PDA

Դիտել ողջ տարբերակը : Աջակցություն անօթևան շներին

Kita
15.08.2010, 01:49
Մի քանի դեպք մեր հասարակությանը բնորոշ.

1. Վերնիսաժի մոտակայքի բակերից մեկում ապրում են 3 էգ շուն, բնականաբար, տարեկան 2 անգամ ձագ են ունենում: Բայց տարօրինակն ինչն է` այդ ձագերը հերթով անհետանում են: Պարզվում է, որ այդտեղ ապրում են մի քանի մարդ, որոնք ուտում են շան ձագուկներին: Դրա համար էլ այդ 3 էգ շներին շատ էլ լավ պահում են այդ տարածքում, կերակրում են, չեն զանգում, որ «գան շներին հավաքեն տանեն» պատրաստի մսի պասաժա իրենց բակում:

2. Մի ուրիշ բակ: Շանը շատ են սիրում, պահում են, կերակրում են, ԲԱՅՑ ամեն անգամ, երբ որ շունը ձագուկներ է ունենում, ձագուկներին տանում խեղդում են կամ թափում. «Մամային շատ ենք սիրում, բայց դե այդքան ձագերին ի՞նչ անենք»,-ասում են մարդիկ:

3. Այգեստանում ապրում է մի էգ շուն: Նրա հետևի ոտքը երեխաները կտրել են, նա հիմա 3 ոտնանի է:(: Ու էլի տարին 2 անգամ ձագուկ է ունենում: Նա չի կարողանում նորմալ սնունդ հայթայթել իր համար ու շատ դժվար է նման շանը ոչ միայն ձագուկ պահել, այլ նույնիսկ գոյատևել:

Ու այսպիսի 15 դեպք:
Ի՞նչ անել. իհարկե ստերիլիզացիա:
Որովհետև իրենց ձագուկները էսպես, թե էնպես դատապարտված են մահվան: Ավելի լավ չի չծնվե՞ն: Բայց ո՞նց անել ստերիլիզացիա, եթե միջոցներ չկան, եթե էն կազմակերպությունը, որն օրենքով պիտի դա անի, դրա համար տարեկան ստանում է 180 մլն դրամ, ու չի անում: Ո՞նց դա բացատրենք էդ խեղճ կենդանիներին:

Օգնե ՛նք:)

Հայտարարվում է բարեգործական դրամահավաք` այդ 15 շներին ստերիլիզացնելու համար: Ամեն ստերիլիզացիայի արժեքը 15.000 – 20.000 դրամ է (կախված շան չափից, սեռից և այլն): Եկեք օգնենք այդ մայրերին, որպեսզի այլևս չկորցնեն իրենց ձագերին:

Դրամահավաքին կարող եք մասնակցել սկսաց 1000 դրամից: Ցանկության դեպքում դուք կարող եք գումարը տալ հենց անասնաբույժին, որը վիրահատելու է շներին:

Ովքեր պատրաստ են մասնակցելու, խնդրում եմ գրեք ինձ, որպեսզի ես ձեզ տեղեկացնեմ հանդիպման օրվա և ժամի մասին: Կամ կարող եք փոխանցել իմ դրամական հաշվին` նույնպես նամակ գրելով տվյալներին վերաբերող:

http://a.imageshack.us/img9/1143/41201415842138243586473.jpg

Հ.Գ. Մինչ այս 25 շուն կար ստերիլիզացիայի ենթակա, որից 10-ին իր սեփական միջոցներով ստերիլիզացրեց Նառա Պետրոսյանը: Նառան նաև իր վրա է վերցնում բոլոր այդ շների տեղափոխումը(транспортация). այսինքն շներին բռնելը, նրանց անասնաբույժի մոտ տեղափոխելը, հետո նորից իր տարածք վերադարձնելը:

Kita
15.08.2010, 11:47
Թեման թարմացնեմ, գուցե ցերեկով արձագանքող կլինի:(

ministr
15.08.2010, 11:51
Բա որ էն շուն հավաքողները գալիս տանում են ինչ են անում?

Kita
15.08.2010, 11:57
Բա որ էն շուն հավաքողները գալիս տանում են ինչ են անում?

Եթե ժամանակին գալիս, տանում էին նույնիսկ, պիտի հատուկ վզկապով հետ վերադարձնեին նույն տարածք, որտեղից, որ վերցրել են, տենց բան չէր լինում: Հիմա ինձ ասեք` քանի՞ վզկապով թափառական շուն եք տեսել, ես որ ոչ մի:
Ես միայն լսում եմ սպանության դեպքեր: Կրակողներին էլ մի պոչի համար վճարում եմ 500-700 դրամ մոտավոր:

ministr
15.08.2010, 12:01
Բայց ամբողջ իմաստը հենց շներին տարածքից մաքրելու մեջա, որ ոհմակներով ման չգան ու առավոտ շուտ դասի գնացող երեխաներին լեղապատառ չանեն... Հետ բերեն որ ինչ

