PDA

Դիտել ողջ տարբերակը : Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին



yerevanci
13.08.2010, 19:30
Կառուցված եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է 500 մեքենայի համար, ի՞նչ եք կարծում արժեր ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող Օպերայի շենքի հիմքը թուլացնել՝ հանուն ավտոկայանատեղի

Լեո
13.08.2010, 19:53
Կառուցված եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է 500 մեքենայի համար, ի՞նչ եք կարծում արժեր ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող Օպերայի շենքի հիմքը թուլացնել՝ հանուն ավտոկայանատեղի

Ի՞նչ ավտոկայանատեղի :8 Կարո՞ղ ա էն մեծ փոսը նկատի ունեք, որ 2 տարով փորել էին՝ Ազատության հրապարակում հանրահավաքները բացառելու համար :think Տո Օպերան չէ, Մատենադարանն էլ արժե քանդել՝ իշխանությունից կառչած մնալու համար :sad

ministr
13.08.2010, 20:18
Ինչ որ արել են արդեն վերջացած է, այնպես որ արժի չարժին արդեն ժամանակավրեպ է...

Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիին, ապա գյորմամիշի նման էնքան նեղ են սարքել, ոնց որ երեխեքի մեքենաների համար լինի...

Kuk
13.08.2010, 20:40
Ինչ որ արել են արդեն վերջացած է, այնպես որ արժի չարժին արդեն ժամանակավրեպ է...

Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիին, ապա գյորմամիշի նման էնքան նեղ են սարքել, ոնց որ երեխեքի մեքենաների համար լինի...

Հա, էդ նեղը ես էլ եմ նկատել, շատ նեղ ա, պետքա պարկտրոնիկներով մտնես:)) Խամեռ ունեցող հաստավզերը խելոք լինեն բունտ կանեն: Չնայած դրանք բունտի տեղը չգիտեն:D

AMzone
13.08.2010, 21:27
արժեր, ետքան մարդ գործ ունեցավ.

Հայկօ
13.08.2010, 21:37
Հա, մի քանի էական թերություն ունի.

1. Ոնց որ նշվեց՝ նեղ ա: Ահավոր նեղ ա ու խուճուճ, մանավանդ երբ լիքն ա: Ու թարսի պես էլ բոլոր պատերին բոլոր հնարավոր ուղղություններով սլաքներ են նկարած, որոնք բոլորը ի վերջո տանում են դեպի զուգարան:

2. Որպես «թազա օբեկտ» ու «կենտրոն տեղ»՝ միշտ լիքն ա գլամուր նանարների մեքենաներով, ովքեր ինքնամոռաց հետուառաջ են սլանում սյուների արանքներով, ոտքի տակ են ընկնում, քշում են վրադ, ավելորդ լաչառություն են անում ու ընդհանուր առմամբ քաոսային իրավիճակ են ստեղծում:

3. Նենց տպավորություն ա, որ ամբողջ քաղաքում ինչքան վաստակավոր ու հայրենիքի հերոս ստայանշիկ կա՝ բոլորին բերել լցրել են էդ քարանձավի մեջ: Ում հանդիպել եմ՝ էն տեսքը ունի, կարծես թե հասել ա իր երազանքների ու հնարավորությունների սահմանին, առաջատար ստայանշիկ ա, աշխարհի բոլոր ստայանշիկները նախանձից բորդյուր են կրծում ու նայում են իրան: Իրանց նենց են զգում, ոնց որ աշխարհի ամենակարևոր գործն են անում:

Kuk
13.08.2010, 21:53
արժեր, ետքան մարդ գործ ունեցավ.

