Աշխարհի ամենաթանկ պիցցան՝ «Luis XIII» …ընդամենը 20սմ շառավիղով, ու արժե… 8300 € :o

ministr
16.08.2010, 00:12
Էն որ ասումա օրեկան մի բուխանկա էլ ծախեմ վզովա.. սայա :))

Երվանդ
16.08.2010, 00:12
Ամենաթանկ կուբայական սիգարն է համարվում Cohiba Behike սիգարները, մի տուփը արժի 20 000$, El Laguito գործարանում արտադրված 100 տուփ այս սիգարներից 40 տուփը անձամբ պատրաստել է գործարանի սեփականատեր Նորմա Ֆեռնանդեսը...
49354

Interdenominational
16.08.2010, 00:32
Ամենաթանկ դոմենը՝ sex.com :} /գինը՝ փոփոխական :esim /

---------- Ավելացվել է՝ 01:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:23 ----------

Ի դեպ՝ ըստ «РосАлкоголь» տեղեկատվական գործակալության տվյալների, ամենաթանկ հայկական կոնյակը՝ «Նաիրին» արժե …ավելի քան 1200 ռուբ.: :( обидно, товарищи)

Երվանդ
16.08.2010, 00:34
Ամեանթանկ բիլիարդի սեղանն աշխարհում, լուզերի մոտ սվետադիոդներ ու լիքը ֆինդ ու ֆլուշկեք, կոչվում ա Majeste, արժի 200 000$
49355

Երվանդ
16.08.2010, 00:41
Ամենաթանկ ակվարիումի ձուկիկը աշխարհում Platinum Arowana անունով ձուկն ա, սրա 37 սանտիմանոցը արժի 400 000$:

49356
Հանես ակվարիումից խորովես ուտես:love, սենց ձկանը նույնիսկ ես կուտեմ:))

Գաղթական
16.08.2010, 19:26
Աշխարհի 5 ամենաթանկ տները.

5. Three Ponds : $75,000,000

գտնվում է Բրիջհամփթոնում՝ Նյու-Յորք, և ունի սեփական գոլֆի դաշտ
բացի այդ՝ ունի 14 տարբեր այգիներ՝ ամեն մեկը յուրահատուկ ոճով..

http://www.worldinterestingfacts.com/wp-content/uploads/2010/01/three-ponds-most-expensive-houses-in-the-world.jpg

4. Donald Trump Palace : $125,000,000

Ֆլորիդայում գտնվող այդ ծովափնյա պալատն ունի 18 ննջասենյակներ..

http://www.worldinterestingfacts.com/wp-content/uploads/2010/01/donald-trump-palace-4th-most-expensive-house.jpg

3. Updown Court in Surrey, UK : $140,000,000

էլթոն ջոնի ու Անգլիայի թագուհու պես հարևաններ ունեցող այս տունն ունի 24 ննջասենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մարմարյա լոգարան..

http://www.worldinterestingfacts.com/wp-content/uploads/2010/01/updown-court-in-Surrey-UK-3rd-most-expensive-house.jpg

2. Ira Rennert Mansion : $180,000,000.

«Renco Group»-ի միլիարդատեր Իռա Ռեններթը սեփականատերն է Նյու-Յորքի Սագափոնակում գտնվող այս վայրի, որը տարածվում է 63 ակրի վրա և շատերի կողմից համարվում է ԱՄՆ-ի ամենամեծը: Տունն ինքը ունի 29 ննջասենյակ, 39 բաղնիք, հսկայական հյուրասենյակ, մարզահրապարակներ և բոուլինգ ակումբ..

http://www.worldinterestingfacts.com/wp-content/uploads/2010/01/ira-renhenrt-mansion-2nd-most-expensive-houses-in-the-world.jpg

1. The Villa La Leopolda in Nice, France: $ 398,350,000

Երբևէ Բիլլ Գեյթսին պատկանող այս վիլլան այժն Ռոման Աբրամովիչի առանձնատունն է և գտնվում է Նիցցայում՝ Ֆրանսիա: Սրա 10 ակրի վրա գտնվող հյութալի այգիների խնամքի համար 50 այգեգործներ են վարձվում..

http://www.worldinterestingfacts.com/wp-content/uploads/2010/01/The-Villa-La-Leopolda-in-Nice-France-most-expensive-house-in-the-world.jpg

Լուսաբեր
16.08.2010, 20:17
Տները ճիշտա շատ մեծ են, բայց լավն են: Համենայն դեպս կարելիա երազել սենց մի տան մեջ նստած ընթրիքին Roquefort and Almond Sourdough Bread անունով հաց ու պանիր ուտել, մեկումեջ նայել ակվարիումիդ, որի մեջ լիքը Platinum Arowana ձուկիկներ են, ձեռդ վերցնես Cohiba Behike սիգար ու գնաս Majeste բիլիարդի սեղանի մոտ խաղալու ու որ սիգարիդ մոխիրը թափվի բիլիարդի սեղանդ վառի չնայես էլ, մտածես` նորը կառնեմ.. :))

Իսկ ամենամեծ թանկ բնակարանը, որը վերջերս են վաճառել ու հայտնի չի գնորդի անունը գտնվում է Լոնդոնում, արժե 220.000.000$:
Տունը զրահապատ է, հակահրդեհման սենյակներ ունի, միանգամից ընդհատակյա մուտք Heston Blumenthal ռեստորան, օդափոխության համակարգը հնարավորություն ունի նաև պաշտպանել գազային հարձակումներից:
http://i066.radikal.ru/1008/62/663d72e5cc41.jpg (http://www.radikal.ru)

էհ... անտառի մեջ մի սառը աղբյուրի մոտ կուզեմ նստեմ մի կտոր հաց ու պանիր ուտեմ :love տենց էլ չհասկացա էտ թանկի իմաստը :(

