PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ պատմություն 5



Adam
11.08.2010, 19:39
Ողջույն :)

Հերթական «Մութ պատմություն» խաղը համարում եմ սկսված:

-------------------------------------------------------------------------------------------------------

Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն՝ խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր:
Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»:
Ուրիշ տեսակի հարցերին պատասխաններ չեն տրվի:
Խաղի մասնակիցները, բացահայտելով պատմության մութ հանգամանքները, վերջիվերջո ամբողջությամբ կբացեն այն՝ քողազերծելով ամեն մի մանրուք և հայտնի դարձնելով դրանք բոլորին:
Մասնակիցները իրենց գրառման մեջ իրավունք ունեն գրելու ոչ ավել քան երկու հարց:

Հ.Գ. Խաղի ընթացքում, մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որպեսզի արդեն իսկ գրված հարցերը նորից չկրկնեն:

Բարի ժամանց: :)

Հ.Գ.Գ. Այսուհետ, պատմությունները գրվելու և տեղադրվելու են սցենարային ֆորմատով:

Հարգելի նոր անդամներ,
Խաղի ընթացքի և էության մասին առավել լայն պատկերացում կազմելու համար սեղմեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/49981-%D5%84%D5%B8%D6%82%D5%A9-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6):



-------------------------------------------------------------------------------------------------------

Ներկայացվող պատմությունը


Տեսարան 1
Կեսգիշեր: Փողոցի անկյուններից մեկում:

Գետնին պառկած է 40-ամյա Վիկտորը, որը հազիվ է շնչում: Դեմքն ամբողջովին պատված է արյունով: Վախեցած աչքերով նայում է առջևում կանգնածին:
Առջևում կանգնածը անհայտ մի կին է, որի դեմքն էկրանին չի երևում:
Էկրանին երևում են անձի կոշիկները, որոնք մեծահասակ, տարեց կնոջ կոշիկներ են:
Կինը լուռ, անշարժ կանգնած է Վիկտորի դիմաց:

Վիկտոր (տագնապահար) - Ես գիտեի...
Ոչ մեկ ինձ չէր հավատում, բայց բոլորն էլ հոգու խորքում զգում էին, որ ես ճիշտ եմ...

Անհայտ կինը, ավելի մոտանելով գետնին ընկածին, դանդաղորեն բացում է կանացի պայուսակը և միջից հանում մի դանակ:
Կնոջ ձեռքերը կնճռոտ են և նման պառավ կնոջ ձեռքերի:

Վիկտոր - Սա էսպես չի մնա: Դու շատ լավ գիտես, որ բոլորը վաղ թե ուշ կիմանան...

Անհայտ կինը, դանակը ձեռքում, մոտենում է Վիկտորին: Վերջինս տագնապահար նրան է նայում:

Վիկտոր - Դե... ես ամբողջությամբ քոնն եմ: Ես մահից չեմ վախենում:

Կինը, մոտեցնելով դանակը Վիկտորին, կտրում է վերջինիս վիզը՝ սպանելով նրան:
Որից հետո, դանակը նետելով հեռու, դանդաղորեն հեռանում է այդ վայրից:

4 ժամ անց:

Տեսարան 2
Քաղաքային գերեզմանատուն - Կեսգիշեր

Գերեզմանատան դարպասի մոտ իրարանցում է:
Ոստիկանության մեքենա է կանգնած: Գետնին ինչ-որ բան է ընկած: Զննում են:
Ոստիկանության աշխատողներից մի քանիսը գերեզմանատան ներսում են:

Քիչ անց, տաքսի է ժամանում:
Միջից դուրս են գալիս մայր ու աղջիկ: Աղջկա անունը Քեյթ է:
Տագնապահար դուրս են գալիս տաքսիից:
Մոտենում են ոստիկանության աշխատողին:

Քեյթ - Բարև ձեզ:
Ոստիկան - Բարև ձեզ, դու՞ք եք Քեյթը:
Քեյթ - Ը... այո...
Ի՞նչ է պատահել:

Ոստիկանը ցույց է տալիս շանը, որը դանակահարված, սատկած վիճակում է՝ արյունլվա ընկած գետնին:

Ոստիկան - Սա ձե՞ր շունն է:

Քեյթն ու մայրը տեսնելով տեսարանը՝ շոկի մեջ են հայտնվում:
Քեյթը սկսում է լաց լինել: Կռանում է դեպի շունը:

Ոստիկան - Տեղյա՞կ եք, թե ինչպես է այս կեսգիշերին հասել էստեղ:

Քեյթը մոտիկից ուսումնասիրում է շանը, և տեսնում, որ այն իսկապես իրենն է:
Շոկի մեջ է:

Քեյթ - Գաղափար անգամ չունեմ:
Մայր - Էս ինչ է կատարվել, Աստված իմ: Ո՞նց կարող էր էսպիսի բան լինել:
Ոստիկան - Դա երևի թե մենք պիտի հարցնենք:
Քեյթ - Մի քանի ժամ առաջ տանն էր...
Ախր ինչպես...

Քեյթը լաց է լինում:

Քեյթ - Չէ...
Իմ Սփոթ...
Ինչի՞ համար...
Մայր - Քեյթ, հանգստացիր:
Քեյթ (ոստիկանին) - Որտեղի՞ց եք իմացել մեր հեռախոսի համարները: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց իմացաք, որ սա ի՛մ շունն է:
Ոստիկան - Մի քանի ժամ առաջ ահազանգ ստացանք՝ գերեզմանատանը լսվող ինչ-որ կրակոցների վերաբերյալ:

Քեյթի ու մոր քարացած հայացք:

Ոստիկան - Զանգողի անունը Ռոջեր էր:
Նա ինձ ձեր հեռախոսի համարը տվեց և ասաց, որ դարպասի դիմաց սպանված մի շուն կա ու որ այն ձեզ է պատկանում:
Քեյթ - Ռոջե՞ր:

Ոստիկանը գլխով է անում:

Մայր ու աղջիկ քարացած իրար են նայում:
Տվյալ անունը կարծես իրենց ավելի շա՛տ շոկի մեջ գցեց:

Ոստիկան - Ի՞նչ պատահեց: Ծանոթ չե՞ք այդ մարդուն:
Քեյթ - Ը...

Հանկարծ, գերեզմանատան ներսից, ոստիկանության մի քանի աշխատողները, շտապ, գոռալով ձայն են տալիս գործընկերներին՝ կանչելով նրանց էնտեղ: Կարծես ինչ-որ բան է պատահել:

Ոստիկան - Մնացեք էստեղ: Հանկարծ չհեռանաք:
Մայր - Ի՞նչ է կատարվում:
Ոստիկան - Հարցեր մի տվեք:

Ոստիկանության երկու աշխատողները գնում են դեպի գերեզմանատուն:
Քեյթի ու մոր մոտ ևս մեկ ոստիկան կա կանգնած:

Մայր (Քեյթին` կասկածելի հայացքով) - Ռոջե՞ր...
Քեյթ - Նույնն ես մտածում, ինչ ե՞ս:
Մայր - Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարող եմ մտածել:
Քեյթ - Բայց չէ՞ որ երկու տարի առաջ փոխել էր անունը: էլ ի՞նչ Ռոջեր...
Մայր - Երևի իր նախկին անունն է ասել, որ խուսափի ինչ-որ բանից...
Քեյթ - Բայց ինչի՞ց…
Չէ՞ որ ամեն ինչ արդեն բացահայտված էր:
Չեմ հասկանում տրամաբանությունը:
Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Ո՞վ է սպանել Սփոթին: Ինչի՞ համար:
Մայր - Հիշու՞մ ես Ռոջերը հորդ մահվան հետ կապված դեպքերից հետո ինչեր էր խոսում:
Քեյթ - Հա, հիշում եմ:
Ցնդաբանություններ էին: Ոչ մի լուրջ բան:
Մայր - Համոզվա՞ծ ես:
Քեյթ - Հա, համոզված եմ, մամ:
Հոգեբուժարանում էդ կինը ինքնասպան եղավ...
Հերիք է էդ ամեն ինչի վրա ինչ-որ առեղծվածներ հորինենք:
Մայր - Իսկ եթե Ռոջերը ճի՞շտ էր:
Քեյթ - Անհնար է:
Դա հնարավոր բան չէ:
Հայրիկի մահը ցնցեց բոլորին, որովհետև հանգամանքներն անսպասելի էին ու շոկային: Հասկանու՞մ ես, հարազատ կինը...
Մայր - Ու այն էլ ինչի համար...
Ոսկիների...
Քեյթ - Վերջ: Էլ չեմ ուզում խոսել էս թեմայով:
Էդ անիծյալ ոսկիները, որոնք խլեցին հորս կյանքը, թաղված են նրա իսկ հետ:
Մայր - Քեյթ, ասում ես՝ չեմ ուզում խոսել էս թեմայով, բայց մենք պետք է հասկանանք թե ո՞վ է սպանել շանը: Ու ինչի՞ համար:
Քեյթ - Մամ, մինչ դա, արի փորձենք հասկանալ, թե Սփոթը ոնց է տանից դուրս եկել ու հասել էստեղ:
Մայր (մտորումների մեջ) - Չգիտեմ Քեյթ...
Վախենում եմ:
Քեյթ - Ինչի՞ց ես վախենում, մամ:
Մայր - Զգում եմ, որ ինչ-որ բան է սպասվում:
Քեյթ - Ի՞նչ:

Մայրը լռում է:

Քեյթն ինչ-որ դրվագ է հիշում իր կյանքից:

Հիշողություն
Flashback

Ինչ-որ հիվանդանոց:
Նստարաններից մեկին նստած են Ռոջերն ու Քեյթը:
Զրուցում են:
Քեյթը լաց է լինում:

Ռոջեր - Լաց լինելով ոչինչ չես փոխի:
Պետք էր ավելի շուտ կանխել այն ամենն ինչ պատահեց:
Քեյթ - Ի՞նձ ես մեղադրում:
Ռոջեր - Մեղադրել-չմեղադրելն հիմա արդեն ոչ մի նշանակություն չունի:
Չպետք է թողնեինք, որ էդ հոգեկան հիվանդն իր արածն աներ:
Քեյթ - Ինքդ արդեն անցյալում եղած դեպքերից ես խոսում: Էլ ի՞նչ կարիք կա, եթե ամեն ինչ արդեն ետևում է:
Մենք էստեղ ենք, որպեսզի վերցնենք հայրիկի մարմինը: Հասկանու՞մ ես:
Վերջ: Ամեն ինչ արդեն անցյալ է:
Ռոջեր - Նա ինքնասպան չի եղել, Քեյթ:
Էդ հոգեկանը դեռ ապրում է:
Քեյթ - Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում հիմա:
Ես ի՛նքս եմ տեսել նրա մարմինը:
Ռոջեր - Դեմքը տեսե՞լ ես:

Քեյթը լռում է:

Քեյթ - Իրեն ճանաչելու համար դեմքն այդքան էլ կարևոր չէր, հավատա:

Լուռ տեսարան:

Ռոջեր - Էն զարդերն ու ոսկիները, որոնք թաղվելու են հայրիկի հետ...
Շատ մարդիկ կան, որ աչք ունեն դրանց վրա...
Քեյթ - Զարդերը հայրիկի հետ միասին թաղելու գաղափարը մերն է, Ռոջեր:
Բացի մեզնից, ոչ մի կենդանի շունչ անգամ չգիտի դրա մասին:
Ռոջեր - Ինքդ էլ շատ լավ հասկանում ես, որ նման ինֆորմացիան երկար չի կարող գաղտնի մնալ: Կապված տարբեր հանգամանքների հետ...
Քեյթ - Ես էլ չեմ ուզում խոսել դրա մասին:
Ռոջեր - Հայրիկն իմ պատճառով մեռավ...
Քեյթ - Ոչ մեկ դրանում մեղավոր չէր...

Ռոջերը բռնում է գլուխը:

Ռոջեր - Ես զգում էի, որ նա վտանգավոր է ու...
Ու հայրիկի կյանքին վտանգ է սպառնում: Ես զգում էի էդ ամեն ինչը, բայց ոչ մի քայլ չէի ձեռնարկում:

Լաց է լինում:
Քեյթը լուռ նրան է նայում:

Ռոջեր - Ուզում եմ անհետանալ:
Քեյթ - Քո դեպքում միակ ճիշտ տարբերակը դա է: Ներկա դրությամբ, հայրիկի սպանության միակ կասկածյալը, փաստացի տվյալներով, դու ես:
Ռոջեր - Կհեռանամ...
Բայց լավ իմացիր. ես իմ սեփական ձեռքերով եմ մոռթելու էդ անիծյալին...
Քեյթ - Ինչի՞ մասին ես խոսում: Նա մեռած է, Ռոջեր, հասկացիր…

Ռոջերը մի պահ լուռ նայում է Քեյթին, որից հետո վեր է կենում տեղից ու գնում դեպի բժիշկը, որը միջանցքով քայլելով գալիս էր դեպի նրանց:

Flashback-ի ավարտը:

Գերեզմանատան հարևանությամբ:
Կանգնած են Քեյթն ու մայրը:
Քեյթը լուռ է:
Հանկարծ, գերեզմանատնից, ոստիկանության աշխատողները վազելով գալիս են դարպասի մոտ: Խառնված են իրար:

Քեյթ - Ի՞նչ է կատարվում:
Ոստիկան - Մի բան պետք է հայտնեմ ձեզ...
Խնդրում եմ սառը դատեք ու իրարանցում չսարքեք...
Քեյթ - Ի՞նչ է պատահել:
Ոստիկան - Ձեր հոր գերեզմանը բաց է:
Մայր (վախեցած) - Ի՞նչ...
Քեյթ - Այս ի՞նչ եք ասում...
Ոստիկան - Հանգստացեք: Հիմա պետք է մեզ հետ գաք, որովհետև այնտեղ ինչ-որ բան կա...
Մայր - Աստված իմ... չի կարող պատահել...
Ոստիկան - Եկեք մեզ հետ:
Շտապ:

Ոստիկանները, Քեյթի ու մոր հետ մասին, գնում են դեպի գերեզմանատուն:
Մոտենալով Քեյթի հոր գերեզմանին, տեսնում են, որ գերեզմանը ամբողջությամբ փորված է, ու հոր դագաղն այնտեղ չէ:
Միաժամանակ նաև ցնծվում են մեկ ուրիշ տեսարանից:
Գերեզմանի մեջ, այլանդակված մի մարմին կա, որին կարծես բերել ու դիտմամբ գցել են էդտեղ:
Տեսնելով դիակի դեմքը, Մայրը ուշագնաց է լինում:

Ոստիկան (գոռալով) - Տիկին...

