PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ ներկայացում կուզենայի դիտել

Անտիգոնե
15.08.2010, 23:00
Թատրոնն իմ ՄԵԾԱԳՈՒՅՆ սերն է: Սիրում եմ թատրոնն իր բոլոր դրսևորումներով. լինի դա երաժշտական, մնջախաղի թե տիկնիկային: Անկեղծ եթե լինեմ մերօրյա հայ թատրոնի վիճակն ինձ, մեղմ ասած, դուր չի գալիս: Բայց այդ խնդիրը դեռ մի կողմ դնենք (արմատները շատ խորն են): Իսկ ինչ ներկայացումներ են բեմադրում: Ախր կան այնպիսի հրաշք գործեր, որ հանդիսատեսին և գեղագիտական հաճույք կպատճառեն և դաստիարակչական մեծ ներուժ ունեն : Ինչու օրինակ չբեմադրել, Մուրացանի, Ն. Զարյանի, Պարոնյանի, Սունդուկյանի, Չեխովի, Իբսենի, Շանթի գործերը...:(
Իսկ դուք` սիրելի ակումբցիներ, ինչպիսի ներկայացումներ հաճույքով կդիտեիք?

Անտիգոնե
18.08.2010, 10:54
:( 72 դիտողնեից և ոչ- ոք կարծիք չհայտնեց :
ԼԱՎ... "թերիության " զգացումը ինձնից վանելու համար ինքս կգրեմ այն ներկայացումների անունները որ հաճույքով կդիտեի:
"Ուրվականները"-Իբսեն, Անտիգոնեն" -Սոֆոկլես, "Ռուզան"-Մուրացան

Ֆոտոն
18.08.2010, 11:01
Տարբեր տեսակի ներկայացումներ կան, որ կդիտեի: Բայց կարևորն այդքան էլ այն չի, թե ինչ են բեմադրում: Շատ ավելի էական է, թե ինչպես: Հնաոճ պաթոսով կամ բեմական խոսքի վարպետություն չունեցող դերասանով կամ առանց երևակայության ռեժիսորով դժվար թե նայելուն պիտանի բան ստացվի: :)

Մի քանի ամիս է, ուզում եմ ներկայացում գնալ ու չեմ կարողանում ընտրել մի բան, որ հաստատ վատը չլինի:;)

Անտիգոնե
18.08.2010, 11:03
ՇԱՐՈՒՆԱԿԵՄ
"Լիր արքա", "Մակբեթ"-Շեքսպիր, "Խելքից պատուհասը"-Գրիբաեդով, "Սովյալները", "Պինգ - պոնգ խաղացողները", "Իմ սիրտը լեռներում է" - Սարոյան....
Շատ կուզենայի բեմադրած տեսնել Ռիչարդ Բախի "Ջ.Լ. ճայը"- բեմադրած տեսնել

Shah
18.08.2010, 11:07
:( 72 դիտողնեից և ոչ- ոք կարծիք չհայտնեց :
ԼԱՎ... "թերիության " զգացումը ինձնից վանելու համար ինքս կգրեմ այն ներկայացումների անունները որ հաճույքով կդիտեի:
"Ուրվականները"-Իբսեն, Անտիգոնեն" -Սոֆոկլես, "Ռուզան"-Մուրացան

Շատ իզուր ես տենց շուտ հուսահատվում... Ուղղակի թատրոնի ժամանակ մի քիչ վատ դարաշրջան ա երևի.. Կոնկրետ ես փոքր ժամանակից շատ եմ ուզեցել "щелкунчик" դիտեմ, մանավանդ գիրքը կարդալուց հետո, դե էն ժամանակ մանկական էր, բայց դե հետաքրքրությունը հեչ մանկական չէր :) Իսկ ժամանակակից ներկայացումներից շատ-շատ եմ ափսոսում, ամաչում որ չեմ դիտել "Իմ մեղքը"...

Անտիգոնե
18.08.2010, 11:23
Տարբեր տեսակի ներկայացումներ կան, որ կդիտեի: Բայց կարևորն այդքան էլ այն չի, թե ինչ են բեմադրում: Շատ ավելի էական է, թե ինչպես: Հնաոճ պաթոսով կամ բեմական խոսքի վարպետություն չունեցող դերասանով կամ առանց երևակայության ռեժիսորով դժվար թե նայելուն պիտանի բան ստացվի: :)

Մի քանի ամիս է, ուզում եմ ներկայացում գնալ ու չեմ կարողանում ընտրել մի բան, որ հաստատ վատը չլինի:;)
ԱՆշուշտ այդ "ԻՆՉՊԵՍ"-ը կարևոր է, բայց պակաս կարևվոր չէ թե այդ "ԻՆՉՊԵՍ"-ը "ԻՆՉ"-ի վրա է օգտագործվում: Վերջ ի վերջո հանդիսատեսի վրա տպավորություն է թողնում նախ և առաջ սյուժեն: Կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ:
Է-Է-Է....Լավ կլիներ որ "ԻՆՉՊԵՍ"-ն ու"ԻՆՉ"-ը հայ թատրոնում ներդաշնակ համագործակցեին իրար հետ

---------- Ավելացվել է՝ 12:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:14 ----------