Արծիվ
17.08.2010, 08:15
Աշխարհի ամենաթանկ նարդին (http://www.charleshollandercollection.com/backgammon.html)
http://img704.imageshack.us/img704/6393/backlarge1.jpg (http://img704.imageshack.us/i/backlarge1.jpg/)
պատրաստված է 61082 սև, սպիտակ և դեղին ադամանդե քարերից, ընդհանուր`2071.48 կարադ քաշով: Նարդու եզրային մասերը պատրաստված են 6.77 կգ դեղին ոսկուց և 150 գրամ արծաթից: Ստեղծագործող արվեստագետներից 10000 ժամ է պահանջվել պատրաստել այս հրաշք գլուխգործոց նարդին:

Interdenominational
17.08.2010, 21:09
Ինչպե՜ս կարելի էր անտեսել.

աշխարհի ամենաբացառիկ զարդը… արտադրված է հատուկ պատվերով ու սահմանափակ քանակով՝ /առայժմ/ միայն մեկ հատ :love

http://www.akumb.am/upl/z01.jpg

Ինֆո՝ Ա.Հարությունյան ;)

tikopx
17.08.2010, 21:16
Աշխարհում ամենաթանկ գորգն Է դարձել պարսիկ վարպետների 17-րդ դարի գործը, որը Լոնդոնի Chrisite’s աճուրդում վաճառվել Է 6,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (9,6 միլիոն դոլարով)

http://s41.radikal.ru/i093/1008/a1/9de3bd975ed6.jpg

Norton
28.08.2010, 15:17
Շվեյցարական GoldVish Luxury Communications ընկերության կողմից պատրաստված, "Le Million" Piece Unique անունը կրող հեռախոսը ամենաթանկն է աշխարհում: Պատրաստված է ոսկուց ու բազմաթիվ թանկարժեք քարերից: Արժեքը 1մլն եվրո:
http://www.etoday.ru/uploads/2008/03/13/goldvish_piece_unique01.jpg

Moonwalker
28.08.2010, 17:35
Աշխարհի ամենաթանկ կոշիկները՝ պատրաստված հայտնի ոսկերիչ Ստյուարտ Վայթմանի կողմից: Զարդարված են 642 ռուբիններով: Գինը՝ հեչ ... 1,6 մլն եվրո:

http://www.pintalab.ru/img/upload/Tufli.jpg

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցը Դուբայի Burj Al Arab 7աստղանի հյուրանոցն է: 1 գիշերվա արժեքը ամենաէժան համարում 770 եվրո, իսկ ամենաթանկ համարում՝ 7700:

http://t3.gstatic.com/images?q=tbn:ANd9GcS1894tLEoD9TZTFXXYxK-uJXaK52gClcsKmuqV5bdzatCqpa8&t=1&usg=__tQC8k59Y4ki6j8feusTuJ83P84

Սերխիո
31.08.2010, 02:17
Աշխարհի ամենաթանկ սվիտրը արտադրված է Զիլլի նորաձևության տան կողմից և հիմնականում ոսկեկար է
http://www.luxemag.ru/images/stories/fashion/news/zilli.jpg

kitty
25.04.2011, 13:56
Բրիտանական Harrods խանութների ցանցում հայտնվել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը, որի մեկ տուփն արժե 5000 ֆունտ ստերլինգ:

Շոկոլադային այդ ճոխության արտադրողը լիբանանյան հրուշակեղենի Patchi ֆաբրիկան է:

Տուփում գտնվող 49 շոկոլադներից յուրաքանչյուրը փաթեթավորված է ձեռագործ հնդկական մետաքսով, զարդարված է ոսկով, մետաքսե ծաղիկներով և Swarovski քարերով:

Կոնֆետների թանկարժեք տուփը պատրաստված է մետաքսից և կաշվից, իսկ տուփի բաժանարար մասը` ոսկուց և պլատինից:

Փաթեթավորման էքսկլյուզիվ դիզայնը մշակվել է Patchi ընկերությունում:

Լյուքս դասին պատկանող լիբանանյան այս շոկոլադը պատրաստվել է հատուկ բաղադրատոմսով, որտեղ օգտագործվել են կակաոի ամենաընտիր տեսակները:

Harrods խանութների ցանցի ներկայացուցիչ Անդրե Դանգն (Andre Dang) ասում է. «Շատ գնորդներ ենք ունեցել, որ մեզ խնդրել են այնպիսի արտադրանք թողարկել, որը կունենա «wow» ազդեցություն: Կարծում եմ, մենք ինչ-որ չափով կատարել ենք նրանց խնդրանքը: Շոկոլադների այս շարքը նվիրվում է նրանց, ովքեր ուզում են շքեղ և հիշվող նվեր գնել»:

Rammstein
25.04.2011, 16:29

:o

Մարդիկ գժվել են, արդեն աղբն էլ են ոսկուց ու պլատինից սարքում: :o:fool

Աշոտ Երկաթ
25.04.2011, 16:45
Աշխարհի ամենաթանկ նարդին (http://www.charleshollandercollection.com/backgammon.html)
http://img704.imageshack.us/img704/6393/backlarge1.jpg (http://img704.imageshack.us/i/backlarge1.jpg/)
պատրաստված է 61082 սև, սպիտակ և դեղին ադամանդե քարերից, ընդհանուր`2071.48 կարադ քաշով: Նարդու եզրային մասերը պատրաստված են 6.77 կգ դեղին ոսկուց և 150 գրամ արծաթից: Ստեղծագործող արվեստագետներից 10000 ժամ է պահանջվել պատրաստել այս հրաշք գլուխգործոց նարդին:

իսկ գինը ինչքանա՟