Քեյթը շոկի մեջ է:

Արնաշաղախ դիակը դրված է գերեզմանափորում՝ հայացքը դեմքով դեպի իրենց:

Քեյթի սարսափած հայացք:

Անցնում է կես ժամ: Քեյթի մորը մի կերպ ուշքի բերելուց հետո, ոստիկաններից մեկը գալիս է և հայտնում նրանց, որ երկու ժամ առաջ, գերեզմանատան հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է դարպասների մոտից ինչ-որ մեքենա հեռացել:
Այդ մարդու ասելով, մեքենայում նստած են եղել 4 հոգի:

-------------------------------------------------------------------------------------------------------
Բացահայտեք՝

1. Ո՞վ էր Վիկտորը:
2. Ու՞մ կողմից սպանվեց նա և ինչու՞:
3. Ո՞վ էր սպանել գերեզմանատան դիմացն ընկած շանը:
4. Ինչպե՞ս էր շունը փախել տանից:
5. Խոսվում էր հոգեբուժարանում ինքնասպան եղած ոմն մեկի մասին: Ո՞վ էր դա:
6. Քեյթի հոր դագաղը գերեզմանում չէր: Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս էր այդ ամենը տեղի ունեցել:
7. Ու՞մ էր պատկանում գերեզմանափորում դրված այլանդակված դիակը:
8. Սպանություններն ու պատմության մեջ տեղ գտած առեղծվածները ունեն իրար կապող ընդամենը մեկ պատճառ ու հանգամանք:
Ո՞րն է դա:
9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:
Ի՞նչ կապ կա դրա ու տեղի ունեցածի միջև:

-------------------------------------------------------------------------------------------------------
Բացահայտեք պատմությունը: :B

MSGM
11.08.2010, 20:58
Քեյթի հոր սպանողը ու Վիկտորին սպանողը նույն մարդն ե՞ն:
Գերեզմանի դիակը Վիկտորինն է՞ր:

Դատարկություն
11.08.2010, 21:00
:8

1. Վիկտորն ու Ռոջերը նույն մա՞րդն են:
2. Արնաշաղախ դիակը, որը դրված էր գերեզմանափորում Քեյթի հա՞յրն էր:

Շնորհակալություն պատմության համար:)

einnA
11.08.2010, 22:46
1.Ռոջերն ու Քեյթը քույր ու եղբայր են?
2. Ռոջերը ոսկիների հետ կապված պահանջներ է ունեցել?

Շատ հետաքրքրեց :think

Հովհաննես
11.08.2010, 23:42
Այն դանակը, որ սպանեց ուրացող Վիկտորին սպանեց ուրացող Շանը ու Քեյթի հորը?(Քեյթի հորը կարաին ուրիշ բանով էլ սպանեին, բայց հարցը սիրուն չէր լինի)
Արնաշաղախ դիակը ողջ էր?

Adam
11.08.2010, 23:48
Քեյթի հոր սպանողը ու Վիկտորին սպանողը նույն մարդն ե՞ն:
Գերեզմանի դիակը Վիկտորինն է՞ր:

1. Այո, 2. Ոչ


:8

1. Վիկտորն ու Ռոջերը նույն մա՞րդն են:
2. Արնաշաղախ դիակը, որը դրված էր գերեզմանափորում Քեյթի հա՞յրն էր:

1. Այո, 2. Ոչ


Ռոջերն ու Քեյթը քույր ու եղբայր են?
Ռոջերը ոսկիների հետ կապված պահանջներ է ունեցել?

1. Այո, 2. Ոչ


Այն դանակը, որ սպանեց ուրացող Վիկտորին սպանեց ուրացող Շանը ու Քեյթի հորը?(Քեյթի հորը կարաին ուրիշ բանով էլ սպանեին, բայց հարցը սիրուն չէր լինի)
Արնաշաղախ դիակը ողջ էր?

1. Ոչ, 2. Ոչ

einnA
11.08.2010, 23:54
Իսկ
1.Ռոջերին կասկածում էին հոր սպանության մեջ?
2.Քեյթի հորը սպանողը հոր առաջին կինն է ?

Adam
11.08.2010, 23:55
Իսկ
1.Ռոջերին կասկածում էին հոր սպանության մեջ?
2.Քեյթի հորը սպանողը հոր առաջին կինն է ?

1. Այո, 2. Այո

Հովհաննես
11.08.2010, 23:59
Զանգողն իրոք Ռոջերն էր? 4 ժամ անց Վիկտորի մահից հետո և ոստիկանն ասում է, որ 1 Ժամ առաջ Ռոջերն է զանգել
Շունիը գերեզման շատ էր այցելում?

einnA
12.08.2010, 00:03
1.Գերեզմանոցից հեռացող մեքենայի մեջ 4 անձանցից մեկը մարդասպանն էր, իսկ մյուսը Ռոջերը?
2. Ռոջերն էր շանը տանից հանել?

Adam
12.08.2010, 00:05
Զանգողն իրոք Ռոջերն էր?
Շունիը գերեզման շատ էր այցելում?

1. Այո, 2. Էական չէ

---------- Ավելացվել է՝ 01:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:03 ----------


1.Գերեզմանոցից հեռացող մեքենայի մեջ 4 անձանցից մեկը մարդասպանն էր, իսկ մյուսը Ռոջերը?
2. Ռոջերն էր շանը տանից հանել?

1. Ոչ, 2. Այո

Հովհաննես
12.08.2010, 00:09
Այդ ոստիկանի մատը խառն է ոսկու թալանում?, որ ասում է մեկ ժամ առաջ զանգել է Ռոջերը
Գերեզմանի փոսում գժանոցի կինն է?

Adam
12.08.2010, 00:14
Այդ ոստիկանի մատը խառն է ոսկու թալանում?, որ ասում է մեկ ժամ առաջ զանգել է Ռոջերը
Գերեզմանի փոսում գժանոցի կինն է?

1. Ոչ, 2. Այո

Հովհաննես
12.08.2010, 00:19
Ռոջերն է սպանել գժանոցի կնոջը?
Ռոջերն է սպանել շանը?

Adam
12.08.2010, 00:21
Ռոջերն է սպանել գժանոցի կնոջը?
Ռոջերն է սպանել շանը?

1. Ոչ, 2. Ոչ

einnA
12.08.2010, 00:27
1.Ռոջերը ցանկանում էր կանչել Քեյթին ու նրա մորը գերեզմանոց` սպանելով շանը?
2.Հոգեբուժարանում գտնված դին այդ կնոջ ձեռքի գործն էր?

Adam
12.08.2010, 00:32
1.Ռոջերը ցանկանում էր կանչել Քեյթին ու նրա մորը գերեզմանոց` սպանելով շանը?
2.Հոգեբուժարանում գտնված դին այդ կնոջ ձեռքի գործն էր?

1. Ոչ, 2. Ոչ

Հովհաննես
12.08.2010, 00:47
Չէի տեսել պատասխանները :Չ
Մի բան հաստատ է, որ շան գերեզմանոցում հայտնվելը շատ հարցերի պատասխան կտա, մյուս կողմից չեմ հասկանում`
Ռոջերը մեռած է????
Գժանոցի կինն է Ռոջերի մայրը?
Շանը Քեյթի մայրն է բերել գերեզմանոց ?

einnA
12.08.2010, 00:55
1.Ռոջերը վիճված էր հոր հետ?
2.Այդ կինն էր սպանել շանը?

---------- Ավելացվել է՝ 00:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:49 ----------

Ուրեմ հիմա պարզ է դառնում Adami պատասխաններից, որ
1. Շանը Ռոջերն է բերել գերեզման:
2. Գերեզմանի դին հոգեբուժարանում իբր ինքնասպան եղած կնոջ դին է:
3. Ռոջերը, որը նույն Վիկտորն է, կասկածվում է հոր սպանության մեջ: - Նշանակում է ինչ-որ կոնֆլիկտ է եղել նրանց մեջ :think

Հովհաննես
12.08.2010, 00:59
1.Ռոջերը վիճված էր հոր հետ?
2.Այդ կինն էր սպանել շանը?

---------- Ավելացվել է՝ 00:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:49 ----------

Ուրեմ հիմա պարզ է դառնում Adami պատասխաններից, որ
1. Շանը Ռոջերն է բերել գերեզման:
2. Գերեզմանի դին հոգեբուժարանում իբր ինքնասպան եղած կնոջ դին է:
3. Ռոջերը, որը նույն Վիկտորն է, կասկածվում է հոր սպանության մեջ: - Նշանակում է ինչ-որ կոնֆլիկտ է եղել նրանց մեջ :think
Վիկտորն ու Ռոջերը նույն մարդն էին ու Վիկտորը սպանվում է հետևաբար Ռոջերն էլ, իսկ 3 ժամ անց (իր մահից հետո) նա զանգահարում է չեմ հասկանում ես այս պահը, ինչ որ առաջ չի գնում պատմությունը

Adam
12.08.2010, 01:02
Ռոջերը մեռած է????
Գժանոցի կինն է Ռոջերի մայրը?

1. Այո, 2. Ոչ

Հովհաննես
12.08.2010, 01:03
Կինը, մոտեցնելով դանակը Վիկտորին, կտրում է վերջինիս վիզը՝ սպանելով նրան:
4 ժամ անց:
Ոստիկան - Մեկ ժամ առաջ ահազանգ ստացանք՝ գերեզմանատանը լսվող ինչ-որ կրակոցների վերաբերյալ:
Զանգողն իրոք Ռոջերն էր?

1. Այո,

Վերը նծվածում ամեն ինչ ճիշտ է գրված?

Adam
12.08.2010, 01:03
1.Ռոջերը վիճված էր հոր հետ?
2.Այդ կինն էր սպանել շանը?

1. Էական չէ, 2. Ոչ

einnA
12.08.2010, 01:04
1.Ռոջերը վիճված էր հոր հետ?
2.Այդ կինն էր սպանել շանը?

անտեսել էիր ((

Հովհաննես
12.08.2010, 01:05
մեքենայում եղած բոլոր 4-ն էլ այս կամ այն կերպ նշվում են պատմության մեջ?
Քեյթը ԿԱՄ նրա մայրը մարդասպան էին?

Արամ
12.08.2010, 01:06
Կինը կամ կնոջ նախաձեռնությամբ է զանգահարվել ոստիկանություն։

Adam
12.08.2010, 01:07
Կինը, մոտեցնելով դանակը Վիկտորին, կտրում է վերջինիս վիզը՝ սպանելով նրան:
4 ժամ անց:
Ոստիկան - Մեկ ժամ առաջ ահազանգ ստացանք՝ գերեզմանատանը լսվող ինչ-որ կրակոցների վերաբերյալ:
Զանգողն իրոք Ռոջերն էր?

1. Այո,

Վերը նծվածում ամեն ինչ ճիշտ է գրված?

Ներողություն եմ խնդրում վերը նշված կոպիտ սխալի համար, ըստ որի ամեն ինչ շատ խճճված էր դառնում...
Ուղղակի ընթացքում ստացվել էր... առանց հանգամանալից հաշվարկների....

Ոչ թե մեկ ժամ առաջ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՌԱՋ:

Հիմա կուղղվի սխալը տեքստում:
Շնորհակալ եմ:

einnA
12.08.2010, 01:07
բացի պատմությունում նշված անձանցից այլ անձինք խառն են այս գործին?
ոսկիներն իրոք թաղվել են Քեյթի հոր հետ?

Adam
12.08.2010, 01:08
Կինը կամ կնոջ նախաձեռնությամբ է զանգահարվել ոստիկանություն։

Ոչ:

---------- Ավելացվել է՝ 02:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:08 ----------


բացի պատմությունում նշված անձանցից այլ անձինք խառն են այս գործին?
ոսկիներն իրոք թաղվել են Քեյթի հոր հետ?

1. Կարելի է ասել՝ Այո, 2. Այո

Արամ
12.08.2010, 01:09
Գետնին պառկած է 40-ամյա Վիկտորը, որը հազիվ է շնչում: Դեմքն ամբողջովին պատված է արյունով: Վախեցած աչքերով նայում է առջևում կանգնածին:
կինն էր Վիկտորին այս վիճակի հասցրել՞՞՞

Adam
12.08.2010, 01:10
կինն էր Վիկտորին այս վիճակի հասցրել՞՞՞

Ոչ:

einnA
12.08.2010, 01:12
Այդ կինն է տարել դին ու ոսկիները?
Քեյթը այդ կնոջ հետ համագործակցել է?

Adam
12.08.2010, 01:13
Հուշում 1-ին: Քեյթի հայրն ուներ մի քանի գործընկեր-ծանոթներ, ովքեր նույնպես աչք ունեին նրա ոսկիների վրա:

Հ.Գ. Խաղը փոքր-ինչ պասիվ է ընթանում:
Կարող եք անել եզրակացություններ, մեկնաբանություններ: Գրել հարցեր:
Իմ կողմից պատասխաններ կտրվեն արդեն վաղը: :)

---------- Ավելացվել է՝ 02:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:12 ----------


Այդ կինն է տարել դին ու ոսկիները?
Քեյթը այդ կնոջ հետ համագործակցել է?

1. Ոչ, 2. Ոչ

Հովհաննես
12.08.2010, 01:13
մեքենայում եղած գոնե 3-ն էլ այս կամ այն կերպ նշվում են պատմության մեջ?
Քեյթը ԿԱՄ նրա մայրը մարդասպան էին?

