PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհատական թե՞ խմբով լեզու սովորել



prof-de-Francais
12.08.2010, 20:42
Կուզենայի իմանալ ֆորումականների կարծիքը անհատական VS խմբային պարապմունքների մասին, քննարկել պլյուսներն ու մինուսները: Միանգամից ասեմ, որ խմբային ասելով նկատի ունենանք ողջամիտ քանակություն` 8-12 հոգի:


http://franseren.com/

Adam
13.08.2010, 08:20
Կարծում եմ, որ նրա համար, ով 0-ից ա սկսում սովորել, ճիշտ կլինի անհատականը: Ինֆորմացիան ու տարբեր տեսակի նրբություններն ավելի լավ մարսելու համար:
Հետո, էդ դեպքում ուշադրությունը միայն կենտրոնացված ա իր վրա ու ուսուցանողից շատ բան քաղելու հնարավորությունը մեծ ա:
Խմբակայինով էլ ա հնարավոր սկսել զրոյից, բայց մի քիչ արդյունավետ չի, ըստ իս:
Իմ կարծիքով, խմբակայինը ճիշտ է միայն, երբ արդեն որոշակի գիտելիք ու պատկերացում ունես տվյալ լեզվի մասին:

prof-de-Francais
13.08.2010, 12:55
Adam,
ճիշտ նկատեցիր, որ նախնական էտապում անհատական պարապմունքները /մեկ-երկու ամիս/ ավելի արդյունավետ են լինում:
Նախ`ամենաշատ դժվարությունները ծագում են հենց այս էտապում:
Երկրորդ` դժվարությունները միշտ անհատական են`կախված տարիքից, լեզվական փորձից, հիշողության տեսակից, մոտիվացիայից, մայրենիին կամ մի այլ, կարևոր է թե որ, լեզվին տիրապետելու մակարդակից, աշխատասիրությունից... և այլն.

Խմբակային պարապմունքների առավելությունների մասին հետո:)

http://franseren.com/

AniwaR
13.08.2010, 16:10
Հենց այս պահին ես Գերմանիայում օտարերկրացիների հետ summer school-ի եմ, մեկամսյա գերմաներենի կուրս ենք անցնում /բնականաբար խմբային պարապմունքներ են/: Համ պլյուսներ կան, համ մինուսներ. դե կոնկրետ իմ դեպքում հիմնական պլյուսները պարզ են` միջավայրը, հաճախ գերմաներեն խոսելուց բացի այլ ընտրություն չես ունենում, լեզուդ արագ բացվում է և այլն: Իսկ ահա ամենամեծ պրոբլեմն ինձ համար համադասարանցիներիս ակցենտն է: Մեր խմբում /բնականաբար դասախոսից հետո/ ամենամաքուր գերմաներեն ակցենտը և հնչյունների ճիշտ արտասանությունն իմն է, իսկ մյուս ազգերի ներկայացուցիչները ինչ "գունավոր" հնչյուններ ասես, որ չեն արտաբերում, ու ինձ մոտ ակամա տպավորվում է նրանց ոչ ճիշտ արտասանությունը, ահավոր ռ-ոտել, ր-ոտել ու շ-ոտել եմ: :(

lampone
15.08.2010, 10:41
Իմ կարծիքով շատ ավելի արդյունավետ են խմբակային պարապմունքները, եթե, իհարկե, մյուս մասնակիցները շուտ են սովորում և աշխատասեր են. նման դեպքերում մեկի տված հարցով սովորում են նաև ուրիշները, իսկ լեզվին որոշ չափով տիրապետելու ժամանակ մասնակիցների միջև քննարկումները շատ օգտակար են: Բայց բավական դժվար է այդպիսի խումբ գտնելը, հաճախ էլ կապված է ֆինանսների հետ, որովհետև մեծ պահանջարկ ունեցող մասնագետներն ընտրում են ավելի ընդունակ աշակերտներին, իսկ որքան լավն է մասնագետը, այնքան թանկ են նրա ծառայությունները: Կապ ունի նաև աշակերտների քանակը, որը չպետք է գերազանցի հինգ հոգին, նորմալ պարապմունք անցկացնելու համար:

StrangeLittleGirl
15.08.2010, 13:40
Ես իմ սեփական փորձից պատմեմ: Հազար ձևով լեզու սովորել եմ՝ սկսած ինքնուրույնից, վերջացրած 15 հոգանոց խմբով: Պիտի ասեմ, որ ամենաօգտակարը և հաճելին 6-8 հոգանոց խմբերն էին. էդպես թե´ հետաքրքիր է անցնում, թե´ դասախոսը հասցնում է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին: Իհարկե, ինձ համար խմբով պարապելու թերությունն այն է, որ լեզու սովորելու հարցում բավական արագ եմ, ու միանգամից անցնում եմ մյուսներից, հետևաբար դասերը հաճախ ձանձրալի են դառնում, բայց մյուս կողմից էլ դասախոսի հմտությունից է կախված քեզ համար նոր բան գտնելը կամ ոչ: Հետաքրքիր օրինակ. դպրոցի անգլերենի դասերին ձանձրույթից նկարչություն էի անում (էդ լավագույն դեպքում), որովհետև դասերը կարծես կենտրոնացած լինեին միջին մակարդակի համար, իսկ համալսարանի երկրորդ կուրսի դասերից լիքը բան եմ քաղել, չնայած նորից կար մակարդակների տարբերություն: Ուղղակի էնպես էր դասավանդվում, որ տառեր չիմացողը տառ էր սովորում, իսկ լավ իմացողը բառապաշարն էր հարստացնում ու նրբություններ յուրացնում: Իհարկե, շատ ավելի ճիշտ է, երբ խմբում հավաքված են նույն մակարդակի իմացողներ, բայց էդ նույնն էլ միշտ հարաբերական է:

Խումբը մի առավելություն էլ ունի. դու գիտես կոնկրետ մարդկանց, ովքեր սովորում են լեզուն, կարող ես նրանց հետ այդ լեզվով շփվել նույնիսկ դասերից դուրս:

Ինչ վերաբերում է անհատական դասերին... գուցե դրանք ինձ ավելի ձեռնտու կլինեին, որ դասախոսն իմ տեմպով առաջ գնար, բայց երբ հիշում եմ ցանկացած լեզու, որ սովորել եմ գրեթե անհատական դասերով (երկու հոգանոց խմբերով), զգում եմ, որ բավական անարդյունավետ են եղել: Ու դա դասախոսից կախված չի եղել, որովհետև նույն դասախոսի մոտ խմբով պարապելիս մեծ արդյունքների եմ հասել:

Էլիզե
15.08.2010, 13:50
Խումբը մի առավելություն էլ ունի. դու գիտես կոնկրետ մարդկանց, ովքեր սովորում են լեզուն, կարող ես նրանց հետ այդ լեզվով շփվել նույնիսկ դասերից դուրս:


Լիովին համաձայն եմ, բայց կավելացնեմ, որ խմբակային պարապմունքներում առկա է նաև մրցակցության մթնոլորտը, ինչը խթան կհանդիսանա, որ պարապողները ավելի լավ սովորեն ու հասկանան լեզուն: :)

prof-de-Francais
16.08.2010, 12:35
Անհատական պարապմունքների բացասական կողմերն են`
Առաջինն ու ամենակարևորը հաղորդակցության շատ նեղ շրջանակն է`չնչին բացառությամբ ուսումնասիրվող լեզուն ծառայելու է բանավոր ու գրավոր հաղորդակցությանը: Անհատական դասերին շփումը նեղանում-վերածվում է երկխոսության սովորողի ու սովորեցնողի միջև: Կոմպենսացնել մուլտիմեդիա նյութերով/վիդեո, աուդիո/մասամբ ստացվում է, սակայն առաջանում է ,,հետադարձ կապի,, բացակայության խնդիր` առայժմ անլուծելի:
Երկրորդ թերությունը ձեր սուբյեկտիվ ընկալումն է: Եթե դու vis-à-vis ես պարապում դասախոսի հետ, դու միայն քո սեփական ընկալմամբ ես որոշում առաջարկվող մեթոդների արդյունավետությունը: Իսկ քո սխալը այս դեպքում միջոցների և ժամանակի կորուստ է:
Իսկ համեմատության անհնարին լինելը երրորդ թերությունն է: Դու հնարավություն չունես քո ձեռքբերումներն ու հաջողությունները համեմատել ուրիշների հետ: Մրցակցությունն էլ շատերի համար լավ խթան է, ինչպես նշեց Բյուրակնը: Սեփական ջանքերի արդյունավետությունը որոշելը դժվար գործ է, բոլորին ոչ հասու:
Խմբակային պարապմունքների թերությունների մասին հետո

http://franseren.com/

prof-de-Francais
17.08.2010, 21:49
Չմոռանանք անհատական պարապմունքների առավելությունների մասին.