Kita
15.08.2010, 12:19
Բայց ամբողջ իմաստը հենց շներին տարածքից մաքրելու մեջա, որ ոհմակներով ման չգան ու առավոտ շուտ դասի գնացող երեխաներին լեղապատառ չանեն... Հետ բերեն որ ինչ

Այսպես կոչված ստերելիզացիա նախագծի ամբողջ իմաստը պիտի լինի շների ստերելիզացումը, որպեսզի նրանք չբազմանան, ինչը իսկ կապահովի շների քանակի պակասեցումը: Դրանով իսկ ոհմակները քչից կքչանան. այսինքն մոտավոր մի 10 տարում փողոցում հատուկենտ շուն կտեսնես, քանի որ իրենք ապրում են ընդամենը 10-15 տարի:
Բացի դրանից ստերելիզաիայից շները ավելի հանգիստ են դառնում և վախկոտ:
Էսքան ժամանակ վախեցող երեխա չեմ նկատել, իսկ այ երեխեքից տուժված շներ մի տոննա: Եվ ընդհանրապես ոչ մի շուն հենց ընենց տեղը չի հարձակվում ու հենց ընենց տեղը ագրեսիվ չի դառնում: Ու շները երեխեքի հանդեպ ավելի քան ադեկվատ և լավ տրամադրված են միշտ:
Ընդունում եմ, որ կարող են վախենալ: Բայց սպանությունը դա միջոց չէ վերացման: Օրենքով պիտի բռնեն, տանեն, ստուգեն, եթե ինչ-որ լուրջ հիվանդություն ունի (կատաղություն և այլն), քնացնեն, իսկ եթե նորմալ առողջ շուն է, պիտի ստերելիզացնեն և վերադարձնեն նույն տարածք` շան վզներին վառ գույնով արտահայտված վզկապով: Իսկ իրենք տանում են ու բոլորին կրակում:

ministr
15.08.2010, 12:24
Որ տղա երեխաները սադիստ են դա փաստա: Հին Հռոմում մի տղայի մահապատժի են ենթարկել ագռավի աչքը հանելու համար, համարել էին որ եթե երեխան նման բան անելու ընդունակ է ապա մեծանա շատ ավելի վատ բաներ է անելու...

Իսկ հարձակվելու դեպք հենց մեր բակում էր եղել: Խեղճ աղջիկը շոկի մեջ էր.. Այ դրանից հետո մի հատ զանգ` և շների գլխաքանակը զգալի պակասեց:

Kita
15.08.2010, 12:29

Դե ministrջան հենց էտ է, իրանց հանդեպ էնքան անխիղճ են, որ արդյունքում նման վատ դեպքեր են լինում:

avikavet1
15.08.2010, 23:13
Մոտ մի 2 օր առաջ գիշերվա 3-ի կողմերն էր, ու հանկարծ մի տղամարդու բղավուց լսեցի, ու մի խումբ շների հաչոց: Սկզբից չհասկացա ինչա՞ կատարվում, ցավոք սրտի անտեսեցի: Հետո առավոտյան հարևաներից իմացա, որ եդ տղամարդուն շները ահավոր ձևի գզել են, որ եդ ժամին շտապ օգնություն են կանչել և եդ մարդուն ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց: Հիմա ես էլ չգիտեմ ինչպես վարվել թափառող շների հետ, ոչ վերացնելնա մի բան, ոչ էլ պահելը: ՈՒ նորից կանգնում ենք խնդրի արջև ինչ՞ անել...:think

Kita
18.08.2010, 18:51
Ուրբաթ օրը ստերելիզացիայի համար դրամահավաքն է:
Ժամը 20:00-ին, Թամանյանի արձանի մոտ(Կասկադի հարևանությամբ):

Ստեգոզավր
19.08.2010, 11:24
Այսպես կոչված ստերելիզացիա նախագծի ամբողջ իմաստը պիտի լինի շների ստերելիզացումը, որպեսզի նրանք չբազմանան, ինչը իսկ կապահովի շների քանակի պակասեցումը: Դրանով իսկ ոհմակները քչից կքչանան. այսինքն մոտավոր մի 10 տարում փողոցում հատուկենտ շուն կտեսնես, քանի որ իրենք ապրում են ընդամենը 10-15 տարի:
Բացի դրանից ստերելիզաիայից շները ավելի հանգիստ են դառնում և վախկոտ:
Էսքան ժամանակ վախեցող երեխա չեմ նկատել, իսկ այ երեխեքից տուժված շներ մի տոննա: Եվ ընդհանրապես ոչ մի շուն հենց ընենց տեղը չի հարձակվում ու հենց ընենց տեղը ագրեսիվ չի դառնում: Ու շները երեխեքի հանդեպ ավելի քան ադեկվատ և լավ տրամադրված են միշտ:
Ընդունում եմ, որ կարող են վախենալ: Բայց սպանությունը դա միջոց չէ վերացման: Օրենքով պիտի բռնեն, տանեն, ստուգեն, եթե ինչ-որ լուրջ հիվանդություն ունի (կատաղություն և այլն), քնացնեն, իսկ եթե նորմալ առողջ շուն է, պիտի ստերելիզացնեն և վերադարձնեն նույն տարածք` շան վզներին վառ գույնով արտահայտված վզկապով: Իսկ իրենք տանում են ու բոլորին կրակում:

Հարգելի Kita, խոսքը գնում է թափառող ՇՆԵՐԻ մասին, որոնք ինչ-որ առանձին տեսակ չեն՝ վերացման վտանգի եզրին կանգնած, դրանք ՇՈւՆ են: Կներեք, տոնս գուցե մի քիչ վիրավորական թվա, բայց նպատակս ոչ թե վիրավորելն է, այլ ասելիքս պատկերավոր դարձնելը: Ինչ կասեք «թափառող» առնետների մասին: Չստերիլացնե՞նք… կամ որ մի քիչ ավելի դժվար է՝ սենյակային ճանճերի… Եվ հետո, համոզված եմ, ոչ ոք դեռ որևէ շան չի հարցրել, ի՞նչ է ուզում նա, ստերիլ ապրե՞լ, թե չապրել…
Եթե ձեր բնակարանը շա՜տ բարձր հարկում չէ, դուք հաստատ գիշերները մի քիչ քիչ եք քնում ձեր հովանավորյալների արյունարբու վայնասուններից, իսկ օրօրոցի երեխաները աչուկները կլորացրած շշնջում են. «Հաֆոն»:
Եթե գիշերվա երեքին ձեր թաղում ինչ որ մեկը ձայնը գլուխը գցած բղավի. «Ներիր, ներիր ինձ, մամա», մի՞թե քո մեջ նրա մամային լացացնելու ցանկություն չի առաջանում: Բա էս ի՞նչ դիսկրիմինացիա է հoգուտ շների:
Անձամբ ես, ամեն անգամ, երբ հանկարծակի քաղաքում դեմս է դուրս գալիս մի որևէ հսկայական «գերմանական ավչարկա», մի քիչ ստերիլանում եմ:), և նույնիսկ երբ դրանից հետո ինքնագոհ տերն ասում է. «Մի վախի, չի կծում», միևնույն է, իմ նախկին բեղունությունը չի վերականգնվում: Եվ երբ այդ տերը իր սիրեցյալի վզակապը բռնած նրան, մեղմ ասած, «քխիկացնում» է իմ քաղաքի գազոններում, ես ունենում եմ այդ շանը ոչ թե ստերիլացնելու, այլ, շատ ներողություն, քամակը կարելու ցանկություն…կամ ել գուցե այդ շներին պամպերս հագցնենք, հը՞…
Թեման շատ ասելիքով թեմա է, եթե ձեզ հաճո կլինի, կշարունակենք…

ՀԳ. Եթե իմ տեսակը չվերանար նոր, ավելի բարձր տեսակի գալուց առաջ, ապա հիմա հաստատ ՄԱՐԴՆ այստեղ չեր լինի…
...................................................................................հարգանքներով՝ Ստեգոզավր

Ստեգոզավր
19.08.2010, 14:24
Մի քանի դեպք մեր հասարակությանը բնորոշ.

1. Վերնիսաժի մոտակայքի բակերից մեկում ապրում են 3 էգ շուն, բնականաբար, տարեկան 2 անգամ ձագ են ունենում: Բայց տարօրինակն ինչն է` այդ ձագերը հերթով անհետանում են: Պարզվում է, որ այդտեղ ապրում են մի քանի մարդ, որոնք ուտում են շան ձագուկներին: Դրա համար էլ այդ 3 էգ շներին շատ էլ լավ պահում են այդ տարածքում, կերակրում են, չեն զանգում, որ «գան շներին հավաքեն տանեն» պատրաստի մսի պասաժա իրենց բակում:

2. Մի ուրիշ բակ: Շանը շատ են սիրում, պահում են, կերակրում են, ԲԱՅՑ ամեն անգամ, երբ որ շունը ձագուկներ է ունենում, ձագուկներին տանում խեղդում են կամ թափում. «Մամային շատ ենք սիրում, բայց դե այդքան ձագերին ի՞նչ անենք»,-ասում են մարդիկ:

3. Այգեստանում ապրում է մի էգ շուն: Նրա հետևի ոտքը երեխաները կտրել են, նա հիմա 3 ոտնանի է:(: Ու էլի տարին 2 անգամ ձագուկ է ունենում: Նա չի կարողանում նորմալ սնունդ հայթայթել իր համար ու շատ դժվար է նման շանը ոչ միայն ձագուկ պահել, այլ նույնիսկ գոյատևել:

Ու այսպիսի 15 դեպք:
Ի՞նչ անել. իհարկե ստերիլիզացիա:
Որովհետև իրենց ձագուկները էսպես, թե էնպես դատապարտված են մահվան: Ավելի լավ չի չծնվե՞ն: Բայց ո՞նց անել ստերիլիզացիա, եթե միջոցներ չկան, եթե էն կազմակերպությունը, որն օրենքով պիտի դա անի, դրա համար տարեկան ստանում է 180 մլն դրամ, ու չի անում: Ո՞նց դա բացատրենք էդ խեղճ կենդանիներին:

Օգնե ՛նք:)

Հայտարարվում է բարեգործական դրամահավաք` այդ 15 շներին ստերիլիզացնելու համար: Ամեն ստերիլիզացիայի արժեքը 15.000 – 20.000 դրամ է (կախված շան չափից, սեռից և այլն): Եկեք օգնենք այդ մայրերին, որպեսզի այլևս չկորցնեն իրենց ձագերին:

Դրամահավաքին կարող եք մասնակցել սկսաց 1000 դրամից: Ցանկության դեպքում դուք կարող եք գումարը տալ հենց անասնաբույժին, որը վիրահատելու է շներին:

Ովքեր պատրաստ են մասնակցելու, խնդրում եմ գրեք ինձ, որպեսզի ես ձեզ տեղեկացնեմ հանդիպման օրվա և ժամի մասին: Կամ կարող եք փոխանցել իմ դրամական հաշվին` նույնպես նամակ գրելով տվյալներին վերաբերող:

http://a.imageshack.us/img9/1143/41201415842138243586473.jpg

Հ.Գ. Մինչ այս 25 շուն կար ստերիլիզացիայի ենթակա, որից 10-ին իր սեփական միջոցներով ստերիլիզացրեց Նառա Պետրոսյանը: Նառան նաև իր վրա է վերցնում բոլոր այդ շների տեղափոխումը(транспортация). այսինքն շներին բռնելը, նրանց անասնաբույժի մոտ տեղափոխելը, հետո նորից իր տարածք վերադարձնելը:

Նայում եմ այս շան տխուր, ես կասեի ողբերգական հայացքին և առաջին միտքը, որ գալիս է գլուխս, հետևյալն է. «ՍՏԵՐԻԼԻԶԱՑՎԱԾ Է»

Shah
19.08.2010, 19:08
Նայում եմ այս շան տխուր, ես կասեի ողբերգական հայացքին և առաջին միտքը, որ գալիս է գլուխս, հետևյալն է. «ՍՏԵՐԻԼԻԶԱՑՎԱԾ Է»

Ճիշտ էլ արված ա... շները քաղաքում ինչ են անում որ մի հատ էլ թափառական կոչվեն...

(վսիոոո, որոշների համար դառձա փիս ձյաձյա...)

Հայկօ
19.08.2010, 19:28
Նայում եմ այս շան տխուր, ես կասեի ողբերգական հայացքին և առաջին միտքը, որ գալիս է գլուխս, հետևյալն է. «ՍՏԵՐԻԼԻԶԱՑՎԱԾ Է»

Նայում եմ գրառմանդ ու առաջին միտքը, որ գալիս է գլուխս, հետևյալն է. «Հարգարժան Ստեգոզավրը երբեք չի տեսել ո՛չ մոտ տարածությունից արձակված կոտորակի կրակոցից այլանդակված շան գլուխ, ո՛չ էլ առավոտյան գործի գնալիս զգուշորեն շրջանցել է ասֆալտի վրայի թարմ արյան լպրծուն լճակը, կողքի երեխային էլ խորհուրդ է տվել, որ լճակի հետ չխաղա»:

Ժողովուրդ, երբեմն փորձեք ոչ թե մի քիչ անհանգստանալ գիշերները ձեր իններորդ հարկերում, այլ բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվել, ասենք, կայարանամերձ հրապարակում, երբ արդեն ուշ գիշեր է: Ու երբ տուն շտապելիս կլինեք, հետներդ անպայման երկաթե ձող կամ հրազեն ունեցեք. փայտի կամ քարի կտորով մի քիչ դժվար է պաշտպանվել վարակակիր, կատաղած ու սոված գամփռների ոհմակից:

---------- Ավելացվել է՝ 20:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:20 ----------

Ինչ կասեք «թափառող» առնետների մասին: Չստերիլացնե՞նք… կամ որ մի քիչ ավելի դժվար է՝ սենյակային ճանճերի…

Ստերիլիզարեք:

Sagittarius
19.08.2010, 19:49
շունը ամեն մեկի խելքի բանը չի,

շան պահելու համար մարդիկ համապատասխան կուլտուրա պետք է ունենան,

գերմանիաոյւմ ամեն քայլափոխի մարդիկ շուն են պահում, ու ոչ մեկի հաչոցը չի հելնում, շատ մարդկանցից ավելի քաղաքակիրթ են, երբեք չէի պատկերացնի որ շները կարող էին այդպես լինել /ես որ միշտ վախեցել եմ շներից/,

ուստի եթե շները ոչ ադեկվատ են, ապա դա մեր մեղավորությունն ա /մթոմ շատ մարդիկ Հայաստանում շներից ավելի ադեկվա՞տ են:D/

և մի մոռացեք, որ շները, ի տարբերություն ճանճերի, մարդկանց ամենահավատարիմ ընկերներն են