Արամ
12.08.2010, 01:16
Տեսարան առաջինում Տարեց կնոջ շրջակայքում կան ոստիկանության աշխատակիցներ

einnA
12.08.2010, 01:18
Լավ եկեք մի անգամ էլ կարդանք պատմությունն ու Adami պատասխաններն ու վաղն արդեն քննարկենք, թե գիշերն ինչ եզրահանգման եկանք ))) թե չէ արդեն որ շատ ենք կենտրոնանում բան չի ստացվում, մի քիչ հանգստանալ ա պետք)))
Բարի եզրահանգումներ ;)

Հովհաննես
12.08.2010, 01:20
Գժանոցի կինն ինչ-ինչ հաշվին ուրիշ դիակի միջոցով գժանոցից փախնում է կամ նրան օգնում են, անհասկանալի է, որ Քեյթն ասում է առանց դեմքին նայելով էլ ճանաչեցի, կարար գժի զույգ գիժ քույրը լիներ: Հետո Ռոջեր կամ Վիկտորին սպանելը: Վիկտորը միշտ ուզեցել է վրեժ լուծել հոր մահվան համար ու փորձել է կնոջ հետքերով գնալ, թե ոնց է գիժը ծանոց կպցրել դժվար է ասել, բայց կարողացել են Վիկտորին բռնել ու սպանել: Հետո բնականաբար գողանալով ոսկին հետի մարդիկ սպանել են նաև գժին (Ում էր պետք մեկ է փողը դեղերի վրա էր ծախսելու), հավանաբար նրանք նաև շանն են սպանել, որ հաչում գլուխները տանում էր, չեմ կարում պատասխանների մեջ գտնեմ բայց շուն լավ հոտառություն ունի կարար հին շոր հին կոշիկներից կնոջ հոտն առնել, ուրեմն շանը Ռոջերն էր վերցրել: Հետո շունը գերեզմանոցի դեմն էր, ոչ թե փոսերի մոտերքում: Շունը Ռոջերի զանգից մի քանի րոպե առաջ է սպանվել, դանակով (բայց թե ինչ դանակով դժվար է ասել, չեմ կարծում են դանակով, որով իրան էին սպանել):

Արամ
12.08.2010, 01:29
Գժանոցի կինն ինչ-ինչ հաշվին ուրիշ դիակի միջոցով գժանոցից փախնում է կամ նրան օգնում են, անհասկանալի է, որ Քեյթն ասում է առանց դեմքին նայելով էլ ճանաչեցի, կարար գժի զույգ գիժ քույրը լիներ: Հետո Ռոջեր կամ Վիկտորին սպանելը: Վիկտորը միշտ ուզեցել է վրեժ լուծել հոր մահվան համար ու փորձել է կնոջ հետքերով գնալ, թե ոնց է գիժը ծանոց կպցրել դժվար է ասել, բայց կարողացել են Վիկտորին բռնել ու սպանել: Հետո բնականաբար գողանալով ոսկին հետի մարդիկ սպանել են նաև գժին (Ում էր պետք մեկ է փողը դեղերի վրա էր ծախսելու), հավանաբար նրանք նաև շանն են սպանել, որ հաչում գլուխները տանում էր, չեմ կարում պատասխանների մեջ գտնեմ բայց շուն լավ հոտառություն ունի կարար հին շոր հին կոշիկներից կնոջ հոտն առնել, ուրեմն շանը Ռոջերն էր վերցրել

չէ չէ մի վարկյան այդ գործընկերների շատ պետքներ ծեր կնոջ հետ գործ բռնել հետո էլ սպանել, իմաստը՞

Հովհաննես
12.08.2010, 01:37
հնարավոր ա, որ իրանք ոսկու տեղը չեն իմացել, թե չէ շուտ կպղծեին, հետո երբ Ռոջերը զանգել ա ինքը գերեզմանոցում ա եղել, բայց մեռել ա ուրիշ տեղ մի կնոջից, որ հետո սպանել բերել քցել են փոսի մեջ. Ռոջերին սպանելուց հետո իրան են սպանել, բայց կրակոցների պահը ոնց ա եղել դժվար ա ասել, Քեյթի ու իրա մոր մատ էս գործում խառը չեն, Կին արմատ ինչ պիտի անեին?

Ավտոմեքենա նստողների մեջ Կինը երևի եղել է, բռնի կերպով հնարավոր է, որ Ռոջերին էլ են տարել հետները, բայց ոնց են հասցրել մի սհաթում Ոսկիները գողանան եսիմ ուր հասնեն սպանեն 2 հոգու մի գժի բերեն հետ գերեզմանոց քցեն եթե միլիցեն զանգից հետո միանգամից գերեզմանոց կգար են էլ քաղաքի կենտրոնի

Հնարավոր է, որ Ռոջերի հայրը նրան զրկել էր ժառանգությունից, որովհետև ոսկու թաղելու որոշել էին Քեյթն ու մերը

Rammstein
12.08.2010, 01:57
1. Շանը սպանողն ու գերեզմանափոսում ընկած հոգեբուժարանի կնոջը սպանողը նո՞ւյնն են:
2. Ռոջերի/Քեյթի մոր մատը խա՞ռն է այդ օրվա սպանություններից գոնե մեկի մեջ:

Արամ
12.08.2010, 01:58
իսկ ինչ կարծիք ունեք տարեց կինը ինձ թվում է քեյթի մայրն էր

Դատարկություն
12.08.2010, 09:51
1. Ռոջերը, նույն ինքը Վիկտորը շանը օգտագործելով ուզում էր գտնել ոսկիները և հոր գերեզմա՞նը:

Հովհաննես
12.08.2010, 10:57
Ռոջերը զանգելուց առաջ էր մահացել?
Երբ Ռոջերը զանգահարեց արդեն փոս էին փորում կամ տարել էին?

einnA
12.08.2010, 11:12
Բացահայտեք՝

1. Ո՞վ էր Վիկտորը:
2. Ու՞մ կողմից սպանվեց նա և ինչու՞:
3. Ո՞վ էր սպանել գերեզմանատան դիմացն ընկած շանը:
4. Ինչպե՞ս էր շունը փախել տանից:
5. Խոսվում էր հոգեբուժարանում ինքնասպան եղած ոմն մեկի մասին: Ո՞վ էր դա:
6. Քեյթի հոր դագաղը գերեզմանում չէր: Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս էր այդ ամենը տեղի ունեցել:
7. Ու՞մ էր պատկանում գերեզմանափորում դրված այլանդակված դիակը:
8. Սպանություններն ու պատմության մեջ տեղ գտած առեղծվածները ունեն իրար կապող ընդամենը մեկ պատճառ ու հանգամանք:
Ո՞րն է դա:
9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:
Ի՞նչ կապ կա դրա ու տեղի ունեցածի միջև: :B

Մենք բացահայտեցինք.
1. Ո՞վ էր Վիկտորը: - Վիկտորը, նույն Ռոջերը, Քեյթի եղբայրն է :
2. Ու՞մ կողմից սպանվեց նա և ինչու՞: - Սպանվեց իր հոր առաջին կնոջ կողմից, որը որ սպանել էր հենց հորը: Մնում է պարզենք թե ինչու?
4. Ինչպե՞ս էր շունը փախել տանից: - Շանը տանից դուրս էր բերել Վիկտորը:
7. Ու՞մ էր պատկանում գերեզմանափորում դրված այլանդակված դիակը: - Պարզվեց դա հենց նույն գժանոցում ինքնասպան եղած կնոջ դին էր:

Ես այսքանն եմ դեռ իմի բերել, ինչ կավելացնեք?

Ինչ-որ մեկն ուշադրություն դարձրել է այդ հարցին?
9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:
Ի՞նչ կապ կա դրա ու տեղի ունեցածի միջև:

Արամ
12.08.2010, 11:21
Մենք բացահայտեցինք.
1. Ո՞վ էր Վիկտորը: - Վիկտորը, նույն Ռոջերը, Քեյթի եղբայրն է :
2. Ու՞մ կողմից սպանվեց նա և ինչու՞: - Սպանվեց իր հոր առաջին կնոջ կողմից, որը որ սպանել էր հենց հորը: Մնում է պարզենք թե ինչու?
4. Ինչպե՞ս էր շունը փախել տանից: - Շանը տանից դուրս էր բերել Վիկտորը:
7. Ու՞մ էր պատկանում գերեզմանափորում դրված այլանդակված դիակը: - Պարզվեց դա հենց նույն գժանոցում ինքնասպան եղած կնոջ դին էր:

Ես այսքանն եմ դեռ իմի բերել, ինչ կավելացնեք?

Ինչ-որ մեկն ուշադրություն դարձրել է այդ հարցին?
9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:
Ի՞նչ կապ կա դրա ու տեղի ունեցածի միջև:
2. Որովհետև միայն Ռոջերը գիտեր այդ կնոջ գոյության մասին, այսինքն Կինը ցանկացել է ինքը ոսկիները գողանալ բայց ակնհայտ նրան ուրիշները խանգառել են, ենթադրում եմ "ոստիկանությունը"

---------- Ավելացվել է՝ 12:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:17 ----------


Ոստիկանության երկու աշխատողները գնում են դեպի գերեզմանատուն:
Քեյթի ու մոր մոտ ևս մեկ ոստիկան կա կանգնած:
մի հատել կարդանք այս հատվածը, չգիտես ինչու հատուկ նշվում է ոստիկանի/ոստիկանների թվով գոյությունը սա հաստատ ինչ որ բան նշանակում է, մյուս ոստիկանը ինչու մնաց ախր նրան էլ եր հետաքրքրում ինչու չգնաց գործընկերներին օգնելու ինչ գիտեր այնտեղ ինչ է, համուզված եմ որ այդ ոստիկանը կապված է գործի հետ

Հովհաննես
12.08.2010, 11:21
9. հարցի պատասխանը երևի այն է, որ դժվար ինչոր կապ լինի նրա ու այս դեպքերի մեջ

Արամ
12.08.2010, 11:23
Հետո էլ ասվու է որ ոստիկանության 1 ավտոմեքենա է կանգնած, 3 ոստիկանը բացահյտ գիտենք թիվա, այնտեղ գերեզմանոցում ըստ տրամաբանության պետք էր լիներ 1 ոստիկան բայց նշված է որ ոստիկաններ են այնտեղ այսինքն ինչ որ ոստիկան կամ ոստիկաններ այդ տեղ են եկել առանց ավտոմեքնայի...

Հովհաննես
12.08.2010, 11:24
մի հատել կարդանք այս հատվածը, չգիտես ինչու հատուկ նշվում է ոստիկանի/ոստիկանների թվով գոյությունը սա հաստատ ինչ որ բան նշանակում է, մյուս ոստիկանը ինչու մնաց ախր նրան էլ եր հետաքրքրում ինչու չգնաց գործընկերներին օգնելու ինչ գիտեր այնտեղ ինչ է, համուզված եմ որ այդ ոստիկանը կապված է գործի հետ[/QUOTE]

Ես հարցրել էի ոստիկանի մատը խառն է այդ գործում ու Ոչ պատասխան էի ստացել

einnA
12.08.2010, 11:28
2. Որովհետև միայն Ռոջերը գիտեր այդ կնոջ գոյության մասին, այսինքն Կինը ցանկացել է ինքը ոսկիները գողանալ բայց ակնհայտ նրան ուրիշները խանգառել են, ենթադրում եմ "ոստիկանությունը"

---------- Ավելացվել է՝ 12:21 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:17 ----------


մի հատել կարդանք այս հատվածը, չգիտես ինչու հատուկ նշվում է ոստիկանի/ոստիկանների թվով գոյությունը սա հաստատ ինչ որ բան նշանակում է, մյուս ոստիկանը ինչու մնաց ախր նրան էլ եր հետաքրքրում ինչու չգնաց գործընկերներին օգնելու ինչ գիտեր այնտեղ ինչ է, համուզված եմ որ այդ ոստիկանը կապված է գործի հետ


Չէ Adamը պատասխանեց, որ ոստիկանությունը կապ չունի, այդ ոստիկանը մնաց Քեյթի և նրա մոր հետ, որովհետև այդպես է կարգը, նրանց մենակ չէին թողի:
Պետք է ուշադրություն դարձվի Քեյթի հոր "գործընկերների" վրա, որոնց մասին Adamը հետո ավելացրեց, այսինքն նրանք էլ ինչ-որ ձևով կապված էին այս գործի հետ:
Գուցե մեքենան, որ տանում է դիակը և ոսկիները հենց իրանք էին բերել? Նրանք էլ տարել են, քանի որ պարզ ա դառնում, որ այդ կինը չի տարել դին ու ոսկիները: Նա միայն սպանել է իր ամուսնուն ու Վիկտորին:

Հովհաննես
12.08.2010, 11:30
Մի քիչ անհասկանալի է մեքենայի գնալու պահը, իմ կարծիքով ոչինչ էլ չեին տանում Ռոջերն ու Գիժն էլ ողջ էին այդ պահին

Արամ
12.08.2010, 11:32
Չէ Adamը պատասխանեց, որ ոստիկանությունը կապ չունի, այդ ոստիկանը մնաց Քեյթի և նրա մոր հետ, որովհետև այդպես է կարգը, նրանց մենակ չէին թողի:
Պետք է ուշադրություն դարձվի Քեյթի հոր "գործընկերների" վրա, որոնց մասին Adamը հետո ավելացրեց, այսինքն նրանք էլ ինչ-որ ձևով կապված էին այս գործի հետ:
Գուցե մեքենան, որ տանում է դիակը և ոսկիները հենց իրանք էին բերել? Նրանք էլ տարել են, քանի որ պարզ ա դառնում, որ այդ կինը չի տարել դին ու ոսկիները: Նա միայն սպանել է իր ամուսնուն ու Վիկտորին:
լավ եթե ամեն ինչ այդքան պարզ է ինչու է այդ անտեր երեք հատ ոստիկաններին նշվում որ իրանք երեքնեն
Այդ կինը բայց ցանկությունա ունեցել ոսիկները տանել

einnA
12.08.2010, 11:32
Ես հասկացել եմ, որ գերեզմանոցում գտած դին հոգեբուժարանում իբր ինքնասպան եղած դին է: Իսկ դուք կարողա նկատի ունեք հենց Քեյթի հորը սպանած կնոջը?

Հովհաննես
12.08.2010, 11:34
Նույնն են, իսկ կնոջը սպանել են որովհետև ոսկին շուտվանից են տարած եղել, ոչինչ էլ չի եղել

einnA
12.08.2010, 11:38
Նույնն են, իսկ կնոջը սպանել են որովհետև ոսկին շուտվանից են տարած եղել, ոչինչ էլ չի եղել

Ոնց ա նույնը? գժանոցում գտած դին այդ կնոջ դին չի եղել, պարզվեց, որ նա ողջ է մնացել ու փախել ա գժանոցից, իսկ գերեզմանոցում գտած դին հիմա ումն է? մարդասպան կնոջ դին?

Հովհաննես
12.08.2010, 11:42
Ոնց ա նույնը? գժանոցում գտած դին այդ կնոջ դին չի եղել, պարզվեց, որ նա ողջ է մնացել ու փախել ա գժանոցից, իսկ գերեզմանոցում գտած դին հիմա ումն է? մարդասպան կնոջ դին?

Հա 5 տարվա դին արնաշաղախ չէր լինի, հետո նրա դեմքը չէին տեսել, որ ճանաչեին, մարդու արյունը մահվանից 3 օր հետո լերթանում է

einnA
12.08.2010, 11:48
լավ եթե ամեն ինչ այդքան պարզ է ինչու է այդ անտեր երեք հատ ոստիկաններին նշվում որ իրանք երեքնեն
Այդ կինը բայց ցանկությունա ունեցել ոսիկները տանել

Արամ որտեղ է նշվում 3 ոստիկան? կարող ես մեջբերել? Ես ոստիկանների հետ կապված մի տեսակ չեմ կենտրոնանում:
Բոլորն էլ եկել էին ոսկիների համար այդտեղ, գիտենք, որ Վիկտորն ու այդ կինն են եղել այնտեղ և ենթադրաբար "գործընկերները":
Բայց մինչ այդ կինը Վիկտորին սպանելը, ուրիշ մեկը հասցրել էր նրան այդ օրը գցել:Նրան ավելի շուտ են ծեծել, իսկ կինը սպանել է միայն:Բայց շանն այդ կինը չի սպանել, ուրեմ էլի ուրիշներն են սպանել, նրանք, որ ծեծել են Վիկտորին: Բայց Վիկտորը դեռ ողջ է եղել և հասցրել է զանգել ոստիկանության և նրանց միջոցով կանչել Քեյթին ու մորը:Գուցե հետո եկել է այդ կինը և գտել Վիկտորին ու սպանել, բայց այնտեղ դեռ պետէ մարդ մնացած լիներ, որն էլ հետո այդ կնոջը կսպաներ:
Ինձ թվում է ինչ-որ տեղ այդ կնոջն էլ օգտագործել են, հետո սպանել:

---------- Ավելացվել է՝ 11:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:45 ----------


Հա 5 տարվա դին արնաշաղախ չէր լինի, հետո նրա դեմքը չէին տեսել, որ ճանաչեին, մարդու արյունը մահվանից 3 օր հետո լերթանում է

Փաստորեն այդ կինը Վիկտորին սպանելուց հետո ինքն էլ սպանվում է ու գցվում գերեզմանոց: Նշանակում է այդտեղ ուրիշ մարդ է եղել, գուցե "գործընկերները"? :think
Իսկ նրանք ոսկիների մասին ինչպես են իմացել? կապ ունեցել են այդ մարդասպան կնոջ հետ? գուցե նրան օգտագործել են, նրա միջոցով իմացել են ոսկիների մասին?հը?

Հովհաննես
12.08.2010, 11:48
Արամ որտեղ է նշվում 3 ոստիկան? կարող ես մեջբերել? Ես ոստիկանների հետ կապված մի տեսակ չեմ կենտրոնանում:
Բոլորն էլ եկել էին ոսկիների համար այդտեղ, գիտենք, որ Վիկտորն ու այդ կինն են եղել այնտեղ և ենթադրաբար "գործընկերները":
Բայց մինչ այդ կինը Վիկտորին սպանելը, ուրիշ մեկը հասցրել էր նրան այդ օրը գցել:Նրան ավելի շուտ են ծեծել, իսկ կինը սպանել է միայն:Բայց շանն այդ կինը չի սպանել, ուրեմ էլի ուրիշներն են սպանել, նրանք, որ ծեծել են Վիկտորին: Բայց Վիկտորը դեռ ողջ է եղել և հասցրել է զանգել ոստիկանության և նրանց միջոցով կանչել Քեյթին ու մորը:Գուցե հետո եկել է այդ կինը և գտել Վիկտորին ու սպանել, բայց այնտեղ դեռ պետէ մարդ մնացած լիներ, որն էլ հետո այդ կնոջը կսպաներ:
Ինձ թվում է ինչ-որ տեղ այդ կնոջն էլ օգտագործել են, հետո սպանել:

Հետո եթե ոսկիների ետևից են գալիս ում է պետք փտած դին, իմ կարծիքով իրականում նրանց հայրն ուրիշ տեղ է թաղված,

einnA
12.08.2010, 11:55
Հետո եթե ոսկիների ետևից են գալիս ում է պետք փտած դին, իմ կարծիքով իրականում նրանց հայրն ուրիշ տեղ է թաղված,

գուցե փնտրել են չեն գտել, դրա համար էլ դին տարել են` մտածելով որ գուցե գտնեն:
Բայց հաստատ մարդիկ կիմանային որտեղ է թաղված Քեյթի հայրը,չէ որ արարողություն է եղել, եկել են թաղել են: Չեմ կարծում, որ նրանք հիմարացրել են բոլորին ու տարել ուրիշ տեղ թաղել:

---------- Ավելացվել է՝ 11:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:52 ----------

հարց Adam-ին
1. "գործընկերներն" են տարել դին ու ոսկիները?
2. նույն "գործընկերները" համագործակցել են այդ մարդասպան կնոջ հետ?

Հովհաննես
12.08.2010, 11:58
Հետո մի բան էլ տեղը չի ընկնում Ռոջերը զանգել է գերեզմանոցից, բայց մահացել ուրիշ տեղ, իսկ սպանողը վերջում գերեզմանոցում է հայտնվել, այս մասը ոնց կբացատրեք?

einnA
12.08.2010, 12:09
Հա իրոք :think
Բայց Վիկտորը շանը տանից տարել է գերեզմանոց, այսինքն ինքը եղել է այնտեղ: Գուցե տեսել է, որ մարդիկ կան, շունը փախել է, նրան սպանել են, իսկ ինքը գուցե վախեցել է փախել է, որ զանգի ոստիկանություն, բայց նրան նկատել են, բռնել ծեծել, իսկ այդ կինը սպանել է նրան: Հետո այդ կնոջը սպանել են ու նորից բերել գցել գերեզմանոց, հը?

MSGM
12.08.2010, 12:24
Ուրեմն էդ գիժ կինը ամուսնուն սպանել ա ոսկիների համար, հետո հոգեբուժարանից հաջողացրել ա փախչել երևի էդ գործընկերների միջոցով, որոնց ոսկեղեն ա խոստացել: Ստեղ հարց ա, թե էտքան տարի էտ գիժ կինը ուր էր:
Լավ մի 2 հատ հարց.
1. Սպանություններին խառը ու պատմությունում չնշված մարդիկ (գործընկերները) թվով երկու՞սն էին:
2. Հեռացող մեքենայի մեջ բոլո՞րն էին կենդանի:

Հովհաննես
12.08.2010, 12:34
երբ ոստիկանությանը զանգում են մի քանի վայրկյան հետո տեղ է հասնում, իսկ կրակոցները առավել ևս նրանց աշխատանքը արագացնում են, Գժուկին բերել էին գցել փոսը, դրա համար քաշ-մաշ տալ է պետք, իսկ դա ժամանակ է պահանջում, սա չի տեղն ընկնում, իմ կարծիկով ավտոմեքենայի գնալու պահին պատմությունը չի վերջանում

einnA
12.08.2010, 12:44
եկեք հիմա հարցեր լուրջ մտածենք, որ պատասխաններից մի բան բացահայտվի

Արամ
12.08.2010, 12:49
ժողոցուրդ միլիցեքը հաստաաաատ խառնեն, նայեք ռեջերը հաստատ զանգելա չորս ժամ ից ոչ շուտ հիմա հարց է առաջանում ետ միլիցեքը կամ ռուսաստանից էին գալիս որտև չորս ժամ հետո նոր տեղում են եղել այնտե և նշվում է որ զննում են նոր, հիմա ինչ էլի կապվաշ չեն՞

ՀԱՐՑ ԱԴԱՄԻՆ։ Ինչ որ ոստիկան կապված է այդ գողության/սպանության հետ

Rammstein
12.08.2010, 13:21
Եւս երկու հարց.
1. Գերեզմանի փոսում ընկաց կինը Քեյթի մոր ազգակա՞նն էր:
2. Գերեզմանատանը հնչող կրակոցների ժամանա՞կ է այդ հոգեբուժարանի կինը սպանվել:

Adam
12.08.2010, 13:36
մեքենայում եղած գոնե 3-ն էլ այս կամ այն կերպ նշվում են պատմության մեջ?
Քեյթը ԿԱՄ նրա մայրը մարդասպան էին?

1. Կարելի է ասել, 2. Ոչ


1. Շանը սպանողն ու գերեզմանափոսում ընկած հոգեբուժարանի կնոջը սպանողը նո՞ւյնն են:
2. Ռոջերի/Քեյթի մոր մատը խա՞ռն է այդ օրվա սպանություններից գոնե մեկի մեջ:

1. Այո, 2. Ոչ:


1. Ռոջերը, նույն ինքը Վիկտորը շանը օգտագործելով ուզում էր գտնել ոսկիները և հոր գերեզմա՞նը:

Ոչ:


Ռոջերը զանգելուց առաջ էր մահացել?

Ոչ:



1. "գործընկերներն" են տարել դին ու ոսկիները?
2. նույն "գործընկերները" համագործակցել են այդ մարդասպան կնոջ հետ?

1. Այո, 2. Ոչ:



1. Սպանություններին խառը ու պատմությունում չնշված մարդիկ (գործընկերները) թվով երկու՞սն էին:
2. Հեռացող մեքենայի մեջ բոլո՞րն էին կենդանի:

1. էական չէ, 2. Էական չէ:


Ինչ որ ոստիկան կապված է այդ գողության/սպանության հետ

Ոչ:


Եւս երկու հարց.
1. Գերեզմանի փոսում ընկաց կինը Քեյթի մոր ազգակա՞նն էր:
2. Գերեզմանատանը հնչող կրակոցների ժամանա՞կ է այդ հոգեբուժարանի կինը սպանվել:

1. Ոչ, 2. Այո, սակայն ո՛չ Ռոջերի զանգի ընթացքում լսված կրակոցների:
Ընդհանուր առմամբ, այո՛, գերեզմանատանը լսվող կրակոցների ընթացքում:

Tianshi
12.08.2010, 13:39
Իսկ այդ գիշեր Ռոջերը պարզապես որոշել էր այցելել հոր գերեզմանը?
Շանը իր հետ վերցրել էր որպեսզի գտներ գիժ կնոջը?

Adam
12.08.2010, 13:42
Ձեր վերլուծություններում, փոքր-ինչ սխալ ուղղության վրա եք:
Առանձին դիակ և գժանոցի կին, որպես էդպիսին՝ երկու կերպարներով գոյություն չունեն: :)

Սա որպես հուշում:

Հ.Գ. Ռոջերը մահացել է՝ նախքան բուն իրադարձությունների տեղի ունենալը:
Ռոջերը սպանվել է անհայտ կնոջ կողմից:
Սպանվելուց առաջ, հասցրել է ոստիկանություն զանգել՝ գերեզմանատանը լսվող կրակոցների վերաբերյալ:
Ուշադրություն դարձրեք առաջին տեսարանին:

Գետնին պառկած է 40-ամյա Վիկտորը, որը հազիվ է շնչում: Դեմքն ամբողջովին պատված է արյունով: Վախեցած աչքերով նայում է առջևում կանգնածին:

Սա էլ որպես հուշում:

Հովհաննես
12.08.2010, 13:42
Ռոջերը գերեզմանոցում է մահացել?
Ռոջերին մարդիկ մեքենայով տարել են?

Adam
12.08.2010, 13:43
Իսկ այդ գիշեր Ռոջերը պարզապես որոշել էր այցելել հոր գերեզմանը?
Շանը իր հետ վերցրել էր որպեսզի գտներ գիժ կնոջը?

1. Ոչ, 2. Ոչ:

MSGM
12.08.2010, 13:43
Վերջին ժամանակները Ռոջերը հետևել է՞ր հոգեբուժարանի կնոջը:
Գործընկերները էտ կնոջի՞ց էին իմացել ոսկիների տեղը:

Adam
12.08.2010, 13:44
Ռոջերը գերեզմանոցում է մահացել?
Ռոջերին մարդիկ մեքենայով տարել են?

1. Կոնկրետ գերեզմանոցում՝ Ոչ, 2. Ոչ:

---------- Ավելացվել է՝ 14:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:44 ----------


Վերջին ժամանակները Ռոջերը հետևել է՞ր հոգեբուժարանի կնոջը:
Գործընկերները էտ կնոջի՞ց էին իմացել ոսկիների տեղը:

1. Այո, 2. Ոչ:

Հովհաննես
12.08.2010, 13:46
Այդ կնոջը Ռոջերի հոր գործընկերներն էլ բերել գցել գերեզմանոց?
Ռոջերին սպանելու պահին հոր գերեզմանը դեռ նույնիսկ փորված էլ չէր?

Tianshi
12.08.2010, 13:47
Ռոջերի` շանը իր հետ բերելը իր նպատակին ծառայեց?

MSGM
12.08.2010, 13:47
Գործընկերներին Ռոջե՞րն էր ասել ոսկիների տեղը:

Adam
12.08.2010, 13:48
Այդ կնոջը Ռոջերի հոր գործընկերներն էլ բերել գցել գերեզմանոց?
Ռոջերին սպանելու պահին հոր գերեզմանը դեռ նույնիսկ փորված էլ չէր?

1. Այո, 2. Միանշանական այս հարցին պատասխանել Ոչ՝ այդքան էլ ճիշտ չէ:

---------- Ավելացվել է՝ 14:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:47 ----------


Ռոջերի` շանը իր հետ բերելը իր նպատակին ծառայեց?

1. Կարելի է ասել:


Գործընկերներին Ռոջե՞րն էր ասել ոսկիների տեղը:

Ոչ:

Հովհաննես
12.08.2010, 13:49
Ավտոմեքենան կատաֆալկ էր?:D

Adam
12.08.2010, 13:50
Ավտոմեքենան կատաֆալկ էր?:D

Ո՛չ: :D

Հ.Գ. Էական չէ: :))

Tianshi
12.08.2010, 13:51
Ռոջերը պատահականության բերումով հայտնվեց գերեզմանոցում?
Ռոջերի` գերեզմանոցում գտնվելու ժամանակ ինչ-որ երկու կողմեր միմյանց հետ վիճում էին, որի արդյունքում էլ կրակոցներ սկսվեցին?