• Ինչպես նշեց Adam-ը, առաջինը` անհատական մոտեցումն է, հատկապես սկզբնական էտապում: Փորձառու մասնագետը կարող է ընտրել դասագրքեր ու դասավանդման ոճ՝ հատուկ քեզ համար, կարճ ժամանակում որոշել նոր նյութի չափն ու մատուցման ձևը, ինչը կապահովի արդյունավետ յուրացում հենց քեզ համար:
• Երկրորդ`դասերի այսպես կոչված մոդելավորումն է` եթե քեզ կոնկրետ ինչ-որ բնագավառից են գիտելիքներ պետք:
• Եվ երրորդ` դասերի ճկուն գրաֆիկը, սա էլ կարելի է ,,անհատական մոտեցում,, գաղափարի մեջ ներառել:


http://franseren.com/

prof-de-Francais
19.08.2010, 19:33
Խմբային պարապմունքի հիմնական թերությունը սահմանափակ ժամանակն է, որ դասախոսը կարող է հատկացնել յուրաքանչյուր անդամին: Միշտ խմբում կա մեկը/մի քանիսը, նայած խմբի մեծությանը/, որ նյութն ամբողջությամբ չի յուրացնում, հաճախ էլ նախընտրելով լռել/չասեն` թե իրեն ,,ուշ է հասնում,,/:
Մյուս կարևոր պահը: Եթե նույնիսկ խմբի բոլոր անդամները լեզվական նույն մակարդակին են, նրանց անհատականությունն, իհարկե, հաշվի չի առնվում: Մի խմբում հայտնվում են տարեցն ու երիտասարդը, տեսողական /լսողական հիշողություն ունեցողը, լուրջ մոտիվացիայով կամ ստիպված դասերին հաճախողը, լեզվական փորձ ունեցողն ու մայրենիին վատ տիրապետողը /պատահում է, որ մակբայ, բայի եղանակ... բառերը գիտական անհասկանալի տերմիններ են թվում/:(:
Եվ իհարկե, խմբային դասի ժամը փոփոխության ենթակա չէ, բաց թողած դասը լրացնելու հնարավորություն չի տրվում:

Ամփոփենք: ԽմբայինVSանհատական դասերի մեջ ընտրություն կատարելիս հաշվի առեք`
եթե բանավոր հաղորդակցության հմտությունները զարգացնելու կարիք ունեք, խմբային դասերը նախընտրելի են,
եթե, լավ ճանաչելով ձեր առանձնահատկությունները, ժամանակի սղությունը, լեզու սովորելու հատուկ նպատակները, ընտրում եք անհատական դասեր, դուք Ճիշտ ուղու վրա եք:B:

http://franseren.com/

StrangeLittleGirl
19.08.2010, 19:47
Մի խմբում հայտնվում են տարեցն ու երիտասարդը, տեսողական /լսողական հիշողություն ունեցողը, լուրջ մոտիվացիայով կամ ստիպված դասերին հաճախողը, լեզվական փորձ ունեցողն ու մայրենիին վատ տիրապետողը /պատահում է, որ մակբայ, բայի եղանակ... բառերը գիտական անհասկանալի տերմիններ են թվում/:(:
http://franseren.com/
Սա իրոք լուրջ թերություն է, որին վերջերս հանդիպեցի: Առաջներում խմբում լինում էինք նույն համալսարանի ուսանողներով, հետևաբար ինչ-որ իմաստով համեմատաբար նույն պայմաններում էինք, բայց այ որ մեկը չի ուզում սովորել ու մյուսներին խանգարում է... Դա ոչ մի կերպ չեմ հասկանում. վերջիվերջո, վճարել ես: Գոնե փողերիդ դիմաց փորձիր գիտելիք ստանալ: Թե չէ անլուրջ լինելը նման է փողերը քամուն տալուն:

ՆՆունե
04.10.2012, 21:39
Հետաքրքիր էր շատ...5 տարի է օտար լեզու` անգլերեն եմ սովորում, ու բոլոր դեպքերում, իհարկե ընդմիջումներով եմ սովորել, անհատական եմ պարապել, ու ասեմ որ շաաաաաատ լավ էր, բայց կցանկանամ արդեն լինենք 2 կամ 3 հոգի : Շնորհակալություն

Mephistopheles
04.10.2012, 22:03
Լեզուն օգտագործելով են սովորում… խոսելով, գրելով, կարդալով և այլն… մենակ շատ չես ձգի ինչքան էլ որ էֆֆեկտիվ լինի… ու նայած ինչ խմբի հետ ես սովորում…