Հայկօ
19.08.2010, 19:54

Խոսքը անօթևան շների մասին ա:

Sagittarius
19.08.2010, 20:03
Խոսքը անօթևան շների մասին ա:

բա դե ես ինչ եմ ասում, ինչու տեր ունեցող ոչ ադեկվատ շներ քիչ կա՞ն, երբ կսովորենք շների մասին հոգ տանել, այն ժամանակել անօթևան շների հետ խնդիրեր չենք ունենա,

իսկ հիմա Կիտայի առաջարկած տարբերակը հարցի ամենաադեկվատ ժամանակավոր լուծումներից ա, և իմ նշած պատճառներից ելնելեվ էլ կարծում եմ մենք բարոյական իրավունք չունենք այդ լուծումը քննադատելու

հ.գ. ես մի հատ ավելի լավ առաջարկ ունեմ, ավելի լավ է էտ կրողկողները շներին խփելու տեղ աղուբիբառով կրակեն են մարդկանց ու երեխաների /նաև իրանց ծնողների/ քամագներին, որոնք անօթևան և ոչ միայն շներին ծեծի են ենթարկում

Ստեգոզավր
19.08.2010, 20:12
Նայում եմ գրառմանդ ու առաջին միտքը, որ գալիս է գլուխս, հետևյալն է. «Հարգարժան Ստեգոզավրը երբեք չի տեսել ո՛չ մոտ տարածությունից արձակված կոտորակի կրակոցից այլանդակված շան գլուխ, ո՛չ էլ առավոտյան գործի գնալիս զգուշորեն շրջանցել է ասֆալտի վրայի թարմ արյան լպրծուն լճակը, կողքի երեխային էլ խորհուրդ է տվել, որ լճակի հետ չխաղա»:

Ստերիլիզարեք:

Հարգարժան Հայկօ, կարելի է մտածել, որ եթե ստերիլիզացնողները իրենց հանած շան բարեմասնությունները փողոցում շաղ տային, դու կողմ կլինեիր շներին սպանելուն, կամ, ինչպես «շնասիրաբար» ասվում է՝ քնեցնելուն: Նաև ասեմ, որ ոչ ոք դեռ չի ապացուցել, որ ստերիլացված շան կղկղանքը ավելի ստերիլ է, քան չստերիլացվածինը: Համոզված եղիր, որ եթե մարդիկ, ովքեր պարտավոր են փողոցը մաքրել «քնած» շներից, չեն կատարում իրենց գործը, ապա ամորձատված, «դե յուրե» ստերիլ շները նույնպես սատկելու են իրենց բնական սատկումով ու, կակ նի ստրաննը, գարշահոտ են տարածելու: Ինչ, թույլ տվեք կրկնվել, կեղծ բարեպաշտություն է, սպանել ոչ թե միանգամից, այլ դանդաղ՝ տաս տարում: Կարծես այդ ընթացքում նրանք ինչ որ տրակտատներ են գրելու:

Ժողովուրդ, երբեմն փորձեք ոչ թե մի քիչ անհանգստանալ գիշերները ձեր իններորդ հարկերում, այլ բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվել, ասենք, կայարանամերձ հրապարակում, երբ արդեն ուշ գիշեր է: Ու երբ տուն շտապելիս կլինեք, հետներդ անպայման երկաթե ձող կամ հրազեն ունեցեք. փայտի կամ քարի կտորով մի քիչ դժվար է պաշտպանվել վարակակիր, կատաղած ու սոված գամփռների ոհմակից:
---------- Ավելացվել է՝ 20:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:20 ----------

Ստերիլիզարեք:

Եվ այդ երկաթե ձողով կամ հրազենով… անմիջապես ստերիլիզացրեք գամփռների ոհմակը
Ես չհասկացա, այս պարբերությունը իմ մոտեցման օգտի՞ն էր թե դեմ

Հայկօ
19.08.2010, 20:13
բա դե ես ինչ եմ ասում, ինչու տեր ունեցող ոչ ադեկվատ շներ քիչ կա՞ն, երբ կսովորենք շների մասին հոգ տանել, այն ժամանակել անօթևան շների հետ խնդիրեր չենք ունենա

Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի: Այդ շները հենց այն պատճառով են անօթևան, որ ոչ ոք երբեք նրանց մասին չի հոգում: Դու ինչքան ուզում ես դաստիարակիր ու կերակրիր քո ընտանի Քուչիկին, միևնույն է՝ փողոցի շունը մնալու է անդաստիարակ ու սոված:

Ժողովուրդ, հարցը էդքան էլ բարդ չի: Եթե խնդիրը նեղացնենք, կունենանք հետևյալը.

1. Ոչ մի բան չանել. շները բազմանում են՝ շարունակելով վտանգել քաղաքի բնակիչների կյանքը, դժգոհությունը մեծանում է՝ կատաղությունից բուժվողն մարդկանց թվի հետ զուգահեռ:

2. Վճարել համապատասխան կառույցներին, որպեսզի դրանք գնդակահարեն թափառող շներին. գիշերային կրակոցներ, մեքենաների աղմուկ, շների հաչոցներ ու կլանչոցներ, արյան բծեր ասֆալտի վրա, լիքը հաշմանդամ՝ մինչև վերջ չսատկացրած շներ:

3. Ստերիլիզացիա:

Ընտրեք :):

Ստեգոզավր
19.08.2010, 20:23
շունը ամեն մեկի խելքի բանը չի,

շան պահելու համար մարդիկ համապատասխան կուլտուրա պետք է ունենան,

գերմանիաոյւմ ամեն քայլափոխի մարդիկ շուն են պահում, ու ոչ մեկի հաչոցը չի հելնում, շատ մարդկանցից ավելի քաղաքակիրթ են, երբեք չէի պատկերացնի որ շները կարող էին այդպես լինել /ես որ միշտ վախեցել եմ շներից/,

ուստի եթե շները ոչ ադեկվատ են, ապա դա մեր մեղավորությունն ա /մթոմ շատ մարդիկ Հայաստանում շներից ավելի ադեկվա՞տ են:D/

և մի մոռացեք, որ շները, ի տարբերություն ճանճերի, մարդկանց ամենահավատարիմ ընկերներն են

Իսկ գերմանիայում շա՞տ կան թափառական շներ ( կներեք, ես այդպես էլ չվարժվեցի «անօթևան շներ» արտահայտությանը: Օթևան բառն իմ մեջ զուգորդվում է «սեփականության վկայական» արտահայտության հետ)

Հայկօ
19.08.2010, 20:26
Հարգարժան Հայկօ, կարելի է մտածել, որ եթե ստերիլիզացնողները իրենց հանած շան բարեմասնությունները փողոցում շաղ տային, դու կողմ կլինեիր շներին սպանելուն, կամ, ինչպես «շնասիրաբար» ասվում է՝ քնեցնելուն: Նաև ասեմ, որ ոչ ոք դեռ չի ապացուցել, որ ստերիլացված շան կղկղանքը ավելի ստերիլ է, քան չստերիլացվածինը: Համոզված եղիր, որ եթե մարդիկ, ովքեր պարտավոր են փողոցը մաքրել «քնած» շներից, չեն կատարում իրենց գործը, ապա ամորձատված, «դե յուրե» ստերիլ շները նույնպես սատկելու են իրենց բնական սատկումով ու, կակ նի ստրաննը, գարշահոտ են տարածելու: Ինչ, թույլ տվեք կրկնվել, կեղծ բարեպաշտություն է, սպանել ոչ թե միանգամից, այլ դանդաղ՝ տաս տարում: Կարծես այդ ընթացքում նրանք ինչ որ տրակտատներ են գրելու:

Համարձակվում եմ ենթադրել, որ դու կողմ ես ընդհանրապես ոչ մի բան չձեռնարկելուն, և գերադասում ես «ջայլամային» քաղաքականություն վարել՝ գլուխդ թաքցնելով շների պղծած գազոնների մեջ և համառորեն չնկատելով գիշերները քաղաքում թափառող ոհմակները: Նաև՝ փորձիր չխորշել ու համեմատել, թե կղկղանքի ո՞ր կույտն է ավելի մեծ ու բուրումնավետ՝ մեկ ստերիլիզացված շա՞ն, թե՞ մեկ չստերիլիզացվածինն ու իր ողջ անթիվ-անհամար սերունդներինը (և ապրեցին նրանք երկար ու երջանիկ, և ունեցան հարյուր մեկ բրդոտ ու քաքլան լակոտիկներ, հավիտյանս հավիտենից ամեն): Հուշում՝ ստերիլիզացում նշանակում է ոչ թե պաստերացում, ինչպես պահածոների դեպքում է, կամ ախտազերծում, ինչպես վիրաբուժական գործիքների դեպքում, այլ սերունդ տալու ունակությունից զրկելը (առանց բարեմասնությունները շաղ տալու), ինչը զարմանալիորեն ենթադրում է, որ մոտ ապագայում թափառող շների թիվը բնական եղանակով կտրուկ կնվազի, իսկ գազոնների կույտիկների համար կարելի կլինի մեղադրել միայն երկոտանի և շնատյաց արարածներին:

Իհարկե, չեմ բացառում նաև երկրորդ տարբերակը. դու գիշերային սաֆարիների սիրահար ես, ով իր սեփական արտադրության հարպունով գիշերները որսում է չար շներին՝ ընթացքում բարոյական և գեղագիտական հաճույք ստանալով: Այս դեպքում ես կանխավ հանձնվում եմ:

Ստեգոզավր
19.08.2010, 20:32
և մի մոռացեք, որ շները, ի տարբերություն ճանճերի, մարդկանց ամենահավատարիմ ընկերներն են

Որևէ մեկն ինձ կասի՞ ում են հավատարիմ թափառական շները:B

Sagittarius
19.08.2010, 20:37
Որևէ մեկն ինձ կասի՞ ում են հավատարիմ թափառական շները:B

գերմանիայում էլ կան, և իրանք հավատարիմ են թափառական մարդկանց :B, թե էտ մարդկանց էլ խփե՞նք

Ստեգոզավր
19.08.2010, 20:58
Համարձակվում եմ ենթադրել, որ դու կողմ ես ընդհանրապես ոչ մի բան չձեռնարկելուն, և գերադասում ես «ջայլամային» քաղաքականություն վարել՝ գլուխդ թաքցնելով շների պղծած գազոնների մեջ և համառորեն չնկատելով գիշերները քաղաքում թափառող ոհմակները: Նաև՝ փորձիր չխորշել ու համեմատել, թե կղկղանքի ո՞ր կույտն է ավելի մեծ ու բուրումնավետ՝ մեկ ստերիլիզացված շա՞ն, թե՞ մեկ չստերիլիզացվածինն ու իր ողջ անթիվ-անհամար սերունդներինը (և ապրեցին նրանք երկար ու երջանիկ, և ունեցան հարյուր մեկ բրդոտ ու քաքլան լակոտիկներ, հավիտյանս հավիտենից ամեն): Հուշում՝ ստերիլիզացում նշանակում է ոչ թե պաստերացում, ինչպես պահածոների դեպքում է, կամ ախտազերծում, ինչպես վիրաբուժական գործիքների դեպքում, այլ սերունդ տալու ունակությունից զրկելը (առանց բարեմասնությունները շաղ տալու), ինչը զարմանալիորեն ենթադրում է, որ մոտ ապագայում թափառող շների թիվը բնական եղանակով կտրուկ կնվազի, իսկ գազոնների կույտիկների համար կարելի կլինի մեղադրել միայն երկոտանի և շնատյաց արարածներին:

Իհարկե, չեմ բացառում նաև երկրորդ տարբերակը. դու գիշերային սաֆարիների սիրահար ես, ով իր սեփական արտադրության հարպունով գիշերները որսում է չար շներին՝ ընթացքում բարոյական և գեղագիտական հաճույք ստանալով: Այս դեպքում ես կանխավ հանձնվում եմ:

Հայկօ ջան, կամ մենք իրար չենք հասկանում, կամ էլ դու շուտվանից մի խեղճ ստեգոզավր ես ման գալիս, հախից գաս: Ես պարզապես ուզում եմ, որ առնվազն տաս տարով շուտ գա քո ասած երանելի ժամանակը և առաջարկում եմ լրացուցիչ տարբերակ՝ ստերիլացման համար բռնված շներին այլևս չեն վերադարձնում իրենց նախկին օթևան, այլ որպես կեր տալիս են գազանանոցի գազաններին կամ, որ ավելի եկամտաբեր կարող է լինել, բտել և վաճառել կորեացիներին…կներես պրագմատիկության համար… նաև շնորհակալ եմ աչքերս բացելու համար, թե չե ես մինչև հիմա չգիտեի ով է Լուի Պաստյորը

Kita
19.08.2010, 22:05
Հարգելի Kita, խոսքը գնում է թափառող ՇՆԵՐԻ մասին, որոնք ինչ-որ առանձին տեսակ չեն՝ վերացման վտանգի եզրին կանգնած, դրանք ՇՈւՆ են: Կներեք, տոնս գուցե մի քիչ վիրավորական թվա, բայց նպատակս ոչ թե վիրավորելն է, այլ ասելիքս պատկերավոր դարձնելը: Ինչ կասեք «թափառող» առնետների մասին: Չստերիլացնե՞նք… կամ որ մի քիչ ավելի դժվար է՝ սենյակային ճանճերի… Եվ հետո, համոզված եմ, ոչ ոք դեռ որևէ շան չի հարցրել, ի՞նչ է ուզում նա, ստերիլ ապրե՞լ, թե չապրել…
Եթե ձեր բնակարանը շա՜տ բարձր հարկում չէ, դուք հաստատ գիշերները մի քիչ քիչ եք քնում ձեր հովանավորյալների արյունարբու վայնասուններից, իսկ օրօրոցի երեխաները աչուկները կլորացրած շշնջում են. «Հաֆոն»:
Եթե գիշերվա երեքին ձեր թաղում ինչ որ մեկը ձայնը գլուխը գցած բղավի. «Ներիր, ներիր ինձ, մամա», մի՞թե քո մեջ նրա մամային լացացնելու ցանկություն չի առաջանում: Բա էս ի՞նչ դիսկրիմինացիա է հoգուտ շների:
Անձամբ ես, ամեն անգամ, երբ հանկարծակի քաղաքում դեմս է դուրս գալիս մի որևէ հսկայական «գերմանական ավչարկա», մի քիչ ստերիլանում եմ:), և նույնիսկ երբ դրանից հետո ինքնագոհ տերն ասում է. «Մի վախի, չի կծում», միևնույն է, իմ նախկին բեղունությունը չի վերականգնվում: Եվ երբ այդ տերը իր սիրեցյալի վզակապը բռնած նրան, մեղմ ասած, «քխիկացնում» է իմ քաղաքի գազոններում, ես ունենում եմ այդ շանը ոչ թե ստերիլացնելու, այլ, շատ ներողություն, քամակը կարելու ցանկություն…կամ ել գուցե այդ շներին պամպերս հագցնենք, հը՞…
Թեման շատ ասելիքով թեմա է, եթե ձեզ հաճո կլինի, կշարունակենք…