Adam
12.08.2010, 13:53
Ռոջերը պատահականության բերումով հայտնվեց գերեզմանոցում?
Ռոջերի` գերեզմանոցում գտնվելու ժամանակ ինչ-որ երկու կողմեր միմյանց հետ վիճում էին, որի արդյունքում էլ կրակոցներ սկսվեցին?

1. Այո, 2. Ոչ:

MSGM
12.08.2010, 13:53
Ռոջերին շունը հետք վերցնելու համար էր պետք?

Հովհաննես
12.08.2010, 13:53
Գերեզմանոցի կնոջը գցել էին փոսը, որովհետև փոս փորողն ինքն է ընկնում փոսը?
Դագաղը ավտոմեքենայով տանում են?

Adam
12.08.2010, 13:55
Ռոջերին շունը հետք վերցնելու համար էր պետք?

Ոչ:



Դագաղը ավտոմեքենայով տանում են?

Ոչ:

Tianshi
12.08.2010, 13:55
Կրակոցները ուղղված էին դեպի Ռոջերը?
Շունը պետք էր պաշտպանվելու համար?

Adam
12.08.2010, 13:56
Կրակոցները ուղղված էին դեպի Ռոջերը?

Ռոջերի զանգահարելու ժամանակ եղած կրակոցները՝ Ոչ:

Հովհաննես
12.08.2010, 13:57
Ոսկիները լինում են հոր գերեզմանում հոր դիի հետ?
Գժուկին սպանում Ռոջերի մոտ?

Tianshi
12.08.2010, 14:00
Շունը պետք էր ուշադրություն շեղելու համար էր?
Շունը պաշտպանվելու համար էր?

Արամ
12.08.2010, 14:02
Իրականում Ռոջերի զանգելու պահին կրակոցներ եղել են՞

MSGM
12.08.2010, 14:04
Ռոջերի լսած կրակոցները մարդ սպանելու նպատակ ունեին?
Եթե այո, ինչ-որ մեկը արդյունքում սպանվեց կամ վնասվեց?

Արամ
12.08.2010, 14:04
Ռոջերը արևելյան մարտաձևերին տիրապետում էր՞

Adam
12.08.2010, 14:07
Ոսկիները լինում են հոր գերեզմանում հոր դիի հետ?
Գժուկին սպանում Ռոջերի մոտ?

1. Այո, 2. Ոչ:


Շունը պետք էր ուշադրություն շեղելու համար էր?
Շունը պաշտպանվելու համար էր?

1. Ոչ, 2. Ոչ:


Իրականում Ռոջերի զանգելու պահին ոստիկանությանը կրակոցներ եղել են՞

Հարցդ մի քիչ պարզ չէր:

---------- Ավելացվել է՝ 15:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:06 ----------


Ռոջերի լսած կրակոցները մարդ սպանելու նպատակ ունեին?
Եթե այո, ինչ-որ մեկը արդյունքում սպանվեց կամ վնասվեց?

1. Այո, 2. Ոչ:


Ռոջերը արևելյան մարտաձևերին տիրապետում էր՞

էական չէ:

Արամ
12.08.2010, 14:09
կրակոցները ուղղված էին ոստիկանությանը/պահակներին ՞

Adam
12.08.2010, 14:09
կրակոցները ուղղված էին ոստիկանությանը/պահակներին ՞

Ոչ:

Հովհաննես
12.08.2010, 14:09
Գժուկը ատրճանակու ունեցել է?
Կրակոցին մասնակցող երկու կողմերը գործընկերներն ու գժուկն էր (կամ նրա կողմը)?

Adam
12.08.2010, 14:10
Գժուկը ատրճանակու ունեցել է?
Կրակոցին մասնակցող երկու կողմերը գործընկերներն ու գժուկն էր (կամ նրա կողմը)?

1. Ոչ, 2. Ոչ:

Tianshi
12.08.2010, 14:10
Շունը պարզապես էր վերցված?

Արամ
12.08.2010, 14:11
Ադամ ջան մի հատ բացատրի եթե ոստիկանությունը կապ չունի ետ ոնցա եղլե որ չորս ժամ հետո նոր դեպքի վայր են հասել

Հովհաննես
12.08.2010, 14:12
Ռոջերին արնաշաղախ անողները նրա հոր Գործընկերներն էին?
Ռոջերի մահվան պահին նա և Գժուկն են միայն լինում?

Adam
12.08.2010, 14:14
Շունը պարզապես էր վերցված?

Ոչ:


Ադամ ջան մի հատ բացատրի եթե ոստիկանությունը կապ չունի ետ ոնցա եղլե որ չորս ժամ հետո նոր դեպքի վայր են հասել

Պատմության մեջ շոշափվող կերպարներից մեկը, մինչ այդ, շեղել էր ոստիկանության ուշադրությունը:


Ռոջերին արնաշաղախ անողները նրա հոր Գործընկերներն էին?
Ռոջերի մահվան պահին նա և Գժուկն են միայն լինում?

1. Այո, 2. Այո:

MSGM
12.08.2010, 14:15
Ռոջերի լսած կրակոցները էս պատմության հետ կապ ունեին? :D
Էտ կրակոցները գործընկերների միջև էին?

Արամ
12.08.2010, 14:16
Ոչ:



Պատմության մեջ շոշափվող կերպարներից մեկը, մինչ այդ, շեղել էր ոստիկանության ուշադրությունը:



1. Այո, 2. Այո:

Ռոջերներ այդ կերպարը՞ այսինքն Ռոջերի դիակնեն տեսել՞

Tianshi
12.08.2010, 14:16
Շունը հանկարծակիորեն շողել էր ոստիկանի ուշադրությունը?

Adam
12.08.2010, 14:18
Էտ կրակոցները գործընկերների միջև էին?

Այո:

---------- Ավելացվել է՝ 15:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:16 ----------


Ռոջերներ այդ կերպարը՞ այսինքն Ռոջերի դիակնեն տեսել՞

Ոչ:


Շունը հանկարծակիորեն շողել էր ոստիկանի ուշադրությունը?

Ոչ:

Հ.Գ. Կարծես առանձին վերցված, բոլոր հարցերի պատասխանները համարյա թե պարզ են:
Ուղղակի վերջնական վերլուծման ու ներկայացման կարիք կա՝ դեռևս չբացահայտված փոքր մանրուքներով:

Արեք եզրահանգումներ:
Պատասխաններ կտրվեն երեկոյան:
Խաղը կավարտվի այդ ժամանակ:

Հովհաննես
12.08.2010, 14:20
Գժուկի հիմնական նպատակը Ռոջերին սպանելն էր?
Երևի Ռոջերը փախնում է գերեզմանոցից, իսկ գիժը հետևից է գնում սպանում
Ոստիկաններին շեղում է գործընկերներից մեկը?

MSGM
12.08.2010, 14:21
Գործըկներներն էին Ռոջերին էտ վիճակի հասցրել?

Tianshi
12.08.2010, 14:28
Շունը շեղեց գործընկերների ուշադրությունը?
Պառավը հետևում էր Ռոջերին նախքան գերեզմանոց հասնելը?

MSGM
12.08.2010, 14:30
Լավ, հիմա ինչ ունենք: Ռոջերը դեռևս անհայտ պատճառով շանը վերցնում ա հետը (կարող ա Ռոջերը էտ կնոջ հետևից էր գնում, շանն էլ վերցրել էր, որ բռնի էտ կնոջը): Ռոջերը գերեզմանոցի մոտով ա անցնելիս լինում ու կրակոցներ ա լսում, զանգում ա ոստիկանություն: Էտ ժամանակ երևի շունը նկատում ա գժին, գնում ա վրեն, գիժն էլ սպանում ա ու փախնում ա, Ռոջերը հետևից: Գժուկը Ռոջերին էլ ա սպանում ու գնում ա ոսկեղենի գործը շարունակելու: Գերեզմանոցում էլ արդեն գործընկերները փոս փորելիս են լինում (կամ արդեն փորած են լինում), գժուկին տեսնում, սպանում են, գցում փոսը, իրանք դագաղով հեռանում:

Tianshi
12.08.2010, 14:30
Պառավը գերեզմանոցում էր, երբ ռոջերը հայտնվեց այնտեղ?

Հովհաննես
12.08.2010, 14:32
հարցն են ա, որ Գժուկը չի սպանում շանը, ամենառաջին հարցերից դրա պատասխանը ստացվել է, շանը կարար Ռոջերն էլ սպաներ, որովհետև եթե գործընկերների գործը լինել ատրճանակով կխփեին, իսկ Ռոջերը ատրճանակ չուներ դրա համար սպանեց, իսկ խի սպանեց դժվար է ասել,

MSGM
12.08.2010, 14:37
հարցն են ա, որ Գժուկը չի սպանում շանը, ամենառաջին հարցերից դրա պատասխանը ստացվել է

Չէի նկատել: Ուրեմն գործընկերներն են? Թե Ռոջերը?

Արամ
12.08.2010, 14:38
հարցն են ա, որ Գժուկը չի սպանում շանը, ամենառաջին հարցերից դրա պատասխանը ստացվել է

գործընկերները

---------- Ավելացվել է՝ 15:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:37 ----------

Ռոջերը տեսականորեն չէր կարող դարպասների մոտ լիներ որովհետև այդ ժամանակ կրակոցներց կմահանար

Հովհաննես
12.08.2010, 14:43
Ռոջերը տեսականորեն չէր կարող դարպասների մոտ լիներ որովհետև այդ ժամանակ կրակոցներց կմահանար[/QUOTE]

Շունը դանակահարված էր, մի քիչ շեղում, նրան դանակով այնքան էլ հեշտ չի սպանել պիտի նենց մարդ լինի որ չթռնի վրեն:

MSGM
12.08.2010, 14:43
Լավ բա եթե գործըկներները իրար վրա էին կրակում ու ոչ մեկ չի վնասվել, էտ ոնց ա եղել, որ հետո հաշտ համերաշխ գերեզման են փորել ու դագաղ գողացել?

Հովհաննես
12.08.2010, 14:45
Լավ բա եթե գործըկներները իրար վրա էին կրակում ու ոչ մեկ չի վնասվել, էտ ոնց ա եղել, որ հետո հաշտ համերաշխ գերեզման են փորել ու դագաղ գողացել?

Երևի մեկին սպանել են հետո մեռած քցել մաշնեն + դագաղը ոսկով - Գժուկ

MSGM
12.08.2010, 14:50
Էս տեսել ես?




Ռոջերի լսած կրակոցները մարդ սպանելու նպատակ ունեին?
Եթե այո, ինչ-որ մեկը արդյունքում սպանվեց կամ վնասվեց?

1. Այո, 2. Ոչ:

*e}|{uka*
12.08.2010, 16:01
Լավ պատմություն ա Ադամ, ապրես, ափսոս ուշ կարդացի: :))

Մի հարց՝ երբ ոստիկաններից երկուսը հեռանում են Քեյթի հոր գերեզմանոցի փոսում շպռտված դին հայտնաբերելու, նրանց հետ կանգնած ոստիկանը, իրո՞ք ոստիկան էր, թ՞ե հագուստափոխված անձ մը: :))Եթե եղել ա հարցը, կարաք անտեսեք: էսքան կարդալը հանցագործություն ա: :pardon

Kuk
12.08.2010, 16:38
Ես էլ չէի կարողացել մասնակեցել, բայց էլի ուշ չի, ոնց որ: Ահագին բան դեռ բացահայտված չի:



Արնաշաղախ դիակը ողջ էր?

Էս էլ պատմության մեջ հնչած ամենաթույն հարցն ա:))

---------- Ավելացվել է՝ 17:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:30 ----------

Ադամ ջան, էս իններորդ հարցը չհասկացա: Ոստիկանը ե՞րբ ա Քեյթին ինչ-որ բան պատմում, պատմության մեջ նման բան չկա ոնց որ:

9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:

*e}|{uka*
12.08.2010, 16:45
Ես էլ չէի կարողացել մասնակեցել, բայց էլի ուշ չի, ոնց որ: Ահագին բան դեռ բացահայտված չի:
Էս էլ պատմության մեջ հնչած ամենաթույն հարցն ա:))

Ամենաթույնը էս ա Արթ :)) Կարող ա մահացել էր, հետո էր զանգել, ի՞նչ իմանաս:

Ռոջերը զանգելուց առաջ էր մահացել?

Եվս մեկ հարց՝ Քեյթի հայրը իրո՞ք մահացած էր:

MSGM
12.08.2010, 17:19
Լավ, դուբլ 2: :))
Ուրեմն Ռոջերը շանը վերցնում ա ու գնում ա գժին գտնելու (շանը վերցնում ա հնարավոր ա նրա համար, որ մի բան լինելու դեպքում հարազատները տեղեկանան ու վերջապես հասկանան, որ ինքը ճիշտ էր): Գերեզմանոցի մոտով անցնելիս կրակոցներ ա լսում, զանգում ա ոստիկանություն, հետո կասկածում ա, որ հոր գերեզմանի հետ կարող ա կապված լինի, ներս ա մտնում: Գործընկերները տեսնելով Ռոջերին` դադարեցնում են կրակոցները, հարձակվում նրա վրա ու ծեծում (բայց ուրեմն ինչի չեն սպանում իրենց ատրճանակներով?): Շանը սպանում են, Ռոջերը մի կերպ փախնում ա: Գործընկերները հասկանում են, որ ոստիկանություն զանգած կլինի ( կամ մտածում են կզանգի), հետ են գնում, արագ գործը վերջացնելու (էտ ընթացքում գործընկերներից ինչ-որ մեկը շեղում ա ոստիկանների ուշադրությունը): Ռոջերը ճանապարհին ռաստ ա գալիս գերեզմանոց գնացող գժին: Գիժը սպանում ա Ռոջերին ու շարունակում ճանապարհը: Գերեզմանոցում գժին գործընկերները սպանում են, գործը վերջացնում ու գնում (հայտնի չի դագաղը ինչ են անում):

Adam
12.08.2010, 19:49
Գժուկի հիմնական նպատակը Ռոջերին սպանելն էր?
Ոստիկաններին շեղում է գործընկերներից մեկը?

1. Ոչ միայն, 2. Ոչ:


Գործըկներներն էին Ռոջերին էտ վիճակի հասցրել?

Այո:


Շունը շեղեց գործընկերների ուշադրությունը?
Պառավը հետևում էր Ռոջերին նախքան գերեզմանոց հասնելը?

1. Ոչ, 2. Այո


Պառավը գերեզմանոցում էր, երբ ռոջերը հայտնվեց այնտեղ?

Այո:


երբ ոստիկաններից երկուսը հեռանում են Քեյթի հոր գերեզմանոցի փոսում շպռտված դին հայտնաբերելու, նրանց հետ կանգնած ոստիկանը, իրո՞ք ոստիկան էր

Այո:



Էս էլ պատմության մեջ հնչած ամենաթույն հարցն ա:))

:D


Ոստիկանը ե՞րբ ա Քեյթին ինչ-որ բան պատմում, պատմության մեջ նման բան չկա ոնց որ:


Անցնում է կես ժամ: Քեյթի մորը մի կերպ ուշքի բերելուց հետո, ոստիկաններից մեկը գալիս է և հայտնում նրանց, որ երկու ժամ առաջ, գերեզմանատան հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է դարպասների մոտից ինչ-որ մեքենա հեռացել:
Այդ մարդու ասելով, մեքենայում նստած են եղել 4 հոգի:

:)


Ամենաթույնը էս ա Արթ :)) Կարող ա մահացել էր, հետո էր զանգել, ի՞նչ իմանաս:

:))


Եվս մեկ հարց՝ Քեյթի հայրը իրո՞ք մահացած էր:

Էական չէ:

Kuk
12.08.2010, 20:32
Էական նշանակություն ունի՞, թե քանի հոգի էին գործընկերները:
Բոլոր գործընկերները միասի՞ն էին գնացել գերեզմաններ:

Հովհաննես
12.08.2010, 20:51
Այս պատմությունը Happy End-ով է վերջանում?
Փաստորեն Ռոջերի նպատակը կնոջը բռնելն էր 100Ջ:think, բայց խի ա հանկարծակի հայտնվում գերեզմանոցում?, ՕՕՕՕՕՕՕ բա ինչ կասեք էս մի վերսիային: Գժուկը գնում Քեյթին ու նրա մորը , տենալով նրան շունը ճանաչում: Շունն ու Գժուկը հայացքներով փոխանակվում են ու շունը նրա հետևից գնում: Ռոջերը հնարավոր է այդ կողմերով քայլելուց տեսնում է ծանոթ շանը գնում ետևից: Որովհետև մահանալիս ասում ես գիտեի, բոլորը ինձ չէին հավատում: Ուրեմն նա էլ էր կասկածում:

Գժուկը նպատակ ունեցել է սպանել Քեյթին ու նրա մորը?

einnA
12.08.2010, 21:20
Չէ շանը Ռոջերն է տանից հանել ու հետը տարել: Գժուկին հետևելիս անցնում է գերեզմանոցի մոտով կամ հենց նրան հետևելով է գալիս գերեզմանոց, այստեղ գործընկերները դին են հանում ու երբ գտնում են ոսկիները, սկսում են իրար մեջ կռվել, բանը հասնում է կրակոցների: Այդ ժամանակ շունը փախնում է Ռոջերից ու սկսում է հաչել, դրա համար նրան սպանում են գուցե գործընկերները: Ռոջերն արդեն մոռանում է գժին ու փախնում է, որ մի տեղից ոստիկանություն զանգի, բայց փախնելիս նրան նկատում են ու հասցնում են լավ վնասել(չգիտեմ կրակում են նրա վրա թե ծեծում..???): Հասցնում է, զանգում է ոստիկանություն, իսկ գիժը նրան հետևել է և պահը գտնում է սպանում է նրան: Բայց Ռոջերին միայն գիժը չի հետևում, այլ գործընկերներն էլ ու նրանք գժին սպանում են, բայց 2րդ տարբերակ կա. երբ գիժը նրան սպանում է վերադառնում է գերեզմանոց, դե երևի այդքան էլ հեռու չեն եղել գերեզմանից ու այդտեղ են նրան սպանել, ոչ թե Ռոջերի մոտ:
Գործընկերները տանում են դին ու ոսկիները:
Մինչև հիմա էսքան բան եմ հասկացել, մի քիչ էլ մտածելու արդեն ունակ չեմ էս գիշերով ((

Հովհաննես
12.08.2010, 21:23
Բայց որտեղ է գրած, որ Ռոջերն է տարել շանը???
Երբ Ռոջերը զանգահարում չեմ կարծում, որ նա իմանում է, որ Գժուկը ողջ է, հակառակ դեպքում Վիկտոր կասեր

einnA
12.08.2010, 21:30
Բայց որտեղ է գրած, որ Ռոջերն է տարել շանը???
Երբ Ռոջերը զանգահարում չեմ կարծում, որ նա իմանում է, որ Գժուկը ողջ է, հակառակ դեպքում Վիկտոր կասեր

Ես եմ հարցը տվել Adamը պատասխանեց այո:

Adam
13.08.2010, 07:54
Էական նշանակություն ունի՞, թե քանի հոգի էին գործընկերները:
Բոլոր գործընկերները միասի՞ն էին գնացել գերեզմաններ:

1. Ոչ, 2. Էական չէ


Գժուկը նպատակ ունեցել է սպանել Քեյթին ու նրա մորը?

էական չէ:

MSGM
13.08.2010, 09:07
Ռոջերի էտ օրը դուրս գալը գժին գտնելու (կամ հետևելու) նպատակ ուներ?
Եթե այո, էս հարցն էլ.
Եթե Ռոջերը տենց նպատակ չունենար շանը կվերցներ?

Արամ
13.08.2010, 10:18
Ռոջերի էտ օրը դուրս գալը գժին գտնելու (կամ հետևելու) նպատակ ուներ?
Եթե այո, էս հարցն էլ.
Եթե Ռոջերը տենց նպատակ չունենար շանը կվերցներ?
Այո ուներ, այդ հարցը եղել է առաջինը, երկրորդնել իմ կողմից պատասխանեմ ոչ, որովհետև շունը վերցվել էր հարազատներին ամենաարգ եղանակով այնտեղ բերելու համար…

Հովհաննես
13.08.2010, 10:19
Ոստիկաններին շեղում է այն մարդը, ով ասում է թե քանի հոգով են մեքենա նստել ու փախել?

Adam
13.08.2010, 10:43
Եթե Ռոջերը տենց նպատակ չունենար շանը կվերցներ?

Ոչ:


Ոստիկաններին շեղում է այն մարդը, ով ասում է թե քանի հոգով են մեքենա նստել ու փախել?

Ոչ:

Հովհաննես
13.08.2010, 10:57
Ոստիկանների ուշացման պատճառը կապ ունի պատմության հ

Adam
13.08.2010, 11:04
Ոստիկանների ուշացման պատճառը կապ ունի պատմության հ

Այո:

Հովհաննես
13.08.2010, 11:07
Նրանց շեղում են դեպի գերեզմանոց ճանապարհին?
Նրանց շեղում են գերեզմանոց հասնելուն պես?

Adam
13.08.2010, 11:27
Նրանց շեղում են դեպի գերեզմանոց ճանապարհին?
Նրանց շեղում են գերեզմանոց հասնելուն պես?

1. Ոչ, 2. Ոչ:

Հովհաննես
13.08.2010, 11:30
Նրանց շեղում են մինչ ճանապարհ ընկնելը?
Նրանց ավտոմեքենան գողացած են լինում?

Adam
13.08.2010, 11:43
Նրանց շեղում են մինչ ճանապարհ ընկնելը?
Նրանց ավտոմեքենան գողացած են լինում?

1. Այո, 2. Էական չէ

Հովհաննես
13.08.2010, 12:05
Գործընկերները գժին հանկարծակի են հանդիպում?

Adam
13.08.2010, 12:53
Գործընկերները գժին հանկարծակի են հանդիպում?

Այո:

Արամ
13.08.2010, 13:16
Շեղում են զանգի միջոցով՞

Adam
14.08.2010, 00:35
Շեղում են զանգի միջոցով՞

Ոչ:

Հարցերը համարում եմ դադարեցված:
Պատմությունը, բացահայտված տարբերակով, վաղը:

Kuk
14.08.2010, 00:44
Ես ժամանակին չմասնակցեցի հարցաքննությանը:( Հուսով եմ՝ հաջորդ պատմությունը շատ չի ուշանա:oy

Արամ
14.08.2010, 09:25
Պատմությունը առաջին հայացքից շատ գերեց, ըստ իմ տարբերակի ոստիկաններն էին կապված, բայց հետագայում պարզվեց որ պատահականություն/համընկնում եղավ, որը նման պատմությունը չի գեղեցկացնում:

Հովհաննես
14.08.2010, 10:16
Ես էլ կսպասեմ պատմությունն իմանալուն :Ճ

Adam
14.08.2010, 21:18
Դեպքերից երկու տարի առաջ:

Հենրի Քրոֆորդը՝ 75-ամյա մի գործարար, ապրում է իր առանձնատանը՝ կնոջ, աղջկա և որդու հետ միասին:
Ներկայիս կինը՝ Ջանեթ Քրոֆորդը, Հենրիի թվով երրորդ կինն է: Ամուսնուց տասը տարի փոքր է:
Աղջիկը՝ Քեյթը, Հենրիի և իր առաջին կնոջ զավակն է, իսկ որդին՝ Ռոջերը՝ երկրորդ կնոջ:

Գալիս է ժամանակ, երբ Հենրիի ու Ջանեթի համատեղ կյանքը սկսում է տակնուվրա լինել:
Հենրին բավական հարուստ է, իսկ Ջանեթը, ամուսնանալու իսկ օրից, աչք ունի Հենրիի հարստության վրա:
Դրան զուգահեռ, Ջանեթը տառապում է հոգեկան հիվանդությամբ, որն արդեն տարիներ շարունակ հանգիստ չի տալիս նրան:
Լինում են օրեր, երբ նա այն աստիճանի է հայտնվում նոպայի մեջ, որ կարող է նույնիսկ ծայրահեղ քայլերի գնալ:
Ժամանակ առ ժամանակ, կինը, տարբեր տեսակի շողոքորթական միջոցներով, փորձում է գումարներ գողանալ ամուսնուց: Կազմակերպելով տարբեր տեսակի փոքրամասշտաբ գողություններ, Հենրիին պատկանող տարբեր անշարժ գույքերի հանդեպ ոտնձգություններ՝ ունեցվածքի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձևակերպելով և ինչ-ինչ մեթոդներով Հենրիին ստորագրել տալով: Այդ ամենը իրականացնում է Հենրիի տանը աշխատող թիկնապահներից մեկի հետ:
Հանցագործ զույգը, ամեն անգամ գործն ավարտելուց հետո, միասին տոնում է իր հաղթանակը՝ Հենրիից թալանածը հավասար կիսելով:
Սակայն զարմանալին այն է, որ այդ ընթացքում, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ այդ ամենի ետևում կանգնած է հենց ինքը՝ Ջանեթը:
Օրերն ընթանում են... Ամուսինները ապրում են սովորական կյանքով...
Սակայն Ջանեթի հոգեկանի հետ կապված պրոբլեմները արդեն Հենրիին սկսում են լուրջ անհանգստության տեղիք տալ:
Հենրին փորձում է համոզել կնոջը, որպեսզի վերջինս հիվանդանոց գնա ու բուժվի, սակայն կինը ամեն անգամ կտրականապես հրաժարվում է՝ ծայրահեղ աստիճանի վիճելով Հենրիի հետ:
Որոշ ժամանակ անց, Հենրին, զգալով որ ապարդյուն է անընդհատ վիճել կնոջ հետ վերջինիս առողջության վերաբերյալ, հասկանում է, որ էլ չի ուզում ապրել հոգեկան հիվանդի հետ:
Հենրին ամուսնացել է նրան հետ միմիայն մենակ չմնալու նպատակով: Ուրիշ ոչ մի բան:
Եվ հիմա էլ, տեսնելով, որ Ջանեթը արդեն անհանգստություն է պատճառում իրեն և ընտանիքին, փորձում է մեղմ կերպով հասկացնել նրան, որ էլ չի ուզում ապրել հետը:
Դա սկսվում է մի փոքր միջադեպից հետո, երբ Հենրիի տանը գտնվող շունը, Ջանեթի նոպայի ընթացքում, հարձակվում է վերջինիս վրա և սկսում կծել նրան:
Ջանեթն ավելի է ընկնում նոպայի մեջ և կողքի սեղանից վերցնելով դանակը, փորձում է սպանել շանը, սակայն այդ պահին վրա է հասնում Ռոջերը և ազատում նրան շան հարձակումից:
Այդ օրից իսկ Ջանեթը ահավոր վախ ունի տանը գտնվող շան՝ Սփոթի հանդեպ:
Այդ դեպքից հետո, նրա հոգեկանը կարծես ավելի է խախտվում իրար:
Հենրիի կողմից տարվող աշխատանքները, համոզելու համար Ջանեթին գնալ և բուժվել, ձախողվում են, քանի որ կինն արդեն կարծես խելագարվել է ու ոչ մեկին չի լսում:
Հենրին փոխում է իր վերաբերմունքը կնոջ հանդեպ և փորձում է հասկացնել նրան, որ էլ չի ուզում ապրել հետը:
Ջանեթը զգում է դա և օր օրի ավելի ու ավելի ատելությամբ է սկսում լցվել Հենրիի հանդեպ:
Հենրիի որդին՝ Ռոջերը, նկատու՛մ է, որ Ջանեթը ուրիշ կերպ է վերաբերվում ամուսնուն:
Ռոջերը, մտքում արդեն ինչ-որ կասկած ունենալով, սկսում է ամեն օր հետևել Ջանեթին, տեսնելու համար, թե ինչով է վերջինս զբաղված օրվա ընթացքում և ինչ է անում:
Ռոջերը սկսում է կասկածել Ջանեթին՝ վերջին ժամանակներում իրենց հետ պատահած տարբեր տեսակի դեպքերի մեջ:
Ինքն էլ չի հասկաում, թե ինչի՞ համար է հատկապես Ջանեթին կասկածում դրանցում, բայց ինչ-որ մի բան նրան կարծես հուշում է այդ մասին:
Կասկածների մեջ ընկած Ռոջերը, իր բացեիբաց քայլերի արդյունքում, ինքստինքյան այնպես է անում, որ Ջանեթը զգա՛ տարօրինակ վերաբերմունքը:
Զգա, որ Ռոջերն իրեն հետևում է:
Այդպես էլ լինում է: Ջանեթը նկատում է դա և արդեն սկսում ավելի լուրջ տրամադրվել ու մտածել իր նպատակները վերջնականապես իրականացնելու մասին:
Ամենագլխավորը նպատակը, որին հետապնդում է Ջանեթը Հենրիի հետ ամուսնության իսկ օրից, ամուսնուն պատկանող միլիոնների ոսկեղենն է, որը և պահված է Հենրիի չհրկիզվող պահարանում՝ վերջինիս աշխատասենյակում:

Մի օր, գիշերով, երբ Հենրին քնած է լինում իր սենյակում, Ջանեթը որոշում է վերջ տալ ամուսնու կյանքին, վերցնել չհրկիզվող պահարանի բանալիները, գողանալ ոսկիները և գործընկերոջ հետ միասին փախչել տանից:

Ջանեթը, մտնելով ամուսնու սենյակ, վերցնում է անկողնու վրա դրված բարձը, և փորձում է խեղդել Հենրիին: Սակայն դեռ բարձը Հենրիի դեմքին չմոտեցրած, սենյակ է մտնում Ռոջերը և տեսնում է Ջանեթին կանգնած հոր դիմաց՝ բարձն էլ ձեռքում:
Ջանեթը, վախեցած բացատրում է Ռոջերին, որ իբր թե Հենրին քրտնել էր և ինքն էլ ուզում էր փոխել նրա բարձը:
Ռոջերը, արդեն վերջնականապես տրամադրված Ջանեթին տանից խայտառակ կերպով դուրս հանելու, դուրս է հանում նրան հոր սենյակից և արգելում նրան մտնել վերջինիս սենյակ:
Հենրին արթնանում է և լսելով նրանց խոսակցությունը, գալիս է և փորձում է պարզել, թե ինչ է կատարվում:
Վիճող կողմերից և ոչ մեկ նրան ոչինչ չի ասում:
Ռոջերը լուռ հեռանում է: Ջանեթը նույնպես:
Տագնապի մեջ գտնվող Ջանեթը զգում է, որ պետք է փախչի որքան հնարավոր է շուտ: Ու մինչ փախչելը՝ պետք է սպանի Հենրիին՝ իր հետ վատ վարվելու համար և վերցնի իր հետ ամուսնու ոսկիները:

Ջանեթը հայտնում է հանցակցին՝ տան թիկնապահներից մեկին, որ պետք է սպանել Հենրիին և փախչել: Ու այդ ամենը հենց հաջորդ օրը, քանի որ իրենք այլևս ժամանակ չունեն:
Անակնկալ կերպով, Ջանեթի հանցակիցը հրաժարվում է համագործակցել նրա հետ և ասում նրան, որ չի անի էդպիսի բան, քանի որ վախենում է: Որովհետև զգացել է, որ Ռոջերը արդեն կասկածում է Ջանեթին:
Հանցակիցը ասում է նրան, որ ամեն ինչ կձախողվի ու նրանք երկուսով բանտում կհայտնվեն: Ավելի ճիշտ, թիկնապահը՝ բանտում, իսկ Ջանեթը, արդեն ստիպված, հոգեբուժարանում:
Ջանեթը փոքր-ինչ հուսալքվում է, բայց վերջին րոպեին անգամ իրեն չկորցնելով, կազմում է ամուսնու սպանության և ոսկիների ձեռքբերման ծրագիրը՝ հենց հաջորդ օրվա համար:
Թիկնապահին զգուշացնում է, որ եթե հանկարծ վերջինս փորձի ձախողել այն ամենն ինչ ինքը պլանավորել է, դաժան մահի կարժանանա:

Չնայած այն հանգամանքին, որ տանը այլևս հանգիստը կորցրել է՝ կապված Ռոջերի ու տանը գտնվող շան հետ, որից ուղղակի սարսափում է, և կարծես զրկված լինելով տանը ազատ շարժվելու հնարավորությունից, Ջանեթը մի կերպ ձեռք է բերում չհրկիզվող պահարանի բանալին և սպասում համապատասխան պահին, որպեսզի սպանի Հենրիին և վերցնելով ոսկիները՝ միայնակ հեռանա:
Ջանեթը, տանը գտնվող շանից, անբացատրելիորեն կաթվածի աստիճան վախենում է ու իրեն մի կերպ դրսևորելով տանը, որպեսզի չհանդիպի նրան, սպասում է համապատասխան պահին:

Անցնում է մեկ օր:

Ռոջերը, առանց հոր հետ խորհրդակցելու, պայմանավորվում է հոգեբուժարանի աշխատողների հետ, որպեսզի վերջիններս գան տուն և բռնի ուժով տանեն Ջանեթին:
Նա ասում է նրանց, որ խելագարը շատ վտանգավոր է և եթե ամեն ինչ ճիշտ չարվի՝ հետևանքները անդառնալի կարող են լինել:
Երեկոյան ժամը 10-ին, հոգեբուժարանի աշխատողները պետք է լինեն Հենրիի տանը:
Քանի որ Ռոջերը գիտի, որ Ջանեթը միշտ ժամը 9-ին է գնում քնելու:

Երեկո: Ժամը՝ 9:50 :

Ջանեթը, մտնում է Հենրիի աշխատասենյակ, բացում է պահարանը և ամբողջ ոսկիները տեղավորում պայուսակի մեջ, որից հետո դրանք տանից դուրս հանելով՝ տեղավորում է մեքենայի մեջ և ետ վերադառնում դեպի տուն:

Դանակը ձեռքում, մտնում է Հենրիի սենյակ:
Մոտենալով քնած ամուսնուն՝ դանակը խրում է վերջինիս փորը: Որից հետո հանելով այն, մի քանի տեղից նորից խրում է:
Հենրին մահանում է:

Adam
14.08.2010, 21:19
Ջանեթը, դանակը ձեռքին, դուրս է գալիս Հենրիի սենյակից: Դռան մոտ նրան է տեսնում Ռոջերը:
Ռոջերը, տեսնելով որ խելագարը սպանել է իր հորը, գցում է նրան սենյակի հատակին, և հարձակվում Ջանեթի վրա ու սկսում ծեծելով այլանդակել նրան:
Որից հետո, վերցնում է գետնին ընկած դանակը ու փորձում կտրել նրա վիզը:
Այդ պահին, ներս է մտնում Քեյթը ու տեսնելով տեսարանը՝ լաց լինելով խնդրում է Ռոջերին բաց թողնել Ջանեթին:
Ռոջերը դանակը արդեն ուզում է խրել խելագարի վիզը, սակայն Քեյթը աղաչում է նրան չանել դա:
Տան թիկնապահները ևս ներխուժում են սենյակ:
Ռոջերը, հորը սպանված տեսնելուց ցնորված, մի կերպ հասկանում է, որ չպետք է նման բան անի:
Քեյթը շոկի մեջ է: Լաց է լինում:
Խնդրում է Ռոջերին գցել դանակը:
Թիկնապահները ասում են Ռոջերին, որ ետ կանգնի Ջանեթին սպանելու մտքից:
Ռոջերը, փոքր-ինչ մտածելուց հետո, դանակը գցում Է հեռու՝ դեպի սենյակի մյուս հատվածը:
Խորը շունչ է քաշում:
Ջանեթը ընկած է գետնին՝ կիսածեծված վիճակով:
Ռոջերն ու Քեյթը շոկի մեջ են:
Տուն են մտնում հոգեբուժարանի աշխատողները՝ երկու ոստիկանների հետ միասին:

Հոգեբուժարանում գտնվող ոստիկանները, իմանալով, որ սանիտարները գնում են Հենրի Քրոֆորդի տուն՝ ինչ-որ մեկին տանելու, որոշած են լինում իրենք էլ գալ նրանց հետ:

Ներխուժում են սենյակ և տեսնում ահավոր տեսարանը:
Սանիտարները, Ռոջերի հրամանից հետո, ուշքի են բերում Ջանեթին և փորձում կապել նրա ձեռքերը:
Խելագար Ջանեթը սկսում է հակառակվել և նոպայի մեջ հայտնվել՝ շարունակ գոռալով ու հայհոյելով:
Միևնույնն է նրան չի հաջողվում է խուսափել:
Սանիտարները ուժով նստեցնում են նրան մեքենա ու տանում հոգեբուժարան:

Ոստիկանները քննում են ամբողջ տունը և Հենրիի մարմինը:

Քեյթն ու Ռոջերը սթրեսային վիճակում են:

Ոստիկաններից մեկը, դրսում գտնվող ավտոմեքենայից ետ է բերում Ջանեթի կողմից գողացված ամբողջ ոսկիները:

Ռոջերը պատմում է ոստիկանին, թե ոնց է ամեն ինչ տեղի ունեցել:
Ոստիկանը, վերցնում է գետնին ընկած արյունոտ դանակը, որպես ապացույց:
Ռոջերը սառում է:
Գիտակցում է, որ հոր սպանության մեջ կարող է իրե՛ն մեղադրեն, քանի որ դանակի վրա ի՛ր մատնահետքերն են, այլ ոչ թե խելագարի: Քանի որ վերջին անգամ ի՛ր ձեռքում է դա եղել:

Ոստիկանությունը Քեյթին ու Ռոջերին ասում է, որ վերջիններս չբացակայեն քաղաքից ու որ մյուս օրվանից սկսվելու են հարցաքննությունները:
Արյունոտ դանակը փաթեթավորում են և ուղարկում փորձաքննության:
Ժամանում է շտապ օգնության մեքենան ու տանում Հենրիի դին:
Ոստիկանները, շտապ օգնության մեքենայի հետ միասին, հեռանում են տանից:

Մեկ օր անց, լուր է ստացվում, որ Ջանեթը ինքնասպան է եղել հոգեբուժարանում:

Հոգեբուժարանի աշխատողներից մեկի հետ պայմանավորվել է, որ վերջինս բաց թողնի իրեն ու ամեն ինչ սարքի ամեն ինչ, իբր նա ինքնասպան է եղել:
Ու նաև ընտանիքի անդամներին ինչ-որ դիակ ցույց տա՝ նրանց համոզելու համար, որ Ջանեթը Քրոֆորդն իրոք ինքնասպան է եղել:
Այդ ամենի դիմաց, Ջանեթը մի քանի տասնյակ հազար դոլլար է վճարում հոգեբուժարանի աշխատողին:
Գումար, որը հավաքել էր ամուսնուց տարբեր գողությունների ընացքում:
Հավաքել և պահել էր գյուղերից մեկում գտնվող իր տանը:
Գործարքը բարեհաջող իրականացնում է և փախչում հոգեբուժարանից:

Փաստացի տվյալներով, Ջանեթը ինքնասպան է եղել:

2 օր անց, Ռոջերն ու Քեյթը, բոլորից գաղտնի, որոշում Հենրիի ամբողջ ոսկիները թաղել իր իսկ հետ: Որպեսզի մեկընդմիշտ ազատվեն այդ պատմությունից ու այն մարդկանցից, ովքեր միշտ աչք են ունեցել էդ զարդերի վրա:
Այդ ամեն ինչը պլանավորելու ընթացքում, նրանց խոսակցությունն է լսում դավաճան թիկնապահը՝ Ջանեթի հանցակիցը և տեղյակ լինում այն ամենի մասին, ինչ քույր ու եղբայր պատրաստվում են անել:
Այդպես էլ անում են:
Ոսկիները, Հենրի Քրոֆորդի հետ միասին, հանձնվում են հողին:

Ռոջերը պարբերաբար ասում է քրոջը իր անհանգստության մասին, թե խելագարը ինքնասպան չի եղել:
Քեյթը հանգստացնում է նրան և ասում, որ Ռոջերը սխալ իր կասկածների մեջ ու որ Ջանեթն իրոք ինքնասպան է եղել, քանի որ Քեյթը տեսել է նրա մարմինը:
Սակայն Քեյթը չի գիտակցում, որ ինքը դիակի դեմքը չի տեսել: Տեսել է ընդամենը պառավ Ջանեթի մարմնին փոքր-ինչ նման մի ուրիշ կնոջ մարմին՝ դեմքը ծածկած:

Հոր թաղմանից ուղիղ մեկ օր հետ, Ռոջերը փախչում է երկրից: Եվ փոխելով իր անունն ու ազգանունը՝ կապը ամբողջությամբ կտրում է քրոջ հետ:
Բնականաբար քույրը հասկանում է նրան, քանի որ այլ կերպ նա վարվել ուղղակի չէր կարող:

Անցնում է երկու տարի:

Ռոջերի հանդեպ, ոստիկանության կողմից, հայտարարված է հետախուզում: Բացի այդ, Քեյթի հոր գերեզմանը երկու տարի շարունակ գտնվում է ոստիկանության կողմից հսկողության տակ: Ոչ թե այն պատճառով, որ ոսկի կա թաղված, այլ հնարավոր մեղադրյալին բռնելու համար: Ռոջերին:
Ոստիկանությունը մտածում է, որ Ռոջերը մի օր կուզենա այցելել հոր գերեզմանին: Ճիշտ է, ոչ հենց անմիջապես դեպքերից հետո, այլ որոշ ժամանակ անց:
Սակայն ոստիկանությունը, երկու տարի տեսնելով, որ ոչ մի հետք չկա, թուլացնում է հսկողությունը:

Քեյթը, նախկինի պես, ապրում է հոր առանձնատանը՝ մոր հետ:

Ռոջերը որոշում է գաղտնի կերպով ներխուժել հայրենիք:
Այդպես էլ անում է: Գիտի, որ դեպքերից հետո, երկու տարի է անցել ու ամեն տեսակի հսկողությունները ոստիկանության կողմից՝ կապված տան ու իրեն հետապնդելու հետ, փոքր-ինչ թուլացել են:
Երկիր գալուն պես, գիշերով, ինչ-ինչ հնարքներով ներխուժում է այն հոգեբուժարան, որտեղ որ տարել էին Ջանեթին:
Մտնում է մի բաժին, որտեղ որ հիվանդների պատմություններն են դրված:
Սկսում է փորփրել Ջանեթ Քրոֆորդի պատմությունը:

Տանը աշխատող հանցագործ թիկնապահը լսում է Քեյթի ու մոր խոսակցությունը նրա մասին, որ Հենրիի գերեզմանի շրջակայքում հաստատված հսկողությունը հանված է ու որ այնտեղ այլևս ոստիկաններ չեն գնում:

Թիկնապահը անմիջապես կապնվում է իր նոր գործընկերների հետ, որոնք Հենրիի նախկին գործընկերներն են եղել ու միշտ էլ աչք են ունեցել նրա ունեցվածքի վրա:

Ռոջերը հոգեբուժարանում փորփրում է հիվանդների պատմությունը: Այդ պահին, ներս է մտնում աշխատողներից մեկը և տեսնում նրան: Հենց այն աշխատողը, որը և «սարքել» է Ջանեթ Քրոֆորդի ինքնասպանությունը:
Երբ աշխատողը մտնում է ներս, Ռոջերը գրպանից հանում է ատրճանակը և պահում աշխատողի վրա:
Որից հետո, ասելով թե ինչի համար է եկել՝ պահանջում է տալ նրան իր ուզած անձնավորության պատմությունը:
Եվ սպառնում, որ եթե աշխատողը չանի այն, ինչ Ռոջերն ասում է, կսպանի նրան:
Աշխատողը ասում է Ռոջերին, որ այդ կնոջ պատմությունը արխիվում չկա:
Ռոջերը չի հավատում նրան և ատրճանակը պահում է ճակատին՝ վերջին անգամ զգուշացնելով:

Adam
14.08.2010, 21:20
Աշխատողը, ուրիշ ելք չունենալով, խոստովանում է Ռոջերին, որ ի՛նքն է կազմակերպել Ջանեթի կեղծ ինքնասպանությունը և դրա դիմաց գումար վերցրել: Որից հետո, ամիսների ընթացքում, հիվանդի պատմությունը վերացրել է արխիվից՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Ռոջերը պահանջում է ասել Ջանեթի ներկայիս գտնվելու վայրը:
Աշխատողը ասում է, որ չգիտի ոչինչ: Սակայն փոքր-ինչ հետո, նկարագրում է նրան այն վայրը, որտեղ նա հանդիպել է Ջանեթին ու ստացել իր աշխատանքի վարձքը: Նկարագրում է նրան Ջանեթի գյուղի տան հասցեն:
Ռոջերը իմանալով դա, ուղևորվում է այնտեղ:

Քեյթի տանից, թիկնապահը կապնվում է Հենրիի նախկին գործընկերների հետ և ասում, որ ոստիկանությունը հանել է հսկողությունը Հենրիի գերեզմանի վրայից:
Գործընկերներն ու թիկնապահը հանդիպում են և որոշում գնալ գերեզմանատուն, փորել ու հանել ամբողջ զարդերը գերեզմանից ու հեռանալ:

Ռոջերը հասնում է Ջանեթի տուն: Գաղտնի կերպով ներխուժում է տուն և տեսնում, որ Ջանեթը տանն է ու իր սենյակում նստած՝ ինքն իրեն ինչ-որ բան է խոսում:

- Վերջապես էդ ոսկիները իմը կլինեն:
Ես գիտեի, որ ոստիկանությունը մի օր թողնելու է էդ վայրը ու հեռանա: Հոգնելու է իր անիմաստ աշխատանքից:
Հիմա ես պետք է ճիշտ ժամանակ ընտրեմ գնալու էնտեղ ու վերցնելու դրանք:


Պարզվում է, որ Ջանեթը երկու տարի ամեն օր գերեզմանատուն է գնացել, որպեսզի հարմար առիթի սպասի, որ տանի ոսկիները:

- Հենց էսօր էլ ես կանեմ դա: էլ ժամանակ պետք չի կորցնել:

Ջանեթը վեր է կենում, տանից ինչ-որ գործիքներ վերցնում, տեղավորում է տոպրակի մեջ ու դուրս է գալիս տնից:
Ռոջերը գաղտնի հետևում է իրեն:
Որից հետո, Ռոջերը արագ մեքենա է նստում և ուղևորվում դեպի գերեզմանատուն, որպեսզի Ջանեթից շուտ հասնի այնտեղ:
Ճանապարհին, գաղտնի մտնում է Հենրիի առանձնատուն և աննկատ իր հետ վերցնում Սփոթին՝ շանը: Որպեսզի դրա օգնությամբ վախացնի խելագարին ու որպեսզի վերջինս կորցնի
հավասարակշռությունը, քանի Ռոջերը հիշում է, որ Ջանեթ Սփոթից կաթվածի աստիճան վախենում էր:
Վերցնում է շանը և գնում գերեզմանատուն:
Ջանեթը նույնպես հասնում է գերեզմանատուն:
Ճանապարհին, 200 մետր հեռավորության վրա, չհասած դեռ գերեզմանատուն, Ջանեթը, հեռվից՝ թփերի միջից, նկատում է, որ փոքր-ինչ հարևանությամբ այնտեղ է գտնվում Ռոջերը, որը կիսաթաքնված ինչ-որ բանի է սպասում:
Ջանեթը, զարմանալիորեն, միանգամից ճանաչում է նրան:
Նրանք երկուսն էլ չէին էլ կարող պատկերացնել, որ մինչ նրանց գալը, հանցագործ թիկնապահն ու նրա գործընկերները արդեն եկել էին գերեզմանատուն և սկսել գերեզմանի փորման աշխատանքները:
Ռոջերը, հեռվից նկատում է ինչ-որ մարդկանց և գնում նրանց ուղղությամբ: Մտնում է գերեզմանատուն՝ գործընկերների հետևից:
Հասնելով հոր գերեզմանի մոտ՝ անակնկալ կերպով քարանում է՝ տեսնելով հանցագործներին՝ գերեզմանը փորելիս:
Թիկնապահը հարձակվում է Ռոջերի վրա և սկսում այլանդակել՝ հանելով մոտից դանակը՝ սպանելու նպատակով:
Ռոջերը մի կերպ պայքարում է, որպեսզի չսպանվի:
Շունը հարձակվում է թիկնապահի վրա:
Պառավ Ջանեթը, հեռվից հետևում է այդ տեսարանին: Ռոջերին ընդամենը մի մազ է մնացել, որ սպանեն:
Գործընկերներից մեկը կրակում է շան վրա: Շունը սատկում է:
Ռոջերը, մի կերպ, դուրս է պրծնում ու կրակոցների արդյունքում փախչում գերեզմանատնից:
Հանցագործները շարունակում են փորել գերեզմանը: Չեն ուզում ժամանակ կորցնել, քանի որ ամեն րոպե ոստիկանները կարող են հայտնվել էնտեղ:
Ռոջերը հազիվ է փրկվում: Ճղճղված շորերով, արյունլվա հասնում է գերեզմանատան հարևանությամբ գտնվող մի տարածք: Ընկնում է գետնին: Բջջայինից զանգում է ոստիկանություն և մի կերպ շշնջում է նրանց, որ շտապ գան գերեզմանատուն:
Պառավը հեռվից լսում է Ռոջերի խոսակցությունը:

Ջանեթը, իրեն չկորցնելով, շտապ զանգահարում է ոստիկանություն և կրկնում նույն խոսքերը ինչ Ռոջերն էր ասել նրանց: Սակայն փոքր-ինչ երեխայական տոնով: Կարծես ոստիկաններին ձեռք են առնում:
Մի քանի անգամ այդպես զանգում է ու շեղում ոստիկանների ուշադրությունը: Ոստիկանները իրոք կարծում են, որ ինչ-որ մեկը ծաղրում է իրենց: Քանի որ Հենրի Քրոֆորդի դեպքը հայտնի է երկրի ամբողջ բնակչությանը ու այն մանրամասները կապված գերեզմանի հետ և այլն... հայտնի է բոլորին:
Պառավը, մի քանի անգամ ոստիկանություն զանգելուց ու ծաղրելուց հետո, ինքըստինքյան համոզում է ոստիկաններին, որ վերջիննես իրենց ծաղրված զգան ու այդ ամեն ինչը համարեն ինչ-որ մեկի հերթական կամակորության արդյունքը:
Այդ ամենից հետո, պառավը, գնում է դեպի Ռոջերը:
Հասնելով Ռոջերի մոտ, հանում է պայուսակից դանակը և կտրում է նրա վիզը՝ սպանելով նրան:
Որից հետո, Ռոջերի մոտից վերցնելով ատրճանակը, գնում է դեպի գերեզմանատուն:
Գործընկերները համարյա թե վերջացնում են աշխատանքը: Ոսկիները արդեն հանված են դագաղից և դրված են առանձին պայուսակների մեջ:
Գործընկերներից մեկը հանձարարում է թիկնապահին, որպեսզի վերջինս ու մյուս գործընկերը վերցնեն Հենրիի դագաղը ու տանեն մոտակա ձոր ու նետեն այն ժայռից: Հետագա մատնահետքային պրոբլեմներից խուսափելու համար:
Թիկնապահը հրաժարվում է անել դա, քանի որ համարում է, որ ադյքանն էլ է բավական ինչ պատահեց: Ուզում է ստանալ իր բաժինը ու հեռանալ: Էլ չի ուզում նրանց ասածները կատարել:
Հանցագործ խմբի ղեկավարը հանում է ատրճանակը և կրակում թիկնապահի ոտքին:
Որից հետո, փորձում սպանել նրան, սակայն թիկնապահը զղջում է ասածների համար ու ասում, որ էլ ոչ մի բառ չի ասի:
Գործընկերներից երկուսը տանում են Հենրիի դագաղը և գցում ժայռից:
Գերեզմանի մոտ են մնում հանցագործ խմբի ղեկավարը, վիրավոր թիկնապահը և վիրավոր գործընկերներից մեկը:
Երկու գործընկերների վերադառնալուց հետո, խմբի ղեկավարը հրամայում է նրանց տանել թիկնապահին ու նույնպես ժայռից նետել:
Գործընկերները այդպես էլ անում են: Գցում են թիկնապահին ժայռից: Որից հետո, երբ վերադառնում գերեզմանի մոտ և երբ արդեն փորձում են հեռանալ՝
այդ պահին, հայտնվում է պառավ Ջանեթը և սկսում կրակել գործընկերների վրա:
Մեկ հոգի ևս վիրավորվում է, սակայն պառավը չի հասցնում ավարտել իր գործը:
Հանցագործներից մեկը կրակում է խելագար պառավի ուղիղ ճակատին:
Պառավը մեռնում է: Որից հետո, դիակը նետելով Հենրիի գերեզմանը, հանցագործները, ոսկու պայուսակները ձեռքներին, արագ նստում են մեքենա ու հեռանում են արնաշաղախ վայրից:
Անցնում է մի քանի ժամ:
Ոստիկանները որոշում են այցելել գերեզմանատուն՝ ստուգելու համար ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ:
Ճիշտ է, նրանց կարծես ձեռք էին առնում հեռախոսով, բայց միևնույնն է, մի քանի ժամ հետո, ապուշ ոստիկանների միտքն ընկնում է ամեն դեպքում մեկ անգամ անցնե՛լ գերեզմանատան կողքով:

-----------------------------------------------------------------------------

Այս խաղում հաղթողներ չեղան, սակայն եղան ակտիվ մասնակցողներ:
Շնորհակալություն բոլորին խաղին մասնակցելու համար: :)

Kuk
14.08.2010, 21:38
Շնորհակալություն խաղի համար, Ադամ ջան:) Անհամբեր սպասում ենք հաջորդին:oy

Արամ
14.08.2010, 21:45
Դժգոհ եմ վարողից կամ տեքստի հեղինակից կամ նույն մարդուց, հարցերի պատասխաններ շատ տեղեր սխալ են տրվել։ Հենց իմ վերջին հարցը։ Հետո շունը ասվում է որ դանակայարված է բայց իրականում նրան կրակել են,։ Նման պատմություններում պատահականության գորոծոնը պետք է լինի մինիմալ, իսկ ասյտեղ պատահականություններ շատ են։

Հովհաննես
14.08.2010, 23:37
Ձեռ առնելու պահի վրա բացել էր:D
Ռոջերի հանդեպ, ոստիկանության կողմից, հայտարարված է հետախուզում: Բացի այդ, Քեյթի հոր գերեզմանը երկու տարի շարունակ գտնվում է ոստիկանության կողմից հսկողության տակ: Ոչ թե այն պատճառով, որ ոսկի կա թաղված, այլ հնարավոր մեղադրյալին բռնելու համար: Ռոջերին:
Ոստիկանությունը մտածում է, որ Ռոջերը մի օր կուզենա այցելել հոր գերեզմանին: Ճիշտ է, ոչ հենց անմիջապես դեպքերից հետո, այլ որոշ ժամանակ անց:
Սակայն ոստիկանությունը, երկու տարի տեսնելով, որ ոչ մի հետք չկա, թուլացնում է հսկողությունը:
Իսկ այս պահը չհասկացա, մարդասպանը խի պիտի գնահ զոհի գերեզմանոց

Kuk
14.08.2010, 23:56
Իսկ այս պահը չհասկացա, մարդասպանը խի պիտի գնահ զոհի գերեզմանոց

Որտև ըստ ոստիկանների կասկածների, զոհը մարդասպանի հայրն է:

Adam
15.08.2010, 01:29
Սպասե՛ք հաջորդին: :))
Շուտով :B

Rammstein
15.08.2010, 11:20
Շան սպանվելու առումով իրոք թերացում կա` սկզբում դանակարվել էր, հիմա դառավ` գնդակահարվել ա:
Իսկ էդ զանգել ձեռ առնելու պահը մի քիչ թույլ էր մտածված:

Մեկ էլ մի հատ հարց Adam-ին. էս հարցման նպատակը ինչի՞ գնահատումն ա: Եթե հենց բուն պատմության գնահատումն ա, ապա ճիշտ կլիներ պատմությունը բացահայտելուց հետո հարցումը բացվեր: Իսկ եթե նրա համար ա, որ մինչեւ բացահայտվելը գնահատական տրվի, ապա արդեն հարցումը փակելու ժամանակն ա: :)