Որ Մատենադարանն էլ քանդելու լինեն, էլի լիքը մարդ գործ կունենա:

davidus
13.08.2010, 22:47
Կառուցված եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է 500 մեքենայի համար, ի՞նչ եք կարծում արժեր ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող Օպերայի շենքի հիմքը թուլացնել՝ հանուն ավտոկայանատեղի

էէէ, բա որ իմանաս, որ Սամոն էդտեղ մոյկայա սարքելու (եթե արդեն չի սարքել).... :(

yerevanci
13.08.2010, 22:58
էէէ, բա որ իմանաս, որ Սամոն էդտեղ մոյկայա սարքելու (եթե արդեն չի սարքել).... :(

կսարքեն, բա ինչ

Dayana
13.08.2010, 23:10
Ձեզ ի՞նչ կա, դուք հիմք, նեղ, նանարներ, ես մի ամիս առաջ լուրջ դեմքով հայտարարում էի, որ էդտեղ անվճար կայանատեղի կսարքվի, բայց դու մի ասա, իրանք ինձանից «խելոք» են, էդ համ վճարովի ա, համ էլ լա՜վ վճարովի ա :D Ու եթե դու հանկարծ Հյուսիսային պողոտայի «բիզնես կենտրոններից» մեկում ես աշխատում, ուրեմն դու նենց Հյուսիսային պողոտայոտ դեմք ես ու կամ «կայանատեղի», կամ լի՜քը տուգանքներ: Մի խոսքով՝ ... (http://www.akumb.am/showthread.php/16122-%D4%B1%D6%80%D5%AA%D5%A5%D5%9E-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%B8%D5%B9?p=2067083&viewfull=1#post2067083)

yerevanci
14.08.2010, 00:13
Ժամովա, ժամը 200 դրամ, ու եթե հասարակ մաթեմատիկան գա մեզ օգնության, ուրեմն դուրսա գալիս, որ մինիմում 8-ժամյա աշխատողը օրեկան 1600 դրամ պիտի տա մեքենան կայանելու համար, ամսեկան էլ գալիսա մի կլօօօօօրիկ գումար 48000 ( էլի օգնության եկավ հասարակ մաթեմատիկան :))

AMzone
14.08.2010, 00:33
Որ Մատենադարանն էլ քանդելու լինեն, էլի լիքը մարդ գործ կունենա:

դե լավա գոնե ես մեկը քանդելու գործ չէր:::

ministr
14.08.2010, 10:00
Բա որ գնացի մուծելու ասեցին 400 դրամ... չեկի վրա տեսնեմ գրածա 1ժ1ր :))))

Rammstein
14.08.2010, 10:21
Կառուցված եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է 500 մեքենայի համար, ի՞նչ եք կարծում արժեր ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող Օպերայի շենքի հիմքը թուլացնել՝ հանուն ավտոկայանատեղի

Կարելի՞ է իմանալ, ինչ-որ տվյալներ կա՞ն Օպերայի հիմքի թուլացման մասին, թե՞ դա միայն որպես փաստ ներկայացվող ենթադրություն է:

yerevanci
14.08.2010, 10:38
Կարելի՞ է իմանալ, ինչ-որ տվյալներ կա՞ն Օպերայի հիմքի թուլացման մասին, թե՞ դա միայն որպես փաստ ներկայացվող ենթադրություն է:

ես ճարտարապետությունից գլուխ չեմ հանում, բայց պարզա, որ կթուլանա, էտ հսկայական փոսը որ շենքի տակ էլ անեն, էտ շենքի հինքը կթուլանա էլի

---------- Ավելացվել է՝ 11:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:35 ----------


Բա որ գնացի մուծելու ասեցին 400 դրամ... չեկի վրա տեսնեմ գրածա 1ժ1ր :))))

մեզ էլ 200 ասին, մեկ ժամ չկար, բայց ասին, որ կլորացվումա, ոնց որ Արմենտելն ըլնի մի տաս տարի առաջ

matlev
14.08.2010, 10:41
ես ճարտարապետությունից գլուխ չեմ հանում, բայց պարզա, որ կթուլանա, էտ հսկայական փոսը որ շենքի տակ էլ անեն, էտ շենքի հինքը կթուլանա էլի


Ես էլ քո էս գրածից գլուխ չեմ հանում: