PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ սպասում ես սիրելիին..

Shah
15.08.2010, 21:07
Հաճախ էնպես ա լինում, որ երկու սիրող սրտեր պիտի բաժանվեն որոշ ժամանակով ու համբերեն այդ ծանր ժամանակը առանց մեկը մյուսի: Ժամերը օրեր են թվում, օրերը` տարիներ.. Սպասում ես այդ ՕՐՎԱՆ, բայց դավաճան ժամանակը չի անցնում: Փորձում ես ժամանակի տարբեր չափման միջոցներով չափել, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով... արդեն անգիր գիտեմ, էլի նույն ժամանակն ա, ինչ ուզում ես, ոնց ուզում ես չափի..
Հանուն ու՞մ կարաս մինչև վերջ այդ փորձությունը տանել.. Ո՞նց: Աշխատե՞լ, գրքե՞ր կարդալ..

Ձայնալար
15.08.2010, 21:13
Երբ մամաները խոսում էին իրենց տղաներին բանակ տանելուց, պապս ասում էր պատկերացրեք թե օճառ ա գողացել, 2 տարով նստացրել են, բանակը հո ավելի լավ ա, քան բանտը: Հիմա դու էլ պատկերացրու թե բանակ են տարել ու 245 օրից զորացրվում ես, բայց ծառայությանդ պայմանները անհամեմատ լավն են, քան միջին վիճակագրական զորամասում :)

Shah
15.08.2010, 21:25

Մեկ-մեկ ենթագիտակցությունս ավելի ա ուժեղանում քան գիտակցությունս ուզում եմ հետ գամ, կյանքում տեղանք չեմ կարոտել, մենակ մարդկանց, ասենք հարազատներիս, նույնիսկ բակիս մարդկանց, բայց հիմա արդեն դաժե խանութներն եմ կարոտում..)

VisTolog
15.08.2010, 21:27
Մեկ-մեկ ենթագիտակցությունս ավելի ա ուժեղանում քան գիտակցությունս ուզում եմ հետ գամ, կյանքում տեղանք չեմ կարոտել, մենակ մարդկանց, ասենք հարազատներիս, նույնիսկ բակիս մարդկանց, բայց հիմա արդեն դաժե խանութներն եմ կարոտում..)

Զբաղմունք գտի, որ պարապ եղած վախտ մենակ քնես…:))