Նարե91
04.10.2012, 22:50
Լեզուն նախևառաջ քըմյունիքեյշն ա, հաղորդակցություն, էնպես որ վաղ թե ուշ բախվելու էս էդ շփման խնդրին... Քերականություն, տեսական մաս լավ յուրացնելուց հետո հարկավոր կլինի էդ ամեն ինչը գործի դնել պրակտիկ հատվածում, իսկ դրա համար քեզ հարկավոր են մարդիկ, ում հետ կարողանաս անգլերենով հաղորդակցվել…

Freeman
06.10.2012, 16:46
Անհատական լեզու սովորելը, ոնց-որ վաննայում լողալ սովորես :Դ իհարկե կանոնները անհատական սովորելը չի խանգարի, բայց մեկ ա մի քանի հոգով ավելի արդյունավետ ա, որտև եթե քո նման չիմացող մարդու հետ էլ քննարկեց, ավելի լավ կհիշես:

shatboyov
06.10.2012, 19:31
Կարծում եմ մրցակցության մթնոլորտը ոչ թե կխրախուսի պարապողներին, այլ կխոչընդոտի նրանց:) քանի որ մրցակցությունը ոչ միշտ է դրական արդյունք ունենում, և կարող է հոգեբանական ճնշվածություն առաջացնել խմբի մյուս պարապողների մոտ, ովքեր փոքր ինչ լավ չեն պատրաստված լեզվին: Փոխարենը պարապողները պետք է լինեն լավ տրամադրված, էներգիայով լիքը, միմյանց օգնեն ու ստեղծեն ընկերական միջավայր:

armatura
22.04.2014, 23:34
Հարգելի բարեկամներ,
Ինձ շատ հարազատ մի մարդու մի կերպ համոզել եմ, որ անգլերեն սովորի ու դրա շնորհիվ փոխի տաղտկալի աշխատանքը: Գիտակցում եմ, որ առաջին քայլերից շատ բան է կախված, ու որ bad learning experience-ի դեպքում այդ մարդը հետ կկանգնի անգլերենից՝ համարելով որ կամ լեզուն է չափից դուրս դժվար և անտրամաբանական կամ ինքն է չափից դուրս տարիքն առած ու կարծրացած: Ինքս անգլերեն սովորել եմ ինքուրույն ու համարում եմ որ դա լավագույն տարբերակն է, սակայն ինքը հին տիպի մարդ է, ժամանակ էլ շատ չկա՝ երկու ամսից պետք է լինելու որոշակի գիտելիքներ ցույց տալ աշխատատուին, այդ պատճառով փնտրում եմ անգլերեն պարապելու լավ հնարավորություններ Երևանում: Բրիտանական խորհրդի ու Ամերիկյան Համալսարանի կայքերում որևէ դասընթաց չգտա: Google-ում գտնվեց անգլերենի դասընթացներ առաջարկող կազակերպությունների ցանկ, որոնցից ոչ մեկի որակի մասին տեղեկություն չունեմ ու ընդհանրապես թերահավատորեն եմ վերաբերվում նման կենտրոններին՝ դասախոսից ակնկալելով սխալ ակցենտ ու անբնական անգելերեն, խմբակների անդամներից՝ մակարդակի անհամասեռություն ու անլուրջ վերաբերմունք լեզվի նկատմամբ: Եթե մակարդակով կենտրոն գիտեք, գրեք խնդրեմ, հատկապես ուրախ կլինեմ native դասախոսներով կենտրոնի մասին տեղեկության համար:


EnglishTime www.englishtime.am
ESOLARM www.esolarm.org
Fes House evn.feshouse.info
Global Bridge Educational Centre www.gb.am
IAB Centre www.iabcentre.com
ICLT www.iclt.am
International School of Yerevan yerevan.qsischool.org
Master Style Educational Center www.masterstyle.am
Newtonic Kindergarten www.newtonic.am
OKAY English School www.ok-english-school.com
Q Training Center www.q-group.am

Ինձ թվում է լավագույն տարբերակը անհատական պարապելը կլինի, գոնե առաջին երկու ամսում, եթե գիտեք դասախոս որը կկարողանա լավ ինտենսիվ պարապել, գրեք, խնդրում եմ, տվյալները, թեկուզ պրիվատ: Գինը էական չէ, ինձ հետաքրքում են միայն լեզվի իմացության և մանկավարժական բարձր մակարդակը:

Կանխավ շնորհակալ եմ: Անհամբեր սպասում եմ պատասխաններին:

Lusina
23.04.2014, 00:29
Հարգելի բարեկամներ,
Ինձ շատ հարազատ մի մարդու մի կերպ համոզել եմ, որ անգլերեն սովորի ու դրա շնորհիվ փոխի տաղտկալի աշխատանքը: Գիտակցում եմ, որ առաջին քայլերից շատ բան է կախված, ու որ bad learning experience-ի դեպքում այդ մարդը հետ կկանգնի անգլերենից՝ համարելով որ կամ լեզուն է չափից դուրս դժվար և անտրամաբանական կամ ինքն է չափից դուրս տարիքն առած ու կարծրացած: Ինքս անգլերեն սովորել եմ ինքուրույն ու համարում եմ որ դա լավագույն տարբերակն է, սակայն ինքը հին տիպի մարդ է, ժամանակ էլ շատ չկա՝ երկու ամսից պետք է լինելու որոշակի գիտելիքներ ցույց տալ աշխատատուին, այդ պատճառով փնտրում եմ անգլերեն պարապելու լավ հնարավորություններ Երևանում: Բրիտանական խորհրդի ու Ամերիկյան Համալսարանի կայքերում որևէ դասընթաց չգտա: Google-ում գտնվեց անգլերենի դասընթացներ առաջարկող կազակերպությունների ցանկ, որոնցից ոչ մեկի որակի մասին տեղեկություն չունեմ ու ընդհանրապես թերահավատորեն եմ վերաբերվում նման կենտրոններին՝ դասախոսից ակնկալելով սխալ ակցենտ ու անբնական անգելերեն, խմբակների անդամներից՝ մակարդակի անհամասեռություն ու անլուրջ վերաբերմունք լեզվի նկատմամբ: Եթե մակարդակով կենտրոն գիտեք, գրեք խնդրեմ, հատկապես ուրախ կլինեմ native դասախոսներով կենտրոնի մասին տեղեկության համար:


Ինձ թվում է լավագույն տարբերակը անհատական պարապելը կլինի, գոնե առաջին երկու ամսում, եթե գիտեք դասախոս որը կկարողանա լավ ինտենսիվ պարապել, գրեք, խնդրում եմ, տվյալները, թեկուզ պրիվատ: Գինը էական չէ, ինձ հետաքրքում են միայն լեզվի իմացության և մանկավարժական բարձր մակարդակը:

Կանխավ շնորհակալ եմ: Անհամբեր սպասում եմ պատասխաններին:

ICLT www.iclt.am
Լավն են, համ մեթոդները, համ դասախոսները. Ես անցյալ տարի general կուրսերի եմ գնացել, հիմա էլ IELTS եմ պարապում իրենց մոտ. Ճիշտ ա, աշակերտների աճի հետ կապված կարծես թե դասախոսներն էլ են շատացել, նորերի համար չեմ կարող երաշխավորել, բայց ինչքանով նկատել եմ, իրենց մոտ ահագին խիստ ա էդ առումով, դժվար թե վատ մասնագետների ընդունած լինեն.
Ինչ վերաբերվում ա անհատական, թե խմբակային՝ ԻՄՀԿ, խմբակայինը ավելի ճիշտ ա, եթե խումբը լավը լինի. Խմբակայինի ժամանակ մյուս երեխեքին լսելը ահագին օգուտ ա, թե իրենցից բաներ սովորելու առումով, թե իրենց սխալները լսելու. Ուղղակի պետք ա խմբի երեխեքը "հաջող" լինեն, երբեմն լինում ա՝ մոռանում են , որ անգլերեն սովորելու են եկել ու շատ են շեղվում. ICLT-ում ինձ դուր եկած ամենակարևոր բաներից մեկն էն ա, որ տենց դեպքերում դասախոսները թույլ չեն տալիս շատ շեղվել , + հայերեն չի թույլատրվում.
Գովք ստացվեց , բայց իրականում վախենում եմ, որ երկար չեն ձգի ու աշակերտների աճի հետ որակը կկորի :))

Նաիրուհի
23.04.2014, 02:07
Ես էլ ICLT-ն խորհուրդ կտայի, իսկ էն մասնագետները, ովքեր մի քանի տարի են էնտեղ, շատ լավն են։ Ու եթե անհատական առանձնահատկությունները թույլ են տալիս, ապա խմբային պարապմունքները ավելի օգտակար են։