PDA

Դիտել ողջ տարբերակը : Գների աննախադեպ աճ հայաստանյան շուկայում



yerevanci
14.08.2010, 14:07
Արդեն քանի օր է թանկացել է ալյուրը և դրա հետ կապված ամեն ինչ, այսօր արդեն գրեթե կրկնակի թանկացել է ձեթը, մեկ լիտրի արժեքը հասել է 1000 դրամի

Katka
14.08.2010, 14:08
Արդեն քանի օր է թանկացել է ալյուրը և դրա հետ կապված ամեն ինչ, այսօր արդեն գրեթե կրկնակի թանկացել է ձեթը, մեկ լիտրի արժեքը հասել է 1000 դրամի

Աշխատավարձերի աճ ակնկալվու՞մ է:

yerevanci
14.08.2010, 14:11
Աշխատավարձերի աճ ակնկալվու՞մ է:

դե եթե ակնկալվի էլ, հունվարից շուտ չի լինի, ամեն տարի էլ էտպեսա լինում մոտ 10-20%-ի չափով

Katka
14.08.2010, 14:18
դե եթե ակնկալվի էլ, հունվարից շուտ չի լինի, ամեն տարի էլ էտպեսա լինում մոտ 10-20%-ի չափով

Ստացվում է, որ չի ակնկալվում: Գների բարձրացումը խաչ է դնում եկամտի աճի վրա:

Shah
14.08.2010, 14:20
Աշխատավարձերի աճ ակնկալվու՞մ է:

Իհարկե ՈՉ: Մեր ժողովուրդը իսկական միստիկական հնարավորություններով ազգ ա, 30 000 դր մինիմալ աշխատավարձով էդ ալյուրն էլ կառնի 1000 դրամանոց ձեթն էլ: Դե հետո էլ կասեն դոլարի կուրսն ա բարձրացել, ինչ անենք... ուրիշ տեղեր չի բարձրանում, մենակ Հայաստանում ա տենց "դժբախտություն" պատահում: Դե "վերևներն" էլ էլ բնականաբար "սգում" են դրա առիթով... :sad

yerevanci
14.08.2010, 14:20
Ստացվում է, որ չի ակնկալվում: Գների բարձրացումը խաչ է դնում եկամտի աճի վրա:

միշտ էլ էտպեսա եղել էլի, աշխատավարձը բարձրացրել են, բայց գներն էլ են բարձրացրել, ու եկամուտը չենք տեսել

Katka
14.08.2010, 14:23
Լավ չի:D

Inana
14.08.2010, 14:25
Էդ ամեն ինչը գալիս ա նրանից, որ մեր ժողովուրդը համակերպվում ա իշխանությունների բոլոր կամայականությունների հետ: Ուրիշ երկրներում մի բանը մի թեթև թանկանում ա նենց ցույցեր ու բաներ են կազմակերպում, որ...
Իսկ մենք մենակ իրար հետ սենց զրուցելով ենք արտահայտում մեր դժգոհությունը: Էս էլ երևի գալիս նրանից որ դարերեվ սրա նրա լծի տակ ենք եղել` վախեցած մի ծպտուն հանելուց:

Kita
14.08.2010, 14:28
Դե գները վաղուց թանկ են, հիմնականում մրգերը ու բանջարեղենը, 2որդը հատկապես:
Ու ընտեղ ամեն ինչ` գրեչկա, բրինձ, վերմիշել(ալյուր) ու նմանատիպ զիբլներ, որոնցով հատկապես սնվում են ցածր խավը, բայց աչքիս սոված են մնալու:
Ես հլը որ կրճատումների մասին եմ լսում աշխատանքից:D

Katka
14.08.2010, 14:31
Անեծք կա էս երկրի վրա::D Շաման է պետք գտնել:D

Shah
14.08.2010, 14:49
Անեծք կա էս երկրի վրա::D Շաման է պետք գտնել:D

Երկրի ղեկավարություն է պետք գտնել... գոնե մի քիչ ժողովրդի մասին մտածող, այլ ոչ թե ընտրություններից առաջ խոստացող, որ հացի գին չի բարձրանա, բայց անմիջապես 1 ամիս հետո հացի գինը 160 դրամից 200 դրամ սարքի...
Իմ մոտ նենց տպավորություն ա, որ Հայաստանը մի մեծ դաչա ա, ժողովուրդն էլ ծառան ա մի քանի ընտանիքի համար:

հ.գ. 1usd=366.5amd ոչ մի փոփոխություն չի եղել վերջին 15 օրվա մեջ...

Katka
14.08.2010, 14:50
Իսկ եթե լուրջ հիմնական ու գլխավոր պատճառը համաշխարհային ճգնաժամն է: Եւ ալյուրը, եւ ձեթը, եւ մնացած հիմնական բաները ներկրվում են: Ճգնաժամային պայմաններում բնական արդյունքներ են: Չէ, ես չեմ ասում կատարյալ երկիր ենք, բայց նաեւ պետք է դիտարկել օբյեկտիվ հարցերը:

Իսկ մենք մենակ իրար հետ սենց զրուցելով ենք արտահայտում մեր դժգոհությունը: Էս էլ երևի գալիս նրանից որ դարերեվ սրա նրա լծի տակ ենք եղել` վախեցած մի ծպտուն հանելուց:
Սրա-նրա լուծը կապ չունի: Հայի բնույթն ա էդպիսին: Երբ որ իրան վատ ա, բողոքելու ա, բայց երբ հարեւանին ա վատ. ես գործ չունեմ:

Հ.Գ. Բայց դա քեզ չի խանգարում դուրս գալ ու բողոքել: Գործիդ տեղը բարձրաձայնել սխալը, համալսարանում բարձրաձայնել, կուրսին հակառակ գնալ: Լոկալից սկսի:

Inana
14.08.2010, 15:18
Իսկ եթե լուրջ հիմնական ու գլխավոր պատճառը համաշխարհային ճգնաժամն է: Եւ ալյուրը, եւ ձեթը, եւ մնացած հիմնական բաները ներկրվում են: Ճգնաժամային պայմաններում բնական արդյունքներ են: Չէ, ես չեմ ասում կատարյալ երկիր ենք, բայց նաեւ պետք է դիտարկել օբյեկտիվ հարցերը:

Սրա-նրա լուծը կապ չունի: Հայի բնույթն ա էդպիսին: Երբ որ իրան վատ ա, բողոքելու ա, բայց երբ հարեւանին ա վատ. ես գործ չունեմ:

Հ.Գ. Բայց դա քեզ չի խանգարում դուրս գալ ու բողոքել: Գործիդ տեղը բարձրաձայնել սխալը, համալսարանում բարձրաձայնել, կուրսին հակառակ գնալ: Լոկալից սկսի:

Բան էլ էն ա, որ հայի բնույթի ձևավորման վրա էդ ստրուկի կարգավիճակն ա ազդել:)
Իսկ բողոքելու ցանկություն պետք ա առաջանա ոչ միայն հատուկենտ մարդկանց մոտ, այլ բոլորի` կապ չունի հարուստ թե աղքատ:
Ըստ ձեզ այն հարուստներն, որոնք, իհարկե, էս թանկացումից օգուտ չունեն, իրանց չի զայրացնում թանկացումները, իրանք ավելի ժլատ են, քան աղքատ մարդիկ:
Իսկ լոկալից ես արդեն սկսել եմ հենց թեկուզ էս գրառումները կատարելով :)

Sagittarius
14.08.2010, 17:14
Իսկ եթե լուրջ հիմնական ու գլխավոր պատճառը համաշխարհային ճգնաժամն է: Եւ ալյուրը, եւ ձեթը, եւ մնացած հիմնական բաները ներկրվում են: Ճգնաժամային պայմաններում բնական արդյունքներ են: Չէ, ես չեմ ասում կատարյալ երկիր ենք, բայց նաեւ պետք է դիտարկել օբյեկտիվ հարցերը:

Սրա-նրա լուծը կապ չունի: Հայի բնույթն ա էդպիսին: Երբ որ իրան վատ ա, բողոքելու ա, բայց երբ հարեւանին ա վատ. ես գործ չունեմ:

Հ.Գ. Բայց դա քեզ չի խանգարում դուրս գալ ու բողոքել: Գործիդ տեղը բարձրաձայնել սխալը, համալսարանում բարձրաձայնել, կուրսին հակառակ գնալ: Լոկալից սկսի:

բա ինչու՞ ուրիշ երկրներում շարքային սպառողները սուպերմարկետներում չեն նկատում այդ թանկացումները, էլ չեմ ասում որ կրկնակի թանգանա,

Kuk
14.08.2010, 18:04
Էդ ճգնաժամի անունի տակ էս երկու տարի ա ավելի մեծ եռանդով են թալանում ժողովրդին: Ամբողջ աշխարհում բենզինը էժանացավ, Հայաստանում թանկացավ, հարցնում ես՝ ի՞նչն ա պատճառը, ասում են՝ ճգնաժամը:}

einnA
14.08.2010, 19:35
Դուք տենաք թե ժողովուրդն ինչ հրթիռային արագությամբ են խանութները թալանել. ալյուր, մակարոնեղեն բացակայում են: Էհ բալամ դիմացեք հայեր:
Մինչև երբ :think

Kuk
14.08.2010, 19:43
Դուք տենաք թե ժողովուրդն ինչ հրթիռային արագությամբ են խանութները թալանել. ալյուր, մակարոնեղեն բացակայում են: Էհ բալամ դիմացեք հայեր:
Մինչև երբ :think

Ամեն դեպքում, խանութները թալանելն էնքան էլ ճիշտ չի: Եթե հիշում եք, տարիներ առաջ աղմուկ բարձրացավ, իբր շաքարավազի գինը կրկնապատկվելու է, մարդիկ սկսեցին մեծոկներով շաքարավազ գնել, բայց թանկացում չեղավ: աղմուկը, փաստորեն բարձրացվել էր միտումնավոր, նախդ փող էր պետք վռազ:

Լեո
14.08.2010, 19:49
Բայց ո՞վ ասեց, որ գների նման աճը աննախադեպ ա :think Նախադեպեր ինչքա՜ն ուզեք... Հայաստանում միակ կայուն բանը գների կայուն, շարունակական, հաճախ էլ անտրամաբանական աճն ա:

einnA
14.08.2010, 19:51
Ամեն դեպքում, խանութները թալանելն էնքան էլ ճիշտ չի: Եթե հիշում եք, տարիներ առաջ աղմուկ բարձրացավ, իբր շաքարավազի գինը կրկնապատկվելու է, մարդիկ սկսեցին մեծոկներով շաքարավազ գնել, բայց թանկացում չեղավ: աղմուկը, փաստորեն բարձրացվել էր միտումնավոր, նախդ փող էր պետք վռազ:

Համաձայն եմ, որ ճիշտ չի: Բայց հենց ամբողջ իմաստը էտ ա էլի էս աղմուկի, որ հայ հայ ժողովուրդ հեսա ավելի է թանկանալու. Ռուսաստանում երաշտ ա, ցորեն չկա... Էլ չեն ասում մի քանի օր առաջ ցույց տվեցին, որ Գեղարքունիքը ծփում է ցորենով ... չէ հեսա թանկանալու է ու ամենախնդլուն էն ա, որ իսկապես էս ամենն արվում ա, որ ժողովուրդը սկսի հարմարվել թանկանալուն... ու սուս նստի տեղը:

Արևածագ
14.08.2010, 20:26
Տխուր բան պիտի գրեմ: Եթե Ռուսական կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարում է, որ ընդհամենը 20-25 տոկոսով է կրճատվել հացահատիկի բերքը, տեղական հեռուստաընկերությունը չի վախենում բացահայտել, որ նախատեսվածի միայն 25 տոկոսն են հավաքել: Բանջարանոցային կուլտուրաների թանկություն է՝ անցյալ տարվանից չորս անգամ ավելի: Ինչքան անտառների հետ նաև խոտհարքները վառվեցին ու շարունակում են վառվել: Չնայած, երկու ամիս 40 աստիճան ջերմության պայմաններում մի կաթիլ անձրև չի ընկել, խոտի մասին էլ խոսք չկար: Հիմա շտապ միջոցներ են ձեռք առնվում գյուղացիներին վարկեր տրամադրելու, որպեսզի վերջիններս չվերացնեն իրենց անասուններին, ու դրանով իսկ ավելի ծանր կացության մեջ չընկնեն: Մոսկվան արգելել է հացահատիկի արտահանումը մինչև դեկտեմբեր: Չեմ կարծում, թե դրանից հետո կթույլատրվի: Պետությունը մոնոպոլ կարգով բոլոր տնտեսություններից գնելու է հացահատիկի բերքը:
Այնպես որ, սիրելի հայ ժողովուրդ, գոտիներս պիտի ձգենք:

ministr
15.08.2010, 09:44
Միայն հո Ռուսաստանը չի ցորեն արտահանում, որ գոտիներս պինդ ձգենք?

Adriano
15.08.2010, 13:47
Իրոք որ բավականին հետաքրքիր բան է ստացվում ամեն տարի այս ժամանակահատվածում գները լավ բարձրանում են, իմ կարծիքով սա մարդկանց կլպելու գերագույն նպատակներից է: իսկ ինչու է դա այդպես , է որովհետև սեփական պետությունը և իշխանիկները կամ ֆեոդալները թքած ունեն սեփական ժողովրդի վրա: Միակ պատասխանը այն է, որ պետությունը ուղղակի չի ցանկանում որևէ կերպ ազդել իրավիճակի վրա: Ինչու պետք է ցանկանան խփել սեփական գրպանններին, նույն ալյուրը ով որ բերումա , ասենք 4 հոգի էնա կպայմանավորվեն գինը բարձր կդնեն մեկա միակ բերողները իրենք են, իսկ ով էլ համարձակվի բերի պետական մակարդակով նենց գլխին կխփեն չի հասցնի նույնիսկ սեփական անունը հիշի: Իսկ այդ հրեշտակ պատճառները թե իբր թե ՌԴ-ում ցորեն չկա , որ արտահանվի, կամ ասենք ճապոնիայում իմպերատորի 4-րդ ծոռին խփել են ուրեմն ստեղ պետք է ձուկը թանկանա, կամ սևանի ջուրը պակասի ուղղակի ծիծաղելու չափ զարմանալի են: Չկա պետական ակտիվ քաղաքականություն այս ոլորտում, Գնային ուժեղ կարգավորում է պետք , քանզի նույն խղճուկ աշխատավարձի պայմաններում մարդկանց փողերը փոշիանում են, իսկ ցանկացած իրեն հարգող պետություն չի ցանկանա որ սեփական ժողովուրդը հայտնվի այդ խայտառակ վիճակում: Շուկայական տնտեսությունը լավ է, իհարկե միայն և միայն չափի սահմաններում, բա ինչու համար է Կենտրոնական բանկը և տնտեսական բլոկը պետության: Օրինակ իմ կարծիքով տնտեսական բլոկի նախարարները արդեն պետք է հրաժարական տված լինեյին:

Ներսես_AM
15.08.2010, 18:13
Արդեն քանի օր է թանկացել է ալյուրը և դրա հետ կապված ամեն ինչ, այսօր արդեն գրեթե կրկնակի թանկացել է ձեթը, մեկ լիտրի արժեքը հասել է 1000 դրամի

Մի հատ կասես էտ որ խանութում ես կրկնակի թանկացած ձեթ տեսել: Էսօր հատուկ նայել եմ ձեթի գինը ոչ մի բան էլ չի փոխվել: Ոնց առաջ էր նենց էլ հիմա, ամենէժանը լիտրը 370-ից մինչև թանկանոց 1000-ի կողմերը:
Ինֆորմացիայի աղբյուրը խնդրում եմ:

Արևածագ
15.08.2010, 18:35
Միայն հո Ռուսաստանը չի ցորեն արտահանում, որ գոտիներս պինդ ձգենք?

Իհարկե միայն Ռուսաստանը չի, բայց համաշխարհային շուկայում էլ հացահատիկի ահագին գնաճ կա: Մոսկվայում մի անգամ արդեն փորձեցին կտրուկ հացի գինը բարձրացնել: Իբր արգելել են: Բայց որպեսզի հետո սահուն ձևով բարձրացնեն:

Kita
16.08.2010, 10:32
Մի հատ կասես էտ որ խանութում ես կրկնակի թանկացած ձեթ տեսել: Էսօր հատուկ նայել եմ ձեթի գինը ոչ մի բան էլ չի փոխվել: Ոնց առաջ էր նենց էլ հիմա, ամենէժանը լիտրը 370-ից մինչև թանկանոց 1000-ի կողմերը:
Ինֆորմացիայի աղբյուրը խնդրում եմ:

370ը որտեղ ես տեսել չգիտեմ:D
Բայց ես էլ նայեցի, 30 դրամ է թանկացել մեր հիմնական ձեթը:))

Ներսես_AM
16.08.2010, 10:40
370ը որտեղ ես տեսել չգիտեմ:D
Բայց ես էլ նայեցի, 30 դրամ է թանկացել մեր հիմնական ձեթը:))
60 դրամանոց ձեթ եք առնու՞մ :think

ministr
16.08.2010, 10:40
Իհարկե միայն Ռուսաստանը չի, բայց համաշխարհային շուկայում էլ հացահատիկի ահագին գնաճ կա: Մոսկվայում մի անգամ արդեն փորձեցին կտրուկ հացի գինը բարձրացնել: Իբր արգելել են: Բայց որպեսզի հետո սահուն ձևով բարձրացնեն:

Մի երկու երկիրա դադարել արտահանել.. բայց մնացածը ոչ մի սահմանափակում չեն մտցրել: Իսկ գինը մի քանի օր բարձրացավ հետո էլի իջավ:

Kita
16.08.2010, 10:46
60 դրամանոց ձեթ եք առնու՞մ :think

Ներսես:angry
Առնում էինք միշտ 610, հիմա 640 էր:beee