Շատ իզուր ես տենց շուտ հուսահատվում... Ուղղակի թատրոնի ժամանակ մի քիչ վատ դարաշրջան ա երևի.. Կոնկրետ ես փոքր ժամանակից շատ եմ ուզեցել "щелкунчик" դիտեմ, մանավանդ գիրքը կարդալուց հետո, դե էն ժամանակ մանկական էր, բայց դե հետաքրքրությունը հեչ մանկական չէր :) Իսկ ժամանակակից ներկայացումներից շատ-շատ եմ ափսոսում, ամաչում որ չեմ դիտել "Իմ մեղքը"...
Շատ մեղմ ասացիք "ՄԻՔԻՉ", ես կասեի Շ Ա Տ դժվարին ժամանակաշրջան է...
Եվ հետո ես չեմ հուսահատվում, այս ամենը հետաքրքրություն առաջացնելու ձևերից մեկն է որ արժե և պետք է օգտագործել:)

sharick
18.08.2010, 11:28
:( 72 դիտողնեից և ոչ- ոք կարծիք չհայտնեց :
ԼԱՎ... "թերիության " զգացումը ինձնից վանելու համար ինքս կգրեմ այն ներկայացումների անունները որ հաճույքով կդիտեի:
"Ուրվականները"-Իբսեն, Անտիգոնեն" -Սոֆոկլես, "Ռուզան"-Մուրացան

Անտիգոնե ջան Ռուզան ներկայացումը բեմադրված կա :)

---------- Ավելացվել է՝ 12:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:25 ----------

ՇԱՐՈՒՆԱԿԵՄ
"Լիր արքա", "Մակբեթ"-Շեքսպիր, "Խելքից պատուհասը"-Գրիբաեդով, "Սովյալները", "Պինգ - պոնգ խաղացողները", "Իմ սիրտը լեռներում է" - Սարոյան....
Շատ կուզենայի բեմադրած տեսնել Ռիչարդ Բախի "Ջ.Լ. ճայը"- բեմադրած տեսնել

Մակբեթ ներկայացումը դրամատիկական թատոնում կարող ես դիտել ...

Անտիգոնե
18.08.2010, 11:30
Անտիգոնե ջան Ռուզան ներկայացումը բեմադրված կա :)
Ցավոք տեղեկացված չէի: Որ թատրոնը և երբ?

sharick
18.08.2010, 11:33
Թատրոնն իմ ՄԵԾԱԳՈՒՅՆ սերն է: Սիրում եմ թատրոնն իր բոլոր դրսևորումներով. լինի դա երաժշտական, մնջախաղի թե տիկնիկային: Անկեղծ եթե լինեմ մերօրյա հայ թատրոնի վիճակն ինձ, մեղմ ասած, դուր չի գալիս: Բայց այդ խնդիրը դեռ մի կողմ դնենք (արմատները շատ խորն են): Իսկ ինչ ներկայացումներ են բեմադրում: Ախր կան այնպիսի հրաշք գործեր, որ հանդիսատեսին և գեղագիտական հաճույք կպատճառեն և դաստիարակչական մեծ ներուժ ունեն : Ինչու օրինակ չբեմադրել, Մուրացանի, Ն. Զարյանի, Պարոնյանի, Սունդուկյանի, Չեխովի, Իբսենի, Շանթի գործերը...:(
Իսկ դուք` սիրելի ակումբցիներ, ինչպիսի ներկայացումներ հաճույքով կդիտեիք?

Ես ել եմ թատրոնի մեեեծ սիրահար և ասեմ , որ քո նշած հեղինակների գործերից շաատ ու շատ գործեր բեմադրված կան մայրաքաղաքի տարբեր թատրոններում:)

---------- Ավելացվել է՝ 12:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:31 ----------

Ցավոք տեղեկացված չէի: Որ թատրոնը և երբ?

ինչքան հիշում եմ Սունդուկյանում , շաաատ լավ ներկայացում ա բեմադրված:)

Անտիգոնե
18.08.2010, 11:49
Սա էլ բավականին մեծ ցավ է: Փաստորեն մայրաքաղաքի արվեստասերները բավականին մեծ հնարավորություններ ունեն, և շատ թե քիչ տեղեկացված են: Իսկ Մյուսները, նրանք ովքեր Երևանից ՇԱՏ հեռու են:( Պիտի բավարարվեն միայն "Իմ մեղքը" ներկայացման մասին գովազդներով, լավագույն դեպքում մեկ կամ երկու հեռուստաներկայացումներով ու այս կամ այն փառատոնի մասին կարճ ու համառոտ լուրերով

sharick
19.08.2010, 10:41

|շատ եմ ցավում Անտիգոնե ջան, հույս ունեմ , որ դու մի օր կկարողանաս դիտել այն բոլոր ներկայացումները, որ էդքան շաատ ես ցանկանում

Անտիգոնե
19.08.2010, 12:24
|շատ եմ ցավում Անտիգոնե ջան, հույս ունեմ , որ դու մի օր կկարողանաս դիտել այն բոլոր ներկայացումները, որ էդքան շաատ ես ցանկանում
Ես էլ հուսով եմ: Անկեղց ասած այս թեման բացելուս հիմնական նպատակն էր իմանալ ակումբցիների նախասիրությունները... միքիչ այլ ուղղությամբ շարժվեցինք, որի համար իհարկե ուրախ եմ, սա էլ պետք էր:
Այնուամենայնիվ հարցնեմ. կոնկրետ Դուք ինչ ներկայացում կուզենայիք դիտել? որ դրամատուրգի գործերն են Ձեզ հոգեհարազատ? կամ որ պիեսները?

sharick
19.08.2010, 15:41

Շատ հարազատ են Պերճ Զեյթունցյանի պիեսները , որոնցից մի քնիսը բեմադրված կան , բայց կցանկանայի մնացած պիեսներն էլ բեմադրված տեսնել և մեծ հաճույքով կդիտեի... Շեքսպիրից նույնպես շաաատ ու շատ գործեր բեմադրված կան մայրաքաղաքի Դրամատիկնական թատրոնում , կուզենայի բեմադրված տեսնել Օթելլո , Լիր Արքա`... (որը կարծեմ մի ժամանակ բեմադրված եղել է): ..... ու էլի շատ ու շատ դրամատուրգների գործեր .... :)