ՀԳ. Եթե իմ տեսակը չվերանար նոր, ավելի բարձր տեսակի գալուց առաջ, ապա հիմա հաստատ ՄԱՐԴՆ այստեղ չեր լինի…
...................................................................................հարգանքներով՝ Ստեգոզավր
Երևի թե էս անտեր մոլորակը մեր սեփականությունը չէ և եթե նրա վրա գոյություն ունեն, ունեցել են և կունենան շներ` ուրեմն հաստատ ապրելու և գոյատևելու իրավունք ունեն:
Ես հիմա այստեղ խոսում եմ թափառող շներից, եթե ձեզ հուզում է թափառող առնետների և նմանատիպ այլ բաների թեման, բացեք համապատասխան թեմա և քննարկեք, միայն ավելացնեմ, որ իհարկե վատ չէր լինի, եթե մեր պետություն կոչեցյալը գոնե մինիմալ չափով զբաղվեր նմանատիպ խնդիրներով: Ինձ թվում է ցանկացած բանական էակ գերադասում է ապրել, իհարկե շատ ուրախալի է, որ դուք ընդունում եք, որ նման հարցերում պիտի հաշվի առնվեր նաև շների կարծիքը, բայց ցավոք մենք դրան դեռ չենք հասել:
Ես հիմա կասեմ ես ինչից եմ վատ քնում, օրինակ երբ գիշերվա 1000ին ոմն հղփացածներ տարբեր տարիքների(այստեղ պետք է նշել, որ ոչ անօթևան) հայոյում են փողոցում, կռվում, ճվում, ինչպես նաև հազարավոր ավտոմեքենաների վարորդներ, որոնք թքած ունեն, որ գիշերվա 3,4-ն է և աննորմալի պես քշում են, սիգնալում. այ այս ամենը իմ վրա ազդում է մի այլ կարգի բացասական(և ոչ միայն իմ համոզված եմ), իսկ նույն երեխայի վրա «հավոյի» հաչոցը, որը բնական է ընդունվում էտքան չի ազդում, ինչքան մնացածը:
Ասեմ իմանաք, որ էս մեր սիրելի քաղաքի թաղապետարանին մենք` շներիս տերերը, օրենքի համաձայն գումար ենք վճարելու, որպեսզի նա մաքրի քո սիրելի գազոնները, իսկ ընդհանուր կարգով երբեմն կասկածելի է դա մարդու գործ է, թե շան:

Նայում եմ այս շան տխուր, ես կասեի ողբերգական հայացքին և առաջին միտքը, որ գալիս է գլուխս, հետևյալն է. «ՍՏԵՐԻԼԻԶԱՑՎԱԾ Է»

Իսկ ես տեսնում եմ միայն ցավ, որ գալիս է մարդկանց կոպիտ, անխիղճ վերաբերմունքից:

Հայկօ ջան, կամ մենք իրար չենք հասկանում, կամ էլ դու շուտվանից մի խեղճ ստեգոզավր ես ման գալիս, հախից գաս: Ես պարզապես ուզում եմ, որ առնվազն տաս տարով շուտ գա քո ասած երանելի ժամանակը և առաջարկում եմ լրացուցիչ տարբերակ՝ ստերիլացման համար բռնված շներին այլևս չեն վերադարձնում իրենց նախկին օթևան, այլ որպես կեր տալիս են գազանանոցի գազաններին կամ, որ ավելի եկամտաբեր կարող է լինել, բտել և վաճառել կորեացիներին…կներես պրագմատիկության համար… նաև շնորհակալ եմ աչքերս բացելու համար, թե չե ես մինչև հիմա չգիտեի ով է Լուի Պաստյորը

Ես նաև առաջարկում եմ գազանանոցի կենդանիներին կտրել և որպես դելիկատես միս վաճառել մարդկանց վրա, ինչպես նաև դրանից հետո կարելի է անցնել բոմժերի որսի դրանով իսկ կդառնանք իդալական քաղաքակիրթ հասարակություն և այսպես շարունակաբար:

Դուք ուզում եք փողոցը զրկվի թափառական շներից, լուծումը առաջարկվում է, բայց դե ըստ հայկական բնավորության համաձայն պիտի միայն բողոքենք և վատը տեսնենք և մեզ ամեն ինչից մեկից է պետք` սինիի վրա մատուցված:

Բայց դե այստեղ թեման ուրիշ է:
Այս թեման բացված է բարեգործական նպատակով: Ես էլ չեմ ծավալվելու:
Խոսելիք ունեք, տեղափոխվեք համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/6849-Փողոցային-շներ):